29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին դարձավ 63 տարեկան: Ծնվել է 1952թ․ի Սանկտ-Պետերբուրգում: Նրա հայրը՝ Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտինը (23.2.1911 – 2.8.1999), Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է (Կարմիր բանակի 86-րդ դիվիզիայի 330-րդ հրաձգային գնդի մարտիկ, կռվել է պաշտպանելով Նևսկի հրապարակը, ծանր վիրավորվել է), մինչ պատերազմը ծառայել է ստորջրյա նավատորմում, պատերազմից հետո՝ վարպետ Եգորովի անվան գործարանում։ Մայրը՝ Մարիա Շեմելովան (1911-1998), նույնպես աշխատել է գործարանում, վերապրել է Լենինգրադի շրջափակումը։ Պապը՝ Սպիրիդոն Պուտինը, հայտնի խոհարար էր, ով պատրաստում էր բարձր կուսակցական և պետական պաշտոնյաների համար. նա մինչև անգամ աշխատել է Լենինի և Ստալինի համար։
Տարիներ առաջ ռուսական հեռուստաընկերություններից մեկը բավական հետաքրքիր ու բացառիկ հաղորդաշար է պատրաստել, որն արտացոլում է Վլադիմիր Պուտինի կյանքը:
https://www.youtube.com/watch?t=1616&v=byNdb5_uRmA
«Մայր Թերեզա… քչերին է հայտնի, որ մարդկության այս հազվագյուտ ծաղիկը կրել է Ագնեսա Բոյաջյան անունը, այսինքն` եղել է հայուհի (այդ մասին 88-ի երկրաշարժից հետո գալով Հայաստան, ինքն է Վազգեն Ա-ին պատմել, ինքս այս մասին լսել եմ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանից). սա ընկերուհիներիցս մեկի` Հրաչուհի Փալանդուզյանի գրառումն է, որին ծանոթացա երեկ:
Վաղուց էի նկատել Մայր Թերեզայի թե արտաքին, թե ներքին` հոգևոր նմանությունը հայ տիկնոջ տեսակին, մտածել էի` ինչքան նման է հայի, սակայն միայն այդ նմանությամբ, չունենալով համապատասխան հիմքեր, չէի համարձակվել եզրակացնել, որ նա էլ է հայ, աղոտ ենթադրությունից բացի, այն կողմ չէի անցել: Ընկերներիցս մեկը` Հովսեփ Արթինյանը, այս լուրին այսպես արձագանքեց` «Դեռ ովքե՜ր մէջտեղ պիտի ելնեն, որ հայ են… Հնդկաստանի հայ թագուհուն էլ չմոռանալ, որի ամուսինը կնոջ հանդեպ իր սերն արտայայտելու համար Թաջ Մահալ հրաշալի պալատը կառուցեց, նաև` Եգիպտոսի հայ իշխանուհի Շաժարաթ Ալ Տըրին, որը ներկայի Կահիրեի ու Եգիպտոսի պետության հիմքը դրեց»։ Այո, իբրև այլազգի հանդես եկած հայ աշխարհահռչակներն ու մեծերը մեզ դեռ էլի կզարմացնեն, այդպես է ստացվել իր բնօրրանից կտրված աշխարհասփյուռ հայի ճակատագիրը…
Հրաչուհի Փալանդուզյանի հայտնած այս լուրը երեկ շատ արագ հաստատեց ԱՄՆ-ում, Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքում արդեն 20 տարի ապրող մեր հայրենակից Նազիկ Հակոբյանը: Ինձ գրած նամակով նա հայտնեց, որ 15 տարի առաջ, երբ ապրելիս է եղել Վաշինգտոնի նահանգի Սիեթլ քաղաքում, Մայր Թերեզայի հայ լինելու մասին իմացել է մի ալբանացի կնոջից:
«Տարիներ առաջ աշխատում էի մի հուշանվերների խանութում, մի օր հաճախորդներից մեկը հարց տվեց ինչ-որ բանի մասին, պատասխանեցի, նա ժպտաց ու հարցրեց` իսկ ո՞ր երկրի առոգանությամբ եք խոսում… Ասացի` Հայաստանից եմ, նա միանգամից ոգևորվեց ու ասաց` օ, Հայաստանի՞ց ես, ես Ալբանիայից եմ, մեր նշանավոր սուրբ Մայր Թերեզան ազգությամբ հայ է, մենք հայերին շատ ենք սիրում, քանի որ Մայր Թերեզան ամենանշանավոր ալբանացին է աշխարհում… Ես զամացած ասացի` օ, իսկապե՞ս, ես չգիտեի, նա զարմացավ ու ժպտալով պատասխանեց` այո, այո, այդ ինչպե՞ս է, որ չգիտեք…»:
Շնորհակալություն հայտնելով այս հրաշալի բացահայտման համար, գրող, հրապարակախոս, հայագիտության ոլորտում արժեքավոր և ուշագրավ հետազոտություններ կատարող Ռուզան Ասատրյանն ասաց.
