29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արևի վրա տեղի ունեցած հզոր բռնկման ժամանակ արտանետված պլազմայի ամպն այսօր առավոտյան հասել է Երկիր և առաջացրել 4-րդ աստիճանի հզորագույն մագնիսական փոթորիկ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ռուս գիտնականներին։
Նրանց խոսքով՝ պլազմայի ամպը հասել է մեր մոլորակի ուղեծրին կեսգիշերից 2 ժամ անց՝ սպասվող ժամկետից 12 ժամ շուտ։ Դա նշանակում է, որ արագությունը սպասվածից 1.5 անգամ ավելի է։ Հարվածը Երկրին հասցվել է ավելի մեծ հզորությամբ, քան սպասվում էր։ Արտանետման մագնիսական դաշտի ուղղությունը հանդիսանում է մեր մոլորակի համար անբարենպաստ, դաշտն ուղղված է երկրայինին հակառակ։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյբուքյան էջում գրել է.
Այսօր ՀՀ ԶՈւ-երի ՀՕՊ զորքերի “С-300” ԶՀՀ-ների երկու մարտական հաշվարկները «Боевое Содружество-2017» զորավարժության շրջանակներում ՌԴ Աշուլուկ հրաձգարանում կատարել են երկու կրակային վարժություն:
Թիրախներից մեկը եղել է բալիստիկ հրթիռ, երկրորդը այլ մարտական թռչող սարք: Երկու վարժություններն էլ հայկական հաշվարկները կատարել են գերազանց, խոցելով հենց առաջին հրթիռներով:
Բայց դու կառչա՛ծ մնա իմ ուսուցմանը, իմ կյանքի օրինակին, իմ հոժարությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն և հարատևությանը, որ ցուցաբերեցի նույնիսկ իմ հալածանքների և չարչարանքների մեջ։ Բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների։ Իսկ չար և խաբեբա մարդիկ առավել ևս առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։
Բայց դու հաստա՛տ մնա քո սովորած բաների մեջ, որոնց ճշմարտությանը վստահ ես, որովհետև գիտես, թե ումից ես սովորել։ Եվ արդեն մանկուց գիտես Սուրբ գրքերը, որոնք զորություն ունեն քո միտքը բացելու իմաստությանը, որպեսզի հավատաս Հիսուս Քրիստոսին և փրկվես։ Աստծու ներշնչումով գրված բոլոր Սուրբ գրքերը օգտակար են թե՛ ճշմարտությունն ուսուցանելու և թե՛ սխալը հերքելու, մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնելու և արդար կյանքի դաստիարակությունը տալու համար, որպեսզի Աստծուն նվիրված մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործեր կատարելու։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 3:10-17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Արձանները սովորաբար կերտվում են, որպեսզի ավելի պատկերավոր ցույց տան, թե, օրինակ, հայտնի գրողը, դերասանը կամ հերոսը իրականում ինչ տեսք է ունեցել։ Բնականաբար, պատահում են նաև արձաններ, որոնք ուղղակի զվարճանքի համար են, այդ թվում՝ կենդանիների և մուտլհերոսների արձանները։
Բայց արի ու տես, որ աշխարհի տարբեր անկյուններում կան արձաններ, որոնց իրական իմաստն ու նշանակությունը հասկանալը չափից դուրս դժվար է։
Ահա աշխարհի ամենատարօրինակ և ամենախայտառակ արձանները։
Մինչ Հիսուսն այս բանն էր ասում, ժողովրդապետի տնից ոմանք եկան և ասացին Հայրոսին.
-Աղջիկդ մեռավ, էլ ինչո՞ւ ես հոգնեցնում Վարդապետին։
Հիսուսը երբ լսեց այս խոսքերը, ասաց ժողովրդապետին.
-Մի՛ վախենա, միայն հավատա՛։
Հետո ոչ ոքի թույլ չտվեց, որ գնա իր հետ, բացի Պետրոսից, Հակոբոսից և նրա եղբայր Հովհաննեսից։ Երբ հասավ ժողովրդապետի տուն, տեսավ մի ամբոխ, որ լաց էր լինում և ողբում էր։ Հիսուսը ներս մտավ և ասաց նրանց.
-Ի՞նչ եք իրար անցել ու լաց լինում. փոքրիկը մեռած չէ, այլ ննջում է։
Սակայն նրանք սկսեցին ծաղրել նրան։ Հիսուսը բոլորին էլ դուրս հանեց և իր հետ վերցնելով փոքրիկի հորն ու մորը, ինչպես նաև երեք աշակերտներին, մտավ այն սենյակը, որտեղ պառկած էր փոքրիկը։ Հիսուսը բռնեց փոքրիկի ձեռքից և ասաց.
-Տալի՛թա, կո՛ւմի, որ նշանակում է՝ «Աղջի՛կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։
Աղջիկը, որ շուրջ տասներկու տարեկան էր, իսկույն վեր կացավ և սկսեց քայլել։ Այս տեսնելով՝ ամենքն էլ զարմացան։ Իսկ Հիսուսը խստիվ պատվիրեց նրանց, որ ոչ ոքի բան չասեն, և ասաց, որ ուտելիք տան նրան։
(Մարկոսի ավետարան 5:35-43)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 8-ից Երևան քաղաքի Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Փոփոխության արդյունքում Բաղրամյան պողոտայից Մաշտոցի պողոտայի ուղղությամբ աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով նշված ուղղությամբ այսուհետ
կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:
Հիսուս ասում է.
