29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...EXCLUSIVE
life.tert.am- հարցազրույցը
Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանն ամիսներ առաջ նշանադրվեց ու տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ բնակվում է ընտրյալը` Վարդանը։ Մերին կարևորում էր պսակադրությունը և օրեր առաջ կայացավ նրա հարսանիքը։ Դերասանուհին հարսանիքից հետո առաջին հարցազրույցը վստահել է Tert.am Life–ին ու պատմել հարսանիքի, ընտանեկան կյանքի և երեխա ունենալու ցանկության մասին։
–Մերի, Երևանից ուղիղ եթերներով հետևում էին հարսանիքիդ։ Կարծես թե, մեծ խնջույք էիք կազմակերպել։ Նախապատրաստական աշխատանքներով ինքնուրո՞ւյն ես զբաղվել։ Ինչպե՞ս ես ընտրել զգեստդ, որը ամենակարևոր «խնդիրն» է հարսնացուների համար։
–Զգեստի ընտրությունը ես ու սկեսուրս ենք արել։ Այն կարվել է հատուկ ինձ համար։
Հայաստանում նշանադրությունն կազմակերպել էինք ես ու ամուսինս, զգեստս իմ ընտրությամբ իրենք էին ուղարկել ԱՄՆ–ից։ Երևանն իմ հարազատ քաղաքն էր, ամեն ինչի տեղը գիտեի։ Այստեղ ամեն ինչ անծանոթ էր։ Ես շատ երջանիկ եմ, քանի որ մեծ օգնություն եմ ստացել սկեսուրիս և ամուսնուս կողմից։ Այստեղ ինձ համար ամեն ինչ նոր էր։ Հարսանիքի ոճով իրենք են զբաղվել։ Իհարկե, ես տվել եմ իմ համաձայնությունը, սակայն քիչ եմ մասնակցել այդ ամենին։ Ես վստահում էի իրենց։ Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այդ օրը կողքիս էին։
300 հոգանոց հարսանիք էր։ Գործընկերներիցս երգեցին Արսեն Գրիգորյանը, Ջոնի Կարապետյանը, Սուրեն Ավոյանը, Լիլուն, Նարեկ Մակարյանը, Թաթուլ Ավոյանը։ Ինձ համար շատ զարմանալի էր, որովհետև էդպիսի առիթներին շատերն իրար չեն ճանաչում, բայց բոլորն ուրախանում էին, պարում։ Ես ու Վարդանն էլ ենք ակտիվ պարել։ Բոլորը պարահրապարակում էին։ Մեր հյուրերից մեկն ասում էր` նույնիսկ տղայիս հարսանիքին այսպես չեմ պարել։
–Այստեղ բավականին քննարկվեց Լիլուի անակնկալը քեզ` «Նորահարսիկ» երգի տեսքով։
– Երգն ինձ համար է գրվել, սակայն վստահ եմ շատերին դուր կգա։ Երբ ես հրավիրեցի Լիլուին, նա ասաց, որ անակնկալ ունի։ Ես կռահում էի, որ խոսքը երգի մասին է։ Շատ հաճելի անակնկալ էր։ Հայաստանում մենք գործընկերներ ենք եղել, սակայն երբեք առանձնակի ընկերություն չենք արել։ Հիմա ասում ենք` ով կմտածեր, որ տարիներ հետո երկուսս էլ կհայտնվենք օվկիանոսից այն կողմ, և նա կողքիս կանգնած կերգի այդ կարևոր պահին։
Ի դեպ, ուսանողական տարիների ընկերուհիս՝ Լիլին, ևս ինձ անակնկալ արեց և նվիրեց իմ սիրելի երգերից մեկը՝ գործընկերուհուս՝ երգչուհի Մագայի երգացանկից:
–Այդ օրը նաև եկեղեցի գնացիք։ Որքանո՞վ ես կարևորում պսակի խորհուրդը։
