29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հիսուսը, քաղաքներն ու գյուղերը շրջելով, ուսուցանում էր՝ հետզհետե ուղղվելով դեպի Երուսաղեմ։ Մեկը հարցրեց նրան.
-Տե՛ր, արդյոք քչե՞րն են միայն փրկվելու։
Հիսուսն ասաց նրան.
-Ջանացե՛ք մտնել նեղ դռնով։ Ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա։ Երբ տանտերը մտնի և դուռը փակի, դրսում կմնաք. Կսկսեք դուռը բախել և ասել. «Տե՛ր, Տե՛ր, բա՛ց դուռը մեզ համար»։ Տանտերը կպատասխանի. «Չգիտեմ, թե որտեղի՛ց եք»։ Այն ժամանակ կասեք. «Քեզ հետ կերանք և խմեցինք, և դու մեր հրապարակներում ուսուցանեցիր մեզ»։ Նա կպատասխանի. «Ասում եմ ձեզ, թե չգիտեմ՝ որտեղի՛ց եք, հեռացե՛ք ինձնից դուք բոլորդ, անիրավնե՛ր»։ Այն ժամանակ դուք լաց կլինեք և կկրճտեք ձեր ատամները, երբ տեսնեք, որ Աբրահամը, Իսահակը, Հակոբը և բոլոր մարգարեները Աստծու թագավորության մեջ են, մինչդեռ դուք դուրս եք թողնված։ Արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավից կգան մարդիկ և կբազմեն Աստծու թագավորության մեջ։ Եվ ահա այսպես շատերը, որ հիմա վերջինն են, կլինեն առաջինը, շատերն էլ, որ առաջինն են, կլինեն վերջինը։
(Ղուկասի ավետարան 13:22-30)
Դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում: Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք ու չտկարանաք, մտաբերե՛ք, թե Հիսուս ինչպիսի՛ համբերությամբ կրեց մեղավորների հակառակությունները:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:1-3)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Երկրին 40 մետր տրամագծով աստղակերպ է մոտենում, որը կրկնակի մեծ է Չելյաբինսկի երկնաքարից։ Այն Երկրի կողքով կանցնի հոկտեմբերի 12-ին։
Մասնագետները նկատել էին տիեզերական մարմինը դեռևս 2012 թվականին և նրան տվել «2012 ТС4» անվանումը։ Հստակ հեռավորությունը, որով այն կթռչի Երկրի մոտով, դեռևս հայտնի չէ։
Նշվում է, որ մոլորակի հետ երկնային մարմնի բախման դեպքում մարդկությանն աղետ է սպասվում, սակայն գիտնականները վստահեցնում են, որ «հանդիպման» հավանականությունը չափազանց փոքր է։
Հիսուս ասում է.
— Ուրեմն լսեցե՛ք, թե ի՛նչ է ուզում ասել սերմնացանի առակը։ Ճանապարհի եզերքին գտնվող հողը, որի մեջ ընկավ սերմը, նման է այն մարդուն, որը լսում է
Աստծու արքայության մասին քարոզությունը, բայց չի հասկանում. չարը գալիս և հափշտակում է նրա սրտում սերմանվածը։ Ժայռոտ հողը նման է այն մարդուն, որը Աստծու խոսքը հազիվ լսած՝ ուրախությամբ ընդունում է այն։ Սակայն սերմն արմատ չունի իր մեջ, այսինքն՝ նա հավատում է մի որոշ ժամանակի համար, և երբ նեղության և Աստծու խոսքի համար հալածանքի ենթարկվի, իսկույն կկորցնի իր հավատը։ Փշերով ծածկված հողը նման է այն մարդուն, որը լսում է Աստծու խոսքը, բայց երկրային կյանքի հոգսերը և հարստության հրապույրը խեղդում են այդ խոսքը, որ անպտուղ է դառնում նրա մեջ։ Իսկ լավ հողը նման է այն մարդուն, որը լսում է Աստծու խոսքը ու հասկանում և պտուղ է տալիս. մեկի փոխարեն հարյուր, մեկ ուրիշը՝ վաթսուն և մեկ ուրիշը՝ երեսուն։
(Մատթեոսի ավետարան 13:16-23)
