Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել դիզայներ Վալենտին Յուդաշկինի խանութի բացումը, որին ներկա է եղել նաեւ երգչուհի Ալլա Պուգաչովան։ Նա այնպիսի կերպարով է ներկայացել միջոցառմանը, որ շոկի է ենթարկել ներկաներին։ Կարճ շորտեր, կաշվե նեղ տոպ եւ թափանցիկ շրջազգեստ, կարմիր թիկնոց, նման էքստրավագանտ հագուստն անմիջապես ներկաների ուշադրությունը սեւեռել է Պրիմադոննայի վրա։