–Ինձ համար ամենակարևորն Աստծո օրհնություն ստանալն էր։ Ինձ շատ էին ասում` արդեն այստեղ ես, ինչիդ է պետք հարսանիքը, սակայն ես շատ էի ուզում ստանալ Աստծո օրհնությունը։ Զույգը պիտի մտնի Աստծո տաճար, տեր ու հնազանդ լինելու երդում տա։
–Դու նշում ես, որ ընտանիքում բոլորը քո հանդեպ հոգատար են, սակայն կենսակերպ փոխելը միանգամից ու հեշտ չի ստացվում։ Ինչպե՞ս ստացվեց նոր ընտանիքիդ ինտեգրման ընթացքը։
–Չեմ հերքում, որ բարդություններ կան ինքս իմ, շրջապատի, քաղաքի հետ։ Այստեղ ամեն ինչ լի է, բայց ուզում ես գնալ քո փոքր քաղաքի ինչ–որ մի անկյուն, որը քեզ հարազատ է։ Ընտանիքս ինձ շատ ջերմ է ընդունել, որպեսզի ինձ լավ զգամ։ Ես դեռևս չեմ ճաշակել բարդությունների համը։ Ինձ համար դեռ կյանքի այդ լավ շրջանն է, որն ինձ որևէ դժվարության առաջ չի կանգնեցրել։
–Մերի, դու հասուն տարիքում ստեղծեցիր քո ընտանիքը, երբ կյանքի որոշակի փորձ ունես, թերևս, ավելի խոհեմ ես։ Հայկական իրականության մեջ հասուն տարիքում ամուսնանալը համարվում է «ուշացած», երբեմն աղջիկները մտավախություններ են ունենում։ Ինչպիսի՞ հարս ես։ Կարողանո՞ւմ ես պահել եկեղեցում տվածդ խոստումն ու «հնազանդ» լինել:)
— Ես երբևէ մտավախություն չեմ ունեցել, որ չեմ ամուսնանա կամ ամուսնացել եմ, կբաժանվեմ։ Իհարկե, ես շատ էի ուզում կազմել իմ ընտանիքը։ Շատերը զարմացած են, թե ինչու եմ ամեն ինչ թողել, եկել այստեղ։ Ես միշտ ռիսկով եմ առաջնորդվում, ռիսկը գործի կեսն է։ Եթե ռիսկ չունենաս, մեծ քայլեր անելու ցանկություն, կմնաս ստվերում։ Երևի թե, դրա շնորհիվ է, որ կարողացել եմ հասնել այն ամենին, ինչ ունեմ։ Հիմա ռիսկով եմ, սակայն ավելի խոհեմ։ Եթե 18-ում կփորձեի իմ ասածն առաջ տանել, հիմա շատ բաների մեջ չեմ խորանում, տեղի չեմ տալիս, որ շարունակվի։ Սկեսուրս ասում է, որ ես «քեն պահող» չեմ։ Ես հասկանում եմ, որ շատ բաների պետք է կուլ գնալ, հնազանդվել, որովհետև ես արդեն արել եմ ընտրությունը և, բնականաբար, սիրում եմ։ Ես հասկանալով եմ արել այդ ամենը։ Ո՞վ է ասել, որ ամեն ինչ հեշտ ու հանգիստ պետք է լինի։ Կարևորը` մեր ընտանիքում բոլորս իրար հարգում ենք, լսում, ընդունում միմյանց որոշումները։
–Մի առիթով խոսել ես այն մասին, որ այլևս չես ուզում ուժեղ լինել։ Ուզում ես կողքիդ ունենալ մեկին, որի հետ կարող ես թույլ լինել։