-Կգա ժամանակ, երբ ով որ ձեզ սպանի, պիտի կարծի, թե Աստծուն ծառայություն է մատուցում: Մարդիկ այս բաները կանեն ձեզ, որովհետև չճանաչեցին ո՛չ Հորը և ո՛չ էլ ինձ:
(Հովհաննեսի ավետարան 16:2-3)
Ինձ այնպես է թվում, թե ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է…
Եվ գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը հեծում է երկունքի ցավով, և ոչ միայն ստեղծագործությունը, այլ նաև մենք, որ ստացել ենք Սուրբ Հոգին՝ որպես Աստծու պարգևների երախայրիք, մենք ևս ներքնապես հեծում ենք՝ ակնդետ սպասելով որդեգրության, այսինքն՝ մեր մարմինների փրկությանը: Այս հույսով է, որ փրկվեցինք: Իսկ տեսանելի հույսը հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա: Ընդհակառակը, եթե հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք դրան:
Ճիշտ նույն ձևով էլ Սուրբ Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը, որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպես պետք է աղոթել, բայց Հոգին ինքը բարեխոսում է մեզ համար անմռունչ հառաչանքներով:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:18, 22-26)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-փնտրողական և բացատրական լայնածավալ աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 5-ին ինքնակամ ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել է Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 1995 թ. ծնված Սերյոժա Արամյանը, ում նկատմամբ սեպտեմբերի 2-ին հայտարարվել էր հետախուզում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 2.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թափանցող վերք» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել 1972 թ. ծնված Հակոբ Մ.-ն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Հակոբ Մ.-ին մարմնական վնասվածքը հասցրել է 1995 թ. ծնված Սերյոժա Արամյանը:
Նախաքննությունը շարունակվում է:
Սեպտեմբերի 6–ին, ինչպես նաև 8–ից 10–ը Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ։
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, սեպտեմբերի 7–ին հանրապետության հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։ Քամին հարավ–արևմտյան, պոռթկումներով։ Երևանում երեկոյան ժամերին նույն օրը սպասվում է ամպրոպ, առանձին շրջաններում կարճատև անձրև։
Սեպտեմբերի 7-8–ից օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, իսկ 9-10–ից կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում օդը ցերեկը կտաքանա մինչև 33-35 աստիճան տաքություն, գիշերը` մինչև 17-20։
Վաղուց տարբեր աստղեր չէին «հարձակվել» Քիմ Քարդաշյանի վրա: Իսկ հիմա աղետը եկավ այնտեղից, որտեղից չէին սպասում. Քիմի վրա «հարձակվել» է ընտանիքի ընկերը՝ բրիտանացի հաղորդավարուհի եւ երաժշտական պրոդյուսեր Շերոն Օսբորնը:
Օզի Օսբորնի 64-ամյա կինը Daily Telegraph-ին տված հարցազրույցում խոսել է իսկական ֆեմինիզմի մասին:
«Հասկանո՞ւմ եք, այն, ինչ հիմա անում են այդ բոլոր հայտնի մոդել-աղջիկները կամ աստղ-աղջիկներն իրենց մարմնի հետ, ոչ մի ընդհանուր բան չունի ֆեմինիզմի հետ: Այն, ինչ սկսվում է սեքս տեսաերիզներով եւ ավարտվում պլաստիկ վիրահատությամբ, իսկ հետո՝ գայթակղիչ հագուստով կամ առանց դրա տեսախցիկների առջեւ կեցվածք ընդունելով, ոչ մի ընդհանուր բան չունի կանանց առաջընթացի հետ:
Դա ընդհանուր բան ունի սեքսի հետ, իսկ դա, ինչպես հայտնի է, լավ է վաճառվում: Ամեն դեպքում՝ Աստված նրանց հետ»,- ասել է հայտնի ռոքերի կինը:
Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին (նրա մերկ ֆոտոսեսիաներին ու սելֆիներին), որի հետ Շերոնը բազմիցս է հանդիպել իր շոուների ժամանակ եւ որի հետ, կարծես, մտերիմ է, հաղորդավարուհին նշել է.
«Այն, ինչ անում է Քիմը, ֆեմինիզմ չէ, դա մարմնավաճառություն է: Ինչո՞վ է նա օգնում ֆեմինիզմի շարժմանը՝ մշտապես ցուցադրելով մերկ մարմինը: Նա մշտապես ասում է, որ դա հանուն կանանց ու կանանց շարժման է անում: Դա անհեթեթություն է:
Քիմը պնդում է, որ ֆեմինիստ է, բայց նա պարզապես պոռնիկ է: Ես նրա լուսանկարների դեմ ոչինչ չունեմ, նա անում է՝ ինչ ուզում է: Ոչ մի վատ բան չկա նրանում, որ դու պոռնիկ ես, պարզապես հարկավոր է հիշել այդ մասին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.