«Մեկ անգամ էլ հպարտանալու առիթ ունեցա, իսկական գրելու թեմա է, և ճիշտ կլիներ ռուսական «Ռենթիվի» հեռուստատեսության կաշառված լրագրողին նամակ ուղարկվեր այս մասին, չմոռանալով շեշտել Նեֆերտիտիի հայուհի տատի ու Կիևյան Ռուսիայի առաջին հայ թագուհու` Աննայի մասին»:
Ոմանք գուցե այս ամենում ազգային սնապարծություն տեսնեն, բայց, ինչպես ասում են, Աստված նրանց հետ, իրականությունը ու դրա արձանագրումը որևէ առնչություն չունեն ազգային սնապարծության հետ:
Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Ագնեսա Բոյաջյանի իսկական անունը եղել է Գայանե, սակայն այդ տեղեկությունը դեռ ճշտման կարիք ունի:
Ծանոթանալով Մայր Թերեզայի վերաբերյալ այս լուրին, ոչ միայն Ռուզան Ասատրյանը, ուրիշները նույնպես առիթ են ունեցել մեկ անգամ ևս իրենց ազգային պատկանելությամբ հպարտանալու և ուրախանալու այս հրաշալի բացահայտման համար: Եվ դա միանգամայն հասկանալի է` Մայր Թերեզան սովորական մարդ չէր, նա իր ապրած կյանքով մարդու նկատմամբ Քրիստոսի պատգամած սիրո, կարեկցանքի, գթասրտության մարդկությանը ցայսօր հայտնի ամենապայծառ օրինակներից մեկն է Աստծո Որդուց հետո, եթե ոչ ամենապայծառը: «Ամեն մարդու մեջ ես Քրիստոսին եմ տեսնում,- ասել է մայր Թերեզան:- Իսկ քանի որ Քրիստոսը միշտ մեկն է, ինձ համար տվյալ պահին նա այն մարդն է, ով իմ դիմաց է»: Նա ասել է նաև. «Որքան շատ սեր, իմաստություն ու բարություն հայտնաբերեք ձեր մեջ, այնքան ավելի շատ դրանք կնկատեք ձեզ շրջապատող աշխարհում»:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանից Արմենուհի Փալանդուզյանի հայտնած այս լուրի հաստատումը ստանալու և հավելյալ մանրամասներ իմանալու նպատակով, այսօր զրուցեցի Պարգև սրբազանի հետ: Ահա թե ինչ հայտնեց նա.
