23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հիսուս ասում է.
-Հաստատ իմացի՛ր, որ եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծու արքայություն, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը՝ հոգի: Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասում եմ, թե վերստին պիտի ծնվեք: Քամին ուր որ ուզում է, այնտեղ էլ փչում է. դու նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում: Նույնպես և բոլոր նրանք, որոնք Հոգուց են ծնվում:
(Հովհաննեսի ավետարան 3:5-8)
Բայց Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում շատերը կլքեն հավատը՝ ականջ դնելով մոլորեցուցիչ չար ոգիների և դևերի ուսուցումներին, որոնք քարոզվում են կեղծավոր և ստախոս մարդկանց կողմից, որոնց խիղճը խարանված է Սատանայի կնիքով…
Պառավներին հատուկ և հավատը պղտորող առասպելներից ամբողջովին հեռո՛ւ մնա: Ինքդ քեզ մարզի՛ր աստվածապաշտությամբ ապրելու, որովհետև եթե մարմնի մարզումներն օգտակար են որոշ բաների համար, ապա աստվածապաշտությունը ամեն ինչի համար է օգտակար, քանի որ այն խոստանում է կյանք տալ թե՛ այս, թե՛ հանդերձյալ աշխարհում:
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 4:1-2, 7-8)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ է նշանակել:
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի հունվարի 12-ի ԱԽ-1-Ե-1, ԱԽ-1-Ե-2 և ԱԽ-1-Ե-3 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ.
1. Կարեն Մաթեւոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահի լիազորությունները:
2. Կարինե Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
3. Կարեն Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի՝ Վարչական մասնագիտացման բաժնի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը:
Լուսանկարում՝ Արմեն Սարգսյանն ուղեկցում է Վազգեն Սարգսյանին 1999 թ-ին Վաշինգտոնում ԱՄՆ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցությունների ժամանակ
Ցանցերում նորից թարմացրեցին էն հին ու ստոր բամբասանքը, թե իբր Վազգենի ապտակից հետո Արմեն Սարգսյանը 1997-ի փետրվարին «փախավ» Լոնդոն եւ հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Վազգենի աչքերը դեղնում էին զայրույթից, երբ ինչ-որ տեղ կարդում էր դրա մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ Տիգրան Հակոբյանը:
«Արմեն Սարգսյանը լուրջ հիվանդություն ուներ, փառք Աստծո եւ ժամանակակից բժշկությանը, որ ապաքինվեց: Վազգենի հետ էլ ոչ միայն գործընկերներ էին, այլ նաեւ պարզապես ընկերներ, բարեկամներ: 1999 թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը Լոնդոնից գալիս է Վաշինգտոն: Վազգենին օգնում է նախապատրաստվել փոխնախագահ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցություններին: Հանդիպումներից առաջ քննարկում էին բոլոր նյուանսները, մի մասին ես մասնակցել եմ, մինչեւ խորը գիշեր: Հաստատ, լավ ընկերներ էին եւ համախոհներ:
Պետք չի պղծել Վազգենի հիշատակը, պետք չի էժան հնարքներով վարկաբեկել Արմեն Սարգսյանին: Նրանցից ոչ մեկը թույլ չէր տա ոչ ապտակել, ոչ ապտակն անհետեւանք թողնել: Նկարում «ծեծող» Վազգեն Սարգսյանն ու «ծեծվող» Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում 1999-ին: Հուսով եմ, վերջ կտանք էդ ժամկետանց հիմար ասեկոսեին», — գրում է Հակոբյանը:
Քիչ առաջ պաշտոնապես հաստատվեց, որ ՀՀԿ նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Արմեն Սարգսյանին եւ հայտնել դրա մասին: Արմեն Սարգսյանն ի պատասխան խորին շնորհակալություն է հայտնել, սակայն մտածելու ժամանակ է խնդրել:
ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղամիջոցների վարչությունը հաստատել է մասնագետների կողմից ստեղծված նոր դեղամիջոցը, որը նախատեսված է ժառանգական կուրությունը բուժելու համար ու համարվում է աշխարհում ամենաթանկ դեղամիջոցներից մեկը:
Ինչպես նշում է Oddity Central-ը, Luxturna կոչվող դեղամիջոցն արժե 850.000 դոլար: Սա նշանակում է, որ միջին վիճակագրական հիվանդները հնարավորություն չեն ունենա գնելու այն:
Դեղամիջոցի արտադրությամբ զբաղվում է Spark Therapeutics ընկերությունը, որն ի սկզբանե մտադիր էր այն վաճառել 1 մլն դոլարով, սակայն ստիպված է եղել իջեցնել գինն առողջապահական ոլորտի ապահովագրական ընկերությունների բողոքից հետո:
Աղբյուրը մանրամասնում է, որ գենային թերապիայի սկզբունքով գործող դեղամիջոցն օգնում է զգալի բարելավել ժառանգական կուրության ախտանիշն ունեցողների տեսողությունը:
Luxturna-ն կյանքի ընթացքում ներարկվում է մեկ անգամ՝ աջ և ձախ աչքի համար առանձին-առանձին ամպուլաներով: Դեղամիջոցը հատուկ վիրուսի միջոցով փոխարինող գենը հասցնում է հիվանդի ծիածանաթաղանթ:
Հայաստանի Հանրապետությունը նոր Սահմանադրությամբ, որն ընդունվել է 2015 թվականին, ամբողջական խորհրդարանական կառավարման կանցնի այս տարվա ապրիլից, երբ դադարեն գործող նախագահի լիազորությունները:
Առաջին անգամ Հայաստանում ՀՀ նախագահին կընտրի ոչ թե ժողովուրդը, համընդհանուր ընտրություններով, այլ՝ Ազգային ժողովը: Նոր նախագահը կունենա անհամեմատ սահմանափակ լիազորություններ, իսկ երկրի թիվ մեկ պաշտոնյան կլինի վարչապետը:
Ըստ այդմ, Նոր Սահմանադրության համաձայն՝ փետրվարի 19-28-ին ԱԺ-ում կառաջադրվեն ՀՀ նախագահի թեկնածուները, իսկ մարտի առաջին տասնօրյակում խորհրդարանը կընտրի ՀՀ չորրորդ նախագահին:
Եվ այսպես ստորեւ ներկայացնում ենք, թե ինչ լիազորություններ է ունենալու նոր նախագահը, ինչպես է ընտրվելու եւ որքան է պաշտոնավարելու:
Ինչ կարգավիճակ է ունենալու նոր նախագահը
Ըստ Սահմանադրության 123-րդ հոդվածի ՀՀ նախագահը պետության գլուխն է, ով հետեւում է Սահմանադրության պահպանմանը, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով, հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
Նշենք, որ նախորդ սահմանադրությամբ, ՀՀ նախագահը իրականացնում էր օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, նա ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն էր: Այս լիազորությունները նոր նախագահը չի ունենալու:
Ինչպես է ընտրվում ՀՀ նախագահը
Նոր Սահմանադրությամբ, ՀՀ նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով, մինչդեռ նախորդ սահմանադրությամբ այդ թիվը 5 տարի էր: Բացի այդ, եթե նախորդ Սահմանադրությամբ նախագահը կարող էր ընտրվել երկու անգամ անընդմեջ, ապա հիմա նա կարող է նախագահի պաշտոնը զբաղեցնել միայն մեկ անգամ:
Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ:
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Իսկ նախորդ Սահմանադրությամբ, ՀՀ նախագահ կարող էր ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Նոր Սահմանադրության Սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահի թեկնածու կարող է առաջադրել պատգամավորների 1/4-ը, իսկ ընտրվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներից մեկն ստանա ձայների 3/4-ը (79 ձայն):
Ըստ էության, ՀՀ նոր նախագահն իր լիազորությունները ստանձնելու է ապրիլի 9-ին (գործող նախագահի լիազորությունների ավարտման օրը)։ Հենց այդ ժամանակ էլ կդադարեն գործող նախագահի լիազորությունները եւ կառավարությունը հրաժարական կտա։
Ի՞նչ լիազորություններ է ունենալու նոր նախագահը
Նոր սահմանադրությամբ՝ Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ ընտրությունները, ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի ընդունած օրենքները՝ քսանմեկօրյա ժամկետում:
Նախագահն այլեւս իրավունք չունի Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով արձակել Ազգային ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրություն:
Հանրապետության նախագահը, Սահմանադրությամբ սահմանված դեպքերում կարող է ընդունել Կառավարության հրաժարականը եւ վարչապետի առաջարկությամբ փոփոխություններ կատարել Կառավարության կազմում:
Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Արտաքին քաղաքականության ոլորտ
ՀՀ նախագահի լիազորությունները կրճատվել են նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում: ՀՀ նախագահը նոր Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, Կառավարության առաջարկությամբ, կնքում է միջազգային պայմանագրեր, վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ հետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը:
Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝ հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:
Մինդեռ նախորդ Սահմանադրությամբ՝ նախագահը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը:
Զինված ուժեր
Նոր Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, ինչպես նաեւ՝ վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:
Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն այլեւս նախագահը չէ եւ պատերազմի դեպքում այդ լիազորությունները վարչապետին են պատկանում: Բացի այդ, նախորդ Սահմանադրությամբ նախագահն ինքնուրույն համակարգում էր պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում էր զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
Նախորդ Սահմանադրության համաձայն, զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում նախագահը հայտարարում էր ռազմական դրություն եւ կարող էր հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին:
Այլ ոլորտներում լիազորություններ
Քաղաքացիության վերաբերյալ հարցերի ոլորտում ՀՀ նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով լուծում է ՀՀ քաղաքացիություն շնորհելու եւ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը, լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը: ՀՀ նախագահը պարգեւատրում է ՀՀ շքանշաններով եւ մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ, բարձրագույն դասային աստիճաններ:
ՀՀ նախագահի անձեռնմխելիությունն ու պաշտոնանկության կարգը
Հանրապետության նախագահն անձեռնմխելի է: Նա իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո: Նա կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:
Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան: ԱԺ-ն ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում ՍԴ եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Նախագահի հրաժարականը
ՀՀ նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:
Նախագահի լիազորությունների կատարման անհնարինությունը ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքում է լինում:
ՍԴ-ն կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին:
Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Քեմալը 1920թ-ի ապրիլի 26-ին Լենինին գրած նամակում պարզապես առաջարկում էր բաժանել Անդրկովկասը, ընդ որում՝ Վրաստանն ու Ադրբեջանը նախատեսում էր թողնել Ռուսաստանին, իսկ Հայաստանը հոշոտել միայնակ: Միաժամանակ, «իմպերիալիզմի» դեմ պայքար մղելու պատրվակով Քեմալը խնդրում էր Լենինից զենք, պարեն, դեղորայք, ռազմաինժենարական նյութեր՝ 5 մլն լիրա ոսկի ընդհանուր արժողությամբ:
Մոսկվա ուղարկվեց Թուրքական պաշտոնական պատվիրակություն, որը 1920թ-ի օգոստոսի 14-ին ընդունվեց Լենինի կողմից: Ինչպես նշում է իր հուշերում Ալի Ֆուադ Ջեբեսոյը, «մեր ներկայացուցիչները, երբ հիշեցրել են, որ հայերի աղմկարարույթունը խիստ շատ է և տևականորեն իրենց անմեղության մասին խոսելուն հակառակ, կարծվածին չափ անմեղ չեն, Լենինն ասել է. «Այո, ճիշտ է, սակայն կասկած չկա, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը շատ մոտ ժամանակ պետք է ստանան մեր ցանկացած ձևը»»:
Թուրքական պատվիրակության նախագահ Բեքիր Սամիր բեյը, ամփոփելով իր տպավորություններն այդ հանդիպումից, ընդգծում էր. «Լենինը շատ համակրելի դիմագծերով, շատ բացսիրտ մի անձնավորություն գտանք, մեզ և իսլամական աշխարհի հանդեպ շատ բարյացակամ նկատեցինք»: Բեքիր Սամի բեյի նշած «բարյացակամության» ակնառու ապացույցն էր 1920թ-ի օգոստոսի 24-ին Մոսկվայում ստորագրված թուրք-բոլշևիկյան դաշնագրի նախագիծը և Լենինի համաձայնույթունը ՀՀ վրա հարձակում սկսելու մասին:
Սանասար Կարապետյան. Ֆեյսբուք
Եթե բանակում հրամանատարը չարաշահում է իրեն տրված լիազորությունները և որոշակի արտոնություններից օգտվող զինծառայողին հրամայում է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնել, ինչպե՞ս պետք է վարվի զինծառայողը՝ ճիշտ է ենթարկվե՞լ, թե՞ չկատարել հրամանը: Հարցերին Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ փաստաբան Նորիկ Նորիկյանը:
«ՀՀ օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովը, ընդունել է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք, որով հստակ կարգավորվում է բողոքարկման իրավունքը: Ես զինծառայողներին հորդորում եմ, որ եթե բանակում խախտվում են նրանց իրավունքները, դիմեն վերադաս հրամանատարությանը, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարին: Եթե նրանք ի զորու չեն, արդեն կարող են իրենց շահերը պաշտպանել, դիմելով մյուս իրավասու ատյաններ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, փաստաբանական համայնք և մինչև դատական եղանակով բողոքարկեն: Ենթադրենք` առողջական վիճակի պատճառով կամ ոչ շարային ծառայության զինծառայողները, որոնց հակացուցված է մարտական հերթապահություն իրականացնել կամ առաջնագիծ տանելը, զորամասի հրամանատարի կամայական որոշմամբ նրանք իրականացնում են մարտական հերթապահություն»,- նշեց փաստաբանը և հավելեց, որ բազմաթիվ են այդպիսի դեպքերը:
Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ նման դեպքերում իրավական գործիք կա, որով զինծառայողները կարող են բողոքարկել, պարզապես պետք է դրանից օգտվել:
Իսկ ընդհանրապես չկատարել հրամանատարի հրամանը, նույնիսկ եթե դրանով խախտվում են զինծառայողի իրավունքները, զինվորն իրավունք չունի. «Հրամանատարի հրամանը հնարավոր չէ չկատարել: Իսկ եթե ակնհայտ ապօրինի հրաման է, որով հրամայվում է հանցագործություն կատարել, այդ դեպքում զինծառայողը կարող է չկատարել այն»:
Քիչ առաջ պաշտոնապես հաստատվեց, որ ՀՀԿ նախագահի թեկնածում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Սարգսյանին եւ ասել. «Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում մենք անդրադարձել ենք այս հարցին, և ես, հաշվի առնելով Ձեր ունակությունները, Ձեր որակական հատկանիշները, առաջարկել եմ իմ գործընկերներին՝ առաջարկել Ձեզ համաձայնություն տալ մեր քաղաքական ուժի անունից առաջադրվել որպես Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի թեկնածու: Դուք կայացած գիտնական եք, վարել եք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, ունեք դիվանագիտական մեծ փորձ, և սա է պատճառը, որ մենք լրջորեն քննարկել ենք Ձեր թեկնածությունը: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, ովքեր միաձայն պաշտպանեցին իմ առաջարկությունը:Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»: Սարգսյանը խորհուրդ է տվել նաեւ հանդիպել քաղաքական այլ ուժերի եւ ԱԺ խմբակցությունների հետ:
Արմեն Սարգսյանն ի պատասխան խորին շնորհակալություն է հայտնել, սակայն մտածելու ժամանակ է խնդրել.
«Պարո՛ն Նախագահ,
Նախ թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ և Հանրապետական կուսակցությանն այս բարձր վստահության համար: Կարծում եմ, իրոք, Հայաստանը թևակոխում է մի նոր շրջան, կարծում եմ՝ շատերի կողմից գիտակցված մեծ փոփոխությունների շրջան, դեպի ավելի ժողովրդավար երկիր՝ պառլամենտական հանրապետություն: Այդ իմաստով, իհարկե, կրկնակի մեծ պատասխանատվություն է և մեծ պատիվ ինձ համար Ձեր առաջարկությունը:
Ինչպես Դուք ասացիք, շատ կարևոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Շատ կուզենայի հանդիպել նաև հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը և իհարկե, հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո իմ որոշումը կայացնել:
Բոլոր դեպքերում, ինձ համար մեծ պատիվ է Ձեր առաջարկությունը, պարո՛ն Նախագահ: Կրկին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Եվ եթե այս բոլոր հանդիպումներից հետո որոշումս կայացնեմ, կփորձեմ պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները և արդարացնել այն վստահությունը, որ լսեցի Ձեզնից, Ձեր կուսակից ընկերների կողմից և հուսամ նաև կլսեմ մեր մյուս քաղաքացիներից և մեր հայազգի որդիներից: Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Կառավարությունը որոշել է վաճառել պետական գանձարանում պահվող ունեցվածքը։
Հայաստանին արտակարգ իրավիճակ չի սպառնում ո՛չ հիմա, ո՛չ էլ 4 տարի հետո, բայց պետությունը պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի, դրա համար էլ որոշել է վաճառել հնացած ու արժեքը սպառած հարստությունը։ Վաճառքից ստացված գումարով էլ ձեռք կբերվեն ավելի արժեքավոր իրեր, ամենայն հավանականությամբ` ոսկու ձուլակտորներ։ Պետական գանձարանի ունեցվածքի մի մասը վաճառելու կառավարության որոշումն երեկ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այսպես մեկնաբանեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։
