29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՄԵԾ ՊԱՀՔ, օր տասներորդ
Տեր Աստված ասում է.
-Թող բոլոր ժողովուրդներից յուրաքանչյուրն իր ճանապարհով գնա, սակայն մենք կգնանք մեր Տեր Աստծո անվամբ մշտապես:
(Միքիայի մարգարեություն 4:5)
Տեր Աստված ասում է.
-Փո՛ղ զարկեք Սիոնի մեջ, կո՛չ արձակեք իմ սուրբ լերան վրա, թող հավաքվեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը, քանի որ մոտ է խավարի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը։ Ինչպես առավոտ, լեռների վրա կտարածվի բազմամարդ և հզոր զորքը. այդպիսին չի եղել հավիտենական ժամանակներից և նրանից հետո այլևս չի լինի սերնդից սերունդ։ Նրա առջևից լափող կրակն է, նրա հետևից՝ բորբոքված բոցը. նրանից առաջ երկիրը դրախտային այգի, իսկ նրանից հետո՝ ապականված դաշտ. և փրկվող չի լինի նրանից։ Նրա տեսքը երիվարների նման է. նրանք կարշավեն որպես հեծյալներ. որպես կառքերի դղրդյուն կասպատակեն լեռների գագաթներին, որպես ձայնը բոցակեզ կրակի, որ ուտում է եղեգը, որպես պատերազմի պատրաստված բազմամարդ ու հզոր զորք։ Նրանց առաջ ազգեր կխորտակվեն, և բոլոր դեմքերը կդառնան ինչպես սևացած պուտուկ։ Նրանք կհարձակվեն որպես ախոյաններ և որպես ռազմիկներ կբարձրանան պարիսպների վրա. յուրաքանչյուրն իր ճանապարհով կգնա, և չեն շեղվի իրենց շավիղներից, Մարդն իր եղբորից և ընկերոջից չի զատվի։ Իրենց զենքերով ծանրացած կգնան և իրենց նետերի վրա կընկնեն և չեն մեռնի։ Կխուժեն քաղաք, կքայլեն պարիսպների վրա, կմագլցեն տները և գողերի նման ներս կմտնեն պատուհաններից։ Նրանց առաջ երկիրը կխռովվի, երկինքը կցնցվի, արեգակն ու լուսինը կխավարեն, և աստղերը կթաքցնեն իրենց լույսը։ Եվ Տերն իր ձայնը կբարձրացնի իր զորքի առաջ, քանի որ չափազանց շատ է նրա բանակը, և հզոր՝ նրա պատերազմական գործը, որովհետև մեծ է Տիրոջ օրը, մեծ և շատ նշանավոր. ո՞վ կարող է դիմանալ դրան։
(Հովելի մարգարեություն 2:1-11)
Ռուբեն աբեղա Զարգարյան
newsarmenia.am «Ժամանակի միջով ճամփորդող հայը», ով հայտնի է Էդվարդ անունով, եղել է 5000 թվականում ու պատմել է Երկիր մոլորակի տխուր ապագայի մասին, հայտնում է The Mirror պարբերականը:
Ըստ աղբյուրի, Էդվարդը պնդում է, որ 2004 թվականին անցկացված գաղտնի գիտափորձի մասն է եղել, ինչը վկայում է ժամանակի միջով ճամփորդելու հնարավորության մասին։
Ամենայն հավանականությամբ Հայաստանում նկարահանված կադրերում նա նշում է, որ Լոս Անջելեսի լաբորատորիաներից մեկում աշխատելու ժամանակ նրան հանձնարարել են մեկնել ապագա ու լուսանկարներ անել:
«Կանգնած էի մեծ փայտե պլատֆորմի վրա: Շենքերը, շինությունները, ամեն ինչ փայտից էր պատրաստված: Ավելի ուշ հասկացա, որ դա նույն Լոս Անջելեսն է, սակայն ջրի տակ», — պարբերականը մեջբերում է Էդվարդի խոսքերը` հղում անելով Yahoo News-ին:
Ներկայացնելով ապագայում ապրող մի մարդու խոսքերը, ում հետ նրան հաջողվել է զրուցել` Էդվարդը նշել է, որ մարդիկ ստիպված են ապրել ջրի տակ ջրհեղեղի պատճառով, ինչն առաջացել է գլոբալ տաքացման հետևանքով։
«Ջրհեղեղի հետևանքներից մեկը հանցավորության աճն էր: Մարդիկ սպանում էին իրար մի կտոր հացի կամ մեկ շիշ մաքուր ջրի համար: Մարդկությունը սկսել էր ավելի շատ նմանվել կենդանիների: Քաղաքակրթությունը կանգ էր առել, միլիարդավոր մարդիկ են մահացել», — փոխանցել է Էդվարդը ապագայում հանդիպած մարդու խոսքերը:
Որպես իր խոսքերի ապացույց` «ճամփորդը» ցուցադրում է ջրի տակ հայտնված Լոս Անջելեսի լուսանկարը:
Նրա խոսքով, մի քանի շաբաթ անց նա վերադարձել է իր հայրենիք` Հայաստան, քանի որ ցանկանում էր հնարավորինս հեռու մնալ այդ հիշողություններից:
ՄԵԾ ՊԱՀՔ, օր իններորդ
Տեր Աստված ասում է.
