29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Интерфакс» գործակալությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին Մոսկվայում ձերբակալել են հայտնի քրեական հեղինակություն Վլադիմիր Տյուրինին, որին փնտրում էին Իսպանիայի իրավապահ մարմինները:
Տյուրինին ձերբակալել են Մոսկվայի կենտրոնում գտնվող «Կուպոլ» ռեստորանում: Լրագրողներին հաջողվել է պարզել, որ ՌԴ իշխանությունները չեն պատրաստվում Տյուրինին հանձնել Իսպանիային: Դրա փոխարեն Ռուսաստան կուղարկվեն իսպանացի քննիչների հավաքած փաստաթղթերը: ՌԴ դատարանը կուսումնասիրի այդ փաստաթղթերը և կորոշի պատժամիջոցը:
Ըստ քննիչների վարկածի` 1990թ. Տյուրինը գլխավորում էր Բրատսկի հանցավոր խումբը, որը զբաղվում էր ալյումինի և էներգետիկ բիզնեսով: 90-ականների վերջերին Տյուրինը մեկնել է Իսպանիա, որտեղ համագործակցում էր քրեական հեղինակություն Զաքար Կալաշովի հետ, ով առավել հայտնի է Շաքրո Մոլոդոյ մականունով:
2005թ. Շաքրոի հանցախումբը «քանդվեց» և Տյուրինը ստիպված եղավ վերադառնալ Ռուսաստան: Տյուրինը միջազգային հետախուզության մեջ էր գտնվում:
Որոշ գործակալություններ հայտնում են, որ Տյուրինը Ասլան Ուսոյանի`Դեդ Հասանի հանցախմբի անդամներից է:
Ծնողները նրան անվանել են Աննա, բայց քաղաքում բոլորը գիտեն որպես Գագիկ: Տեսնելով նրան, երբեք չես ասի, որ դիմացինդ աղջիկ է՝ փոքրամարմին, մեծ աչքերով գեղեցկադեմ պատանու է նման: Աչքերը ժիր են, ու համարյա միշտ թախծոտ ու մտահոգ։ Աննա- Գագիկը մոլոր է, ու չգիտի ինչ անել: Ավելի շուտ գիտի, ուղղակի գիտի նաև, որ այն, ինչ պետք է անել, որպեսզի նա իրեն լիարժեք տղամարդ զգա ֆիզիկապես, քանի որ բնույթով ու հոգեպես նա միշտ է դա զգացել, Հայաստանում անհնար է…
Ես Գագիկին ճանաչում եմ մոտ երկու տարի: Մինչև ծանոթանալս շատ էի լսել նրա մասին, նաև զգուշացրել էին, որ հանկարծ նրան Աննա չդիմեմ՝ վիրավորվում է: Նույնիսկ տնեցիք՝ տատն ու մայրն են նրան Գագ ասում, Աննան չկա, նա չկարողացավ ապրել այն կանացի մարմնի մեջ, որի էությունը Գագիկինն էր:
— Ես միշտ էլ ինձ տղա եմ զգացել, ուղղակի ոնց որ սխալ տղա լինեի, ֆիզիկապես սխալ: Մանկապարտեզում սիրահարվում էի դաստիարակչուհիներին, իսկ երբ նստացնում էին նկարելու, միշտ նույն բանն էի նկարում՝ հիվանդանոց, մարդ վիրահատական սեղանին, որն, իհարկե, ես էի, շուրջը հավաքված բժիշկներով, որոնք ինչ-որ գործողություններ էին կատարում ինձ հետ:
— Բայց չե՞ս գտնում, որ եթե քեզ Աստված կին է ստեղծել, ապա դու ո՞վ ես, մարդ արարած, որ դեմ գնաս նրան, էդպիսի մեղք գործելով: Դու հավատո՞ւմ ես Աստծուն:
— Ես հավատում եմ Աստծուն, բայց էդ հավատը չի կարա ինձ խանգարի, որ ես, ի վերջո, մի օր կարողանամ սեռս փոխել և ուղղել իր իսկ սխալը: Ես չեմ համարում, որ դա մեղք ա:
— Լավ, մի կողմ դնենք հավատքը, ի վերջո, դա ամեն մարդու անձնական գործն է՝ իր հարաբերություններն Աստծո հետ: Իսկ գենդերի քո գիտակցումը ՝ սոցիալական-հասարակական սեռային ինքնությունը ե՞րբ է արտահայտվել և որ տարիքում է վերջնականապես ամրապնդվել:
— Արդեն երրորդ դասարանում երևի թե: Էդ տարիքից սկսած ես ինձ լիովին տղա եմ ընկալել: Նաև հասկացել եմ, որ դա լուրջ պրոբլեմ ա, ու անընդհատ պայքարել եմ, որպեսզի մարմինս համապատասխանի էությանս, երբեք թևաթափ չեմ եղել, միշտ հավատացել եմ, որ դա մի օր տեղի է ունենալու:
— Իսկ քո զուգընկերուհիները, կանայք, աղջիկները, ում սիրել ես ու հարաբերություններ ես ունեցել հետները, ո՞նց են քեզ ընկալել, որպես տղա՞, թե՞ աղջիկ: Եվ իրենք հետերոսեքսուա՞լ են եղել, թե՞ լեսբի:
— Ոնց քեզ ուզում ես որ ընկալեն մարդիկ, էդպես էլ ընկալում են: Ես միշտ ուզել եմ ընկալվեմ տղամարդ ու էդպիսին էլ ընկալվել եմ: Ընկերուհիներս էլ եղել են, բնականաբար, «նատուրալկաներ», ես նրանց տղամարդն եմ եղել: Ոմանք ասել են, որ եթե ես տղա լինեի, նույն բնավորությամբ, նույն աշխարհայացքով ու պահելաձևով, նրանք ինձ կհավանեին: Չնայած, գուցե լավ ա, որ էդպես չի, որ տղամարդ չեմ, թե չէ էդքան լավ չէի հասկանա կանանց: Քանի որ ես էդքան էլ տղամարդ չեմ, ես կարողանում եմ կնոջ հայացքով էլ նայել երևույթներին: Էդ առումով լավ ա:
— Երբվանի՞ց են քեզ ասում Գագիկ: Հասարակությունը ո՞նց է քեզ ընկալում, պրոբլեմներ ունենո՞ւմ ես:
— Երբ ընդունվեցի թատերական ինստիտուտ, երեխեքը սկսեցին տենց ասել, ու տենց էլ մնաց: Հիմա ոչ ոք ինձ չի ասում Աննա, մենակ կատակով, ղժալու համար, մեկ էլ մարդիկ, ովքեր ինձ ճանաչել են առաջներում ու չեն կարողանում այլ կերպ ասել: Ով գիտի, ճանաչում ա, պրոբլեմ չկա նրանց հետ: Իսկ մարդիկ… նրանք ինձ ջահել տղու տեղ են դնում, չեն էլ ջոկում, որ աղջիկ եմ: Վերջերս մի զարմանալի բան պատահեց, պատմեմ, որ պարզ լինի, թե ինչքան եմ ես տղամարդ ընկալվում: Բժշկի էի գնացել, տարիքով մարդ էր բժիշկը, պրոֆեսոր: Սեռական օրգանների շրջանում զննում էր անցկացնում: Վերջացրեց, սկսեց լրացնել փաստաթղթերը, մեկ էլ հարցնում ա.
