23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանության կոլեգիայի նիստում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոսել է կառավարման նոր կարգի անցնելու պայմաններում ոստիկանության խնդիրների ու կադրային փոփոխությունների մասին։
«Կարծում եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ իրենց աշխատաոճը համահունչ չէ մեր զարգացման պրոցեսներին, իրենք դիմում կգրեն կգնան։ Էն էներգիան, էն աշխատուժը, որ մենք ծախսում ենք էն մարդկանց վրա, որոնք կերպարանափոխվել, ձեւափոխվել, բարեփոխվել չեն կարողանում, կարծրացած բաներ կան մեջները, կարծում եմ՝ այդ էներգիան, որ ծախսենք երիտասարդ կադրերի վրա, ավելի արդյունավետ կաշխատենք, ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի», ասել է նա։
Ոստիկանապետն այսպիսով փորձում է իր ղեկավարած կառույցը ներդաշնակել իշխող համակարգի ներկայիս վերափոխումներին: Դրանց «բաժանարար գիծը» հինն ու նորն է, որն ըստ էության բովանդակային փոփոխություններ չի ենթադրում, այլ միայն իշխող վերնախավի որոշակի ռոտացիա եւ դրական սպասումների ռեժիմ:
Պատահական չէ, որ Վովա Գասպարյանն էլ իր համակարգում խոսում է ոչ թե իրավական չափանիշներով, այլ հնից ազատվելու մասին:
Ոստիկանությունը վերջին մեկ-երկու տարիներին ուժգին հարվածներ ստացավ, որի մեկնարկը ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձություններն էին: Այդ իրադարձությունները նկատելի օգտագործվեցին իշխանության տրանսֆորմացիայի շրջանում ոստիկանությանը հանրությունից լիովին կտրելու եւ իշխող համակարգի շահերին ենթարկելու համար: Ինքը ոստիկանապետը դրանցից հետո կարծես թե դադարեցրեց հանրության հետ անմիջական շփումները, չկային նախկին արտիստիզմն ու դրայվը:
Ոստիկանությանը լուրջ հարված էին նաեւ վերջին շրջանում Հայաստանում կատարված աղմկոտ հանցագործությունները, որոնց արդյունքում այդ կառույցը հայտնվեց քննադատությունների թիրախում: Ընդ որում, նաեւ իրավապահ այլ կառույցների կողմից, որոնք ոստիկանությանն անթաքույց մեղադրում են նախաքննությանը խոչընդոտելու եւ այլնի մեջ:
Ամբողջությամբ՝ lragir.am կայքում:
Գերմանական մամուլը լայնորեն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուհի՝ Հնդկաստան կատարած այցին, որի ժամանակ վերջինիս պատվիրակության կազմում ընդգրկված են եղել հարյուրից ավելի ընկերություններ, այդ թվում Իսրայելի` մեծությամբ հինգերորդ խոշոր ռազմաարդյունաբերական և անօդաչու սարքեր արտադրող առաջատար ընկերություններից մեկը համարվող Aueronautics ընկերության ներկայացուցիչները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գերմանիայում ՀՀ դեսպանությունից, գերմանական Tageszeitungօրաթերթը նշել է, որ Aueronautics ընկերության հաճախորդներից է նաև Գերմանիայի պաշտպանության նախարարությունը, որը մինչև 2019թ. վարձակալման հիմունքներով օգտագործում է Heron1 հետախուզական անօդաչու սարքը: Ընկերության ամենամեծ գնորդն Ադրբեջանն է, որի հետ միայն անցած տարի ստորագրվել են 20 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրեր:
Միաժամանակ թերթը նաև անդրադարձել է այդ ընկերության դեմ այս տարվա օգոստոսից ընթացող հետաքննության մանրամասներին` նշելով, որ ընկերության բարձրաստիճան աշխատակիցները կասկածվում են անցյալ ամառ Լեռնային Ղարաբաղի տարածքում փորձնական թռիչք իրականացնելու մեջ: Դրա հիման վրա Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից ընկերության դեմ կիրառվել է «արտահանման արգելք», որը հիմնականում վերաբերում է «Օրբիտր-1K» հարձակողական անօդաչու սարքերին: Վերջիններս, ինչպես նշված է ընկերության պաշտոնական կայքէջում, կարող են 1-2 կգ պայթուցիկ տեղափոխել «մեր արտերկրյա կարևոր հաճախորդի համար»: Թերթը նշում է, որ ինչպես հայտնի դարձավ վերջերս, այդ հաճախորդն Ադրբեջանն է, որի տարածքից էլ իրականացվել է փորձնական թռիչքը դեպի Լեռնային Ղարաբաղ:
