29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հոլանդացի գիտնականները հայտարարել են, որ առաջիկա 5 տարիներին արհեստական մսի աճեցման տեխնոլոգիան կօգտագործվի արտադրական ծավալներով:
Mosa Meat ընկերության թողարկած նախագծին 25 գիտնականներ և այլ մասնագետներ են մասնակցել: Նրանց առջև խնդիր են դրել լավ համով միս աճեցնել, ընդ որում, արտադրական պրոցեսը պետք է թանկ չլիներ:
Գիտնականները վստահ են, որ արհեստականորեն աճեցված տավարի միսը կգնի լուծել մսի աճող պահանջարկի խնդիրը: Բացի այդ, դրա արտադրությունն ավելի էժան է, քան գյուղատնտեսության զարգացման համար ներդրումները:
Ըստ Informing.ru-ի, երկու տարի առաջ արհեստական մսի առաջին համտեսումից հետո գիտնականները հայտարարեցին, որ դեռևս պետք է աշխատել դրա համը բարելավելու ուղղությամբ:
«Ի՞նչն է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին դարձնում ոչ սեքսուլ»,-ընթերցողներին այս հարցն ուղղելով՝ Woman.ru էլետրոնային պարբերականը ստացել է 13000 պատասխան:
Ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ գայթակղության գլխավոր թշնամին համարվել է տհաճ հոտը (մասնավորապես՝ բերանից). այդպես է կարծում հարցվածների 64 %-ը: Ոչ սեքսուալ են նաև ոչ խնամված կանայք՝ դրանում համոզված է 55%-ը: Իսկ ահա 51%-ին դուր չի գալիս չափից ավելի մազածածկույթը:
Ի դեպ, ընթերցողների կարծիքով՝ կանանց միևնույն ձևով «փչացնում» են երեք բան. ավելորդ քաշը (հարցվածների 31% -ը), անկողնում «փայտացվածությունը» և…աշխարհում բոլորին դիտողություն անելու սովորությունը: Եվ սա մեզ մտածելու ևս մեկ առիթ է. միգուցե ողջ ջանքերը նիհարելուն ուղղորդելու փոխարեն իմաստ ունի հաճախել սեքսուալ ակտիվությունը բարձրացնող դասընթացների կամ ժամանակ առ ժամանակ հիշել մեր մեջ եղած Երեխային կամ Մեծահասակին, և ոչ միայն խրադատու Ծնող լինել: (Այս եզրույթները հաճախ են գործածվում հեգեբանների կողմից, որոնք գտնում են, որ յուրաքանչյուր մարդու անհատականությունը կազմված է նշված երեք «ենթաանհատներից»: Դժվար չէ որոշելը, թե տվյալ պահին դրանցից որն է հատկապես արտահայտվածը. Մեծահասակը՝ մեր «կարող եմ»-ն է, Ծնողը՝ «պետք է»-ն է, իսկ Երեխան՝ «ուզում եմ»-ը):
Հարվցածների մեկ քառորդից մի փոքր ավելին վստահ են, ծխելը կնոջը դարձնում է ոչ սեքսուալ: Այնպես որ, դեն ենք նետում ծխախոտները և փորձում այլ կերպ ի ցույց դնել շրթունքների դյութիչ գեղեցկությունը (այդ խորամանկ խայծը կուլ է տալիս տղամարդկանց մեծ մասը):
Երբեմն ավելի լավ է լռել, քան խոսել
Բացի ճչան ձայնից (հարցվածների 28%-ը այն համարում է ոչ սեքսուալ, սակայն, բարեբախտաբար, ձայնն էլ է մշակման ենթակա), կնոջ գայթագղելու հատկությունը նվազեցնում են այնպիսի սովորություններ, ինչպիսիք են. ծխելը (այդպես է կարծում ընթեցողների 26%-ը), սնվելիս բարձրաձայն կալորիանների հաշվումը (դա նշել է հարցվածների 25% -ը), ռետրո ոճի պատմությունները՝ համեմված նրա նախկինն ընկերների կերպարներով (տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց ուրիշի հետ են համեմատում):
Հումորի բացակայությունը և շատ վառ դիմահարդարանքը հավաքել են 19%-ական դժգոհ մարդկանց: Ավաղ, կոսմետիկան լվալն ավելի քան հեշտ է, քան կատակներ հասկանալ սովորելը:
Հատուկ հիշատակման են արժանի կանացի հագուստն ու կոշիկը (թեև, թե ինչ հագնել, որպեսզի սեքսուալ տեսք ունենալ, մենք քանիցս անդրադարձել ենք):
