29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երբ տուն մտան, Հիսուս հարցրեց աշակերտներին.
-Ինչի՞ մասին էիք վիճում ճանապարհին:
Նրանք լուռ մնացին, որովհետև ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ո՛վ է մեծը: Երբ նստեց, կանչեց տասներկու աշակերտներին և ասաց նրանց.
-Եթե մեկն ուզում է առաջինը լինել, թող բոլորի վերջինը լինի և բոլորի սպասավորը:
Ապա վերցրեց մի փոքրիկ երեխայի, կանգնեցրեց նրանց մեջտեղը և նրան գիրկն առնելով՝ ասաց.
-Ով որ այսպիսի մի երեխա ընդունի իմ անունով, ի՛նձ ընդունած կլինի, և ով որ ինձ ընդունի, ընդունած կլինի ոչ թե ինձ, այլ ինձ ուղարկողին:
(Մարկոսի ավետարան 9:33-37)
Ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, մարդկանց մեջ վերջինների շարքը դասեց մահապարտների պես, և մենք տեսարան դարձանք ամբողջ աշխարհի՝ թե՛ հրեշտակների և թե՛ մարդկանց համար: Մենք ի սեր Քրիստոսի «հիմար» եղանք, իսկ դուք, հազիվ Քրիստոսին միացած, իմաստո՞ւն դարձաք, մենք՝ տկար, իսկ դուք՝ հզո՞ր, մենք՝ անարգ, իսկ դուք՝ փառավո՞ր:
Մարդիկ հայհոյո՞ւմ են մեզ, մենք օրհնում ենք նրանց: Հալածո՞ւմ են մեզ, մենք համբերում ենք: Վարկաբեկո՞ւմ են մեզ, մենք ազնվությամբ ենք պատասխանում…
Հետևաբար, խնդրում եմ ձեզ, ի՛նձ նմանվեցեք:
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 4:9-10, 16)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը ամենախոշոր կորպորատիվ հավաքույթներ կազմակերպող քաղաքներից են, գրում է KP.ru-ն։ Չնայած Պիտերում զվարճանում են ոչ միայն տեղացիները՝ որոշ ընկերություններ այստեղ են բերում իրենց աշխատակիցներին՝ տոնելու Ամանորը։ Մոտ տասնյակ միջոցառումներ են անցնելու Սոչիում ու Կրասնոդարում։ Արտասահմանը նույնպես ընդգրկված է ռուս արտիստների հյուրախաղային գրաֆիկում։ «Մերոնց համար» երկու միջոցառում է կազմակերպվելու Ռիգայում, որտեղ արդեն գնված են տոմսեր հայրենական աստղերի դեսանտի համար։ Բալիում մեծ հավաքույթ է լինելու՝ «Լենինգրադ» խմբի մասնակցությամբ։ Ռուսական մի քանի երեկույթներ էլ Շվեյցարիայում են անցնելու, մեկը՝ Ամանորից հետո։ Մի երեկույթ էլ Մալդիվներում է ծրագրված։ Կուրշեւելում այս տարի շատ համերգներ չեն լինի՝ այս ֆրանսիական վայրը այլեւս ռուս օլիգարխների «հզորության վայր» չէ։
Գաղտնիք չէ, որ հիմա ամենապոպուլյար երգչուհին Սվետլանա Լոբոդան է։ Նա բոլոր երաժշտական արարողությունների ժամանակ ստացել է գլխավոր մրցանակները, հայտնվել երաժշտական բոլոր ծառայությունների ամփոփիչ թոփ- ցուցակներում։
Ժողովուրդն ուզում է պարել ու լիցքաթափվել ու այդ ամենը ստանում է Լոբոդայի երգերում։ «Твои глаза», «Случайная», «К черту любовь» ու մյուս հիթերը պահանջվախ են կորպորատիվ տոնակատարությունների մեծ մասում։ Լոբոդայից բացի պոպուլյար են Լոենիդ Ագուտինը, Գրիգորի Լեպսը։
Նորերից երեկույթների ամենապահանջված երգիչների ցուցակում են հայտնվել Մաքս Բարսկիխն ու «Грибы» խումբը, իսկ Սոֆիա Ռոտարուն ու Ալլա Պուգաչովան միշտ ցանկալի են կորպորատիվներում, բայց նրանց ներկայության համար ոչ բոլորը կարող են այդքան գումար վճարել։Պահանջված են նաեւ Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարեւն ու Անի Լորակը։ Նրանք այս տարվա ընթացքում թողարկել են նոր հիթեր, ինչը դրական է ազդել պատվերների քանակի վրա։
«Լենինգրադ» — 100 000 եվրո
Գրիգորի Լեպս — 100 000 եվրո
Ստաս Միխայլով — 100 000 եվրո
Նիկոլայ Բասկով — 100 000 եվրո
Սոֆիա Ռոտարու — 100 000 եվրո
Սվետլանա Լոբոդա — 70 -100 000 եվրո
Անի Լորակ- 50 -60 000 եվրո
Պոլինա Գագարինա — 50 000 եվրո
Մաքս Բարսկիխ — 50 000 եվրո
Սերգեյ Լազարեւ — 50 000 եվրո о
Դիմա Բիլան — 50 000 եվրո
Լոլիտա — 40 000 եվրո
«Грибы» — 40 — 50 000 եվրո
Օլգա Բուզովա- 35 000 եվրո
Վալերիա — 30 000 դոլար
Հիսուս ասում է.
-Հաստա՛տ իմացեք, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է մագլցում, նա գող է և ավազակ. իսկ ով դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է: Դռնապանը դուռը բացում է նրա առաջ, և ոչխարները հետևում են նրա ձայնին: Նա իր ոչխարներին կանչում է իրենց անունով և դուրս է տանում նրանց: Եվ երբ իր ոչխարներին դուրս է հանում, ինքն է առաջնորդում նրանց, և ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը: Օտարի չեն հետևում, ընդհակառակը, փախչում են նրանից, որովհետև չեն ճանաչում օտարի ձայնը…
-Ե՛ս եմ դուռը. ով որ իմ միջով անցնելով ներս մտնի, կփրկվի: Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և փչացնելու: Ես եկա, որպեսզի կյանք ունենան, և կյանքը լինի առավել լեցուն:
(Հովհաննեսի ավետարան 10:1-5, 9-10)
Լսեցե՛ք ձեր առաջնորդների խոսքը, որովհետև նրանք անքուն հսկում են ձեր հոգիների համար՝ գիտենալով, որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, և հնազա՛նդ եղեք նրանց, որպեսզի նրանք ուրախությամբ կատարեն իրենց պաշտոնը և ոչ թե հառաչելով, որովհետև դա ձեր օգուտի համար չի լինի:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 13:17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Կենդանակերպի նշանն էականորեն ազդում է մարդու հաջողության վրա կյանքի տարբեր բնագավառներում, այդ թվում՝ նաև նյութական բարօրության վրա:
Կենդանակերպի նշանի համապատասխան ընտրված փողի թալիսմանը դեպի իր տերը կգրավի ֆինանսական հաջողությունը, կապահովի աճը կարիերայում և դրամապանակի ստաբիլ պարունակությունը:
Կրակի տարերքի ներկայացուցիչներին (Խոյ, Առյուծ, Աղեղնավոր) ֆինանսական բարօրություն կապահովի մետաղից պատրաստված թալիսմանը: Մետաղը կոփվում է կրակի մեջ, կատարելագործվում է բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ, դրա համար էլ կենդանակերպի հրե նշաններին նվիրում է պատասխան բարերար ազդեցություն: Որպես թալիսման կարող է հանդես գալ հին մետաղադրամը, մատանին, կուլոնը կամ մետաղական կոճակը: Էներգիայի առավելագույն հոսք կապահովեն թանկարժեք մետաղները` ոսկին, պլատինը, արծաթը: Մեծ ֆինանսական հաջողություն կապահովի կենդանակերպի Ձեր նշանի պատկերով թալիսմանը: Մետաղադրամն անհրաժեշտ է դնել դրամապանակի մեջ, բայց ոչ թե փողի հետ, այլ՝ դատարկ մասում: Ֆինանսական հաջողությունը գրավելու համար մատանին անհրաժեշտ է կրել ձախ ձեռքի միջնամատին:
Կենդանակերպի Հողի տարերքի նշաններին (Այծեղջյուր, Ցուլ, Կույս) դրամական հոսք կապահովեն կիսաթանկարժեք քարերը` սերդոլիկը և ռոդոնիտը: Դրանք կարելի է դրվագազարդել շրջանակի մեջ և կրել որպես զարդ, բայց անպայման պարանոցին: Կախված կարմիր թելով այդ թալիսմանը նույնպես շատ կօգնի դրամական հարցերում, բայց թելն անպայման պետք է բրդյա լինի: Ամբողջական քարը, որը զարդի դետալ չի հանդիսանում, պետք չէ միշտ կրել: Եկամուտի ստաբիլ աճի համար անհրաժեշտ է քարը դնել այնտեղ, որտեղ հիմնականում պահվում են ընտանեկան խնայողությունները: Այ իսկ պատասխանատու պահերին, օրինակ` գործարք կնքելիս կամ վարկ ստանալիս, անհրաժեշտ է, որպեսզի թալիսմանը լինի Ձեզ հետ: Դրեք քարը Ձեր գրպանում և դիպչեք նրան, երբ օգնություն է անհրաժեշտ, և ֆինանսական հաջողությունը չի թողնի Ձեզ:
Կենդանակերպի Օդային նշաններին (Կշեռք, Ջրհոս, Երկվորյակներ) հարմար կլինի թալիսմանը` պատրաստված բյուրեղապակուց և ապակուց: Թալիսմանի ձևը, որը լավագույնս կաջակցի ֆինանսական հաջողության գրավմանը, բրգաձևն է կամ կոնաձևը: Փոքրիկ ապակե բուրգը` դրված սենյակի կենտրոնում, դեպի տուն կգրավի դրական էներգիան, և Ձեր բյուջեն կաճի: Կանանց համար որպես թալիսման կարող են հանդես գալ բրգաձև կամ կոնաձև զարդերը, բայց դրանք անհրաժեշտ է կրել ինչքան հնարավոր է հողից բարձր, օրինակ` պարանոցին կամ ականջներին:
Ջրի տարերքի ներկայացուցիչներին (Խեցգետին, Կարիճ, Ձուկ) դրամական հաջողություն կբերեն արծաթից պատրաստված իրերը, որոնք թեմատիկ կապ ունեն ջրի հետ: Կանանց եկամուտի հոսք կնվիրի շղթան կամ թևնոցը, որոնցից կախված կլինի ձկան կամ ջրահարսի տեսքով կուլոն, տղամարդկանց` ծովային զարդերով արծաթապատ գլանատուփը կամ արծաթյա խարիսխով կախազարդը: Այսպիսի թալիսմանները պարտադիր չէ միշտ Ձեզ մոտ պահելը. դրանցից օգնություն խնդրեք անբարենպաստ օրերին կամ այն ժամանակ, երբ կարևոր պայմանագիր եք կնքում:
Դրամական թալիսմանը կօգնի Ձեզ հաղթահարել դժվարությունները և հասնել հաջողության:
Շատ մաքսավորներ և մեղավորներ Հիսուսի մոտ էին գալիս, որպեսզի լսեին նրան: Փարիսեցիներն ու Օրենքի ուսուցիչները սկսեցին տրտնջալ՝ ասելով.
-Ինչպե՞ս է լինում, որ այս մարդն ընդունում է մեղավորներին և ճաշում նրանց հետ:
Հիսուս հետևյալ առակը ասաց նրանց.
-Ենթադրենք, որ ձեզնից մեկը հարյուր ոչխար ունի: Երբ նրանցից մեկը կորցնի, իննսունիննին արոտավայրում չի՞ թողնի և չի՞ գնա կորածի հետևից, մինչև որ գտնի այն: Եվ երբ գտնի, ուրախությամբ իր ուսերի վրա կդնի և կվերադառնա տուն, կկանչի իր բարեկամներին ու հարևաններին և կասի նրանց. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը»:
Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն պիտի լինի մեկ ապաշխարող մեղավորի համար, քան իննսունինը արդարների համար, որոնք ապաշխարության պետք չունեն:
(Ղուկասի ավետարան 15:1-7)
Եղբայրնե՛ր, աղոթեցե՛ք մեզ համար, որպեսզի արագ ընթանա Տիրոջ խոսքի տարածման գործը և ամեն տեղ հասնի փառավոր արդյունքի, ինչպես եղավ
ձեզ մոտ։ Աղոթեցե՛ք նաև, որ Աստված մեզ ազատի չար և անպատկառ մարդկանցից, որովհետև բոլորը չէ՛ որ հավատում են Ավետարանի պատգամին։ Բայց դուք վստահեցե՛ք Տիրոջը, որ կզորացնի ձեզ և հեռու կպահի Չարից։ Եվ Տերը վստահություն է տալիս մեզ, թե ինչ որ ձեզ պատվիրեցինք, կատարում եք և կշարունակեք կատարել։ Թող Տերն ուղղի ձեր սրտերը, որպեսզի ճանաչեք Աստծու սերը և Քրիստոսի ցուցաբերած համբերությունը։
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ հեռու մնաք ամեն մի հավատակից եղբորից, որ ծուլությամբ է ապրում և ոչ թե ըստ այն օրինակի, որ մենք տվեցինք ձեզ, որովհետև դուք լավ գիտեք, թե ինչպիսի օրինակ տվեցինք ձեզ, որպեսզի հետևեք դրան։ Երբեք ծուլությամբ չապրեցինք ձեզ մոտ և ոչ մեկի հացը ձրի չկերանք, այլ քրտինքով ու տքնությամբ գիշեր-ցերեկ աշխատում էինք՝ ձեզնից ոչ մեկի վրա բեռ չլինելու համար։ Ոչ թե նրա համար, որ իրավունք չունեինք մեր սնունդն ու բնակարանը ձեզնից ստանալու, այլ ուզում էինք, որ մեր անձերն օրինակ դառնան ձեզ համար և հետևեիք մեր օրինակին։ Արդարև, ձեզ մոտ եղած ժամանակ էլ շարունակ պատրաստում էինք ձեզ՝ ասելով. «Չաշխատողը թող չուտի»։
