23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

armeniasputnik.am Այս տարի Հայաստանի արևելյան հարևանը տարբեր տոներ կնշի, ու ադրբեջանցիները պետական մակարդակով և ամենայն լրջությամբ կնշեն նաև Բաքուն հայ զավթիչներից ազատագրելու օրը։ Պատմական գիտության բացահայտումները զարմացրել է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանին։
Նման նորություն լսելիս ով կանգնած էր` նստեց, ով նստած էր` պառկեց, իսկ ով պառկած էր` բախտը բերեց։ Իհարկե, հարևան երկրի իշխանություններն արդեն վաղուց են կորցրել չափի և խղճի զգացողությունը, այնպես որ արդեն ոչ մի բանի վրա չես զարմանում։ Բայց համաշխարհային պատմության մեջ այսքան թարմ խոսքը չի կարող անտարբեր թողնել։
Դե ինչ, մենք էլ ուրախանալու պակաս չենք ունենա։ Բանն այն է, որ այս շաբաթ Ադրբեջան է այցելել թուրքական պատվիրակություն` ոմն Վոլկան Բոզկիրի գլխավորությամբ։ Նա, եթե ինչ-որ մեկը չգիտի, ոչ թե լոլիկ է աճեցնում, այլ ղեկավարում է թուրքական խուրալի արտաքին կապերի մի ամբողջ հանձնաժողով։
Եվ ահա, կներեք արտահայտության համար, այդ Բոզկիրն առանց երկմտելու հայտարարել է Բաքվում, որ այս տարի սպասվում են մի շարք հանդիսավոր միջոցառումներ` կապված Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ստեղծման 100-ամյա հոբելյանի և Բաքուն Կովկասի իսլամական բանակի կողմից հայ զավթիչներից ազատագրելու հարյուրամյակի հետ։ Եվ ասածներին կցել է, որ Անկարան ու Բաքուն այդ ամսաթվերի կապակցությամբ համատեղ միջոցառումներ կանցկացնեն։
Պաշտոնական Բաքուն ժողովրդավարություն է սովորեցնում «հետամնաց Եվրոպային»` աղայավարի ցուցումներ տալով, թե ինչպես պետք է դպրոցներում դասավանդել մեծ ադրբեջանական մանկավարժական մտքի հնագույն ավանդույթների համաձայն, խեղաթյուրում է իր և ուրիշների պատմությունը, ինչպես ուզում է, բայց մինչև հիմա այդ ամենը տեղավորվում էր թեկուզ ինչ-որ այլասերված, բայց տրամաբանության մեջ։ Հիմա դա էլ չի լինի։
Երբ անցնում է նման նորության առաջին շոկը, գլխումդ տարբեր մտքեր են պտտվում։ Սկզբում անտեսում ես այն, որ դա կապված է բժշկության հետ, քանզի հոգեբուժությունն այստեղ, ամենայն հավանականությամբ, անզոր է, այնպես որ անիմաստ է մտածել տառապողներին արտակարգ օգնություն ցուցաբերելու մասին։ Հետո փորձում ես հասկանալ, թե ինչպես կարելի է նման զառանցանք հորինել, բայց դա նույնպես իռացիոնալ է. հասկանալու համար պետք է մտածել նման ամսաթվեր հորինողների նման, իսկ դա նորմալ մարդու համար գրեթե անհնար է։
Հետո արդեն մի կուշտ ծիծաղելուց հետո հպարտություն է ծնվում քո ժողովրդի համար. դեռ չէր վերջացել օսմանների կողմից հայերի բնաջնջումը, իսկ նրանք, չնայած Հայոց ցեղասպանությանը, Բաքուն էին «բռնազավթել», այն էլ այնպես, որ այդ Բաքուն հետո ազատագրել են։
Իհարկե, արևելքից շատ բաներ կարելի է իմանալ քո և համաշխարհային պատմության մասին։ Իրավիճակը սարսափելի է միայն այն պատճառով, որ Ադրբեջանում նման զառանցանքի մեջ վաղ հասակից դաստիարակում են երեխաներին, և որ Գրիբոեդովը հայերին վերաբնակեցրել է 200 տարի առաջ, իսկ հիմա նրանք 1918թ-ին Բաքուն են բռնազավթել։
Հակադարձ հարցեր են ծագում, որոնք ավելի լավ է չհնչեցնել։ Օրինակ` ինչպե՞ս կարող էր 200 տարի առաջ վերաբնակեցված ժողովուրդը եկեղեցիներ ու ամրոցներ կառուցել, որոնք տասն անգամ ավելի հին են։ Այնտեղ` նրանց մոտ, արդեն առասպելներ են հորինել ինչ-որ ժողովուրդների և երկրների մասին, որոնց ամբողջ ժառանգությունը յուրացրել են հանդուգն հայերը։ Անշուշտ, այս դեպքում ավելի հեշտ է ուսերը թոթվել։
Ավելի հեշտ է, բայց խնդրի լուծում չէ։ Չէ՞ որ նման դատարկաբանությունը մանկապարտեզի տարիքից լցնում են մարդկանց գլուխները։ Իսկ հետո մեզ քարոզ են կարդալու հանդուրժողականության մասին…