«Այո, Մայր Թերեզան հայուհի է, Բոյաջյան է իսկական ազգանունը, հայրը` Բոյաջյան է, Արևմտյան Հայաստանից գաղթած Ալբանիա, մայրն էլ ալբանուհի քրիստոնյա է: Ինքն այդ մասին ասել է 1988-ի երկրաշարժից հետո Հայաստան կատարած այցելության ընթացքում Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ, կաթողիկոսն էլ դրանից անմիջապես հետո, երբ միաբաններով նստած էինք, բոլորիս հայտնեց` ի զարմանս մեզ, ինքն ինձ նոր այդպիսի բան ասաց»:
Իսկապես ժամանակն է, որ Մայր Թերեզայի հայկական ծագումն ի լուր աշխարհի հայտարարվի:
Շատ համառոտ ներկայացնենք, թե ինչ է հայտնի 20-րդ դարի ողորմածության խորհրդանիշը համարվող և իրավամբ սրբադասված Մայր Թերեզայի մասին: Ծնվել է 1910 թվականի օգոստոսի 26-ին, մակեդոնական Սկոպյե քաղաքում: Ըստ «Վիքիպեդիայի»՝ ազատ հանրագիտարանի, «Մայր Թերեզան (լրիվ անունը — Մայր
Թերեզա Կալկաթացի, իսկական անունը — Ագնես Գոնջա Բոյաջիու, ալբաներեն՝ Agneze Gonxhe Bojaxhiu), կաթոլիկ միանձնուհի էր, «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիրը, որը ծառայում էր հիվանդներին և աղքատներին։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1979)։ Կաթոլիկ եկեղեցին դասել է երանելիների շարքին»։
1931 թվականին իր կամքով կուսակրոնության ուխտ ընդունելով, 21 տարեկանում վերցրել է Թերեզա անունը` ի պատիվ 1927 թվականին սրբերի դասին դասված ֆրանսուհի միանձնուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ։
Մայր Թերեզան մահացել է Կալկաթայում, 1997թ. սեպտեմբերի 5-ին, 87 տարեկան հասակում:
Արթուր Հովհաննիսյան
Ինչ վերաբերում է հոգևոր պարգևների մասին ձեր տված հարցին, ուզում եմ, որ իմանաք ճշմարտությունը, եղբայրնե՛ր։ Գիտե՛ք անշուշտ, որ մինչ հեթանոս էիք, ինչպե՜ս էիք քարշ գալիս անշունչ կուռքերից մեկից դեպի մյուսը։ Ուստի ուզում եմ, որ հասկանաք, թե ոչ ոք, ով Աստծու Հոգուց մղված է խոսում, չի կարող ասել. «Նզովյալ լինի Հիսուսը»։ Նույնպես էլ ոչ ոք չի կարող խոստովանել, թե՝ «Հիսուսը Տեր է», եթե չունենա Սուրբ Հոգին։
Թեև պարգևները զանազան են լինում, բայց նույն Հոգին է պարգևողը։ Զանազան հոգևոր պաշտոններ կան, այո՛, բայց նույն Տերն է դրանք բաշխողը։ Նույնպես և ծառայելու զանազան կարողություններ կան, բայց նույն Աստվածն է, որ դրանք տալիս է յուրաքանչյուրին։ Սուրբ Հոգին ամեն մեկի մեջ տարբեր ձևով է հայտնվում ընդհանուրի օգուտի համար:
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 12:1-7)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
BlogNews-ը գրում է. «Բախտաբեր» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը եզրափակող ֆիլմը մեծ էկրան կբարձրանա հոկտեմբերի 8-ից։ Այս օրերին կատարվում են ֆիլմի վերջին աշխատանքները։ Ֆիլմի վերջին սերիայի հասցեին հնչած քննադատությունների և Սոս Ջանիբեկյանի հերոսին՝ Դավթին, պատադրված «սպանելու» մասին զրուցել ենք ֆիլմի սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ։
