Ծննդավայրը-Կալինինգրադ
Քաշը-67 կգ
Հասակը-165 սմԼյուդմիլա Պուտինան վառ կին է, ով միշտ դեպի իրեն է գրավում հանրության ուշադրությունը։ Սկզբում նրա հանդեպ հետաքրքրության պատճառն իր և Վլադիմիր Պուտինի ամուսնության փաստն էր, իսկ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց նրանց բաժանությունն ու Պուտինայի հետագա աղմկահարույց հայտարարությունները։ Սկսենք ամենակսզբից.

Լյուդմիլա Պուտինայի պատանեկությունըԼյուդմիլա Պուտինայի հայրը փոստատար էր, այնուհետև աշխատել է Կալինինգրադի «Թորգմաշ» գործարանում։ Մինչ ամուսնությունը նա կրում էր Շկրեբնեւա ազգանունը։ Մայրն աշխատում էր ավտոսրահի դրամարկղում։1975 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը, Լյուդմիլան աշխատանքի է ընդունվում որպես փոստատար։ Որոշ ժամանակ անց նա քաղաքային հիվանդանոցներից մեկում աշխատում է որպես բուժքույր, հետո բորտուղեկցորդուհի և այլն։
![9442704534bdfa50c2ce1397481381_01_thumb[4]](http://wnews.am/wp-content/uploads/2015/09/9442704534bdfa50c2ce1397481381_01_thumb4.jpg)
Ուսանողական տարիներին նա մի շարք լեզուներ է սովորում, որի արդյունքում այժմ գերազանց տիրապետում է իսպաներենի, գերմաներենի, պորտուգալերենի և ֆրանսերենի։
Հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ
Վլադիմիր Պուտինի հետ ճակատագրական հանդիպումը կայացավ 1981 թվականին Արկադի Ռայկինի լենինգրադյան համերգի ժամանակ։
Ակնթարթային հանդիպումը հետագայում վերածվում է երկարատեւ սիրավեպի, իսկ հետո նաև ամուսնության։
1983 թվականի հուլիսի 28-ին զույգը պաշտոնապես գրանցում է իր ամուսնությունը։ Որոշ վկայությունների համաձայն, ամուսնության խնջույքն անցել է Նևսկու նավերից մեկում։ Նրանց առաջնեկը Մարիան ծնվել է 1985 թվականին։
Երիտասարդ ընտանիքի երկրորդ զավակը երկար սպասեցնել չտվեց. ընդամենը մի քանի ամիս անց Լյուդմիլան կրկին հղիացավ և 1986 թվականին ծնվեց նրանց երկրորդ դուստրը Կատարինան։
Այդ շրջանում Վլադիմիր Պուտինն աշխատում էր Ազգային անվտանգության համակարգում, այդ պատճառով էլ պաշտոնի փոփոխությունները նրա համար սովորական էին։
Լյուդմիլան եւս տեղյակ էր այդ մասին, ուստի Գերմանիա տեղափոխությունը նրա համար անակնկալ չէր։ 1986 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվեց Գերմանիա, որտեղ էլ ապրեցին չորս տարի։
Ռուսաստան վերադառնալուն պես Լյուդմիլա Պուտինան չորս տարի վերապատրաստման կուրսեր էր կազմակերպել Ռուսաստանում գերմաներենի ուսուցիչների համար։
90-ականների կեսերին շնորհիվ Անատոլի Սոբչակի հետ ունեցած լավ հարաբերությունների, Պուտինան նշանակվում է Լենինգրադում հեղինակավոր «Տրուսսարդի» խանութի տնօրեն։
Արդյունքում նա այնտեղ աշխատում է մի քանի տարի, որից հետո 1996-ից 1999- թվականներին աշխատանքի է անցնում «Տելլեկոմինվեստ» ընկերությունում։
Սկսած 2000 թվականից նա հազվադեպ էր հանրությանը ներկայանում։
Այդ շրջանում նա հաճախ այցելում էր Սնետոգորյան կուսանոց, որտեղ ապրում էր իր հոգևոր առաջնորդուհին։
Վերջինիս հետ կապը հաստատվեց այն ժամանակ, երբ Պուտինան 1993 թվականին բարդ վիրահատություն տարավ և սկսեց օգնություն խնդրել բարձր ուժերից։
Որպես առաջին տիկին հասարակական-քաղաքական գործունեությանը Լյուդմիլա Պուտինան անցավ 2001 թվականից։
Այդ շրջանում նա սկսեց զբաղվել մի քանի բարեգործական նախագծերի շուրջ, ինչպես նաև բանասիրության առաջախաղացմանն ուղղված ֆորումներով։
2002 թվականին Ռուսաստանում գերմանալեզու նախագծերի առաջխաղացման համար նա արժանացավ Յակոբ Գրիմմի հատուկ մրցանակին։
Հենց նույն թվականին ռուսերեն լեզվի պրոպագանդման համար նա Հայաստանի և Ղրղստանի պետական համալսարանների կողմից արժանացավ մրցանակի։
