29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Իրանը պատրաստվում է նավթի ու գազի դիմաց ջուր ներկրել Հայաստանից ու Վրաստանից՝ Ուրմիա լիճը վերականգնելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ալի Ալիլուն:
Նրա խոսքով, Սևանա լիճը Հայաստանում և Կուր գետը Վրաստանում այն ռեսուրսներն են, որոնք կարող են ջուր տրամադրել Ուրմիա լճի համար, հաղորդում է «Tehran Times»-ը՝ վկայակոչելով Mehr գործակալությունը: Գիտնականներն արդեն հետազոտություն են իրականացրել, պարզելու համար Հայաստանից ու Վրաստանի ջրի մատակարարման հնարավորությունը, հավելել է պատգամավորը:
Իր հերթին, Ուրմիա լճի վերականգնման հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Խալիլ Սային նշել է, որ պլանը դեռ պետք է վերջնականապես հաստատվի, քանի որ ոմանք դեմ են հանդես գալիս այդ նախագծին:
Հարցն արդեն քննարկվել է Իրանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների միջև այս ամսվա սկզբին: Քննարկվում է նաև ջրի ներկրումը Վանա լճից:
Նշենք, որ Ուրմիա լիճը հայտնվել է ոչնչացման եզրին: Վերջին 13 տարիներին լջում ջրի մակարդակն իջել է 6 մետրով և այն կորցրել է ջրի 85 տոկոսը:
Սեպտեմբերի 28-ին Ստրասբուրգում մեկնարկող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Հայաստանի համար բավականին լարված է անցնելու: Վեհաժողովի քննարկմանն են դրված երկու խնդրահարույց զեկույցներ՝ ԼՂ-ի և Սարսանգի ջրամբարի մասին: Դրանց գումարվեց ևս մեկ խնդրահարույց հարց. օրեր առաջ Ադրբեջանից ապաստան խնդրած հայ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի հանգրվանելը այդ երկիր: Եվ անշուշտ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունն օգտագործելու է այս փաստը հակահայ քարոզչության համար: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ միանշանակ ադրբեջանցիներն իրենց ելույթներում անդրադառնալու են «նման փառահեղ առիթի» և անգամ ենթադրում է, թե որ պատվիրակը «այդ կենդանու հարցազրույցի որ հատվածն է օգտագործելու»: Տիկին Զոհրաբյանը վստահեցրեց, որ հայկական պատվիրակության դիրքորոշումը հստակ է. «Ամեն տեղ էլ կարելի է գտնել նման մեկ կամ երկու անասուններ և օգտագործել: Ես ընդամենը ցավում եմ երեխայի համար, բայց դա խոսակցության այլ թեմա է»: Դառնալով զեկույցներին՝ տիկին Զոհրաբյանը նշեց, որ ԵԽԽՎ այս նստաշրջանի օրակարգում ոչ ԼՂ, ոչ Սարսանգի վերաբերյալ զեկույցները ներառված չեն. «Ռոբերտ Վոլտերը չի հասցնի իր զեկույցը ներկայացնել, քանի որ այն պատրաստ չէ, ոչ էլ Սարսանգի վերաբերյալ զեկույցը Միլիցա Մարկովիչը կներկայացնի: Բայց համապատասխան հանձնաժողովներում՝ սոցիալական ու քաղաքական, Վոլտերը և Մարկովիչը կներկայացնեն այդ զեկույցները: Վոլտերի զեկույցի մասին հայկական պատվիրակության դիրքորոշումը հստակ է. շարունակելու ենք բոյկոտել մի զեկույց, որի պատրաստման մանդատ ԵԽԽՎ-ն չունի: Այն ադրբեջանաթուրքական լոբբիի արդյունքում է ծնվել: Վոլտերը այդ զեկույցի հետ ունի կապ այնքան, ինչքան ես Մեծ Բրիտանիայի թագի հետ: Այդ զեկույցը վաղուց գրված դրված է Լոնդոնի համապատասխան կառույցում, և Վոլտերը կամ նրա իրավահաջորդը այս զեկույցը ամենահարմար պահին, երբ այն լինի ավարտված, ոչ շուտ, քան հունվարյան նստաշրջան, դրա տակ կդնեն իրենց ստորագրությունը»: Մարկովիչի զեկույցի մասին