23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրգանիզմի վիճակի, ինչպես նաև արտաքին տեսքի վրա իր ազդեցությունն ունի մարդու տրամադրությունն ու ապրած զգացումները:
Դրանք կարող են որոշակի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ.
Չափազանց ամաչկոտ մարդիկ , ովքեր մշտապես ամոթ են զգում ու շուտ հուսահատվում են, վտանգում են իրենց երիկամների առողջությունը:
Ծանր մտքերը, վիշտը, բերում են ստամոքսի խանգարումների:
Եթե դուք մշտապես մտահոգվում եք փողի բացակայության պատճառով, կարող եք վտանգել ոսկրերի ու ողնաշարի առողջական վիճակը:
Տեսողության վրա բացասական են անդրադառնում իրականության նկատմամբ անվստահությունն ու վախի զգացումը:
Կոկորդի հիվանդությունները կարող են առաջանալ թույլ ինքնապաշտպանությունից:
Երկար չլուծված խնդիրը բերում է արյան զարկերակային ճնշման բարձրացման, իսկ դատապարտվածության զգացումը` ճնշման իջեցման:
Հաճույքներից զրկվելը բերում է արյան և անոթների հիվանդությունների:
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մայրերի վարկանշային ցուցակը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ում հետևում է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը: Ամենաազդեցիկ մայրերի եռյակը եզրափակում է ամերիկյան PepsiCo ընկերության ղեկավար Ինդրա Նուինը:
Չորրորդ հորիզոնականում Facebook-ի գործադիր տնօրեն Շերիլ Սանդբերգն է, հինգերորդում` Բիլ Գեյթսի տիկինը` Մելինդա Գեյթսը: ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ցուցակում յոթերորդն է` վեցերորդ տեղը զբաղեցրած Սոնյա Գանդիից` «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդից հետո:
Ռեալը» դիտարկում է «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին գնելու տարբերակը: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, տրանսֆերի գումարը կարող է կազմել 25 մլն եվրո:
Սերբ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Ընդ որում, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ «Չելսիի» ֆինանսական պահանջները չափից բարձր են պաշտպանողական ոճի խաղացողի համար:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իվանովիչը մասնակցել է անգլիական Պրեմիեր լիգայի 30 հանդիպման` խփելով 3 գոլ:
Ինչպես հաղորդում է RIA-Novosti գործակալությունը, Արգենտինայի Կորյենտես նահանգի Կորյենտես քաղաքում ծննդաբերել է 10-ամյա աղջիկ։ Բժիշկները կեսարյան վիրահատություն են կատարել, երբ աղջիկը հղիության 9-րդ ամսում էր։ Նորածինը 2,5 կգ է, իսկ հասակը՝ 45 սմ։ Երեխան դեռ ինչ-որ ժամանակ կմնա ինկուբատորում։
Հնդկացի աղջիկա հղիության մասին հայտնի էր դարձել մարտ ամսին, որից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Հետաքննությունը պարզել էր, որ աղջիկը հղիացել է այն բանից հետո, երբ նրան բռնաբարել էր 16-ամյա եղբայրը։
Գործակալությունը հիշեցնում է, որ ծննդաբերության աշխարհի «ռեկորդը» պատկանում է պերուացի մի աղջնակի, որը ծննդաբերել էր 5 տարեկանում` 1939թ․-ին։
Մեկնարկում է «ՀՖՖ-Կոկա-Կոլա գավաթ 2012» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը:
Այս կապակցությամբ այսօր մամուլի ասուլիս տվեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու «Կոկա-Կոլա» (Հայաստան) ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:
Ռուբեն Հայրապետյանն ասուլիսի սկզբում զգուշացրեց, որ ասուլիսը նվիրված է միայն «Կոկա-Կոլայի» հետ համագործակցությանը ու այլ հարցեր չպետք է հնչեն:
«Հպարտ ենք ներկայացնելու ՀՖՖ-Կոկա-Կոլա գավաթի խաղարկությունը: Հայաստանի բոլոր մարզերի 613 դպրոցներ են մասնակում խաղարկությանը, որին մասնակցում են 1999-2000թթ. ծնված 4900 տղաներ ու աղջիկներ: Այս թիմերը մրցել են խմբային մրցաշարում, իսկ երկրորդ փուլում լավագույն 32 թիմերն արդեն կմրցեն 1/16-րդ եզրափակիչում»,-ասաց Գագիկ Դանիելյանը:
Հաղթողների համար նախատեսված է համազգեստ, գնդակներ ու գավաթ:
«Կոկա-Կոլան» դիտարկում է նաև Հայաստանի հավաքականի պաշտոնական գործընկեր դառնալու հեռանկարը, սակայն այս պահին հստակ որոշում չկա:
«Հարաբերական է հավաքականի գործընկեր լինելը: Ես շատ ավելի կարևորում եմ, որ Կոկա-Կոլան նպաստում է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: ԽՍՀՄ փլուզումից հետո մենք կորցրել էինք բակային ֆուտբոլի ինստիտուտը, իսկ այսօր այն վերականգնվում է: Մի քանի տարի հետո մեր ազգային հավաքականն էլ կքաղի այդ պտուղները»,-նշեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Այն հարցին, թե հնարավոր է Կոկա-Կոլան Հայաստանում թիմ բացի, ընկերության գործադիր տնօրենը բացասակայն պատասխան տվեց. «Մեր աջակցությունը կլինի ՀՖՖ-ին: Մասնավոր թիմի հետ դժվար թե»:
«Երբ բոլորս օգտվենք «Կոկա-Կոլայից», ապա մի գեղեցիկ օր էլ հնարավոր է «Կոկա-Կոլան» ակումբ հիմնի»,-նկատեց Ռուբեն Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահը վերջում ասաց. «Նորից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կոկա-Կոլա ընկերությանը` ընդգծելով, որ նրանց դերը շատ մեծ է մեր երկրի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Ցանկալի կլիներ, որ մեր մյուս ընկերություններն էլ նման ծրագրեր իրականացնել»:
ԻԱՖԱ-ի նախագահ Արմեն Բարխուդարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում պատմեց, թե ինչպես է անցել իտալացի հայտնի ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչիի այցելությունը Արցախ:
«Մենք եղանք Ստեփանակերտում, որտեղ Սկիլաչին մասնակցեց մինի ֆուտբոլի մրցաշարին: Ղարաբաղում միայն Հադրութը կարողացա ցույց տալ Սկիլաչիին ու նրա ընկերոջը:
Նրանք երկար ժամանակ չէին հասկանում, թե ինչու այս գեղեցիկ հանրապետությունը ոչ ոք չի ճանաչում:
Նրանք շատ հավանեցին մեր գինին, խորովածը… Հյուրասիրության ժամանակ լավ կենաց ասացին. «Ավելի լավ է հանդիպել ֆուտբոլի խաղադաշտում, քան զենքով դուրս գալ մարտի դաշտ»:
Թե փոքրերը, թե մեծերը ուրախություն ապրեցին, բոլորը ցանկանում էին լուսանկարվել նրանց հետ: Նախատեսվածից մի քանի ժամ ավել մնացինք Ղարաբաղում»:
Արմեն Բարխուդարյանը հայտնեց նաև, որ Ստեփանակերում օգնություն են ցուցաբերել հաշմանդամ ազատամարտիկներին:
Ինչպես հաղորդում է ABCnews-ը Chanel նորաձևության տունը հայտարարել է, որ Բրեդ Փիթը դարձել է Chanel № 5 օծանելիքի նոր դեմքը: Նա առաջին տղամարդն է, ով դարձել է ֆրանսիական ամենավաճառվող օծանելիքի դեմքը:
Chanel նորաձևության տան դեմքերն են եղել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը, Լորեն Հաթթոնը և Օդրի Տոտուն: Վերջինս նույնիսկ նկարահանվել է Կոկո Շանելին նվիրված՝ «Կոկոն Շանելից առաջ» ֆիլմում:
Ինչպես հաղորդում է «Mediabistro» կայքը «Twitter» սոցիալական ցանացում Քիմ Քարդաշյանն ավելի քան 14,5 մլն բաժանորդ ունի, և այդ ցուցանիշով զբաղեցնում է 8-րդ տեղը,: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ցուցանիշը գերազանցելու համար նրան պակասում է ընդամենը կեսմիլիոն բաժանորդ:
Իսկ «Twitter» -ի բոլոր պրոֆիլներում շարունակում է առաջատար լինել Լեդի Գագան` գրեթե 24 մլն բաժանորդով: Նրան հաջորդում է Ջասթին Բիբերը:
Ստորև ներկայացվում է առավել շատ բաժանորդներ ունեցող «Twitter» -ի օգտատերերի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի տվյալ հրապարակումը պատրաստելու պահին.
1. Լեդի Գագա (23 910 009 բաժանորդ)
2. Ջասթին Բիբեր (21 472 992 բաժանորդ)
3. Քեթի Փերի (19 146 635 բաժանորդ)
4. Ռիհաննա (18 494 287 բաժանորդ)
5. Բրիթնի Սփիրս (16 405 897 բաժանորդ)
6. Շակիրա (15 898 513 բաժանորդ)
7. Բարաք Օբամա (15 071 855 բաժանորդ)
8. Քիմ Քարդաշյան (14 583 214 բաժանորդ)
9. Թեյլոր Սվիֆթ (13 700 352 բաժանորդ)
10. YouTube (12 148 447 բաժանորդ)
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով: Գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ:
Ինչպես տեղեկացնում է Yahoo կայքը, աշխարհահռչակ երգիչների և երաժշտական խմբերի պատվերների գործակալ Մայք Էսթերմանը ասել է, որ մասնավոր խնջույքի համար ցանկացած գնով կարելի է համաշխարհային աստղ վարձել:
«Եթե Լեդի Գագային եք ցանկանում տեսնել ձեր խնջույքին, ապա պատրաստ եղեք բաժանվել ձեր միլիոններից»,- ասել է Էսթերմանը:
Այդ ցուցակը գլխավորում է փոփ երգչուհի Լեդի Գագան, որի ներկայություը արժի 2մլն դոլար, նրան հաջորդում է «Մետալիկա» խումբը, որը մեկ երեկույթի համար պահանջում է 1.5մլն դոլար, թոփ եռյակը եզրափակում է Պիտբուլը` 300 հազ դոլարով:
Ցանկացած գնի համապատասխան հեղինակություն կգտնվի. Playboy ից մոդելի հրավիրելու համար հարկավոր է վճարել 1000-ից 1500 դոլար:
Պահանջվածներից է նաև մեր հայրենակից Քիմ Քարդաշյանը, որի մեկ երեկոյի արժեքը 150 հազ դոլար է:
«Քիմը պահանջարկ ունի ամեն շաբաթ, սակայն նա ամեն երեկույթի չի գնում»,- ասել է Էսթերմանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.