2003 թվականին «Ռուսերեն լեզվի տարածման հարցում ունեցած մեծ ներդրման համար» նա արժանացավ Ա. Ս. Պուշկինի անվան մրցանակին։
Նրա հիմնական հոբբիներն են տուրիզմը, լեռնային դահուկասահքը, պատմական և արտասահմանյան գրականության ընթերցումը, ռուսաց պատմության ուսումնասիրությունը:
Որպես Ռուսաստանի առաջին տիկին Պուտինան ընդունել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ արեւմտյան այլ երկրների պատվիրակությունների։
Բացի այդ, նա մասնակցել է մի շարք պաշտոնական այցերի։
Ամուսնալուծություն
Լուրերը, թե Պուտիններն ամուսնալուծվել են, սկսվել էին դեռ Վլադիմիր Պուտինի նախագահության առաջին երկու ժամկետներում: Հատկապես շշուկները սաստկացան, երբ 2008թ. սկսած Լյուդմիլա Պուտինան ընդհանրապես անհետացավ եթերային դաշտից: Լուրեր էին պտտվում, թե Վլադիմիր Պուտինն այլևս կնոջ հետ չի ապրում, իսկ Լյուդմիլան հավատացյալ է և դարձել Պսկովյան թեմի վանամայր: Նախագահը այդ ժամանակ շարունակում էր կրել ամուսնական մատանի, սակայն բոլոր միջազգային հանիպումներում ներկայանում էր առանց տիկնոջ:
2008թ. ապրիլին «Մոսկովսկի կորեսպոնդենտ» թերթը հայտարարեց, թե Վլադիմիր Պուտինը ամուսնացել է մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի հետ: Այս լուրը հերքեց անձամբ նախագահն` ասելով, որ այդ ողջ պատմության մեջ ճշմարտության մի հատիկ անգամ չկա: Այս պատմությունից հետո թերթի խմբագիրը հեռացվեց աշխատանքից:
2013 թվականին Վլադիմիր Պուտինն ու Լյուդմիա Պուտինան հայտարարեցին իրենց բաժանության մասին։
Որպես պաշտոնական հիմնավորում նշվում էր այն, որ Լյուդմիլա Պուտինան չի սիրում հանրայնությունը, ինչը երկրի առաջին տիկնոջ կարգավիճակին անբաժան մասն է կազմում։ Չնայած դրան, ավելի հայտնի պատճառը Վլադիմիր Պուտինի և սպորտսմենուհի Ալինա Կաբաեւայի սիրավեպն է։
Բացի այդ, ըստ շրջանառվող լուրերի, Լյուդմիլա Պուտինան ցանկանում է գնալ կուսանոց։
Բոլորովին վերջերս տված իր հարցազրույցում նա հանդես է եկել սենսացիոն հայտարարություններով.
«Իմ ամուսինը, ցավոք, վաղուց ողջ չէ։ Ես ստիպված եմ հանրայնորեն հայտարարել, որ այլեւս ի վիճակի չեմ տեսնել, թե ինչ է տեղի ունենում իր անունից։ Նրանք սարսափելի մարդիկ են, որոնք ոչնչի առջև կանգ չեն առնում, ես վախենում եմ, որ այժմ նրանք կսպանեն ինձ և իմ աղջիկներին, ինչպես սպանեցին Վլադիմիր Պուտինին։Մեր ընտանիքը չէր կարելի իդեալական համարել։ Երբ ես ամուսնացա, ես սիրահարված էի բոլորովին այլ մարդու, իսկ Պուտինը պարզվեց, որ դաժան է։ Նա երբեք ինձ հետ չէր խորհրդակցում, անգամ չէր էլ նկատում իմ ներկայությունը։
Ես նրան պետք էի միայն որպես իր երեխաների մայր եւ հանրությանը ցուցադրելու համար, նա ինձ ծեծում էր, նվաստացնում, ձեռք առնում։
Իր հարցազրույցում Պուտինան պնդել է, որ իրական Պուտինին վաղուց սպանել են, որից հետո հանրությանը ներկայանում է իրական Պուտինի կրկնօրինակը.
Նրան պայման են առաջադրել՝ կա՛մ խաղալ դավաճանված կնոջ դեր, կա՛մ ինքն ու աղջիկներն այլևս չեն ապրի։ «Այլընտրանք չունեի»,- ասել է Պուտինան։
Այդ իսկ պատճառով նրանք կրկնօրինակ են պատրաստել նաև Պուտինայի համար, որպեսզի երբ ինչ-որ բան այնպես չասի, ինչպես ծրագրված էր սցենարով, կարողանան սրբել շփոթությունները։ «Եթե նրանք հասցնեին ստեղծել իմ կրկօրինակը՝ քիչ թե շատ հաջող նմանությամբ, ինձ վաղուց սպանած կլինեին»,- ասել է Վլադիմիր Պուտինի նախկին կինը։
«Ամուսնալուծությունը» նրա փրկությունն է եղել։ «Այժմ ապրում եմ արտերկրում: Ամեն ինչ լավ է, սակայն ինձ համար սարսափելի է տեսնել, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի հետ»։