Մինչդեռ հիմա լսում ենք, թե ձեզնից ոմանք ծուլությամբ են ապրում՝ առանց որևէ գործ անելու, ուրիշների գործին խառնվելը իրենց միակ գործը դարձրած։ Այդպիսիներին Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում ենք և խնդրում, որ վերադառնան սովորական աշխատանքին և իրենց իսկ աշխատանքով վաստակեն իրենց հացը։
Սակայն դուք, եղբայրնե՛ր, մի՛ ձանձրացեք բարիք գործելուց։ Իսկ եթե որևէ մեկը չհնազանդվի այս նամակով մեր տված պատվերին, նկատի՛ ունեցեք նրան և բարեկամություն մի՛ արեք նրա հետ, որպեսզի ամաչի։ Բայց և այնպես նրան թշնամու տեղ մի՛ դրեք, այլ խրատեցե՛ք իբրև եղբոր։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը թեսաղոնիկեցիներին 3:1-15)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Սրտամկանի ինֆարկտից կամ անոթային շունթավորումներից հետո քննարկման առարկա է դառնում սեռական հարաբերության ապահով և անվտանգ լինելու հարցը: Շատ հիվանդներ կրկնակի ինֆարկտի վտանգի պատճառով վախենում են սեռական հարաբերություն ունենալուց: Իսկ ոմանք խուսափում են հավանական ցավերից` հատկապես անոթային շունթավորումից հետո: Շատ դեպքերում և՛ բժիշկները, և՛ հիվանդները չեն անդրադառնում այս խնդրին` տարբեր պատճառներով: Արդյունքում, մարդու սեռական կյանքին վերաբերող բազմաթիվ կարևոր հարցեր մնում են անպատասխան:
Իսկ արդյո՞ք մեծ է սրտամկանի ինֆարկտի առաջացման ռիսկը սեռական հարաբերության ժամանակ: Սրտամկանի ինֆարկտների 1%-ն առաջանում է սեռական հարաբերության ժամանակ: Այս ռիսկը մեծանում է հատկապես այն հիվանդների մոտ, ովքեր չունեն պսակաձև զարկերակային հիվանդություն (coronary arterial disease): Նստակյաց կյանքը մեծացնում է ինֆարկտի հավանականությունը: Ընդհակառակը, կանոնավոր սեռական կյանքն, ընդհանուր առմամբ, նվազեցնում է այս ռիսկը:
Սեռական հարաբերության ժամանակ մահվան ցուցանիշը կազմում է 0.5-1.7%: Ըստ Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի տվյալների` «մահացածների 82-93%-ը կազմում են տղամարդիկ, որոնցից 75%-ի մոտ մահը տեղի է ունեցել արտաամուսնական սեռական հարաբերության ժամանակ, ավելի երիտասարդ զուգընկերոջ, ալկոհոլի և սննդի չարաշահման պայմաններում»:
Սրտի անոթային շունթավորումից կամ ստենտավորումից հետո, ե՞րբ կարելի է սկսել սեռական հարաբերություն ունենալ: Ստենտավորումից մոտավորապես 1 շաբաթ անց թույլատրվում է ունենալ սեռական հարաբերություն, երբ ստենտի անցկացման վերքն արդեն լավացել է: Իսկ սրտի բաց վիրահատություններից հետո (coronary artery bypass surgery), սովորաբար, պահանջվում է 6-8 շաբաթ:
Ոչ կայուն անգինա (unstable angina pectoris), խորացող սրտային անբավարարություն, առիթմիաներն ու սրտանոթային ծանր վիճակները հակացուցում են սեքսի համար և կարող են լինել վտանգավոր: Սեռական հարաբերության ժամանակ այդպիսի գանգատների ի հայտ գալու դեպքում պետք է դադարեցնել այն:
Ի՞նչ մտապահել «սեքսի և սրտի» մասին
- Սրտի ծանրաբեռնվածության քննություն պետք է կատարել այն հիվանդներին, որոնց մոտ առկա են սրտանոթային հիվանդության ախտանշաններ սեքսի ժամանակ:
- Սեռական հարաբերություն թույլատրվում է, երբ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ (քայլել, հեծանիվ վարել և այլն) չի դիտվում սրտի շրջանում ցավեր, շնչարգելություն, էլեկտրասրտագրության փոփոխություն, առիթմիաներ և արյան ճնշման բարձրացում:
- Կանոնավոր ֆիզիկական վարժանքներն ու ակտիվ կենսակերպը կարող են նվազեցնել սրտանոթային բարդությունները սեքսի ժամանակ:
- Որոշ սրտային դեղեր (օրինակ` բետապաշարիչներ), որոնք կիրառվում են ինֆարկտից հետո, կարող են առաջացնել սեռական դիսֆունկցիա:
- Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար կիրառվող որոշ դեղերի (վիագրա, լեվիտրա, սիալիս և այլն) նշանակումը հակացուցված է նիտրատ (նիտրոգլիցերին) ընդունող սրտային հիվանդներին:
Հիմա, որ հավատով արդարացած ենք, այլևս հաշտված ենք Աստծու հետ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Քրիստոս ինքը կարելի դարձրեց մեզ համար հասնել այն շնորհին, որի մեջ ապրում ենք այժմ և պարծենում Աստծու փառքին արժանանալու հույսով: Եվ ոչ միայն այսքանը, այլև պարծենում ենք մեր նեղությունների մեջ ևս՝ գիտենալով, որ նեղությունները մեզ տալիս են համբերություն, համբերությունը՝ տոկունություն, տոկունությունը՝ հույս, իսկ հույսը երբեք ամոթով չի թողնում, որովհետև մեզ տրված Սուրբ Հոգու միջոցով Աստծու սերը տեղ է գտել մեր սրտերում…
Աստված մեր հանդեպ ունեցած իր սերը հայտնեց նրանով, որ երբ տակավին մեր մեղքերի մեջ էինք, Քրիստոս մեզ համար մեռավ: Իսկ այժմ, որ արդարացած ենք նրա արյամբ, որչա~փ ավելի վստահությամբ կարող ենք ասել, որ Քրիստոսով ենք փրկվելու Աստծու բարկությունից, որովհետև եթե Աստված իր Որդու մահով մեզ իր հետ հաշտեցրեց դեռևս այն ժամանակ, երբ թշնամի էինք իրեն, որչա~փ ավելի կարող ենք ասել, որ փրկվելու ենք Քրիստոսի կյանքով:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 5:1-5, 8-10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Թուրքերի այն պնդումը, որ տոլման թուրքական կերակրատեսակ է, չի համապատասխանում իրականությանը։