տիկին Զոհրաբյանն ասաց, որ այն պատրաստում է «մի կիսագրագետ տիկին, որն այդպես էլ չհասկացավ, որ Սարսանգը գտնվում է ԼՂՀ-ում: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ այս փաստերը խոսում են ԵԽԽՎ-ի որպես մի կառույցի մասին, որին չի հետաքրքրում իր հեղինակությունը: Մեր դիտարկմանը՝ այս պարագայում հնարավո՞ր է ԵԽԽՎ-ն լուրջ վերաբերվի Ադրբեջանից ապաստան խնդրած հայի վերաբերյալ՝ ադրբեջանցիների փաստարկներին, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Մտավախություն չունենք, քանի որ բոլորն է հասկանում են, որ ցանկացած երկրում կարելի է գտնել մեկ կամ մի քանի նման կենդանիների, անասունների ու ստահակների, որոնց միշտ էլ օգտագործում են քարոզչական նպատակով: Միանշանակ վստահ եղեք, որ անպայմանորեն մենք մեր հստակ դիրքորոշումը և′ այն անասունի, և′ նրան օգտագործողների մասով կներկայացնենք»:
Ռուսական ՆՏՎ հեռուստաալիքի տրամադրության տակ հայտնված կադրերում երևում է ճանապարհին կանգնած երիտասարդների խումբը: Ինչ-որ պահի հանում է զենքն ու սկսում կրակել:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել երեկ վաղ առավոտյան, Վոլգոգրադի շրջանի Դերժինսկու թաղամասում՝ Կաչինսկի շուկայի մոտ։ Իրավապահ մարմիններում LifeNews-ի աղբյուրը հաղորդել է, որ կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել հարբած երիտասարդներին, որոնք հարսանիքից էին վերադառնում։ Լսելով մերժումը՝ նրանք ծեծել են տաքսու վարորդին, որը օգնության է կանչել իր ազգականին։ Հենց նա էլ, նախնական տվյալներով, ատրճանակից կրակ է բացել հարձակվողների ուղղությամբ։
Միջադեպի հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ տուժել։ Վիրավորներից մեկը 22-ամյա Արմեն Եղիազարյանն է. նա աջ ուսի հրազենային վիրավորում է ստացել, ևառաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել ոստիկանության բաժանմունք։ 24-ամյա Վլադ Ջերջիխանյանը ձախ կոնքի հրազենային վիրավորում է ստացել ու տեղափոխվել բաժանմունք։
Փաստի առիթով ՌԴ Քննչական կոմիտեի Վոլգոգրադի շրջանի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել՝ «Սպանություն», «Ավելի քան երկու մարդու նկատմամբ մահափորձ» և «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով։
Սեպտեմբերի 17 –ին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի առթիվ «Հիլթոն» հյուրանոցի շքեղ սրահում տեղի ունեցավ ընդունելություն, որը կազմակերպել էր հայկական հյուպատոսութունը՝ հյուպատոս Սերգեյ Սարկիսովի գլխավորությամբ: Ներկա էին շուրջ 200 հրավիրյալներ՝քաղաքական գործիչներ, հոգևոր առաջնորդներ, բարեգործական և այլ միության ներկայացուցիչներ: Ներկա էին նաև նահանգի պաշտոնատար անձինք. Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, Ֆրեզնոյից հատուկ ժամանած Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը և այլք: Ներկաներին այս ուրախ առիթով ողջունեց հյուպատոս Սարկիսովը, ապա օրվա պատգամը փոխանցեց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Վերջում տոնակատարության գեղարվեստական մասն էր, որի ընթացքում մասնակիցներն առիթ ունեցան ունկնդրելու հաճելի երաժշտություն:
Այսօր քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ նախաձեռնել էին «ինքնիշխանության երթ»դեպի Հանրապետական կուսակցության գրասենյակ: Դա բողոքի երթ էր` ուղղված Հանրապետական կուսակցության վարած ներքին ու արտաքին քաղաքականության դեմ:
Բողոքի երթի ավարտից անմիջապես հետո երթի կազմակերպիչները ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեցին, որ երթի մասնակիցներից մեկը` ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, դաժանաբար ծեծի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց:
«Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Սմբատ Հակոբյանին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով՝ վերակենդանացման բաժանմունք։: «Նրան մեզ մոտ են բերել պառկած վիճակում` շտապօգնության մեքենայով: Այժմ նա հետազոտվում է, դեռ որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել նրա վնասվածքների մասին»,- հայտնեցին հիվանդանոցից:
Երթին մասնակից Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի դիմաց իր ելույթում կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին ոտքի կանգնել ու հեռացնել իշխանություններին: Aravot.am-ի այն հարցին՝ հնարավո՞ր է այս հակաիշխանական կոչերը լինեին Հակոբյանին ծեծի ենթարկելու պատճառը, Արմեն Աղայանն ասաց, որ դա կարող էր լինել ինչպես հատուկ, նպատակային Սմբատին պատժելու փորձ, այնպես էլ երթի մասնակիցներից որեւէ մեկին՝ ելույթ ունեցողներին պատժելու փորձ. «Կարող է մի պատճառ էլ լինի, որի մասին չգիտենք: Եթե անգամ ինչ-որ բաներ խոսել է Սմբատը, չեմ կարծում, որ դրանք անօրինական բաներ էին, եթե նույնիսկ անօրինական էին, ապա պատասխանը հաստատ ծեծը չպիտի լիներ: Եթե սպառնալիք կամ անօրինական բան է ասել, թող ոստիկանություն կանչեին: Ականատեսներին այդ վկայականն էլ, որ ցույց են տվել, նրանք չեն կարողացել տարբերել՝ կե՞ղծ Էին, թե՝ ոչ: Ծեծողները միջին տարիքի տղամարդիկ էին, ու բավականին հաղթանդամ»:
Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
***
Սերժ Սարգսյանի խոսքը Անկախության տոնի առթիվ պարգևատրման արարողության ժամանակ
Սիրելի՛ բարեկամներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Հաճույքով շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի և մեր երկրի բարձր կոչումներին ու պարգևներին արժանանալու կապակցությամբ:
Պետական պարգևներ հանձնելու արարողությունները սովորաբար տեղի են ունենում կարևոր տոների կապակցությամբ: Անկախության տոնը նվիրական է և լուսավոր այնպես, ինչպես անկախության սերունդն է, որին փոխանցելու եք ձեր ասպարեզներում նվաճած բարձունքները:
Մենք բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ անխախտ առաջընթացի համար անհրաժեշտ է ճանաչել, գնահատել և խրախուսել արժանավորներին: Մեր պետության հիմքում պետք է ամրապնդենք արդարության սկզբունքը, որպեսզի ի վիճակի լինենք լավն ու բարին տարանջատել վատից ու չարից:
Այստեղ ներկա են մեր երկրի ու հասարակության արժանավոր շատ զավակներ: Այս պարգևները ձեր ազնիվ, արգասաբեր աշխատանքի և ծառայության համար մեր ժողովրդի երախտագիտությունն արտահայտելու լոկ խորհրդանշական միջոց են: Չեմ կասկածում, որ բոլոր նվիրյալների ժամանակն էլ գալու է, և պարգևները գտնելու են մյուս արժանավորներին:
Սիրելի՛ բարեկամներ,
Մենք երախտապարտ ենք տարբեր ոլորտների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց աշխատանքով, հետևողականությամբ, ստեղծագործական անսպառ եռանդով և ապագայի նկատմամբ հավատով առաջ են մղում մեր հասարակությունն ու երկիրը:
Այստեղ առկա ջերմությունը պետք է նոր լիցքեր հաղորդի բոլորիս, որպեսզի նոր ուժով լծվենք աշխատանքի: Այդ լիցքերը մենք պարտավոր ենք ոչ միայն կրել, այլև փոխանցել մեր ընտանիքներին, հարազատներին և բարեկամներին, որպեսզի դրանով տոգորվի մեր ողջ հասարակությունը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու առթիվ: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Շնորհակալություն:
Թուրք պետութիւնն ու ժողովուրդը, պատասխանատու են
գաղթականներու դիմագրաւած դժուարութեանց համար,
ուր շատեր իրենց կեանքն ու ընտանիքները կորսնցուցին:
(ՓրոֆեսորԱյհան Գայա –Պիլկի Համալսարան)
Այս անշնչացած մարմիններուն սրտաճմլիկ, ողբերգական նկարներուն ի տես, —մէկը ջրամոյն, միւսը՝ սովամահ,— ինչպէս՞ կարելի է չողբալ մարդկային անարդարութիւնը: 2 Սեպտեմբեր 2015 թուականին տեղի ունեցած ողբերգական դէպքին, փոքրիկն Այլան Քըրտիի ջրամոյն եղած անշնչացած մարմինը հասած էր Թուրքիոյ հարաւ-արեւելեան միջերկրականեան Պոտրում քաղաքի Աքեարլար ծովափը: Թուրք մամուլը փորձեց զանազան սրտամորմոք նկարներով արթնցնել մարդկութեան՝ նամանաւանդ Եւրոպական պետութիւններուն խիղճը: Կրնա՞ք երեւակայել նման հակասական երեւոյթ մը — բարբարոս պետութիւն մը որ առանց խղճահարութեան խողխողեց մէկ ու կէս միլիոն անօգնական հայ ժողովուրդը, արմատախիլ ընելով զայն իր հազարամեայ պապենական հայրենիքէն, կը փորձէ արթնցնե՜լ մարդկութեան խիղճը:
Առաջին նկարին հեղինակը Տողան Նիւզ Էճընսիի (Doğan News Agency) աշխատակից խմբագիրներէն Նիլիւֆէր Տէմիրն է (Nilŭfer Demir), որ վերջերս իր հարցազրոյցին մէջ այսպէս արտայայտուեցաւ. «խոր ցաւ զգացի նկարահանած ատենս եւ ուզեցի որ աշխարհ նոյն այդ ցաւը զգայ»: Նիլիւֆէրին պէտք է հարց տալ թէ արդեօք ի՞նչ ցաւ պիտի զգար եթէ նկարահանած ըլլար երկրորդ նկարը, որ հայ քրիստոնեայ սովամահ մանուկի մը նկարն է, եւ ի՞նչ պիտի ուզէր ընել մարդկութեան խիղճը արթնցնելու համար: Թէ ե’կ վարդապետ եւ մի’ խենթանար…….
Ուրիշ Թուրք մամլոյ աշխատակից մը՝ Պէլկին Ագաթլան, Տէյլի Նիւզ-ի (Daily News) մէջ կը նկարագրէ թէ ի՜նչ ահաւոր ողբերգական ապրումներ ունեցած են զինուորները, երբ հասած են ծովեզերք եւ տեսած մանուկին անշնչացած մարմինը, եւ ներկայ զինուորներէն մէկը կը վկայէ թէ այս տխուր տեսարանը յիշեցուցած է իր հարազատ զաւակը: Կատակերգութի՞ւն թէ ողբերգութիւն: Ո՞ւր էր այդ թուրք զինուորին խիղճը երբ իր արենակիցը եաթաղանով պատռեց հայ մօր արգանդը եւ դուրս հանեց չծնած փոքրիկը եւ զայն գնդակի նման նետեց սովահար շուներուն առջեւ:
Իսկ կատակերգութեան գլուխ գործոցը, ըստ թուրք նախագահական պալատի խօսնակին, նախագահ Էրտողանի հեռաձայնային յայտարարութիւնն էր երբ ան կը խօսէր ծովամոյն եղած մանուկին հօր՝ Ապտիւլլա Քուրտի-ի հետ. « Երանի՜ մնայիր մեր հիւրը եւ չփորձէիր հարազատներդ տանիլ օտար երկիր: Այդ երկու ծովամոյն երախաները, որքան քուկդ՝ նոյնքան ալ մեր երախաներն էին, եւ կինդ՝ մեր քոյրը»: Կրնա՞յ ըլլալ որ նոյն ապրումները պիտի ունենար տեսնելէ ետք երկրորդ նկարը եւ յայտարարէր. «Երանի՜ մնայիք ձեր պապենական հողերուն վրայ եւ շէնցնէիք երկիրը ինչպէս հազարաւոր տարիներ ձեր նախահայրերը շէնցուցին»: Ո՜հ ինչ անարդարութիւն եւ հեգնանք…….