Դու ո՞վ ես, ո՛վ մարդ, որ Աստծու դեմ ես խոսում։ «Մի՞թե ստեղծվածը կարող է իր ստեղծողին ասել՝ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր ինձ»։ Կամ կավագործ բրուտը իրավունք չունի՞ նույն զանգվածից տարբեր անոթներ շինելու, մեկը՝ պատվական, մյուսը՝ հասարակ։ Արդ, Աստված ուզենալով ցույց տալ իր բարկությունը և հայտնի դարձնել իր զորությունը՝ մեծ համբերատարությամբ հանդուրժեց իր բարկությանն արժանի մարդկանց, որոնք դատապարտված են կորստյան, որպեսզի, մյուս կողմից, իր մեծ փառքը հայտնի դարձնի նրանց, որոնք արժանի են իր ողորմությանը, և որոնց նա սկզբից պատրաստեց՝ իր փառքին մասնակից դարձնելու համար։ Այս վերջինները մենք ենք, որոնց Աստված կանչեց ոչ միայն հրեաներից, այլ նաև բոլոր ազգերի միջից, ինչպես որ ասում է Oսիա մարգարեի բերանով. «Այն ժողովրդին, որ իմ ժողովուրդը չէր, իմ ժողովուրդ եմ կոչելու, նրան, որ սիրելի չէր ինձ, սիրելի եմ կոչելու։ Եվ հենց այնտեղ, ուր նրանց ասացի՝ “Դուք իմ ժողովուրդը չեք”, — այնտեղ նրանք կենդանի Աստծու որդիներ պիտի կոչվեն»։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 9:20-26)
Ռուբեն աբեղա Զարպգարյան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հրազդան-Շինուհայր օդային գծի կառուցման կապալառու հնդկական «Կալպառու» ընկերության միջազգային նախագծերի բիզնես զարգացման գծով գլխավոր տնօրեն Փյունիթ Խեյրի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչը։ Քննարկվել են էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նախարարին ներկայացրել է աշխատանքների կատարման ընթացքը։ Մասնակիցներն անդրադարձել են ծրագրի շրջանակներում առկա տեխնիկական և ֆինանսական խնդիրներին։ Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ կողմերը եկել են փոխհամաձայնության։
Նշենք, որ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման շուրջ 230 կմ երկարությամբ օդային գիծը միացնում է էներգահամակարգի երկու արտադրող կայանները՝ «Հրազդան ՋԷԿ»-ը և Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի բարելավել էներգահամակարգի հուսալիությունը, բարձրացնել թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները: Ծրագրի իրականացման աշխատանքները մոտենում են ավարտին։
Երկիր մոլորակը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի ազդեցության ներքո:
Մագնիսական փոթորկի մակարդակը գնահատվել է 3՝ հնարավոր 5-ից։ Life.ru-ն, հղում անելով է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի մամլո ծառայությանը, հայտնում է, որ մոլորակը հայտնվել է արևային արագ քամու հոսքի մեջ, ինչն էլ մագնիսական դաշտի հուզումներ է առաջացրել։
Արևային քամիների հոսքում մեր մոլորակը հայտնվել էր չորեքշաբթի առավոտյան: Այսօր երեկոյան մագնիսական դաշտը լիովին կհանդարտվի։
