29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՄԵԾ ՊԱՀՔ, օր երեսուներորդ
«Իմացե՛ք, հեթանոսնե՛ր, Աստված մեզ հետ է, պիտի պարտվեք. լուրը հասցրեք աշխարհի չորս կողմերը. դուք, որ հզորացել եք, պիտի պարտվեք: Թեև դուք դարձյալ ուժեղանալու եք, բայց էլի պարտության եք մատնվելու: Ինչ խորհուրդ էլ անեք` Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք` չի հաստատվելու, քանզի Տեր Աստված մեզ հետ է» (Գիրք Եսայի մարգարեի 8:8-10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՄԵԾ ՊԱՀՔ, օր քսանիններորդ
Անցյալում բազում անգամներ և բազում ձևերով Աստված խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով, իսկ այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով: Աստված ամեն ինչի ժառանգ կարգեց նրան և նրա միջոցով ստեղծեց տիեզերքը։ Որդին, որ Հոր փառքի լույսն է և ճշգրիտ պատկերը Նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը, մեր մեղքերի մաքրագործումը կատարելուց հետո նստեց երկնքում՝ Աստծու զորության աջ կողմում:
Նա ավելի բարձր է հրեշտակներից, ինչպես ցույց է տալիս Աստծու կողմից նրան տրված գերազանց անունը. որովհետև ո՞ր մի հրեշտակին Աստված երբևիցե ասաց. «Դու իմ որդին ես. այսօր ես ծնեցի քեզ»: Կամ ո՞ր հրեշտակին ասաց. «Ես նրան հայր եմ լինելու, և նա ինձ՝ որդի»: Եվ դարձյալ, երբ իր անդրանիկ որդուն աշխարհ էր ուղարկում, ասաց. «Աստծու բոլոր հրեշտակները թող պաշտեն նրան»:
Աստված իր հրեշտակների մասին խոսելիս ասում է. «Աստված իր հրեշտակներին ստեղծեց որպես պատգամավոր հոգիներ, և իրեն ծառայողներին՝ որպես կրակի բոց»:
Մինչդեռ Որդուն ասում է. «Դու, ո՛վ Տեր, սկզբից ստեղծեցիր երկիրը, և երկինքը քո ձեռքերի գործն է: Նրանք կկորչեն, բայց դու կաս և մնում ես… դու միշտ նույնն ես, և քո տարիները վերջ չեն ունենալու»:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 1:1-12)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ԱՄՆ Նևադայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են բացառիկ ադամանդ, որի ներսում պահպանվել է սառույցի գերկարծր շերտ, որ հայտնի է VII-սառույց անվամբ: Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:
Սառույցի գերկարծր տեսակը սովորաբար վերերկրային ծագում ունի: Այդ նյութի մոլեկուլները, ի տարբերությունը սովորական սառույցի, քառակուսու տեսք ունեն: Երկրագնդի վրա նման կառուցվածք ստանում են միայն լաբորատոր պայմաններում:
Քարը պատահաբար գտնվել է երկրակեղևից արդյունահանվող նմուշներում: Այս երևույթը առաջին անգամ է արձանագրվում Երկիր մոլորակի բնական պայմաններում:
Շվեյցարիայի Ժնև քաղաքում Mercedes-Benz գերմանական ավտոընկերությունը ներկայացրել է S-կլասի կուպեն և կաբրիոլետը՝ ադամանդներով զարդարված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կուպեն կառաջարկվի հատուկ գույնով` Aragonite Silver և Rubelite Red, իսկ կաբրիոլետը` մուգ կարմիր կամ բեժ գույններով ծալովի տանիքով:
Ստանդարտ տարբերակում ավտոմեքենաները համալրված են R19 սկավառակներով, սակայն մոդիֆիկացված տարբերակում հասանելի կլինեն ավելի խոշոր` R20 սկավառակներ:
ՄԵԾ ՊԱՀՔ, օր քսանյոթերորդ
Հիսուս ասում է.
