23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես հաղորդում է «Ալ Արաբիա»-ն, Հոլիվուդյան դերասանուհի Անժելինա Ջոլին նշանակվել է ՄԱԿ-ի` փախստականների գծով հատուկ բանագնաց:
Նոր պաշտոնը` 2001-ից ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան Ջոլիին «ավելի մեծ դիվանագիտական դեր է տալիս»:
«Դերասանուհու ջանքերը ուղղված են լինելու զանգվածային տեղահանումների արդյունքում առաջացած ճգնաժամերին և մարդկանց շահերի պաշտպանությանը, ինչը նա դիվանագիտական մակարդակով պետք է ներկայացնի ՄԱԿ-ի Փախստականների վարչությանն ու գերագույն հանձնակատար Գուտերեսին», — հայտարարել է կազմակերպության մամլո խոսնակ Էդրիան Էդվարդսը:
«Los Angeles Weekly» ամսագիրը կազմել է «Բոլոր ժամանակների ամենասեքսուալ երգչուհիների» վարկանիշային ցուցակը, որը գլխավորում է 35-ամյա կոլումբիացի գեղեցկուհին՝ Շակիրան: Ցուցակում տեղ են գտել այն սեքսուալ երգչուհիները, որոնք մեծ հռչակ են վայելել աշխարհում նախորդ 10 տարիների ընթացքում: 2-րդ հորիզոնականում «Շակիրայի հավերժ մրցակից» Բրիթնի Սփիրսն է, ով իր կարիերան սկսեց՝ հայտարերլով իր կուսության մասին, իսկ տարիներ անց հրապարակային դարձրեց իր ինտիմ կյանքը: Նրան հաջորդում են Դեբբի Հարրին, Բեյոնսեն, Ավրիլ Լավինը, Շիրլի Մենսոնը, Մադոննան, Լիզ Ֆեյրը և Շեյլա Է-ն: «Բոլոր ժամանակների ամենասեքսուալ երգչուհիների» տասնյակը եզրափակում է Ջենիֆեր Լոպեսը:
(արևելյան առակ)
Աֆրիկյան մի թագավոր մտերիմ ընկեր ուներ, որի հետ նրանք միասին էին մեծացել: Այդ ընկերն իր կյանքում հանդիպող ցանկացած իրավիճակ դիտարկելիս, լիներ դա դրական թե բացասական, սովորություն ուներ ասել. «Լավ է»:
Մի անգամ թագավորը որսի էր գնացել: Նրա ընկերը պատրաստում ու լիցքավորում էր հրացանները: Հրացաններից մեկը նախապատրաստելիս նա ակնհայտորեն ինչ-որ սխալ էր կատարել: Երբ թագավորն այդ հրացանն առավ ձեռքն ու կրակեց, պայթյունից նրա բթամատն ամբողջովին պոկվեց: Իրավիճակը քննելով նրա ընկերը սովորականի պես ասաց.
_ Լավ է:
Թագավորն ի պատասխան ասաց.
_ Ոչ, վատ է,_ և հրամայեց իր ընկերոջը բանտարկել:
Անցավ մոտ մեկ տարի: Թագավորը դարձյալ որսորդությամբ էր զբաղվում մի տարածքում, որտեղ նրան, իր կարծիքով, ոչ մի վտանգ չէր կարող սպառնալ: Բայց մարդակերները նրան գերի վերցրեցին և մնացածների հետ տարան իրենց գյուղը: Նրանք կապեցին նրա ձեռքերը, լիքը փայտ քարշ տվեցին, մի սյուն տնկեցին և թագավորին կապեցին այդ սյունից: Երբ նրանք կրակ վառելու համար ավելի մոտեցան նրան, նկատեցին, որ թագավորը ձեռքին բթամատ չունի: Իրենց սնահավատության պատճառով նրանք երբեք չէին ուտում այնպիսի մարդկանց, ովքեր մարմնական թերություններ ունեին: Թագավորի կապերը քանդելով նրանք ազատ արձակեցին նրան:
Տուն վերադառնալով նա հիշեց այն դեպքը, երբ ինքը զրկվել էր բթամատից, և ընկերոջ հանդեպ իր վերաբերմունքի պատճառով խղճի խայթ զգաց: Նա անմիջապես գնաց բանտ, որ խոսի ընկերոջ հետ.
