29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ջո Վուդսը հանդիպել է կաթոլիկ հոգևորական Դեմիեն Ուեբբի հետ, երբ նա ընդամենը վեց տարեկան էր: Աղջկա ընտանիքը կրոնասեր չէր, սակայն 45-ամյա Դեմիենն ուներ կապեր տեղական համայնքի հետ, այդ պատճառով աղջիկը՝ ծնողների հետ, մի երկու անգամ նրան հյուր է գնացել: Երեխային այնպես էր դուր եկել Լիդսում նրա տանը, որ նա շարունակել է իր այցելությունները, հաղորդում է The Sun-ը:
«Նրա տանը կար տպագրական մեքենա, որից ես ուղղակի հիացած էի: Նա թույլ էր տալիս ինձ խաղալ դրա հետ, շոկոլադ էր հյուրասիրում և անգամ փող էր տալիս: Ամեն անգամ ես անհամբերությամբ սպասում էի, թե երբ եմ նորից նրան հյուր գնալու, և այդ մասին չէի հայտնում ծնողներիս», — ասում է Ջո Վուդսը:
«Սակայն հետո նա ասաց, որ ես պետք է նստեմ նրա ծնկներին, որպեսզի խաղամ տպագրական մեքենայի հետ: Մի անգամ՝ դա հոգևորականի ծննդյան օրն էր, ես ստիպված էի նրան համբուրել: Ամենից լավ ես հիշում եմ հոտը: Տղամարդու հորմոնների ու քրտինքի խառնուրդ: Քիչ էր մնում սիրտս խառներ»,- ասում է նա:
Հակառակ բռնությանը՝ աղջիկը շարունակում էր գնալ հոգևորականի մոտ, քանի որ ցանկանում էր խաղալ տպագրական մեքենայի հետ: Արդյունքում Ջոն թողել է դպրոցը և շատ տարիների ընթացքում չի կարողացել նորմալ հարաբերություններ կառուցել:
«Ես լալիս էի ցանկացած կարգի ինտիմ հարաբերությունից հետո: Դա ինձ ստիպում էր ամայացած զգալ: Եթե ես զգում էի նման հոտ, ապա անմիջապես խզում էի հարաբերությունները: Այդ իսկ պատճառով ես կործանեցի իմ կարիերան»,- ասում է Ջո Վուդսը:
Հիմա Ջոն 45 տարեկան է: Նա ամուսնացած է և դաստիարակում է յոթամյա դստերը, սակայն հոտը շարունակում է նրան հետապնդել: Կինն անգամ գնացել է նույն այդ եկեղեցին, սակայն պարզվել է, որ բռնացողը մահացել է 1990թ.: Այդպատճառով նա այժմ ուզում է արդարության հասնել՝ քաղաքացիական հայց ներկայացնելով եկեղեցու դեմ: Ժամանակի ընթացքում նրան հաջողվել է պարզել, որ Դեմիենն էլի մի քանի զոհեր է ունեցել:
Եկան Երուսաղեմ: Հիսուս տաճար մտավ և սկսեց դուրս հանել նրանց, ովքեր տաճարում առուծախով էին զբաղված: Նա շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները և թույլ չտվեց, որ որևէ մեկը որևէ բան անցկացնի տաճարի շրջափակի միջով: Ապա սկսեց ժողովրդին ուսուցանել՝ ասելով.
-Սուրբ գրքերում գրված է. «Իմ տունը բոլոր ժողովուրդների համար աղոթքի տուն պիտի կոչվի», մինչդեռ դուք ավազակների որջի եք վերածել այն:
Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները լսեցին այս և սկսեցին մի հնար փնտրել, թե ինչպես սպանեն նրան։ Նրանք վախենում էին Հիսուսից, որովհետև ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցումներով։
Երբ երեկո եղավ, Հիսուսը և իր աշակերտները դուրս եկան քաղաքից։
Առավոտ կանուխ, երբ նույն ճանապարհով էին անցնում, տեսան, որ թզենին արմատից չորացել է։ Պետրոսը հիշեց պատահածը և ասաց.