Թեև կարելի է հասկանալ այն անձնավորության դրդապատճառները, որը հորինել է «հայերի կողմի Բաքվի գրավումը։ Իրականում չեն կարող ի լուր աշխարհի հայտարարել, որ Բաքվի տեսքը, որ քաղաքն ունեցել է 1988թ-ի դրությամբ, երբ այնտեղ դեռ հայեր են ապրել, մեծամասամբ ստեղծել են հենց այդ «զավթիչները», որոնք տներ են կառուցել, զարգացրել արդյունաբերությունը և գիտելիքներ, հմտություններ և փողեր ներդրել Բաքվում։
Ախր ճշմարտությունն ասել չի կարելի, որովհետև կփլվի հակահայկական քարոզչության թղթե տնակը։ Այն, իհարկե, վաղ թե ուշ կքանդվի, իսկ առայժմ բոլորիս կարելի է շնորհավորել մեր պատմության նոր, մինչ այժմ անհայտ էջի կապակցությամբ։
Ի դեպ, երկու բառ էլ Բաքվի տեսքի մասին` մինչև 1988թ-ը և դրանից հետո։ Չեմ զարմանա, եթե մինչև հիմա քաղաքում շատ թե քիչ աչքի ընկնող ոչ մի շենք չգտնեք, որը կառուցած լինի ադրբեջանցի ճարտարապետը։ Ոչ թե նրան վերագրած, այլ իսկապես նրա կառուցած շենք։
Bestinfo.Am-ը ներկայացնում է՝ Թուրքիայում հայտնաբերվել է ավելի քան 1500 տարի առաջ գրված Աստվածաշունչ։ Գիրքն անհանգստություն է առաջացրել Վատիկանում, որովհետև պարունակում է Բարնաբայի ավետարանը։ Բարնաբան Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկն էր և ճամփորդում էր Պողոս առաքյալի հետ։
Հին մագաղաթը «կրկնակի» հայտնաբերվել է Անկարայի արդարադատության պալատի պահեստում։ Մագաղաթը փոխանցվելու է Անկարայի ազգագրության թանգարան։ Մագաղաթի կաշվեպատ էջերին ասորերեն ոսկե տառերով գրություն կա։
Հին կտակարանի այս ցանկը թուրքական իշխանությունների մոտ հայտնվեց, երբ 2000 թվականին Միջերկրական ծովի թուրքական ափին իրակացված հատուկ գործողության ժամանակ մասունքը բռնագրավվեց մաքսանենգներից։ Հանցախմբին անիտիկվար իրերի մաքսանենգության մեղադրանք ներկայացվեց։ Դատավարության ընթացքում հայտնի դարձավ, որ գիրքը շուրջ 2000 տարեկան է։ Թուրքական իշխանություններն Աստվածաշունչը մշակութային սեփականություն են հայտարարել՝ մագաղաթին շնորհելով թանգարանային արժեքի կարգավիճակ։
Այս տարիների ընթացքում փորձագետներն իրարամերժ կարծիք են արտահայտել ձեռագրի ծագման և նրա իսկության վերաբերյալ։ Կան նաև այլ ոլորտներ, որոնք անհանգստացնում են մասնագետներին․ գտածոյի պատճենների առկայությունը, և արդյո՞ք դրանք Թուրքիայի սահմաններից դուրս են բերվել։
Կրոնական իշխանությունները պնդում են, թե տեքստից հետևում է, որ Հիսուսը չի խաչվել, չի եղել Աստծու որդին, բայց մարգարե էր, իսկ Պողոսն «ինքնակոչ» էր։ Գրքում նաև ասվում է, որ Հիսուսը երկինք է համբարձվել առանց խաչվելու, իսկ նրա փոխարեն խաչվել է Հուդա Իսկարիովտացին։ Տեքստը նաև նախագուշակում է մահմեդական վերջին մարգարեի գալուստը, ինչը դեռևս չի կատարվել։
Վատիկանն անհանգստություն է հայտնել գտածոյի վերաբերյալ և թուրքական իշխանություուններին խնդրել է կաթոլիկ փորձագետների հետ գնահատել գրքի բովանդակությունը։ Համարվում է, որ Նիկեայի տիեզերական ժողովում կաթոլիկ եկեղեցին գրաքննության է ենթարկել Աստվածաշնչի մաս կազմող Ավետարանները՝ հեռացնելով, հնարավոր է, նաև Բարնաբայի Ավետարանը։ Հնագույն ձեռագրի պատճենը 40 միլիոն թուրքական լիրա (28 միլիոն դոլար) է գնահատվում։
bestinfo.am
Շուշան Պետրոսյանը նախօրեին ասմունքել է ԱԺ-ում: Ընդհանուր առմամբ այդ ամբիոնից այդպիսի ճաշակով տեքստեր հաճախ չես լսի՝ աղմկոտ սերը թիթեռնիկի կյանք ունի: Քաղաքական ամբիոն է: Իրենք մեծամասնություն են ԱԺ-ում: Ու մտահոգված են Սորոսի եւ «Եվրազիա փարթներշիփի» վնասակարությամբ ու մարդկանց՝ «Ազգ-բանակը» չսիրելով: Տարօրինակ է: Ամբողջությամբ ուզուրպացված երկիր է՝ ուզուրպացված լրատվությամբ և ուզուրպացված հայրենասիրությամբ: Ումի՞ց եք բողոքում, ո՞վ է թերացողը:
Սիրելի՛ Շուշան, սիրել «Ազգ-բանակը»` նշանակում է սիրել կազարման: Նշանակում է երգի փոխարեն սիրել Կալաշնիկով ինքնաձիգը: Նշանակում է՝ ծնել ոչ թե որդիներ, այլ՝ մատաղացուներ: Նշանակում է՝ ունենալ ոչ թե գաղափարներ, այլ՝ պլակատներ: Նշանակում է՝ ապագա մայրերը սահմանամերձ միս են արտադրում: Երկիր սիրելու կոչը էդպես, ուղղակի հայտարարությունների ժամին արվող կոչ չէ: Եվ ընդհանրապես, կոչ անելը, ինչպես կյանքը ցույց տվեց, չի աշխատում: Ծիծաղում են մարդիկ, ծաղրում են, թացը խառնում են չորի հետ: Որովհետև սիրելու կոչ անելուց առաջ տեսեք, թե ինչ «թանկարժեք» Նոր տարի բերեցիք մարդկանց գլխին:
Սիրելի՛ Շուշան, ՀՀԿ-ում գուցե ավելի լավ գիտեն մեր քաղաքացիներին, քան՝ ես: Գուցե հաշվել եք նրանց ատամները: Բայց հաշված ատամներով մարդիկ չեն կարող երկիր սիրել: Իսկ չհաշված ատամներով մարդիկ չեն կարող սիրել ձեզ՝ հանրապետականներիդ: Երկու դեպքում էլ սիրելու բան ու տեղ չկա: Նրանք կարող են սիրել իրենց կանանց ու վրիպել էդ սիրո մեջ, կարող են սիրել ապահով կյանքը հատկապես սոված մեկի քթի տակ ու չիմանալ, թե ուրիշ ինչպես կարելի է ապրել: Նրանք կարող են ոչ մեկին ու ոչինչ չսիրել ու չզգալ, որ այդպես դժվար է: Բայց նրանք բոլոր դեպքերում դիտավորությամբ սեր ապականողներ չեն: Հաշված ատամներով մարդիկ ի վերջո արտագաղթում են, որովհետև այլևս հաշիվ չեն, իսկ չհաշված ատամներովներն ինքնամփոփվում են որպես ձայնի ու քվեի իմաստը կորցրածներ: Ո՞ւմ էր ուղղված ձեր կոչը:
Եվ, ի դեպ, աղմուկով սիրելու մասին: Կա՞ մի հանրապետական, որ չի աղմկել երկրի հանդեպ իր սերը: Բա ինչո՞ւ ենք էս օրին: Հենց այդ պատճառով ենք էս օրին: Որովհետև հենց այնպես հնարավոր է խոսել միայն սիրո մասին: Դրա համար պատասխան տալ չկա: Հենց այնպես քաղաքական ասելիքը մատնում է շատ կոնկրետ հիմարությունը, հենց այնպես գիտական ասելիքը կարիերա է արժենում: Հենց այնպես սիրո մասին խոսքը ճառ ասել է, երբ զանգը կախելու կարիք չկա: Հենց այնպես սիրո մասին խոսքը հենց աղմուկն է: Դուք այնքան ագրեսիվ ու դաժան ներկայություն եք, որ ամբողջ Հայաստանը գիտի, թե որտեղի՛ց է գալիս վտանգը: Թվում է, թե դանդաղեցված կադրերով Պոմպեյի վերջին օրն ենք ապրում:
Սիրելի՛ Շուշան, դուք հաճախ եք լինում զորամասերում, գիտեք մեր տղաներին: Նրանք սիրո տեղը գիտեն: Բայց որպես զոհ նրանք հենց այնպես սիրո զոհն են: Որովհետև նրանց հնարավոր սպանվելու անունից Վիգեն Սարգսյանը չի ծառայել, որովհետև նրանց հնարավոր սպանվելու անունից է մտահղացվել և գրվել «Ազգ-բանակը», նրանց հնարավոր սպանվելու անունից են կեղծվում ընտրությունները, և նույնիսկ մահվան գնով նրանց մասնակից եք դարձնում այդ կեղծիքներին: Որտե՞ղ է այստեղ երկրի սերը նրանց հանդեպ, երբ նրանք արդեն իսկ որբացած են բանակից փախած պաշտոնյայի որդու ցինիզմով իրենց սիրելիին մատով դիպչելու անհնարինությամբ:
Ես սարսափում եմ, երբ ասում են՝ մենք բոլորս զինվոր ենք: Եվ սարսափում եմ, երբ հիշում եմ, որ ինչ-որ նախագահների դարակներում ծփում են մեռած զնգոցներով ինչ-որ մեդալներ, որոնք սպասում են հակառակորդի, ծառայակցի կամ սպայի կրակոցից սպանված զինվորին, որպեսզի հետմահու վխտան կրծքին նրա: Ուրիշ սեր չկա «Ազգ-բանակում»:
Մհեր Արշակյան
MediaLab.am
Երեկ՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ «աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորում» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ՝ 30-ամյա Ադիբեկ Միկոյանն է, ով հրազենային վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ՀՀ ՊՆ ծառայող է։
Հրեաների Զատիկը մոտ էր, և Հիսուս Երուսաղեմ գնաց: Տաճարում տեսավ արջառ, ոչխար և աղավնի վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին սեղանների հետևում: Պարանից նա մի խարազան շինեց և սկսեց տաճարից դուրս հանել բոլորին՝ իրենց ոչխարներով և արջառներով հանդերձ. լումայափոխների պղնձադրամները ցիրուցան արեց և շուռ տվեց նրանց սեղանները: Իսկ աղավնեվաճառներին ասաց.
