29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Երևում է էմոներ — ոստիկանություն շինծու հակադրությանը ոգևորել է որոշ մարդկանց: Հասարակությունը չի կարողանում հասկանալ, թե ո՞րն ա էդ էմոն, ախր շատերն են նեֆորմալ հագնվում, ո՞նց ջոկես, ամեն ջակի էլ էմո ա սովորական մարդու համար, ուր մնաց, թե ոստիկանի: Հիմա երևում է որոշել են անցնել միասեռականներ-ոստիկանություն հակակրանքին` լարելով ոստիկանությանը տրանսերի դեմ:
Էսօր ինձ զանգեցին ասեցին, որ «Հրապարակ» օրաթերթում տպագրված է բաց նամակ Ալիկ Սարգսյանին, որում «միասեռականների մի խումբ», այսպես է ստորագրված նամակը, դիմում է Ալիկ Սարգսյանին հարցով, թե ինչի՞ համար պետք է տուգանել «համասեռամոլներին»: Այս բառն է օգտագործված և ոստիկանապետի հարցազրույցի մեջբերումից, և նամակի հեղինակների նրան ուղղած պատասխանից, մեջբերում եմ. «Շատ ներողություն, ինչո՞ւ պետք է տուգանեք համասեռամոլներին, ինչի՞ համար, իրենց զգացմունքների՞, թե՞ նրա համար, որ որևէ մեկի հետ հարաբերություն ունենալիս չեն տրամադրում ՀԴՄ կտրոն, ինչպես Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետում: Այս դեպքում հարց. ինչո՞ւ չեք տուգանում Ներսիկ Նազարյանին: Ի դեպ, Դուք գիտե՞ք, թե որտեղից է Ն. Ն.-ին այդքան գումար»:
Ուշադրություն դարձրեք անվանական առաջադրված լուրջ մեղադրանքի վրա: Սա արդեն «մի խումբ» ստորագրելով չպետք է, որ վերջանա, պետք է, որ Նազարյանը քայլեր ձեռնարկի և գտնի իրեն մեղադրողներին: Իսկ ավելի վաղ այդ նույն թերթում եղել է նյութ, որտեղ կոմայգու տրանսվեստիտները սպառնում են պիկետ անցկացնել «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմաց, ի նշան բողոքի, որ ոստիկաններն իրենց պաշտպանելու փոխարեն ճնշում ու ծեծում են: Ն.Ն.-ն տրամաբանորեն պետք է դուրս գար հենց էդ տրանսերի վրա, ու հենց նրանք պետք է պատասխան տային մի նամակի բովանդակության համար, որը իրենք չեն գրել:
Տրանսերը, սեռական փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող «Փինկ Արմենիա» ՀԿ-ի ղեկավար Մամիկոն Հովսեփյանի հետ միասին այցելեցինք epress.am խմբագրություն, որպեսզի էն խավը, որին նամակի հեղինակները հարվածի տակ էին դրել, հերքի իր մասնակցությունը բաց նամակին: Քանի որ, ինչպես իրենք են ասում, էլ օր ու արև չեն ունենա: Եկել էին Մադոննա Դիվան, Մագան ու Վիկա Սվարովսկին, ի դեպ վերջինիս հետ կապված մի հրապարակում էլ կար նույնպես «Հրապարակ»-ում: Ասվում էր, որ իբրև Վիկան զանգահարել է խմբագրություն ու հաղորդագրություն տարածել, որ ոմն գործարար Հովիկ սեռական հարաբերություն ունենալուց հետո զենքով սպառնացել է իրեն, թե կսպանի եթե նա «բերանը փակ չպահի»: Վիկան իբր թերթին ասել է, որ եթե այդ Հովիկը շարունակի «բռնություն» գործադրել, ապա ինքը կհրապարակի Հովիկի անձնական տվյալները:
Վիկան ժխտում է և´ փաստի գոյությունը, և´ զանգինը: Կա միայն մի տրանս Վիկա, ու դա ինքն է, ու ինքն էլ էդպիսի զանգ չի կատարել, էդ մասին իմացել է մի կլիենտից, որը խուսափել է իրենից, իմանալով որ անունը Վիկա է. <իմ գործին խփում են, իմ անունն են օգտագործում, ես գործ տվող չեմ, ու նման արարքների ընդունակ չեմ, ես բողոքում եմ, պահանջում եմ, որ «Հրապարակ»-ը նախքան մի բան հրապարակելը, ճշտի տվյալ մարդուց: Տրանս Վիկա միայն ես եմ, ուրիշը չկա»: Մադոննա Դիվան ասում է, որ չնայած էդ նամակում նշված որոշ բաների հետ համաձայն է, սակայն երբեք ոստիկանները իրենցից 100 դոլար չեն գանձել, ու հարաբերությունները ոստիկանների հետ փոփոխական են, նրանք սիրում են, երբ իրենք հարուստ կլիենտներ են ունենում, հավանաբար հետո տուգանքներ են գրում: «Պատահում է, լինում են բախումներ, բայց ոստիկանության ֆունկցիան մեզ պաշտպանելն է, ու մենք չէինք ուզի, որ մեր հարաբերությունները ոստիկանների հետ լարվեին: Իսկ նման նամակները վատ ծառայություն են մեզ համար, քանի որ ոստիկանը առնչվում է ոչ թե վերացական «մի խումբ միասեռականների», այլ կոնկրետ մեր՝ կոմայգու տրանսվեստիտների հետ, որոնց համար էդ գործը գոյատևելու միջոց է, հետևաբար՝ անհրաժեշտություն: Իսկ հարաբերությունների սրումը ոստիկանների հետ մեր կյանքը կվերածի դժոխքի »- ասում է Մադոննան: Հարցրեցինք, իսկ բացառո՞ւմ են, որ գուցե իրենցից մեկնումեկն է արել: Մադոննան ասաց. «Մեր ժողովուրդն էնքան ալարկոտ ա, մենք քեզնից բացի ոչ մեկին չենք էլ վստահում, որ վերցնեինք նամակ գրեինք էդ թերթին: Դա հաստատ մեզ ուզել են վնաս տան, ուզել են լարեն ոստիկաններին ու մեզ իրար դեմ: Նրանք կարծում են, որ դա շինծու նյութ է, ինչպես ասաց Վիկան. «Էդ նամակը գրողն էլ, զանգողն էլ, նյութը գրողն էլ մի մարդ ա, թող ներկայացնի ապացույցներ, որ զանգել եմ իրենց, եթե իմ անունը հոլովում են: Նույնը էն մյուս նյութի հետ կապված: Իրանք մեզ են մեջբերում, բայց մենք կապ չունենք»: Երբ մենք զանգահարեցինք խմբագրություն, այնտեղ մեզ ասացին, որ երբ հերքում տանք, այդ ժամանակ էլ կպարզաբանեն: Մի կողմ դնենք լրագրողական էթիկայի հարցը, որովհետև Հայաստանում ենք ապրում: Իսկ դա նշանակում է, որ կարող ենք շարունակել չճշտված ինֆորմացիա օգտագործել մեր նյութերում, կարող ենք մոռանալ, որ գործ ունենք մարդկային գործոնի հետ, որ հնարավոր է, մեր վարկանիշի հետևից ընկնելով մեկի կյանքը կործանել: Էդ ամենը թողնենք հրապարակողների խղճին: Ինձ ուրիշ բան է հետաքրքրում թե ո՞վ է գրել նամակը, ո՞ւմ է պետք: Եկեք միասին անցնենք վերջին ժամանակների ներհասարակական կյանքի հակադրություններին: Սկզբում կային ՀՀՇ ու աղանդներ, հետո ավելացան էրոտիկ կայքեր ու «համասեռամոլներ», հետո եկան ադրբեջանական ֆիլմի կողմնակիցները՝ թուրք են, հետո, որ ամենածիծաղելին է, էմոները, ու հիմա եկանք հասանք մի տեղ, ուր ոստիկանությունն ու տրանսերը ռեալ ամեն օր բախվում են՝ Կոմայգի: Համաձայնեք՝ պատրաստի կոնֆլիկտ: Ու հաշվի առնելով հասարակության տոլերանտությունից տիեզերաչափ հեռու լինելը, դժվար չէ եզրակացնել, որ ինչ արվում է, արվում է ներհասարակական արդեն իսկ անառողջ մթնոլորտը սրելու համար: Մեկ էլ, մի բան` «Մեկ ազգ»-ի ու ոստիկանության նախասիրություններում հակակրանքն ու համակրանքը ինչ-որ շատ նման չե՞ն: Մեկն ասեց, ջինը բացվել է արդեն: Ջինն էլ` էմո ու միասեռական: Երեխեքի խաղեր, են, մի՞թե չեն կարում գոնե էնպիսի բան մտածել, որ մարդիկ հավատան, ոչ թե տկարամիտ ու ստրկամիտ մարդանման չգիտակցող նեղճակատ գոյաքարշերը: Այսինքն, ինչի՞ չեն կարում, լավ էլ հորինել են: Ուղղակի մոռանում են, որ բոլորը չեն տկարամիտ ու ղեկավարվող, ու որ ստի ոտը կարճ ա: Լուսինե Վայաչյան
Ըստ մասնագետների, Հայաստանում սեյսմակայուն շենքերի կառուցման և հների ամրացման աշխատանքները բավարար չեն Եթե Երևանում 1988թ. Սպիտակի երկրաշարժին համարժեք հզորությամբ երկրաշարժ լինի, ապա շենք-շինությունների 80 տոկոսը կփլուզվի կամ լրջորեն կվնասվի, կլինեն 300 հազար զոհեր, անթիվ-անհամար վիրավորներ և անտուն մարդիկ: Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարելիցի օրը` դեկտեմբերի 7-ին, «Դե ֆակտո» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը: Նա իր այս մտահոգությունը բացատրեց Երևանի, հատկապես մայրաքաղաքի կենտրոնի խիտ բնակեցված և կառուցապատված լինելու հանգամանքով:
Ըստ նրա, եթե խորհրդային տարիներին իշխանությունները հետաքրքրված չէին Հայաստանում սեյսմակայուն շենքեր կառուցել, ապա անկախության տարիներին էլ իշխանությունների կողմից այս ուղղությամբ կատարվող աշխատանքները բավարար չեն: Մ.Մելքումյանը կարևորեց դպրոցների, հիվանդանոցների, կառավարական շենքերի ամրացումը: Սակայն, նրա խոսքերով, չնչին քանակությամբ դպրոցների շենքեր են ամրացվել, իսկ արտակարգ իրավիճակների նախարարության շենքը «նաֆ-նաֆի» տնակն է հիշեցնում: «Եթե արտակարգ իրավիճակների նախարարության շենքը փլուզվի, ո՞վ է ղեկավարելու աղետի դեպքում կազմակերպական աշխատանքները»,- հարց է տալիս նա: Մ.Մելքումյանը նշեց, որ Երևանում 41 հազար շենք-շինություններից 30-32 հազարը սեփական բնակելի տներ են, որոնք կառուցվել են առանց հաշվի առնելու սեյսմակայունության նորմերը, և 7000-ը` խորհրդային տարիների կապիտալ և երկաթբետոնե շենքեր են: «Դրանք ֆիզիկապես մաշված են»,- ասաց նա, հավելելով, որ միայն 36 նոր շենքեր են կառուցվել կամ կառուցվում են սեյսմամեկուսացման համակարգի ներդրմամբ: Մինչդեռ բոլոր շենքերի կառուցման դեպքում այն պարտադիր պետք է ներդրվի, հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է չափազանց սեյսմավտանգավոր գոտում:
Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքի գրադարանում հայտնաբերել են Լեոնարդո դա Վինչիի անհայտ ձեռագրերից մեկը, որի մասին տեղեկություններ չեն եղել: Այդ մասին այսօր հայտնել է «The Guardian» բրիտանական թերթը:
Ձեռագիրը գտնվել է տեղացի լրագրողներից մեկի շնորհիվ, ով կարդալով Վերածննդի ժամանակաշրջանի հանճարի կենսագրությունը, կարողացել է հայտնաբերել այն:
Ենթադրվում է, որ ձեռագիրը հին իտալերենով է գրված: Չի բացառվում, որ այն նաև այլ լեզուներով գրված հատվածներ ունենա: Սակայն դա շատ դժվար է պարզել, քանի որ Դա Վինչին գրում է «Հայելային» եղանակով` աջից ձախ: Ձեռագրի «ապակոդավորմամբ» կզբաղվեն մասնագետները:
Նանտի վերոնշյալ գրադարանում 2008թ. հայտնաբերել էին Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի անհայտ ձեռագիրը:
Երկու փաստաթղթերն էլ Նանտում են հայտնվել 1872թ., երբ հարուստ հավաքորդ ու բարերար Պիեր Անտուան Լաբուշերը քաղաքին ավելի քան 5000 հին փաստաթղթեր ու ձեռագրեր նվիրեց:
«The Guardian» բրիտանական թերթը հրապարակել է սկանդալային «Վիքիլիքսի» հերթական տվյալները , որոնց համաձայն` 2010թ. ՆԱՏՕ-ն Էստոնիան, Լատվիան և Լիտվան Ռուսաստանից պաշտպանելու ծրագիր է մշակել:
Մերձբալթյան երկրները ռուսական կողմի ագրեսիայի պայմաններում պաշտպանելու ծրագիրը մշակվել է ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից` ԱՄՆ-ի և Գերմանիայի ճնշման տակ: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի ստորագրությամբ փաստաթղթում գրված է, որ այդ ծրագիրը կստիպի վերանայել ՆԱՏՕ-ի` Եվրոպաում տարվող մարտավարությունը: Բրիտանական թերթի տվյալների համաձայն` վերոնշյալ նախագիծը նախատեսում է, որ ՆԱՏՕ-ն պետք է տարածաշրջանի անվտանգության նոր համակարգ մշակի, որտեղ ընդգրկված կլինեն նաև Բալթյան երկրները և Լեհաստանը: Ծրագրի գաղտնի անունն է « Eagle Guardian», ինչը թարգմանաբար նշանակում է պահապան արծիվ: Ծրագրի համաձայն` Ռուսաստանի ագրեսիա ցուցաբերելու դեպքում, ՆԱՏՕ-ն օգտագործելու է ամերիկյան , գերմանական, բրիտանական և լեհական դիվիզիաները:
Հյուսիսային Լեհաստան և Գերմանիա կուղարկվեն ամերիկյան և բրիտանական ռազմական նավեր:
«Վիքիլիքսի» փաստաթղթերում նշվում է, որ առաջին զորավարժությունները ՆԱՏՕ-ն կանցկացնի 2011թ.-ին:
ՆԱՏՕ-ն նաև զուգահեռ բանակցություններ է վարել Լեհաստանի հետ, որոնց ընթացքում խոսել է Ռուսաստանից պաշտպանվելու միջոցների մասին: Լեհաստանին առաջարկել են ռազմածովային ուժերի ստորաբաժանումներ տեղակայել Գդանսկում ու Գդինայում, ինչպես նաև Գերմանիայից C-130 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներ ներկրել: Բացի դրանից, Լեհաստանին առաջարկել են F-16 կործանիչներ տեղակայել:
ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմաթիվ անգամ ընդգծել են, որ այդ ծրագիրը պետք է գաղտնի պահվի, քանի որ կգանգնեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վատթարացմանը:
Ամեն դեպքում, եթե օրդ վատ ա անցել, դու հիվանդ ես, հումորի զգացումդ էլ ոտքիդ բութ մատի եղունգի մեջ ա մտել, ավելի լավ՝ քո գործի համար:
Երբ ես մտա տանջատուն, շատ հոգնած էի, մորաքրոջս ամուսնու մոտ էի էդ օրը, ինքը խանութ ունի, ես էլ ամիսը մի անգամ իրա թղթերն եմ ամփոփում:
Ինքը չգիտի՝ ես ինչով եմ զբաղվում: Վազելով եկա տանջատուն, որովհետև մի ռուս կլիենտ ունեի էդ օրը: Արդեն ուշանում էի: Նա գալիս ա, մի 15 րոպե լողանում ա, չիուզում իմ առաջ կեղտոտ լինի, շատ ակուրատնի մարդ ա: Ես չեմ թողնում, որ իմ կլիենտները մոտս մաքուր չլինեն, հիմա արդեն Ռիմայի կլիենտներից հրաժարվում եմ, իմ մշտական կլիենտներին եմ սպասարկում: Հասա տանջատուն, Սուսանն ու Նունեն ընդեղ էին: Մենք իրար քույրեր ենք համարում, նրանք շատ ուրախ են, երբ ես իրանց հետ եմ, բոլորս բոլորիս հետ, ու տենց, համաձայնվել ենք, որ մենք քույրեր ենք: Ես կյանքումս շատ ընկերուհիներ չեմ ունեցել, նրանք են իմ իսկական ընկերները, որոնք զգում են, երբ ես վատ եմ լինում:
Մտա սենյակ, մի քիչ խոսեցինք, հետո էլ հոգնած էի, օրերը ցրտել են, մրսել էի մի քիչ, փորս ցավում էր: Հագս լատեքսի շորեր էին, որոնք մարմնիս կպած են, ամեն անգամ տանջվելով էդ լատեքսի հետ, ահավոր ներվային էի այս օրը: Հիմար, ծիծաղելի վիճակ էր, հասկանում եմ: Մեկ էլ կլիենտը դուռը ծեծում ա: Շուտ էր եկել պարզվեց: Ես էլ փորացավից ահավոր անտրամադիր եմ։ Եկավ, լողանում ա, ես էլ նստած, գլուխս դրել եմ պատին, ու լատեքսի շորերը հագս մտածում եմ, թե ոնց անեմ, որ էս կլիենտի սեսիան նորմալ ավարտեմ։ Նա սիրում ա փիսսինգ, որ միզում են վրեն, երբեմն՝ դեմքին, որ ստորանա:
Երբ մտնում եմ սենյակ, առաջին հինգ րոպեն ներվային եմ լինում: Որովհետև համեմատում եմ: Էս անգամ որոշեցի չհամեմատել: Գնացի, մտա սենյակ: Դեմքիս ոչ մի ժպիտ չկար, ու մարմինս էլ չէր ժպտում, ուղղակի անում էի էն շարժումները, որ ինձ էին պետք, ոչ թե իրան: Ասեցի. «Բարև, Ֆեոդոր, էսօր լավ չեմ», ու նայում էի ուղիղ աչքերի մեջ, որ վախենա, ու ինչ-որ պատասխան տա, առանց իմ օգնության: Ասեց. «Տիրուհի, շատ գեղեցիկ ես այսօր», հիմար տղամարդկային պատասխան: Ես էլ առանց ռեակցիայի, փորս պայթում էր արդեն ցավից, ասեցի՝ «համբերություն չունեմ սենց խաղեր խաղամ, ի՞նչ ես նստել անկողնու մեջ էս լաթը վրեդ, հանի վրայիցդ շուտ, էստեղ համերգի չես եկել, ոչ էլ կինո եմ քեզ համար»:
Սա երևում ա՝ ուժեղ գրգռվեց, նախ՝ չէր սպասում, հետո էլ ես անկապ բաների մասին չէի խոսում, ուղղակի դրան տեղն էի դնում, իրա երազած աղջիկն էի, իրա ուզածն էի անում: Ասեցի՝ «Հիվանդ եմ էսօր, կլինի՞ Սուսաննան գա սեսիան վերջացնի»: Ասեց. «Օքեյ, հարց չկա, տիրուհիս, ոնց ասես, հասկանում եմ»: Հետո կողքից մի շիշ ջուր վերցրեց, ինչ-որ շվեյցարական ջուր, տվեց ինձ, ու ասում ա. «Խմի, տիրուհիս, էս ջուրը քեզ համար եմ բերել, որ խմես ու չիշիկդ լավ համ ունենա»: Ասեցի. «Էս ի՜նչ անորակ բան ես բերել»: Ասեց. «Չէ, չէ տիրուհի, շատ լավն ա, շատ թանկ ջուր ա»: Ասեցի՝ օքեյ, հինգ րոպեից հետ կգամ կսկսենք:
Ու որոշեցի նոր բաներ փորձել իրա հետ: Գնացի սենյակ, աղջիկների մոտ, որ երեք րոպե հանգստանամ: Նստեցի դիվանին, Սուսանին ու Նունեին ասեցի. «Էսօր էն օրն ա, որ ես հիվանդ սեսիա եմ անելու»: Ասեցին. «Մենք ստեղ ենք, ջան, եթե օգնություն պետք լինի»: Երբ նոր ես ընդունվում գործի, դու նորեկ ես, իմ նման, իսկ նրանք աստիճանով բարձր են, հին են ավելի, ու իրանք տեսնում են բոլոր փորձություններն ու դեպքերը ու հետևում են, քաջալերում: Մտա սենյակ, արդեն փորս չէր ցավում( հենց խոստացա, որ տաք կհագնվեմ սրանից հետո, որ չհիվանդանամ, փորացավս թողեց): Ասեցի. «Տղաս, այսօր ես հիվանդ եմ: Դու պատրաստվի, որ նոր սեսիա ենք փորձելու միասին»: Դավաճան ժպիտս, ցավոք, արդեն հետ էր եկել: Ոչ մի բան չէր ասում: Ոնց որ իրա սրտի ուզածն էն լինի, որ ամեն բան կնոջ սրտով լինի, նրան զվարճացնի, ուրախացնի, ծառայի: Դա նրա դուրը գալիս ա: Ասեցի. «Շան նման հաչի շուշուտ»՝ հաչում էր, ու ծիծաղում: Դուրը գալիս էր, որ գոռում էի վրեն, ջահել տղա էր, մի քիչ պատանի նույնիսկ, չնայած 34 տարեկան էր:
Ինքն ուզում ա՝ ես լինեմ չար տիկին, որ իրան զոռով ստիպում ա ինչ-որ բաներ անել, օրինակ՝ իրա չիշիկի ֆետիշը՝ չեմ գոռում վրեն, բայց մանրից, փափուկ ստորացնում եմ այլ կերպ: Վերջը, ասեցի՝ «Նստի գետնին ու ինձ նայի, շան նման հաչա, ասա որ դու ոչխար ես»: Ինչ ասում էի, անում էր: Մի կես ժամ անցավ: Խաղեր խաղացինք: Իրա դուրը շատ եկավ, որ կրեատիվ կար սեսիայի մեջ, ու որ ես շատ խիստ էի: Փորացավս էլ անցավ, որովհետև անցավ մտահոգությունս, թե ինչ կլինի իմ էդ վիճակում էդ սիրուն, տարօրինակ տղայի հետ: Մի խոսքով, լավ անցավ:
Գնացի ներս: Աղջիկներին պատմեցի, թե ոնց էի ես հիվանդի տեսքով մռայլ սեսիա անում առաջին տաս րոպեն, նրանք ծիծաղում էին, հասկանալով, որ ամենալավ պահերը կլիենտի հետ լինում են, երբ դու քեզ լավ չես զգում ու չարանում ես: Էս մարդիկ ուզում են բուժվեն: Մեր հասարակության մեջ կնոջից պահանջվում է լինել հաճելի, ժպտերես, համեստ: Բայց հենց իրանք էլ ուզում են ու գալիս են մեզնից ստանալու դրա հակառակը՝ ուժեղ, տհաճ, խիստ կին իրանց համար, դա էն ա, ինչ իրանց պետք ա: Մեր ժպիտը կյանքում հաճախ արհեստական ա լինում: Ու պետք ա որ լինի նաև հակառակը՝ մռայլություն ու դաժանություն, որ մարդու հոգեվիճակը բալանս գտնի: Կարող ա տղամարդն իրա մեջ չի էլ սիրում կնոջ ընդունված՝ հաճելի, փայլուն, հաճախ՝ արտաքին ուրախությունը: Ուզում ա կենդանի, իսկական, անպաճույճ…
