29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրինության հաշվետու մամուլի ասուլիսում ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը ուշագրավ հայտարարություն արեց: Նա նախ ասաց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ միտում կա միջոցառումներ անել իբր ցեղասպանության մասին, բայց խոսել բարի թուրքերի մասին, թե ոնց են հայերի կյանքը փրկել՝ անտեսելով այն 1.5 մլն ցեղասպանված հայերի ճակատագիրը: Հակ Դեմոյանը կոչ-հորդոր հղեց սփյուռքահայերին եւ ՀՀ քաղաքացիներին, որոնք կփորձեն Թուրքիայի կամ այլ տարածքում Ցեղասպանության մասին միջոցառումներ, ծրագրեր իրականացնել. «Համագործակցում են Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, 10-ից 9-ը Թուրքիայի հատուկ ծառայություններն են իրականացնում»: Պարոն Դեմոյանն ասաց, որ երեւույթներ կան,որոնց մասին չի կարող այսօր բարձրաձայնել: Բայց կոչ է անում զերծ մնալ նման ծրագրերից, թեկուզ իրեն անվանեն ռասիստ կամ այլ բան: Նա հայտարարեց, որ ցավոք, խոսքը միայն Սփյուռքի մասին չէ. «Կան ՀՀ պաշտոնյաներ, որոնք փորձում են խոչընդոտել իմ գործունեությունը, որպես միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար: Եղել են դեպքեր, երբ ես համայնքներից մեկում հրավիրել եմ քննարկելու մեր ռազմավարությունը՝ 100-ամյակի հետ կապված, եւ Երեւանից մարդիկ, պաշտոնյաների են զանգել, հորդորել են, կարգադրել են, որ դա չանեն»: Նա ասաց. «Հատուկ պատվերի հիման վրա Գիտությունների ակադեմիայում որոշել են ազատվել ինձնից: Ուղղակի թիրախավորել են, իջեցրել են պատվեր: Այդ անձը շուտով կստանա ակադեմիկոսի կոչում: Ես դուրս եմ եկել ակադեմիայի կազմից, որովհետեւ ես չեմ կարող հանդուրժել տգիտություն եւ խուլիգանություն՝ գիտության ասպարեզում: Այստեղ սպորտ չի, օլիմպիադա չի, հասկանո՞ւմ եք»: Ըստ Հայկ Դեմոյանի, մարդիկ չեն գիտակցում, որ ազգային անվտանգության խնդիր է: Լրագրողների հարցին, որ Դուք հիմա ստիպված եք ասել այդ պաշտոնյայի անունը, որը Թուրքիայի հատուկ ծառայությունների համար է աշխատում՝ Հայկ Դեմոյանը անուն տվեց. «Խոսքը Աշոտ Մելքոնյանի մասին է, որ փորձեց բոլոր ճիգերը գործադրել՝ տապալելու իմ ատենախոսությունը: Ատենախոսության պաշտպանությունը ստացավ ձայների մեծամասնությունը»: Հայկ Դեմոյանը որակեց Աշոտ Մելքոնյանի քայլը լկտի: Աշոտ Մելքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենն է: Aravot.am-ի հարցին՝ քանի որ այստեղ ազգային անվտանգության խնդիր է, եթե Դուք կասկածներ ունեք, որ հայ պաշտոնյան համագործակցում է Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, մտադիր չե՞ք դիմել ՀՀ ԱԱԾ-ին՝ խնդիրը լուծելու համար՝ Հայկ Դեմոյանը պատասխանեց, որ այդ անձը անպատիժ է, անօրինականության համար պատասխանատվության չի կանչվել. «Ես դա համարում եմ խնդիր»: Նա նաեւ պատմեց, որ Աշոտ Մելքոնյանը ԶԼՄ-ներից մեկին ասել է, որ ատենախոսությունը կարդացել էի, իմ դուրը չէր եկել. «Սա գիտական աշխարհում լուրջ գիտնականի կողմից եթե այդպիսի արտահայտություն է հնչում, դա արդեն լուրջ գիտնական չի: Դուր գալ չգալը ատենախոսության համար չի կարելի ասել: Սա ես համարում եմ անպատժելիություն»:
Հիսուս ասում է.
-Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ: Մեծագույն սերն այն սերն է, որով մարդ ինքն իրեն զոհում է իր բարեկամների համար: Դուք իմ բարեկամներն եք, եթե գործադրեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ: Այլևս ձեզ ծառա չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե ինչ է անում տերը, այլ ձեզ բարեկամ կոչեցի, որովհետև ինչ որ լսեցի իմ Հորից, հայտնեցի ձեզ: Դուք չէ, որ ընտրեցիք ինձ, այլ ես ձեզ ընտրեցի և ձեզ նշանակեցի, որ գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը լինի մնայում, որպեսզի ինչ էլ որ խնդրեք իմ անունով, Հայրս տա ձեզ:
(Հովհաննեսի ավետարան 15:12-16)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
Ամերիկյան հետազոտողների ենթադրությամբ` Տիեզերքի տեսանելի տիրույթում այլմոլորակային կյանքի բացակայությունը բացատրվում է նրանով, որ Երկրի նմանությամբ մոլորակները դեռևս չեն հասցրել ձևավորվել: Միևնույն ժամանակ, Երկիրը առաջին մոլորակներից է, որն անցել է այդ բոլոր փուլերը և թույլ տվել ի հայտ գալ կյանքի առաջացման բոլոր նախադրյալներին: Գիտնականներն այս եզրակացությանն են եկել` վերլուծելով տիեզերական «Հաբլ» աստղադիտակի տվյալները: Մասնավորապես` նրանք հետազոտել են հելիումից ծանր նյութերի և գալակտիկայից հեռացած ջրածնի առկայությունը և հաշվարկել, թե ինչ է տեղի ունենալու ժամանակի ընթացքում: Այդ տվյալները համեմատվել են էկզոմոլորակների (պոտենցիալ բնակելի մոլորակներ) վերաբերյալ «Քեփլեր» հեռադիտակի միջոցով ստացված տեղեկատվության հետ: Արդյունքում` գիտնականները եզրահանգել են, որ Երկիրը մոլորակների այն 8%-ի մեջ է, որոնք ձևավորվել են համեմատաբար ավելի վաղ: Մոլորակների 92%-ը դեռևս ձևավորման վաղ փուլերում է, որոնք կավարտվեն 6 մլրդ տարվա ընթացքում: Հետազոտողների հաշվարկով` ներկայում մեր գալատիկայում գոյություն ունեն Երկրի նման շուրջ մեկ մլրդ մոլորակներ: Ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում դրանց թիվը կհարյուրապատկվի: Ընդ որում, առնվազն մեկ այլմոլորակային քաղաքակրթության հավանականությունը 90% է:
armef.com
Հոկտեմբերի 21-ին Քիմ Քարդաշյանը դարձավ 35 տարեկան։
Յուրաքանչյուր տարի հայտնի աստղը յուրովի է տոնում իր տարեդարձը և ամեն անգամ շքեղ տոնակատարության խորհրդանիշը տորթն է։
FashionYan.com-ը ներկայացնում է Քիմ Քարդաշյանի՝ տարբեր տարիների ամենաշքեղ ծննդյան տորթերը։
27-ամյակի տորթը
29-ամյակի տորթը
30-ամյակի տորթերը
31-ամյակի տորթը
33-ամյակի տորթը
34-ամյակի տորթը
fashionyan.com
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Էմբեր Ռոուզը, լուսանկարվել է GQ magazine ամսագրի համար: Առայժմ համացանցում հայտնվել է Էմբերի միայն մեկ լուսանկարը ու նրա հարցազրույցի մի մասը, որտեղ աղջիկը նորից անդրադարձել է Քիմ Քարդաշյանին: Ի դեպ, ճակատագրի բերումով Քիմն ու Էմբերը նույն օրն են ծնվել՝ հոկտեմբերի 21-ին:
«Քարդաշյանների հետ ամբողջ «պատերազմը» սկսվեց նրանից, որ ես Քլոեին ասացի «Քո քույրը՝ Քայլի Ջենները, հիմա հաջողության է հասնում, միայն որովհետեւ ժամանակին Քիմը տեսագրել է իր սեքսը ու փառավորել ձեր ընտանիքը»:
«Ես կարծում եմ, որ սեքս-տեսագրություն անել ու դրանով միլիոններ վաստակելը հրաշալի է: Բայց եկեք չմոռանանք, թե ով ենք մենք ու որտեղից ենք եկել, օրինակ ես չեմ մոռանում: Ես սթրիփթիզ եմ պարել 15 տարեկանից, բայց գրողը տանի, դա իմ կյանքի լավագույն ժամանակն էր: Ես չեմ ուզում, որ երիտասարդ աղջիկները սթրիփթիզով զվաղվեն, բայց իմ փորձառության մասին ես չեմ զղջում»,- շարունակում է Էմբերը:
«Իսկ ինչ վերաբերում է Քիմին, ապա նա իր սեքսն է տեսագրել, ու երեւում է, որ նա սիրում էր այդ տղային: Նա ինձանից լավը չէ, բոլորս էլ մեր թերություններն ունենք ու պահարանում պահված մեր կմախքները»,- նշել է աղջիկը:
NEWS.am STYLE
Ասացե՛ք տեսնեմ, դուք, որ ուզում եք ենթակա մնալ Օրենքին, չե՞ք կարդացել, թե ի՛նչ է ասում Օրենքի գիրքը։ Ասում է, թե Աբրահամը երկու որդի ունեցավ, մեկը՝ ստրուկ աղախնից, իսկ մյուսը՝ ազատ կնոջից։ Աղախնից ծնվածը մարդկային մտահոգություններից ծնվեց, մինչդեռ ազատ կնոջից ծնվածը՝ աստվածային խոստումով։ Այս բաները պետք է այլաբանորեն հասկանալ։ Երկու կանայք երկու Ուխտերն են ներկայացնում։ Նրանցից մեկը՝ Հագարը, որ ստրուկ զավակներ ծնեց, Սինա լեռան վրա կնքված Ուխտն է։ Այո՛, Հագարը խորհրդանշում է Արաբիայի Սինա լեռը և համապատասխանում է ներկա Երուսաղեմին, որն իր զավակներով հանդերձ ստրկության մեջ է։ Իսկ մյուս կինը, որ ազատ է, խորհրդանշում է վերին Երուսաղեմը, որը մեր բոլորի մայրն է…
Արդ, եղբայրնե՛ր, Իսահակի նման մենք էլ խոստումի որդիներ ենք։ Եվ ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ մարդկային մտահոգություններից ծնվածը հալածում էր Սուրբ Հոգու խոստումով ծնվածին, այդպես է լինում նաև այժմ։ Բայց ի՞նչ է ասում Սուրբ գիրքը. «Հեռացրո՛ւ այդ աղախնին և նրա զավակին, որովհետև այդ աղախնի զավակը չպետք է ժառանգության բաժին ստանա ազատ կնոջ զավակի հետ միասին։»
Արդ, եղբայրնե՛ր, մենք աղախնի զավակները չենք, այլ ազատի, ա՛յն ազատությամբ, որով Քրիստոսն ազատ դարձրեց մեզ։
Ուստի ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք։
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 4:21-5:1)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
Էքսգիբիցիոնիզմով տառապող մարդը (սեռական օրգանը անակնկալ ձեւով, վախ առաջացնելու նպատակով պատահականորեն հասարակության մեջ ցուցադրողը ) հանրության համար վտանգավոր չէ, հանցագործություն կատարելու միտումներ չունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սեքսոլոգ Սեւադա Հակոբյանը` նշելով, որ այս հիվանդությունը հիմնականում տղամարդկանց մոտ է պատահում:
«Տղամարդն իր էրեկցիայի ենթարկված սեռական անդամը անակնկալ ձեւով վախ առաջացնելու նպատակով պատահական բացում է ինչ-որ մի անձի դիմաց կամ հասարակության մեջ: Այսպիսի հիվանդությամբ տառապող տղամարդը այդ արարքից հաճույք է ստանում, գիտնականները գտնում են, որ այս արարքից հաճույք ստանալու հանգամանքը պայմանավորված է ոչ միայն էրեկցիայի ենթարկված սեռական անդամը ցույց տալով, այլեւ ուրիշների մոտ անակնկալ վախ առաջացնելու մեխանիզմներով»,-ասաց Սեւադա Հակոբյանը` նշելով, որ այս հիվանդությունը համարվում է սեռական խանգարում, պարաֆիլիա, որը պայմանավորված է նաեւ հոգեսեռական զարգացման խանգարումներով:
«Բուժական միջամտություն է հարկավոր, իսկ եթե անհատի մոտ առկա է լինում նաեւ հոգեկան բնույթի խանգարում, ուրեմն պրոբլեմը մտնում է նաեւ հոգեբույժների կոմպետենցիայի մեջ, բուժումը պետք է լինի համատեղ` սեքսոլոգիական եւ հոգեբուժական»,-ասաց սեքսոլոգը:
Սեւադա Հակոբյանի խոսքով, եթե Էքսգիբիցիոնիզմով տառապող մարդը պարբերաբար նույն վայրում, նույն մարդկանց նկատմամաբ իր սեռական օրգանը ցուցադրելով վախ է պատճառում, հնարավոր է, որ հարցը լուծվի իրավական ճանապարհով, սակայն այս հիվանդներին առաջին հերթին հարկավոր է բժշկական օգնություն: Նրա խոսքով, Հայաստանում այսպիսի դեպքերի հանդիպելու հաճախականությունը բարձր չէ եւ Էքսգիբիցիոնիզմով տառապողները հինականում չեն դիմում սեքսոլոգների:
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Կայա Խուրշուդյանը, ով այս շրջանում ընտանիքի հոգսերը հոգալու պատճառով իր մասնագիտությամբ հանդես չի գալիս, փոխարենը երեւանյան ռեստորաններից եւ ակումբներից մեկում արեւելյան պարեր ներկայացնելուվ է գումար վաստակում եւ բեմի նկատմաբ իր սերը լրացնում.
«Կար ժամանակ, երբ ես ստիպված աշխատում էի որպես մատուցողուհի, հետո հոգնելով այդ աշխատանքից, մի օր շատ անսպասելի որոշում կայացրեցի, որ այդուհետ պետք է արեւելյան պարեր ներկայացնեմ ու գոնե այդ կերպ կրկին բեմում լինեմ, իսկ այդ հարցում ինձ աջակցեցին տվյալ ակումբի տնօրինությունը, ովքեր առանց հաշվի առնելու, որ ես պրոֆեսիոնալ պարող չեմ, ոչ մի տեղ պարի դասընթացների չեմ հաճախել, թույլ տվեցին բեմ բարձրանալ եւ պարել, ասում են՝ լավ է ստացվում,- մեզ հետ զրույցում պատմեց դերասանուհին՝ շարունակելով,- ինձ շատ են դատապարտում, ասելով, թե ինչպե՞ս կարելի է հայ աղջիկը արեւելյան պարեր պարի, բայց պետք է չմոռանալ, որ մենք ապրում ենք Հայաստանում եւ ցավոք այստեղ բնակչության մեծ մասը զբաղվում է ոչ իր մասնագիտությամբ եւ ոչ հաճախ իր համար հաճելի աշխատանքով: Ես ցավ եմ ապրում, բայց հաշտվել եմ իրականության հետ: Այսօր ես իմ ուզած գործով չեմ զբաղվում, բայց այս ամենի մեջ մի դրական բան կա, ես ամեն երեկո բեմ եմ բարձրանում»:
Կայա Խուրշուդյանը նկատեց, որ բարդույթներ ունի. «Մինչեւ հիմա ամեն անգամ բեմ բարձրանալիս բարդույթավորվում եմ, բայց հատկապես ուզում եմ նշել, որ ես ընդամենը արեւելյան պարեր եմ ներկայացնում, ընդ որում բեմ եմ դուրս գալիս պարանոցիս խաչ կրելով, նույն արաբները, երբ տեսնում են, որ պարանոցիս խաչ է կախված, միայն ծափահարում են՝ հասկանալով, որ ես ունեմ իմ կրոնը եւ պարզապես արեւելյան պարաարվեստն եմ ներկայացնում, ինչը ցավոք, մեր երկրի մի հատվածի համար անհասկանալի է.,- նշեց նա:
Կայան պատմեց, որ այսօր իր հանդիսատեսը հիշում է իրեն որպես դերասանուհի, իր խոսքերով իրեն ճանաչել են նաեւ այն ժամանակ, երբ աշխատում էր որպես մատուցողուհի. «Հիմա, երբ ինձ ճանաչում են, կամ հիշում, դրանից ավելի են ուրախանում, բայց այն ժամանակ, երբ մատուցողուհի էի աշխատում, հաճախ էին ասում՝ «Վայ, դուք էն դերասանուհուն ինչքան նման եք», նրանց մտքովն անգամ չէր անցնում, որ էն դերասանուհին ու այդ մատուցողուհին նույն մարդն են, ես էլ ասում էի, թե այո, շատերն են նմանացնում»,- պատմեց նա:
Կայա Խուրշուդյանին նյարդայնացնում է, որ իրեն համարում են սերիալային դերասանուհի. «Հիմա նման բնորոշում կա, ով խաղում է սերիալում, ասում են սա սերիալային դերասան է, բայց կոնկրետ իմ դեպքում ես իմ դերասանական կարիերան սկսել եմ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնից, հետագայում նոր եկել եմ հեռուստատեսություն.,- նշեց դերասանուհին ու նկատեց, որ ինքն իրեն շատ է կարոտում դերասանական արվեստում, սակայն այդ աշխատանքով զբաղվելու դեպքում չի կարողանա պահել իր ընտանիքը.
