23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Araratnews.am-ն այսօր տեղեկացրել է Էջմիածնի կրակոցների դեպքի մասին: Լրատվամիջոցները գրել էին, որ սպանվածներ Կարեն Դավթյանի եւ Լեւոն Ավետիսյանի սպանությունը կապ ունի հեղինակություններ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո)-Կանեւսկի եղբայրներ «բազարի» հետ: Մեզ հաջողվեց կապ հաստատել Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) հետ:
«Ես 20 տարի է՝ Հայաստանում չեմ ապրում: Ինչի հետ ասես, որ ինձ չեն կապում: Ի՞նչ կապ ունեմ էդ սպանության հետ: Ես այդ մարդկանց հետ ի՞նչ ունեմ, որ վրեժխնդիր լինեմ: Մեր ժողովուրդը սովորել է բամբասանքով օրն անցկացնի»,- ասաց Արթուր Ասատրյանը:
Մեր հարցին՝ Արթուր Ասատրյանը լարված հարաբերություննե՞ր ունի Կանեւսկի եղբայրների հետ, մեր զրուցակիցն ասաց. «Կանեւսկի եղբայրներն ովքե՞ր են, ես չեմ էլ ճանաչում: Գիտեմ, որ նրանցից մեկը մեռել է, մեկն էլ Երեւանում խելոք ապրում է: Ի՞նչ ունեմ էս մարդու հետ (նկատի ունի Արտյոմ Կանեւսկուն.-խմբ.): Ո՛չ փող եմ աշխատել հետը, ո՛չ գործ եմ բռնել նրա հետ»:
2017-ի աշնանը Երկրին երկու երկնաքար կմոտենա պոտենցիալ վտանգավորների շարքից: Այս մասին հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով Ուրալի դաշնային համալսարանի գիտնականներին:
Աստղագետներն ընդգծել են, որ առաջիկա օրերին մեր մոլորակին են մոտենալու 2001 QL142 և 1990 UQ երկնաքարերը, որոնցից յուրաքանչյուրի տրամագիծը կազմում է 1.6 կմ:
Հաղորդվում է, որ երկնաքարերից մեկը Երկրի կողքով կանցնի սեպտեմբերի 14-ին, իսկ երկրորդը՝ սեպտեմբերի 26-ին:
Աստղագիտության, գեոդեզիայի և շրջակա միջավայրի մոնիթորինգի ամբիոնի մասնագետները պարզաբանել են, որ երկու ասուպն էլ պատկանում են «Ապոլոններ» խմբին, այսինքն՝ դրանց ուղեծրերը երկրային ուղեծրի հետ հատվում են արտաքին կողմից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Երկրի կողքով ևս մեկ խոշորագույն երկնաքար է անցել:
Այդ օրերին դարձյալ մեծ բազմություն հավաքվեց, և ուտելու ոչինչ չունեին։ Հիսուսը կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց.
-Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև ահա երեք օր է, որ ինձ մոտ են և ոչինչ չունեն ուտելու։ Եթե նրանց քաղցած ուղարկեմ իրենց տները, ճանապարհին կարող են ուշագնաց լինել, որովհետև նրանցից ոմանք հեռու տեղերից են եկել։
Աշակերտները պատասխանեցին.
-Այս ամայի վայրում որտեղի՞ց կարող ես գտնել այնչափ հաց, որ կշտացնես նրանց։
Հիսուսը հարցրեց.