Լուսինե Վայաչյան
«The Guardian»-ը է հրապարակելով սկանդալային «Վիքիլիքսի» տվյալները տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին անվանել է «կուլիսային տիկնիկավար»:
Վարչապետին այդկերպ բնութագրելով, Քլինտոնը ընդգծել է, որ Պուտինը դժգոհ է իր դերից: Վերջինիս կարծիքով` մինչև 2012թ. վարչապետը միայն էներգետիկ ոլորտով կկարողանա զբաղվել, իսկ մնացած հարցրեը լուծելու է Դմիտրի Մեդվեդևը: Իսկ Մեդվեդևին Քլինտոնն ավելի լիբերալ քաղաքական գործիչ է անվանել, շեշտելով, որ նա փորձում է Պուտինի կողքին հենակետ գտնել:
ԱՄՆ պետքարտուղարն իր կարծիքը հայտնել է Ավստրալիայի վարչապետի հետ զրուցելիս:
Օտարերկացիների համար 2010թ. ամենաթանկ քաղաքն է համարվել Տոկիոն:
Այդ մասին են վկայում «ECA International» խորհրդատվական ընկերության նոր տվյալները: Անցյալ տարի Ճապոնիայի մայրաքաղաքը երրորդ տեղն էր զբաղեցնում: Մոսկվան, նոր տվյալներով, 14-րդ տեղում է գտնվում, իսկ անցյալ տարի զբաղեցնում էր 25-րդ տեղը:
Հետաքրքիր է, որ ամենաթանկ քաղաքների ցուցակի 14-րդ տողում գրված է Ռուսաստան, այլ ոչ թե` Մոսկվա:
Առաջին եռյակի մեջ են ընդգրկվել նաև Լուանդա և Նագոյա խոշոր ճապոնական քաղաքները:
Եվրոպական ամենաթանկ քաղաքն է համարվել Օսլոն (6-րդ տեղ): Նրան հաջորդում են Ցյուրիխն ու Ժնևը: Լատինական Ամերիկայում առաջին տեղն է զբաղեցրել Կարակասը:
Ցուցակը կազմողները հաշվի են առել սննդի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, հագուստի, սարքավորումների և բենզինի գները:
Հարցազրույց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական, ծրագրի կոորդինատոր Աիդա Խաչիկյանի հետ
2008թ. լույս տեսավ իմ «Բալագոյե» վեպը: Հիմա 2010-ն է, ու ես պարզեցի, որ կարող եմ գիրքս ներկայացնել նախագահի մրցանակի «Գրականություն» անվանակարգում: Հետաքրքիր էր, թե ես ի՞նչ շանսեր ունեմ, ի՞նչ հանձնախմբեր են, ո՞նց են ձևավորվում, ի՞նչ մասնակցություն ունի այդ ամենին անձամբ նախագահը, և այլն: Այդ առիթով այցելեցի նախագահի մրցանակի ծրագրի կոորդինատոր Աիդա Խաչիկյանին:
— Տիկին Խաչիկյան, նախագահի մրցանակի ինստիտուտը գործում է արդեն 10 տարի, ի՞նչ է փոխվել առաջին մրցանակաբաշխությունից:
— Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը հիմնվել է 2001թ. հունվարի 19-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով «Պողոսյան» հիմնադրամի կողմից, նպատակ ունենալով խթանել արվեստի ու գիտության ոլորտը Հայաստանում: Մրցանակի աշխատանքները կազմակերպում է «Հայաստան» հիմնադրամը: Հենց 2001թ. էլ չորս ամսվա կտրվածքով ընդունվեցին հայտերը, ընտրվեցին հաղթողներն ու հանձնվեցին առաջին մրցանակները: Առաջին մրցանակաբաշխության ժամանակ անվանակարգերը հինգն էին, հիմա տասներեքն են, ավելացել են նաև երիտասարդական մրցանակները: Մրցանակին մասնակցում են նաև երիտասարդ ստեղծագործողները: Տարեցտարի մրցանակը բարգավաճում է, տեղում չենք կանգնել, ամեն տարի ինչ-որ բաներ փոփոխվել են, մրցանակային ֆոնդն է ավելացել, առաջին անգամ եղել է 25 000 դոլար, հիմա՝ 85 000 դոլար է, վստահաբար կարող եմ ասել, որ դեռ վերջը չի, դեռ աճելու հնարավորություններ շատ կան:
-Ի՞նչ տեսք ունի մրցանակը, քանի՞ անվանակարգ ունի այս տարի:
— Որպես մրցանակ` շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, մեդալ` այն հաստատող հավաստագրով և դրամական պարգև` 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:
Նախագահի մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարի` արժեքավոր գործեր և հայտնագործություններ կատարած, որպես կանոն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին ` հետևյալ անվանակարգերում`
-բնական գիտություններ
-տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
-ֆիզիկա
-բժշկագիտություն
-արվեստ
-գրականություն
-հումանիտար գիտություններ։
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ
ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակները շնորհվում են հետևյալ անվանակարգերում.
-կերպարվեստ և կինո
-գրականություն
Դասական երաժշտության բնագավառում հետևյալ անվանակարգերում.