-Վարդապե՛տ, ահավասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է։
Հիսուսն ասաց նրան.
-Հավա՛տ ունեցեք Աստծու հանդեպ։ Վստա՛հ եղեք, ով որ այս լեռանն ասի. «Ե՛լ և ծո՛վն ընկիր», և իր մտքում չտարակուսի, այլ հավատա, թե իր ասածը կլինի, նա ինչ որ ասի, կկատարվի։ Դրա համար ասում եմ ձեզ, ինչ որ աղոթք անելո՛վ խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, և ձեր խնդրածը կտրվի ձեզ։ Եվ երբ աղոթեք, եթե մի բան ունեք մեկի հանդեպ, ներեցե՛ք, որպեսզի ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ ների ձեր հանցանքները. որովհետև եթե դուք ուրիշին չներեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։
(Մարկոսի ավետարան 11:15-26)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետական մարզադաշտում ընթացող Հայաստան-Լեհաստան հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ոստիկանների և լեհ երկրպագուների միջև:
Լեհաստանի հավաքականի երկրորդ գոլից հետո մարզադաշտի հյուսիսային տրիբունայում գտնվող լեհ երկրպագուները «խլոպուշկա» պայթեցրին: Ինչի հետևանքով ծեծկռտուք սկսվեց լեհերի և հայ կարմիր բերետավորների միջև:
6:1 հաշվով պարտվեց ոչ թե ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, այլ Հայաստան երկիրը:
Հիսուս ասում է.
-Կգա ժամանակ, երբ ով որ ձեզ սպանի, պիտի կարծի, թե Աստծուն ծառայություն է մատուցում: Մարդիկ այս բաները կանեն ձեզ, որովհետև չճանաչեցին ո՛չ Հորը և ո՛չ էլ ինձ:
(Հովհաննեսի ավետարան 16:2-3)
Ինձ այնպես է թվում, թե ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է…
Եվ գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը հեծում է երկունքի ցավով, և ոչ միայն ստեղծագործությունը, այլ նաև մենք, որ ստացել ենք Սուրբ Հոգին՝ որպես Աստծու պարգևների երախայրիք, մենք ևս ներքնապես հեծում ենք՝ ակնդետ սպասելով որդեգրության, այսինքն՝ մեր մարմինների փրկությանը: Այս հույսով է, որ փրկվեցինք: Իսկ տեսանելի հույսը հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա: Ընդհակառակը, եթե հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք դրան:
Ճիշտ նույն ձևով էլ Սուրբ Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը, որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպես պետք է աղոթել, բայց Հոգին ինքը բարեխոսում է մեզ համար անմռունչ հառաչանքներով:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:18, 22-26)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ներկայացնում ենք գլխուղեղի ուռուցքի առաջին 10 նշանները, որոնց մասին պետք է յուրաքանչյուրն իմանա:
1. Ջղաձգություններ
Հիվանդների մոտ 60%-ը տառապում է ջղաձգություններով:
Ուռուցքի դիրքից կախված՝ ջղաձգությունները կարող են լինել ընդհանուր՝ ազդել ամբողջ մարմնի վրա կամ մասնակի՝ դրսևորվելով սպազմով առանձին մկանային խմբում:
2. Գլխացավ
Գլխուղեղի ուռուցք ունեցողների մոտ 50%-ը գանգատվում է ցավից, թեև նույնիսկ չի կասկածում, որ դա ուռուցքի հետ է կապված:
3. Սրտխառնոց և փսխում
Եթե սրտխառնոց և փսխում եք ունենում առանց մարսողական խանգարումների, դրանք կարող են պայմանավորված լինել գլխացավով և բարձր ճնշումով: Հիվանդների 40%-ը գանգատվում է սրտխառնոցից և փսխումից:
4. Տեսողության խանգարում