— Այն ժամանակ արդարները երկնքի արքայության մեջ կփայլեն արեգակի նման։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։
— Երկնքի արքայությունը նման է մի արտի մեջ պահված գանձի։ Երբ մեկն այն
գտնում է, կրկին ծածկում է հողի տակ և ուրախությունից գնում վաճառում է իր
ամբողջ ունեցածը ու գնում այդ արտը։
— Դարձյալ, երկնքի արքայությունը նման է այն վաճառականին, որը գեղեցիկ
մարգարիտներ է որոնում։ Երբ շատ թանկարժեք մի մարգարիտ է գտնում, գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում այդ մարգարիտը։
— Դարձյալ, երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուռկանի, որի մեջ ամեն տեսակ ձուկ է բռնվում։ Երբ ուռկանը լցվում է, ձկնորսները ցամաք են քաշում այն և նստելով՝ առանձնացնում են ձկները. լավերը հավաքում են ամանների մեջ, իսկ անպետքները՝ թափում։ Ահա այդպես է լինելու աշխարհի վախճանին։ Հրեշտակները պիտի ելնեն, չարերին զատեն արդարների միջից և նետեն բոցավառ հնոցի մեջ, որտեղ նրանք լաց պիտի լինեն ու կրճտեն իրենց ատամները:
(Մատթեոսի ավետարան 13:43-50)
Զորացե՛ք Տիրոջով և նրա ամենակարող զորությամբ։ Ձեզ վրա՛ առեք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք դեմ կանգնել Սատանայի հնարքներին, որովհետև մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների։
Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի երբ չար օրը գա, կարողանաք հետ մղել Չարի հարվածները և անեք ամեն ինչ՝ կանգուն մնալու համար: Հետևաբար պատրա՛ստ եղեք, ամրապնդեցե՛ք ձեր մեջքը ճշմարտությամբ, հագե՛ք արդարությունը զրահի պես և խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը՝ կոշիկի նման: Եվ այս բոլորի վրա առե՛ք հավատի վահանը, որպեսզի կարողանաք հանգցնել Չարի արձակած բոլոր մխացող նետերը: Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը: Այս բոլորի հետ մեկտեղ աղոթեցե՛ք, թախանձագին աղոթեցե՛ք Սուրբ Հոգու օգնությամբ:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 6:10-18)
Ռուբեն աբեղա Զարգարյան
«Тяньгун-1» չինական տիեզերական կայանը արագորեն կորցնում է հավասարակշռությունն ու շուտով ընկնելու է երկրի վրա: Փորձագետների կանխատեսումների համաձայն անկման վայրերը կարող են լինել ԱՄՆ-ն‚ Եվրոպայի կենտրոնը և Մերձավոր Արևելքը: Այս մասին հաղորդում է «Пятый канал»-ը:
Տիեզերական կայանը շարքից դուրս է եկել դեռ 2016թ-ին‚ սակայն մինչ օրս այն եղել է տիեզերքում: Բայց այժմ վտանգ կա‚ որ վայր է ընկնելու:
Կայանն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ թունավոր վառելիք‚ սակայն պայթյուն տեղի չի ունենա: Կայանը ընկնելու է մոտ 100 կմ. բարձրությունից: Փորցագետները տեղեկացնում են‚ որ այն ընկնելու է մարտի 19-ից 24-ն ընկած ժամանակահատվածում:
ՄԵԾ ՊԱՀՔ, օր քսանվեցերորդ
Քառասուն օր, քառասուն գիշեր հետո Տերն ինձ տվեց քարե երկու տախտակները՝ ուխտի տապանակները։ Տերն ինձ ասաց. «Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետև անօրեն դարձավ Եգիպտոսից քո դուրս բերած ժողովուրդը։ Նրանք արդեն շեղվել են այն ուղուց, որ պատվիրել էիր նրանց, և իրենց համար ձուլածո կուռքեր են պատրաստել»։ Տերն ինձ ասաց. «Քեզ հետ խոսել եմ մեկ անգամ, երկու անգամ ու ասում եմ. ՚Տեսա քո այդ ժողովրդին. այդ ժողովուրդը կամակոր է։ Թո՛ւյլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, երկրի երեսից ջնջեմ նրանց անունը և քեզ ավելի մեծ, հզոր ու բազմամարդ ազգ դարձնեմ, քան նրանք են՚»։ Ես դարձյալ իջա լեռից՝ երկու տախտակներն իմ ձեռքին, իսկ լեռը բորբոքված էր կրակով։ Տեսնելով, որ մեր Տեր Աստծու առջև մեղք եք գործել՝ ձեզ համար ձուլածո կուռքեր եք պատրաստել, շեղվել եք այն ուղուց, որ Տերն էր պատվիրել, վերցրի իմ ձեռքի երկու տախտակները և ձեր աչքի առջև ջարդուփշուր արեցի։ Առաջինի նման երկրորդ անգամ քառասուն օր, քառասուն գիշեր Տիրոջ առջև աղաչեցի, հաց չկերա, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քավության համար, որովհետև մեր Տեր Աստծու առջև չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան։ Ես վախենում էի նրա բարկությունից ու զայրույթից, որովհետև Տերը բարկացել էր ձեզ վրա ձեզ կոտորելու աստիճան։ Այս անգամ էլ լսեց ինձ Տերը։ Նա խիստ բարկացել էր նաև Ահարոնի վրա, ուզում էր սպանել նրան։ Ես այս անգամ էլ աղոթեցի Ահարոնի համար, ձեր գործած մեղքը՝ հորթը վերցրի ու այրեցի կրակով, փշուր-փշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածվեց։ Այդ փոշին լցրեցի լեռից իջնող վտակի մեջ։