«Հակասեքս» իրերի ցուցակը գլխավորում են աֆղանական տաբատները և ուգիները («դեմ» է քվեարկել համապատասխանաբար 3270 և 2539 մարդ): Հարցվածների 16% -ը կարծում է, որ գերկարճ փեշով և կրծքավանդակի հատվածում խորը կտրվածքով զգեստները ևս բացասաբար են ազդում կնոջ սեքսուալության վրա:
ԱՄՆ- ում Հայաստանի դեսպանի նշանակման հարցը շատ է արծարծվում: Լրատվական դաշտը՝ ելնելով կուռ տրամաբանությունից, գտնում է, որ ամենահավանական թեկնածուն Արմեն Աշոտյանն է: Բայց ես, ինչ- ինչ իրատեսական հիմքերից ելնելով, կասկածում եմ, որ Տիգրան Սարգսյանից հետո այդ պաշտոնը տրվի Արմեն Աշոտյանին: Ինչու՞, բացատրեմ: Սովորաբար դեսպան, ինչքան հետևել եմ, հատկապես վերջին շրջանում, նշանակվում է նա, ով մի տեսակ«ավելորդ է դառնում» Հայաստանում: Բոլոր առումներով: Կամ խոսակցություններից փախցնելու, կամ Հայաստանում այլևս անելիք չունենալու, կամ ջրից չոր դուր հանելու, կամ… Անուններ չբերեմ, բոլորն էլ աչքներիս առաջ են: Իսկ Աշոտյանը դրանցից ոչ մեկը չի: Նրա միլիոնների ու օֆշորային պատատուկների մասին չի խոսվում, քչից- շատից որոշների համար տանելի է, նույնիսկ բաց ճակատով ֆեսբուք է մտնում, ինչ որ բան առաջարկում, քննարկում, կասեի նաև, որ հանդուրժող նախարար է: Քննադատություններին արձագանքում է ադեկվատ, չի հետապնդում իրեն քննադատողներին, անմիջական, անկեղծ կապ է կարողանում հաստատել ֆեսբուքցիների հետ: Էլի շատ բաներ կան, որ Աշոտյանն անփոխարինելի է: Այդ առումով Աշոտյանին աքսորել Ամերիկա, մի տեսակ «գլխումս չի տեղավորվում»: Ունենք այնպիսի նախարարներ, որոնց ուղղակի հարկավոր է «լիկվիդացնել Հայաստանից», ովքեր «խայտառակում են հանրապետություն» ևառաջնության կարգով կարծում եմ արտոնությունը նրանց կտրվի: Աշոտյանը Հայաստանում դեռ անելիք ունի: Այլ և այլ բացասական հատկանիշներով ավելի կատարելագործվելու, զարգանալու համար: Կատարելագործված պրոֆեսիոնալներին թողնել և նրան գործուղել, կարծում եմ դիվանագիտական սխալ է:
Հասմիկ Բաբաջանյան
hraparak.am
-Արդեն 2000 տարի է` աշխարհն ալեկոծվում է վախճանաբանական զանազան գաղափարներից և աշխարհի վախճանի մասին ահաբեկիչ «մարգարեություններից», որոնց հեղինակներից (տիբեթյան հոգևորականներ, հնագույն մայաներ, կամ էլ մերօրյա էքստրասենսներ և բազում աղանդներ) և ոչ մեկը հանդես չի գալիս Առաքելական կամ Ուղղափառ Եկեղեցու կողմից: Ուստի, կուզեինք իմանալ՝ ի՞նչ դիրքորոշում ունի Եկեղեցին աշխարհի վերջի մասին:
– Ավետարանում հստակ նշված է, որ աշխահի վերջի օրվա մասին ոչ ոք չգիտի: Միայն Հայրն է, որ գիտի այդ օրվա մասին (տես՝ Մատթ. 24: 36): Սա նշանակում է, որ որևէ մեկը չի կարող կանխագուշակել աշխարհի վերջին օրը: Նման խոսակցություններ միշտ շահարկում են աղանդավորները, որպեսզի մարդկանց տագնապի մեջ պահեն և մեծ թվով մարդկանց ներգարվեն իրենց շարքերը` «փրկություն» խոստանալով: Աշխարհի վերջի «ակհայտ սպառնալիքներ» կային մինչև 2000թ. տարեմուտը:
Մինչ այդ աղանդավորները, հատկապես «Եհովայի վկաները», մի քանի տարին մեկ հայտարարում էին աշխարհի վերջի մասին: Սակայն բոլոր տեսակի հայտարարությունները և կանխագուշակումները իրականությանը չեն հապամապատասխանում և մարդկանց մոլորության մեջ են գցում: Այն, որ աշխարհի վերջը լինելու է, դա ակհայտ է: Սակայն անկարող է մարդկային արարածը դա կանխատեսել, առավել ևս նշել ստույգ օրը: Այո՛, շատ նշաններ համապատասխանում են աշխահի վախճանին: Սակայն այդ նշանները վաղուց կան և այս ամենը կոչված է մարդուն սթափեցնելու, զգոն պահելու համար.