«Բաքվի նավահանգիստ Ռուսաստանից հասցվել է ժամանակակից զինտեխնիկայի խոշոր խմբաքանակ ու ռազմամթերք, հնարավորինս սեղմ ժամկետներում այն կընդունվի ու կհանձնվի զինվորական ստորաբաժանումներին, որոնք տեղակայված են ռազմաճակատների երկայնքով: Նույն տեխնիկան հաջողությամբ կիրառվել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների ժամանակ՝ 2016-ի ապրիլին: Մեծ քանակությամբ կենդանի ուժի, տեխնիկայի ու այլ միջոցների ոչնչացումը մեր կողմից այս նույն զինատեսակներով արդեն իսկ 2016-ին ապացուցել են իրենց արդյունավետությունը»: Այս տեքստով հայտարարություն է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Ռազմամթերքի ու զինտեխնիկայի փոխանցումը կատարվել է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ միջկառավարական համաձայնության շրջանակներում:
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ էլ Ադրբեջանը 50 միավոր հակատանկայինհրթիռ էր գնել Ուկրաինայից:
Իսկ նախորդ տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հետաքրքրված է Ռուսաստանից ջրային հեռակառավարվող սարքեր գնելու հարցում:
Ստացվում է ՝ մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը պարբերաբար թարմացնում է Ադրբեջանի զինտեխնիկան, որն էլ իր հերթին ռուսական զենքն օգտագործում է ղարաբաղյան սահմանին: Այս մասին ադրբեջանական ՊՆ-ն հայտարարում է, ռուսական լրատվական կայքերն էլ՝ հաստատում՝ նույն վերտառությամբ հրապարակելով հայտարարությունը:
Shamshyan.com–ի տեղեկություններով`
Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահամններում Դավիթաշեն թաղամասում՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող «Քարգազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորման ժամանակ, դեռևս անհայտ պայմաններում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարաները: Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Պայթյունի հետևանքով ամբողջովին վնասվել է ГАЗель մակնիշի ավտոմեքենա, որի վրա գտնվող գազաբալոնները շպրտվել են, մեկ այլ ГАЗель ավտոմեքենայի դիմապակին է վնասվել, ինչպես նաև վնասվել է Opel մակնիշի ևս մեկ ավտոմեքենա:
ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը գազալցակայանի լիցքավորող Էրիկ Կյուրեղյանն է, ով գտնվում է Արմենիա բժշկական կենտրոնում:
Ռուսաստանի Վոլգորոդից ամուսնական զույգը մի քանի ամիս շարունակ բռնաբարել է իրենց 12-ամյա աղջկան: Life.ru-ն փոխանցում է, որ հանցքագործության մասին հայտնի է դարձել գինեկոլոգի մոտ երեխայի պլանային հետազոտության արդյունքում:
Գինեկոլոգը, 6-րդ դասարանցուն հետազոտություն անցկացնելիս պարզել է, որ վերջինս շարունակական սեռական կապեր է ունենում և տագնապի է մատնվել: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ աղջկան բռնաբարել է իր 34-ամյա հայրը, ժամանակ առ ժամանակ էլ տեղի ունեցածին միանում էր նաև մայրը:
Կինը ոստիկաններին բացատրել է, որ ինքը սեռական բռնության է ենթարկվել մանուկ ժամանակ և չի ցանկացել, որ աղջիկը իր ճակատագիրն ունենա: Պաշտպանության և սեռական դաստիարակության նպատակով էր նա թույլ է տվել ամուսնուն բազմիցս սեռական կապ ունենալ աղջկա հետ: «Լավ է մենք, քան ինչ-որ մոլագար» ասել է մայրը:
Ներկա դրությամբ ամուսինները դատի են սպասում և արդեն զրկվել են ծնողական իրավունքներից: Նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Ընդ որում՝ հոգեբուժական փորձաքննությունը ապացուցել է ամուսինների հոգեկան հավասարակշիռ վիճակը:
Երեխան գտնվում է վերականգնողական կենտրոնում:
Ի պատասխան forrights.am կայքում հունվարի 19-ին հրապարակված <<Պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել>> վերտառությամբ հոդվածի՝ հայտնում ենք, որ այդտեղ ՊԲ զինծառայող Էդգար Հակոբյանի կողմից հնչեցված մտքերը լրիվությամբ աղավաղված են: Իսկ դեպքերի իրական պատկերը հետևյալն է.