-երգեցողություն
-գործիքային կատարում
— Ինչո՞ւ է կոչվում նախագահի մրցանակ, որքա՞ն է նախագահի որոշիչ դերն այդ գործում:
— Չնայած ֆինանսավորողը Պողոսյան հիմնադրամն է, նրա նախաձեռնությունն է այդ մրցանակը, բայց դա նախագահի մրցանակ է, որովհետև անցնում է նրա ձեռքով, այն ստորագրվում է նախագահի կողմից, նախագահի կողմից ընտրված համապատասխան հանձնաժողովները, ժյուրիները քննարկում ու որոշում են հաղթողներին ու ներկայացնում նախագահին վերջին խոսքն ասելու համար:
— Նախագահը ժամանակ ունի՞, կարո՞ղ է նա, արդյոք, ծանոթանալ բոլոր ներկայացված գործերին:
— Ինչպես ամեն ոլորտում, այնպես էլ այստեղ նախագահն անձամբ չի կարող ամեն բան անել, բայց նա ունի վստահելի մարդիկ, ովքեր քաջատեղյակ ու բանիմաց են տվյալ ոլորտներում, որոնք էլ միասնական որոշում են ընդունում ներկայացված աշխատանքների վերաբերյալ: Բնական է, որ նախագահը չի կարող մաթեմատիկայի կամ այլ ճշգրիտ գիտության ասպարեզում էքսպերտ լինել: Բայց հանձնախումբն ընտրում է, իսկ նախագահը վստահում է մասնագետներին: Եղել է միայն մի դեպք այսքան տարվա ընթացքում, երբ նախագահը համաձայն չի եղել հանձնախմբի կարծիքի հետ:
— Ես, օրինակ` որպես հավակնորդ, շատ վատ կզգայի, եթե ինձ շնորհվեր նախագահի մրցանակ, բայց նախագահը իմ վեպին ծանոթ չլիներ: Ստացվում է, որ նախագահի մասնակցությունը «Նախագահի մրցանակ» կոչվածին ֆորմալ է՝ ձևակա՞ն:
— Որոշ անվանակարգերում, իհարկե, ֆորմալ է, բայց ես կարծում եմ, որ պետությունը պետք է հիմնված լինի պրոֆեսիոնալ աշխատուժի վրա, ոչ թե սիրողական մակարդակով՝ սա ինձ դուր եկավ, կամ դուր չեկավ: Նախագահն այնքանով է հարգում այդ մրցանակը, որ վստահում է գործը, իր իսկ ընտրած մարդկանց փորձառությանն ու օբյեկտիվությանը: Հանձնախմբերը երեք –չորս տարին մեկ փոփոխվում են, թարմանում են մինիմում հիսուն տոկոսով, երբեմն ամբողջովին, մի անգամ ընտրված չեն, կամ տաս տարով պարտադրված:
— Իսկ Հոգաբարձուների խորհուրդը ինչ-որ մասնակցություն ունի՞ մրցանակի արդյունքներին:
— Ոչ մի մասնակցություն չունի, ունի այնքանով, որ բոլոր ծրագրերն են հաստատվում այնտեղ ու ստանում են հաշվետվություն, տվյալ դեպքում այդ հաշվետվությունը ստանում են մրցանակաբաշխության ժամանակ: Նրանք մրցանակաբաշխության արդյուքներին ծանոթանում են նախագահի մրցանակի հանձնման արարողության ժամանակ, որի հաջորդ օրն էլ ավանդաբար անց է կացվում Հոգաբարձուների խորհրդի նիստը: Ալբերտ Պողոսյանն ինքը Հոգաբարձուների խորհրդի անդամ է, բայց ոչ մի կերպ չի ազդում ընթացքի վրա: Միայն ու միայն հանձնախմբերն են որոշում մրցանակակրին, որից հետո՝ նախագահը հաստատում է այդ ընտրությունը: Ես կազմակերպում եմ ամբողջ գործընթացը, ապահովում եմ մրցույթները, հանձնախմբեր ձևավորվելու պրոցեսը: Երբ հայտարարվում է մրցույթը, սկսում ենք ընդունել աշխատանքներն ու դիմում-հայտերը, հետո հանձնախմբերը ծանոթանում են գործերին ու դնում են քննարկման: Հետո քվեարկում են: Մայիսին արդեն հանձնվում են մրցանակները:
— Ինչպե՞ս են կազմավորվում ու աշխատում մասնագիտական հանձնախմբերը:
— Ես ներկայացնում եմ հանձնախմբի անդամների ցուցակը՝ ընտրված ըստ մասնագիտական արժանիքների նախագահի հաստատման: Ձևավորվելուց հետո նրանք ստանում են կանոնակարգերը, ծանոթանում են, գործերը ստանալուց հետո ես բաժանում եմ գործերը, նրանք ծանոթանում են, որոշում են` համապատասխանո՞ւմ են անվանակարգերին ներկայացրած աշխատանքները, հնարավոր է աշխատանքը չի համապատասխանում անվանակարգին, և այդ դեպքում այն, ցավոք, մերժվում է: Օրինակ` մենք չունենք լրագրություն անվանակարգ: Ոչ մի տեղ չկա, չենք կարողանում ոչ մի անվանակարգի մեջ ընդունել լրագրողական աշխատանքները: Դա լավ չի իհարկե, բայց քննարկվում են տարբերակներ այդ անվանակարգն ավելացնելու: Երբ մենք հանձնախմբերի հետ նոր ոլորտ ենք գտնում, որը տեղ չի գտել մրցանակաբաշխության շրջանակներում, ու համարում ենք, որ իրատեսական է, ժամանակին, մենք դիմում ենք Հոգաբարձուների խորհրդին՝ անվանակարգ ավելացնելու առաջարկով: Աշխատում ենք ամեն տարի անվանակարգ չփոխել, գլոբալ փոփոխություններ անելու համար պետք է նոր բյուջե ներկայացնենք հովանավորին: Բայց եթե տարիներ շարունակ ինչ-որ բաներ տեսնում ենք, որ պետք են, նախագահի աշխատակազմի հետ, հոգաբարձուների խորհրդի հետ քննարկում ենք ու փոփոխություններ են տեղի ունենում:
— Բայց ամեն հանձնաժողով չի կարող չէ՞ նույն չափանիշներով ուղղորդվել:
— Հանձնախմբերից ամեն մեկն ունի յուրահատուկ աշխատելու ձև: Բնական գիտությունները, ճշգրիտ գիտությունները գնահատվում են ըստ հաստատված հարցաշարի` 30 հարցից բաղկացած, բալային համակարգով նաև, թե որքանո՞վ են համապատասխանում ներկայացված աշխատանքները: Բնական է, արվեստում այլ չափանիշներ են: Արվեստը բարդ է, քանի որ դժվար է միանշանակ որոշել: Շատ է եղել, որ դիմել ենք մրցանակներ ավելացնելու համար, քանի որ եղել են համարժեք աշխատանքներ:
— Ո՞վ կարող է դիմել նախագահի մրցանակի, միայն ՀՀ քաղաքացինե՞րը, թե՞ այլերկրացիներն էլ կարող են դիմել:
— Կա երկու մրցանակ՝ հայազգի գործչի համար, և միջազգային գործչի համար: Դիմել կարող են և´ ՀՀ քաղաքացիները, և´ այլ երկրի քաղաքացիները՝ հայանպաստ գործունեության համար:
-Կարևոր հարցը, որ և ինձ է հուզում, և բոլորին, ովքեր կներկայացվեն էս մրցանակին, կհավակնեն, այսպես ասած: Էդ հանձնաժողովը, որ ընտրվում է, որքանո՞վ է այն տրամաբանորեն, կամ ինչ-որ այլ կերպ, համամարդկային արժեքների շուրջ սկզբունքորեն պտտվում: Արդյո՞ք կարող ենք համոզված լինել, որ հանձնաժողովն անաչառ է ու ազնիվ:
— Նախ` համապատասխան շրջանակներում մասնագիտական հեղինակություն վայելող մարդիկ են հանձնախմբերի անդամները, նաև հաշվի են առնված մարդկային արժանիքները: Կարծում եմ, ավելին հնարավոր չէ անել:
Հիմա մնում է հավատալ, հավաքել փաստաթղթերն ու տանել «Հայաստան» համահայկական հիմնադրամ` Աիդա Խաչիկյանին, ու հուսալ, որ հանձնախումբը կընտրի, իսկ նախագահն էլ՝ դեմ չի լինի:
Լուսինե Վայաչյան
Քանի ամիս ա աշխատում եմ էս գործին, բայց մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ո՞նց ա ստորացվողի ու տանջվողի դերը: Հետն էլ ինձ հա տիկին Ռիման ասում ա, որ ես բավականաչափ խիստ չեմ, որ ամոթ ա ինձ, որ եթե տենց շարունակվի, ես կլիենտներիս կկորցնեմ: Ասում ա՝ մարդիկ գալիս են ստեղ, որ դու իրանց տանջես, ոչ թե խղճաս: Ռիման ասավ, որ ես պետք ա հին աշխատողներից սովորեմ: Թե ո՞նց սովորեմ՝ չգիտեմ: Ո՞նց կարելի ա դաժանություն սովորել, ո՞նց կարելի ա ողջ սեսիայի ընթացքում մի անգամ չժպտալ, երբ էդքան զավեշտալի ա հենց ինքը՝ սեսիան:
Ինչորայա, մի երկու շաբաթ առաջ որոշեցի մի բան անեմ, սովորեմ էդ անտեր դաժանությունը, Սուսանին առաջարկեցի միասին, իրար հետ, դերերով փոխվելով ԿՏՍՄ անենք, նախ և առաջ, որ հասկանանք, թե ի՞նչ ա զգում կլիենտը, երբ իրեն խփում ենք ու ստորացնում, համ էլ սովորեմ իսկական տիրուհի լինել:
Սկսվեց: Հագնվեցինք, ոնց որ իսկական սեսիա լիներ: Սուսիկը հագավ վինիլից սև բոթասներ ու սև, երկար թևերով շրջազգեստ: Ծիծաղելի ու վախենալի էր: Ես էլ հագա երկար շրջազգեստ սև կոշիկներով, մուգ սրճագույն շրթներկ քսեցի:
Որոշեցինք, որ ինքն ա ինձ առաջինը ստորացնելու: Ասեց՝ նստի ձեռքերիդ վրա, ստրուկ, ու քաշեց մազերիցս: Շատ ցավում էր, բայց միաժամանակ ծիծաղս էր գալիս: Ասեցի՝ «Սուս, մի քիչ նուրբ եղիր հետս, տոննանոց գոմեշ չեմ»: Հետո ասեց՝ արի բոթասներս համբուրի ու մի քիչ լեզվով լիզի: Ասեցի՝ չէէէէէէ: Հետո վախեցա, որ կասի յան տուր, հավեսդ չունեմ, ու ասեցի՝ օքեյ, կսովորեմ, ամեն ինչ կանեմ: Ուղղակի համ էլ մի քիչ դուրս եկավ էդ պահը: Հասկացա, որ վինիլը շատ էրոտիկ բան ա: Կոպիտ ու գեղեցիկ՝ մարմինն օդից մեկուսացնող: Կողքինի մարմինը ապահով ու խիստ պահում ա:
Հետո առավ ինձ, ասեց, որ ես ձեռներս պահեմ, ու ինքը սիգարետի մոխիրը թափի ափիս մեջ, ես էլ ամեն անգամ, երբ ինքը թափ տա մոխիրը, ասեմ՝ «Խնդրեմ, տիրուհի», հետո թքեց ձեռիս մեջ ու հանգցրեց սիգարետն ափիս մեջ, բայց չվառեց, չցավաց: Ինքն ընդհանրապես շատ ուրախ ու ժպտերես կին ա, բայց սեսիայի ընթացքում նրա դեմքին ժպիտ ես ոչ մի անգամ չտեսա: Իսկական տիրուհի ա:
Հետո ասեց. «Լիլիթ, ուզում եմ բերանիդ մեջ թքեմ», ուղղակի գժվեցի, ասեցի՝ ՉԷԷԷԷԷԷԷ: Ասեց՝ փորձում ես՝ կարգին փորձի, էս ինչ տեսակ ստրուկ ես դու… Ծիծաղեցինք: Ասեցի՝ կարամ համն առնեմ, բայց բերանիս մեջ՝ չէ: Հետո, քանի առաջ գնաց սեսիան, էդ միտքը կամաց-կամաց ինձ համար դառավ ընդունելի:
Բայց մեկ ա, չեղավ, չստացվեց մոտս, չկարացի անեմ:
Սուսիկն արդեն մի տարի ա էս գործին ա, շատ լավ գիտի իր գործը ու էլի շատ օգտակար բաներ գիտի գործի մասով:
Որոշեցինք, որ իրա հետ ես կսովորեմ սեսիաների ժամանակ լինել խիստ, չար ու անխիղճ: Երբ նա ինձ բանտարկեց մեր բանտում (մենք բանտանման մի տեղ ունենք, պատմել եմ) , շատ դուրս եկավ: Հասկացա, որ ինձ պետք ա բանտարկվել, որ մեկն էլ ինձ հետ չար լինի: Չգիտեմ ինչի. Բայց զգում էի, որ մորս ջերմությունն ա հիշեցնում էդ… Մի անգամ կպատմեմ ընտանիքիս մասին էլ: Ուզեցի նույնիսկ, որ ինձ կծի, թքի վրես, բայց չարեց: Ասեց, որ իսկականից, իրականում չի ուզում ինձ ստորացրած լինի: Ասեց՝ հաջորդ անգամ:
Հետո եկավ ստորացնելու իմ հերթը: Ես իրան շղթաներով կապեցի բանտի դռներին: Ու սկսեցի գոռալ վրեն. «Գիտե՞ս՝ ուր ես ընկել, աղջիկ ջան, դու ընկել ես ամենադաժան բանտն աշխարհի: Ես եմ քո տիրուհին լինելու, քո Աստվածն եմ ես ստեղ, բարևի տիրուհուդ ու համբուրի ձեռքերս»:
Ու ամեն անգամ, երբ հոգնում էր, փետով խփում էի բանտի դռանը, կամ լատեքսից անկողնուն, որ ուժեղ ձեն գա, վախենալի: Դողում էր իսկականից Սուսիկը: Ասեցի. «Դու մեր բանտում ես, ուր մենք պահում ենք մեր կեղտոտ, չար ու անօրեն աղջիկներին, դու ստեղ պիտի երկար մնաս: Ու ես քեզնից իսկական աղջիկ կստանամ հաստատ էս երկու շաբաթում»:
Հետո փետով սկսեցի թեթև խփել հետույքին: Նա սկսեց աղաչել, որ չխփեմ, ասեցի՝ «Ձենդ կտրի, պոռնիկ»: Ու հետո մի բո՜լ ծիծաղեցինք:
Սուսիկը հավանեց իմ սեսիան, ասեց, որ շատ լավ էր, բայց պիտի միշտ խիստ մնամ, պետք չի երբեմն խիստ լինել, երբեմն՝ բարի, տիրուհին միշտ խիստ պետք ա լինի:
Հաջորդ շաբաթ կառաջարկեմ իրար վրա ավելի շատ փորձեր անենք, որ իմանամ, թե ո՞վ ա ու ի՞նչ ա ՉԱՐ ՏԻՐՈՒՀԻՆ:
Լուսինե Վայաչյան
Գաղտնի փաստաթղթերի հրապարակմամբ զբաղվող «WikiLeaks» կայքն աշխարհի առաջատար լրատվամիջոցներով հրապարակել է ԱՄՆ դիվանագետների ավելի քան 250.000 նամակներ: Նամակներում գրված է ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարության, տարբեր երկրների նկատմամաբ ունեցած վերաբերմունքի և աշխարհի առաջնորդ երկրների , այդ թվում նաև Ռուսաստնի ղեկավարների կաշառակերության և ընդհանուր բնութագրի մասին:
Տեղեկությունները հասանելի են El Pais, Le Monde, Der Spiegel, The Guardian և The New York Times թերթերի կայքերում:
Օրինակ «The Guardian» թերթը հրապարկաված նամակներից պարզել է, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարները գաղտնի կերպով խնդրել են ԱՄՆ իշխանություններին օդային հարված հասցնել Իրանին: Թերթը նաև գրում է, որ ԱՄՆ դիվանագետները հետևել են ՄԱԿ-ի ղեկավարներին:
Հրապարակված նամակներում կան տվյալներ Սաուդյան Արաբիայի «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության հովանավորների մասին պատմող մանրամասներ և ԱՄՆ-ի ` Կորեական թերակղզում միասնական պետություն ստեղծելու գաղտնի ծրագրեր:
Նամակներում նաև գրված է, որ Ռուսաստանի իշխանությունները աջակցել են կազմակերպված հանցագործությունների իրագործմանը:
Հարկ է նշել, որ հրապարակված նյութերում տրվում են բազմաթիվ երկրների ղեկավարների տհաճ բնութագրերը:
Օրինակ` Պուտինին նամակներում «Ալֆա-որձ» են անվանել, տեղեկացնում է El Pais թեթրի կայքը: Ռուսաստանի Վարչապետին նաև համեմատել են Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ ` ղեկավարման ընդհանուր ոճ ունենալու համար:
Der Spiegel թերթի տեղեկությունների համաձայն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նամակներում որպես «նուրբ» և «տատանվող» ղեկավար է բնութագրված:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային բնութագրել են « Խելագարության հակված» արտահայտությամբ , իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին համեմատել են Ադոլֆ Հիտլերի հետ:
Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսը հայտարարել է, որ WikiLeaks-ի տվյալները վտանգավոր դրություն են ստեղծում ԱՄՆ դիվանագետների և հետախույզների համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.