-Որդյա՛կ, մի՛ մոռացիր իմ խրատները և իմ խոսքերը պահի՛ր քո սրտում, որպեսզի երկարեն կյանքիդ օրերն ու կենդանությանդ տարիները և խաղաղություն ավելացնեն:
-Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրա, և դու շնորհ կգտնես:
-Տիրոջ ու մարդկանց առջև խորհի՛ր բարու մասին: Ամբողջ սրտով հույսդ դի՛ր Աստծու վրա և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ: Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան, որպեսզի նա ուղղի քո ճանապարհները, և ոտքդ չսայթաքի:
-Դու քո աչքին իմաստուն մի՛ թվա, այլ երկյուղի՛ր Տիրոջից և խուսափի՛ր ամենայն չարից:
(Առակաց գիրք 3:1-7)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Asekose.am-ի տեղեկություններով, նախօրեին տեղի է ունեցել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի ավագ դստեր՝ Աննայի նշանադրության արարողությունը: Աննայի փեսացուն Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանի եղբոր որդին է: Միջոցառմանը հիմնականում հրավիրված են եղել երկու ընտանիքի ամենամտերիմ հարազատները: Ներկաներից մեկի հավաստմամբ անկաշկանդ մթնոլորտն ապահովել են Գարիկ Պապոյանն ու Վաչեն: Ամենաուրախ հյուրի տիտղոսին է արժանացել գեներալ Սեյրան Սարոյանը, ով բավական սրտանց քեֆ է արել:
Մեզ նաև ասացին, որ այս միջոցառմանը մարդիկ մոռացել էին անգամ լուսանկարվելու, ֆեյսբուք մտնելու մասին, թեև նման խնդրանք Աննայի հարազատների կողմից չի հնչել:
Լուսանկարում՝ Հովհաննես Մանուկյանի դուստրերն են ՝ Աննան՝ ձախից
Ներկայացնում ենք՝ արդյոք ճիշտ է պատերին հանգուցյալների լուսանկարներ կախելը:
Պարզվեց՝ հանգուցյալների լուսանկարներ կախելը պատերին թեժ քննարկումների պատճառ է: Ոմանց համար լուսանկարները հուշ են, իսկ ուրիշները դա վատ են համարում և ամեն կերպ խուսափում են անցյալին բախվելուց:
Հանգուցյալների լուսանկարների հակառակորդները համոզված են՝ դրանք խլում են կենսական էներգիան և դժբախտություն են բերում:
Կան նաև մարդիկ, ովքեր լավ են վերաբերվում այդպիսի լուսանկարներին, բայց չեն կախում մեկ պատճառով՝ միայն հանգուցյալների դեմքին նայելը ցավ է բերում և նորոգում սրտի վերքը: Այդպիսի մարդիկ լուսանկարները խնամքով պահում են գրասեղաններում և ժամանակ առ ժամանակ նայում են դրանք:
Բուժակների և ֆենշուի կոչերը մի կողմ դնելով՝ պատերի վրա հանգուցյալների լուսանկարները կախելու մեջ ոչ մի վատ բան չկա: Այդ լուսանկարները մեզ հիշեցնում են կյանքի անցողիկության մասին և սովորեցնում են գնահատել ապրած ամեն պահը, ուրախանալ և հագեցած ապրել:
Պետք է ուշադրություն դարձնել թաղման օրվա լուսանկարին: Այդպիսի լուսանկարներում պատկերված են միայն մարդկային ողբ, կարոտ, տխրություն, ուստի այդ լուսանկարներն ավելի լավ է պատին չկախել: Ավելի լավ է լուսավոր լուսանկարներ կախել, որոնք հաճելի հիշողություններ են արթնացնում:
Հայ խոհարարը կարողացավ զարմացնել ու կերակրել 11 հանդիսատեսի և հայտնի հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչին։
