23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ֆրանսիացի կիսապաշտպան Մետյու Ֆլամինին 2011-2012թթ. մրցաշրջանի ավարտից հետո կարող է մնալ «Միլանում»: Ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին առաջարկել երկարաձգել պայմանագիրը երկու տարով, գրում է La Gazzetta dello Sport reports-ը:
27-ամյա ֆրանսիացու ընթացիկ պայմանագիրը լրանում է մրցաշրջանի ավարտին, և եթե նա ցանկություն հայտնի մնալ «ռոսոներիի» հետ, նրա աշխատավարձը զգալիորեն կնվազի:
Ֆլամինին ներկայումս վաստակում է տարեկան 4.5 մլն եվրո, սակայն նոր պայմանագրի համաձայն նրա տարեկան աշխատավարձը կկազմի 1.8 մլն եվրո:
armsport.am
Հայտնի է, որ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում է ընգրկվելու հոլանդացի Ռայմոնդ Ֆերհեյեն, ով նախկինում օգնել է մի շարք հայտնի մասնագետների:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, facebook-ի իր էջում պատասխանելով Ֆերհեյենին առնչվող հարցին, գրել է. «Հոլանդացի մարզիչը մասնագիտությամբ վերլուծաբան, հոգեբան և վերականգնողական լավագույն մարզիչներից մեկն է ամբողջ Եվրոպայում: Եվ ես կարծում եմ` շատ մեծ օգուտ կտա մեր թիմին»:
Ֆեդերացիայի նախագահը չի անտեսել նաև հաղթանակի օրը. «Սիրելի Ֆեյսբուքի ընկերներ, շնորհավորում եմ բոլորիդ հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 67-րդ և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ»:
Էմի Ուայնհաուսի արյունոտ ինքնանկարը, որը ունի «Ladylike» վերնագրը, կդրվի աճուրդում` Պիտ Դոգերտիի հետ համատեղ ցուցահանդեսում:Ինչպես տեղեկացնում է vesti.ru կայքը երգչուհին նկարն արել է Դոգերտիի երաժշտական արշավի ժամանակ: Իրեն նկարելու ընթացքում Էմի Ուայնհաուսը հեռախոսով խոսել է հոր հետ, որը, Պ. Դոգերտիի վստահեցմամբ, դստերն այնքան էլ չէր սիրում:
Ուայնհաուսի հայրը, մեկնաբանելով լուսանկարը, ասել է, որ Պ. Դոգերտիի վարկածը լուսանկարի ծագման մասին բացարձակ սուտ է:
Այսպես, թե այնպես, լուսանկարի համար նախատեսվում է հավաքել 50-80 հազար ֆունտ ստերլինգ, (մոտ 62-99 հազար եվրո):
Մայիսի 4-8-ը երեկոյան և գիշերվա առաջին կեսին Հայաստանի ողջ տարածքում անձրև է սպասվում, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Մայրաքաղաքում ևս մայիսի 4-8-ը երեկոյան և գիշերվա առաջին կեսին անձրև է սպասվում, սակայն ջերմաստիճանը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, էապես չի փոխվի:
Այսպես՝ Երևանում առաջիկա հինգ օրերին կլինի մինչև 28 աստիճան տաքություն ցերեկը, 17 աստիճան՝ գիշերը: Մարզերում ցերեկվա ջերմաստիճանը կլինի 24-27 աստիճան, գիշերը՝ 14-17 աստիճան տաքություն:
Ամբողջ աշխարհն այսօր տոնում է մամուլի ազատության միջազգային օրը, որը նշվում է 1994թ.–ից ի վեր։ Մամուլի ազատության օրը հայտարարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի կողմից հատուկ բանաձևով՝ 1993-ի դեկտեմբերի 20-ին: Իսկ մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ հենց այս օրը աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդուխում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչներն ընդունել են Վինդուխյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Հռչակագրում ընդգծվում էր, որ «ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում»:
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել՝ դժգոհելով Հայաստանում մամուլի ազատության մակարդակից, ինչի առիթը Freedom House իրավապաշտպան կազմակերպության այսօրվա հրապարակումն է։ «Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցը: Ցավալի է, որ Հայաստանը շարունակում է դասվել «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքում և 197 երկրների մեջ գրավում է 149-րդ տեղը՝ Անգոլայի և Պակիստանի միջև: Երբ Հայաստանում մամուլը նույնիսկ «մասամբ ազատ» չի դասակարգվում, ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել»,– մասնավորապես գրել է Օսկանյանը:
Այնուհետև Օսկանյանն անդրադարձել է Մաշտոցի պուրակի ապամոնտաժման որոշմանը։ «Այսօր մեկ այլ իրադարձություն տեղի ունեցավ, որն ինչ-որ առումով կապվում է մամուլի և սոցիալական ցանցերի հետ՝ ՀՀ նախագահն այցելեց Մաշտոցի պուրակ և քաղաքապետին հորդորեց ապամոնտաժել այնտեղի կրպակները: Եթե կրպակները իրոք ապամոնտաժվեն, ես դա կհամարեմ ոչ միայն բնապահպան ակտիվիստների հաղթանակը, այլև թեկուզ սահմանափակ լսարան ունեցող ինտերնետային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հաղթանակը:
Հիմա պատկերացրե՛ք՝ եթե մեր հեռուստատեսությունները նույն ազատությունն ունենան, ինչ ինտերնետային լրատվամիջոցները, որքան արագ Հայաստանը կդառնա նորմալ պետություն»,– գրել է Օսկանյանը:
Վերջինիս այս գրառման կապակցությամբ գրառում է կատարել նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ գրելով. «Եթե Օսկանյանը և ընդդիմությունը այսքան ազատ ու աննախադեպ ծավալով լուսաբանվում են և մինչև ընտրություններ, և ընտրությունների ընթացքում, ապա Ֆրիդոմ հաուսի հերթական զեկույցը, մեղմ ասած, թերի է, իսկ Օսկանյանի մեկնաբանությունները Ժպիտ են առաջացնում… Այսօրվա նման բարձր աստիճան խոսքի ազատության ոլորտում վաղուց չի եղել…»։
tert.am
Երևանի Ավան թաղամասում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը ի պաշտպանություն Թեղուտի պաստառներ են պարզել, որը հենց Սերժ Սարգսյանի աչքի առաջ պատառոտել են:
Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Սույն թվականի ապրիլի 30-ին Թեղուտի պաշտպանության մի քանի ակտիվիստներով այցելել էինք Ավան համայնքում տեղի ունեցած, «հավատանք, որ փոխենք» կարգախոսի տակ անցկացվող հավաքին` նպատակ ունենալով Հանրապետական կուսակցության և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին գրավոր պահանջ ներկայացնել, որպեսզի վերջինս պատշաճ կերպով իրականացնի իր պաշտոնեական պարտականությունները և հետամուտ լինի Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման դադարեցմանը: Հարկ ենք համարում նշել, որ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն հանրապետության նախագահն անմիջական պարտավորություն է կրում ձեռկելու անհրաժեշտ կազմակերպչական և իրավական միջոցներ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Այսինքն, Սերժ Սարգսյանն ի պաշտոնե անհատապես պարտավորություն է կրում հետամուտ լինելու, որպեսզի Թեղուտի գործի շրջանակներւում Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի որոշումը կենսագործվի:
Մենք գտնում ենք, որ Թեղուտի հանքավայրի շահագործման գործընթացում առկա են հսկայական կոռուպցիոն ռիսկեր, ուստի պահանջում ենք նաև պաշտոնապես ուսումնասիրություն սկսել Թեղուտի հանքավայրի շահագործման համար թույլտվություն սահմանող փաստաթղթերում տեղ գտած աղաղակող իրավախախտումները բացահայտելու և անօրինական որոշումներ կայացրած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ նույն մարդիկ իրենց օրինաստեղծ գործունեության ընթացքում նաև նպաստավոր օրենսդրական դաշտ են ստեղծել իրենց ապօրինի գործողություններն «օրինականացնելու» համար: Մասնավորապես` նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը (ՀՀԿ ցուցակի 27-րդ համար), վարչապետ Տիգրան Սարգսյան (ՀՀԿ ցուցակի 3-րդ համար) և այլք:
Սակայն երբ մենք պարզեցինք Թեղուտի պաշտպանությանն առնչվող ցուցապաստառները, որոնց վրա չկար որևէ անպարկեշտ արտահայտություն, մի խումբ մարդիկ (ենթադրաբար` թիկնապահներ) պահանջեցին դրանք թաքցնել, իսկ հետո հենց Սերժ Սարգսյանի առջև պատառոտեցին այդ պաստառները: Այսպիսի անհանդուրժողականությունն ու վայրագությունը վկայում են այն մասին, որ երկրի ղեկավարը «փոփոխություն» ասելով հասկանում է ասֆալտծածկույթի փոփոխություն, և ոչ թե բռնապետական, անհանդուրժողական մտածելակերպի և գործելաոճի:
Մենք խորապես դատապարտում ենք Ավանում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամների նկատմամբ գործադրված բռնությունը և մեր վճռականությունն արտահայտում հետամուտ լինել, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում դադարեցվի Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործումը: Այդ հանքավայրի շահագործումը ոչ միայն անօրինական է և անհամեմատ ավելի մեծ տնտեսական վնասներ է պատճառում մեր պետությանը այլև, ի վերջո` գեղեցիկ չէ:
Իսկ Սերժ Սարգսյանին ուղղված նամակ-պահանջագիրը կներկայացնենք մոտակա հանրահավաքներից մեկի ժամանակ»:
Մայիսի 3-ի գիշերը հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, մայիսի 3-ի ցերեկը, 4-ից 7-ն առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ի ցերեկը, 4-ից 7-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրև և ամպրոպ:
ATP-ն և WTA-ն ներկայացրեցին վարկանշային աղյուսակները` ապրիլի 30-ի դրությամբ:
Տղամարդկանց պայքարում հերթական անգամ լավագույնը սերբ Նովակ Ջոկովիչն է` վաստակած 13,020 միավորով, 2-րդը` Նադալն է 10,170 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ռոջեր Ֆեդերերը: Շվեյցարացու ակտիվում կա 8,800 միավոր:
Լավագույն տասնյակ է վերադարձել ԱՄՆ-ն ներկայացնող Ջոն Իզները, ով զբաղեցրել է արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի տեղը:
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 49-րդն է` 905 միավորով:
Կանանց պայքարում առաջինը բելառուս Վիկտորիա Ազարենկոն է (4,940), 2-րդն ու 3-րդը համապատասխանաբար` ռուս Մարիա Շարապովան (3,390) և լեհ Ագնեշկա Ռադվանսկան են (3,085):
Դանիացի Կարոլին Վոզնիացկին, ով շուրջ մեկ տարի գլխավորում էր WTA-ն, այժմ բավարարվել է միայն 6-րդ տեղով (1,671):
Ֆրանսիահայ աշխարհահռչակ երգիչ և երգահան Մարթեն Յորգանցը մենահամերգով հանդես կգա Երևանում այս տարի ամռանը: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում նշում է երգիչը` համերգը հավանաբար տեղի կունենա օգոստոս ամսին, որի մասին նախօրոք կհայտարարվի:
Նշենք, որ ֆրանսիահայ մեծ երգիչ Մարթեն Յորգանցի երգերը շատ սիրված են Հայաստանում: Վերջինիս երգացանկում ընդգրկված են հայկական («Հայի աչքեր», «Սիրում եմ քեզ», «Գարուն ես միշտ, Երեւան», «Այբ, բեն, գիմ», «Ճկույթիկ»), իտալերեն եւ ֆրանսերեն երգեր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.