Մինչ անդին՝ որքա՛ն մարդկային է մօտեցումը փրոֆեսոր Այհան Գայայի, որ ի տես տասնեակ հազարաւոր գաղթականներու հոսքին Թուրքիոյ ճամբով դէպի Եւրոպա՝ կը յայտարարէ. «Ընկերութիւնը ընդհանրապէս կը զուգորդէ, կը նկարագրէ գաղթական բառը որպէս ներհոսում, գրաւում, ասպատակութիւն եւ ողողում: Բոլոր այս բառերը կը գործածուին ընդհանրապէս երբ կը նկարագրենք բնութեան արհաւիրքները: Դժբախտաբար նման նկարագրումներ մեզի մոռցնել կու տան որ հարցը՝ մարդ արարածին հետ է, որ կը փախչի իր երկրի դժուարութիւններէն եւ դժբախտութիւններէն եւ կը փորձէ ապահով վայրի մը մէջ ապագայ մը գտնել իր ընտանիքին համար: Ի վերջոյ մարդ արարածը թիւ մը չէ, եւ որքան ատեն որ զիրենք նկատի կ’ունենանք որպէս թիւ՝ այդքան անմարդկային վարկանիշ կու տանք անոր, ինչ որ զիս կը սարսափեցնէ»: Ահաւասիկ՝ մի՛ւս թուրքը……
Դժբախտաբար այս է մարդոց մօտեցումը գաղթականներու նկատմամբ, ըլլան անոնք քաղաքագէտներ, մամլոյ գրիչներ, ակադեմականներ կամ մասնագէտներ, որոնք իրենց բաժինը կը բերեն գաղթական մարդ արարածը ապամարդկայնացնելու (dehumanize), որովհետեւ զայն կը նկատեն վտանգ մը իրենց երկիրներու ընկերային-տնտեսական եւ հասարակական ապահովութեան համար:
Պատմութեան ընթացքին նկատած ենք Թուրք պետութեան երկչոտ քաղաքականութիւնը նամանաւանդ անոնց նկատմամբ որոնք տարբեր են իրմէ՝ կրօնական, մշակութային եւ ցեղային գետնի վրայ: Եւ այս երեւոյթը չի վերաբերիր միայն գաղթականներուն որոնք Թուրքիա կ’ապաստանին, այլ նաեւ՝ փոքրամասնութիւններուն (Հայ, Ալէվի, Քիւրտ, Զազա, Չէրքէզ): Թուրք պետութեան քաղաքականութիւնը եղած է միշտ թշնամի, անհանդուրժող ըլլալ բոլոր անոնց՝ որոնք տարբեր են իրենց ցեղային, կրօնական եւ մշակութային պատկանելիութեամբ:
Ի՜նչ խղճի եւ ի՜նչ արդարութեան մասին կը խօսին թուրքը ժողովուրդը եւ մանաւանդ թուրք պետութիւնը: Ամէն բանէ առաջ մարդ պարտաւոր է ի՛ր խիղճը արթնցնել՝ ուրիշին խիղճը արթնցնելէ առաջ, եթէ կը փափաքի այս անցաւոր կեանքը վերածել դրախտային ճամբորդութեան մը դէպի յաւիտենականութիւն:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
Այժմ արմատական ընդդիմության ներկայացուցիչ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը 24 տարի առաջ` Անկախության հռչակագիրը կարդալիս, ներկայիս Հայաստանը չէր երազում: Նա ցավով խոստովանեց, որ երկիրն այս ուղով շարունակ տանելու դեպքում պարզ չէ, թե դեռ որքան կնշենք Հայաստանի անկախության օրը, քանի որ ներկայիս իշխանությունները հարվածի տակ են դնում դժվար ձեռք բերված հաղթանակը: «Որքան այս իշխանությունը մնա, այնքան արագ կմոտենա այն օրը, որ այլևս անկախության օր չենք նշի, քանի որ այս իշխանություններն ուղիղ գծով վնասում են ՀՀ անկախությանը, ուղիղ գծով, որովհետև այն գործունեությունը, որը նրանք իրականացնում են դրսում և ներսում, վնասում է մեր