Թեև անօգուտ է պարծենալը, բայց ես պիտի պարծենամ՝ պատմելով ձեզ այն տեսիլքների և հայտնությունների մասին, որ Տերը տվեց ինձ։ Պիտի պարծենամ իբրև մի քրիստոնյա, որ տասնչորս տարի առաջ հափշտակվեց մինչև երկնքի բարձունքը՝ չգիտեմ մարմնո՞վ, թե՞ հոգով. Աստվա՛ծ գիտի։ Հափշտակվեց մինչև դրախտ, կրկնում եմ՝ մարմնո՞վ, թե՞ հոգով, չգիտեմ. Աստվա՛ծ գիտի, և լսեց անպատմելի բաներ, որ մարդկանց թույլատրված չէ խոսել։ Ահա այդ փորձառությամբ պիտի պարծենամ և ոչ թե ինձնով։ Գալով իմ անձին՝ պիտի պարծենամ միայն իմ տկարություններով։ Եթե տակավին ուզենայի, կարող էի պարծենալ և հիմարի մեկը եղած չէի լինի, որովհետև ճշմարտությունն ասած պիտի լինեի։ Բայց հրաժարվում եմ ասելուց, որպեսզի չլինի թե որևէ մեկը ավելի բարձր համարում ունենա իմ մասին, քան կարող է ունենալ տեսնելով գործերս կամ լսելով խոսքերս։ Մյուս կողմից, որպեսզի իմ ունեցած բացառիկ հայտնություններով չհպարտանամ, Աստված փշի նման ծակող մի ցավ տվեց մարմնիս, որ ասես Սատանայի ներկայացուցիչը լիներ մարմնիս մեջ, որպեսզի դրանով զգաստացնի ինձ, և ես չհպարտանամ։ Այդ ցավի համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ այն հեռացնի ինձնից։ Բայց նա ինձ ասաց. «Իմ շնորհը բավ է քեզ, որովհետև իմ զորությունն ամբողջապես հայտնվում է մարդու տկարության մեջ»։ Ահա թե ինչու մեծ հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ հաստատվի Քրիստոսի զորությունը։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 12:1-9
Ռուբեն աբեղա Զարգարյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Միսս Արմենիա» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանը մեկնաբանեց կայացած խայտառակ «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը՝ նշելով, որ ինքն արդեն հինգ տարի մրցույթ չի կազմակերպել ֆինասնական խնդիրների պատճառով: Նա հայտարարեց. «Քանի որ սիրում ենք մեր պետությունը՝ թողեցինք, որ մրցույթն ապօրինաբար կայանա»՝ հավելելով, որ նոր մրցույթ կկազմակերպի. «Մեր դռները բաց կլինեն բոլոր գեղեցկուհիների համար, ովքեր կցանկանան պատշաճ կերպով ներկայացնել մեր երկիրը։ Գեղեցկության մրցույթում իսկապես գեղեցիկը կգնահատվի։ Պետք չէ կարճ հիշողություն ունենալ և մեծ հավակնություն ունենալով ասել, թե նախորդ մրցույթները վատ են կազմակերպվել»։
Չգիտես ինչու, Արիստակեսյանը, միայն խայտառակ միջոցառումից հետո որոշեց խոսել՝ նշելով, որ մեղադրելու ճանապարհով չի պատրաստվում գնալ և չի անդրադառնա արդեն անցկացված մրցույթին: Երբ արդեն ողջ հանրությունը քննարկեց նախկին «Միսս Արմենիա» մրցույթի հաղթող Գոհար Հարությունյանի կազմակերպած մրցույթը, բանախոսը հիշեց, որ տարիներ շարունակ իրենք են եղել մրցույթի կազմակերպիչները:
Ստացվում է , որ սա ընդամենը փորձ էր, որը հաջողություն չունեցավ, և որն առնվազն ծիծաղելի դարձրեց մեր երկիրը: Իսկ չպահպանված նորմերի մասին միայն հիմա կարողացան բարձրաձայնել, երբ տապալվեց նախագիծը:
Արիստակեսյանը նշեց մրցույթի թերությունները։ Ներկայացնելով մրցույթի իրականացման կարգը՝ նա ասաց, որ գեղեցկության մրցույթներին, բացառությամբ «Միսս տիեզերքի», մասնակիցները չեն կարող պլաստիկ վիրահատությունների ենթարկված լինել, որ բոլորի լողազգեստներն ու զգեստները պետք է միանման, միատոն լինեին, որ կոշիկների կրունկների դեպքում ընդունված է 7սմ։
Ա.Գրիգորյան
Հիսուս ասում է.