«Ես պահանջկոտ դերասանուհի չեմ, ոչ էլ շատ բարձր եմ գնահատում իմ դերասանական խաղը, պարզապես այն դերասանները, ովքեր այսօր նկարահանվելով են գումար աշխատում, կարծում եմ, ունեն նաեւ կողմնակի եկամուտներ, կամ ծնողներ, մարդիկ, ովքեր կարող են ֆինանսական օգնություն ցուցաբերել իրենց, այլապես միայն սերիալում խաղալով ընտանիք անհնար է պահել, կամ էլ նրանք չունեն իմ հոգսերը: Ես ունեմ դուստր, ում համար ամեն բան կանեմ, որպեսզի նա ոչնչի կարիք չունենա, ծնողներիցս էլ չեմ ստանում ֆինանսական օգնություն, քանի որ հայրս վերջերս է մահացել, իսկ մայրս բավականին մեծ է, դեռ ես նրան պետք է պահեմ, այլ ոչ թե նա ինձ, այնպես որ, ստիպված եմ գումար աշխատելու պատճառով գոնե հիմա չլինել էկրաններին,- նշեց Կայան:
Խոսելով 11-ամյա դստեր մասին՝ Կայան պատմեց. «Ինձ շատ է հուզում այն, որ աղջկաս հետ շատ ժամանակ չեմ կարողանում անցկացնել, նրա խնամքի հարցում մայրս է շատ օգնում. դստերս համար միայն այդ հարցում եմ թերանում, մնացած բոլոր հարցերում, Փառք Աստծո, կարողանում եմ, ամեն բան անել նրա համար»:
Հարցին, թե դուստրը կընտրի՞ արդյոք դերասանուհու մասնագիտությունը, Կայա Խուրշուդյանը պատասխանեց. «Կարելի է ասել, որ դուստրս նկարահանման հրապարակներում է մեծացել, քանի որ միշտ ինձ հետ է եղել: Աղջիկս մեկ տարուց ավել խաղացել է «Տիգրանի մոլորակ»-ում, սակայն նրան այնքան էլ դուր չի գալիս այդ մասնագիտությունը, իր համար այնքան էլ հետաքրքիր չէ, դե իսկ ես էլ թողնում եմ իր ընտրությանը»:
Կայա Խուրշուդյանը մեզ հետ զրույցում պատմեց նաեւ սիրելիի մասին. «Շատերը գիտեն, որ իմ սիրելին, ամուսինս հիմա ազատության մեջ չէ, բայց շուտով իմ կյանքում այս մղձավանջը կավարտվի եւ ես կապրեմ իմ երազած ջերմ ընտանիքում, որտեղ տղամարդը կլինի իր դերում, կինն էլ ՝ իր տեղում: Այսօր ես եւ կինն եմ, եւ տղամարդ, իսկ տղամարդ կին լինելը ամենեւին էլ երջանկություն եւ հաճոյախոսություն չէ. ես երազում եմ, որ նմանվեմ իմ մտքերում ունեցած իդեալական կնոջը, ով թույլ է, բայց ում կողքին կա ուժեղ տղամարդ: Ես սիրելիիս շատ եմ սիրում, երազում եմ իր հետ շատ երեխաներ ունենալ»:
Վերջում Կայա Խուրշուդյանը նկատեց. «Մարդիկ տարբեր ընկալում ունեն ազատության նկատմամբ, ինձ համար ազատությունը այն է, երբ ես գալիս եմ տուն եւ հանգիստ խղճով եմ քնում, երբ ինքս ինձ հետ ներդաշնակ եմ ապրում, այդ առումով ես այսօր ազատ եմ՝ խիղճս մաքուր է»:
Ռեալիթի շոուների հայազգի ներկայացուցիչը համարվում է աշխարհում ամենաքննարկվող աստղերից մեկը: Տարիների ընթացքում հասարակությունը ուշադիր հետևում է Քիմի կյանքում կատարվող փոփոխություններին, դրանցից վերջինները նրա ամուսնությունն էր ռեփեր Քանյե Ուեսթի հետ և նրանց դստեր` Նորթ Ուեսթի լույս աշխարհ գալը, նրա Հայաստան ժամանելը և այլն:
Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Կալիֆորնիայում։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից` շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։
Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, մայրը` պրոդյուսեր և հեռուստատեսային շոումեն Քրիս Ջեններն է, որն այժմ Քիմի մենեջերն է։
Քիմի մայրը ամուսնու մահից հետո 1991 թվականին ամուսնացել է օլիմպիական չեմպիոն՝ թեթևատլետ Բրյուս Ջենների հետ։ Քիմի երկու քույրերը՝ Քլոյին և Քորթնին և եղբայրը՝ ՌոբերտըՔարդաշյաններ են: Նա նաև ունի երկու քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները։
Քարդաշյանն առաջին անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ, սակայն ամուսնությունից 72 օր հետո բաժանվել։ 2014 թվականի մայիսին նա ամուսնացել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Ֆլորենցիայում նրանց ճոխ հարսանյաց հանդեսը դեռևս թարմ է հանրության հիշողության մեջ:
Քիմ — Քանյե զույգը ամեն ինչ անում է մնալու հետաքրքրությունների կիզակետում: Ուեսթը չի դադարում ապացուցել սերը կնոջ` Քիմ Քարդաշյանի նկատմամբ: Քանյեն ամեն կերպ փորձում է զարմացնել սիրելիին` վերջինիս լավագույն նվերները կամ ամենահիշվող անակնկալները մատուցելով:
Այս անգամ Ռեփերը Քիմի համար 5 միլիոն դոլար արժողությամբ նվեր պատրաստել:
Նա պատրաստվում է կնոջն անակնկալ մատուցել և հատուկ Քիմի համար Victoria’s Secret ապրանքանիշի թանկարժեք քարերով զարդարված կրծկալ է պատվիրել:
Հիսուս ասում է.
-Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. դուք վախեցե՛ք մանավանդ նրանից, որ կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում…
Ով որ մարդկանց առջև դավանի, թե հետևում է ինձ, ես էլ նրա՛ն ինձ հետևորդ պիտի դավանեմ Հորս առջև, որ երկնքում է:
Իսկ ով ինձ ուրանա մարդկանց առջև, ես էլ նրա՛ն պիտի ուրանամ իմ Հոր առջև, որ երկնքում է:
(Մատթեոսի ավետարան 10:28, 32-33)
Այն երեցները, որոնք լավ վերակացություն են անում եկեղեցուն, թող կրկնակի վարձի արժանի համարվեն, մանավանդ նրանք, որոնք աշխատում են թե՛ քարոզելով և թե՛ ուսուցանելով, որովհետև Օրենքի գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» և «Մշակն արժանի է իր վարձին»։
Որևէ երեցի մասին ամբաստանություն մի՛ ընդունիր՝ առանց երկրորդ կամ երրորդ անձի վկայությունը լսելու։ Իսկ այն երեցները, որոնք մեղանչել են, հանդիմանի՛ր բոլորի ներկայությամբ, որպեսզի մյուսները վախենան։ Կոչ եմ անում քեզ Աստծու, Հիսուս Քրիստոսի և ընտրյալ հրեշտակների վկայությամբ, որ այս կանոնները պահես առանց կանխակալ կարծիքներով շարժվելու և առանց խտրություն դնելու։
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 5:17-21)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.