Երբ Տերը ձեզ ուղարկեց Կադեսբառնեայից, ասաց. «Ելե՛ք ժառանգեցե՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ», բայց դուք չհնազանդվեցիք ձեր Տեր Աստծու խոսքին, չհավատացիք նրան, չանսացիք Տիրոջ ձայնին։
(Երկրորդումն Օրինաց 9:11-23)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Երգչուհի Սոնա Ռուբենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հիվանդ եմ թարախային անգինայով, դեղատունը հակաբորբոքային դեղ չի վաճառում, ու կոկորդի ցավը մեղմացնելու կոնֆետներ է առաջարկում ու ասում, որ իրենք ոչինչով չեն կարող օգնել, ի դեպ պոլիկլինիկան էլ 4 օր չի աշխատելու: Զանգում ենք «շտապ օգնություն» ու ասում, որ կանչ գրեն, հիվանդը անգինա է, վատ է, դեղատունը դեղ չի կարող վաճառել, ասում են, որ իրենք էլ չեն կարող ոչինչով օգնել, անգինայի համար կանչ չեն գրում, բայց վատ եմ է, տաքություն, թուլություն, կոկորդի ցավի մասին էլ չեմ խոսում, հեռախոսից այն կողմ ասում են, որ իրենք ոչինչով չեն կարող օգնել, դիմենք առողջապահության նախարարություն.լո՞ւրջ: Հիվանդանոց գնալն էլ դեղատոմսի համար արդեն ես եմ բացառում, որովհետև ի վիճակի չեմ, հիվանդ եմ վերջ ի վերջո: Ախր մյուս երկրներում տարիներով հասունացել է այս ու վերջապես առողջության ապահովագրության մշակույթը) Ու էս պայմաններում ուզում ենք, որ կոռուպցիա չլինի մեր երկրո՞ւմ, որ դեղատան առջև դեղատոմս վաճառողներ չլինե՞ն: Բա մեռնե՞նք: Կասեցնել՝ կասեցնել, մինչև վերջ կասեցնեիք՝ ապրեինք:
ՄԵԾ ՊԱՀՔ, օր քսանհինգերորդ
Մեզ համար կա միայն մեկ Աստված՝ Հայրը, որից սկիզբ է առել ամեն ինչ, և մենք կանք նրա համար. և կա միայն մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսը, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, մենք կանք նրա միջոցով:
Բայց բոլորի մեջ այս գիտակցությունը չկա: Ոմանք դեռ մինչև հիմա խղճի հարց են ունենում, երբ ուտում են կուռքերին զոհված կերակուրներից, և որովհետև նրանց խղճմտանքը տկար է, իրենք իրենց պղծված են զգում: Բայց կերակուրը չէ, որ Աստծու առաջ է բերելու մեզ: Ո՛չ ուտելով ենք մի բան շահում, ո՛չ էլ չուտելով մի բան կորցնում: Բայց զգո՛ւյշ եղեք. ՉԼԻՆԻ ԹԵ ՁԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՌՆԱ ՏԿԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ: Եթե մեկը քեզ՝ այդ գիտակցությունն ունեցողիդ, տեսնի մեհյանում սեղան նստած, ինքը, որի խղճմտանքը տկար է, չի՞ քաջալերվի կուռքերին զոհաբերված կերակուրներից ուտելու: Եվ ահա քո «գիտությունը» պատճառ կլինի, որ կորստյան մատնվի հավատով տկար մի եղբայր, որի համար մեռավ Քրիստոսը: Եվ երբ այսպես ձեր եղբայրների հանդեպ մեղք եք գործում՝ նրանց տկար խղճմտանքը վիրավորելով, մեղանչած եք լինում Քրիստոսի դեմ: Ահա թե ինչու, եթե ուտելը գայթակղեցնում է իմ հավատակից եղբորը, երբեք միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ:
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 8:6-13)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Մի հրեա իշխանավոր հարցրեց Հիսուսին.
-Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ հավիտենական կյանքը ժառանգելու համար:
Հիսուսն ասաց նրան.
-Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. միայն Աստված է բարի: Պատվիրանները գիտես. «Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողանա, սուտ վկայություն մի՛ տուր, պատվիր քո հորը և մորը»:
Նա ասաց.
-Այդ բոլորը իմ պատանեկությունից ի վեր պահել եմ:
Հիսուս երբ լսեց, ասաց իշխանավորին.
-Մի բան էլ դեռ պետք է անես: Ինչ որ ունես, վաճառի՛ր և տո՛ւր աղքատներին. այդպիսով երկնքում գանձ կունենաս, ապա արի՛ և հետևի՛ր ինձ:
Իշխանավորը երբ լսեց, տրտմեց, որովհետև շատ հարուստ էր: Հիսուս, նրան տրտմած տեսնելով, ասաց.
-Որքա~ն դժվար է հարստություն ունեցողների համար Աստծու արքայություն մտնելը: Շատ ավելի հեշտ է, որ պարանը մտնի ասեղի ծակից, քան հարուստը՝ Աստծու արքայությունը:
(Ղուկասի ավետարան 18:18-25)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.