29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մի օր Հիսուսը բժշկում էր մի դիվահարի, որ համր էր։ Երբ չար ոգին դուրս ելավ, մարդն սկսեց խոսել, և ժողովուրդը զարմացավ։ Բայց նրանցից ոմանք ասացին.
-Նա դևերի իշխանի՝ Բեեղզեբուղի զորությամբ է դուրս հանում չար ոգիներին։
Ուրիշներն էլ, նրան ծուղակը գցելու մտադրությամբ, ուզում էին, որ նա մի հրաշք գործի՝ երկնքից իր վկայված լինելը ցույց տալու համար։
Հիսուսը, իմանալով նրանց մտածումը, ասաց.
-Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ բաժան-բաժան է լինում, կործանվում է. նույնպես էլ՝ մի ընտանիք, որ ինքն իր մեջ բաժանված է, քանդվում է։ Հետևաբար, եթե Սատանան ինքն իր մեջ բաժան-բաժան է եղած, նրա թագավորությունը ինչպե՞ս կարող է կանգուն մնալ։ Դուք ասում եք, թե ես Բեեղզեբուղի զորությամբ եմ դուրս հանում չար ոգիներին։ Լավ, եթե այդպես է, ձեր հետևորդները ինչո՞վ դուրս կհանեն դրանք։ Ուրեմն հենց ձեր հետևորդները կդատապարտեն ձեզ։ Իսկ եթե ես Աստծու զորությամբ եմ հանում չար ոգիներին, նշանակում է՝ Աստծու թագավորությունն արդեն հասել է ձեզ վրա։
Երբ լավ զինված ուժեղ մի մարդ հսկում է իր տունը, նրա ունեցվածքը մնում է ապահով։ Սակայն եթե նրանից ուժեղ մեկը հարձակվի և պարտության մատնի նրան, կգրավի նրա բոլոր զենքերը, որոնց վրա նա հույս էր դրել, և ավարն էլ կբաշխի։
Ով որ ինձ հետ չէ, հակառակ է ինձ, և ով որ ինձ հետ չի հավաքում, ցրում է։
(Ղուկասի ավետարան 11:14-23)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Բոլորս ենք հավանաբար նկատել, որ սուպերմարկետից դուրս ենք գալիս ավելի շատ գնումներ կատարած, քան ծրագրել էինք: Պատճառն այն է, որ այնտեղ կիրառվող հնարքները յուրատեսակ աննկատ թակարդներ են այցելուների համար: Fullpicture.ru-ն առաջարկում է այսուհետ ուշադիր լինել և չենթարկվել շուկայական հոգեբանության ճնշումներին:
1. Սայլակի չափը
Որքան մեծ է սայլակը, այնքան մեծ է հավանականությունը, որ դուք ավելի շատ ապրանք կգնեք, քան ձեզ պետք էր: Նկատած կլինեք, որ սուպերմարկետներում գնալով ավել ու ավելի մեծ սայլակներ են առաջարկում:
2. Փաթեթավորած միրգ և բանջարեղեն
Կտրատած միրգն ու բանջարեղենը գրավիչ տեսք ունեն և խոտանում են տնտեսել ձեր ժամանակը, բայց մի մոռացեք, որ դրանք անհամեմատ թանկ արժեն:
3. Դրամարկղի մոտ շարված ապրանքներ
Եվս մի քայլ, որ ստիպում է շատերին դրամարկղի մոտ սպասելիս վերջին գնումներն անել ակամա:
4. Բույրեր
Սուպերմարկետ մտնելիս հաճախ կզգաք ծաղիկների կամ ախորժալի թխվածքների բույրը: Դա պատահական չէ. այդ բույրերը բարձրացնում են տրամադրությունը և խթանում թքարտադրությունը, ինչն էլ գայթակղում է ձեզ ավելի շատ գնումներ անել:
5. Տեղափոխություններ
Ապրանքների հաճախակի տեղափոխությունը ստիպում է ձեզ երկար փնտրել ձեր ուզած ապրանքը. այդ ընթացքում ավելանում է ձեզ տարատեսակ ապրանքներով գայթակղելու հավանականությունը:
6. Աչքերի բարձրությամբ տեղադրված ապրանքներ
Աչքերի բարձրությամբ տեղադրված ապրանքը սովորաբար ավելի թանկ է լինում, նայեք դրանից ներքև դրված ապրանքին, այն ավելի էժան և մատչելի է լինում:
7. Ամեն պետքական իր վերջում կգտնեք
Առաջին անհրաժեշտության շատ ապրանքներ գտնվում են խանութի վերջնամասում: Դա հատուկ է արվում, որպեսզի մինչև այնտեղ հասնելը հնարավոր լինի ձեզ գայթակղել այլ ապրանքներով:
Նոյեմբերի 22-ին խորհրդարանում տեղի է ունենալու քննարկում՝ արդյոք ուսանողին պետք է թողնել, որ մինչեւ վերջ սովորի, թե՞ պետք է տանել բանակ: Քննարկումը վարելու է էդուարդ Շարմազանովը՝ երբեք բանակում չծառայած: Ասում եք՝ խոխմա՞ է: Բա երբ իշխող կուսակցության առաջնորդի տեղակալ Արմեն Աշոտյանը սահմանադրական հանրաքվեի նախօրեին «անկախ» հաղորդում էր վարում Հանրայինով, դա խոխմա չէ՞ր:
Անցանք առաջ՝ զինծառայության շուրջ քննարկումներին իշխանությունների կողմից մասնակցելու են՝ պառլամենտի խոսնակ Արա Բաբլոյան՝ երբեք բանակում չծառայած, նաեւ, ուշադրություն՝ Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը: Այո, այո, ուրիշ տեղ ասեք՝ չեն հավատա՝ մեզ մոտ խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ է մի մարդ, որը երբեք չի ծառայել բանակում… Իսկ ուսանողների թիմը ղեկավարելու է բանակում երկու տարի ծառայածը, նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագիծ գնացածը՝ նա պաշտպանելու է ուսանողներին բանակ չտանելու տեսակետը, ինչին դեմ են լինելու բարձրաստիճան չծառայածները: Ասում եք՝ զավե՞շտ: Կներեք, իսկ որեւէ մեկը կասկածում է, որ առաջիկա քննարկման ընթացքում չծառայածները ծառայածներին համոզելու են, որ ծառայելը ճիշտ է:
Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից
Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը. քանզի մահկանացուների մտածումներն անստույգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ…
Մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ: Իսկ այն, ինչ գտնվում է երկնքում, ո՞վ կարող է քննել, և ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթե դու իմաստություն չտաս և քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից: Այսպես է, որ երկրայինները ուղղեցին իրենց շավիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, և փրկվեցին քո իմաստությամբ:
(Սողոմոնի Իմաստություն 9:13-14,16-18)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Մրսածությունը սովորաբար ուղեկցվում է հազով, ուստի բուժման ընթացքում մարդիկ փորձում են ազատվել նաև այդ ախտանշանից: Սակայն հաճախ անգամ մրսածությունը բուժելուց հետո հազը դեռ պահպանվում է բավականին երկար ժամանակ:Սովորաբար նման հազը պայմանավորված է լինում վերին շնչառական ուղիների (քիթըմպան, կոկորդ, ըմպան և շնչափող) բորբոքումով, ուստի նման դեպքերում հարկավոր է անպայման դիմել բժիշկ-օտոլարինգոլոգին, որն էլ կգտնի քրոնիկ վարակի օջախն ու կնշանակի տեղային բուժում:
Հարկ է հիշել, որ նման խնդրի դեպքում բուժումը բավական երկարատև է լինում, ուստի դեղամիջոցները պետք է ընդունել երկար ժամանակ և պարբերաբար: Նման դեպքերում ինքնաբուժությունը հակացուցված է, քանի որ դա կարող է խիստ վնասակար լինել առողջության համար և դառնալ էլ ավելի լուրջ բարդությունների պատճառ: Բացի այդ, միայն որակավորված մասնագետը կարող է հստակ ախտորոշել խնդիրն ու նշանակել համապատասխան բուժումը:
ՀՀ ԱԻՆ օդերեվութաբանական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում նոյեմբերի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երեւան քաղաքում նոյեմբերի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է անձրև:
Ամենաբարձր ջերմաստիճանն այսօր Սյունիքի մարզում է` +14-+17 աստիճան ցերեկային ժամերին, ամենացածրը` Շիրակի ու Վայոց Ձորի մարզերում` +19-+13 աստիճան ցերեկային ժամերին:
Վաղը` կիրակի երեկոյան, ՀՀ ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ անձրեւի տեսքով:
Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի երբ չար օրը գա, կարողանաք հետ մղել Չարի հարվածները և անեք ամեն ինչ՝ կանգուն մնալու համար: Հետևաբար պատրա՛ստ եղեք, ամրապնդեցե՛ք ձեր մեջքը ճշմարտությամբ, հագե՛ք արդարությունը զրահի պես և խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը՝ կոշիկի նման: Եվ այս բոլորի վրա առե՛ք հավատի վահանը, որպեսզի կարողանաք հանգցնել Չարի արձակած բոլոր մխացող նետերը: Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը: Այս բոլորի հետ մեկտեղ աղոթեցե՛ք, թախանձագին աղոթեցե՛ք Սուրբ Հոգու օգնությամբ:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 6:13-18)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է անձրև:
Երևան քաղաքի նոյեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.40C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.10C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.40C