Վաճառքի ներկայացված գանձերը, փոխնախարարի խոսքով, ժամանակի ընթացքում իրենց արժեքը վատնած թանկարժեք ու կիսաթանկարժեք մետաղներից պատրաստված զարդեր են, արհեստականորեն աճեցված մարգարիտներ, զմրուխտ, նռնաքար և այլ բնական քարեր։ Ընտրված ցանկը, որի արժեքը գնահատված է 1,5 մլրդ դրամ, վաճառվելու են աճուրդով, 4 տարվա ընթացքում, փուլերով։ Ֆինանսների փոխնախարարը վստահեցրեց, որ վաճառքի գինը չի զիջելու դրանց շուկայական արժեքին։
«Որպեսզի մենք կարողանանք արտակարգ իրավիճակներում, անսպասելի դեպքերում օգտագործել մեր ունեցած գանձերը, պետք է ունենանք այնպիսի պահուստներ, որոնք իրացվելի են։ Վաճառքի հանվող իրերը ոչ իրացվելի են, այսինքն` եթե մենք դրա անհրաժեշտությունն ունենանք, ստիպված պետք է վաճառենք շուկայականից անհամեմատ ցածր գնով»,- ասաց փոխնախարարը։
Եվ որպեսզի նման իրավիճակի առաջ չկանգնի, ֆինանսների նախարարությունը որոշել է նման իրերից ազատվել նախօրոք։
Վաճառքի հանվող իրերից բացի, գանձարանում պահվում են նաև 400 միլիոն դրամի ոսկու ձուլակտորներ, պատմամշակութային արժեք ներկայացնող իրեր, որոնց արժեքը չի հաշվարկվում, քանի որ դրանք վաճառի ենթական չեն և ցուցադրվում են Հայաստանի թանգարաններում։ Դրանք հիմնականում հին մետաղադրամներ են, թանկարժեք մետաղներից պատրաստված գոտիներ, սպասք։
Պետական գանձարանի ակտիվներ են համարվում նաև պետական ու պետական մասնակցությամբ կազմակերպությունների կողմից շահագործվող սարքավորումները։
Ի դեպ, 1996թ-ից մինչ օրս պետական գանձարանից որևէ իր չի վաճառվել։ Անցյալ տարի ֆինանսների նախարարությունը որոշեց վաճառել գանձարանում կուտակված մարգարիտները, բայց այդպես էլ գնորդ չգտավ։
Իսկ պետական պահուստները համալրվում են գրեթե ամեն օր` դատարանի որոշմամբ հօգուտ պետության բռնագրավված թանկարժեք իրերով։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Պետական գանձարանի թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահուստների օտարման միջոցառումների ֆինանսների նախարարության ներկայացրած ծրագիրը։ Հանրության մեջ այս որոշումը մտավախություն առաջացրեց, որ կառավարությունը փորձում է էժան գներով իրացնել պետական գանձերը։
«Դա անպատժելիության արդյունքում է, որ վերջը բերին հասցրեցին էս օրվան․ ինչ էր արել իմ էրեխեն, որ գիշերը գնաց գործի ու տուն չեկավ, բայց վերևն Աստված կա՝ մի օր դրանց պատիժը կտա։ Նորից եմ ասում՝ եթե էն սկզբից տենց լակոտների դեմն առած լինեին, ապա էսօր սենց չէր լինի, բայց Աղվան Հովսեփյանը թող խիղճ ու Աստված ունենա, որ գոնե էս անգամ պատիժ կիրառի՝ առավելագույն պատիժն ա, ամենախիստ պատիժն ա, ինչ ա, թող գոնե էս անգամ էդ ամենը կիրառեն, էս անգամ գոնե մարդ եղեք, խիղճ ունեցեք․․․ խի մտածում են տենց հեշտ ա հա էրեխուդ պահես, մեծացնես, հասցնես 28 տարեկան ու վերջում գիշերը գնա ու էլ չգա, իսկ տենց շուն ու շան թուլեքը եսիմ ինչ պապի ունեն, չգիտեմ ինչ հովանավորներ ունեն ու դրա համար գնան ազատ իրանց համար ֆռան, հա՞, էդ որտեղ ա տենց բան գրած»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց օրերս ավտովթարի հետևանքով մահացած ոստիկան Արեգ Դավթյանի հայրը՝ Գարիկ Դավթյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ի լուսադեմին Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին ոստիկանության ծառայողներ 28-ամյա Արեգ Դավթյանը և 32-ամյա Խաչիկ Գասպարյանը:
Նշենք, որ պատահարից հետո «Toyota Corolla» մակնիշի մեքենայի մեջ մխրճված «BMW X6»-ի վարորդը՝ քրեական հեղինակություն համարվող Ճվճվ Արոյի որդին՝ Սարգիս Վարդանյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, ապա մի քանի ժամ անց ներկայացել ոստիկանություն: Վերջինս ոստիկանությունից տեղափոխվել էր Քննչական կոմիտե և ձերբակալվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նյութի աղբյուրը՝ «Առաջին լրատվական»
https://www.youtube.com/watch?v=jYF1sNsZxks
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.