23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնում հուլիսի 25-ին Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան կներկայանա իր 23-րդ մենահամերգով: Ժողովրդին առավելապես «Հովիկ ստուդիո» անվամբ հայտնի ակադեմիան առանձնանում է հայկական պարի նորարարական ու հետաքրքիր մատուցմամբ, և նրա յուրաքանչյուր մենահամերգը գեղարվեստական հաճույք պատճառող տեսարժան մի ներկայացում է, որը միավորում է պարի իսկական սիրահարներին:
Հայկական պարի աշխարհն ավելի կուռ ու կատարյալ դարձնելու առաքելությամբ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան մոսկովյան “Դվին” կազմակերպության աջակցությամբ՝ ի դեմս Գեղամ Առաքելյանի, հուլիսի 28-ին Ստանիսլավսկու թատրոնում կազմակերպում է պարային անհատ կատարողների “Դվին” մրցանակաբաշխությունը: Կարող են մասնակցել տարբեր պարային կոլեկտիվների պրոֆեսիոնալ անհատ պարողներ: Այս փառատոնը կլինի ամենամյա և հայ պարողներին ինքնադրսևորվելու և ճանաչվելու լայն հնարավորություն կտա:
Հիսուսն իր մոտ կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց.
— Խղճում եմ այս բազմությանը, որովհետև ահա երեք օր է, որ ինձ մոտ են և այլևս ոչինչ չունեն ուտելու։ Չեմ ուզում տուն ուղարկել նրանց, որպեսզի չլինի թե ճանապարհին ուշագնաց լինեն։
Աշակերտներն ասացին.
— Հիմա այս ամայի վայրում որտեղի՞ց գտնենք այսքան բազմությանը կշտացնելու հաց։
Հիսուսը պատասխանեց նրանց.
— Քանի՞ հաց ունեք։
Նրանք պատասխանեցին.
— Յոթ հաց և մի քիչ էլ մանր ձկներ։
Հիսուսը ժողովրդին հրամայեց, որ նստեն գետնին։ Ապա վերցրեց յոթ հացը և ձկները, շնորհակալություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին,
սրանք էլ բաժանեցին ժողովրդին։ Բոլորն էլ կերան ու կշտացան, և աշակերտները, կտորտանքները հավաքելով, յոթ զամբյուղ լցրին։ Իսկ ուտողները շուրջ չորս հազար հոգի էին՝ չհաշված կանանց ու երեխաներին։
(Մատթեոսի ավետարան 15:32-38)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ադրբեջանական քարոզչության պատվիրատուները կեղծ օգտատերերի հնարած լուրերով մարտական ոգուց խոսելուց հետո, հիմա էլ անցել են զենքերի կիրառման մասին միջազգային պայմանագրերին: Փորձում են ադրբեջանցի մայրերին համոզել, որ հայերը ոչ միայն դուխ չունեն, նաև նոր ձեռք բերվող զենքերի կիրառման իրավունքը չունեն:
Սույն մոլորյալներին խորհուրդ ենք տալիս անհատապես դա բացատրել մահացող, բայց թաքցրած, ադրբեջանցի զինվորների ծնողներին: Այն զինվորների, որոնք մահանում են հայկական արկերից, հայկական դիպուկահարներից և այլն: Անհրաժեշտ պահերին մենք ինչպես ցույց ենք տվել, այնպես էլ կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը: Փաստաթղթավորումն էլ կլինի այդ արդյունավետության արձագանքները:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ
Ապա այդտեղից ելնելով՝ Հիսուսը գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը։ Եվ ահա քանանացի մի կին, որ այդ կողմերից էր, եկավ Հիսուսի մոտ և բարձրաձայն ասաց.
— Տե՛ր, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ, աղջիկս տանջվում է չար ոգուց։
Բայց Հիսուսը պատասխան չտվեց նրան։ Այն ժամանակ աշակերտները մոտեցան և աղաչելով ասացին.
— Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից։
Հիսուսը պատասխանեց.
— Ես միայն Իսրայելի ժողովրդի կորած ոչխարների համար եմ ուղարկվել։
Սակայն կինը մոտեցավ և նրա առաջ ծնկի եկած՝ ասաց.
— Տե՛ր, օգնի՛ր ինձ։
Հիսուսը պատասխանեց.
— Ճիշտ բան չէ մանուկների ձեռքից հացն առնել և շներին գցել։
Կինն ասաց.
— Այո՛, Տե՛ր, բայց նույնիսկ շներն իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով են կերակրվում։
Այն ժամանակ Հիսուսը նրան պատասխանեց.
