23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մարտի 27-ին ողջ աշխարհը նշում է Թատրոնի միջազգային օրը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27- ը միջազգային տոնացույց է մտել 1961-ին:
Արդեն 16 տարի շարունակ մարտի 27-ին հայաստանյան թատերական գործիչների կողմից նշվում է նաև «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությամբ: Այս տարի մրցանակներ են հանձնվելու 12 անվանակարգերում։ Եւս մեկ հատուկ մրցանակ կսահմանվի Տիգրան Լևոնյանի հիշատակին: Նախորդ երեք տարիներին եղել են Վարդան Աճեմյանի, Խորեն Հովհաննիսյանի անվան մրցանակներ:
Այս տարին թատրոնի աշխարհի մարդկանց համար հոբելյանական է. Հայաստանի թատերական գործիչների միությունը բոլորում է իր 70-ամյակը:
Հայաստանի տարածքում, մարտի 27-ին, 28-ի գիշերը ամենուրեք, 28- ցերեկը` արևելյան շրջաններում, 29-ին` առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`ձյուն, առանձին հատվածներում` բուք, մերկասառույց, մառախուղ, տեսանելիության փոքրացում:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ, 27-28-ին առանձին վայրերում ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 4-6, 27-ի ցերեկը, 28-ին նույնքանով կնվազի, 29-ի ցերեկը, 30-31-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երեւանում, մարտի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է տեղումներ, հնարավոր է ամպրոպ: 29-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-28-ին հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Հանրահայտ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն իր տիկնոջ` Վիկտորիայի հետ որոշել են վաճառել Եվրոպայի իրենց անշարժ գույքը և հիմնական բնակություն հաստատել Լոս-Անջելեսում, որտեղ էլ այժմ խաղում է ֆուտբոլիստը: Վաճառքի են հանվել Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում գտնվող նրանց առանձնատները, հաղորդում է gazeta.ru-ն:
«Դևիդն ու Վիկտորիան արդեն մի քանի տարի է պատրաստվում էին վաճառել իրենց անշարժ գույքը, սակայն անընդհատ չէր հաջողվում, — պատմել է Բեքհեմին մոտ գտնվող աղբյուրը, — նրանք չէին ցանկանում գումար կորցնել` վաճառելով իրենց տները անշարժ գույքի շուկայում տիրող ճգնաժամի շրջանում:
Անշարժ գույքի գործակալների գնահատմամբ` Բեքհեմների` Հարթֆորդշիրում գտնվող առանձնատունը գնահատվում է 18մլն ֆունտ, իսկ Ֆրանսիայի տունը` 2,5մլն ֆունտ: Ճիշտ է, Վիկտորիան, ով Լոնդոնում ունի իր ստուդիան, այնուամենայնիվ, պատրաստվում է փոքրիկ բնակարան ձեռք բերել իր հայրենիքում:
armsport.am
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը Լոնդոնի Բրիքսթոուն թաղամասում գտնվող Վինսենթ Վան Գոգի տունը 65 տարվա ընթացքում առաջին անգամ կհանվի վաճառքի Սովիլզ աճուրդում:
Այդ տանը տաղանդավոր նկարիչն ապրել է իր քրոջ` Աննայի հետ 1873-74թթ.: Իր եղբորն ուղարկված նամակներից մեկում Վան Գոգը գրել է, որ «մի հրաշալի տանն է ապրում և իրեն շատ լավ է զգում»:
Այստեղ բնակվելու ընթացքում նա սիրահարվել է տանտիրուհու դստերը և իր սիրելիին Ջոն Քիթսի ռոմանտիկ բանաստեղծություններից է ուղարկել: Սակայն աղջիկը անպատասխան է թողել երիտասարդ Վան Գոգի զգացմունքներն և շուտով նկարիչը տեղախոխվել է Քենինգթոն:
Տունն վերանորոգման կարիք ունի: Երբևէ վերանորոգված չլինելու շնորհիվ այն ամբողջովին արտացոլում է վիկտորիական դարաշրջանի ոգին: Տունն ունի բավական պարզ հատակագիծ:
Աճուրդի կազմակերպիչները ակնկալում են այն վաճառել ավելի քան 400 հազար ֆունտ սթեռլիգով:
Ի՞նչ է վիշտը …..Վիշտը (սուգը) կորստյան հետևանքով ծագող նորմալ, առողջ ռեակցիա է։ Յուրաքանչյուր մարդ երբևէ կորուստ և վիշտ է ունենում։ Մարդիկ տարբեր ձևով են զգում և արտահայտում իրենց վիշտը։ Օրինակ. ինչ-որ մեկը կարող է հուսահատվել և անօգնական զգալ, մինչդեռ մեկ ուրիշը կարող է զայրանալ և ցանկանալ ինչ-որ գործողություն կատարել։ Անկախ ռեակցիայի բնույթից, վշտի ժամանակ մարդն այլոց աջակցության կարիքն է զգում։
Վիշտն այնքան ցավագին է, որ երբեմն այն անտանելի է թվում։ Վշտի ապրումը տարբեր հույզեր է ներառում իր մեջ, որոնք առանց նախազգուշացման գալիս ու անցնում են։ Վիշտը մի ժամանակաշրջան է, երբ մարդիկ ուժեղ ապրումներ են ունենում։ Վշտի տևողությունն ու ուժգնությունը կախված է նրանից, թե սգացողն ինչպիսի հարաբերություններ է ունեցել մահացածի հետ, մահվան հանգամանքներից, ողջ մնացածների իրավիճակից։ Վիշտը կարող է տևել շաբաթներ, ամիսներ, նույնիսկ տարիներ։ Մի բան հաստատ է. վշտի համար հստակ ժամանակացույց չկա, բայց ժամանակի հետ այն մեղմանում է։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՎՇՏԻՆ ԲՆՈՐՈՇ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ
ü զայրույթ
ü ինքնամեղադրանքներ
ü ժամանակ առ ժամանակ լացի նոպաներ
ü փորլուծ
ü գլխապտույտ
ü սրտի զարկերի արագացում
ü կոկորդում ասես գունդ լինի
ü շրջապատում ամեն ինչ թվում է անիրական, ասես երազում լինի
ü գլխացավեր
ü շնչառության արագացում, հոգոց հանելն ու հորանջելը
ü կազմակերպված լինելու անկարողություն
ü ախորժակի կորուստ և նիհարում
ü անհանգստություն և դյուրագրգռություն
ü տխրություն կամ դեպրեսիա
ü մահացածի կերպարը տեսնելը
ü շնչահեղձություն
ü ծանրություն կրծքավանդակում
ü հոգնածություն, ուժասպառություն
ü կենտրոնանալու դժվարություն
ü քնի խանգարումներ
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՎՇՏԻ ԱՊՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ:
Վշտի ապրման առավել բնորոշ ռեակցիաները հետևյալներն են. Շոկ, Ժխտում, Զայրույթ, Մեղավորության զգացում, տխրություն, Հաշտվելը։ Որոշ մարդիկ վիշտն ապրում են հենց այս հաջորդականությամբ։ Առավել հաճախ մարդիկ այս հույզերն ունենում են միաժամանակ՝ տարբեր ուժգնությամբ։
Շոկ։
Կորստին հետևող առաջին ռեակցիան շոկն է։ Մարդը մի տեսակ ներքուստ քարանում, թմրում է կամ չի հավատում կատարվածին։ Այս փուլին բնորոշ է խառնաշփոթը և ախորժակի կորուստը։ Շոկի վիճակում մարդն ի վիճակի չի լինում նույնիսկ ամենահսարակ որոշումներ կայացնել։ Ազգականներն ու ընտանիքի անդամները պետք է պարզապես նստեն, լսեն նրան և օգնեն հոգալ ամենօրյա կարիքները։ Շոկի վիճակը կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի օր՝ շատ տրավմատիկ կորուստների դեպքում։
Ժխտում։
Շոկին անմիջապես հետևում է ժխտման փուլը։ Մարդիկ կարող են գիտակցել, որ իրենց սիրելին մահացել է, բայց ներքուստ չեն կարողանում հաշտվել այդ իրողության հետ։ Նրանց հաճախ թվում է, որ մահացածն ուր որ է ներս կմտնի դռնից, ասես ոչինչ էլ չի պատահել։ Շատերը մահացածի սենյակում ոչինչ չեն փոխում և իրենց պլաններն այնպես են կազմում, ասես մահացածը պետք է մասնակցի դրանց իրագործմանը՝ ինչպես դա լինում էր անցյալում։
Երբ շոկն ու ժխտումը սպառում են իրենց, իրականությունը դանդաղորեն սկսում է գիտակցվել։ Մարդիկ սկսում են գիտակցել, որ կորուստն իսկապես տեղի է ունեցել։ Այդ իրավիճակում իրեն լքված զգալն ու զայրանալը միանգամայն նորմալ է։ Մարդիկ այդ զայրույթը կարող են ուղղել Աստծո կամ կրոնի դեմ, բուժանձնակազմի, մահացածի, իրենց հարազատների կամ նույնիսկ իրենց դեմ։