«Դա ոչ թե ավարտ էր, այլ ֆիլմի սկիզբը։ Ես արդեն սովոր եմ քննադատությունների, սակայն խելամիտ չեմ համարում հանդիսատեսի կարծիքն անտեսելը։ Ես քննադատությունների համար էլ շնորհակալ եմ, քանի որ նշանակում է՝ նրանք հետևում են մեր սերիալին։ Հայկական սերիալի պատմության մեջ սա կտրուկ քայլ էր, որին մարդիկ սովոր չէին. հեռուստադիտողները սովոր են «happy end»-ի։ Առաջին անգամ էր գլխավոր հերոսը սպանվում, և ես սպասում էի նման արձագանքի։ Մեծ հույս ունեմ, որ ֆիլմը բոլորին դուր կգա»,- ասաց Անահիտը։
Ինչ վերաբերում է հարցին՝ որքանով՞ են համապատասխամնում իրականությանը մեր տեղեկությունները, որ Սոս Ջանիբեկյանի հերոսը ֆիլմում սպանվեց, որովհետև դերասանն այլևս չի ցանկանում նկարահանվել այս հեռուստասերիալում, Անահիտը պատասխանեց. «Սոս Ջանիբեկյանը չի նկարահանելու երկրորդ եթերաշրջանոում։ Դա ոչ թե պարտադրված, այլ համաձայնեցված որոշում էր։ Այլ մանրամասներ հայտնել չեմ կարող, քանի որ դա կբացահայտի երկրորդ եթերաշրջանի սյուժետային մանրամասները»։
Սցենարիստի փոխանցմամբ՝ Սարգիս Գրիգորյանը հավանաբար կխաղա երկրորդ եթերաշրջանում։ «Ես դեռ չեմ սկսել գրել երկրորդ սեզոնի սյուժեն և չգիտեմ՝ որ դերասաների մասին կլինի սերիալը։ Դեռ փորձեր եմ անում առաջին սերիայի հետաքրքիր սկիզբ գտնելու համար։ Դերասանական կազմի մասին կխոսեմ ավելի ուշ»,- նշեց նա։
Այսօր շատերի բնակարաններում կարելի է հանդիպել բազմաթիվ բույսեր ու ծաղիկներ։ Ոմանք նույնիսկ ամբողջ ծաղկանոց են ստեղծում։ Եթե ճիշտ ծաղիկներ ընտրեք և աճեցնեք դրանք ձեր տանը, ապա դրանք ունակ են տունը լցնել սիրով և երջանկությամբ:
Մանուշակ
Այս ծաղիկը համարվում է որպես հավերժ սիրո խորհրդանիշ: Տանը, որտեղ աճում է այս բույսը՝ քիչ են վեճերը:
Սպատիֆիլում (հայտնի է որպես «Կանացի երջանկություն»)
Ասում են, իբր, երբ այս բույսը տուն են բերում՝ միայնակ մարդիկ գտնում են իրենց կեսին: Երիտասարդ ընտանիքներում, ովքեր մտածում են երեխայի մասին, շուտով ավելացում է սպասվում: «Կանացի երջանկությունը» միշտ տուն է բերում սեր և փոխըմբռնում:
Հիբիսկուս կամ Չինական վարդ
Տանը Հիբիսկուսի հայտնվելը կանխատեսում է բուռն սիրահարություն:
Հոյա (Մոմանման բաղեղ)
Որոշ երկրներում այս ծաղիկը փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, որպես սիրո խորհրդանիշ նվիրում են : Հատկապես բարենպաստ է ազդում ընտանեկան երջանկության վրա, եթե այն աճի ննջասենյակում:
Մրտենի
Այս բույսը կօգնի ձեր ամուսնությունը կդարձնի հաջողված, կբերի խաղաղություն և երջանկություն: Շատ երկրներում այս բույսը համարվում է լավ նվեր նորապսակներին:
Աիքրիզոն
Ժողովուրդը այն անվանում է «սիրո ծառ» կամ «երջանկության ծառ»: Այն ձեր օջախը կբերի սեր և երջանկություն։
Կալաթեա
Այս բույսը համարվում է ընտանեկան երջանկության պահապան:
Քլորոֆիթում
Այս բույսը ընտանեկան կյանք է բերում հանգստություն և երջանկություն:
Թրթնջուկ (Օքսալիս)
Այս ծաղիկը նույնպես մեծ սեր է բերում ձեր ընտանիք, անպայման տանը աճեցրեք թրթնջուկ:
Անթուրիում («Տղամարդկային երջանկություն»)
Այս բույսը բերում է երջանկություն և հաջողություն սիրո մեջ, իսկ տղամարդկանց տալիս է «տղամարդկային ուժ»:
Սեպտեմբերի 30-ին, առաջ ընկնելով վարչապետ Աբրահամյանից, «Տաշիր գրուպն» իր պաշտոնական կայքում հայտնեց, որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը վաճառել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» «Տաշիր գրուպ» ընկերությանը, եւ որ ՀՀ կառավարությունն արդեն հավանություն է տվել գործարքին։ Փաստորեն լուրերը, որոնք արդեն կես տարի շրջանառվում էին մամուլում, եւ որոնք պատասխանատու մարմինները պարբերաբար հերքում էին, համապատասխանում էին իրականությանը։ Միանգամայն կանխատեսելի էր նաեւ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որով նա սկսեց կառավարության նիստը․ «Այսպիսով, կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են, եւ դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա»: Իհարկե, էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը բազում փափուկ բարձերով հրամցվեց ժողովրդին, համեմվեց մարդասիրական խոստումներով։ «Կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա»,- ասում էր վարչապետը։ «Տաշիր խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչեւ 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության եւ փոքր բիզնեսի համար»,- քաղցր-քաղցր շարում էր վարչապետը։ Մինչեւ 250 կվ սպառողները Հայաստանում մոտ 600 հազար ընտանիքներ են, եւ թանկացման 7 դրամները նրանց լիուլի կփոխհատուցվեն։
Քաղաքացիների համար՝ ամբողջությամբ, իսկ ՓՄՁ-ների՝ կեսի չափով։ Բոլոր այս ընտանիքները եւ ՓՄՁ-ները պետք է ուրախ լինեն, որ «Տաշիրի» հետ դեռ մի 10 ամիս էլ կկարողանան վայելել էժան կիլովատները եւ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ երախտապարտ լինեն մեծն բարեգործ Սամվել Կարապետյանին։ Թե օգոստոսի 1-ից հետո քանի անգամ է թանկանալու հոսանքը, այսօր չի խոսվում։ Դրա ժամանակը չէ։ Ոչինչ չխոսվեց նաեւ մոտ 10 օր առաջ կառավարության այս նույն դահլիճում հավանության արժանացած մեկ այլ որոշման մասին, որով ՀԷՑ-ն ուզում էին վաճառել օֆշորում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը։
Հասկանալի չեղավ, թե ինչ որոշեցին ֆինանսների, էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարները, որոնց հանձնարարված էր ուսումնասիրել ՀԷՑ-ն օֆշորային ընկերությանը վաճառելու որոշումը։ Այսօր էլ գործարքից տեղյակ այս նախարարներն արագ ծլկեցին կառավարության շենքից, խուսափելով ավելորդ հարցերից։ Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր ընկերության գնորդը ոչ թե «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ը դարձավ, որի մասին նախապես հայտարարել էր ՀՀ կառավարությունը, այլ «Տաշիր գրուպը»։ Այս հարցը տվեցինք ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին։ «Այս հարցն ավելի շուտ պետք է ուղղել «Ցանցերի» ներկայիս եւ նախկին սեփականատերերին, որոնք վարում էին բանակցությունները, եւ ՀՀ կառավարությանը, որը տեղյակ է գործարքի մանրամասներին։ «Ցանցերին» այս պահին այլ հարցեր են հուզում։ Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու՝ ակտիվորեն պատրաստվում ենք ձմռան, նաեւ աշխատում ենք հասցնել կատարել ներդրումային ծրագրի կետերը։ Սրանք են մեր գլխավոր խնդիրները, իսկ ձեռնարկության առքուվաճառքի հարցերը լավ կլինի տաք ձեր կառավարությանը»,- ասաց Բիբինը, պատասխանելով «Հրապարակի» հարցին։ Թե ինչ կապ ունի «Տաշիրն» օֆշորային ընկերության հետ, դեռ պարզել է պետք, թեեւ Կարապետյանի եւ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի»՝ օֆշորի հետ անմիջական կապի մասին այս օրերին բազմիցս գրել է մամուլը։