Էդգար Հայկազի Հակոբյանը պայմանագրային հիմունքներով ՊԲ-ում ծառայում է 2017թ. մայիսի 1-ից: Իր 8 ամսվա ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող: Առաջին անգամ նա ծառայության չի ներկայացել 2017թ. նոյեմբերի 11-ին: Նոյեմբերի 13-ին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել զորամաս, որտեղ զորամասի հրամանատարի կողմից Է. Հակոբյանի հետ տարվել է բացատրական աշխատանք: Սակայն նույն օրը զինծառայող Հակոբյանը կրկին ինքնակամ լքել է զորամասը: Նոյեմբերի 18-ին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինս բերման է ենթարկվել և զորամասի հրամանատարի կողմից նրան, որպես կարգապահական տույժ, հայտարարվել է 10-օրյա կալանք՝ կարգապահական վաշտում: 2018թ. հունվարի 5-ին Է. Հակոբյանը երրորդ անգամ չի ներկայացել ծառայության, ինչից հետո հիմք ընդունելով <<Զինվորական ծառայություն և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասին 7-րդ կետը (<<զինվորական ծառայությունից արձակում>>՝ կարգապահական տույժ կիրառելիս), զորամասի հրամանատարի կողմից որոշում է կայացվել միջնորդել պաշտպանության բանակի հրամանատարին՝ Է. Հակոբյանին ծառայությունից ազատելու և պահեստազոր ուղարկելու մասին: Պաշտպանության բանակի հրամանատարի 2018թ. հունվարի 17-ի հրամանով Էդգար Հայկազի Հակոբյանն ազատվել է զինվորական ծառայությունից և ուղարկվել պահեստազոր:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին հասարակության շրջանում մոլորություն չառաջացնելու համար զերծ մնալ չճշտված տեղեկատվության հրապարակումից:
EXCLUSIVE
Սուպեր Սաքոն և ֆրանսիացի հայտնի ռեփեր Maître Gims–ը տեսահոլովակ են ներկայացրել «Մի գնա» երգի հիման վրա։ Այս հանգամանքը զայրացրել է Սպիտակցի Հայկոյին։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ տեսահոլովակում պետք է մասնակցություն ունենար նաև ինքը, սակայն ինչ–ինչ պատճառներով չի կարողացել մեկնել նկարահանումների։
«Իմ երգն է, իմ երգի տակ իրենք նկարահանվում են, սակայն ես չկամ։ Ես գիտեի, որ նման տեսահոլովակ է սպասվում, սակայն գիտեի, որ իմ կադրերից պետք է դրվի տեսահոլովակում, որպեսզի մարդիկ տեսնեն, որ ես եմ երգում այդ երգը։ Սա իմ երգն է։ Իրենք երկուսը ռեփ են կարդում, բայց իմ երգի տակ են կլիպ նկարահանում, դա ինչքանո՞վ է ճիշտ»,– ասաց նա։
Հայկոն պատրաստվում է իր անունով գրանցել երգի հեղինակային իրավունքը. «Ես ուզում եմ վերցնել երգի հեղինակային իրավունքը, որովհետև իրավունք չունեն նման բան անել։ Սա արդեն համաշխարհային մասշտաբի թեմա է»։
Երգիչը կարծում է, որ երգի հիթային հատվածն իր կատարմամբ է հնչում։ «Էս երգի 98 տոկոսը ես եմ արել։ Youtube–ում մի վիդեո գտեք, որ իր ռեփի տակ են երգը կատարում»,– ասաց նա։
Որոշ ժամանակ առաջ լուրեր տարածվեցին, որ Սուպեր Սաքոյին աստղ են տվել Հոլիվուդի փառքի ծառուղում։ Ըստ լուրերի` այն մեծապես կապված էր «Մի գնա» երգի հաջողության հետ։ Սպիտակցի Հայկոն նշեց, որ ինքը ներկա է եղել այդ արարողությանը.«Այդ համերգը եղել է իմ երգի հիման վրա։ Համերգի անունը եղել է «Մի գնա»»,– ասաց նա, ապա հավելեց, որ այդ թեմայի մասին խոսել չի ուզում։ Երգիչը համարում է, որ երգն իրենն է, սակայն հաջողությունը Սաքոն ունեցավ։
