23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հիսուս հազիվ էր այնտեղից ճանապարհ ընկել, երբ ահա մի մեծահարուստ մարդ վազելով եկավ նրա մոտ, ծնկի իջավ և հարցրեց.
-Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ հավիտենական կյանքը ժառանգելու համար:
Հիսուս ասաց նրան.
-Պատվիրանները գիտես. «Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողանա, սուտ վկայություն մի՛ տուր, ուրիշի իրավունքը մի՛ հափշտակիր, պատվի՛ր քո հորն ու մորը»:
Նա պատասխանեց.
-Վարդապե՛տ, այդ ամենը ես պահել եմ իմ պատանեկությունից ի վեր, հետևաբար էլ ի՞նչ է ինձ պակասում:
-Հիսուս իր աչքերը սիրով հառեց նրան և ասաց.
-Մեկ բան էլ տակավին պետք է անես: Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա, վաճառի՛ր, ինչ որ ունես և տո՛ւր աղքատներին. այդպիսով երկնքում պիտի գանձեր ունենաս. ապա վերցրու խաչդ և հետևիր ինձ:
Երիտասարդը երբ այդ լսեց, խոժոռվեց և տխուր-տրտում գնաց, որովհետև շատ հարուստ էր: Հիսուս, չորս կողմը նայելով, ասաց աշակերտներին.
-Որքա~ն դժվար է հարստություն ունեցողների համար Աստծու արքայությունը մտնել:
(Մարկոսի ավետարան 10:17-23)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ի՞նչ նմանություն կա Աստծու տաճարի և մեհյանների միջև: Արդարև, մենք ենք կենդանի Աստծու տաճարը, ինչպես Աստված ինքն ասաց.
«Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ:
Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք՝ իմ ժողովուրդը»:
Ահա թե ինչու Աստված հրահանգում է մեզ.
«Անջատ և հեռու կացեք հեթանոսներից, մի դիպչեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ: Ես հայր կլինեմ ձեզ համար, և դուք կլինեք իմ որդիներն ու դուստրերը»:
Սիրելինե՛ր, այս խոստումները եղել են մեզ համար: Ուստի հեռո՛ւ մնանք մարմնական և հոգեկան ամեն պղծությունից, մաքրենք մեզ կատարելապես՝ ապրելով Աստծու երկյուղով:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 6:16-7:1):
Ռուբեն աբեղա Զարգարյան
Մոսկվայում «Մանչեստեր Յունայթեդի» հայ երկրպագուներին չի հաջողվել շփվել Հայաստանի ազգային հավաքականի եւ «կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները: Սեպտեմբերի 25-ի երեկոյան անգլիական թիմի ռուսաստանցի երկրպագուների հետ մի շարք հայեր հայկական դրոշներով գնացել են «Շերեմետեւո» օդանավակայան՝ անգլիական թիմին դիմավորելու, սակայն հատուկջոկատայինները խանգարել են նրանց շփվել սիրելի ֆուտբոլիստների հետ:
Երբ ֆուտբոլիստներն ուղղվել են դեպի ավտոբուս, ֆուտբոլասերները վանկարկել են Մխիթարյանի անունը: Հայ երկրպագուները նրան դիմել են հայերենով ուշադրությունը գրավելու համար, սակայն «Մանչեստերի» խաղացողներն արագ նստել են ավտոբուս եւ գնացել հյուրանոց: Երկրպագուները նշել են, որ 2 ժամ օդանավակայանում սպասել են սիրելի թիմին:
Մոսկվայում «Յունայթեդն» անցկացնելու է Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումը: Մրցելու է Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Խաղը կայանալու է սեպտեմբերի 27-ին:
https://www.youtube.com/watch?v=1u2q8PXUjW0
Երգիչ Մհերն Instagram-ի իր էջում անդրադարձել է այն քննադատություններին, որոնք առնչվում են ՀՀ անկախության տոնի կապակցությամբ իրեն և մի քանի այլ արտիստներին վաստակավորի կոչում շնորհելու.
«Նրանք, ովքեր այդքան նենգ մեկնաբանություններ են գրում, որ ես եւ իմ գործընկերներն արժանի չէինք վաստակավոր արտիստի կոչման, գրում են պարապությունից եւ նախանձից դրդված, որը կործանում է հենց նրանց: Ուզում եմ նշել, որ վաստակավոր արտիստի կոչումը տրվում է ամբողջ կյանքի համար: Այնպես որ՝ թուլացեք ու երջանիկ ապրեք: Կարող եմ համարձակորեն ասել, որ շատերը պարում են, սիրահարվում, ճանապարհորդում, տխրում եւ շատ այլ բաներ անում մեր երգերի ներքո: Այնպես որ, ինչո՞ւ եք դժգոհում: Չէ՞ որ մեր երգերի հետ կյանքն ավելի ուրախ եւ հետաքրքիր է»,-գրել է նա:
Հիսուս ասում է.