— Բանակում ծառայե՞լ ես»:
Ասում եմ.
— Դուք նոր ի՞նչ էիք նայում:
— Խալն էի նայում, ոչ մի սարսափելի բան չկա:
— Դուք այնտեղ, ինձ վրա տեսա՞ք ինչ-որ բան, որ խոսար այն մասին, որ ես պետք է ծառայեմ բանակում:
Մնացել էր շիվար, չէր կարողանում հավատալ, որ աղջիկ եմ: Խնդրեց նորից նայել, որ համոզվի: Այ էդ աստիճանի ես տղա եմ ընկալվում:
— Քո ամենամեծ սերն ո՞վ ա եղել:
— Լիլոն՝ հոգեբան էր, բայց ես իրա հիվանդը չէի: Հիմա ամուսնացած ա: Բայց ես մինչև հիմա սիրում եմ իրան:
— Իսկ տղայի սիրահարված եղե՞լ ես երբևիցե:
— Հա, բայց էդ տղան գեյ էր, ավելի շուտ տրանս, ես իրան որպես կին էի ընկալում: Զգայականից էն կողմ չի անցել, մի երկու անգամ համբուրվել ենք:
— Բա մայրդ, նա չի՞ փորձել քեզ «բուժել»:
— Բա ինչ ա արել: Երեխա ժամանակ անընդհատ տանում էր հոգեբանների մոտ, մինչև որ, իմ բախտից, հանդիպեցինք մի շատ լավ հոգեբանի, ով մամայիս ասեց, որ ինձ բուժել պետք չի, որ ես էդպիսին եմ, ու վերջ: Բայց դրանից առաջ շատերը թյուրիմացության մեջ են գցել մամայիս: Տարել էր էնդոկրինոլոգի մոտ, նա էլ ինչ-որ հորմոններ էր նշանակել կանացի, ես էլ մորս ասեցի, որ կխմեմ էդ դեղերը, բայց եթե դրանից հետո էլ «չբուժվեմ», ինքն ինձ հանգիստ կթողնի: Խմեցի էդ դեղերը, բայց չգիտես ինչի, հակառակ էֆեկտը ստացա՝ ավելի առնականացա, հորմոնային խանգարումներ սկսվեցին մոտս, ցիկլային խանգարումներ ունեցա… Էդ անգրագետ հորմոնային թերապիայից առողջությունս լրիվ քայաքայվեց մենակ, ոչ մի օգուտ չստացա: Մի խոսքով, ինչի մեջով ասես չեմ անցել: Գնացել էի պլաստիկ վիրաբույժի մոտ խորհրդատվության, նա ասեց, որ ինձ կվիրահատի նույնիսկ անվճար, եթե ես կարողանամ թույլտվություն՝ լիցենզիա ստանալ Առողջապահության նախարարությունից: Դեռ ոչ մի բան չի ստացվել, հույս էլ չունեմ, որ կստացվի Հայաստանում: Միակ նպատակս հիմա ամեն կերպ երկրից դուրս գալն ա, ու արտասահմանում վիրահատվելը:
Գագիկի հետ խոսելուց ես դեռ չգիտեի, որ պլաստիկ վիրաբույժը վերջին օղակն է սեռափոխության երկարուձիգ, դժվար ճանապարհին: Երբ IWPR(Խաղաղության և պատերազմի լուսաբանման ինստիտուտ) կազմակերպության համար սեռափոխության մասին նյութ էի պատրաստում, իմացա, որ նախքան վիրաբույժի դանակի տակ պառկելը, սեռը փոխել ցանկացող մարդը պետք է անցնի հոգեբանական ու ֆիզիոլոգիական մանրակրկիտ հետազոտություններ,ստանա հորմոնային թերապիա, ու նոր, ամենավերջում, երբ հաստատվի, որ նա հոգեպես առողջ է ու չունի բժշկական հակացուցումներ, դիմի վիրաբույժին:
Չնայած մենք ունենք օրենսդրությամբ նախատեսված կետ, որը թույլ է տալիս սեռափոխության դեպքում ստանալ նոր փաստաթղթեր, բայց չունենք առողջապահական կառույց, որը կարող է տալ համապատասխան թույլտվություն: Եթե դրան գումարենք բժիշկների տգիտությունը, տրանսսեքսուալիզմի (փոխսեռականություն) մասին տարրական գիտելիքների բացակայությունը, ովքեր օգնելու փոխարեն սխալ հորմոնային թերապիա են նշանակում մարդկանց, վտանգելով նրանց կյանքը, ապա կունենանք ամբողջական պատկերը, որ կարող է լինել այդ խնդրի շուրջ: Կոնկրետ Գագիկի մոտ այդպիսի բուժումից հետո սրտանոթային համակարգի պրոբլեմներ են առաջացել, որն արդեն կասկածի տակ է դնում երկարատև անզգայացմամբ վիրահատության հաջողությունը, նույնիսկ եթե այդ վիրահատությունը կատարվի ոչ Հայաստանում:
Լուսինե Վայաչյան
«New York Post» ամերիկյան թերթը գրում է, որ Միչիգանի բնակչուհի Ջենիֆեր Քլայնը 7000 ԱՄՆ դոլարով վաճառել է նախագահ Բարաք Օբամայի նամակը, որպեսզի կարողանա վճարել քաղցկեղի բուժման համար:
Որոշ ժամանակ առաջ 28-ամյա Քլայնը նամակով դիմել էր Բարաք Օբամային և պատմել, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով 5 օրում կորցրել է աշխատանքը, բժշկական ապահովագրությունը և ինքնասիրությունը:
Բացի դրանից, Քլայնի մոտ մաշկի քաղցկեղ են հայտնաբերել: Պետությունը կնոջը գործազրկության նպաստ է տրամադրել և վերջինս կարողացել է շարունակել ուսումը համալսարանում:
2010թ. հունվարին Բարաք Օբաման պատասխան նամակ է ուղարկել Քլայնին, նա ստիպված վաճառել է այն, քանի որ չի կարողացել վճարել իր բուժման համար:
Նամակը գնել է ստորագրություններ վաճառող Գարրի Զիմեթը, ով պատրաստվում է ավելի թանկ գնով վերավաճառել այն: Զիմեթի խոսքերով` Օբամայի ստորագրությամբ և Սպիտակ տան պաշտոնական բլանկի վրա գրված նամակները շատ հազվադեպ են հանդիպում:
Չեչեն անջատողականների առաջնորդներից մեկը`Ահմեդ Զակաևը հերքել է վերջերս լրատվամիջոցներում հայտնված լուրերը , որոնց համաձայն, ինքը Ջորջ Սորոսից 10 մլն դոլար է ստացել `Լեհաստանում համաշխարհային չեչենական կոնգրես անցկացնելու համար:
«Սա այն մարդկանց հերթական էժանագին քարոզչությունն է, ովքեր փորձում են Չեչնիայում խաղաղություն հաստատել քաղաքական, այլ ոչ թե ուժային ճանապարհով»,-հայտարարել է Զակաևը:
Սորոսից փող ստանալու լուրերը տարածել էր Դոկու Ումարովը, ով նույնպես չեչեն անջատողականների առաջնորդներից է: Ումարովի կարծիքով, չեչենական կոնգրեսը Զակաևը Սորոսի փողերով է ստեղծել:
«Drudge Report» կայքը տեղեկացնում է, որ լրագրողները կարողացել են պարզել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ- կրտսերի հուշերի բովանդակությունը: Նախկին նախագահի հուշերի գիրքը վաճառքի է հանվելու այս տարվա նոյեմբերի 9-ին:
Հայտնի է դարձել, որ գիրքը բաղկացած է լինելու 14 գլուխներից, որոնցից առաջինը կոչվում է «Quitting»:
Գրքում խոսվում է նաև սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին: Բուշը պատմում է, որ հրամայել է ոչնչացնել ահաբեկիչների ինքնաթիռները:
Գրքի մնացած գլուխներում Բուշը պատմում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և Հռոմի պապի հետ ունեցած զրույցների մասին:
Լրագրողները ընդգծել են, որ ԱՄՆ նախկին նախագահը ինքնաքննադատությամբ չի զբաղվել, նաև խուսափել է Բարաք Օբամայի մասին գրելուց:
«Росбалт» գործակալությունը հաղորդում է, որ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան իր բոլոր գործերը փոխանցել է զարմիկներին:
Տեղեկությունների համաձայն Դեդ Հասանի «իրավահաջորդներն են» դարձել Յուրի Ուսոյանը, ով առավել հայտնի է Յուրա Լազարովսկի մականունով, և Միրոն մականունով Դմիտրի Չանտուրիան:
Առաջինին Դեդ Հասանը վստահել է Կրասնոդարի շրջանի գործերը, իսկ երկրորդին հանձնարարել է բանակցություններ վարել Մոսկվայում: Հիշեցնենք, որ Ասլան Ուսոյանի հանդեպ մահափորձ էին կատարել այս տարվա սեպտեմբերի 16-ին: Օրենքով գողը ծանր հրազենային վնասվածք էր ստացել, սակայն նրան վիրահատել են ու կարողացել են փրկել: Գործակալությունը հայտնում է, որ Դեդ Հասանը այժմ գտնվում է իր տանը ` տասնյակ թիկնապահների պաշտպանության տակ:
Էսօր կխոսեմ ոտքերի ֆետիշի մասին, դա հատուկ ֆետիշ ա, ու շատ հետաքրքիր: Ասենք, բոլոր ֆետիշներն էլ հետաքրքիր են, երբ մենք չենք հասկանում, թե ի՞նչ հաճույք են ստանում դրանից էդ մարդիկ: Էս մեկը ինձ ձգեց, որովհետև ոտքի ֆետիշ սիրողները մյուս ԿՏՍՄ-ով հետաքրքրվող տղամարդկանցից շատ են տարբերվում: Ոտքի ֆետիշ ունեցողները հաճելի ու լավ մարդկային որակներով օժտված տղամարդիկ են:
Որոշեցի խոսել էս թեմայով, որովհետև մի քանի շաբաթ ա, լավ եմ զգում ոտքի ֆետիշ ունեցող մարդկանց շնորհիվ, ավելի ճիշտ, նրանք էին, որ ազատեցին ինձ դեպրեսիայից: Վեց շաբաթ առաջ շատ ահավոր մի կլիենտ ունեցանք, մի տղամարդ պահանջեց, որ երկու տիրուհիներով իրան ստորացնենք: Ահավոր սեսիա էր նրանով, որ էդ մարդն ինքը անհասկանալի էր խոսում հենց սկզբից, ու սեսիայի ընթացքում էլ անընդհատ հեգնանքով ասում էր, որ լավ չենք անում իրա «չպահանջածը»: Ու պահանջում էր բավականին ծայրահեղ բաներ՝ կապված բռնաբարության հետ, հետը մի մեծ «դիլդո» էր բերել՝ ֆալոիմիտատոր, մեզ համար պրոբլեմ չէր նրան դրանով գոհացնելը, պրոբլեմն էն էր, որ նա չհավանեց սեսիան, ոնց որ խաղար մեզ հետ, ձեռ առներ:
Էդ սեսիայից հետո ես երեք շաբաթ խորը դեպրեսիայի մեջ էի: Ո՞նց կարա կլիենտդ քեզ վրա ծիծաղի, ինձ թվում էր, ես լավ տիրուհի չեմ, որ իմ միակ առավելությունն էն ա, որ լավիկն եմ, և որ էդ էլ բավարար չի կլիենտի համար, որ վատ չվերաբերվի, որ միայն էրոտիզմի հետ ա կապված գործս: Երբ վատ սեսիա ես ունենում, դրանից վատ բան չկա: Բոլոր տգեղ, այլանդակ անհարմարությունները զգում ես, դու անհարմար ես զգում քեզ, գիժ ես զգում ինքդ էդ սենյակում տղամարդու հետ, նրա մերկ հետույքի ներկայությամբ…
Առանց սեքս անելու, ասես սեքս ես անում, էնքան մութ գործ ա էս տիրուհու գործը: Ու նույն զգացումն ա, ոնց որ վատ սեքս ես արել, քեզ համար զզվելի, որ մաշկդ ուզում ես հանես ու թափես աղբաման, մոռանաս ինչ ա կատարվել…
Բոլոր աղջիկները համաձայն են, որ էս գործը 40%-ով ա վատ, հաճախ լավ ա ավելի: Բալորս գիտենք, որ երբ դու լավ ես զգում կլիենտի հետ, սեսիայի ընթացքում, դու դրանից փոխվում ես, փոխվում ա քո կյանքը, իսկ վատ կլիենտով սեսիայից հետո դու վատանում ես, դեպրեսիա ա սկսվում մոտդ, կասկածում ես, որ դու լավ տիրուհի չես: Դրա համար շատ կարևոր ա, երբ դու ինքդ ես փորձում նենց անես, որ լավ անես գործդ: Դրա համար գրում եմ էս օրագիրը, որ հասկանամ, թե ինձ հետ ի՞նչ ա կատարվում, որ հետևեմ զգացմունքներիս: Շատ կարդում եմ, ուսումնասիրում: Ամերիկայից գրքեր եմ խնդրել, բերել են էս գործի մասին: Անգլերեն էդքան էլ լավ չգիտեմ, բայց բավարար ա, որ հասկանամ:
Ինչպես ասեցի, էդ սեսիայից հետո դեպրեսիայի մեջ ընկա երեք շաբաթ: Մինչև էսօր էլ տհաճ զգացողություն եմ ապրում էդ անտեր սեսիան հիշելով: Դրանից մի երկու շաբաթ անց Տանջատուն եկավ մի շատ, շատ լավ կլիենտ, որն ինձ լրիվ փոխեց: Նա ոտքերի ֆետիշիստ էր:
Առաջին անգամ էդ տիպի կլիենտ պիտի ունենայի, չգիտեի՝ ի՞նչ ա լինելու: Ռիման ասեց, որ շատ կանացի հագնվեմ, որ ուժեղ վիզուալ ազդեցություն ունենամ, բայց կպնելու ա նա միայն ոտքերիս: Մեկը աղջիկներից ինձ տվեց իրա կոշիկները՝ սպիտակ, մատները բաց, սիրուն, փոքրիկ կոշիկներ էին: Մատներիս եղունգներին մուգ կարմիր քսեցի՝ գինու գույն: Ու մտա սենյակ: Ցածրահասակ, բարի մի մարդուկ էր ժպտալով սպասում ինձ: Աչքերից երևում էր, որ լավ մայր ա ունեցել, լավ մանկություն՝ ուրախ ու հանգիստ, ու դա իրա մայրն ա իրան ապահովել:
Ասեց, որ լիբանանցի ա, հարցրեց՝
— Անգլերեն խոսո՞ւմ ես, կամ ֆրանսերեն:
— Մի քիչ անգլերեն:
— Օքեյ, դե բացատրեմ ի՞նչ եմ ուզում, տիրուհի:
— Սիրով, նստի ու բացատրի:
— Ես ամուսնացած մարդ եմ, բայց մեջս ինչ-որ հնազանդության, ենթարկվելու պահանջ կա, ես բնատուր հեզ եմ, բայց դա չեմ կարողանում իմ առօրյա կյանքում արտահայտեմ: Դու ինչ ուզում ես արա ինձ հետ, ես ամեն ինչ կընդունեմ, ինչ անես, բայց իմացիր, որ ամենաշատը ոտքի ֆետիշ եմ սիրում, ուզում եմ ոտքերդ համբուրեմ:
Տենց են իրանք, ենթարկվող-պաշտող են, նրանց ստորացնել պետք չի, պետք ա լինել ուրախ. Լավ տրամադրություն ունենալ, մի քիչ թիթիզանալ՝ նա քեզ ծառայում ա շուրթերով, մատներով (ոտքերը համբուրել, շոյել, ոչ մի ուրիշ բան): Շատ ուրախ էր ինքն էլ ու հանդարտ:
Ոտքերի ֆետիսշիստները շատ հանգիստ մարդիկ են: Նրանք մարմնովդ ընդհանրապես չեն հետաքրքրվում: Նույնիսկ ամաչում են մերկանան ու չեն նեղացնում: Հարցնում են՝ «Կարո՞ղ եմ լրիվ չմերկանալ», կամ մերկանալուց ձեռքը պահում են ամոթի տեղը, որ չտեսնես: Կարճ ասած, համեստ են ու կատաղած չեն, նրանք կենտրոնացած են միայն ոտքերի վրա, նրանք էստեղ են, որ քեզ զվարճացնեն:
Ոտքի ֆետիշիստների երկու տեսակ կա: Կան՝ որ մանկուց հիշողություններ ունեն, թե՞ ընտանիքում որևէ կնոջ ոտքեր են շատ սիրուն եղել, նրանք էլ նայել ու խաղացել են երեխա ժամանակ: Կամ էլ ժամանակի ընթացքում, սովորաբար 25-ին մոտ, սկսում են ԿՏՍՄ սիրել ու հասկանում են, որքան են ոտքեր սիրում:
Վերջին տեսակն ա ինձ հետաքրքրում, որովհետև տեսնում եմ տղամարդու բիոլոգիկ հորմոնային կառուցվածքը: Ո՞նց կարա հասուն տղամարդը ոտքեր սիրի էնքան, որ դրա համար վճարի:
Աղջիկներով քննարկում ենք, որ տղամարդիկ ուժեղ պահանջ ունեն մեջները, որ պատրաստ են փող տալ սենց փոքր բաների համար՝ ոտքի ֆետիշ… Աներևակայելի ա տղամարդու էս ցանկությունը՝ այլաշխարհային:
Էս վերջին տեսակից մեկին, որը հասունանալով ա հասկանում, որ ինքը ոտքի ֆետիշիստ ա, հանդիպեցի անցած շաբաթ: Նա շատ գեղեցիկ տղամարդ ա, ամուսնացած, 10 անգամ զանգում ա, երբ իրա էդ ցանկությունն արթնանում ա, ու երբ ասում եմ՝ ո՚՞ւմ ես ուզում, ասում ա. «Ո՞նցն են ոտքերդ, լա՞վ ոտքեր ունես, սիրո՞ւն են, կարա՞ս նկարագրես, ի՞նչ կոշիկ ա հագդ, որակյա՞լ ա»: Ուզում ա ամեն ինչ իմանա ոտքերի մասին, բարեմասնություների՝ փամփլիկ են, թե՞ ոսկրոտ: Շատ լավ մարդ ա, բայց էդ իրա ոտքի ֆետիշի հակումները…
Իրար գտել ենք ԿՏՍՄ ինտերնետ ֆորումից: Շատ եմ իրան հավանում: Կրթված ու խելացի մարդ ա: Չգիտեմ ի՞նչ գործ ա անում, բայց կասկածում եմ, որ կամ չինովնիկ ա, կամ քաղաքականությամբ ա զբաղվում: Կարող ա հրեա ա, որովհետև Իսրայելից շատ ա խոսում ընթացքում, ինչորայա: Միշտ ինձ ասում ա. «Լիլիթ, երբ գալիս եմ տանջատուն, ու տգեղ ոտքեր եմ տեսնում, վատանում եմ, խնդրում եմ, որ փակ կոշիկ հագնեն»: Մարդը տգեղ ոտներ չի հանդուժում: Այ մարդ, դու որտեղի՞ց հայտնվեցիր: Էս շաբաթ Ռիման ասում էր՝ դու չկայիր, էդ մարդը զանգեց հարցրեց, թե ուրիշ տիրուհիներ կա՞ն ինձնից բացի, եթե կան, անցնի տանջատուն, յանի տեսնի ում ոտքերն են դուրը գալիս, ո՞ւմ ա ուզում սեսիայի համար:
Ընդհանրապես, կասեի հիվանդ ա էս մարդը, բայց հետո, մտածում ես, թե խոսքը մենակ ոտքերի մասին ա, մտածում ես, թե ի՞նչ կա դրա մեջ, ինձնից հիմար բաներ չի պահանջում, մարդասպան չի, չի ասում ստորացնեմ քեզ, կամ մի ուրիշ բան: Էդ էլ ընդունեցի, ու հաճելի եմ գտնում էն անկեղծությունը, որը մի տեսակ ազատություն եմ համարում: Իրան սիրում եմ, որովհետև լավ մարդկային որակներ ունի: Էսքան ժամանակ ինձ մի թթու խոսք ասած չկա: Երբ մի բան դուրը չի գալիս, շատ դիպլոմատիկ կերպով ու զգույշ ա ասում, որ չնեղանամ, չվիրավորվեմ: Իմ ամենաառաջին կիլենտին ա շատ նման:
Էս մարդուց հետո հասկացա, որ ես մարդ եմ ու տիրուհի, կարող եմ երկուսն էլ օգտագործել գործիս մեջ: Սիրում են ոչ միայն տիրապետությունը,այլ նաև իմ նուրբ, թույլ կանացի կողմերը, իմ ոտքերը, իմ հումորը, եթե ուրախ եմ՝ շոյում են, եթե վատ եմ զգում՝ ոտքի մասաժ են առաջարկում:
Ու էդպես, իմ դեպրեսիան անցավ ու ես էլ չեմ մտածում, որ վատ տիրուհի եմ:
Մեր գործի մեջ սեքս չկա որպես այսպիսին: Ուղղակի եթե սեքս անես, կամ ուրիշ տեսակ հաճույք պատճառես, դու էլ չես լինի Տիրուհի: Դու կդառնաս սովորական սեքս-աշխատող: Ես ինքս ինձ համարում եմ Տիրուհի, ֆետիշ տվող ու ինքս էլ երևի ֆետիշիստ կին եմ:
Էդ գրքում, որ բերեցին ինձ Ամերիկայից, տարբեր տեսակներ են նկարագրվում Ֆետիշ տիրուհու համար, վեցից ավելի տեսակներ կան: Կա «թագուհի», «կառավարիչ», «աստվածուհի», «մայր» և այլն:
Ոտքի ֆետիշեիստները շատ են սիրում «աստվածուհի» տեսակը: Նա շատ պահանջում ա իրա ստրուկից, բայց հետո լավ նվերներ ա անում: Պահանջում ա, որ կլիենտն անցնի մարմնական տանջանքների միջոցով, որ հետո, եթե ուզենա, ու «աստվածուհին» թույլ տա՝ ոտքերը համբուրել: Աստվածուհին սառն ա, ինքը սիրում ա հագնվել հռոմեական ժամանակաշրջանի կամ հունական հագուստ, նա վստահ ա իր սեքսուալության ու ձգողականության մեջ, կարա ստրուկի մազերը շոյի, բայց ոչ ավելին, ստրուկն ա ավելի շատ տալիս: Իսկ տալիս ա ստրուկը խոսքերով, համբույրներով, նվերներով, նույնիսկ եթե ուզես ավելի ստորացնես, պահանջում ես, որ ստրուկը քո ոտքերը լվա ու հետո պեդիկյուր անի:
Եթե էդ տղամարդուն տաս ավելին, նա քեզ էլ չի տեսնի որպես իսկական տիրուհի, ու հնարավոր ա, որ մի անգամից հետո էլ քեզ մոտ չգա…
Լուսինե Վայաչյան
Մեր թերթում տպագրված «Ֆիլիպինցին քթից բռնած ման է տալիս բոլորին» հոդվածին արձագանքել են ընթերցողները։ Քանի որ այն ավելի ամբողջական է ներկայացնում հոդվածի հերոսին, ստորև ներկայացնում ենք նաև այդ պատմությունը.