-Այս գործերը, որ ես կատարում եմ իմ Հոր անունով, դրանք իսկ վկայում են, թե ով եմ ես: Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք: Ես ճանաչում եմ իմ ոչխարներին. նրանք լսում են իմ ձայնը և հետևում են ինձ, և ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց. նրանք բնավ չեն կորչի: Ոչ ոք չի կարող նրանց հափշտակել իմ ձեռքից: Հայրս տվեց ինձ այդ ոչխարները, և ոչ ոք չի կարող նրանց հափշտակել իմ Հոր ձեռքից, որովհետև իմ Հայրը բոլորից ավելի մեծ է: Ես և իմ Հայրը մեկ ենք:
(Հովհաննեսի ավետարան 10:25-30)
Այս բաները գրում եմ քեզ, որպեսզի…իմանաս, թե ինչպե՛ս պետք է շարժվես Աստծու ընտանիքում, այսինքն՝ Աստծու եկեղեցում, որ սյունն ու խարիսխն է ճշմարտության: Եվ անհերքելիորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը, որովհետև
Աստված երևաց մարմնով
և արդարացավ հոգով,
հայտնվեց հրեշտակներին,
քարոզվեց ազգերի մեջ,
աշխարհը հավատաց,
փառքով բարձրացվեց երկինք:
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 3:14-16)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Սովորաբար ընդունված է ասել, որ խորհրդային ժամանակները հայտնի են նաեւ որպես ամենից պահպանողական եւ կարծրատիպային ժամանակներ, որտեղ որոշակի թեմաների մասին խոսելը, ընդ որում ոչ քաղաքական, ոչ միայն ընդունված չէր կամ չէր ողջունվում, այլ նաեւ արգելված էր գրեթե: Սեքսը մտնում էր հենց այդ անցանկալի թեմաների մեջ, եւ սեքսի մասին խոսել խորհրդային ժամանակներում գրեթե սրբապղծություն էր համարվում: Պատահական չէր նաեւ Խորհրդային Միության ղեկավարության կողմից որպես դոգմա ընդունված հայտնի խոսքը, թե “ԽՍՀՄ-ում սեքս չկա”:
• Սիրային հարաբերություններում երկակի բարոյականության ֆետիշից հրաժարում, ինչը նշանակում էր, որ նոր կինը չպետք է թաքցներ իր սեքսուալությունը:
1923 թվականին «Молодая гвардия» պարբերականում Կոլոնտայը հրապարակում է մի նաամակ, ուղղված աշխատավոր երիտասարդությանը, որը պոետիկ կերպով վերնագրում է «Ճանապարհ դեպի թեւավոր Էրոսը»: Այդ նամակ-հոդվածում Կոլոնտայը բացահայտ կերպով ընտանիքը համարում է հասարական անհավասարության պրոդուկտ եւ կոչ անում որպես այդպիսին ոչնչացնել ամուսնության եւ ընտանիքի ինստիտուտը: Ամուսիններին նա անվանում է «կանանց նախկին ստրկատերեր» եւ մանրակրկիտ կերպով սահմանում է ինտիմ կյանքի ռեգլամենտը` «Ոչ հաճախ, քան չորս անգամ շաբաթական եւ ոչ ավելի երկար, քան երեք ժամ տեւողությամբ»:
Մինչ այդ արդեն Լենինի կողմից հրապարակվել էին հայտնի «Ընտանիքի /կամ ամուսնության/ չեղյալ հայտարարման մասին», «Քաղաքացիական ամուսնության, երեխաների եւ քաղաքացիական կացության ակտերի մասին» դեկրետները, որոնք լույս էին տեսել 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխության խորհրդանիշն հանդիսացած «Խաղաղության մասին» եւ «Հողի մասին» դեկրետներից հետո: Երկու դեկրետները ստորագրվել էին Լենեինի կողմից 1917 թվականի դեկտեմբերի 19-ին եւ կնոջը լիակատար ազատություն էին տալիս եւ պարզեցնում ամուսնանալու եւ բաժանվելու ընթացակարգերը:
Ընտանիքի /ամուսնության/ ինստիտուտը սպառել էր իրեն
Ընտանիքն խորհրդային նոր էքսպերիմենտալ բարոյականությամբ սահմանվում էր որպես անցյալի վերապրուկ եւ այդ ժամանակի ներկայի աճող սերնդի դասիտարակության գործը հռչակվում էր ոչ թե մասնավոր գործ, այլ հանրային, որով զբաղվելու էր հասարակությունը: Իր նամակներից մեկում Լենինը գրում է Տրոցկուն. «Բոլոր արգելքները, որոնք վերաբերում են սեքսուալականությանը, պետք է չեղյալ հայտարարվեն: Մենք սովորելու շատ բան ունենք սուֆրաժիստուհիներից»:
Այդ ժամանակներում երիտասարդների մոտ լայն տարածում ստացավ այսպես կոչված «մեկ բաժակ ջրի» տեսությունը, որը սերը, ընտանիքն ու սեքսը պարզեցնում էր մեկ բաժակ ջրով ծարավը հագեցնելու բնազդային գործողության աստիճանի, հիմքում դնելով սեքսուալ հարաբերությունները տղամարդու եւ կնոջ միջեւ: Բոլոր տեսակի արարողությունները, պայմանականությունները, այս տեսության համաձայն, համարվում էին բուրժուական արժեքներ եւ բուրժուական վերապրուկներ: Թե ինչպիսի մոտեցում է ունեցել այս տեսության հանդեպ Լենինն անձամբ դժվար է ասել, սակայն եթե հավատանք Կլարա Ցետկինի հիշողություններին, Լենինը այս տեսությանը վերաբերվել է բացասաբար, համարելով որ այն մարքսիստական չէ եւ նույնիսկ հակահասարակական է: Կենտրոնական պարբերական տպագիր մամուլը փորձում էր այդ օրերին հետ չմնալ ժամանակի հեւքից: Թերթերում սկսել էին հանդիպել այսպիսի պատմություններ: «Правда», 7 մայիսի 1925 թվական. «Ուսանողները սկսել են ծուռ-ծուռ նայել այն ուսանողուհիներին, ովքեր հրաժարվում են իրենց հետ ազատ սեքսուալ հարաբերություններ ունենալ: Նրանք կարծում են, որ այդ ուսանողուհիները մանրբուրժուական հայացքների կրող քաղքենուհիներ են, ովքեր չեն կարողանում ազատագրվել նախապաշարումներից եւ կարծում են, որ եւ ժուժկալությանը եւ մայրությանը պետք է նայել բուրժուական տեսանկյունից»:
Նմանատիպ տրամադրություններն իրենց հերթին հանգեցնում էին նրան, որ սեքսուալ բնույթի հանցագործությունները ԽՍՀՄ-ում կրտուկ աճում էին: Նման ամենից ռեզոնանսային հանցագործությունը Չուբարովյան նրբանցքում տեղի ունեցած մասսայական բռնաբարության դեպքն էր: Ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների, Լենինգրադի, այսօրվա Ս. Պետերբուրգում, 1926 թվականի օգոստոսի 22-ին, ուշ երեկոյան, 26 երիտասարդներ քսանամյա Լյուբով Բելյակովային առեւանգում են եւ բռնաբարում: Ժամանակի մամուլում հրապարակումներ են եղել, որ խումբը, որի մեջ եղել են բանվորագյուղացիական նոր կառուցվող հասարակության գրեթե բոլոր շերտերի ներկայացուցիչներ կոմսոմոլի քարտուղարից մինչեւ նավաստի, նման խմբակային բռնաբարություններ կատարել է նաեւ այլ կանանց, հիմնականում մարմնավաճառների հետ:
Դատարանում բռնարարքի կատարողները մեկը մյուսի հետեւից հայտարարել են, որ կինը մարդ չէ, այլ պարզապես էգ է եւ իրենց կատարածն էլ հանցագործություն չէ: Նույն գաղափարները առաջ է տարել նաեւ կոմսոմոլի խոսափողն համարվող «Комсомольская правда»-ն /տես`1926 թվականի դեկտեմբերի 18-ի համարը/: Դատարանը որոշում է կայացնում քսանյոթ մեղադրյալների հանդեպ էլ: Նրանցից յոթը դատապարտվում են գնդակահարության, մյուսները տարբեր ժամկետներով բանտարկության: Երկուսն արդարացվում են: Մեղադրյալների տարիքը 17-25 տարեկանն է: Խորհրդային նոր բարոյականության այսպես ասած վերջին էքսպերիմենտը 1924 թվականին ի հայտ եկած ռադիկալ նուդիստներն էին, որոնք նույնպես չեն ընդունվում պարզ մարդկանց կողմից: 1925-ին, այս ամենը վերջ է գտնում, երբ կոմունիստական կուսակցության XIV համագումարում Ն. Ի. Բուխարինը քննադատեց Գ. Ե. Զինովեւին մեղադրելով նրան հասարակության բարոյալքման մեջ:
Մալայզիական ընկերությունը որոշել է տեղական ժողովրդական հանրահայտ ուտեստի համով պահպանակների արտադրությամբ խթանել սեքսուալ կյանքը:
The Daily Mail-ը գրում է, որ աշխարհի խոշորագույն պահպանակ արտադրող Karex ընկերությունը որոշել է «նասի լեմակ»-ի համով պահպանակ ստեղծել:
Տեղական ճաշատեսակի անվանումը թարգմանում է «յուղոտ բրինձ»: Այն շատ սիրված է մալայզիացիների կողմից: Ուտեստը բաղկացած է բրինձից՝ պատրաստված կոկոսի կաթով, անչոուսներով, արախիսով, խաշած ձվով, կտրտած վարունգով եւ կծու չիլի պղպեղով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.