-Ազգերն ազգերի դեմ պիտի կռվեն, և թագավորությունները՝ թագավորությունների դեմ։ Ուժեղ երկրաշարժեր պիտի տեղի ունենան և տարբեր տեղերում՝ սով և համաճարակ։ Սարսափազդու և մեծամեծ նշաններ պիտի երևան երկնքից։ Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն, ձեզ պիտի դատեն ժողովարաններում և բանտ նետեն. իմ պատճառով ձեզ թագավորների և կառավարիչների առաջ պիտի տանեն։ Դա առիթ պիտի լինի ձեզ համար՝ վկայություն տալու իմ մասին։ Հենց այժմվանից ձեր մտքում թող լինի սա. սկզբից մի՛ մտածեք, թե ի՛նչ պատասխան պիտի տաք, որովհետև ես ձեզ կտամ պետք եղած խոսքը և իմաստությունը, որին չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ Նույնիսկ ձեր ծնողները, եղբայրները, ազգականներն ու բարեկամները պիտի մատնեն ձեզ, սպանեն ձեզնից ոմանց։ Ամեն մարդ իմ պատճառով պիտի ատի ձեզ։ Բայց ձեր գլխից մի մազ անգամ չի կորչի։ Եվ ձեր համբերությամբ դուք կփրկեք ձեր հոգիները։
(Ղուկասի ավետարան 21:12-19)
Արդարև, գիտենք, որ այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, և որի մեջ ենք բնակվում, քայքայվելու է. բայց երկնքում, իբրև տուն, ունենք Աստծու կողմից պատրաստված անձեռագործ և հավիտենական մի մարմին։ Այնքան ժամանակ, որ այս հողեղեն մարմնի մեջ ենք, հառաչում ենք երկնային մարմինը հագնելու փափագով։ Միայն թե չլինի այնպես, որ երբ այս մարմնից մերկանանք, մնանք առանց մարմնի։ Այո՛, այնքան ժամանակ, քանի դեռ այս հողեղեն մարմնի մեջ ենք, հառաչում ենք՝ ասես ինչ-որ բեռան տակ ճնշված. Ոչ թե նրա համար, որ ուզում ենք այս մարմինը հանել մեր վրայից, այլ ուզում ենք երկնայի՛նը հագնել սրա վրա, որպեսզի այս մահկանացու մարմինը սուզվի կյանքի մեջ։ Աստված ինքն է, որ մեզ պատրաստում է այս փոխակերպումին, նա, որ իր Հոգին է տվել մեզ որպես գրավական։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 5:1-5)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Դու, մա՛րդ Աստծու, հեռո՛ւ փախիր այդպիսի բաներից և հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության։
Հավատի բարի պատերա՛զմ մղիր, ամուր կառչի՛ր հավիտենական կյանքից, որի համար Աստված կոչեց քեզ, և որը դու դավանեցիր գեղեցիկ մի դավանությամբ՝ բազում վկաների առաջ։ Պատվիրում եմ քեզ Աստծու առջև, որ կյանք է տալիս բոլորին, և Հիսուս Քրիստոսի առջև, որ Պոնտացի Պիղատոսի դիմաց իր հավատի վկայությունը տվեց գեղեցիկ մի դավանությամբ, որ դու պահես այս պատվիրանները զգուշությամբ և հավատարմորեն, մինչև որ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվի երկրորդ անգամ։
Այդ հայտնությունն իր ժամանակին կկատարի Աստված ինքը, նա, որ Երանելին է և միակ Հզորը, թագավորների Թագավորը և տերերի Տերը, միակը, որ անմահ է. նա, որ բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել։ Հավիտյան նրա՛նն են պատիվն ու զորությունը։ Ամեն։
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 6:11-16)
Ռուբեն աբեղա Զարգարյան
«Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթև Կարապետյանն Instagram-ի իր էջում եղբոր` Կարենի հարսանիքից լուսանկար է հրապարակել` դրան կիցկատարելով հետևյալ գրառումը.