-Վերցրե՛ք դրանք այստեղից և իմ Հոր տունը վաճառատան մի՛ վերածեք:
(Հովհաննեսի ավետարան 2:13-16)
Երբ տղամարդիկ աղոթքի կանգնեն, Աստծուն բարձրացրած իրենց ձեռքերը թող լեցուն լինեն արդար գործերով և ոչ թե վրեժխնդրությամբ ու անիրավությամբ:
Կանայք իրենք իրենց թող զարդարեն խոնարհության զարդերով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ, զարդարվեն ոչ թե մազերի հարդարանքով կամ ոսկեղենով, մարգարիտներով կամ թանկ զգեստներով, այլ բարի գործերով, ինչպես վայել է այն կանանց, որ հանձն են առել ապրել աստվածապաշտությամբ:
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 2:8-10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
«Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը չի կարողանում Մեքսիկայի Կանկուն քաղաքից թռչել Ռուսաստան` մեքսիկական ավիացիոն իշխանությունների գործողությունների պատճառով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցչին:
Չի կարողանում հայրենիք վերադառնալ Ռուսաստանից մոտ 500 զբոսաշրջիկ:
«Ռոսիա» ավիաընկերությունը պարտքեր չունի Կանկունի օդանավակայանի առաջ օդանավերի կայանման կամ այլ վճարումների հետ կապված»,- հայտնել է ավիափոխադրողի ներկայացուցիչը՝ հերքելով պարտքերի մասին լուրերը։
Նրա խոսքով` Մեքսիկայի միգրացիոն վերահսկողության մարմնի անակնկալ պահանջով չվերթով պետք է արտաքսվեր Հայաստանի չորս քաղաքացի, այդ պատճառով օդանավակայանը չի տրամադրել օդանավի թռիչքի թույլտվություն:
Ինքնաթիռը սպասել է արտաքսվողներին չորս ժամ, այն պատրաստ է եղել թռիչքի և սպասել է թռիչքի թույլտվության, սակայն Մեքսիկայի ավիացիոն իշխանություններն այն չեն տրամադրել: Թռիչքների անվտանգության հետ կապված ռուսական ավիացիոն օրենսդրության պահանջների համաձայն՝ անձնակազմի աշխատաժամանակն ավարտվել է, այդ պատճառով արդյունքում թռիչքը տեղափոխվել է հունվարի 17-ին:
Ավիաընկերությունը կկարողանա ստանալ թռիչքի թույլտվություն միայն Մեքսիկայի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների աշխատանքային օրվա մեկնարկից հետո, այսինքն` հունվարի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից ոչ շուտ, ընդգծել է ավիաընկերության ներկայացուցիչը:
Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ճոխ է նախապատրաստվել 3-րդ երեխային լույս աշխարհ գալուն: Բրիտանական The Daily Mail պարբերականը ներկայացրել է, թե ինչ թանկարժեք իրեր է նա գնել: Ընդհանուր առմամբ աստղը մոտ 550 հազար դոլար է ծախսել երեխայի սենյակը կահավորելու համար:
Քիմը 96 հազար դոլար արժողությամբ Suommo Dodo ապրանքանիշի ծծակ է գնել:
Steiff Louis Vuitton ապրանքանիշի խաղալիք արջուկի համար 170 հազար դոլար է վճարել:
Swarovski քարերով խաղալիք ձին գնել է 137 հազար դոլարով:
Dolce Notte-ից մանկական կահույքը՝ այդ թվում օրորոցն արժեցել է 40 հազար դոլար:
Քիմի 3-րդ երեխան ծնվել է հունվարի 15-ին: Քարդաշյանները դիմել են փոխնակ մոր օգնությանը, քանի որ առաջին 2 հղիությունների ընթացքում Քիմը դժվարություներ է ունեցել, եւ բժիշկները խորհուրդ չեն տվել նորից հղիանալ: Նրանք հայտնել են, որ փոխնակ մորը 45 հազար դոլար են վճարելու: Խոսակցություններ կան, թե փոխնակ մայրն իրականում եղել է ոչ թե աֆրոամերիկացի կին, ինչպես ընտանիքը նախապես ասել էր, այլ Քիմի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները:
Քիմի եւ ռեպեր Քանյե Ուեստի ավագ դուստրը՝ Նորթը, 4, իսկ որդին՝ Սեինթը, 2 տարեկան է:
ՃՈ ոստիկանի մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի մասնակից գործով կալանավորված Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սարգիս Վարդանյանի գործով, մեր տեղեկություններով, վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Բողոքը ներկայացվել է երկուշաբթի՝ հունվարի 15-ին, եւ դեռ նիստի օր չի նշանակվել: Մեր տեղեկություններով, պաշտպանական կողմը պահանջում է վերացնել Սարգիս Վարդանյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ազատ արձակել նրան: Նշենք, որ մեր տեղեկություններով, պաշտպանական կողմը ոչ առաջին ատյանի դատարանում է գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացրել, ոչ էլ վերաքննիչում է պատրաստվում նման միջնորդությամբ հանդես գալ:
Ավելի վաղ գրել էինք, որ Սարգիս Վարդանյանը ընդունել է, որ «BMW»-ի ղեկին ինքն է եղել: Նա նաեւ ցուցմունք է տվել, որ եթե հիմնավորվի իր մեղավորությունը պատրաստ է օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվել:
Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել հունվարի 8-ի լուսադեմին: Իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը եւ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը մահացել են: ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Նա գտնվում է կալանքի տակ: Կալանավորված է նաեւ նրա եղբայրը՝ Սերժ Վարդանյանը՝ կողոպուտի եւ խուլիգանության համար:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 17-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյան), Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության //վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան), Ոստիկանության Երևան քաղաքի վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան), նույն վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյան), Ոստիկանության Նոր Նորքի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյան) և Ոստիկանության Էրեբունւ բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյան) գլխավորությամբ հայտնաբերել են 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Երևան Սիթի»-ում 61-ամյա Լևոն Ասատրյանին սպանելու մեջ կասկածվողին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան հայտնաբերել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Արմեն Գևորգյանի, օպերլիազորներ Վահրամ Խոռխոռունու և Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ և նրանք հանձնարարությունը ստացել են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ս. Ասատրյանից և 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ա. Մարգարյանից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները կասկածյալին հայտնաբերելու նպատակով մայրաքաղաքում ու մարզերում շրջել են 5 հազարից ավելի տարածքներ, այդ թվում եղել են առևտրի կենտրոններում, բացօթյա և փակ շուկաներում, անգամ եղել են այնպիսի տարածքներ, որտեղ հասնելու համար հաղթահարել են ոտքով մի քանի կիլոմետրեր, քանի որ մարզային այդ հատվածներում ճանապարհը եղել է ձյունապատ, մեքենայով հնարավոր չի եղել անցնել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը 55-ամյա Սերգեյ Վարդանյանն է, ով հայտնաբերվել է Էրեբունի վարչական տարածքում։ Նա անգամ չի զղջացել իր կատարածի համար՝ ասելով, որ դեպքից օրեր առաջ ինքը փորձել է սպանվածի կշեռքից օգտվել, սակայն սպանվածն իրեն պատասխանել է, որ կշեռքը չի աշխատում և նա սպանվածին ասել է. «Եթե չի աշխատում, ինչո՞ւ ես օգտագործում», և սպանվածը իբրև թե հայհոյանքներ է տվել իր հասցեին և կշռաքարով հարվածել իրեն, և օրեր անց ինքը վրեժ է լուծել նրանից։ Քիչ առաջ կասկածյալ Ս. Վարդանյանը տեղափոխվեց Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Ոստիկանության օպերատիվ-հետախուզական և կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներն անմիջապես ղեկավարել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի շուկայից իրենց մոտ էր տեղափոխվել 60-ամյա մի տղամարդու դի` «ձախ վերամրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշումով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 11.30-ին, նշված շուկայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել էր նրա պարանոցին` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով տղամարդը մահացել էր: Ձեռնարկվում էին միջոցառումներ հանցագործություն կատարած անձին ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախնական տեղեկություններով` հնարավոր էր` վնասվածքները հասցրած լիներ ներկայացվող տեսագրության մեջ փողոցը հատող տղամարդը: Տեսագրության մեջ երևացող անձին ճանաչողներին խնդրել էնք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նշված անձի վերաբերյալ տեղեկություններ տրամադրողին Ոստիկանությունը խոստանում էր խոշոր դրամական պարգև՝ ապահովելով նաև անձի գաղտնիությունը։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը նշված վայրից հայտնել էր, որ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի։ Վերջինս վնասվածքը ստացել էր պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։