երկրի անկախությանը: Այսօր կանգնել ենք մի իրողության առջև, որ արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, իսկ ներսում` անկախ քաղաքացուն, այսօր Հայաստանը գրեթե չունի քաղաքացիներ, ովքեր կպաշտպանեն իրենց անկախությունը: Մտավախություն ունեմ, որ եթե ՀՀ անկախությանը վտանգ սպառնա, 200.000 մարդ հազիվ դուրս գան փողոց ու գնան հայրենիքի սահմանները պաշտպանելու, իսկ 1991 թվականին անցկացված անկախության հանրաքվեի ժամանակ ուղիղ 2 մլն մարդ կամովի «այո» է ասել անկախությանը, ճիշտ այնքան մարդ, որքան այսօր Հայաստանում ապրում է»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը: Վերջինիս դիտարկմամբ` այս իշխանություններն անկախություն վաստակածների և հենց անկախության սերնդի նկատմամբ հոգեբանական ջարդն են արել` մարդիկ կամ ֆիզիկապես հեռացել են երկրից, կամ էլ բարդույթավորվել ու մեկուսացել են իրենք իրենց մեջ: Սակայն ընդդիմադիր պատգամավորին չի զարմացնում այն հանգամանքը, որ մարդիկ վախենում են պայքարել իրենց անկախության համար` իշխանության դեմ դուրս գալով, քանի որ քաղաքական ուժերն էլ են դեֆորմացվել: «6 ամսվա ընթացքում ի՞նչ կատարվեց խորհրդարանական ուժերի` ԲՀԿ-ի հետ, ի՞նչ կատարվեց ՀՅԴ-ի հետ, ի՞նչ կատարվեց «Ժառանգության» հետ և ի՞նչ է կատարվել ՀԱԿ-ի հետ: Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը լուրջ դեֆորմացիայի են ենթարկվել: Պարզ է, որ սա կամավոր չի եղել, սա եղել է ինչ-որ ուժերի ազդեցության հետևանքով` գտել են հարմար հող, որտեղ կարելի է ճնշումներ բանեցնել և բանեցրել են: Այս դեֆորմացիաների ընթացքում, ի՞նչ եք կարծում, այն սովորական քաղաքացին, ով չունի այն քաղաքական պաշտպանվածություն, որն ունեն կուսակցությունները, չի՞ դեֆորմացվի, չի՞ վախենա: Ցավոք, անկախությունն այլևս իրենց համար այն արժեքը չունի, որի համար նա մարտի կգնա: Բոլորի հետ խոսում ենք ու նույն բանն են ասում՝ էս իշխանության համար ես գնամ, պայքարեմ, որ ի՞նչ լինի»,- ընդգծեց պատգամավորը: Անկախ ամեն ինչից` ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղարը վստահ է, որ եթե մի օր իսկապես խնդիրը ժողովրդի կոկորդին հասնի, դուրս կգա պայքարի, ինչպես նաև Արցախյան հերոսամարտում հաղթած սերունդը դեռ չի կորել: «Մի օր կարող է մի խելոք մարդ մի բան ասի, ու դեռ նոր, վախը չչափած ջահելները կարող են փողոց դուրս գալ, եթե ժողովրդի կոկորդին հասնի, ապա կգա ու կքշի ամեն ինչ: Միշտ էլ ժողովուրդն ունի ներքին ռեզերվներ, որոնք կարող են բացվել անսպասելի պահի և մի բան էլ, քանի դեռ կա այն սերունդը, որն անկախություն է վաստակել ու հաղթել Արցախում, ապա ամեն ինչ կորած չէ»,- եզրափակեց 24 տարի առաջ Անկախության հռչակագիր կարդացողը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
news.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.