–Ես միշտ ասել եմ, որ ուժեղ եմ, բայց այլևս չեմ ուզում ուժեղ լինել։ Մի սրտաճմլիկ հարցազրույց էի տվել, որ ճամպրուկս տանող չկար, իսկ ես, երբեմն, ուզում եմ թույլ լինել։ Իհարկե, հիմա այդպես չէ։ Իմ կողքին կա մարդ, ով կտանի ճամպրուկս։ Երբ ես Հայաստանում ինչ–որ տեղ էի գնում, գիտեի, որ ինքս պիտի վերադառնամ, մեքենա վարեմ, հիմա ես կողքիս ունեմ մարդ, որն իմ փոխարեն կանի այդ ամենը։ Գուցե ծիծաղելի մանրուքներ թվան, սակայն դա հաճելի է։ Միևնույն ժամանակ, հիմա հակված եմ կարծել, որ սխալվել եմ, թե կինը պետք է թույլ լինի։ Երբ ամուսնացած ես, պիտի շարունակես ուժեղ լինել։ Պիտի ավելի ուժեղանաս, որպեսզի կարողանաս պահել քո կառուցած ընտանիքը։ Այս դաշտը թույլերինը չէ։ Եթե թույլ լինես, սա էլ կկորցնես։
–Ո՞ր թուլությունը կարող է ընտանիքի գին ունենալ։
–Բոլոր տիպի թուլությունները։ Նշածս մանրունքներում կարող ես թուլանալ, իսկ ընտանիքում` կնոջ, հարսի դերում, պիտի ներքուստ ուժեղ լինես, որ կարողանաս դիմակայել, կանգուն մնալ։ Չպիտի կորցնես տեսակիդ ուժեղությունը։
–18 տարեկանում սերը բերում է վարդագույն կյանք, իսկ ի՞նչ է բերում 30–ում։
–Իմ դեպքում բերեց ընտանիք ու ամուսնություն։
18 տարեկանում ինձ մոտ միշտ խնդիր էր անորոշությունը, թե ինչ է լինելու, լինելո՞ւ է, թե՞ ոչ, արդյոք ճիշտ ընտրություն եմ արել, արդյոք միասին ենք լինելու։ Այս տարիքում իմ սերն ինձ բերեց որոշակիություն, հարցերը կոնկրետ լուծելու ու պատասխաններ տալու ունակություն, ամրություն, կայունություն, պատասխանատվության զգացումը պինդ պահելու հմտություն։
–Երջանի՞կ ես։
–Իհարկե, շատ։
–Քո զգացմունքային դաշտում ի՞նչ է փոխվել։
–Առաջ ավելի էմոցիոնալ էի։ Շատ էի լաց լինում։ Արտաքուստ թվում է, թե ինձ ոչ ոք չի կարող նեղացնել, ես չեմ կարող արցունքներս ցույց տալ, բայց ես կարող էի հուզվել շատ փոքր բանից։ Այդ առումով չեմ փոխվել, սակայն հիմա ավելի հանգիստ եմ դարձել, ավելի կողմնորոշված եմ, գիտեմ` ինչ ունեմ և ինչ պիտի ունենամ։ Իմ ապագան փոքրիշատե երևում է ինձ։ Ես հիմա ստացել եմ իմ գլխավոր հարցի պատասխանը։ Ավելի խաղաղված ու ներդաշնակ եմ դարձել։ Հարսանիքի օրը բոլորը ծիծաղում էին վրաս. բոլորը վազվզում էին, ես հանգիստ էի, չէի լարվում։
–Մերի, կանանց մոտ մայրական բնազդը շատ ուժեղ է և որոշակի տարիքում գլուխ է բարձրացնում։ Մայրանալու մեծ ցանկություն ունե՞ս։
–Շատ։ Կար ժամանակ, երբ ես պատրաստ չէի մայր լինել, պատրաստ չէի այդքան մեծ պատասխանատվություն վերցնել ինձ վրա։ Արդեն մի քանի տարի է, երբ նույնիսկ իմ սերիալային երեխաների հետ եմ կապվում, նվերներ մատուցում։ «Առաջնորդներում» իմ երեխայի հետ մինչև հիմա կապ ունեմ, իր մայրիկն ինձ լուսանկարներ է ուղարկում։ Նկարահանումների ժամանակ գրկում էի երեխային ու մտածում` երանի Աստված ինձ էլ պարգևի այս հրաշքից։
Ես միշտ կարծել եմ, որ դա Աստծո կամքն է։ Երբ կուղարկի այդ հրաշքին, որին սպասում եմ և սիրում, կընդունենք իրեն։ Մենք ժամանակ չենք սահմանել։ Կարող ենք իր հետ էլ վայելել մեր նորաստեղծ ընտանիքի բարիքները։