— Ո՛վ կին, մեծ է քո հավատը, թող քո ուզածի պես լինի։
Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց։
(Մատթեոսի ավետարան 15:21-28)
Ռուբեն աբեղա Զարգարյան
«Instagram-ի արքա», միլիոնատեր և սկանդալային ամերիկահայ Դեն Բիլզերյանը, ով աղջիկների մեծ« բանակ» ուներ և որոնց հետ զվարճանում էր ամեն շաբաթ, բացահայտվել է, որ առաջին անգամ մոնոգամ հարաբերություններ է սկսել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, պոկերի համաշխարհային աստղը հանդիպում է մոդել Սիֆիա Բիվերլիի հետ, որը նրանցի 16 տարով փոքր է:
Իր ընկերուհուն 37-ամյա միլիոնատերը բնութագրել է որպես «կրքոտ և խելացի»: Նրանք հանդիպել են լողավազանում կազմակերպված խնջույքի ժամանակ:
Հիսուսին մոտեցան փարիսեցիներ ու Օրենքի ուսուցիչներ, որոնք Երուսաղեմից էին եկել, և ասացին.
— Ինչո՞ւ են քո աշակերտները անտեսում մեր նախնիների ավանդույթը։ Օրինակ՝ ճաշելուց առաջ չեն լվանում իրենց ձեռքերը։
Հիսուսը պատասխանեց նրանց.
— Իսկ դուք ինչո՞ւ եք անտեսում Աստծու պատվիրանը՝ ձեր ավանդույթը պահելու համար. քանի որ Աստված ասում է. «Մեծարի՛ր քո հորը և մորը». և մի ուրիշ տեղ ասում է. «Ով որ իր հորը կամ մորն անիծի, մահվան պիտի դատապարտվի»։ Մինչդեռ դուք ասում եք. «Ով իր հորը կամ մորն ասի՝ “Այն օգնությունը, որ ստանալու էիր ինձնից, Աստծուն է նվիրված”, պարտավոր չէ այլևս հարգելու իր հորը կամ մորը»։ Ահա այսպիսով դուք անարգում եք Աստծու խոսքը՝ ձեր ավանդույթը պահելու համար։ Կեղծավորնե՛ր, Եսայի մարգարեն ճիշտ է մարգարեացել ձեր մասին, երբ ասում է. «Այս ժողովուրդն ինձ մեծարում է միայն շրթունքներով, մինչ նրանց սիրտը շատ հեռու է ինձնից. զուր են նրանք ինձ պաշտում, քանզի իրենց ուսուցումները մարդկանց կողմից տրված պատվիրաններ են»։
Հետո Հիսուսն իր մոտ կանչեց ժողովրդին և ասաց.
— Լսեցե՛ք և հասկացե՛ք. ոչ թե բերանից ներս մտածն է պղծում մարդուն, այլ ինչ որ դուրս է ելնում բերանից, ա՛յն է պղծում մարդուն։
Այն ժամանակ աշակերտները մոտեցան նրան և ասացին.
— Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ լսեցին քո ասածը, գայթակղվեցին։
Հիսուսը նրանց պատասխանեց.
— Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի լինի։ Թողե՛ք նրանց. կույրեր են, կույրերի առաջնորդ։ Երբ կույրը մեկ ուրիշ կույրի է առաջնորդում, երկուսն էլ փոսն են ընկնում։
Պետրոսը խոսք առավ և ասաց Հիսուսին.
— Բացատրի՛ր մեզ այդ առակը։
Հիսուսն ասաց.
— Դեռևս դո՞ւք էլ եք անմիտ։ Չե՞ք իմանում, թե ամեն ինչ, որ մտնում է մարդու բերանը, նրա ստամոքսն է գնում և ապա դուրս է ելնում։ Մինչդեռ ինչ որ ելնում է մարդու բերանից, նրա սրտի՛ց է գալիս, և ա՛յդ է, որ պղծում է մարդուն. որովհետև մարդու սրտից է, որ ելնում են չար մտածումները՝ սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, հայհոյություն։ Սրանք են, որ պղծում են մարդուն և ոչ թե անլվա ձեռքերով ճաշ ուտելը։
(Մատթեոսի ավետարան 15:1-20)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Նախօրեին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են ռուսական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպել էր Չեչնիայի նախագահՌամզան Քադիրովը, որի ժամանակ հետաքրքիր անակնկալ էր սպասվում հյուրերին: Երեկույթի ժամանակ երգիչ Նիկոլայ Բասկովը հարյուրավոր հյուրերի ներկայությամբ ամուսնության առաջարկություն է արել մոդել Վիկտորյա Լոպիրյովային, ով համաձայնել է:
«Այս աղջկան ես վաղուց գիտեմ, շատ եմ սիրում նրան և հույս ունեմ, որ ես նրան աշխարհի ամենաերջանիկ կինը կդարձնեմ: Իմ սիրտն ամբողջությամբ նրան է պատկանում, մտքումս ոչ մի ուրիշ կին չկա»,-հայտարարել է Բասկովը:
Իր խոսքում Քադիրովը նշել է, որ հարսանիքը տեղի է ունենալու աշնանը:
«Հոկտեմբերի 5-ին`Գրոզնի քաղաքի օրը, Չեչնիայում տեղի է ունենալու մեծ իրադարձություն: Ռուսաստանի ժողովրդական արտիստ, մեր երկրի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովը և հմայիչ հաղորդավարուհի, «Միսս Ռուսաստան 2013», 2018թ. Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովայի հարսանիքը: Նրանց սրտերը միմյանց գտել են հենց Գրոզնիում: Հարգելի ընկերներ, նախօրոք գնեք տոմսերը, ամրագրեք հյուրանոցները, հակառակ դեպքում` դուք չեք կարող ներկա գտնվել դարի հարսանիքին»,-ասել է Քադիրովը:
Նշենք, որ Բասկովն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Կյանքը հիասքանչ է»: Նրա երկրպագուները սկսել են ակտիվ քննարկել լուսանկարը, քանի որ դրանում աղջկա դեմքը չի երևում:
Հավելենք, որ երգչի երկրպագուներից շատերը չեն հավատում, որ հոկտեմբերին իրենց սիրելի երգիչը կլքի ամուրիների շարքը: Բասկովի նախկին հարսնացուի` Սոֆիի էջին բազմաթիվ մարդկանց մեկնաբանություններ են հայտնվել, ովքեր խնդրել են նրան հստակեցնել իրավիճակը: Թեև Բասկովի վերոնշյալ արարքից հետո պարզ է դառնում, որ զույգը մինչ այդ արդեն բաժանվել էր, սակայն ո՛չ երգիչը, ո՛չ Սոֆին չեն խոսել այդ թեմայի շուրջ: Հավելենք, որ երգչի երկրպագուներից շատերը չեն հավատում, որ հոկտեմբերին իրենց սիրելի երգիչը կլքի ամուրիների շարքը: Բասկովի նախկին հարսնացուի` Սոֆիի էջին բազմաթիվ մարդկանց մեկնաբանություններ են հայտնվել, ովքեր խնդրել են նրան հստակեցնել իրավիճակը:
https://www.youtube.com/watch?v=Vixdys8V_y4
Ժողովրդին արձակելուց հետո Հիսուսն առանձին բարձրացավ լեռը՝ աղոթելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, մինչ նավակը, ցամաքից բավականին հեռու, ալեկոծության մեջ էր, որովհետև քամին իրենց դիմացից էր փչում։ Գիշերվա չորրորդ պահին Հիսուսը, լճի վրա քայլելով, եկավ իր աշակերտների մոտ։ Երբ նրանք Հիսուսին տեսան ջրի վրա քայլելիս, սարսափեցին և ասացին.
— Ինչ-որ ուրվական է։
Եվ վախից սկսեցին գոռալ։
Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց.
— Քա՛ջ եղեք, ես եմ, մի՛ վախեցեք։
Պետրոսը նրան ասաց.
— Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր, որ այս ջրերի վրա քայլելով քեզ մոտ գամ։
Հիսուսն ասաց.
— Արի՛։
Եվ Պետրոսը նավակից իջավ ու ջրերի վրա քայլելով՝ սկսեց գնալ Հիսուսի մոտ։
Բայց տեսնելով քամու սաստկությունը՝ վախեցավ, և երբ սկսեց սուզվել, աղաղակեց. «Տե՛ր, ազատի՛ր ինձ»։ Հիսուսն իսկույն երկարելով իր ձեռքը՝ բռնեց նրան ու ասաց.
— Թերահավա՛տ, ինչո՞ւ կասկածեցիր։
Եվ երբ նավակ բարձրացան, քամին դադարեց։ Նավակի մեջ գտնվող աշակերտները երկրպագեցին Հիսուսին և ասացին.
— Իսկապես դու Աստծու Որդին ես։
(Մատթեոսի ավետարան 14:22-33)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած էին և ցրված՝ հովիվ չունեցող ոչխարների նման։ Այն ժամանակ իր աշակերտներին ասաց.
— Հունձն առատ է, մշակները՝ քիչ։ Ուրեմն խնդրեցե՛ք հնձի Տիրոջից, որ մշակներ ուղարկի իր հնձի համար։
Հիսուսն իր մոտ կանչեց տասներկու աշակերտներին և նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներն իրենց հնազանդեցնելու, մարդկանցից դուրս հանելու դրանք, ինչպես նաև բժշկելու բոլոր ցավերն ու հիվանդությունները։
Տասներկու առաքյալների անունները սրանք են. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս կոչվեց, և նրա եղբայրը՝ Անդրեաս, Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես, Փիլիպպոս և Բարթուղիմեոս, Թովմաս և Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս, Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց, Սիմոն Նախանձահույզ և Հուդա Իսկարիովտացի, որ մատնեց նրան։
Եվ երբ գնաք, քարոզեցե՛ք՝ ասելով, թե երկնքի արքայությունը մոտեցել է։ Բժշկեցե՛ք հիվանդներին, մաքրեցե՛ք բորոտներին, հանե՛ք չար ոգիներին. ձրի առաք, ձրի էլ տվե՛ք։ Ձեր գոտիների մեջ մի՛ ունեցեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղնձադրամ։ Ճանապարհի համար ո՛չ պարկ վերցրեք, ո՛չ ավելորդ հագուստ, ո՛չ կոշիկ և ո՛չ էլ գավազան. քանզի աշխատողն արժանի է իր օրապահիկին։
(Մատթեոսի ավետարան 9:36-10:10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.