Երգչից տեղեկացանք, որ Սուպեր Սաքոյի հետ դեռ չի խոսել այս մասին։ Հայկոյից հետաքրքրվեցինք, թե այժմ ինչ հարաբերություններ ունի Սաքոյի հետ։ «Սաքոյի հետ առայժմ ջերմ ընկերական մթնոլորտ է տիրում, սակայն եթե ինքը սկսի այսպիսի բաներ անել… ես ահավոր զայրացած եմ իր վրա,– ասաց նա ու հավելեց, որ այս ամենը լարվածություն է ստեղծել հարաբերություններում, –Այո, գնալով, ավելի է լարվում։ Երգը մենք երկուսով ենք արել, ուրեմն մեր երկուսինը պետք է լինի։ Ստացվում է, ինքը երգը վերցնում է, այլազգի հանրաճանաչ մեկի հետ ներկայացնում է, ես մեջտեղից դուրս եմ գալիս, սակայն արի ու տես, որ այդ երգի գլխավոր, ամենակարևոր, ճանաչելի հատվածը ես եմ արել»։
«Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում երեկ 10 օրական տղա երեխա է մահացել: Առավոտյան ծնողները երեխայի մարմինը գտել էին սառած վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մադինա համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանն ասաց, որ նորածինը ընտանիքի երրորդ երեխան էր: «Ժամը 05:00-ի սահմաններում ծնողներն արթնացել են եւ տեսել, որ երեխան սառած է: Ես իրենց տանը եղել եմ, ծնողներից հարցրել եմ, երեխան առողջական խնդիրներ չի ունեցել, առողջ է եղել»,- ասաց նա: Համայնքի ղեկավարի խոսքով` այդ ընտանիքում սա երկրորդ երեխայի կորուստն էր: «Մեկ տարի առաջ էլ իրենց 1 տարեկան տղա երեխան մահացավ: Նա էլ հանկարծամահ էր եղել: Գիշերը նորմալ քնել էր, առավոտյան մահացած էր եղել»»:
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն` օրաթերթի այսօրվա համարում:
ՀՀ փաստաբանների պալատը ստացել է Լոռու մարզի փաստաբանների հետևյալ հայտարարությունը.
Լոռու մարզի փաստաբաններս միանալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման վերաբերյալ մեր գործընկերների կողմից տարածված հայտարարությանը, տեղեկացնում ենք, որ որպես նախազգուշական քայլ, մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Լոռու մարզում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Մեր վստահորդների ներողությունն ենք հայցում, եթե 1 օրով ստիպված են լինելու զգալ մեր բացակայությունը, հավաստիացնելով, որ այս պայքարն ի վերջո իրենց արդար դատաքննության իրավունքին է վերաբերում, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանություն ապահովել:
Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի հունվարի 22-ին:
Բողոքի ակցիային մասնակցող Լոռու մարզի փաստաբանների ցուցակ
№ | արտոնագրի համարը | փաստաբանի
անունը և ազգանունը |
|
1. | 833 | Ռուբեն Հակոբյան | |
2. | 253 | Ադելինա Հակոբյան | |
3. | 237 | Լարիսա Դոխոյան | |
4. | 165 | Կարինե Գասպարյան | |
5. | 207 | Անահիտ Ալոյան | |
6. | 649 | Կարեն Թումանյան | |
7. | 658 | Շիրվանզադե Վարդանյան | |
8. | 761 | Արտակ Ոսկանյան | |
9. | 914 | Գերասիմ Հարությունյան | |
10. | 977 | Մհեր Դավթյան | |
11. | 998 | Վահան Ավագյան | |
12. | 1019 | Արմեն Զաքարյան | |
13. | 1060 | Տաթևիկ Մատինյան | |
14. | 1080 | Ռաֆիկ Պարոնյան | |
15. | 1098 | Վարդան Սուղյան | |
16. | 1515 | Արման Ոսկանյան | |