Տոլմա բառը առաջացել է տոլի բառից, որը նշանակում է խաղողի տերեւ։ Եւ մենք դրա ապացույցը ունենք։ Մեղրիում մի կերակուր է շրջանառվում, որը կոչվում տոլմա խաշու եւ տոլմայի հետ կապ ունի այնքանով, որ խաղողի մատղաշ տերեւով ապուր է։ Եվ վերջապես Դալմայի այգիներ, որը նշանակում է խաղողի այգիներ։ Սա նշանակում է, որ տոլմա բառը հայկակն բառ է։
1. «Տարոնի» տոլմա
Բաղադրատոմսը մշակել եւ ներկայացրել է «Աֆրիկյանների պանդոկի» ավագ խոհարար Գրիշա Անտինյանը: Խոհարարը Տոլմայի համահայկական առաջին փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն տոլմա պատրաստող» կոչմանը: Այս տոլման պատրաստելու համար անհրաժեշտ են` 300 գր հորթի լեզու, 50 գր հաճար, 5 գր բուլղարական տաքդեղ, 50 գր սալորաչիր, 100 գր լոլիկ, 30 գր տոմատի մածուկ, 5 գր սխտոր, 30 գր կանաչի, 200 գր թզի տերեւ, 1 գր համեմունք, թացանի համար` 50 գր բալ, 20 մլ արեւածաղկի ձեթ, 10 գր սխտոր, 1 գր չորացրած վայրի ուրց, 5 գր համեմունք: Նախապես հորթի լեզուն մաքրել, մտցնել տաք ջրի մեջ, թողնել 10-12 րոպե, ապա հանել ջրից եւ մաքրել կեղեւը: Մաքրելուց հետո սառեցնել, բաժանել բարակ, ձողաձեւ կտորների, ապա ավելացնել հաճար, ձողաձեւ կտրտած տաքդեղ, լոլիկ, տոմատի մածուկ, սխտոր, կանաչի, աղ եւ պղպեղ: Թզի տերեւները շոգեխաշել եւ սառեցնել: Պատրաստի խճողակը սովորական տոլմայի նման փաթաթել թզի տերեւների մեջ: Դարսել կաթսայի մեջ, վրան ինչ-որ ծանր առարկա դնել եւ եփել:
2. «Հին Բայազետի» պահքի տոլմա
Սա Հին Բայազետի ավանդական, պահուց կերակուրներից է: Նորովի վերամշակված տարբերակը ներկայացրել է խոհարար Գրիշա Անտինյանը: 100 գր բրինձ, 100 գր սունկ (շամպինյոն տեսակի), 50 գր գազար, 5 գր բուլղարական տաքդեղ, 30 գր կանաչի, 30 գր գլուխ սոխ, 30 մլ արեւածաղկի ձեթ, 10 գր համեմունք, 300 գր խաղողի տերեւ: Բրինձը նախապես թրջել աղաջրում եւ թողնել 15-20 րոպե: Այդ ընթացքում կտրատել սունկը, գազարը, տաքդեղը, կանաչին: Այնուհետեւ քամել բրինձը եւ խառնել կտրտած բանջարեղենի հետ, ավելացնել մանր կտրատած գլուխ սոխ, արեւածաղկի ձեթ, համեմել աղով եւ պղպեղով: Փաթաթել խաղողի տերեւի մեջ եւ եփել` վրան ինչ-որ ծանր առարկա դնելով:
3. «Էրեբունի» տոլմա
Այս բաղադրատոմսը պատկանում է Անահիտ Սարգսյանին: 100 գր հավի կրծքամիս, 80 գր սունկ (շամպինյոն տեսակի), 50 գր ճիլ պանիր, 20 գր ընկույզ, 40 գր գլուխ սոխ, 30 գր բլղուր, 3 գր կանաչի, 300 գր խաղողի տերեւ, 2 գր համեմունք: Թացանի համար` 50 գր սունկ, 100 գր կաթնասեր, 10 գր ալյուր, 5 գր կարագ, 1/4 կիտրոն: Հավի կրծքամիսը կտրատել բարակ փողիկների տեսքով, կտրատել նաեւ սունկը, պանիրը եւ ընկույզը: Մանր կտրատել գլուխ սոխը եւ կանաչին, այդ ամենը խառնել իրար, համեմել աղով եւ պղպեղով, փաթաթել խաղողի տերեւի մեջ: Դարսել կաթսայի մեջ եւ եփել` վրան ինչ-որ ծանր առարկա դնելով:
5. Թփով տոլմա
1 կգ հորթի միս, 700 գր խաղողի տերեւ, 300 գր սոխ, 300 գր բրինձ, կարմիր ու սեւ պղպեղ, կանաչի` ըստ ճաշակի: Միսն ու սոխն աղալ, վրան ավելացնել բրինձը, տոմատը, համեմունքները եւ կանաչին: Փաթաթել խաղողի տերեւների մեջ, համաչափ շարել կաթսայի մեջ եւ եփել 70 րոպե:
6. Խմորով տոլմա
Խմորի համար` 2 հատ ձու, 500 գր ալյուր, 1 բաժակ ջուր: Խճողակի համար` 500 գր հորթի միս, 150 գր սոխ, 150 գր բրինձ, 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, աղ, կարմիր ու սեւ պղպեղ, կանաչի` ըստ ճաշակի: Խմորը բացել, վրան բարակ շերտով քսել խճողակը, կլոր փաթաթել, կտրատել եւ եփել 1 ժամ:
7. Պասուց տոլմա
500 գր սիսեռ, 500 գր ձավար, 300 գր լոբի, 500 մլ ձեթ, 300 գր սոխ, 2 ճաշի գդալ տոմատի մածուկ, աղ, կարմիր ու սեւ պղպեղ, կանաչի` ըստ ճաշակի: Սիսեռը, լոբին, ոսպը, աղացած ձավարը լավ եփել, խառնել իրար, առանձին սոխառած անել, ավելացնել տոմատի մածուկ եւ կանաչի, փաթաթել թթու դրած կաղամբով:
8. Սիսեռով տոլմա
300 գր սիսեռ, 500 գր գառի միս, 150 գր կարագ, 200 գր սոխ, աղ, կարմիր ու սեւ պղպեղ, կանաչի` ըստ ճաշակի: Սիսեռը եփել, խաշած միսը կտրատել, սոխառած անել, ամբողջը խառնել եւ լցնել մաքրած քաղցր պղպեղի մեջ, ավելացնել տոմատաջուր, եռացնել 10 րոպե եւ մատուցել:
9. Էջմիածնի ամառային տոլմա (4 բաժնի համար)
1 կգ հորթի միս, 2 հատ գլուխ սոխ, 1 բաժակ բրինձ, տոմատի մածուկ, աղ, կարմիր պղպեղ, սեւ պղպեղ, 1 գլուխ կաղամբ, 1 կգ լոլիկ, 1 կգ սմբուկ, 500 գր կանաչ պղպեղ, 1 կգ խնձոր, խառը կանաչի, կարագ: Մանրացված սոխը, մաքրած, լվացված բրինձը խառնել մսին, համեմել պղպեղներով, աղով, խառը կանաչիով, ավելացնել տոմատի մածուկ, շաղախել: Լոլիկի, կանաչ պղպեղի, սմբուկի միջուկը հանել եւ մեջը լցնել տոլմայի խճողակը: Կաղամբը խաշել, տերեւները կտրել եւ փաթաթել տոլման: Կաթսայի տակ ափսե դնել, փաթաթած տոլման դարսել կաթսայի մեջ, վրան շուռ տալ ափսեն, լցնել այնքան ջուր, որ այդ ամենը ծածկվի եւ եփել 40 րոպե (նախ` ուժեղ կրակով, իսկ եռալուց հետո` մարմանդ կրակով): Կրակից վերցնելուց 10 րոպե առաջ ավելացնել 50 գր կարագ` հալեցրած տոմատի մածուկի մեջ:
10. Կաղամբով տոլմա (4 բաժնի համար)