_ Դու ճիշտ էիր,_ ասաց նա,_ իսկապես լավ էր, որ ես առանց բթամատի մնացի:
Եվ նա պատմեց այն ամենը, ինչ կատարվել էր իր հետ:
_ Ես շատ եմ զղջում, որ քեզ բանտ նստեցրի, ես այն ժամանակ վատ բան արեցի:
_ Ոչ,_ պատասխանեց ընկերը,_ դա լավ էր:
_ Ի՞նչ ես ասում, մի՞թե լավ բան էր, որ ես իմ ընկերոջը մի ամբողջ տարի բանտ նստեցրի:
_ Եթե ես բանտում չլինեի, ապա քեզ հետ այնտեղ կլինեի:
Հրաչյա Ամիրյան
Ահա մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ։ 5Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. 6երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ։ 7Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին։ 8Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. եւ կար որ մէկին՝ վաթսուն. եւ կար որ մէկին՝ երեսուն։ 9Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ 10Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»։ 11Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրուած իմանալ երկնքի արքայութեան խորհուրդները, իսկ նրանց տրուած չէ. 12որովհետեւ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ։ 13Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում։ Մատթեոս 13:4-14
Սերմնացանի Առակը
Մասնավոր խնջույքի համար ցանկացած գնով կարելի է համաշխարհային աստղ վարձել: Yahoo կայքի փոխանցմամբ այս մասին ասել է աշխարհահռչակ երգիչների և երաժշտական խմբերի պատվերների գործակալ Մայք Էսթերմանը:
Ըստ գործակալի ցուցակը գլխավորում է փոփ երգչուհի Լեդի Գագան, որի ներկայության համար համար հարկ կլինի վճարել 2մլն դոլար, նրան հաջորդում է «Մետալիկա» խումբը, որը մեկ երեկույթի համար պահանջում է 1.5մլն դոլար, թոփ եռյակը 300 հազ դոլարով եզրափակում է Պիտբուլը:
Ցանկացած գնի համապատասխան հեղինակություն կգտնվի. Playboy ից մոդելի հրավիրելու, համար հարկավոր է վճարել 1000-ից 1500 դոլար:
«Իսկ եթե Լեդի Գագային եք ցանկանում տեսնել ձեր խնջույքին, ապա պատրաստ եղեք բաժանվել ձեր միլիոններից»,- ասել է Էսթերմանը:
Պահանջվածներից է նաև մեր հայրենակից Քիմ Քարդաշյանը, որի մեկ երեկոյի արժեքը 150 հազ դոլար է:
«Քիմը պահանջարկ ունի ամեն շաբաթ, սակայն նա ամեն երեկույթի չի գնում»,- ասել է Էսթերմանը:
Դու ինչպե՞ս կարող ես ներել ուրիշներին, եթե ինքդ քեզ ներել չգիտես։ Դու ինչպե՞ս կարող ես հոգ տանել ուրիշների համար, եթե ինքդ քեզ համար հոգ տանել չգիտես։ Դու ինչպե՞ս կարող ես աջակցել ուրիշներին, եթե ինքդ քեզ աջակցել չգիտես։ Դու ինչպե՞ս կարող ես սիրել ուրիշներին, եթե ինքդ քեզ սիրել չգիտես։
Ուրիշների հետ արդյունավետ փոխհարաբերություններ հաստատելու համար նախ հարկավոր է ինքն իր հետ այդպիսի փոխհարաբերություններ հաստատել։
ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ
(Չարլզ Չապլին, հատված իր 70–ամյակին արտասանած ճառից)
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում։
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է *Լինել հենց ինքը*:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ իսկ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ։
Այսօր ես դա կոչում եմ *Ինքնահարգանք*:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար։
