23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Forbes» ամսագիրն անդրադարձել է այն աստղերին, ովքեր անարդարացիորեն զբաղեցնում են հեռուստաեթերը և անդադար հայտնվում են տպագիր մամուլի ուշադրության կենտրոնում: Հեռուստադիտողներին և ընթերցողներին ձանձրացրած աստղերի տասնյակը գլխավորում է Քիմ Քարդաշյանը: Հարցվածների 65 տոկոսի կարծիքով` նա արժանի չէ նման ուշադրության: Տասնյակը եզրափակում է Քիմի քույրը` Քլոե Քարդաշյանը, իսկ Քորթնի Քարդաշյանը 8-րդ տեղում է: Անարդարացիորեն եթերը զբաղեցնող հայտնիների ցանկում են հայտնվել նաև Լինդսի Լոխանը, Նադյա Շուլեմանը, Փերիս Հիլթոնը եւ ուրիշներ: Նշենք, որ թեև հարցվածների մեծամասնությունը նշել է, որ մինչև կոկորդը կուշտ է Քարդաշյան քույրերից, այնուամենայնիվ, Քիմն այսօր էլ շարունակում է մնալ ամենաբարձր վարձատրվող աստղերի տասնյակում:
«Շախտյորի» կայքի այցելուների քվեարկությամբ թիմի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Հարցմանը մասնակցել է 683 այցելու:
Մարտ ամսվա լավագույն խաղացող
Հենրիխ Մխիթարյան 373 ձայն (43.22%)
Ֆերնանդինյո 114 (13.21%)
Իլսինյո 106 (12.28%)
Ապրիլի 1-ին ԱՄՆ-ում կայացավ ամենամյա«Ոսկե մորի» մրցանակաբաշխությունը, որը մրցանակներ է շնորհում տարվա վատագույն ֆիլմերին: Սովորաբար այս մրցանակաբաշխությունն անցկացվում է «Օսկարից» առաջ, սակայն այս տարի որոշվեց անցկացնել ապրիլի 1-ին, որն ԱՄՆ-ում նշում են որպես հիմարի օր:Այս տարի մրցանակաբաշխության «ֆավորիտը» «Այդքան տարբեր երկվորյակները» (Jack and Jill) ֆիլմն էր, որը միանգամից 10 մորու արժանացավ: Ֆիլմում երկու կերպար մարմնավորած Ադամ Սենդլերը ստացավ «Վատագույն դերասան և դերասանուհի» մրցանակը: Ռեժիսորը մրցանակ ստացավ վատագույն բեմադրության, իսկ դերասաններ Ալ Պաչինոն և Դեւիդ Սպեյդը` երկրորդ պլանի վատագույն դերասանի համար:
1897թ. այս օրը ծնվել է Սողոմոն Թեհլերյանը: Նա Հայոց ցեղասպանության վերապրող և ազգային հերոս է, որ գնդակահարել է երիտթուրքորի ներքին գործերի նախարար և Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թալեաթ Փաշային։
Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։
Առաջին Համաշխարհային Պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։
1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվում էր երեք դատախազների կողմից, որոնցից մեկը բժիշկ Թեոդոր Նիեմեյերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից։
Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։
Ապրիլի 1-ին ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը։ Այդ օրը Երեւանի «Միկա» ստադիոնում Վաղարշակ Ասլանյանի թիմի մրցակիցը կլինի Ավստրիայի հավաքականը։ Հանդիպումը կսկսվի ժամը 15:00-ին: Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը Դանիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, եւ Ավստրայի թիմերի հետ ընդգրկված է 7-րդ խմբում։ Անցկացրել է 6 հանդիպում՝ կրելով նույնքան պարտություն։ Դարպասապահներ Աննա Կարապետյան Թագուհի Գրիգորյան Պաշտպաններ Մարինե Կարապետյան Արմինե Խաչատրյան Տաթեւիկ Մանուկյան Սոֆիկ Թորոսյան Հասմիկ Երեմյան Մարիամ Ստեփանյան Կիսապաշտպաններ Արփինե Արզումանյան Անի Ղուկասյան Աննա Կարապետյան Լիլիթ Կարապետյան Քրիստինե Մանգասարյան Օլգա Օսիպյան Հարձակվողներ Քրիստինե Ալեքսանյան Գոհար Արմենյան Քրիստինե Հակոբյան Գայանե