Վարշավայում տեղի է ունեցել High Security Printing EMEA ավանդական կոնֆերանսը, որի ժամանակ հրապարակվել են տարածաշրջանային լավագույն դրամանիշի ամենամյա մրցույթի հաղթողների անունները:

Հաղթողներին որոշել են կոնֆերանսի մասնակիցները, Reconnaissance International-ի տնօրենների խորհուրդը և Currency News պարբերականի կոլեգիան:

Գնահատվել են թղթադրամների դիզայնը, կեղծումից պաշտպանության միջոցները, պատրաստման տեխնոլոգիական գործընթացը:

Այս տարի լավագույնը ճանաչվել են՝

500 դրամը «Նոյան տապանով»՝ թողարկված Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից,

2 000 սոմը «Ղրղզըստանի Հանրապետության անկախության 25-ամյակ և ազգային արժույթի ներդրման 25-ամյակ»-ով՝ շրջանառության մեջ դրված Ղրղզըստանի Հանրապետության Ազգային բանկի կողմից:

1in.am