Աղետներ, փորձություններ հնարավոր է տարածաշրջանում լինեն, այդ թվում` Հայաստանում: Նման միտք Araratnews.am-ի հետ զրույցում արտահայտեց էքստրասենս Կարեն Ափոյանը` անդրադառնալով վերջին օրերին Իրանում և Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժերին, որոնք զգացվել են Հայաստանի տարբեր շրջաններում, նաև` Արցախում:
«Հայաստանում մեծ աղետի վտանգ չեմ տեսնում, բայց հնարավոր է` հետցնցումների ձևով մեզ մոտ էլ ինչ-որ բաներ զգացվեն: Այս աղետների պատճառները տարբեր են` այսօր մարդկային գիտակցությունը դեպի անկում է գնում, հոգևորը թուլանում է, ագրեսիան շատանում, և բնական աղետները սկսում են շատանալ, այսինքն` այն կապված է մարդկային գործոնի հետ: Ես նաև կանխատեսում եմ, որ ինչ-որ ռիսկային բաներ կան մեր ատոմակայանի հետ կապված»,- նշեց էքստրասենսը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին սպառնացող աղետներին ու պատճառներին, մեր զրուցակիցն ընդգծեց. «Այնտեղ ամեն ինչ ավելի շատ կախված է իրենց ներքին ագրեսիայից: Այդ աղետները զգուշացում են, որ իրենք փոխվեն, դրանք պատահականություններ չեն: Նույնիսկ երաշտը, փոթորիկը, կտրուկ եղանակային փոփոխությունները, ցիկլոնները` դրանք նաև մարդկային գործոնի հետ են կապված: Մարդկային մտածողությունն ազդում է տարերքի վրա: Նույնիսկ հիմա ԱՄՆ-ում գաղտնի ձևերով կարողանում են քամիներ, փոթորիկներ կամ անձրևներ առաջացնել հատուկ սարքերի միջոցով, ու շատ բաներ արհեստածին են, մարդկանց կողմից, նրանք այնպես են անում, որ տարերքները կառավարեն, ու եթե սխալ բան են անում, ու այդ տարերքները չեն կարողանում կառավարել, դրանք ազդում են ամբողջ Երկիր մոլորակի վրա»:
Կարեն Ափոյանը նաև ընդգծեց, որ վտանգների մթնոլորտ կա նաև կոնկրետ Երևանում. «Օրինակ` Հյուսիսային պողոտայի այդ շրջակայքում աղետների որոշակի վտանգ կա, գալու է մի պահ, որ Հյուսիսային պողոտայի բոլոր շենքերը վթարային են դառնալու, մոտ 5 տարուց: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ երբ այդ տարածքի բնակիչներին բռնի ուժով հանեցին, իրենց ծանր էներգիան մնացել է այնտեղ, և ոչ մեկը չի կարողանալու դա վայելել: Այդտեղ չպետք է լինեին բարձրահարկ շենքեր, որովհետև այնտեղ հիմքը ճիշտ չէ: Այսինքն` նաև մեր քաղաքի գլխին էլ որոշակի վատ աուրա կա, որը հիմա ազդում է մարդկանց գիտակցության վրա, մարդիկ բոլորը թուլացել են, համընդհանուր պայքարի ուժ չկա, ինքնագիտակցման ուժ չկա իրենց մեջ»:
Սահմանային լարվածության մասին խոսելիս էլ Ափոյանն ասաց. «Մարդկանց այս գիտակցությունը հնարավոր է ազդի սահմանի վիճակի վրա: Սահմանին լարվածությունը ժամանակ առ ժամանակ լինելու է: Մեծ պատերազմի վտանգ չկա, բայց մյուս տարի ինչ-որ խոշոր մասշտաբային փորձություն է նախատեսված, շատ անսպասելի: Եվ մեր երկրում կան ուժեր` ոչ քաղաքական, որոնք իրենց էներգիայով փորձում են կանխել, ես էլ ուժերիս չափով փորձում եմ, այդտեղ մարդկային գործոնը շատ կարևոր է»:
Pastinfo.am:
ՆԱՍԱ ամերիկյան տիեզերական գործակալության գիտնականները ստեղծել են առաջին ծրագիրը, որը կանխատեսում է գլոբալ մասշտաբներով սառցադաշտային վահանի հալչելու հետևանքով հեղեղումների հնարավոր շրջանները: Ծրագիրը կանխատեսում է նաև, թե ո՛ր քաղաքներին է առավել վտանգ սպառնում:
Ըստ BBC-ի, օրինակ, Լոնդոնի դեպքում ծովի մակարդակի բարձրացումը հիմնականում կախված է Գրենլանդիայի հյուսիս-արևմտյան շրջաններում սառցադաշտերի մակերեսի փոփոխություններից: Իսկ Նյու Յորքի համար կրիտիկական է դառնում հյուսիսային ու արևելյան շրջաններում Գրենլանդիայի ամբողջ սառցե ծածկույթի վիճակը:
Մենք հիմա ի վիճակի ենք ամեն քաղաքի համար հաշվարկել ծովի մակարդակի բարձրացման ճշգրիտ կախվածությունը աշխարհում ցանկացած սառցադաշտից կամ սառցե ծածկույթից, ասում են հետազոտողները: Դա, ըստ նրանց, թույլ կտա կոնկրետ քաղաքի իշխանություններին հետևել այն սառույցների վիճակին, որոնցից առաջին հերթին է կախված տվյալ շրջանում ջրի մակարդակի բարձրանալը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.