«Ինքս ինձ նախանձում եմ այն մարդկանց հարցում, ովքեր շրջապատում են ինձ, մարդկանց, ում հանդիպում եմ, և նրանք դառնում են իմը, մարդիկ, ովքեր հավաքված են մեկ թիմում: Արտաքին աշխարհում նրանցից յուրաքանչյուրը հրաշալի մասնագետ է: Բայց նույնիսկ նրանք գիտեն, որ միայն ինձ հետ կարող են իրականացնել ոչ միայն իմ, այլև իրենց գաղափարները: Հաճա՞խ են ձեզ հասկանում կես բառից, 10 մարդ միաժամանա՞կ: Ինձ` այո: 7 հսկայական մեքենա դեկորներ, ծաղիկներով բեռնված ինքնաթիռներ, անձնակազմի տասնյակ աշխատակիցներ, նախապատրաստական փորձերի շաբաթներ: Եվ ահա… Այն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ: Ոչ մի կարևոր գաղտնիք դուք չեք կարող գտնել սոցիալական ոչ մի ցանցում, որովհետև 580 մարդ զարմացած էին այդ պահին այնքան, որ նրանց հեռախոսները հանգիստ դրված էին նրանց առաջ: Հենց դա է եղել նպատակը»:
Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին օրերս Հայաստան կատարած այցի ժամանակ, պարզվում է, հետաքրքիր ժամանակ է անցկացրել. տեղեկանում ենք Մուտիի դստեր՝ Instagram-ում տեղադրած լուսանկարներից և տեսանյութերից։
Հավանաբար, լսած կլինեք, որ երբեք չի կարելի լվացքը չորացնել սենյակներում, որտեղ ապրում եք, այն պատճառով, որ գոլոշիացումը կարող է վնասակար լինել ձեր առողջության համար: Լվացքը տան ներսում չորացնելիս կարող են թոքերի հետ կապված խնդիրներ առաջանալ, քանի որ բորբոսի սպորներ կարող են առաջանալ ռադիատորներին և այլուր:
Փորձագետները նախազգուշացնում են, որ բնակարանի ներսում լվացքը չորացնելը կարող է առողջության համար լուրջ սպառնալիք ներկայացնել: Ռադիատորի վրա փռված լվացքը կարող է մինչև 30 տոկոսով բարձրացնել բնակարանում խոնավության մակարդակը և իդեալական պայմաններ ստեղծել բորբոսի սպորների զարգացման համար: Լվացված սպիտակեղենի մեկ կապոցում պարունակվում է մոտ 2 լիտր ջուր, որը տարածվում է սենյակներում: Մարդկանց մեծ մասն անընկալունակ է այն ինֆեկցիաների նկատմամբ, որոնք աճում են այդ խոնավ պայմաններում, կամ ունի այնպիսի առողջություն, որը հնարավորություն չի տալիս պայքարելու ինֆեկցիաների դեմ: Սակայն ասթմա ունեցող պացիենտները կարող են հազի ու դժվարացած շնչառության հետ կապված խնդիրներ ունենալ, իսկ թուլացած իմունային համակարգով, ինչպիսիք են քաղցկեղով հիվանդները, քիմիաթերապիա ստացածները, ինչպես նաև ՁԻԱՀ-ով և աուտոիմունային հիվանդություններով մարդկանց մոտ սնկերը կարող են առաջացնել թոքերի ասպերգիլեզ: Սա մի վիճակ է, որը կարող է առաջացնել անբուժելի, իսկ երբեմն էլ թոքերի մահացու վնասվածք:
Այնպես որ, չորացրեք լվացքը դրսում կամ չորանոցում, որը հեռու է ննջարաններից ու հյուրասենյակից:
Այն ժամանակ Պիղատոսը Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչվի։ Նրանք առան Հիսուսին և տարան։ Հիսուսը խաչը շալակած ելավ այն տեղը, որ կոչվում էր Գանգի տեղ, եբրայերեն՝ Գողգոթա։ Այնտեղ խաչեցին նրան և նրա հետ՝ երկու հոգու ևս՝ երկու կողմերից, իսկ Հիսուսին՝ նրանց մեջտեղում։ Պիղատոսը խաչի վրա դնել տվեց մի ցուցատախտակ, որի վրա գրված էր. «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր»։ Հրեաներից շատերը կարդացին այդ գրությունը, որովհետև այն տեղը, որտեղ Հիսուսը խաչվեց, քաղաքին մոտ էր։ Արձանագրությունը գրված էր եբրայերեն, լատիներեն և հունարեն։ Հրեաների ավագ քահանաներն ասացին Պիղատոսին.
-Մի՛ գրիր՝ «Հրեաների թագավոր», այլ գրի՛ր. «Այս մարդն ասաց՝ ես հրեաների
թագավորն եմ»։
Պիղատոսը պատասխանեց.
-Ինչ որ գրեցի՝ գրեցի։
(Հովհաննեսի ավետարան 19:16-22)
Ձեզանից յուրաքանչյուրն իր և ուրիշների մասին թող խորհի այն, ինչ տեսնում է Հիսուս Քրիստոսի մեջ, որ բնությամբ Աստված լինելով՝ Աստծուն հավասար լինելու պատիվը հափշտակել չխորհեց,
այլ կամովին ինքն իրեն մերկացրեց այս պատվից՝
ծառայական մեր բնությունն իր վրա վերցնելով,
և մարդկանց պես եղավ ու մարդկային կերպարանքով ճանաչվեց: Խոնարհեցրեց ինքն իրեն, հնազանդվեց Աստծուն՝
հանձն առնելով մահը, և այն էլ՝ մահ խաչի վրա:
Դրա համար էլ Աստված էլ ավելի բարձրացրեց նրան՝
տալով այն անունը, որ վեր է բոլոր անուններից,
որպեսզի Հիսուսի անվան առաջ ծնկի գան բոլորը,
երկնավորներն ու երկրավորները և սանդարամետականները,
և ամեն լեզու դավանի, որ Հիսուս Քրիստոս «Տեր» է՝ ի փառս Հայր Աստծու:
(Պողոս առաքյալի նամակը փիլիպեցիներին 2:5-11)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.