–Քանի՞ երեխա եք ուզում ունենալ։
–Այդ մասին չեմ մտածում։ Հիմա միայն առաջնեկի մասին եմ մտածում։
Ի դեպ, շատ խոսակցություններ կային, որ շորը փորիկս էր փակում, արդեն բալիկի եմ սպասում և այլն։ Նման բան չկա։ Հասկանում եմ, որ երբ ամուսնանում ես, նույնիսկ, դրանից առաջ էլ մարդիկ արդեն մտածում են, որ նմանատիպ բան կարող է լինել ու այո, կարող էր լինել, բայց չկա։ Ես դեռ չեմ սպասում բալիկի։
–Մերի, ԱՄՆ տեղափոխվելուց հետո մի հարցազրույցում ասացիր, որ ամուսինդ չի ցանկանում, որ խաղաս սերիալներում, դու էլ չես ուզում հակառակվել։ Հիմա քո կյանքում երջանիկ շրջան է, սակայն աշխատող մարդու մոտ որոշ ժամանակ անց առաջ է գալիս նորից աշխատելու ցանկությունը։ Հնարավո՞ր է կոմպրոմիսի գաք։
–Երբ ես Հայաստանում գիշեր–ցերեկ աշխատում էի, մտածում էի` կկարողանա՞մ մի օր հանգստանալ, ինձ թույլ տալ չաշխատել ու հանգիստ նստել։ Աստված ինձ տվեց այդ հնարավորությունը, այն էլ բոնուսի տեսքով` ես ոչ թե գործազուրկ եմ, այլևս պահանջված չեմ, այլ ամուսնացել եմ։ Երեկ ես երեկոյան 12–ին արդեն քնած էի, իսկ Հայաստանում 1-2–ից շուտ չէի քնում։ Հիմա ես հանգիստ կյանքի մեջ եմ, որն ինձ դուր է գալիս, հաճախ նախընտրում եմ տանը մնալ։ Իհարկե, գալիս է մի պահ, երբ շարունակելու ցանկություն ես ունենում, առավել ևս, երբ տեսնում ես քո արած ֆիլմերը, կարոտում ես։ Մինչև ամուսնությունը ես Վարդանին ասացի, որ ամուսնությունից հետո չեմ աշխատի, սակայն հիմա երկուսս եկել ենք այն մտքին, որ ես պետք է շարունակեմ և պահպանեմ իմ ստեղծածը, իմ անունը։ Ես կաշխատեմ, ուղղակի ոչ այդ մասշտաբով։ Եթե նկարահանվում ես սերիալում, չունես նկարահանման ռեժիմ, ժամ, գնում ես, չես գալիս։ Գուցե, որպես հաղորդավարուհի շարունակեմ ներկայանալ։
Ես հիմա միայն ինձ համար չեմ պատասխանատու։ Ես ապրում եմ մի ընտանիքում, որտեղ ինձ սպասում են։ Ես հարս եմ և չեմ կարող ժամերով թողնել ու գնալ։
–Խանդն ի՞նչ տեղ ունի ձեր հարաբերություններում։
–Ես էլ ամուսինս էլ խանդոտ ենք, ինչպես յուրաքանչյուր սիրող մարդ։
–Մերի, դեռ նշանդրեքիցդ հետո քննարկումներ ծավալվեցին, որ ապահոված ընտանիքից ես ամուսին ընտրել։
–Իմ ամուսինը մեծահարուստ է, որովհետև ունի ինձ:)
–Արդեն մի քանի ամիս է` ԱՄՆ–ում ես ապրում։ Ինչպե՞ս ես ադապտացել ամերիկյանկենսակերպին։
–Ես շատ հեշտ ադապտացող տեսակ եմ։ Ինձ որտեղ դնեն, կարող եմ ծաղկել, ապրել, ստեղծել։ Իմ երկրորդ ընտանիքն ինձ շատ է օգնում, որպեսզի կարողանամ շատ հեշտ հասնել այդ ամենին։ Նրանք այնքան շատ են ամեն ինչ անում, որ նույնիսկ կարիք չեմ ունենում ինչ–որ բան փնտրելու։ Միշտ կողքիս են։ Մեծահոգաբար են պատասխանում ամեն հարցիս, ինքս ինչ–որ բան անելու կարիք, անգամ, չեմ ունենում։ Ես չեմ տեսնում այն դժվարությունները, որոնք մարդիկ ունենում են, երբ միայնակ գալիս են օտար երկիր ու սկսում կառուցել իրենց կյանքը։