Եթե հստակ չեք տեսնում, իրերի ուրվագծերն աղավաղվում են, 2 կամ 3 հատ են երևում, դա նույնպես կարող է ուղեղի ուռուցքի նշան լինել:
5. Անձի փոփոխություններ
Կարող եք ձեզ տարօրինակ պահել որոշակի սոցիալական իրավիճակում, օրինակ՝ հայհոյել կամ ագրեսիվ դառնալ: Սովորաբար մտերիմները նկատում են, որ հիվանդի բնավորությունը կտրուկ կամ աստիճանաբար փոխվում է:
6. Խոսքի և լսողության խանգարումներ
Կակազելը, բառերը մոռանալը, անիմաստ խոսքը դիսֆազիայի և աֆազիայի նշաններ են, որոնք կարող են պայմանավորված լինել ուռուցքով: Շփման հմտությունների հանկարծակի կորուստը կարող է խոսել գլխուղեղի ուռուցքի մասին:
7. Հիշողության խանգարումներ
Եթե հիվանդները մոռանում են առարկաները, մարդկանց, վայրերը կամ իրադարձությունները, որոնք նախկինում գիտեին, դա խոսում է երկարաժամկետ հիշողության խախտման մասին: Եթե մոռանում են վերջերս տեղի ունեցածի մեծ մասը, դա կարճաժամկետ հիշողության խնդիր է:
Թեև հիշողության հետ կապված խնդիրները կարող են առաջանալ ուղեղի ուռուցքների դեպքում, դրանք առավել հաճախ այլ պաթոլոգիաների նշան են լինում (օրինակ՝ դեմենցիայի):
8. Թուլություն և մեծ հոգնածություն
Կարող եք ուժեղ ֆիզիկական հոգնածություն զգալ:
Այդ հոգնածության զգացումը հաճախ չի անցնում քնելուց կամ հանգստանալուց հետո, ուռուցքի աճին զուգահեռ կարող եք սովորականից երկար քնել կամ քնել ցերեկվա ժամի: Հոգնածությունը հաճախ ուղեկցվում է անտարբերությամբ, դյուրագրգռությամբ, ընկճախտով կամ ձեր և շրջապատողների հանդեպ բացասական վերաբերմունքով:
9. Շարժումների կոորդինացիայի խախտում
Եթե դժվարանում եք քայլելիս հավասարակշռություն պահել կամ դժվարանում է ձեռքերի և ոտքերի կոորդինացիան, սա կարող է գլխուղեղի ուռուցքի նշան լինել:
10. Այլ փոփոխություններ օրգանիզմում
Հիպոֆիզի ուռուցքը կարող է հանգեցնել ոչ պարբերական դաշտանային ցիկլի, կրծքի կաթի չափից շատ արտադրվելու, տղամարդկանց դեպքում կրծքի առաջացման, կանանց մարմնի վրա չափից շատ մազի աճի: Ուռուցքը կարող է նաև ձեռքերի և ոտքերի աճ առաջացնել, ճարպակալում կամ զարկերակային ճնշման տատանումներ:
Հիսուս ասում է.
-Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ։ Մեծագույն սերն այն սերն է, որով մարդ ինքն իրեն զոհում է իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե գործադրեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ։ Այլևս ձեզ ծառա չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե ի՛նչ է անում տերը, այլ ձեզ բարեկամ կոչեցի, որովհետև ինչ որ լսեցի իմ Հորից, հայտնեցի ձեզ։ Դուք չէ, որ ընտրեցիք ինձ, այլ ես ձեզ ընտրեցի և ձեզ նշանակեցի, որ գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը լինի մնայուն, որպեսզի ինչ էլ որ խնդրեք իմ անունով, Հայրս տա ձեզ։ Դարձյալ պատվիրում եմ ձեզ, սիրեցե՛ք միմյանց։
(Հովհաննեսի ավետարան 15:12-17)
Բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների։ Իսկ չար և խաբեբա մարդիկ առավել ևս առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։