Այլ անուններ էլ էին շրջանառվում՝ Կարեն Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Հարություն Փամբուկյան։ Սակայն Կարապետյանն ու Ծառուկյանը հերքեցին իրենց առնչությունն օֆշորին։ Իսկ ռուսական մամուլը, մասնավորապես Коммерсант թերթը, դեռ սեպտեմբերին ստուգաբանել էր Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ» ընկերության ծագումը։
Կիպրոսի ռեեստրի տվյալներն ապացուցում են, որ «Լիորմանդ»-ի սեփականատերերը «Marcuard Trust» ՍՊԸ-ի մեջ մտնող ձեռնարկություններն են, որոնք իրենց հերթին Ցյուրիխում, Մոսկվայում, Սինգապուրում օֆիսներ ունեցող Marcuard Heritage ընկերության մասն են։ Վերջինս 2003 թվականին է հիմնադրվել եւ կապ ունի ռուսական կապիտալի հետ։ Իսկ տնօրեններից մեկը՝ Ռուդլոֆ ազգանունով, 2006-2013 թվականներին նաեւ «Ռոսնեֆտի», ինչպես նաեւ «Տաշիր գրուպի» տնօրենների խորհրդում էր։ Այնպես որ, եւ «Տաշիր գրուպի» եւ «Լիորմանդ Հոլդինգզ»-ի հետեւում նույն անձն է՝ Սամվել Կարապետյանը։ Սա հաստատեց նաեւ մեր աղբյուրը էներգետիկայի նախարարությունում։
Եթե «Տաշիրն» ու «Լիորմանդ Հոլդինգզ»-ը, ի վերջո, նույն անձին են պատկանում, ապա ինչո՞ւ Սամվել Կարապետյանը որոշեց ՀԷՑ-ի ձեռքբերման գործարքը ձեւակերպել հենց «Տաշիր գրուպի» անունով։ Կարելի է ենթադրել, որ նրան վախեցրեց հանրության աչքում «օֆշորային» սկանդալի հերթական հերոսը դառնալու հեռանկարը։ Սակայն հանրությանն այս պահին այլ հարց է հետաքրքրում։ Այն, որ ինքը խաբված է, եւ որ հոսանքը, միեւնույն է, թանկանալու է։ «Մենք չենք ընդունում այն ամենը, ինչ ասվեց այսօր կառավարությունում,- պատասխանելով «Հրապարակի» հարցին, ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչ Մաքսիմ Սարգսյանը։- Փորձում են Կարապետյանից բարի «ձյաձյա» սարքել։ Նախ, հոսանքի թանկացման անհիմն փաստարկներ էին բերում, անօրինական, հետո հայտնվեց բարի «ձյաձյա»-ն։ Մենք այս ամենը չենք ընդունելու»։ Առայժմ «Ոչ թալանին» նախաձեռնությունը քննարկում է անելիքները, որոնց մասին կհայտարարի առաջիկայում։
Սյուզան Սիմոնյան
Հանյաստանում նոր աղանդ է հայտնվել, որին անդամակցում են հայ պաշտոնյաների կանայք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:
Ըստ նրա` աղանդը կոչվում է Երևանի ավետարանական եկեղեցի: «Նրանք քարոզում են այն, ինչ մյուս բոլոր աղանդները, այսինքն` իրենք են ճշմարիտ, պետք է բոլորն իրենց հետևեն: Նրանց առաջնորդը Լևոն Բարդակչյանն է: Ի դեպ, նրանց շարքերում է նաև Աղվան Հովսեփյանի կինը»,- ասաց Հովհաննիսյանը:
Սակայն Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դա անհեթեթություն է: «Հիվանդ երևակայության արգասիքներին չենք արձագանքում»,- հավելեց նա:
Հիսուս ասում է.