Ամենաբարդը կարոտը հաղթահարելն է։ Դա ամենավատ բանն է, որը պարուրում է էստեղ գտնվող յուրաքանչյուր հայի։ Ամեն մանրուքը կարոտում ես։ Ես 30 տարի ապրել եմ Երևանում, հիմա ամեն ինչ թողել եմ ու եկել այստեղ։ Դա դժվար հաղթահարելի զգացողություն է։ Մամայիս եմ շատ կարոտում։ Բարեբախտաբար, հիմա նա իմ կողքին է։ Հարսանիքիս առթիվ եկել էր և կմնա մինչև հունվար։
«Նորածին Երկիրը Լուսնի նախնի Թեյայի հետ բախումից հետո «կերել է» մոլորակների մի քանի սաղմ: Դրանց հետքերը երկրաբանները հայտնաբերել են Գրենլանդիայում մոլորակի հնագույն տեսակներում»,- հայտնում է Nature Geoscience ամսագիրը:
«Մենք ստեղծել ենք համակարգչային մոդելները նրա, թե ինչպես է նորածին Երկիրը բախվել այլ երկնային մարմինների և ինչպես են դրանց մետաղները և սիլիկատները խառնվել մատերիային»,- հայտարարել է Սիմոն Մարհին Բոուլդերում Հարավարևմտյան հետազոտական ինստիտուտից:
Համապատասխան բացահայտման հետազոտողներին մղել են դատողությունները Լուսնի բաղադրության մասին: Համարվում էր, որ այն ձևավորվել է Թեյայի և Երկրի սաղմի բախումից հետո: Բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բախում է եղել նաև այլ մոլորակների հետ, որոնք Երկիրը կուլ է տվել:
Գիտնականները համոզված են, որ մեր մոլորակի ընդերքում կարելի է կուլ տալու հետքեր գտնել:
՝
Հիսուսը ժողովրդին իր բոլոր ասելիքները վերջացնելուց հետո գնաց Կափառնայում։ Այնտեղ հռոմեացի մի հարյուրապետ կար, որի ծառան, որ շատ
սիրելի էր նրան, մահամերձ հիվանդ էր։ Հարյուրապետը երբ լսեց Հիսուսի մասին, մի քանի հրեա երեցների ուղարկեց նրա մոտ՝ խնդրելով, որ գա և փրկի իր ծառային։ Երեցները եկան Հիսուսի մոտ և թախանձագին խնդրելով՝ ասացին.
-Արժանավոր մեկին է, որ բարիք պիտի անես. նա սիրում է մեր ազգը և ինքն է, որ ժողովարան կառուցեց մեզ համար։
Հիսուսը գնաց նրանց հետ։ Երբ մոտեցել էր տանը, հարյուրապետն իր բարեկամներին ուղարկեց, որ նրան ասեն.
-Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, ես արժանի չեմ քեզ իմ հարկի տակ ընդունելու. դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի գալու քեզ մոտ։ Հրահանգի՛ր միայն, և իմ ծառան կառողջանա, որովհետև ես ինքս էլ, որպես իշխանության ենթակա մարդ, իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, և գնում է, մեկ ուրիշին, թե՝ արի՛, և գալիս է, և իմ ծառային, թե՝ արա՛ այս բանը, և կատարում է։
Հիսուսը երբ այս լսեց, հիացավ նրա վրա և դառնալով իրեն հետևող բազմությանը՝ ասաց.