Ռուսաստանի Անապա քաղաքում ապրող Արտյոմ Գինոսյանը ռեկորդ սահմանեց ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» շոուի ժամանակ։
Նա ոչ միայն 10 շաուրմա պատրաստեց, այլև թռչող դանակների շոու ցուցադրեց։
Գինոյանն աշխատում է արագ սննդի ռեստորանում, սիրում է իմպրովիզներ անել խոհանոցում։ Նա ամենօրյա աշխատանքը վերածել է շոուի։ Դանակներով հնարքները հմտացնելու գործընթացը, բնականաբար, առանց վնասվածնքերի ու կապտուկների չի անցել։
Գինոսյանը «Ես կարող եմ» շոուին մասնակցում էր հստակ նպատակով։ Նա ընդունեց մարտահրավերը և ընդամենը երեք րոպեում պատրաստեց 10 շաուրմա` 11-ի փոխարեն (ինչպես նախատեսված էր առաջադրանքով), և խոհարարը Ռուսաստանի նոր ռեկորդ սահմանեց։
ՄԵԾ ՊԱՀՔ, օր ութերորդ
-Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը… Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով, իսկ զգոնության սկիզբը բարի աստվածապաշտությունն է, բայց ամբարիշներն արհամարհում են իմաստությունն ու խրատը:
-Լսի՛ր, որդյակ, հորդ խրատը և մի՛ մերժիր մորդ պատվիրանը, որպեսզի շնորհի պսակ կրես քո գլխին և ոսկե մանյակ ՝ քո պարանոցին: Որդյա՛կ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ, և հավանություն չտաս, եթե քեզ կանչեն ու ասեն. «Արի՛ մեզ հետ, մասնակի՛ց եղիր արյունահեղության, անմեղ տեղը սպանենք և հողի տակ ծածկենք արդար մարդուն, գերեզմանի պես նրան ողջ-ողջ կուլ տանք և նրա հիշատակը վերացնենք երկրից, հափշտակենք նրա տեսակ-տեսակ ունեցվածքը և մեր տները լցնենք ավարով։ Ե՛կ մեզ բաժնեկի՛ց դարձիր, բոլորս մի ընդհանուր քսակ կունենանք, և միևնույն տեղը կլինի մեր գանձարանը»։ Որդյա՛կ, ճանապարհ մի՛ գնա նրանց հետ, ոտքդ շեղի՛ր նրանց շավիղներից, քանզի նրանց ոտքերը դեպի չարիք են ընթանում, և նրանք շտապում են արյուն հեղելու։ Արդարև, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար։ Նրանք, որ սպանության մասնակից են դառնում, չարիք են գանձում իրենց անձի համար. չար է լինելու անիրավ մարդկանց կործանումը։ Դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրավություն են գործում, որովհետև ամբարտավանությամբ նրանք սպանում են իրենց հոգին։
Իմաստությունը գովաբանվում է ճանապարհների վրա, բարձր ձայնով հռչակվում հրապարակներում, քարոզվում պարիսպների գլխից, ազդարարվում հզորների դռների առջև և համարձակ խոսվում քաղաքների դարպասների մոտ։
(Առակաց գիրք 1:1, 7-21)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը պրեմիերայի օրը որոշել է արգելել Ռուսաստանում արգելված «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը վարձույթից հանելուց մեկ շաբաթ առաջ Cinema plus ադրբեջանական կինոթատրոնների ցանցի զարգացման գծով տնօրեն Զաուր Դարաբզադեն haqqın.az կայքին ասել էր, որ սկանդալային բրիտանական-ֆրանսիական կատակերգությունն այնուամենայնիվ կցուցադրվի Ադրբեջանում: Ֆիլմի անոնսն արդեն հայտնվել էր Cinema plus-ի կայքում:
Սակայն պրեմիերայից մեկ օր առաջ Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ֆիլմի փակ դիտում էր անցկացրել և որոշել արգելել ցուցադրությունը կինոթատրոններում:
«Ֆիլմը պատմում է Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների մասին,
և դա մեր պատմությունն է, իսկ այն, ինչ պատկերված է այդ ֆիլմում, ըստ մշակույթինախարարության,
վիրավորում է այդ պատերազմում զոհվածների հիշատակը», – ասելէ Դարաբզադեն:
«Ստալինի մահը» բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչիի կատակրգությունն է, որը կատակների քաղաքական ուղղվածությամբ հիշեցնում է Սաշա Բարոն Քոենի «Բռնապետը» ֆիլմը: «Ստալինի մահը» ֆիլմը պատմում է ԽՍՀՄ-ում իշխանության համար պայքարի մասին: Ռեժիսորը զավեշտալի կերպով է ներկայացնում խորհրդային առաջնորդներին՝ Խրուշչովին, Բերիային, Ժուկովին:
Հունվարի վերջին ֆիլմն արգելել էին ցուցադրել Ռուսաստանում: Ռուսաստանի մշակույթի նախարարության Հանրային խորհուրդը ֆիլմը դիտելուց հետո որոշել էր, որ ֆիլմը ոչ պատմական, ոչ մշակութային արժեք չունի, փոխարենը դրանում ապականվում է խորհրդային խորհրդանիշները՝ հիմնը, շքանշաններն ու մեդալները: Ելնելով այդ հանգամանքից՝ նախարարությունը հետ էր կանչել ֆիլմի վարձութային վկայականը: Այդ որոշումից հետո «Վոլգա» կինոընկերությունը, որը Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների տարածքում ֆիլմի էքսկլյուզիվ դիստրիբյուտորն է, վաճառքից հանել է «Ստալինի մահը» ֆիլմը:
« ՌԴ մշակույթի նախարարության «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրության արգելքը փաստացի հանգեցրել է ողջ հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանում, դրա ցուցադրության արգելքի», – գրում է haqqin.az-ը: Սակայն Վրաստանում ֆիլմն ազատ ցուցադրվում է կինոթատրոններում, և ոչ մի քննարկում արգելելու մասին նույնիսկ չի գնացել:
«Ստալինին մահը» ֆիլմի ցուցադրությունն արգելելու մասին մշակույթի նախարարության որոշումը կտրուկ բացասական արձագանք է առաջացրել Ադրբեջանի սոցցանցերում: Ֆեյսբուքյան մի քանի մեկնաբանություն նշենք:
«Մշակույթի նախարարության որոշումը նշանակում է, որ Ադրբեջանն անկախ պետություն չէ»:
«Նրանք ֆիլմը նույնիսկ չեն էլ դիտել: Ես չէի համաձայնի Բերիայի՝ «գարշահոտ է փչում, ինչպես Բաքվի զուգարանում» խոսքերի հետ, Ժուկովն, ընդհակառակը, կարծես արծիվ ներկայացված լինի: Ընդհանրապես, ֆիլմը լավն է, սակայն ծիծաղելի չէ, ավելի շատ՝ տխուր»:
«Ադրբեջանը գնալով ավելի է նմանվում Ռուսաստանին: Եվրաֆոբիա, ֆիլմերի արգելքներ… հետո ի՞նչ է լինելու՝ Գուլա՞գ, Բելոմորկանա՞լ.…»
«Մենք ի՞նչ գործ ունենք ռուսական արգելքի հետ: Մի՞թե մենք չենք հռչակել մերանկախությունը 1991թ–ին:
Մի՞թե Ստալինը մեր հերոսն է: Այդ համակարգը ոչնչացրել էմեր ինտելիգենցիան:
Երկրորդ աշխարհամարտում զոհված մեր հայրենակիցներիլուսավոր հիշատակը ոչ մի կապ չունի այս ֆիլմի հետ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.