Այսօր ես դա կոչում եմ *Հասունություն*:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքների ժամանակ ես գտնվում եմ ճիշտ տեղում ճիշտ ժամանակին, ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում։ Ես կարող եմ միշտ հանգիստ լինել։
Հիմա ես դա կոչում եմ *Ինքնավստահություն*:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին։ Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ, և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ։ Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով։
Այսօր ես դա կոչում եմ *Պարզություն*:
Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում է իմ առողջությանը՝ սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից։ Այն ամենից, ինչն ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց։
Այսօր ես դա կոչում եմ *Սեր ինքն իր նկատմամբ*:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց։ Եւ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել։
Այսօր ես հասկացա, որ դա *Համեստությունն է*:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով։
Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա *Բավարարվածություն*:
Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ։ Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը։
Այսօր ես այդ կապը կոչում եմ *Սրտի Իմաստություն*:
Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից։ Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում։
Այսօր ես գիտեմ, որ դա *Կյանքն է*:
Հեղինակ՝ Հրաչյա Ամիրյան
Շառլ Ազնավուրի մենահամերգը, որ հինգշաբթի օրը նախատեսված էր Կանադայի Քվեբեկ քաղաքի հանրահայտ «Կապիտոլիում» սրահում չի կայացել: Միջազգային լրատվամիջոցները հաղորդել են, որ Ազնավուրը բեմ է բարձրացել հայտարարելով, որ իր առողջական վիճակը ստիպել է համերգը տեղափոխել կիրակի օրը:
87-ամյա շանսոնյեի հայտնած նորությունը, մտահոգել է նրա երկրպագուներին: Ազնավուրը ստիպված է եղել բացատրել իրավիճակը, ներողություն է խնդրել, ու ասել, որ իր կարիերայի ընթացքում առաջին անգամ է , երբ ստիպված է վերջին պահին հետաձգել համերգը.«Ես պետք է կիրակի Քվեբեկից արդեն մեկնեի Լոս Անջելես` թոռնուհուս հարսանիքին: Սակայն որոշեցի, որ հարսանիքին ուշացած կգնամ` Քվեբեկում համերգ տալուց հետո»: Համերգը «Կապիտոլիումում» տևելու էր 2 ժամ 15 և առանց դադարի: Նա կատարելու էր 28 երգ:
«Գիտեք, որ իմ տարիքում այն տոկունությունը չկա, ինչ 20 տարի առաջ»,- իր հանդիսատեսի ներողամտությունն է հայցել հանրահայտ շանսոնյեն «Կապիտոլիումի» բեմից:
Այժմ երգիչը գտնվում է բժիշկի հսկողության տակ:
Ադրբեջանցի քաղաքագետ, վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն հայտարարել է, որ պաշտպանում է փառատոնների անցկացման գաղափարը և պատրաստ է Ադրբեջանում հայկական ֆիլմերի փառատոն անցկացնել:
«Ես դիմեցի Գեորգիին` ինձ տրամադրելու իր ճաշակով հայկական մի քանի ֆիլմեր` օրինակ` մեկ փաստագրական և 3 գեղարվեստական»,- պատմել է նա:
«Այո, ես Ադրբեջանում հայկական ֆիլմերի ցուցադրության փառատոնի նախաձեռնությամբ եմ հանդես եկել և չեմ վախենում վայ-հայրենասերներից: 2010 թ.-ի աշնանը Գեորգի Վանյանը, ում ես շատ խիզախ մարդ եմ համարում, փորձեց Երևանում թուրքական և ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել, սակայն այդ ժամանակ որոշ վայ-հայրենասերներ տապալեցին այն: Վանյանն ու իր ընտանիքի անդամները վտանգավոր իրավիճակում հայտնվեցին»,-ասել է Ալիաձեն:
Իսկ վանյանական նոր նախաձեռնության մասին ասել է. «Նրա այդ ազնիվ նախաձեռնությունը հարգանքի և գովասանքի է արժանի: Ցավոք, նրան դարձյալ խանգարեցին»:
Ալիզադեի խոսքերով` իրական արվեստը ծառայում է բարությանը, հումանիզմին, ազգերի մերձեցմանը: Հենց այդ պատճառով էլ ցանկանում է կրկնել Վանյանի նախաձեռնությունն Ադրբեջանում:
«Եթե նա ուղարկի ինձ այդ ֆիլմերը, ապա ես Բաքվում կկազմակերպեմ հայկական ֆիլմերի փառատոն` անկախ այն հանգամանքից` Հայաստանում ադրբեջանական փառատոն կանցկացվի, թե ոչ: Կարծում եմ, եթե ադրբեջանական ֆիլմերը ցուցադրվեին Հայաստանում, հայերը կտեսնեին, որ ադրբեջանցիներն արնախում չեն, ինչպես ներկայացնում են իրենց», համոզված է նա:
Քաղաքագետը ցանկանում է փառատոնն անցկացնել «Ադրբեջան» կինոթատրոնում, սակայն տապալման դեպքում ցուցադրությունը կկազմակերպի իր բնակարանում:
Ադրբեջանի իսլամիստ ծայրահեղականներն իրենց վրա են վերցրել նախորդ շաբաթ Գյանջայում ու այլ քաղաքներում իրականացված ահաբեկչության փորձերի պատասխանատվությունը` հայտարարելով, որ հաջորդ հարձակումը կգործեն Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012»-ի մասնակիցների վրա:
Հիշեցնենք, որ երկրի Ազգային անվտանգության նախարարությունը (ԱԱՆ) նախորդ շաբաթ հատուկ գործողություններ էր իրականացրել Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և այլ քաղաքներում, որոնց արդյունքում ձերբակալվել էին ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող ապօրինի խմբավորումների 17 անդամներ: Գործողություններից մեկի ժամանակ նրանցից մեկը` Վուգար Պադարովը պայթեցրել էր իրեն` Ազգային անվտանգության նախարարության մի փոխգնդապետի հետ միասին:
«Եվրատեսիլ»-ը սարսափելի երազ է բոլոր մուսուլմանների համար: Սատանայի բոլոր ուժերին, բոլոր շեղվածներին ու արվամոլներին թող չթվա, թե կարող են այցելել մի երկիր, որի վրա թափվել է արդար մուսուլմանների արյունն ու պահել իրենց այնպես, ինչպես ցանկանան: Նրանց նկատմամբ անպայման հարձակումներ կիրականացվեն»,- Ummanews.ru կայքում հաղորդագրություն է տեղադրել ոմն Մուսլիմ:
Նրա վստահեցմամբ` ոչ մի Մոսադ, ՄԻ-6, ԿՀՎ (Կենտրոնական հետախուզական վարչություն), ԱԱՆ և այլ 3-տառանոց կազմակերպություն «չեն կարող պաշտպանել նրանց իրենց հասանելի պատժից»:
«Անցկացված օպերացիան (ահաբեկչությունների փորձերը), որոնց մասին հայտնի դարձավ ողջ աշխարհին, Ադրբեջանի խրոխտ մուսուլմանների հնարավորությունների մասին գովազդային հոլովակ էր»,- ասել է նա:
Երգի մրցույթը կանցկացվի մայիսի 22-ին (կիսաեզրափակիչ) և 26-ին (եզրափակիչ):
Tert.am
Երևանի Ազատության հրապարակում, ապրիլի 22-ին, կկայանա իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլիի համերգը: Ըստ երգչի պաշտոնական կայքի` Բոչելլին ելույթ կունենա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (Մարչելո Ռոտայի ղեկավարության) ներքո, ինչպես նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախմբի եւ «Հովեր» կամերային երգչախմբի ուղեկցությամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.