1 կգ հորթի միս, 2 գլուխ սոխ, 1 բաժակ բրինձ, տոմատի մածուկ, աղ, կարմիր պղպեղ, սեւ պղպեղ, 1 գլուխ կաղամբ, լոլիկ, խառը կանաչի, սալոր, կանաչ խնձոր, կարագ: Մանրացրած սոխը, մաքրած, լվացած բրինձը խառնել մսին, համեմել պղպեղներով, աղով, խառը կանաչիով, ավելացնել տոմատի մածուկ, շաղախել: Կաղամբը խաշել, տերեւները կտրել եւ տոլման փաթաթել: Կաթսայի տակ ափսե դնել, տոլման շարել կաթսայի մեջ, ավելացնել սալորները, շերտերով ավելացնել նախօրոք կարագի մեջ տապակած լոլիկը, վրան ափսե շուռ տալ, լցնել այնքան ջուր, որ այդ ամենը ծածկի եւ եփել 40 րոպե (նախ` ուժեղ կրակով, իսկ եռալուց հետո` մարմանդ կրակով): Կրակի վրայից վերցնելուց 10 րոպե առաջ վրան դնել շերտերով կտրտած թթվաշ կանաչ խնձոր: Կրակից վերցնելուց առաջ վրան ավելացնել 50 գր կարագ` տոմատի մածուկի մեջ դաղած:
11. Խաղողի թփով եւ թթի տերեւով տոլմա (4 բաժնի համար)
1 կգ հորթի միս, 2 գլուխ սոխ, 1 բաժակ բրինձ, տոմատի մածուկ, աղ, կարմիր պղպեղ, սեւ պղպեղ, խաղողի թուփ, թթի տերեւ, լոլիկ, խառը կանաչի: Մանրացրած սոխը, մաքրած, լվացած բրինձը խառնել մսին, համեմել պղպեղներով, աղով, խառը կանաչիով, ավելացնել տոմատի մածուկ, շաղախել: Խաղողի եւ թթի տերեւները խաշել եւ տոլմա փաթաթել: Կաթսայի տակ ափսե դնել, տոլման շարել կաթսայի մեջ, վրան ափսե շուռ տալ, լցնել այնքան ջուր, որ այդ ամենը ծածկի: Եփել 40 րոպե (նախ` ուժեղ կրակով, իսկ եռալուց հետո` մարմանդ կրակով): Կրակից վերցնելուց առաջ կարագը դաղել լոլիկի հետ եւ ավելացնել տոլմայի վրա:
12. Էջմիածնի տոլմա «Մեր տունը» (4 բաժնի համար)
Տոլմայի այս տեսակը պատրաստվում է Ջուլիկ տատիկի բաղադրատոմսով: 1 կգ տավարի յուղոտ միս, 250 գր կլոր բրինձ, 250 գր սոխ, 1 գլուխ կաղամբ, 1 կգ սմբուկ, 500 գր կանաչ պղպեղ, 1,5 կգ լոլիկ, սալորաչիր, տաքդեղ, համեմունքներ, խառը կանաչի, չոր ռեհան եւ ծիտրոն: Աղացած մսի վրա ավելացնել բրինձը, մանր կտրատած կամ աղացած սոխը, մանր կտրտած կանաչին, չորացրած ռեհանը եւ ծիտրոնը, աղը, սեւ պղպեղը, կարմիր պղպեղը, 1 բաժակ գոլ ջուր եւ լավ խառնել: Պղպեղների պոչերը կափարիչի նման կտրել եւ պահել, պղպեղը մաքրել կորիզներից: Լոլիկների պոչերը նույնպես կափարիչի ձեւով կտրել եւ պահել, հանել լոլիկի միջուկը եւ ավելացնել լցոնի վրա: Սմբուկները մաքրել շերտաձեւ, կիսել երկայնքով, միջուկը հանել: Կաղամբը նախօրոք խաշել: Յուրաքանչյուր բանջարեղեն լցոնելուց առաջ մեջը աղ ցանել: Կաթսայի տակը շրջած ափսե դնել: Լցոնել սմբուկը, լոլիկը, կանաչ պղպեղը, իրենց «կափարիչներով» ծածկել եւ շարել կաթսայի կեսով: Խճողակից գդալ-գդալ լցնել կաղամբի տերեւի մեջ, դնել մեկ սալորաչիր եւ տոլման փաթաթել ու շարել կաթսայի մյուս կեսում: Կաթսայի մեջ` վերին շերտում, դնել կիսալուսնաձեւ կտրտած լոլիկները, տաքդեղը, վրան ափսե շրջել, ջուր լցնել մինչեւ ծածկի նախավերջին շերտը եւ եփել: Անջատելուց 10 րոպե առաջ ավելացնել 2 ճաշի գդալ տոմատի մածուկ` տոլմայի ջրով բացած:
13. «Մշո» տոլմա
Պատրաստել է խոհարար Սարգիս Աղաջանյանը: 50 գր գառան միս, 50 գր հորթի միս, 50 գր լոլիկ, 30 գր խառը կանաչի, 50 գր քաղցր պղպեղ, աղ, 30 գր կանաչ սոխ, 10 գր սեւ պղպեղ, 2 հատ սմբուկ: Այս ամենը մանր կտրատել, լցոնել քաղցր պղպեղի եւ սմբուկի մեջ, անցկացնել շամփուրին եւ կախել թոնրի մեջ, եփել 20 րոպե:
14. «Վանա» տոլմա
100 գր տավարի միս, 50 գր սալորաչիր, 50 գր կանաչ խնձոր, 50 գր լոլիկ, 50 գր խառը կանաչի, սեւ պղպեղ, աղ, 100 գր բլղուր, լոբու տերեւ: Ամբողջը խառնել, փաթաթել լոբու տերեւով, դնել կաթսայի մեջ եւ եփել:
15. Տոլմա «Գեղարքունիք»
500 գր իշխան ձկան փափկամիս, 100 գր եգիպտացորեն, 50 գր լոլիկ, 50 գր սամիթ, աղ, աղացած սեւ ու կարմիր պղպեղ: Ամբողջը խառնել, փաթաթել խաղողի տերեւով, դարսել կաթսայի մեջ եւ դնել ջեռոցի մեջ:
16. Գառան փորի մսով տոլմա
Տոլմայի այս բաղադրատոմսի հեղինակն է խոհարար Արթուր Պապյանը: 500 գր գառան փորի միս, 1 կգ գառան հաստ աղիք, 200 գր բլղուր, 100 գր խառը կանաչի, 50 գր լոլիկ, աղ, սեւ պղպեղ: Գառան փորի միսը մանր կտրատել, լոլիկը, կանաչին մանր կտրտել, վրան ավելացնել բլղուր եւ այդ ամենը լցնել աղիքի մեջ, դնել կաթսայի մեջ եւ եփել:
17. «Գարդման» տոլմա
1 կգ հորթի միս, 200 գր բլղուր, լոբու տերեւ, համեմունքներ (աղ, պղպեղ, կանաչի), 200 գր գլուխ սոխ, լոլիկի հյութ կամ 100 գր տոմատի մածուկ, 200 գր յուղ: Հորթի միսը կտրատել ձողիկների տեսքով, որից հետո տապակել սոխառածով, ավելացնել աղ, պղպեղ, կանաչի` ըստ ճաշակի: Բլղուրը տաք ջրով լվանալ, ավելացնել հորթի մսին, խառնել եւ պատրաստել խճողակը: Լոբու տերեւները դնել եռման ջրի մեջ, 2-3 րոպեից հանել, մեջը դնել խճողակը եւ փաթաթել:
18. «Կիլիկիա» տոլմա
200 գր սիսեռ, 200 գր ոսպ, գլուխ սոխ (մոտ 100 գր), աղ, պղպեղ, կանաչի, հազարատերեւ (մառոլ), 200 գր ձեթ: Սիսեռը թրջել, կեղեւահանել եւ դնել եփելու: Ոսպը եփել, սառեցնել եւ խառնել սիսեռին: Պատրաստել սոխառած, ավելացնել աղ, կարմիր պղպեղ ու կանաչի: Սիսեռը եւ ոսպը նախ խառնել իրար, ապա աղալ մսաղացով, ավելացնել սոխառածը, պատրաստել խճողակ: Հազարատերեւները 1-2 րոպե պահել եռացրած ջրի մեջ, կտրել կոշտ մասերը, իսկ փափուկ մասերի մեջ տոլման փաթաթել ծրարաձեւ:
19. Խաղողի տերեւով տոլմա
Տոլմայի այս տեսակի հեղինակը Էդիկ Սիմոնյանն է: 100 գր տավարի միս, 100 գր խաղողի տերեւ, 50 գր բրինձ, 20 գր սոխ, 20 գր յուղ, աղ, պղպեղ, կանաչի` ըստ ճաշակի: Միսն աղալ, ավելացնել բրինձ, մանր կտրատած սոխ, խառը կանաչի: Խճողակը լավ հունցել: Խաղողի տերեւները 2-3 րոպե դնել եռման ջրի մեջ, պոչերը կտրել: Փաթաթել ծրարաձեւ:
20. Քարաճիկով տոլմա` հաղարջի թանձրուկով