Կոստանյան Հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը՝ Անելիա Սինաբովայի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Դենիցա Կրումովան եւ Յորդանկա Կորչեւան: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Լիանա Գրիգորյանը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:կանցկացնի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը։ Այդ օրը Երեւանի «Միկա» ստադիոնում Վաղարշակ Ասլանյանի թիմի մրցակիցը կլինի Ավստրիայի հավաքականը։ Հանդիպումը կսկսվի ժամը 15:00-ին: Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը Դանիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, եւ Ավստրայի թիմերի հետ ընդգրկված է 7-րդ խմբում։ Անցկացրել է 6 հանդիպում՝ կրելով նույնքան պարտություն։ Դարպասապահներ Աննա Կարապետյան Թագուհի Գրիգորյան Պաշտպաններ Մարինե Կարապետյան Արմինե Խաչատրյան Տաթեւիկ Մանուկյան Սոֆիկ Թորոսյան Հասմիկ Երեմյան Մարիամ Ստեփանյան Կիսապաշտպաններ Արփինե Արզումանյան Անի Ղուկասյան Աննա Կարապետյան Լիլիթ Կարապետյան Քրիստինե Մանգասարյան Օլգա Օսիպյան Հարձակվողներ Քրիստինե Ալեքսանյան Գոհար Արմենյան Քրիստինե Հակոբյան Գայանե Կոստանյան Հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը՝ Անելիա Սինաբովայի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Դենիցա Կրումովան եւ Յորդանկա Կորչեւան: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Լիանա Գրիգորյանը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Դերասանուհի Մեգան Ֆոքսը որոշել է մայրանալ և արդեն հղի է: Նա և ամուսինը` Բրայան Օսթին Գրինը, սպասում են իրենց առաջնեկին: Ինչպես հաղորդում են նրանց մոտ կանգնած աղբյուրները նրանք հենց նոր են տեղեկացել այս մասին և շատ ուրախ են:
Հղիության ժամկետը դեռեւս փոքր է, և դերասանուհին այս մասին պատմում է միայն ընկերներին ու մտերիմներին, որոնք էլ տարածում են նորությունը:
Հիշեցնենք,որ Մեգանն ու Բրայանը ամուսնացել են 2010 թվականին: Բրայանն արդեն 10-ամյա որդի ունի` Կասիոուսը: Իսկ Մեգանն առաջին անգամ կմայրանա: Դերասանուհու ընկերները վստահ են, որ Ֆոքսը հիասքանչ մայրիկ կլինի, որովհետեւ հասցրել է համապատասխան փորձ ձեռք բերել:
Ինչպես գրում է Le Figaro-ն , Փարիզյան դատարանը նորաձևության հայտնի Guerlain տան ղեկավարին՝ Ժան-Պոլ Գերլենին պարտավորեցրել է 6 հազ. եվրո տուգանք վճարել՝ վերջինիս ռասիստական արտահայտությունների համար:
2010 թ.-ին Գերլենն իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Ես սկսել եմ նեգրի պես քրտնաջան աշխատել, չնայած չգիտեմ, իսկապես նեգրերը միշտ շատ են աշխատել»:
Հարցազրույցից հետո խտրականության դեմ պայքարող մի շարք ֆրանսիական կազմակերպություններ պարֆյումերի դեմ հայց էին ներկայացրել:
Բացի այդ, վերջերս Eurostar-ի մի քանի սևամորթ աշխատակիցներ հայտարարել էին, որ Գերլենը նրանց հետ զրույցի ժամանակ մարդատյաց հայտարարություններ է արել:
Ի պատասխան 75-ամյա պարֆյումերը նշել է. «Ես ուզում էի ծիծաղեցնել լրագրողներին և զղջում եմ դրա համար»:
«Ես ներողություն եմ հայցում սևամորթների համայնքից այս իմբեցիլության համար», — հավելել է նա:
Մերկապարուհի հանրահայտ Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) ծնվել է 1985թ. Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում: Նա իր կարիերան սկսել է այդ երկրում ապա և, իր պրոֆեսիոնալիզմի ու աշխատասիրության շնորհիվ հայտնի դարձել աշխարհում: Այսօր նա Հայաստանում է, իսկ աշնանը ուկրաինացի հայտնի երգիչ` Ուկրաինայի ժողովրդական արտիստ Վիտալի Կոզլովսկու հետ միասին կներկայացնի սեփական շոուն։
Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նորաստեղծ ու շատ գեղեցիկ դուետը խոսեց իր ծրագրերի մասին. անդրանիկ այցի շրջանակում նրանք ելույթ են ունենալու «Երկու աստղ» հեռուստատեսային նախագծում։Չի բացառվում նաև պարը
գիշերային
ակումբում. ինչպես Վարդան ասաց. «գիշերային ակումբներում պարելն իր աշխատանքն է, ուստի կպարի նաև Հայաստանում»: Վարդան Հայաստանում է LUXURY ամսագրի հրավերով: Վարդայի խոսքով՝ հայերեն երգելն իր համար այնքան էլ բարդ չէ, քանի որ որոշ չափով խոսում և հասկանում է հայերեն։ Իսկ շոու-ծրագրում արտիստները երգում են երեք լեզվով, այդ թվում նաև հայերեն։Կոզլովսկին ևս հավաստիացրեց, որ հայերեն երգելը հեշտ է. «Երգեցիկությամբ հայերենն ինձ համար ավելի մոտ է ուկրաիներենին, որը ևս երգեցիկ լեզու է։ Ես արդեն մեկ անգամ երգել եմ հայերեն՝ Էմմիի հետ, և այդ փորձն ավելի է հեշտացնում հայերեն երգելը»։
Իր աշխատանքը գեղեցիկ սպորտաձև համարող պարուհին երազում է Օսկարի մասին: Նրա համոզմամբ, արտիստին դերասանի աշխատանքը նույնպես կատարելագործում է:
Նա մերկապարը վուլգար աշխատանք չի համարում. «Ես պրիվատ պարեր չեմ պարում: Ներկայացնում եմ ծրագիր, երգում եմ և պարում»: Նրա համոզմամբ, կինը կարող է զբաղվել մերկապարով՝ միաժամանակ լինելով բարոյական, և հակառակը:
Վարդան պատմեց, որ սկզբում հայրը դեմ է եղել իր պարելուն, սակայն հետո իր
հաջողությունները ստիպել են նրան համակերպվել: Իսկ իրեն անվանել են իր տատիկի անունով: Հայաստանում էլ ունի եղբայրներ և քույրեր, որոնց հետ պատրաստվում է այսօր հանդիպել:
Վարդան տղամարդու իդեալ չունի. իր համար նշանակություն չունի տղամարդու արտաքինը, տղամարդու ընտրության հարցում նա ինչ-որ հատուկ պարամետրերով չի առաջնորդվում.
«Ինձ համար նշանակություն չունի նաև ազգային պատկանելությունը։ Ես արվեստագետ եմ և հավատում եմ սիրուն. այո՝ կա սեր առաջին հայացքից»:
Նա ասաց, որ միաժամանակ զբաղվում է նաև երգարվեստով:
Ասուլիսի ընթացքում Կոզլովսկու հետ միասին Վարդան կատարեց «Մի թող ինձ մենակ» երգը՝ հայերեն:
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված բարձր ճնշման դաշտով: Այս գիշեր` հարավարևելյան շրջաններում, մարտի 29-ին դադարներով, ժամանակ առ ժամանակ ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ:
Անցած գիշեր, ինչպես և կանխատեսվել էր, գրանցվել են բավականին ցածր ջերմաստիճաններ, այնպես որ եկող` մարտի 29-ի գիշերը բավականին կտաքանա, սպասվում է բարձրացում 4-6 աստիճանով: Օդի ջերմաստիճանը արևելյան շրջաններում այսօր բավականին ցածր է, սակայն մարտի 29-ի ցերեկային ժամերից կսկսի օրեցօր բարձրանալ: Առանձին վայրերում, լեռներում, լեռնանցքներում հնարավոր է քամի, բուք 20-22մ/վ, ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց, տեղացած առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն:
Մայրաքաղաքում մարտի 29-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է թույլ անձրև, էական տեղումներ չեն դիտվի: Քամին 5-10մ/վ:
Գիշերը կտաքանա` 0+2, մարտի 29-ի ցերեկը +9+11, երեկոյան +6+8:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.