-Կգա ժամանակ, երբ ով որ ձեզ սպանի, պիտի կարծի, թե Աստծուն ծառայություն է մատուցում: Մարդիկ այս բաները կանեն ձեզ, որովհետև չճանաչեցին ո՛չ Հորը և ո՛չ էլ ինձ:
(Հովհաննեսի ավետարան, 16:2-3)
Ինձ այնպես է թվում, թե ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է…
Եվ գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը հեծում է երկունքի ցավով, և ոչ միայն ստեղծագործությունը, այլ նաև մենք, որ ստացել ենք Սուրբ Հոգին՝ որպես Աստծու պարգևների երախայրիք, մենք ևս ներքնապես հեծում ենք՝ ակնդետ սպասելով որդեգրության, այսինքն՝ մեր մարմինների փրկությանը: Այս հույսով է, որ փրկվեցինք: Իսկ տեսանելի հույսը հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա: Ընդհակառակը, եթե հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք դրան:
Ճիշտ նույն ձևով էլ Սուրբ Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը, որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպես պետք է աղոթել, բայց Հոգին ինքը բարեխոսում է մեզ համար անմռունչ հառաչանքներով:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:18, 22-26)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցի սղագրությունը։ Ռուբեն ջան բարև, ինչ կա:
-Հո բան չի եղել, մի քանի անգամ զանգել ես:
-Սմբո, ինչ պիտի լինի, էս ինչ թատրոն ես սարքել, մարդիկ ես հավաքել ըտեղ, կապիկություն ես անում:
-Ռուբեն, չգիտեմ, թե ում հմար ա դա թատրոն կամ կապիկություն, բայց ստեղ մարդիկ են հավաքվել՝ կոնկրետ պահանջով, կոնկրետ հարցեր են դնում:
-Արա, ի՞նչ հարց, թարգը տուր, գնա, ոչ մի բանի մի խառնվի:
-Ռուբեն, նախ արայով մի խոսի, երկրորդն էլ, եթե էդ թեմայով խոսելու բան ունես, կարող ենք ցերեկը հանդիպել:
-Արա՛, լսի ինչ եմ ասում, ես քո հետ ինչ պիտի խոսամ, ասում եմ, գնա նստի տունդ, թե չէ վաղը քո հետ ուրիշ մարդիկ կխոսեն, ուրիշ ձևի:
-Ուրեմն լսի ինչ եմ ասում, Ռուբե՛ն, նախ դու չէ, որ պիտի ասես ինչ անեմ, հետո եթե որևէ մեկը փորձի էս հարցում իմ հետ «ուրիշ ձև» խոսել, պատասխան կտա:
-Արա, ասում եմ վեր ընգի տանդ, թե չէ կասեմ ոտերդ կջարդեն»: (Սղագրության մեջ կային նաև հայհոյանքներ):։ «Երեք ամիս առաջ իմ և ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի միջև քաղաքական թեմայով բանավեճ է եղել այս տարվա հունիսի 22-ին, գիշերը ժամը 2-ին։ Ես և իմ մարտական ընկերները փորձեցինք հանրությանը տեղեկացնել, որ սա քաղաքական հաշվեհարդար էր և քաղաքական մահափորձ, որի հիմնական նախաձեռնողը եղել է Ռուբեն Հայրապետյանը»։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնասվ պատճառելու համար:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք 2015թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 2/2 հասցեում գտնվող շինհրապարակի մոտ բռնություն են գործադրել Ս.Հակոբյանի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակիչներ Հ.Պետրոսյանին, Ա.Սարգսյանին և Ա.Գրիգորյանին սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ Ս.Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, սակայն նրանցից 2-ն է կալանավորվել, մեկին գրավով ազատ են արձակել։
http://hraparak.am/
Մարդկային օրգանների առևտուր Բաքվի փողոցներում
Բաքվի փողոցներում հայտարարություններ են հայտնվել մարդկային օրգանների վաճառքի վերաբերյալ։ Որոշ ժամանակ անց նույնպես նման հաղորդագրություններ էին հայտնվել այդ երկրում, սակայն իրավապահ մարմինների ջանքերով այն վերացավ ։
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, սոցցանցերի օգտատերերը ակտիվորեն տարածում են այն հայտարարության լուսանկարը, որն այսօր հայտնաբերել են քաղաքի բնակիչները։
Բաքվի փողոցներում ականատեսները բախվել են երեք հայտարարության։ Առաջինը հետեւյալն է․ «Վաճառվում է երիկամ, առաջին խումբ, 40 հազար մանաթ »։ Երրորդ խմբի երիկամ կարելի է գնել 70 հազար մանաթով։
Ընդ որում, յուրաքանչյուր հայտարարության տակ բջջայինի տարբեր համարներ են նշված։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.