4 ամիս առաջ Թումանյան փողոցում ուշադրությունս գրավեց « Police, police» բղավող տարօրինակ գլխարկով արտասահմանցին: Վերջինս նկատելով իմ հայացքը, վազելով մոտեցավ ու պատմեց, որ իրեն անպատվել են նույն փողոցում գտնվող «Գուրման» սուպերմարկետում: Արտասահմանցին ասաց, որ ինքը ֆիլիպինցի է, և ընդամենը ցանկանում էր բրինձ գնել վերոնշյալ խանութից, սակայն այնտեղ նրան խնդրել էին նախ` մոտը եղած գումարը ցույց տալ, և դրանից հետո միայն ինչ-որ բան պահանջել: Խանութի աշխատողի նման քայլը խիստ վիրավորել էր նրան, ուստի ինձ խնդրեց աշխատակցին բացատրել, որ նման վերաբերմունքն անթույլատրելի է:
Ինձ նույնպես դուր չեկավ, որ Երևանի կենտրոնում գտնվող բավականին հայտնի սուպերմարկետում նման կերպ են սպասարկում արտասահմանցի հաճախորդներին: Վրդովված ու անդադար բղավող ֆիլիպինցու ուղեկցությամբ, ես գնացի «Գուրման» սուպերմարկետ ու խնդրեցի բրինձ վաճառող կնոջը բացատրություններ տալ:
«Աղջիկ ջան, օրական հազար նման բոմժեր են մտնում, բա չհարցնե՞մ, փող ունի, թե` չէ: Համ էլ սա գիժա: Գործ չունես դրա հետ»,- պատասխանեց վաճառողուհին:
Նման պատասխանից խիստ բարկացա, սակայն ֆիլիպինցուն փորձեցի բացատրել, որ կինը իրեն չի ցանկացել վիրավորել: Պարզապես չէի ցանկանում, որ արտասահմանցու մոտ վատ կարծիք ձևավորվեր Երևանի ու հայերի մասին:
Դեռ բղավող ֆիլիպինցուն մի կերպ դուրս բերեցի խանութից ու ասացի, որ բրինձ կարող է ուրիշ խանութից գնել: Նա էլ խնդրեց, որ ուղեկցեմ իրեն: Ճանապարհին պատմեց, թե շատ կարևոր գործ ունի Հայաստանում:
«Ես հայերին շատ եմ սիրում, բոլոր հայերը շատ հյուրասեր են, բացի այդ վաճառողուհուց»,- կրկին ամբողջ փողոցով մեկ բղավեց ֆիլիպինցին:
Ես նրան տարա մոտակա խանութ ու հաջողություն մաղթելով թողեցի այնտեղ: Այդ խանութի աշխատակիցներն ինձ հաջորդ օրը պատմեցին, որ ֆիլիպինցին ինչ-որ մանրունքից դարձյալ սարսափելի աղմուկ է բարձրացրել ու շարունակ պահանջել, որ ոստիկանություն կանչեն, քանի որ իրեն վիրավորել ու կողոպտել են:
Էլեոնորա Ասատրյան
«The Guardian» գործակալությունը հայտնում է, որ Անգլիայի և Ուելսի կաթոլիկ եկեղեցին Մեծ Բրիտանիայի կառավարությանը 10 մլն ֆունտ է պարտք: Այդ գումարը եկեղեցին օգտագործել է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի` Անգլիա կատարած այցը կազմակերպելու համար: Հռոմի Պապը 2010թ. սեպտեմբերին 4 օր անցկացրեց Անգլիայում:
Գործակալության տեղեկությունների համաձայն, գումարը պետք է վերադարձվի մինչև 2011թ. ապրիլը: Իսկ ներկայումս եկեղեցին ընդամենը 6,5 մլն ֆունտ ունի:
Մնացած 3,5 մլն-ը նախատեսվում է նվիրատվությունների միջոցով հավաքել: Այդ 6,5 մլն ֆունտի մեկ քառորդը հենց նման միջոցով է հավաքվել:
Մարդիկ միշտ համախմբվել են իրենց սպառնացող վտանգից առաջ, ուղղորդվելով ամենապրիմիտիվ՝ ինքապաշտպանության ու ինքնապահպանման բնազդից: Ես գիտեի միայն իրական, պարզվում է՝ նաև երևակայական:
Օրերս «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար Գեորգի Վանյանի հետ հարցազրույց էի անցկացնում Թեքալիի բնակավայրի մասին: Թեքալին դա գյուղ է Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների հատման եռանկյունում։ Գյուղը բնակեցված է ադրբեջանցիներով ու շատ հարմար է մշակութային միջոցառումներ, սամմեթներ, խաղաղասիրական հանդիպումներ անցկացնելու, նաև երեք ժողովուրդների համար ինչ- որ ընդհանրություններ, շփման եզրեր գտնելու համար։ Մի խոսքով, պետական լեզվով ասած, խնդրի խաղաղ կարգավորման հարց լուծելու համար, իհարկե այլ մասշտաբով։