-Իսկապես ասում եմ ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա։
Պատգամավորները տուն վերադարձան և հիվանդ ծառային գտան բժշկված։
(Ղուկասի ավետարան 7:1-10)
Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթեք, խնդրանք, պաղատանք և գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և իշխանության գլուխ կանգնած բոլոր մարդկանց համար, որպեսզի խաղաղ ու հանդարտ կյանք վարենք՝ կատարյալ աստվածապաշտությամբ և պարկեշտությամբ, որովհետև ա՛յդ է բարին և ա՛յդ է փափագում Աստված՝ մեր Փրկիչը։ Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը, թե մե՛կ Աստված կա միայն, և մե՛կ միջնորդ Աստծու և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը, որն ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլոր մարդկանց համար։
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 2:1-6)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Բրբանկի առաջնորդանիստ եկեղեցու Համբար սրահում դեկտեմբերի 4 -ին հայ համայնքը նշեց Վարդգես Պետրոսյանի ծննդյան 85- ամյակը։
Երեկոն անցավ ջերմ մթնոլորտում։ Վարդգես Պետրոսյանին ներկայացրեցին նրան ճանաչողները, կարդացին գրողի ստեղծագործություններից, սիրված երգիչները տոնական տրամադրություն հաղորդեցին երեկոյին։
Մենք բոլորս էլ բաց երեսով Տիրոջ փառքն ենք արտացոլում հայելու նման, այդ նույն պատկերով ենք փոխակերպվում հետզհետե աճող մի փառքով: Եվ այդ փոխակերպումն իրագործում է Տիրոջ Հոգին:
Մենք հրաժարվել ենք վարագույրի հետևում նյութված ամոթալի գործերից, այսինքն՝ խորամանկություն չենք գործադրում և Աստծու խոսքը չենք նենգափոխում, այլ բացեիբաց ճշմարտությունն ենք հայտնում ու այդպես ներկայանում մարդկանց առաջ, ինչպես կանեինք Աստծու առաջ: Իսկ հակառակ սրան, եթե մեր քարոզչությունը մութ է թվում ոմանց, ապա մութ է թվում միայն նրանց համար, ովքեր կորստյան ճանապարհին են: Այս աշխարհի «աստվածը»՝ Սատանան, կուրացրել է այդ անհավատների միտքը, որպեսզի չլինի թե Ավետարանի բերած լույսը ծագի նրանց մեջ, այսինքն՝ տեսնեն փառքը Քրիստոսի, որ պատկերն է անտեսանելի Աստծու… Աստված, որ ասաց, թե՝ «Խավարի մեջ թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք և Աստծու փառքը ճանաչենք Հիսուս Քրիստոսի անձի մեջ:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 3:18-4:6)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Տոն սուրբ առաքյաների և մեր առաջին լուսավորիչների`
Թադեոսի և Բարդուղիմեոսի
Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են: Եթե մարգարեության պարգև ունենամ, կարողանամ բոլոր խորհուրդների խորքը թափանցել ու հասնեմ ամբողջական գիտության, և եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ ուժեղ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ: Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվում:
Սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո: Սեր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը:
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 13:1-6)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Թուրք երգչուհի Սեզան Աքսուի (Ֆաթմա Սեզան Յըլդըրըմ) մենահամերգի ժամանակ թուրքական երգչախումբը, Վարդնանց հայկական երգչախմբի և Դիարբեքիրի մանկական երգչախմբի հետ միասին կատարում են Էրեբունի-Երևան երգը:
Հիսուս ասում է.
-Երբ տեսնում եք, որ արևմուտքից ամպ է գալիս, իսկույն ասում եք. «Անձրև է գալու», և այդպես էլ լինում է: Երբ քամին փչում է հարավից, ասում եք. «Սաստիկ շոգ է լինելու», և այդպես էլ լինում է: Կեղծավորնե՛ր, երկինքն ու երկիրը դիտելով՝ կարողանում եք կանխատեսել գալիք եղանակը. ինչո՞ւ, սակայն, չե՞ք կարողանում հասկանալ ներկա ժամանակի իմաստը:
(Ղուկասի ավետարան 12:54-56)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հիսուս կանչեց տասներկու աշակերտներին և նրանց զորություն ու իշխանություն տվեց բոլոր չար ոգիները հանելու և հիվանդությունները բժշկելու: Ապա ուղարկեց նրանց, որ քարոզեն Աստծու արքայությունն ու բժշկեն հիվանդներին: Եվ նրանց ասաց.