1 կգ քարաճիկ, 100 գ սոխ, 50 գր մաղադանոս, 50 գր համեմ, 30 գր ռեհան, կաղամբ, 5 գր աղ, 5 գր սեւ պղպեղ, 30 գր տոմատի մածուկ, 30 գր սալորաչիր, 20 գր ծիրանաչիր, 50 գր բրինձ: Քարաճիկը մաքրել, լվանալ եւ աղալ: Կանաչին եւ սոխը լվանալ եւ աղալ մսաղացով: Խճողակը լավ խառնել, ավելացնել աղ, պղպեղ եւ լվացված բրինձ: Կաղամբը եռացնել, առանձնացնել տերեւները: Խճողակը փաթաթել կաղամբի տերեւների մեջ եւ դասավորել կաթսայի մեջ: Տոմատի մածուկը բացել ջրով եւ լցնել տոլմայի վրա այնքան, որ ծածկի ողջ զանգվածը: Վրան շրջած ափսե դնել, սեղմել փոքր-ինչ, ափսեի վրա ծանրություն դնել եւ եփել: Թացանը`հաղարջ, կարմիր գինի, շաքարավազ, ջուր, օսլա, համեմունքներ: Հաղարջը լվանալ, եփել, ավելացնել շաքարավազ եւ գինի: Փոքր-ինչ եփելուց հետո ավելացնել օսլա, եռացնել, վերցնել կրակից:
21. «Թիֆլիս» տոլմա
Տոլմայի այս բաղադրատոմսի հեղինակը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ Յուրի Սարգսյանն է: 800 գր հորթի միս, 200 գր հավի միս, 100 գր սոխ, 60 գր համեմ, 60 գր մաղադանոս, 60 գր ռեհան, 50 գր նեխուր, 20 գր կարմիր պղպեղ, 20 գր սեւ պղպեղ, 50 գր աղ, 225 գր կտրտած ձիթապտուղ, կաղամբ կամ խաղողի տերեւ, 100 գր երկար բրինձ, 1 հատ սերկեւիլ, 100 գր տոմատի մածուկ: Միսը, սոխը եւ կանաչին (բացի նեխուրից) անցկացնել մսաղացի միջով: Մանր կտրտած նեխուրը, լվացած բրինձը, ձիթապտուղը, աղն ու պղպեղը լցնել աղացած մսի վրա, լավ խառնել: Կաղամբը 5-10 րոպե պահել եռացրած աղաջրի մեջ, հանել, կտրել կոշտ մասերը: Խճողակը փաթաթել կաղամբով եւ դարսել կաթսայի մեջ: Շարքերի մեջ դնել կտրտած սերկեւիլ: Տոմատի մածուկը բացել ջրով եւ լցնել տոլմայի վրա: Եփել մարմանդ կրակի վրա:
22. Խեցգետնով տոլմա
500 գր խեցգետնի պոչի միս, 50 գր կանաչի, 150 գր բրինձ, 100 գր պղպեղ, 100 գր լոլիկ, մորու տերեւ: Խեցգետնի պոչերն աղալ, խառնել բրինձը, կտրտած լոլիկը, պղպեղը, կանաչին եւ աղը: Փաթաթել մորու տերեւի մեջ եւ եփել:
23. Ձկան տոլմա
400 գր ձկան աղացած փափկամիս, 50 գր պղպեղ, 20 գր կանաչի, 10 գր քիմիոն, 100 գր բլղուր, 200 գր լոլիկ, 50 գր կարագ, խաղողի տերեւ: Ձուկը փշազատել, աղալ, խառնել բլղուր, կտրտած լոլիկ, կանաչ պղպեղ, կարագ, քիմիոն, աղ, սեւ ու կարմիր պղպեղներ: Փաթաթել խաղողի տերեւի մեջ եւ եփել:
24. Հավի մսով տոլմա
500 գր հավի միս, 200 գր բլղուր, 50 գր պղպեղ, 100 գր սոխ, 50 գր կանաչի, 30 գր տոմատի մածուկ, 500 գր կաղամբ, 30 գր սխտոր: Հավի ազդրը ոսկրազատել, միսը մանր կտրատել, ավելացնել բլղուրը, տոմատի մածուկ, կանաչի, աղ եւ պղպեղ: Միսը լցնել հավի կաշվի մեջ, այդ ամենը փաթաթել կաղամբով եւ եփել:
25. Տհալով տոլմա
Տոլմայի այս տեսակի հեղինակը երիտասարդ խոհարար Դավիթ Սահակյանն է: 500 գր տհալ, 200 գր բլղուր, 30 գր կանաչի, 100 գր սոխ, 400 գր խաղողի տերեւ: Տհալը թել-թել անել, խառնել բլղուր, կանաչի, կտրտած սոխ, պղպեղ: Փաթաթել խաղողի տերեւի մեջ եւ եփել:
26. Տոլմա հորթի փափկամսով
Հորթի փափկամիսը տվյալ դեպքում փոխարինում է խաղողի թփին: Միջուկի բաղադրությունը` հավի կրծքամիս, լոլիկ, կանաչի, կարագ, չոր ռեհան, աղ, սեւ պղպեղ: Հավի կրծքամիսը եւ լոլիկը մանրացնել խորանարդների տեսքով, համեմել: Հորթի փափկամիսը փայտե մուրճով ծեծել, բացել եւ նրանով փաթաթել միջուկը: Շարել կաթսայի մեջ, եփել սնկի թանձրուկով:
27. Տոլմա իշխան ձկով
Տոլմայի այս տեսակի հեղինակը խոհարար Ռուբեն Պողոսյանն է: Իշխան ձկան փշերը եւ կաշին հեռացնել: Փափկամիսը մանր կտրատել, ավելացնել կիտրոն, լոլիկ, չոր ռեհան, կարագ, աղ, սեւ ու կարմիր պղպեղ: Լոլիկի եւ կանաչ պղպեղի միջուկը հանել, տոլմայի միջուկը լավ խառնել, լցոնել բանջարեղենի մեջ եւ եփել 30 րոպե:
28. «Արտամետի» տոլմա
100 գր խաղողի տերեւ, 50 գր սունկ, 50 գր հավի փափկամիս, 30 գր բլղուր, 30 գր սոխ, 10 գր սխտոր, 5 գր կանաչի, 100 գր խնձոր: Սունկը, խնձորը, հավի փափկամիսը մանր կտրատել, ավելացնել սոխ, սխտոր, կանաչի, բլղուր, համեմունքներ եւ փաթաթել խաղողի տերեւի մեջ: Ապա դասավորել կավե ամանների մեջ, եփել թոնրում:
29. Տոլմա դդմի ծաղկով
100 գր գառան միս, 100 գր դդմի ծաղիկ, 50 գր գլուխ սոխ, 10 գր կանաչի, 5 գր սխտոր, 100 գր խաղող, 5 գր բլղուր: Գառան մանր կտրտած մսին խառնել սոխ, սխտոր, կանաչի, բլղուր, համեմունքներ եւ փաթաթել դդմի չբեղմնավորված ծաղկի մեջ: Կավե ամանի մեջ լցնել խակ խաղող եւ վրան դարսել դդմի ծաղիկները: Եփել թոնրի մեջ:
30. Թփով տոլմա
Տոլմայի այս տեսակի հեղինակն անվանի խոհարար Սեդրակ Մամուլյանն է: 100 գր հորթի միս, 100 գր խաղողի տերեւ, 50 գր բլղուր, 20 գր սոխ, 4 գր համեմունք, 5 գր սխտոր: Հորթի մանր կտրտած մսին ավելացնել սոխ, սխտոր, կանաչի, բլղուր, համեմունքներ, փաթաթել խաղողի տերեւի մեջ, դարսել կավե ամանի մեջ, եփել թոնրում:
31. Ձավարով, կարտոֆիլով պասուց տոլմա
200 գր թթու կաղամբ, 25 գր ձավար, 25 գր կարտոֆիլ, 30 գր գլուխ սոխ, 15 գր խառը կանաչի, 50 գր տոմատի մածուկ, 20 գր ձեթ: Պատրաստվում է ավանդական տոլմայի եղանակով:
32. Բլղուրով, լոբով պասուց տոլմա
200 գր թթու կաղամբ, 25 գր բլղուր, 25 գր լոբի, 30 գր գլուխ սոխ, 15 գր խառը կանաչի, 50 գր տոմատի մածուկ, 20 գր ձեթ: Պատրաստվում է ավանդական տոլմայի եղանակով:
33. Պասուց տոլմա (խառը խճողակով)