Ադրբեջանում տարվա գլխավոր հասարակական ու քաղաքական իրադարձությունը թերևս Մեհրիբան Ալիևայի նշանակումն էր փոխնախագահի պաշտոնում: Քաղաքական դաշտի տոտալ ոչնչացման պարագայում Ալիևը շարունակում է ամրապնդել իր իշխանությունը և իր կնոջ նշանակումը փոխնախագահի պաշտոնում ոչ այլ ինչ է, քան ապագայում Հեյդար Ալիև կրտսերին իր իշխանության փոխանցման նախապատրաստում: Սուլթանական ռեժիմների ավանդույթները հուշում են, որ մորից բացի ոչ ոք չի կարող պահպանել իշխանությունը որդու համար: Ադրբեջանում լուրեր են պտտվում, որ Իլհամ Ալիևը քիմիաթերապիայի կուրս է անցել: Սա կարող է նշանակել, որ նա հիվանդ է և արդեն մտածում է իշխանության ժառանգական փոխանցման մասին: Այդ լուրերը թեկուզ դեռևս չեն հաստատվել, բայց նաև անհիմն չեն:
2017 թվականին հանրապետությունում թվացյալ քաղաքական կայունությունը խարխլել են այնպիսի երևույթներ, ինչպիսիքն են «հակաահաբեկչական գործողությունները» և «լրտեսական ցանցի» հայտնաբերման գործողությունները, որոնք իրականացվել են պետական անվտանգության ծառայության և ռազմական հակահետախուզության կողմից:
Միայն բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ տարվա ընթացքում Բաքվում և շրջաններում մի շարք պատժիչ գործողություններ են իրականացվել իսլամական խմբավորումների դեմ: Այսպիսի տեղեկությունները հիմնականում աննկատ են մնում, բայց այդ գործողությունների անցկացման հաճախականությունը և ռեժիմի սպառնալիքների ոչնչացման մեթոդները ստիպում են գիտակցել Ադրբեջանի հանրապետության տարածք իսլամական խմբավորումների ներխուժման լրջության աստիճանը:
«Իսլամական պետության» շարքերում ադրբեջանական քաղաքացիների քանակի մասին խոսելիս՝ նշվում է 900 մարդու մասին: Այդ թիվը իրականում կարող է մի քանի անգամ ավելի մեծ լինի: Մենք չգիտենք, թե արդյոք ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ բոլոր կասկածյալները իրականում դրա անդամներն են, թե ոչ: Կասկածյալների կալանավորման գործողությունների ժամանակ հաճախ կասկածյալները ոչնչացվում են տեղում և միայն հետո է հայտարարվում միջազգային ահաբեկչության հետ նրանց կապերի մասին: Ինչպես, օրինակ, տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսին ոմն Ջավադովի սպանության դեպքում և Բաքվում հունվարին սպանված պետական անվտանգության ծառայության 4 աշխատակիցների դեպքում:
Պետական անվտանգության սպառնալիքների հայտնաբերման գործընթացում իսլամական գործոնից բացի գոյություն ունի նաև հայկականը:
Այսպես, 2017 թվականի մայիսի 4-ին հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է զինվորականների և այլ քաղաքացիական անձանց մի խումբ, որը ռազմական գաղտնի տեղեկություններ էր փոխանցում Հայաստանի զինված ուժերի հետախուզական և հատուկ մարմիններին: Այդ մասին ասվում էր Ադրբեջանի հանրապետության գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ: Եթե իսլամիստների դեպքում ամեն ինչ իրականացվում էր «ահաբեկչության դեմ պայքարի» ֆոնին, ապա «հայկական լրտեսների» դեպքը ֆարս և տրագիկոմեդիա էր հիշեցնում՝ արտադատարանային մահապատիժների և «լրտեսների» նկատմամբ հանրային պարսավանքի կիրառմամբ:
Այդ գործողության շրջանակներում սահմանամերձ բնակավայրերում տոտալ ահաբեկում էր իրականացվում: «Հայ լրտեսների մարտական բջիջի» մեջ են մտցվել ինչպես ադրբեջանական բանակի առաջնագծային երկու բրիգադների նախկին ու գործող սպաներ, ենթասպաներ, պայմանագրայիններ ու շարքայիններ, այնպես էլ տեղացի տաքսիստներ, հովիվներ ու մարմնավաճառներ: Բազմաթիվ գործող և նախկին սպաներ հարցաքննվել և կտտանքների են ենթարկվել: Երբեմն հասնում էր նրան, որ տեղացի հովիվի հայկական հետախուզության հետ համագործակցության միակ ապացույցը նրա տանը գտնված 10 հազար դոլարն էր: Իսկ որոշ պայմանագրայինների մեղքը միայն այն էր, որ նրանք կապ էին ունեցել մարմնավաճառի հետ, որը «հայկական լրտես» էր: Պետք է նշել, որ սահմանամերձ գոտիներ Ադրբեջանի հանրապետության բոլոր շրջաններից են մարմնավաճառներ տեղափոխվում, քանի որ այնտեղ սպաների և զինվորների պատճառով կայուն աշխատանք կա:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել ու բերման է ենթարկվել մոտ 400 մարդ: Հայտնի է հարցաքննությունների ժամանակ 7 սպանվածների ու գաղտնի թաղվածների մասին: Բնականաբար այս պատմության մեջ ոչ մի հայկական հետք չկա: Պարզապես ռեժիմը ցանկանում էր առավելագույնս խստացնել առաջնագծին մոտ գտնվող բնակավայրերում գտնվելու և բնակվելու կանոնները և զուգահեռաբար լուծել երբևէ իշխանությունների դեմ արտահայտված մարդկանց հարցը:
Հանրապետական օրակարգում գլխավոր հարցը միշտ Ղարաբաղյան հակամարտությունն է մնում: Ադրբեջանը շարունակում է պնդել հակամարտության փուլային կարգավորման վրա, ինչը անընդունելի է ՀՀ և ԼՂՀ համար: Այդ իսկ պատճառով կարգավորման գործընթացում ոչ մի պրակտիկ փոփոխություն տեղի չի ունենում և երևի տեղի էլ չունենա:
Բաքվի էլիտաների և նրանց գաղափարախոսների մինիմում ծրագիրը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Հայաստանին զրկելն է մաքսիմումին հասնելու հնարավորությունից: Մաքսիմում ծրագիրը Հայաստանին զրկելն է այն մինիմումից, որին այն կարող է հասնել դիվանագիտական և ռազմական ճակատներում: Այդ իսկ պատճառով ալիևյան ռեժիմի իշխանության տարիներին «Հայաստանի և հայերի դեմ հարձակում բոլոր ուղղություններով» կարգախոսը Բաքվի համար ակտուալ է մնում:
Ադրբեջանցիների համար իսկական շոկ էր Թուրքիայի առաջնորդ Էրդողանի վերջին հայտնությունը: Բաքուն մշտապես աջակցություն է ակնկալում Թուրքիայից ղարաբաղյան հիմնահարցում: Սակայն վերջերս Սոչիում տեղի ունեցած Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է Վլադիմիր Պուտինից:
Այս հայտարարությունը, փաստորեն, ևս մեկ անգամ հաստատեց հին ադրբեջանական կամայական ասացվածքը, որ իբր Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալիները գտնվում են Կրեմլում, և որերորդ անգամ ամբողջովին հիասթափեցրեց տեղի հանրությանը:
Մեկնաբանելով Էրդողանի խոսքերը՝ ադրբեջանական վերլուծաբանները նրա հայտարարության մեջ երկու թաքնված մեսիջ գտան՝ ուղղված Բաքվին: 1. Պուտինը, եթե ցանկանա, կլուծի հակամարտությունը, բայց այս պահին նա այդպիսի ցանկություն չունի: 2. Հակամարտության կարգավորման ուղիները ամբողջովին գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ, և ոչ ոք՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբը և Թուրքիան, չի կարող խառնվել այդ գործընթացին: Սակայն ադրբեջանցի վերլուծաբանները բաց են թողել Էրդողանի երրորդ թաքնված մեսիջը, որի իմաստը հետևյալն է. Թուրքիան չի կարողանալու օգնության հասնել Ադրբեջանին, եթե այն արկածախնդրությունների մեջ ընկնի և շեղվի տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության հունից՝ դիմելով քայլերի, որոնք կարող են հակասել Մոսկվայի շահերին: Սա էր Էրդողանի գլխավոր ուղերձը Կրեմլի աշտարակների նկուղներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալիներ փնտրողներին: Թուրքիան բազմաթիվ խնդիրներ ունի բոլոր ուղղություններով՝ սկսած սիրիականով ու քրդականով, վերջացրած իսրայելականով: Ադրբեջանի Հանրապետության խնդիրները Անկարային հիմա հաստատ քիչ են հետաքրքրում:
Քանի որ բանակցային գործընթացի վերջին ամիսների ակտիվացումը ռեալ արդյունքներ չեն ապահովում Ադրբեջանի համար, ամենայն հավանականությամբ դիմակայությունը կրկին կարող է տեղափոխվել ռազմադաշտ՝ դիպուկահարների պատերազմի փուլից անընդհատ անցումներ կատարելով կոնտակտային և ոչ կոնտակտային դիվերսիոն պատերազմի փուլ և հակառակը: Այդ ամենի նպատակը գոյություն ունեցող տեխնիկական միջոցներով հայկական կողմին կորուստներ հասցնելն է լինելու:
Չի բացառվում նաև ապրիլյան մարտերին նմանություն ունեցող գործողությունների կրկնությունը: Ադրբեջանը փորձելու է սրել իրավիճակը և բարձրացնել լարվածությունը: Սպառազինությունների մրցավազքն ու ռազմատենչ հռետորաբանությունը ուղիղ կապ ունեն Ադրբեջանի հանրապետության դիվանագիտական գործողությունների հետ: Այնուամենայնիվ, Բաքուն մինչ այսօր կարողացել է պահպանել այնպիսի բալանս, որ իրավիճակի յուրաքանչյուր սրացումը նոր պատերազմի չվերածվի:
Ադրբեջանը ռազմական հռետորաբանությանը զուգահեռ 2017-ին շարունակում էր տարբեր զինատեսակների ձեռքբերումը: Ավելին, գնումների աշխարհագրությունը մեկ տարվա ընթացքում ավելի լայն է դարձել:
2017 թվականի համեմատ այս տարի 3.7 տոկոսով ավելացվել են նաև պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտների ծախսերը, որոնք նոր տարում 1.6 միլիարդ դոլար են կազմելու: 2017 թվականի ռազմական գնումների և ցուցադրված ռազմական տեխնիկայի նորույթների մեջ կան ուշադրության արժանի մի շարք նմուշներ:
Օրինակ, ռուսական արտադրության ինքնագնաց հակատանկային «Խրիզանտեմա Ս» («Хризантема С») հրթիռային համակարգը: Ադրբեջանական քարոզիչները այդ համակարգերի մատակարարման դեպքում նույնիսկ գովազդային տեսահոլովակ էին նկարահանել լայն հանրության համար, որը ցույց էր տալիս, թե ինչպես էին դրանք բեռնաթափվում Բաքվի նավահանգիստում: Այդ տեսահոլովակի նկարահանման նպատակը, իհարկե, հայկական լսարանի վրա բարոյահոգեբանական ազդեցությունն էր: Նույն տեսահոլովակի մեջ երևում էին նաև համազարկային կրակի՝ ծանր հրանետային համակարգեր ՏՕՍ-1Ա-ի (ТОС-1А) և ՀԿՌՀ «Սմերչ»-ի («Смерч») զինամթերքներով լցված լաստանավերի նավամբարները և ռուսական նորագույն ԲՏՐ-82 (БТР-82) զրահափոխադրիչները՝ խոշոր տրամաչափային «Պեչենեգ» («Печенег») գնդացիրներով: «Խրիզանտեմա Ս»-ն հետագայում ցուցադրվել է Նախիջևանում տեղի ունեցած ռազմաշքերթի ժամանակ:
Ուշագրավ ռազմական գնումների շարքին են պատկանում նաև իսրայելական «Բարակ-8» («Barak-8») զենիթահրթիռային համակարգերը ու 120 մմ տրամաչափով «Սփիար ՄԿ 2» («Spear Mk 2») ինքնագնաց ականանետերը: Բացի այդ, պետական սահմանապահ ուժերի զորավարժությունների ժամանակ օգտագործվել է նաև «Հերմես-900» («Hermes – 900») անօդաչու սարքը, որը կարող է թռչել մինչև 9000 մետր ծովի մակերևույթից բարձր, և կարող է տեղավորել մինչև 350 կիլոգրամ օգտակար բեռ:
Եվս մեկ հետաքրքիր նորույթ կարելի է համարել թուրքական արտադրության համազարկային կրակի 300 մմ տրամաչափի «Գասիրգա» («Qasırğa») ռեակտիվ համակարգը և հատուկ այդ համակարգի համար ձեռք բերված թուրքական ՌՈԿԵՏՍԱՆ (ROKETSAN) ընկերության կողմից արտադրվող ՏՐԳ-300 «Թայգեր» (TRG-300 «Tiger») ռեակտիվ արկերը, որոնք, ըստ արտադրողների պնդումների, ունեն 585 կգ քաշ և 130 կմ հեռահարություն:
Ադրբեջան անցած տարվա ամենաանսպասելի ռազմական գնումը երևի չեխական արտադրության 152 մմ տրամաչափի «ԴԱՆԱ» («DANA») ինքնագնաց հրետանային համակարգերն էին և ՀԿՌՀ «Վամպիր»-ը («Vampir»)՝ ռուսական ԲՄ-21 «Գրադ»-ի («Град») նմանակը: Այս համակարգերի արդիականացումը տեղի է ունեցել Իսրայելում, որտեղից էլ դրանք բերվել են Բաքու:
Հարկ է նշել նաև Ադրբեջանի տարածքում իսրայելական փոքր հարվածային Օրբիտեր 1Կ անօդաչու սարքերի հավաքման ծրագրի մասին: Այդ սարքերը արտադրվում են իսրայելական «Աերոնոթիքս Դիֆենս Սիստեմս» («Aeronautics Defense Systems») ընկերության կողմից: Անցած տարվա ամռանը Իսրայելում քրեական գործ էր հարուցվել ընկերության դեմ՝ Ադրբեջանի խնդրանքով սարքը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառելու մեղադրանքով: Հետաքննությունը իրականացնում է Իսրայելի պաշտպանության նախարարությունը: Միևնույն ժամանակ անօդաչու սարքի դետալների ու պահեստամասերի մատակարարման գործարքը սառեցվել է իսրայելական իշխանությունների կողմից: Ադրբեջանական ռազմական արդյունաբերության ղեկավար Յավեր Ջամալովը իր հերթին նշում է, որ անօդաչուների հավաքման ծրագիրը խնդիրներ չունի, և սարքերը թեսթային փորձարկումներ են անցնում:
Պետք է նշել, որ Իսրայելը որևէ բարոյական պարտավորություններ չունի որևէ մեկի հանդեպ և կարող է սեփական բիզնես շահերի համար կոնվենցիոնալ զենք վաճառել ադրբեջանցիներին: Ադրբեջանի և Իսրայելի ռազմատեխնիկական համագործակցությունը լիովին բխում է երկու պետությունների փոխադարձ շահերից:
Կարծում եմ՝ Ադրբեջանը նոր տարում շարունակելու է նոր զինատեսակների և ռազմական տեխնիկայի գնումների քաղաքականությունը: Մասնավորապես փորձ է կատարվելու թարմացնել ռազմական ինքնաթիռների պարկը և համալրվել օպերատիվ մարտավարական հրթիռներով:
Սակայն Ադրբեջանի ռազմական նախապատրաստությունները, իհարկե, չեն սահմանափակվում միայն տարբեր զինատեսակների գնումներով և հրաձգային զենք ու զինամթերքի տեղական արտադրությամբ: Ինտենսիվ կերպով անց են կացվում մարտական հրաձգությամբ լայնամասշտաբ զորավարժություններ (կորպուսների մակարդակով), որոնց ընթացքում մշակվում են զորատեսակների միջև փոխգործակցությունը և դրանց պրակտիկ կառավարումը: Ամեն տարի համատեղ զորավարժություններ են անց կացվում նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի հետ՝ Թուր- Ազ Գարթալը ծրագրի շրջանակներում: Կատարվում է նաև ակտիվ քարոզչական աշխատանք անձնակազմի հետ: Առնվազն արտաքնապես ամեն ինչ հուշում է, որ Ադրբեջանը պատրաստ է նոր պատերազմին և Հայաստանի դեմ երկարատև մարտերին: Այնուամենայնիվ, ադրբեջանական բանակի որակական և հոգեբանական պատրաստավածության մակարդակի մասին դժվար է դատել: Պարզ չէ նաև, թե Ադրբեջանի իշխանություններին ինչքանով է հարկավոր լայնամասշտաբ պատերազմը: 2016 թվականի ապրիլյան դեպքերի օրինակով մենք տեսել ենք, թե ինչպես է մարտական գործողությունների չորրորդ օրը նախահարձակ կողմը համաձայնություն տվել դադարեցնել պատերազմը:
Էդուարդ Առաքելյան
ռազմական փորձագետ «Ազգային վերածնունդ» կուսակցության «Վերածնունդ» պաշտոնաթերթ, Ստեփանակերտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.