29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...
https://www.youtube.com/watch?time_continue=154&v=vnnlSgH4DS4
Հիսուս ասում է.
-Ով որ մարդկանց առաջ դավանի, թե հետևում է ինձ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի դավանի իբրև իրեն հետևորդի՝ Աստծու հրեշտակների առաջ: Իսկ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի ուրանա Աստծու հրեշտակների առաջ: Ով որ Մարդու Որդու դեմ մի խոսք ասի, Աստված պիտի ների նրան, բայց ով որ Սուրբ Հոգուն նախատի, բնավ չի ների նրան, որովհետև նրա արածը հայհոյություն է:
Երբ ժողովարան տանեն ձեզ կամ կառավարիչների և իշխանների առաջ կանգնեցնեն դատելու համար, մի՛ մտահոգվեք, թե ինչպե՛ս պիտի պաշտպանեք ձեզ և կամ ինչ պիտի ասեք, որովհետև Սուրբ Հոգին այդ նույն ժամին կսովորեցնի ձեզ, թե ի՛նչ պետք է ասեք:
(Ղուկասի ավետարան 12:8-12)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Բալետի աստղ Անաստասիա Վոլոչկովան հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել։ Այս անգամ պարուհուն մեղադրում են տղամարդկանցից սեքսի դիմաց գումար վերցնելու մեջ:
Վոլոչկովան, ըստ աղբյուրի, էքսկորտ-ծառայություններ է մատուցել մեծահարուստ տղամարդկանց, նրանցից վերցնելով 15 հազար ԱՄՆ դոլար:
Ինքը՝ Վոլոչկովան դա անվանել է մոդայիկ տենդենց, որը էքսկորտ-ծառայության հետ որևէ աղերս չունի: Տղամարդիկ, ըստ Վոլոչկովայի, ընդամենը գեղեցիկ ուղեկցորդուհու կարիք ունեին, և ինքը չի մերժել նրանց։
Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին հայտնի են դարձել կորպորատիվներում
ելույթների համար հանրահայտ մարդկանց հոնորարները։
Եթե դեռ անցած տարի Օլգա Բուզովան համաձայնում էր կորպորատիվ վարել10 000 եվրոյով, ապա հիմա «Дом 2» -ի աստղը բարձրացրել է գինը մինչեւ 30 000 եվրո։
Մոտավորապես նույնքան արժեն Քսենիա Սոբչակի ծառայությունները։ Կորպորատիվ վարելու համար նախագահի հավանական թեկնածուն պահանջում է 20-35 հազար եվրո։ Բացի դրանից պատվիրատուն պետք է վճարի Սոբչակի թռիչքը բիզնես կարգով ու VIP սրահում սպասարկման վճարը։
Նույնքան արժեն նաեւ ռեփ բաթլների աստղեր Գնոյնիի ու Օքսիմիրոնի ծառայությունները։ Նրանցից յուրաքանչյուրի ելույթն արժե 20-30 հազար եվրո։
Գրիգորի Լեպսը ձեզ համար անձամբ կերգի, եթե նրան վճարեք 50 հազար եվրո։ Նման «առատաձեռն» առաջարկությունը միայն Մոսկվայում է գործում։ Իսկ մարզերում երգչի երկրպագուները ստիպված են Լեպսի ելույթի համար կրկնակի շատ վճարել։
Նմանատիպ «ակցիա» էլ Ֆիլիպ Կիրկորովի մոտ է գործում՝ 50 հազար եվրո՝ Մոսկվայում, 100 հազար՝ մայրաքաղաքի սահմաններից դուրս։ Ընդ որում՝ մայրաքաղաքից դուրս պատվիրատուները պետք է վճարեն նաեւ երգչի ուղեւորավարձը։ Ըստ երեւույթին՝ երգիչն իր բարձր հասակի պատճառով նույնիսկ բիզնես կարգում իրեն հարմարավետ չի զգում։
Եթե դուք որոշեք լսել հայհոյանքներ ու դրա համար դեռ մի բան էլ վճարել՝ ապա ամանորյա տոնակատարությունների համար հրավիրեք Սերգեյ Շնուրովին։ Նրա ելույթի համար ստիպված կլինեք 250-300 հազար եվրո վճարել։
Ընդ որում՝ բոլոր մնացած օրերին «Լենինգրադ» խումբը պատրաստ է աշխատել 2․5-3 անգամ քիչ գումարով։ Ու վերջապես ամենաթանկ ռուս արտիստների ցուցակը գլխավորում է ԱլլաՊուգաչովան։ Ռուսական էստրադայի պրիմադոննան պատրաստ է ձեզ համար կատարել իր հիթերը 350 հազար եվրոյով։ Եթե ելույթը Մոսկվայում է՝ Ալլա Բորիսին պատրաստ է զեղչել մեկ յոթերորդ մասը։ Ըստ երեւույթին՝ հանուն կլորիկ գումարի։
Թող Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնակվի իր ողջ հարստությամբ, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք ու խրատեք միմյանց և սաղմոսներով,
օրհնություններով ու հոգևոր երգերով ձեր սրտերում շնորհակալությամբ օրհներգեք Աստծուն։ Եվ ինչ էլ որ անեք, խոսքով թե գործով, միշտ արե՛ք Տեր Հիսուսի անունով՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Հայր Աստծուն։
(Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին 3:16-17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Այուրվեդյան բժշկության համաձայն՝ գլխի որոշակի հատվածներում նկատվող մշտական ցավը կարող է վկայել բացարձակապես այլ օրգանների խնդիրների մասին:
Ընդ որում՝ յուրաքանրյուր հատվածի ցավը պայմանավորված է լինում այս կամ այն օրգանի աշխատանքի խանգարումներով:
Ստորև բերված նկարում ներկայացված է, թե որ հատվածի ցավը ինչ խնդրով է պայմանավորված:
Ինչի մասին է վկայում մշտական գլխացավը
1. Լարվածություն և լնդերի ու ատամների վարակներ:
2. Ակնագնդերի հատվածի ցավը վկայում է օրգանիզմում թթվայնության բարձր մակարդակի մասին:
3. Ակնակապիճների հատվածի ցավն առաջանում է գաստրիտի ժամանակ:
4. Ստամոքսի բորբոքային հիվանդություններ:
5. Այս հատվածի ցավերը պայմանավորված են լինում խոցային հիվանդությամբ:
6. Աղիների աշխատանքի խանգարումներ:
7. Արգանդափողերի խնդիրներ:
8. Երիկամների հիվանդություններ:
9. Միզուղիների հիվանդություններ:
10. Նյարդացավեր (նևրալգիաներ):
11. Կատարակտի (աչքի ոսպնյակի մթագնում) զարգացում:
12. Քունքի հատվածի ցավն առաջանում է գլխուղեղի և ողնուղեղային նյարդի աշխատանքի խանգարման դեպքում:
Բուժարարները սակայն նշում են, որ այս հատվածների ցավերը կարող են իսկապես պայմանավորված լինել առողջական այլ խնդիրներով, միայն եթե կրում են երկարատև ու պարբերական բնույթ։
Նյութի աղբյուրը՝ econet.ru
Հիսուս ասում է.