«… Եթե տանտերը գիտենար, թե որ ժամին գող կգա, կհսկեր և չէր թողնի, որ իր տունը ծակեն: Դրա համար դուք էլ պատևաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասում, մարդու Որդին կգա» (Մատթ. 24: 43-44), «Աևթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օրը ոչ էլ ժամը» (Մատթ. 25: 13): Համարեք, որ վաղն աշխահի վերջն է լինելու և ըստ այդմ ներեք այսօր բոլորին, մի նեղացրեք մարդուն, ձգտեք ողորմած լինել բոլորի նկատմամբ և ամեն օր հոգևոր որևէ կատարելություն նվաճեք, քանզի «Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը» (Բ Կորնթ. 6: 2):
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am
Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։ Եվ ահա տաճարի վարագույրը պատռվեց և վերից վար երկու մասի բաժանվեց, երկիրը շարժվեց, և ժայռերը ճեղքվեցին, գերեզմանները բացվեցին, և բազում սուրբ ննջեցյալներ հարություն առան։ Նրանք գերեզմաններից ելան և Հիսուսի հարությունից հետո մտան Սուրբ քաղաքը, որտեղ շատերին երևացին։
Երբ հարյուրապետը և նրա հետ եղող զինվորները, որոնք պահակություն էին անում, տեսան երկրաշարժը և պատահածները, սաստիկ վախեցան և ասացին.
— Իսկապես որ սա Աստծու Որդին էր։
Այնտեղ կային նաև բազմաթիվ կանայք, որոնք, հեռվում կանգնած, դիտում էին. նրանք Գալիլեայից հետևել էին Հիսուսին՝ նրան ծառայելու համար։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբի և Հովսեփի մայրը՝ Մարիամը, ինչպես նաև Զեբեդեոսի որդիների մայրը։
Երբ երեկո եղավ, Հովսեփ անունով հարուստ մի մարդ, որ Արիմաթեայից էր, և որ ինքն էլ աշակերտել էր Հիսուսին, գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց, որ Հիսուսի մարմինը տրվի իրեն։ Պիղատոսը հրամայեց, որ տան մարմինը։ Հովսեփը, մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով և դրեց նոր բացված ժայռափոր մի գերեզմանի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց որպես կափարիչ և գնաց։ Այնտեղ էին Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը, որոնք նստած էին գերեզմանի դիմաց։
(Մատթեոսի ավետարան 27:50-61)
Երախտապարտ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ զորացրեց ինձ և արժանի համարեց իրեն սպասավոր կարգելու, ինձ, որ նախապես հայհոյում, հալածում և անարգում էի նրան: Բայց նա ողորմություն ցույց տվեց ինձ, որովհետև այդ բանն անում էի առանց գիտենալու, երբ տակավին չէի հավատացել նրան… Պարզ է մի բան, և դա ամեն մարդ պետք է իմանա, որ Հիսուս Քրիստոսն աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին, և առաջին մեղավորը ես եմ:
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 1:12-15)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
50 տարի անց Lancome-ը թողարկում է 60-ականների վերջին կանանց սրտերը գերած բույրը նոր տեսքով: Ֆրանսիական պարֆումերիայի լեգենդը կրկին հայտնվել է Մոսկվայում:
1967 թվականին թողարկած Climat բույրն ամենացանկալի բույրերից էր դարձել. հենց այս կոմպոզիցիան է գրավել մեր մայրերի, տատիկների սրտերը: Այժմ՝ 2015 թվականին, Lancome-ը հատուկ Ռուսաստանի համար բույրի 3000 համարակալված սրվակ է թողարկել: Նախորդ սերնդի բույրի օրիգինալ կոմպոզիցիայի հեղինակը Ժերար Գոուպին էր:
«Անհավանական էլեգանտ, շլեյֆային, բացառիկ կայուն, կրեմա-դիմափոշային, կանաչա-ծաղկային, թանձր ու միաժամանակ թարմ… Բազմագույն ծղոտային ժապավենով սրվակը արվեստի գործ է եղել, որը հաճելի էր բռնել ձեռքում, և մանկության տարիներին այնքան հեշտ էր թափել: Հասուն դարձած աղջիկներից շատերը տխրությամբ են հիշում, թե ինչպես են պատահաբար վայր գցել, թափել կամ կոտրել օծանելիքի սրվակը, իսկ նրանց մայրիկները՝ տխրել»,- ասում է պարֆումեր Գալինա Աննին:
Թողարկված օրինակում պարֆումերային կոմպոզիցիայի հյուսվածքը նույնն է մնացել, սակայն կանաչիի, բերգամոտի և մրգերի բազային նոտաները մի փոքր նուրբ ու փափուկ են դարձել: Հասմիկից, նարգիսից և իրիսից վերաթողարկված օրիգինալ կոմպոզիցիան լրացված է վարդով, հովտաշուշանով և բրաբիոնով, որոնք տաք մուշկա-ամբրային շլեյֆ են թողնում:
news-line.am
Իր հայտնիությամբ Չինաստանի «Քիմ Քարդաշյանը» համարվող դերասանուհի, երգչուհի և մոդել Յան Ինի հարսանյաց արարողությունն արժեցել է 20 միլիոն ֆունտ ստեռլինգ, որը ներառել է հսկայական տորթ, հոլոգրաֆիայով ամրոց, Dior նորաձևության տնից զգեստ և 2.000 հյուր, գրում է The Daily Mail-ը։
Angelababy մականունով հայտնի Յանը, ով սկսել է մոդել աշխատել 14 տարեկանից և այժմ համարվում է Ասիայի ամենահայտնի աստղերից մեկը, ամուսնացել է դերասան Հուան Սյաոմինի հետ։
Հյուրերի թվում են եղել Ասիայի ամենահայտնի անձինք: Տեղեկությունների համաձայն՝ հարսանյաց արարողությունը երկու անգամ ավելի թանկ է արժեցել, քան անցած տարի Ֆլորենցիայում իրական Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարսանիքը։
Ողջ տարածքը՝ Շանհայի ցուցահանդեսների կենտրոնը, լցված է եղել հազարավոր վարդերով, իսկ տորթը, որը պատրաստելու համար տեղեկությունների համաձայն մեկ ամիս է պահանջվել, ստեղծվել է կարուսելի տեսքով:
26-ամյա աստղի զգեստը պատրաստելու համար հինգ ամիս է պահանջվել։
2000 հյուրերից յուրաքանչյուրը պայուսակ է ստացել՝ նվերներով լի, այդ թվում՝ նաև բբջային հեռախոս։ Տեղեկությունների համաձայն՝ նրա 6-կարատանոց հսկայական ադամանդով մատանին 1 միլիոն ֆունտ ստեռլինգ է արժեցել։
Wnews.am-ը գրում է. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ամուսնացել է 1987 թվականին։
Նրա կինն ազգությամբ ռուս է։
«Իմ բախտը նրա հարցում բերել է։ Նա մյուսների կանանցից լավն է, թե վատը, չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ ինձ համար նրանից լավը չկա։
Ես նրան ճանաչել եմ դեռ մանկուց։ Բանն այն է, որ առաջին հերթին ծանոթացել եմ իր հոր հետ։ Այդ ժամանակ ես միավորման տնօրեն էի, իսկ ապագա անեերս զբաղեցնում էր ղեկավարի պաշտոնը եւ գավառից Մոսկվա էր տեղափոխվել։