Մեղավորության զգացում։
Շատ քիչ մարդիկ կան, որոնք սգալու ընթացքում մեղավորության և ափսոսանքի զգացումներ չեն ունենում։ «Ես պետք է ավելին անեի», _ այս միտքը հետապնդում է շատերին։ Ինքնամեղադրանքների համար պատճառներ գտնելու մեջ մարդիկ շատերը շատ հնարամիտ են լինում։ «Այնքա՜ն բաներ կարելի էր այլ կերպ անել, եթե ես իմանայի»։
Տխրություն։
Տխրությունը վշտի ապրման պարտադիր մասն է կազմում։ Միայնակության, լքվածության և վախեցածության զգացումները միանգամայն նորմալ են։ Երբ շոկն ու ժխտումն արդեն անցել են, իսկ զայրույթը սպառել է իրեն, դրանք իրենց տեղը զիջում են տխրությանն ու հուսահատությանը։ Մարդու եռանդը կարող է չբավականացնել առօրյա նույնիսկ ամենափոքրիկ գործերը կատարելու համար։ Լացի նոպաներն անվերջ են թվում։
Հաշտվելը։
Միայն ժամանակը վիշտը բուժել չի կարող։ Կորստի գիտակցումը և ցավ ապրելը կարող են ազատել մշտապես անցյալին վերադառնալու գայթակղությունից։ Միայն այն իրողության հետ հաշտվելը, որ այլևս հարկավոր է ապրել առանց սիրելի մարդու, կարող է ապագայի հետ կապված հեռանկարներ բացել։ Հաշտվելը չի նշանակում մոռանալ, ավելի շուտ հուշերը ծառայում են առանց սիրելիի նոր կյանք ստեղծելուն։ Հուսալը, որ ամեն ինչ հունի մեջ կընկնի, վերածվում է նոր հարաբերությունների ու գործունեությունների որոնմանը։ Ոմանք իմաստ են գտնում իրենց կորստի մեջ և ընդգրկվում են այլ մարդկանց օգնելու գործերի մեջ։ Նրանք կարող են ավելի զգայուն և նրբանկատ դառնալ ուրիշների նկատմամբ, որն ավելի խոր և հագեցած հարաբերությունների հորիզոններ է բացում նրանց առջև։ Այլոք նոր ուժ և անկախություն են հայտնաբերում իրենց մեջ, որը մինչ այդ չէին էլ գիտակցում։ Կորստից հետո նրանք զգացմունքների նոր ռեսուրսներ են հայտնաբերում, որից նախկինում չէին օգտվում։
ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ Է ՏԵՎՈՒՄ ՎԻՇՏԸ։
Սովորաբար մարդիկ իրենց սկսում են ավելի լավ զգալ 6-ից 8 շաբաթ անց։ Ամբողջ պրոցեսը սովորաբար տևում է 6 ամսից մինչև 4 տարի։ Նորմայում վշտի ապրումը տևում է 1 տարի, բայց ապրումների խորությունը, ուժգնությունը և բնականոն կյանքին լիարժեք վերադառնալու ժամկետները բավական անհատական են։
Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՎՇՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ։
- Խոսեք ձեր զգացումների մասին ուրիշների հետ։
- Փորձեք կատարել և ավարտել ձեր ամենօրյա պարտականությունները, որպեսզի վիշտն ամբողջովին չկլանի ձեզ։
- Բավականաչափ քնեք, բալանսավորված սնվեք և կանոնավոր կերպով վարժություններ կատարեք։
- Խուսափեք ալկոհոլից։ Ալկոհոլը կարող է ավելի ուժեղացնել ձեր ճնշվածությունը։
- Հնարավորին չափշուտ վերադարձեք ձեր ամենօրյա ռեժիմին։
- Խուսափեք կտրուկ ձևով կարևոր որոշումներ կայացնելուց։
- Մի ճնշեք ձեր զգացումները՝ թույլ տվեք ձեզ լաց լինել, թմրել, զայրանալ կամ զգալ այն, ինչ զգում եք։
- Դիմեք օգնություն ստանալու, երբ դրա կարիքն ունեք։
Եթե վշտի ապրման ընթացքում երբևէ դժվարություններ ունենաք, ապա դիմեք օգնություն ստանալու։ Ձեզ կարող են օգնել ընկերները, ընտանիքի անդամները, եկեղեցին և ձեր ընտանեկան բժիշկը։
Հրաչյա Ամիրյան