200 գր թթու կաղամբ, 10 գր բրինձ, 10 գր ոսպ, 10 գր ձավար, 10 գր կարտոֆիլ, 10 գր բլղուր, 10 գր լոբի, 30 գր գլուխ սոխ, 15 գր խառը կանաչի, 50 գր տոմատի մածուկ, 20 գր ձեթ: Պատրաստվում է ավանդական տոլմայի եղանակով:
34. Պասուց տոլմա խաղողի տերեւներով
100 գր խաղողի տերեւ, 70 գր բրինձ, 50 գր ոսպ, 50 գր սոխ, 20 գր լոլիկ, պղպեղ, դաղձ: Պատրաստվում է ավանդական տոլմայի եղանակով:
35. Կանեփով տոլմա
Այս բաղադրատոմսի հեղինակը Արծվանիստ գյուղի բնակիչ Զինաիդա տատիկն է: 500 գր ձավար, 500 գր սոխ, 100 գր ձեթ, 1 կապ մաղադանոս, 100 գր կանեփ, 2 ճաշի գդալ աղացած կարմիր պղպեղ, 1 կգ թթու կաղամբ, աղ: Պատրաստվում է ավանդական տոլմայի եղանակով:
36. Սնկով տոլմա
Տոլմայի այս տեսակի հեղինակն է Նարինե Մուրադյանը: 500 գր սունկ, 200 գր բրինձ, կես կապ մաղադանոս, կես կապ համեմ, 100 գր ձեթ, սեւ պղպեղ, 500 գր խաղողի տերեւ, 500 գր կաղամբ, աղ: Պատրաստվում է ավանդական տոլմայի եղանակով:
37. Էջմիածնի տոլմա
1 կգ տավարի միս, 1 կապ խառը կանաչի, 200 գր բրինձ, 200 գր սոխ, 200 գր կարագ, 200 գր տոմատի մածուկ, համեմունքներ, սմբուկ, լոլիկ, պղպեղ, կաղամբ, խաղողի տերեւ, աղ: Պատրաստվում է ավանդական տոլմայի եղանակով:
38. Խաղողի թփով տոլմա
700 գր հորթի միս, 300 գր խոզի միս, խառը կանաչի, 200 գր բրինձ, 200 գր սոխ, 200 գր կարագ, տոմատի մածուկ, սեւ պղպեղ, խաղողի տերեւ, աղ: Պատրաստվում է ավանդական տոլմայի եղանակով:
39. «Պոչով» տոլմա
Աղացած մսին խառնել աղ, կարմիր ու սեւ պղպեղ, ձու, լավ հունցել: Վերցնել երկար մակարոն, խճողակը քյաբաբի նմանությամբ շարել մակարոնի վրա այնպես, որ երկու ծայրերը բաց մնան: Կաթսայի տակ ափսե դնել, վրան երկու շարքով շարել տոլման, եփել: Վերջում ավելացնել տոմատի մածուկով սոխառած:
40. Նեղոցի պասուց տոլմա
2 բաժակ ծեծած ցորենի ձավարի վրա ձեթով սոխառած ավելացնել (տոմատով կամ առանց տոմատի), ապա` աղ, սեւ ու կարմիր պղպեղ, մեկ գդալ ալյուր, հունցել, փաթաթել կաղամբով կամ խաղողի տերեւով, եփել:
41. «Բիայնա» տոլմա
200 գր գառան միս, 50 գր բլղուր, 50 գր գլուխ սոխ, 20 գր սխտոր, 150 գր լոլիկ, 150 գր կանաչ տաքդեղ, 100 գր չիր, 4 գր համեմունք, 20 գր կանաչի, 300 գր կաղամբ, 20 գր ծիրանաչիր, 20 գր սալորաչիր, 50 մլ սպիտակ գինի: Կտրտած միսը, սոխը, սխտորը, լոլիկը, դմակը, կանաչին, բլղուրը խառնել, համեմել, եփած կաղամբի թփի վրա դնել գառան ծեծած հաստ կողը (չալաղաջ), վրան լցնել միջուկը եւ փաթաթել: Կավե ամանի մեջ շարել լոլիկը, կանաչ պղպեղը, վրան` տոլման: Ավելացնել սալորաչիր, ծիրանաչիր, սպիտակ գինի, փակել ամանը, եփել թոնրի մեջ կամ ջեռոցում:
42. Լոբու տերեւով տոլմա
80 գր բրինձ, 200 գր գլուխ սոխ, 50 գր կանաչի, 1 կգ գառան միս, 300 գր գառան դմակ, 100 գր կարագ, 50 գր տոմատի մածուկ, 20 գր սխտոր, 600 գր լոբու տերեւ: Գառան միսն աղալ գառան դմակի հետ, ավելացնել նախապես լվացված բրինձը, մանր կտրտած սոխը, սխտորը, կանաչին ու տոմատը, համեմել աղով, պղպեղով, լավ խառնել: Լոբու տերեւը գցել եռման ջրի մեջ ու պահել մինչեւ փափկելը: Խճողակը փաթաթել տերեւով, դասավորել կաթսայի մեջ` նախապես տակը դնելով ավելացած տերեւը, ավելացնել ջուր, մինչեւ այն կծածկի ամբողջ զանգվածը, եւ վերջում էլ ավելացնել կարագ: 30-40 րոպե եփել թույլ կրակի վրա:
43. Մորու թփով տոլմա
600 գր մորու տերեւ, 1 կգ հորթի միս, 100 գր բրինձ, 100 գր մորի, 50 գր կանաչի, 100 գր կարագ, աղ, պղպեղ` ըստ ճաշակի: Հորթի միսն աղալ, ավելացնել նախապես լվացած բրինձը, մանր կտրտած սոխը, սխտորը, կանաչին, կարագը եւ մորին, համեմել աղով, պղպեղով եւ լավ խառնել: Մորու տերեւը գցել եռման ջրի մեջ եւ պահել մինչեւ փափկելը: Խճողակը փաթաթել տերեւով, դասավորել կաթսայի մեջ` նախապես տակը դնելով ավելացած տերեւը, ավելացնել ջուր, մինչեւ այն ծածկի ամբողջ զանգվածը, եւ վերջում ավելացնել կարագ: 30-40 րոպե եփել թույլ կրակի վրա:
44. Տոլմա դդմի ծաղկով
500 գր դդմի ծաղիկ, 100 գր դդում, 1 կգ հավի կրծքամիս, 100 գր կարագ, 150 գր բլղուր, 80 գր կանաչի, 80 գր լոլիկ, աղ, պղպեղ` ըստ ճաշակի: Միսը աղալ, ավելացնել նախապես թրջած բլղուրը, մանր կտրտած սոխը, սխտորը, կանաչին, լոլիկը, դդումը եւ կարագը, համեմել աղով, պղպեղով եւ լավ խառնել: Զգույշ լվանալ դդմի ծաղիկը, խճողակը փաթաթել ծաղկի թերթերով, դասավորել կաթսայի մեջ` նախապես տակը դնելով օղակաձեւ կտրտած սերկեւիլ կամ խնձոր, ավելացնել կարագ եւ ջուր, մինչեւ այն ծածկի ամբողջ զանգվածը: 20 րոպե եփել մեղմ կրակի վրա:
45. Պասի տոլմա սունուբարով
Տոլմայի այս բաղադրատոմսի հեղինակն է երիտասարդ խոհարար Արտավազդ Սարուխանյանը: 1.5 կգ գլուխ սոխ, 50 գր ձեթ, 200 գր բրինձ, 30 գր մաղադանոս, 30 գր սամիթ, 300 գր լոլիկ, 20 գր շաքարավազ, 200 գր չամիչ, 200 գր սունուբար, 200 գր կիտրոն, 1.2 կգ խաղողի տերեւ, 5 գր կարմիր պղպեղ, 5 գր բահար: Պատրաստել սոխառած, ավելացնել վերը նշված մթերքը, ապա 1 բաժակ ջուր եւ դնել թույլ կրակի վրա, մինչեւ ջուրը ցամաքի, ավելացնել կիտրոնի հյութ, մանր կտրատած կանաչի, համեմունք եւ փաթաթել նախօրոք եռացրած խաղողի տերեւի մեջ: Եփել եւս 20 րոպե: Մատուցել ե՛ւ տաք, ե՛ւ սառը վիճակում:
46. «Լոռի» տոլմա