-Քանի՞ հաց ունեք։
-Յոթ,- պատասխանեցին նրանք։ Հիսուսը հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնին։ Ապա վերցրեց յոթ հացը, շնորհակալություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց իր աշակերտներին, որ բաժանեն ժողովրդին։ Սրանք էլ դրեցին ժողովրդի առաջ։ Մի քանի մանր ձկներ էլ ունեին։ Հիսուսը դրանք ևս օրհնեց և հրամայեց, որ տան նրանց։
Բոլորն էլ կերան ու կշտացան, և աշակերտները, ավելացած կտորտանքները հավաքելով, յոթ զամբյուղ լցրեցին։ Իսկ ուտողները շուրջ չորս հազար հոգի էին։ Ապա Հիսուսն արձակեց ժողովրդին, իսկ ինքն աշակերտների հետ իսկույն նավակ մտավ և եկավ Դալմանունայի կողմերը։
(Մարկոսի ավետարան 8:1-10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Սեպտեմբերի 10-ին Արևի վրա տեղի ունեցած հերթական ուժեղ բռնկումից հետո Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) անձնակազմը տագնապի ահազանգ է ստացել, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է կայանում գտնվող հատուկ թաքստոց մտնել:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ուժեղ բռնկման հետևանքով կարող էր վնասվել ՄՏԿ-ի սարքավորումը՝ վտանգելով տիեզերագնացներին: Բացի այդ, կարող էին տուժել նրանց կյանքի ապահովումն իրականացնող մի շարք համակարգեր:
Այն պահին, երբ ՄՏԿ-ն անցել է Արևի «կողքով», սկսել են ավելանալ պրոտոնային իրադարձություններն ու վտանգավոր ճառագայթման ծավալը:
Աղբյուրը նկատում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում սա արդեն 4-րդ հզոր բռնկումն է Արևի վրա: Հետաքրքրական է, որ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած բռնկումն ամենահզորն է համարվում դիտարկումների անցած 12 տարվա ընթացքում: Հայտնի է, որ բռնկումների պատճառով տիեզերք է արտանետվում ահռելի քանակությամբ էներգիա:
Հիսուս ասում է.
-Այս բոլորն ասացի ձեզ, քանի որ տակավին ձեզ հետ եմ: Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին իմ Հայրը կուղարկի ձեզ մոտ իմ անունով, նա ձեզ ամեն ինչ կսովորեցնի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ:
-Խաղաղություն եմ թողնում ձեզ. իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ տարբեր է այս աշխարհի տված խաղաղությունից: Մի՛ խռովվեք և մի՛ վախեցեք:
(Հովհաննեսի ավետարան 14:25-27)
Դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում: Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք ու չտկարանաք, մտաբերե՛ք, թե Հիսուս ինչպիսի՛ համբերությամբ կրեց մեղավորների հակառակությունները:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:1-3)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Խաղաղ օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ամենաքիչը 8 կղզի է ջրի տակ անցել: Նման եզրահանգման եկել են ավստրալացի գիտնականները՝ գրում է New Scientist-ը:
Sunshine Coast համալսարանի մասնագետները, վերլուծելով արբանյակից արված լուսանկարները և շփվելով տեղի բնակչության հետ, եկել են այն եզրահանգման, որ Միկրոնեզիայի ամենաքիչը 8 կղզի անհետացել է բոլորովին վերջերս: Այսպես՝ Միկրոնեզիայի խոշոր կղզիներից մեկը՝ Պոնպեին, շրջապատված է մեծաթիվ փոքր կղզիներով, որոնցից 8-ը ջրի տակ են անցել վերջին 100 տարվա ընթացքում: Ի դեպ՝ դրանցից երկուսը բնակեցված են եղել:
Օվկիանոսագետ Սայմոն Ալբերտը հայտարարել է. «Սրանք Երկրի վրա առաջին վայրերն են, որոնք տուժել են ջրի մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով, և դրանց ճակատագիրը հասկացնել է տալիս, թե ինչ կարող է տեղի ունենալ առաջիկայում»:
Նշվում, է որ գլոբալ տաքացման հետևանքով օվկիանոսի մակարդակը տարեկան բարձրանում միջինը 3 միլիմետրով, սակայն Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում այն բարձրանում է ավելի արագ. դրա պատճառը ցիկլիկ քամիներն են
Համացանցի ամենաքննարկված թեմաներից է դերասան Արտյոմ Կարապետյանի բացակայությունը երկրից ու Վերվարածների նախագծից։
Խոսելով իր անձնական կյանքի մասին Արտյոմ Կարապետյանը Aysor.am-ի հետ զրույցում նշել է՝ «Գիտեք, մոտ 17 տարի եթերում լինելով՝ խուսափել եմ անձնական կյանքս հանրայնացնելուց: Գուցե անհամեստություն թվա, բայց ես այն ճանաչված մարդկանցից եմ, ով չի սիրում իր «սառնարանի» ամբողջ պարունակությունը ցույց տալ: Չնայած, ի հակադրություն ինձ, շատերն այդկերպ իրենց փիար անելու ձև են գտել: Նույնիսկ վարսավիրանոց կամ սրճարան գնալուց նկարվում ու ֆեյսբուք են գցում: Չգիտեմ, նման բաներից ես միշտ խուսափել եմ: Սիրել եմ, որ մարդիկ ինձ էկրանից են տեսել, ընդունել կամ չընդունել՝ իմ կերպարով… Երեխաներ ունեմ, ու ցանկանում եմ, որ իրենք իրենց ուժերով կայանան, ոչ թե մի տեղ դիմելիս ասեն՝ այսինչ մարդու տղան է: Ծնողի հայտնի լինելը երեխայի վրա պարտադիր ազդում է, հաճախ՝ խանգարում»։
Այսպիսով՝ Արտյոմ Կարապետյանը կարծես մատնացույց է անում ժամանակակից գրեթե բոլոր հայտնի մարդկանց՝ դերասաններ, երգիչներ, հատկապես ավելի երիտասարդ աստղերին։ Հետևելով նրանց ֆեյսբուքի կամ ինստագրամի էջերին տեսնում ենք ինչպես են իրենց յուրաքանչյուր քայլը հրապարակում սոցցանցերում։
Եթե ճիշտ դատենք, Արտյոմի վարած այս քաղաքականությունը շատ ճիշտ ու գրագետ է։ Դա անդրադառնում է նաև երեխաների դաստիարակության վրա․ երեխաները շատ բան են սովորում ծնողից։
Նյութի աղբյուրը` Boomnews.am
Սեպտեմբերի 7-ին Լիսաբոնում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի առաջին խորհրդարանական կոնֆերանսը` նվիրված Սփյուռքի հետ տարվող քաղաքականությանը։ Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով կոնֆերանսին մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Կոնֆերանսի ընթացքում հետաքրքիր միջադեպ էր տեղի ունեցել: Երբ Արմեն Աշոտյանն իր ելույթում անդրադարձել էր Ցեղասպանության թեմային, Թուրքիայի ներկայացուցիչը բացասական էր արձագանքել այդ փաստին, որին էլ հաջորդել էր Աշոտյանի պատասխանը, որտեղ նա նշել էր, որ եթե թուրքերի համար Ցեղասպանությունը քաղաքական թեմա է, ապա իր համար դա ընտանիքի պատմությունն է:
Իհարկե նման միջոցառումների ժամանակ խոսքերով աստղեր չես իջեցնի երկնքից, բայց այս հարթակները շատ կարևոր են ևս մեկ անգամ մեր դիրքորոշումն ընդգծելու համար: Նաև այս ամենը շատ կարևոր է խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից, որտեղ շատ կարևոր է դիպլոմատիկ կեցվածքն ու ցանկացած հարցի շուրջ հավուր պատշաճի պատասխան ունենալը:
Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջ
Բոլորդ էլ Աստծու որդիներ եղաք՝ հավատալով Հիսուս Քրիստոսին: Դուք բոլորդ էլ, որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ: Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ստրուկի և ազատ մարդու, ո՛չ էլ արուի և էգի, որովհետև Քրիստոսին միանալով՝ բոլորդ էլ մեկ եղաք: Արդ, եթե Քրիստոսին եք պատկանում, նշանակում է՝ դուք Աբրահամի զավակներն եք և ժառանգելու եք այն, ինչ որ Աստված խոստացավ նրան:
(Պողոս առաքյալի նամակը Գաղատացիներին 3:26-29)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.