Դա 80-ականների սկզբին էր, այնպես որ Նատաշան, կարելի է ասել, մոսկվացի է։
Ես եւ իր հայրը լավ հարաբերություններ ունեինք, մենք սկսեցինք ընկերություն անել, նա պարբերաբար Հայաստան էր այցելում եւ մեզ հյուր գալիս, իսկ երբ ես էի Մոսկվա գնում, իրենց էի հյուր գնում։
Նատաշան այդ ժամանակ դեռեւս փոքր աղջիկ էր, դպրոց էր հաճախում, կարո՞ղ էի արդյոք մտածել, որ նա իմ երեխաների մայրը կդառնա…
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ես իմ աներոջը հրավիրեցի իմ միջնեկ եղբոր՝ Գագիկի հարսանիքին։
Նա Հայաստան ժամանեց ընտանիքի հետ։ Այդ ժամանակ Նատաշան դեռ 17 տարեկան էր, իսկ ես՝ հասուն տղամարդ։
Ապագա աներս ասաց. «Նա իմ միակ աղջիկն է, հուսամ, որ դու հասուն ու պատասխանատու անձնավորություն ես»։
Մենք յոթ օր յոթ գիշեր հարսանիք արեցինք ինչպես Երեւանում, այնպես էլ Մոսկվայում։ Ամեն անգամ հարսանիքին ներկա էր յոթանասունից ութսուն հոգի։
Իհարկե, իմ եւ Նատաշայի միջեւ տարիքային տարբերությունը մեծ է։ Իհարկե, ընտանեկան հասկացողության մեջ «տարիքային տարբերություն» ասվածը չկա։ Ես իմ կնոջից մեծ եմ տասներկու տարով»,- պատմում է Արա Աբրահամյանը։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Աչքերը շատ բան կարող են ասել մարդու և՛ ներքնաշխարհի, և՛ ֆիզիկական վիճակի վերաբերյալ:
Ըստ մասնագետների՝ որոշ հիվանդությունների առկայության մասին կարելի է կանխատեսել աչքերց: Ըստ հետազոտությունների՝ երբ կոպերը այտուցվում են և դա կրում է հաճախակի բնույթ, նշանակում է, որ խնդիրներ կան վահանաձև գեղձի հետ: Նույն նշանները կարող են արտահայտվել նաև երիկամային անբավարարության դեպքում:
Կոպերի ջղագձումը վկայում է օրգանիզմում մագնիումի անբավարարության մասին: Սրտի և նյարդային համակարգի հիվանդությունների կանխարգելման նպատակով հարկ է լրացնել մագնիումի պաշարներն օրգանիզմում: Դա կարելի է անել դեղահաբերի միջոցով կամ օրվա սննդակարգը հարստացնել մագնիումով հարուստ մթերքով` հատիկավորներ, ընկուզեղեն, խոշոր աղացվածքի ալյուրից հաց և այլն:
Եթե աչքերի շուրջը մուգ երանգ է ստանում կամ դրանց տակ առաջանում են պարկեր, ապա առկա է ալերգիա կամ զարկերակային գերճնշում:
Արյան մեջ խոլեստերինի և տրիգլիցերիդների անբավարար մակարդակը կարող են բնորոշ լինել աչքերի շուրջ դեղին հետքերին: Պետք է համապատասխան հետազոտություններ անցնել սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար:
Քրիստոս պարգևներ բաշխեց մարդկանց, որպեսզի ոմանք լինեն առաքյալ, ոմանք՝ մարգարե, ոմանք՝ ավետարանիչ, ոմանք՝ հովիվ ու ուսուցանող՝ պատրաստելու համար Աստծու ժողովրդին և նրանց դնելու Աստծու ծառայության մեջ, որպեսզի Քրիստոսի մարմինը՝ եկեղեցին, աճի ու զորանա, մինչև որ բոլորս հասնենք հավատի ամբողջական միությանն ու Աստծու Որդու ճանաչմանը, այսինքն՝ մինչև որ հասնենք հավատի չափահասությանը, Քրիստոսի կատարյալ նմանությանը:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 4:11-13)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.