Տոլմայի այս բաղադրատոմսի հեղինակն է Ռուզաննա Նահապետյանը: 1 կգ խոզի միս, 300 գր սոխ, ռեհան, քոնդար, մաղադանոս, 100 գր բրինձ, քերիչով անցկացված սեւ սալորաչիր, տոմատի մածուկ, կարմիր պղպեղ, սերկեւիլ, սմբուկ, լոլիկ: Խոզի միսն աղալ, վրան ավելացնել աղացած կամ մանր կտրտած սոխ, կանաչեղեն, հունցել, ավելացնել բրինձը, սալորաչիրը: Այս ամենը լցոնել սերկեւիլի, լոլիկի, պղպեղի, սմբուկի մեջ, շարել կաթսայում: Նախապես հարկավոր է կաթսայի տակ դնել մսի ոսկորները, ծածկել կաղամբի տերեւներով: Եփելու ժամանակ համեմել աղով, սեւ պղպեղով:
47. Խորոված կարտոֆիլով տոլմա
1 կգ գառան միս, 250 գր սոխ, համեմ, սամիթ, 100 գր բրինձ, 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, աղ, պղպեղ, խոշոր կարտոֆիլ, սերկեւիլ: Թացանի համար` 20 գր բուսական յուղ, 1 գլուխ սոխ, 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, 1 ճաշի գդալ բոված ալյուր, 1 ճաշի գդալ քացախ, աղ, պղպեղ: Գառան միսն աղալ, ավելացնել աղացած կամ մանր կտրտած սոխը եւ կանաչին, հունցել գոլ ջրով, ավելացնել բրինձը, տոմատի մածուկը եւ համեմել աղով ու պղպեղով: Կարտոֆիլը խորովել կեղեւով, հանել միջուկը տաք վիճակում, լցոնել կարտոֆիլը խճողակով եւ շարել կաթսայում: Լցոնված կարտոֆիլի հետ կաթսայում տեղադրել կտրտած սերկեւիլ, 20 րոպե եփել մեղմ կրակի վրա: Մատուցելուց առաջ թացանը լցնել տոլմայի վրա:
48. Չամիչով, նռով, ընկույզով տոլմա
500 գր բլղուր, 500 գր սոխ, 200 գր ձեթ, 100 գր մաղադանոս, 2 գր չոր ծիտրոն, 500 գր չամիչ, 100 գր ընկույզ, 200 գր նուռ, սպիտակ պղպեղ, աղ, 200 գր տոմատի մածուկ: Բլղուրը լվանալ, քամել, ավելացնել մանր կտրատած սոխ, մանրացված ընկույզ, նուռ, չամիչ եւ ձեթ: Այս ամենը լավ խառնել: Այնուհետեւ ավելացնել մանրացված մաղադանոսը, չոր ծիտրոնը եւ նորից խառնել: Ստացված զանգվածին ավելացնել տոմատի մածուկը, կարմիր պղպեղը, սպիտակ պղպեղն ու աղը, լավ խառնել: Ստացված զանգվածը փաթաթել խաղողի տերեւների մեջ: Տոլման դարսել կաթսայի մեջ, վրան ափսե շրջել, ավելացնել այնքան ջուր, որ ծածկի զանգվածը, ու 15 րոպե եփել ուժեղ կրակի վրա, այնուհետեւ կրակը մեղմացնել եւ եփել մինչեւ պատրաստ լինելը:
49. Հորթի մսով տոլմա
500 գր հորթի միս, 300 գր գլուխ սոխ, 20 գր ձեթ, մաղադանոս, կանաչ սոխ, 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, 150 գր բլղուր, 200 գր լոլիկ, 100 գր կարմիր պղպեղ, սպիտակ պղպեղ, կարմիր չոր պղպեղ, աղ, եզան լեզու: Հորթի միսը սոխի եւ կարմիր պղպեղի հետ աղալ, ավելացնել բլղուր, տոմատի մածուկ, լավ խառնել: Այնուհետեւ ավելացնել մանրացված մաղադանոսը, կանաչ սոխը, կեղեւահանված եւ մանր կտրտած լոլիկը, համեմել սպիտակ եւ կարմիր չոր պղպեղով: Փաթաթել եզան լեզվի տերեւներով եւ եփել:
50. Գառան մսով տոլմա
500 գր գառան միս եւ դմակ, 500 գր սոխ, 200 գր հոնի չիր, 100 գր բլղուր, 1 կգ լոլիկ, մաղադանոս, ծիտրոն, կարմիր ու սպիտակ պղպեղ, աղ, սեւ թթի տերեւներ: Գառան միսը դմակի, սոխի հետ աղալ, ավելացնել բլղուրը, կեղեւահանված եւ մանր կտրտած լոլիկը, լավ խառնել: Ապա ավելացնել հոնի չիրը, մանրացված մաղադանոսը, համեմել չոր ծիտրոնով, կարմիր եւ սպիտակ պղպեղով, աղով եւ դարձյալ լավ խառնել: Ստացված զանգվածը փաթաթել սեւ թթի տերեւների մեջ ու եփել:
Աղբյուրը՝ www.erit.am
Հիսուս ասում է.
-Ով իր խաչը չի վերցնում և ինձ չի հետևում, ինձ աշակերտ լինել չի կարող:
(Ղուկասի ավետարան 14:27)
Աստված ձեզ ընտրեց որպես փրկության առաջին պտուղների, որպեսզի լինեք իր սուրբ ժողովուրդը Սուրբ Հոգու միջոցով և ճշմարտությանը հավատալով: Աստված այդ փրկությանը հրավիրեց ձեզ իր քարոզած Ավետարանով, որպեսզի մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի փառքն ունենաք:
Ուստի, հաստա՛տ մնացեք և ամո՛ւր պահեցեք այն ավանդությունները, որ սովորեցիք մեզնից թե՛ խոսքով, թե՛ նամակով: Եվ մեր Տերն ինքը՝ Հիսուս Քրիստոս, և Աստված՝ մեր Հայրը, որ սիրեց մեզ և իր շնորհով մնայուն մխիթարություն և հաստատուն հույս տվեց մեզ, թող սրտապնդեն և զորացնեն ձեզ, որպեսզի միշտ ԽՈՍԵՔ և ԳՈՐԾԵՔ այն, ինչ ԲԱՐԻ է:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը թեսաղոնիկեցիներին 2:13-16)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը ահազանգեց, որ Հայաստանի շուկայում հայտնվել է տարօրինակ բրինձ, որը դժվար է եփվում, գարշահատ է ու տարօրինակ համ ունի։ Նարինե Կիրակոսյանը պնդեց, որ բրինձը պլաստիկ է: Այս մասին քաղաքացին անգամ դիմում-բողոք ներկայացրեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:
Թեև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը տեղեկացրեց, որ Հայաստանյան շուկայում դեռևս չի հայտնաբերվել առողջության համար վնասակար պլաստիկ բրինձ, այնուամենայնիվ, սպառողներին հիշեցնենք, թե ինչպես կարելի է տարբերել կեղծ բրինձը՝ իրականից․
1. Կեղծ բրինձը լվանալիս բաժակի մեջ լցված ջրի վերևի հատվածում կառաջանա թանձր սպիտակ շերտ:
2. Իսկական բրինձը կսուզվի բաժակի ջրում ի տարբերություն կեղծի:
3. Պլաստիկ բրինձը կայրվի, իսկ բոցից կտարածվի տարօրինակ բուրմունք:
4. Իրական բրինձը մի քանի օր վաճառասեղանին մնալուց հետո կբորբոսնի, հակառակ դեպքում այն կեղծ է:
Թե ինչից և ինչպես է պատրաստվում պլաստիկ բրինձը՝ առաջարկվող տեսանյութերում:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=4AuzD4rrtKg
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.