Associated Press-ի փոխանցմամբ, Լոս Անջելեսի շրջանի քննչական բաժնի փոխանցմամբ, փոփ-երգչուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել է խեղդվելուց, սրտի աթերոսկլերոտիկ հիվանդությունից եւ կոկաինի խրոնիկ օգտագործումից: Քննիչի խոսքով, Հյուսթոնի մահվան պատճառը դժբախտ պատահարն է եւ մահվան մեջ հանցավոր որեւէ միտում չկա: Դատաթունաքիմիական փորձաքննությունը ցույց է տվել, որ Հյուսթոնի մարմնում կոկաինի ու ցավազրկողների հետքեր կան, որոնց ռեակցիան էլ հանգեցրել է մահվան: Ըստ քննիչի, Հյուսթոնը նաեւ մարիխուանա, ալպրազոլամ, ցիկլոբենզապրին եւ դիֆենհիդրամին է օգտագործել, սակայն դրանք չեն եղել մահվան պատճառը: Փորձաքննության նախնական եզրակացությունը ստացվել է Հյուսթոնի մահվանից 40 օր անց: Աստղը մահացել էր փետրվարի 11-ին, կյանքի 48-րդ տարում, Բեւեռլի-Հիլզի հյուրանոցներից մեկում: Քննիչի ամբողջական եզրակացությունը ստացվելու է երկու շաբաթվա ընթացքում:
ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ, 1950թ.-իցսկսած, յուրաքանչյուր տարվա մարտի 23-ին նշվում է Օդերևութաբանության համաշխարհային օրը (World Meteorological Day): Օրը տոնվում է կազմակերպության անդամ 189 երկրներում, այդ թվում` Հայաստանում:
1950 թ.-ի հենց այս օրն ուժի մեջ մտավ Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության կոնվենցիան: Տոնի կարգախոսն է` «Եղանակը, կլիման ու ջուրը` տեղեկատվական դարում», հայտնում է Calend.ru-ն:
Վերջին տասնամյակի վիճակագրական տվյալները վկայում են, որ տարերային աղետների ավելի քան 80%-ն ունեն օդերևութաբանական կամ հիդրոլոգիական ծագում:
20-րդ դարի 50-ական թվականներին աշխարհում տարերային աղետների պատճառած վնասները գնահատվել են տարեկան մոտ 4 մլրդ դոլար, իսկ 90-ականներին` արդեն 40 մլրդ:
Ինչպես տեղեկացնում է այֆ Նյուզը, փոփ արքա Մայքլ Ջեքսոնին պատկանող Լոս Անջելես քաղաքում գտնվող շքեղ առանձնատունը շուտով կվաճառվի:
Այդ շքեղ երկհարկանի առանձնատունը կառուցված Ֆրանսիական ոճով նախատեսվում է վաճառել 23.9մլն դոլարով: Առանձնատանը կա նաև գինու մառան իր համտեսման սրահով, սպա կենտրոն, մարզադահլիճ, վերելակ, մեծ լողավազան, պարտեզ և կինոթատրոն:
2002թ. կառուցված առանձնատան մակերեսը 1580մ/ք է: Արդեն այսօր մի շարք հեղինակություններ պատրաստ են գնել այն, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակվում:
1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշմամբ մարտի 21-ը ընդունվեց որպես պոեզիայի միջազգային օր: Օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Պոեզիայի միջագային օրը կոչված է նաև, որ փոքր հրատարակչություններն ավելի բարձր խոսեն իրենց մասին, քանի որ հիմնականում վերջիններիս ջանքերով է ընթերցողին հասնում ժամանակակից պոետների գործերը:
Այս օրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն համարում է, որ կոչված է ԶԼՄ-ներում ստեղծելու պոեզիայի դրական կերպարը՝ որպես իրոք ժամանակակից արվեստ, որը բաց է մարդկանց համար:
Իսկ ամենահին բանաստեղծություններ-հիմները ստեղծվել են մ.թ.ա. 23 դարում:
Այսօր, մահացել է իտալացի աշխարհահռչակ կինոսցենարիստ և գրող Տոնինո Գուերան: Նա 92 տարեկան էր: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Հետաքրքիր ու տաղանդավոր արվեստագետն աշխատել է աշխարհահռչակ ռեժիսորների, Ֆեդերիկո Ֆելինիի, Միքելանջելո Անտոնիոնիի, Լուկինո Վիսկոնտիի, Անդրեյ Տարկովսկու և այլոց հետ:
Տոնինո Գուերայի մահվան լուրը հայտնել է Մոսկվայում Իտալական մշակութային ինստիտուտի պրոֆեսոր Ադրիանո դել Աստան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.