-Ճանապարհի համար ձեզ հետ ոչ մի բան մի՛ վերցրեք. ո՛չ գավազան, ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ. ավելորդ հագուստ մի՛ ունեցեք: Որ տունը որ մտնեք, այնտե՛ղ իջևանեցեք, մինչև որ մեկնեք այնտեղից: Իսկ երբ դուրս ելնեք այն քաղաքից, որի բնակիչները ձեզ չեն ընդունել, թա՛փ տվեք ձեր ոտքերի փոշին՝ որպես վկայություն նրանց դեմ:
(Ղուկասի ավետարան 9:1-5)
Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով. նորից եմ ասում՝ ուրա՛խ եղեք: Բոլորի հանդեպ ազնի՛վ եղեք: Շուտով գալիս է Տերը: Թող որևէ բան չմտահոգի ձեզ, այլ ձեր աղոթքների և աղաչանքների մեջ գոհունակ սրտով միշտ Աստծուց խնդրեցեք այն, ինչի կարիքն եք զգում, և այն ժամանակ Աստծու խաղաղությունը, որ մտքով հնարավոր չէ հասկանալ, խաղաղ կպահի ձեր սրտերն ու մտքերը, որոնք միացած են Հիսուս Քրիստոսին:
(Պողոս առաքյալի նամակը փիլիպպեցիներին 4:4-7)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Բեռլինի Technische Universität-ում հոգեբանների և բժիշկների խումբը ապշեցուցիչ հայտարարություն է արել:
Փորձագետները պնդում են, որ մահից հետո կյանք գոյություն ունի այս կամ այն ձևով, և դա ապացուցվել է կլինիկական փորձարկումների միջոցով:
Փորձերի ընթացքում կյանքի վերադառնալուց առաջ հիվանդները մոտ 20 րոպե կլինիկական մահի վիճակում են եղել:
4 տարվա հետազոտությունները կատարվել են 944 կամավորների մասնակցությամբ, նաև դեղամիջոցների համադրությամբ, ինպիսիք են՝ ադրենալինը և դիմեթիլտրիպտամինը, որոնք օրգանիզմին հնարավորություն են տալիս կլինիկական մահի վիճակին և վերակենդանացման գործընթացին դիմանալ առանց մարդու առողջությանը վնաս պատճառելու:
Կլինիկական մահից հետո բժիշկներն օգտագործել են դեղամիջոցների այլ խառնուրդ, որոնք ֆիլտրել են օզոնը հիվանդի արյան միջից վերակենդանացման ժամանակ 18 րոպե անց:
Փորձի ադյունքները ցույց են տվել, որ մարդիկ իրենց մահվան կլինիկական փորձի հիշողություններ են ունեցել, դրանց մեծ մասը շատ նման է եղել: Սակայն որոշ տարբերություններ են եղել:
Կամավորների մեծ մասը մարմնից անջատվելու, լևիտացիայի զգացում է ունեցել, լիակատար հանգստություն, անվտանգություն, ջերմություն, բացարձակ լուծարման զգացողություն, նաև վառ լույսի առկայություն է զգացել:
Գիտնականները նշում են, որ կրոնական հավատալիքները ոչ մի ազդեցություն չեն ունեցել փորձի մասնակիցների զգացողությունների և ապրումների վրա:
Ուսումնասիրությունն ընդգրկել է տարբեր կրոնների հետևորդ մարդկանց՝ քրիոստոնյաների, մուսուլմանների, հրեաների, հինդուիստների, նաև աթեիստների:
Գիտնականները հետմահու կյանքի գոյության ապացույցները կապում են մտքի և մարմնի երկվության հետ: Նրանք նշում են, որ կա կյանք մահից հետո ու երևում է՝ դա բոլորին է վերաբերում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.