-Ոչ ոք ճրագը վառելուց հետո այն չի թաքցնի, կամ կաթսայի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։ Մարմնի ճրագն աչքն է. երբ քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը հիվանդ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Ուրեմն զգո՜ւյշ եղիր, որ չլինի թե քո մեջ եղած լույսը խավարի։ Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, առանց խավարի մի մասնիկ ունենալու իր մեջ, այն ժամանակ ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ։
Հիսուսը դեռ խոսում էր, երբ մի փարիսեցի խնդրեց նրան, որ ճաշի գա իր տուն։ Հիսուսը ներս մտավ և սեղան նստեց։ Երբ փարիսեցին այս տեսավ, զարմացավ, որովհետև ճաշելուց առաջ Հիսուսը չլվացվեց։ Տերն ասաց նրան.
-Հիմա դուք՝ փարիսեցիներդ, մտահոգված եք բաժակի և պնակի արտաքինը մաքրելով, մինչդեռ ձեր ներսը լի է հափշտակությամբ և չարությամբ։ Անմիտնե՛ր, նա, ով արտաքինը ստեղծեց, ներքինն էլ չստեղծե՞ց։ Բայց դուք ինչ կարող եք, տվե՛ք իբրև ողորմություն, և ահա ամեն ինչ մաքուր կլինի ձեզ համար։
Վա՜յ ձեզ, փարիսեցինե՛ր, որ անանուխի, փեգենայի և ամեն տեսակ բանջարեղենի տասանորդը տալիս եք, բայց անտեսում եք Աստծու արդարությունն ու սերը։ Սրանք պետք էր գործադրել՝ առանց մյուսներն անտեսելու։
(Ղուկասի ավետարան 11:33-42)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ի՞նչ նմանություն կա Աստծու տաճարի և մեհյանների միջև: Արդարև, մե՛նք ենք կենդանի Աստծու տաճարը, ինչպես Աստված ինքն ասաց.
«Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ:
Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք՝ իմ ժողովուրդը»:
Ահա թե ինչու Աստված հրահանգում է մեզ.
«Անջատ և հեռո՛ւ կացեք հեթանոսներից, մի՛ դիպչեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ: Ես հայր կլինեմ ձեզ համար, և դուք կլինեք իմ որդիներն ու դուստրերը»:
Սիրելինե՛ր, այս խոստումները եղել են մեզ համար: Ուստի հեռո՛ւ մնանք մարմնական և հոգեկան ամեն պղծությունից, մաքրենք մեզ կատարելապես՝ ապրելով Աստծու երկյուղով:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 6:16-7:1)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Վրաստանին 75 միլիոն դոլարի Javelin հակատանկային հրթիռային համալիրների մատակարարմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը:
Վրաստանն ԱՄՆ-ին է դիմել 410 հրթիռ, 72 նշանառության-արձակման սարքավորում, 10 ուսումնական համալիր գնելու համար: Ամերիկացի զինվորականներն իրենց վրա են վերցրել սարքավորումների տեխնիկական սպասարկումն ու դրանց տեղափոխումը:
Panorama.am: ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ մեկնարկել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Վահան Մարտիրոսյանը ճանապարհների պահպանումն ու շահագործումն ապահովող ստորաբաժանումներին խիստ հանձնարարական է տվել առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներն անհապաղ սկսելու վերաբերյալ, այդ թվում և գիշերային ժամերին` չսպասելով լուսաբացին:
«Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ նախարարության լրատվական ծառայությունը և համապատասխան ստորաբաժանումները աշխատելու են հատուկ ռեժիմով:
Ձմեռային տարեշրջանի ամբողջ ընթացքում նախարարության պաշտոնական կայքում և ԶԼՄ-ներով պարբերաբար լրատվություն կտրամադրվի ՀՀ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ, իսկ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում օպերատիվ տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, կավելանա:
Այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, կարող են ճանապարհների անցանելիության մասին ամբողջական, օպերատիվ տեղեկատվություն ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա:
Նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- հայտնում են նախարարությունից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.