Բայց դու հաստա՛տ մնա քո սովորած բաների մեջ, որոնց ճշմարտությանը վստահ ես, որովհետև գիտես, թե ումից ես սովորել։ Եվ արդեն մանկուց գիտես Սուրբ գրքերը, որոնք զորություն ունեն քո միտքը բացելու իմաստությանը, որպեսզի հավատաս Հիսուս Քրիստոսին և փրկվես։ Աստծու ներշնչումով գրված բոլոր Սուրբ գրքերը օգտակար են թե՛ ճշմարտությունն ուսուցանելու և թե՛ սխալը հերքելու, մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնելու և արդար կյանքի դաստիարակությունը տալու համար, որպեսզի Աստծուն նվիրված մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործեր կատարելու։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 3:12-17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Այն ժամանակ փարիսեցիներն ու Հերովդեսի կողմնակիցները իսկույն դուրս ելան և խորհրդակցում էին, թե ինչպես սպանեն Հիսուսին։
Հիսուսն իր աշակերտների հետ գնաց Գալիլեայի լճի եզերքը։ Գալիլեայից, Հրեաստանից, Երուսաղեմից, Եդոմից, Անդրհորդանանից, Տյուրոսից և Սիդոնից բազում ժողովուրդ, լսելով Հիսուսի արածների մասին, գալիս էր նրա մոտ։ Ժողովուրդն այնքան շատ էր, որ Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ մի նավակ պատրաստեն, որպեսզի ժողովուրդը չհրմշտի իրեն. որովհետև շատերին բժշկած լինելով՝ բոլոր հիվանդները խռնվում էին նրա շուրջը, որպեսզի դիպչեն նրան։ Իսկ չար ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ և աղաղակում. «Դու Աստծու Որդին ես»։ Հիսուսը խստիվ սաստում էր նրանց, որ իր ինքնությունը չհայտնեն։
(Մարկոսի ավետարան 3:6-12)
Քրիստոսը մեռելներից հարություն է առել որպես առաջին օրինակ մեռելների հարության։ Ինչպես մի մարդով սկիզբ առավ մահը, այնպես էլ մի մարդով սկիզբ է առնում մեռելների հարությունը։ Ինչպես Ադամից ծնվածները բոլորն էլ մեռնում են, այնպես էլ Քրիստոսից ծնվածները բոլորն էլ կենդանանալու են։
Բայց յուրաքանչյուրն իր հերթին. նախ՝ Քրիստոսը, որպես երախայրիք, իսկ նրա երկրորդ գալստյանը՝ բոլոր նրան պատկանողները. ապա գալու է վախճանը, երբ Քրիստոսը թագավորությունը հանձնելու է Հայր Աստծուն՝ ոգեղեն աշխարհի չար իշխանությունները, պետություններն ու զորությունները ոչնչացնելուց հետո. որովհետև Քրիստոսը պիտի թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին դնի նրա ոտքերի տակ՝ որպես պատվանդան։ Վերջին թշնամին, որ պիտի բնաջնջվի, կլինի մահը։ Այդպիսով պիտի կատարվի այն մարգարեությունը, թե՝ «Աստված ամեն բան ենթարկեց նրան»։ Բայց, անշուշտ, երբ ասում է, թե՝ «Ամեն բան ենթարկվել է նրան», բնականաբար հասկանում ենք՝ «ամեն բան», բացի Աստծուց, որն ամեն բան ենթարկեց նրան։ Իսկ երբ ամեն բան ենթարկվի Որդուն, այն ժամանակ Որդին էլ ինքն իրեն պիտի ենթարկի Աստծուն, որն ամեն ինչ ենթարկեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ, ամեն բանի մեջ։
Եթե մեռելները բնավ հարություն չեն առնելու … ինչո՞ւ ենք շարունակում նեղություններ կրել … Եթե մեռելների հարություն չկա, ուրեմն՝ «Ուտենք, խմենք, քանի որ վաղը մեռնելու ենք», ինչպես հաճախ ասում են մարդիկ։ Ո՛չ, եղբայրնե՛ր, չխաբվեք. «Վատ ընկերը խաթարում է լավ նկարագիրը»։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 15:20-33)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 4-ին, 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 6-8-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Մոսկվայի կենտրոնում էլիտար անշարժ գույքի սեփականատեր է, նրան շքեղ առանձնատուն է նաև պատկանում Իտալիայում: Այդ մասին հայտնի է դարձել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությունում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.