Վանյանը պատմում էր Թեքալիից, իր հայացքներն էր ներկայացնում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման վերաբերյալ: Հետո ասաց, որ ադրբեջանական ֆիլմեր են թարգմանել, բայց ոչ մի դահլիճ համաձայնություն չի տվել ֆիլմերը ցուցադրելու համար, միայն «Մեդիակենտրոնը» չի մերժել։
Վանյանը խնդրեց տեղեկացնել իմ ընկերներին, ես էլ մտածեցի, որ ամենահարմար տարբերակը Ֆեյսբուքով միջոցառման էջ սարքելն է ու իմ 900 ընկերներին միանգամից տեղեկացնելը: Վանյանը ինձ չի խնդրել կոնկրետ միջոցառման էջ սարքել, ես ինքս եմ էդպես որոշել, որ ավելի շատ մարդու տեղեկացնեմ, հետևաբար, մտածել որ Վանյանն ինձ օգտագործել է՝ չեմ կարող:
Էջը բացեցի, որոշ ժամանակ ինտերնետում չէի: Հետո մտա ու հայտնաբերեցի մի ահավոր արշավ իմ դեմ՝ որպես կազմակերպչի: Ես հիմա կարծում եմ, որ իզուր տեղեկացրեցի բոլորին, որ կազմակերպիչ չեմ,այլ ընդամենը լոգիստիկ քայլ եմ արել՝ ինֆորմացիա եմ փոխանցել մարդկանց, իմ հասցեին շարունակում էին սպառնալիքներով լի նամակներ ու հաղորդագրություններ գալ:
Էդ ամենը շարունակվում էր, երբ նույնիսկ Վանյանը խոսեց այդ մասին թե այդ միջոցառման խմբում, թե մամուլում, տեղեկացրեց, որ մարդիկ թյուրիմացության մեջ են։ «Արշավը» դադարեց որոշ չափով միայն Տիգրան Քոչարյանի գրառումից հետո, որտեղ նա պահանջում է չվիրավորել ինձ, նաև Հրաչյա Բարխուդարյանի անձնական զրույցներից հետո վիրավորողներից ամեն մեկի հետ:
Այս ամենն ինչքան ծիծաղելի, նույնքան զավեշտալի ու ահավոր է։ Պարզվում է` մեր ժողովրդի մեջ՝ մասնավորապես որոշակի տարիքի ջահելներից ոմանք սահմանափակ են ու մաքսիմալիստ: Մեկումեջ երևում են ուղեղն օգտագործողներ։ Նրանք էլ, որպես կանոն, չեն անցնում նեղ անձնական վիրավորանքների ու սպառնալիքների մակարդակից: Գիտե՞ք, ես էլի միջոցառումների էջեր եմ բացել իմ բարեկամների համար, իսկ Գեորգի Վանյանը նույնպես իմ բարեկամն է: Ես բացել եմ Արփի Ոսկանյանի շնորհանդեսի էջը, բացել եմ Վարդան Ֆերեշեթյանի շնորհանդեսի էջը, էլի ինչ-որ էջեր եմ բացել, չթվարկեմ էլ:
Մի խոսքով, ես հասկացա վերջապես, որ ազգս դեգրադացվում է, որպես որակ, որպես մարդու տեսակ, որպես բանական ու մտածող, հանդուրժող ու հասկացող, կարեկցող ու օգնող: Ո՞րն է հայրենիքը, իմ ընդդիմախոսները չեն ասում: Միթե՞ դա միայն էն հողն է։ Երևի իրենք էլ չգիտեն, այլապես էս սուրբ հողի վրա էսքան փախչողներ, էսքան դասալիքներ ու երեսպաշտներ չէինք ունենա։ Դրա համար մեր արժեքային համակարգում կեղծ հայրենասիրությունը լավ տնավորվել է:
Հայրենիքն ինձ համար դա իմ տատն ա, իմ ընկերներն են, ծնողներս ու աղջիկս: Ու նաև՝ իմ ընկերների ընկերները, նրանց ընկերները, ու էդպես շարունակ: Ու ես ուզում եմ, որ իմ էդ հայրենիքը՝ էդ մարդիկ, լավ ապրեն ու շենացնեն Հայաստանը: Ու չեմ հավատում, որ ֆիլմը կարա ազգին վնասի, եթե չօգնի, իհարկե, որովհետև հակառակորդիդ մշակույթին ծանոթանալով, ծանոթանում ես նրա լեզվամտածողությանը, հետևաբար՝ կարող ես կանխագուշակել քայլերը: Հակառակորդ եմ ասում, որովհետև մեծանուն զորավարները նույնիսկ պատերազմները մեկնաբանելիս հակառակորդ են ասում, որովհետև չկա թշնամի ազգ հասկացողությունը քաղաքակիրթ աշխարհում, կան հակառակորդներ պատերազմի ժամանակ, պատերազմից դուրս թշնամի չկա:
Մի խոսքով, ես չեմ հավատում, որ ղարաբաղցիք էդքան վատ են ապրել Ղարաբաղում, բաքվեցիք` Բաքվում, ադրբեջանցիք` Սյունիքում կամ Նոյեմբերյանում, ուր իրանք սիրում էին Հայաստանում ապրել, Երևանում էդքան շատ չեն եղել, հիմնականում գյուղերից են եղել ու գյուղեր են հիմնել նույնիսկ: Չեմ հիշում՝ ընկերներից էն ով էր ասաց. «Դու պատկերացնո՞ւմ ես, եթե 1991-ին լինեինք Հարավ-կովկասյան հարապետություն: Սովետը կփլուզվեր, իսկ մեզ հիմա Եվրամիությունը կխնդրեր, որ անդամակցենք»: Ես համաձայն եմ, հարավ-կովկասյան երեք հանրապետությունները գտնվում են ստրատեգիական ու աշխարհագրական էնպիսի դիրքում, որ աշխարհն անտեսել մեզ չի կարա: Եթե ատելությունը թույլ տա ձեզ պատկերացնել դա, թե ինչ ուժ կտա մեզ որպես կառույց, դուք անպայման կցանկանաք ապրել էդպիսի երկրում: Բայց ատելությունը թույլ չի տա առայժմ, ո´չ մեզ մոտ, ո´չ ադրբեջանցիների:
Չգիտեմ, ինձ համար մարդու ազգությունն առաջնայնության իմ ցուցակում 4, թե 5 տեղում է: Սկզբում մարդը մարդ է՝ բանականը նկատի ունեմ, զանազան մարդու կերպարանքով թյուրիմացությունների մասին չի խոսքս, որոնք «լոքշ են սպանում» ինտերնետում: Հետո՝ սեռը, ուղղակի ինձ համար բնորոշելու նպատակով, հետո՝ ով է կյանքում, ու հետո նոր՝ ազգությունը: Ու դրա համար մեղադրել մարդուն դավաճանության մեջ ապուշություն է: Իսկ հիմքը դա է՝ ցանկությունս՝ ծանոթանալ մարդկանց կյանքին, Ադրբեջանի մարդկանց, իմ, քո, նրա, շատերիս նման ապրող, իրենց տիրակալներին հայհոյող, պատերազմը անիծող, սովորական ադրբեջանցիների մասին: Էսքան բան:
Իսկ էս քանի օրվա Ֆեյսբուքից ես հասկացա, որ ֆաշիզմի հոտ եմ առնում, ոչ թե իսկական ազգայնականի, այլ պրիմիտիվ ֆաշիզմի, որը միայն գործիք է լինելու, դատելով իմ նախաձեռնության մասին ակտիվ գրող ջահելների քաղաքական հայացքներից (ես ուսումնասիրել եմ դրանք, էսպիսի առիթ էլի հետազոտություն անելու չի լինի), դրանք բազեյական, սյունյաց արծիվական, ազգայնամոլական, որոնք ազգայնական են ներկացնում իրենց, բայց վարքը մոլի է, կան նաև լևոնականներ, սեռական կողմնորոշվածությունն էլ հանդուրժողականություն չի բարձրացնում պարզվում է, որովհետև «ընդվզող» նույնասեռականներ էլ կան, մի խոսքով, ամեն տեղի պարապ էն ջահելները, որոնք չունեն զբաղմունք ու գտել են դա ֆեյսբուքում՝ ատելության շուրջ համախմբվածները, որոնց մեջ ընդամենը հաշվված գիտակից մարդիկ կան, ինձ թվում է՝ հատուկենտ են 35-ից բարձր IQ ունեցողները:
Վերջում մեջբերեմ իմ մեկնաբանությունը միջոցառման էջում ուղղված Հրաչյա Բարխուդարյանին, դուք հասկացեք բոլորին: Ինչո՞ւ նրան, որովհետև երիտասարդը գաղափարապես դեմ լինելով փառատոնին, կարողացավ կարգի հրավիրել անուղեղ բազառչիներին:
«Մի հատ նայեք ձեր կողքի մարդկանց անկետաները, նրանց հավանածները, նայեք էլի: Ընկերներին, ի տարբերություն ծնողների, ընտրում ենք, ու պիտի լավին ընտրենք:
Կա շփվելու կուլտուրա, իսկ ստեղ չաթի են վերածել, ու մեծատառերով լատինատառ իրանց ողորմելի ներաշխարհն են մերկացնում, որի հիմքն ատելությունն ա, նույնիսկ… իր տեսակի, հայի հանդեպ, որը այլախոհ ա, հասկանո՞ւմ ես: Ազգայնականն ու ազգայնամոլը նույն բանը չեն, նենց չի, ոնց որ համասեռամոլն ու նույնասեռականը, որտեղ վիրավորականը բառն ա ինքը, իսկ ստեղ տեսակն ա արդեն, որին դու չես պատկանում, դու ազգայնական ես, ունես ինչ-որ գաղափարական հիմք, գրագետ ես ու պահպանում ես էթիկա, որը չեն անում կուրացած կամ անուղեղ, լիշ բը ինչ-որ բանով ադրենալին ստանալու համար, մեկ ա՝ մայլի բազառ ըլնի, թե ինչ-որ խնդիր, որը նրանք չեն էլ կարա հասկանան, չեն տեսել, տենց մեծացել են 20 տարվա ատելության մթնոլորտում: Ու եթե մի երկրում սերը, հավատարմությունը, գաղափարական նվիրվածությունը վեհ բաների մոմենտով չեն կարողանում համախմբել, ապա ինչ-որ բանի հանդեպ ատելություն մոմենտով համախմբում են, ու տենց ձևավորվում են ուժեր, ղեկավարելի ատելության նորանոր պորցիաներով, տվյալ դեպքում ազգայնամեջ կոնֆլիկտների, ու տենց, մարդկանց օգտագործում են: Իսկ կոնֆլիկտի վերաբերյալ, թե մեր ընդհանուր պատերազմում ո՞վ է ագրեսորը՝մենք նրանց ենք ասելու ագրեսորներ, նրանք՝ մեզ, իրականում ագրեսորը գերտերությունների շահերն են»:
Լուսինե Վայաչյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.