17. | 1128 | Արմեն Չիլինգարյան | |
18. | 1250 | Արսեն Սերոբյան | |
19. | 1251 | Արթուր Սուքիասյան | |
20. | 1234 | Կարեն Մոսինյան | |
21. | 1533 | Աննա Սարգսյան | |
22. | 1721 | Գայանե Հակոբյան | |
23. | 1117 | Գուրգեն Հարությունյան | |
24. | 180 | Լևոն Գոգինյան | |
25. | 329 | Մելսիկ Ղարագյոզյան | |
26. | 1301 | Սասուն Մխիթարյան | |
27. | 589 | Սիլվա Մկրտչյան | |
28. | 298 | Կարեն Խաչատրյան | |
29. | 543 | Ալեքսանդր Ծատինյան | |
30. | 182 | Ռուբեն Նիազյան | |
31. | 370 | Գրետա Ռամազյան | |
32. | 734 | Ռոման Կոնինյան | |
33. | 431 | Հասմիկ Ջալալյան | |
34. | 988 | Վիկտորյա Ալեքսանյան | |
35. | 782 | Ազգանուշ Ֆրանգյան | |
36. | 765 | Արմենուհի Ջանջուղազյան | |
37. | 365 | Գագիկ Նալբանդյան | |
38. | 851 | Էդուարդ Չատինյան | |
39. | 1145 | Նոնա Սուքիասյան | |
40. | 1124 | Հովսեփ Հովսեփյան | |
41. | 177 | Սվետլանա Սոլոյան | |
42. | 1842 | Արթուր Հարությունյան | |
43. | 1828 | Արշակ Մկոյան | |
44. | 997 | Արայիկ Ավագյան | |
45. | 2270 | Աշոտ Ղազարյան | |
46. | 2186 | Աննա Ղումաշյան | |
47. | 2281 | Անժելա Նազարյան |
․ «Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծով առաջարկվող փոփոխություններով` այլեւս չեն սպասարկվի մայրաքաղաքի մոտակա գյուղերը:
Առայժմ գործող երթուղային ցանցով Երեւանի որոշ երթուղիներ հասնում են մինչեւ այդպիսի մի քանի բնակավայրեր, օրինակ՝ Ջրվեժ, Հաղթանակ, Նորագյուղ, Առինջ, Քասախ, Արգավանդ, Փարաքար, Զովունի: Մոտ ապագայում, սակայն, երբ նոր ցանցը գործարկվի, պատկան մարմիններն այդ գյուղերում ապրողներին պետք է Երեւան հասնելու եւ Երեւանից վերադառնալու այլ տարբերակներ առաջարկեն:
«Երթուղային ցանցը նախագծվել է Երեւան քաղաքի վարչական տարածքի համար: Դա ունի իր պատճառները, որոնցից մի քանիսը ուղղակի թվարկեմ. Երեւանից դուրս ուղեւորահոսքերի ծավալը, ինչպես տեղյակ եք, էապես տարբերվում է, եւ այդ առումով սակավ ուղեւորահոսք ունեցող ուղղություններով երթուղիների շահագործումը կարող է հանգեցնել էական ծախսերի ավելացման եւ սակագնի վրա ազդեցություն ունենալ: Երեւանի վարչական տարածքից դուրս որոշ տեղերում բացակայում է լիարժեք ճանապարհափողոցային ցանցը, որը կապահովեր նոր տրանսպորտային տեսակների շահագործման համար անհրաժեշտ պայմանները: Նաեւ Երեւանի վարչական տարածքից դուրս երթուղիների պարագայում կառաջանան անարդյունավետ ծախսերի առաջացման ռիսկեր: Այս տրամաբանությունը հաշվի առնելիս՝ հիմք է ընդունվել միջազգային փորձը»,- Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հունվարի 18-ի նիստում ասել է աշխատանքային խմբի ղեկավար, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Նա նկատել է, որ դեռեւս գործող ցանցով, հասարակական տրանսպորտի աշխատաժամերը, որոշ վերապահումներով, ժամը 07:00-23:00-ն է: Նոր ցանցը նախատեսում է, որ հասարակական տրանսպորտի շահագործումը սկսվի առավոտյան 06:45-ից՝ շարունակվելով մինչեւ կեսգիշեր՝ 24:00-ն: Նոր ցանցով առաջարկվում է շուրջ 25 տոկոսով ավելացնել կանգառների թիվը՝ 834-ից դարձնելով 1181: Աշխատանքային խումբը, սակայն, դեռ պետք է քննի դրա նպատակահարմարությունը՝ տեղում ուսումնասիրություններ անելու ճանապարհով: Բրիտանական խորհրդատու կազմակերպությունն, ըստ Նիկոյանի, նաեւ առաջարկել է առկա կանգառներից շատերի տեղափոխություն ինչպես անվտանգության տեսանկյունից, այնպես էլ նորմատիվներին համապատասխանության:
Գործող ցանցով ուղեւորների 94 տոկոսը երթեւեկում է առանց տեղփոխի, այսինքն՝ Ա կետից Բ կետ հասնելու համար տրանսպորտ չի փոխում: Երթուղային նոր ցանցի դեպքում, խորհրդատուի առաջարկությամբ, երթեւեկողների 38 տոկոսը կունենա մեկ տեղփոխ: Այսինքն՝ անհրաժեշտ վայր կհասնի երկու տրանսպորտով: Երթեկողների 10 տոկոսի դեպքում տեղփոխը կլինի երկուսը, այսինքն՝ երեք տրասնպորտ: 3 տեղփոխի կամ չորս տրանսպորտ փոխելու անհրաժեշտություն կունենան ուղեւորների 3 տոկոսը:
«Բայց կարծում եմ՝ լավ ցուցանիշ է, որ ուղեւորների 49 տոկոսը շարունակելու է երթեւեկել առանց տեղփոխի»,- աշխատանքային խմբի նիստի ժամանակ նշել է քաղաքապետի տեղակալը եւ ավելացրել. «Ադյունավետ ցանցը, ինչպես բոլոր զարգացած քաղաքներում, ենթադրում է պարտադիր տեղփոխերի առկայություն: Կարեւոր եմ համարում նշել, որ տեղփոխերի նախատեսումը ոչ միայն նոր համակարգի, այլ նաեւ նոր մշակույթի ներդրման հարց է, որը թույլ է տալու ապահովել նաեւ արագ եւ ապահով տեղաշարժ»:
Նոր երթուղային ցանցով Երեւանում գործող երթուղիների քանակը կլինի 42-ը՝ գործող 115-ի փոխարեն: Նոր ցանցի 11 հիմնական երթուղիները սպասարկելու են գլխավորապես մեծ տեղատարողություն ունեցող ավտոբուսներ, հիմնական երթուղիները սնուցող 30 օժանդակ գծերը սպասարկվելու են միջին չափսի ավտոբուսներով, եւ ըստ էության գործելու են տրոլեյբուսային 5 երթուղիներ: 42-րդ երթուղին դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճեպընթացն է: Տրոլեյբուսների մի մասը կվերազինվի եւ կվերականգնվի, մնացածի փոխարեն ձեռք կբերվեն նորերը:
«11 հիմնական երթուղիները սպասարկվելու են մեծ՝ միակցված ավտոբուսներով: Դրանց երկարությունը նախատեսվում է 18 մետր, տեղատարողությունը 150 ուղեւոր: Որոշ երթուղիներ նախատեսվում է սպասարկել մեծ, բայց ոչ միակցված ավտոբուսներով՝ երկարությունը 12 մետր, տեղատարողությունը՝ 90-100 ուղեւոր: Մնացած բոլոր սնուցող երթուղիները նախատեսվում է սպասարկել միջին չափսի ավտոբուսներով՝ երկարությունը՝ 7.5-8 մ, տեղատարողությունը՝ 45-50 ուղեւոր»,- մանրամասնել է Երեւանի փոխքաղաքապետը: Նոր մոդելի կիրառման համար գործելու է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ: Ներդրվելու են էլեկտրոնային չվացուցակների հատուկ ծրագրային ապահովմամբ հեռախոսային հավելվածներ, գործարկվելու են տոմսային եւ վճարային տերմինալներ, իրականացվելու է վճարումների վերահսկողություն՝ ժամանակից տեխնիկական միջոցներով:
Ինչ վերաբերում է տրանսպորտի աշխատանքի հաճախականությանը, ապա նախատեսվում է հետեւյալը՝ ժամը 06:45-08:00-ն, ինչպես նաեւ 19:00-21:00-ն, ինտերվալը կլինի 10 րոպե, ժամը 21:00-24:00-ն՝ 15 րոպե: Մնացած ժամերին, որոնք պիկ ժամեր են համարվել, տրանսպորտային միջոցները կանգառին կմոտնենան 5 րոպե պարբերականությամբ»։
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.