29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Օրերս համացանցում տարածվել է հուզիչ լուսանկար, որում պատկերված է, թե ինչպես է գեղեցկության թագուհի հռչակված աղջիկն ադամանդապատ թագով զարդարված գլուխը խոնարհում աղբի հավաքմամբ զբաղվող մոր առաջ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 17-ամյա Խանիտա Ֆասենը, ով անցյալ ամիս հաղթել է Թաիլանդում անցկացված գեղեցկության մրցույթում, որոշել է իր անկեղծ շնորհակալությունը հայտնել հարազատ մորը` ծանր պայմաններում իրեն մեծացնելու և դաստիարակելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ Խանիտայի մայրը դստերը մեծացրել է միայնակ` փողոցներում աղբ հավաքելով:
«Ես երբեք չեմ ամաչել մորիցս, քանի որ պարտական եմ նրան իմ ունեցած ամեն ինչով: Նա զբաղվում է աղբի հավաքմամբ, բայց դա ազնիվ գործ է, ուստի՝ ես ամաչելու պատճառ չունեմ»,-ասել է երիտասարդ գեղեցկուհին:
tert.am
Դեռևս հնում, երբ մարդիկ ոչինչ չգիտեին մանրէների ու բակտերիաների մասին, արծաթը հաճախ փրկում էր շատերի կյանքը:Զանգվածաբար մահանում էին համաճարակներից, ամբողջ բանակներ` տևական արշավանքների հետևանքով: Սակայն զորավարները…##, որոնք դաշտային պայմաններում քնում և ուտում էին զինվորների հետ, նրանցից քիչ էին հիվանդանում: Դրա վրա ուշադրություն դարձրին Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներում: Սակայն այդ հանելուկի պատասխանը տարիներ անց գտան գիտնականները: Մակեդոնացու զինվորներն անագե թասերից էին խմում, իսկ զորավարները ` արծաթյա գավաթներից:
Քիմիայի դասերին մեզ բացատրել են, որ արծաթի նույնիսկ աննշան քանակությունը կարող է սպանել ջրի մանրէները: Դրանց մեջ հնարավոր է` նաև ստամոքս-աղիքային հիվանդությունների հարուցիչներ լինեն: Ուստի արծաթյա ամանի մեջ լցված ջուրը երկար ժամանակ չի փչանում: Արծաթը սպանում է մանրէները, որոնք բազմանում են նեխման ժամանակ: Գիտության ժամանակակից մեթոդներով ապացուցված է, որ արծաթը ոչ միայն հակասեպտիկ հատկություններ ունի, այլև մարդու օրգանիզմում կենսական պրոցեսների վրա բարերար ազդեցություն է ունենում:
Այսօր արծաթյա զարդերը նորաձև են, և կանայք արդեն գիտակցաբար են ընտրում այդ զարդերը` իմանալով դրանց բարերար ազդեցության մասին:
Օրինակները բազում են, ականջ դնել ժողովրդի մեջ շրջանառվող խորհուրդներին, թե ոչ, ձեր ընտրությունն է, սակայն, հարկ ենք համարում նշել, որ այս խորհուրդները բժշկական հիմնավորում չունեն:
1. Ասում են` եթե վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ են առաջանում, ապա կարելի է սաթե կիպ մանյակ կրել պարանոցին, իսկ եթե այն արծաթի հետ է համադրված, ապա արծաթն էլ իր հերթին կուժգնացնի դրա ազդեցությունը:
2. Համոզմունք կա, որ արծաթյա ականջօղերը բարելավում են գլխուղեղի աշխատանքը, զարգացնում հիշողությունը, սակայն այն դեպքում, եթե դրանք կիպ բլթակին են նստած, իսկ եթե արծաթյա ականջօղերը ականջախեցու վերին հատվածին են դիպչում, ապա օգնում են ազատվելու ճողվածքներից:
3. Եթե կանայք սրտի շրջանում խնդիրներ ունեն կամ էլ շնչառական օրգաններն անհանգստանալու ազդանշաններ են ուղարկում, ապա արծաթյա վզնոցը պետք է հասնի կրծքավանդակին:
4. Արծաթ խորհուրդ չի տրվում կրել արյան բարձր ճնշում ունեցողներին: Նրանք ավելի լավ է ոսկի կրեն, որը կարգավորում ու նաև իջեցնում է ճնշումը: Նույն պատճառով էլ արծաթը ցուցված է այն մարդկանց, որոնք սրտային հիվանդություններով են տառապում և ուժերի անկում են ունենում:
5. Արծաթն ու արծաթյա զարդերը բարելավում են մարդու իմունային դաշտը: Բառի ուղիղ իմաստով արծաթը սպանում է բակտերիաներն ու ցուպիկները` պաշտպանելով օրգանիզմը վարակներից: Օրինակ` շատերին են զարմացնում այն կադրերը, որտեղ հնդիկ ժողովուրդը գետում լվացք է անում, լողանում ու այդ ջուրն էլ կենսական կարիքների համար օգտագործում: Ինչպե՞ս է, որ այդ ժողովուրդը համաճարակից չի տառապում: Հնդաստանում Գանգեսի ափերին բնակվողները քիչ են հիվանդանում մաշկային հիվանդություններով: Բանն այն է, որ Գանգեսը հարուստ է արծաթի իոններով, որոնք գետն են լցվում արծաթի հանքերով անցնող ստորգետնյա աղբյուրներով: Նույն զորությամբ էլ միջին դարերում պղինձը մարդկանց պաշտպանել է խոլերայից:
6. Ոսկին օգնում է ստամոքս-աղիքային տրակտի խանգարումների, ստամոքսի խոցի ժամանակ կամ տասներկումատյա աղիքի խնդիրների դեպքում:
7. Արծաթ արժե կրել նյարդայնության ու գլխացավերի դեպքում, քանի որ, գիտնականների խոսքով, այն հանգստացնող ազդեցություն է թողնում, իսկ ոսկին հակառակը` զվարթացնող ազդեցություն է ունենում:
8. Ոսկին ջերմային ազդեցություն է ունենում, ուստի հարմար է բալզակյան տարիքի կանանց, իսկ արծաթը սառեցնող, զովացնող հատկություն ունի և հարմար է երիտասարդներին: Ասում են, եթե արծաթը բերանում պահես, ապա ծարավը կմեղմի: Միայն թե փորձելուց առաջ լվացեք այն:
Գեղեցիկ ոսկերչական զարդերը ոչ միայն ձեզ, այլև ձեր թոռներին կուրախացնեն: Դրանք միշտ էլ նորաձև են ու երբեք չեն հնանում: Ավելի ճիշտ` որքան հնանում, այնքան ավելի արժեքավոր են դառնում և՛ որպես արժեք ու զարդ և՛ որպես հուշ:
Ինչո՞ւ են արծաթյա զարդերը սևանում
Շատերն են արծաթյա զարդեր կրում: Շատերն էլ հրաժարվում են, քանի որ այդ զարդերը սևանում են մարմի հետ շփումից:
Եթե նույնիսկ զարդերը մաքրում եք, դրանք շատ շուտով նորից են սևանում: Սակայն երբեմն հակառակն էլ է լինում, երբ տևական ժամանակ դրանք չեն կորցնում փայլը:
Ուրեմն, ինչո՞ւ է արծաթը մարմնի վրա սևանում:
Արծաթի քիմիան
Այդ թանկարժեք մետաղի վրա ազդում է մարմնի խոնավությունը: Ամբողջ մարմնի վրա քրտնագեղձեր կան ու հեղուկ են արտադրում անգամ շրջակա միջավայրի ջերմաստիճանի աննշան փոփոխության դեպքում: Արգենտումի հետ փոխազդեցության դեպքում քրտինքը կատալիզատորի դեր է կատարում, քանի որ քրտինքի մեջ ծծմբաջրածին կա: Արծաթի օքսիդը սև գույն ունի: Դրանից է, որ մարմնին կպած զարդի սևանալը նկատվում է, իսկ ականջօղերինը, որոնք կախված են լինում, ոչ:
Նրանք, ովքեր զարդը գրեթե չեն հանում, նկատած կլինեն, որ այդ մետաղը մեկ մգանում է, մեկ էլ վերականգնում իր բնական փայլը: Ընդ որում, այդ պրոցեսն աննկատ է ընթանում` առանց հատուկ մաքրող միջոցների:
Ո՞րն է դրա պատճառը:
Հիվանդությունն ու արծաթյա զարդը
Ցանկացած հիվանդության հետևանքով, առաջինը, որ կատարվում է օրգանիզմում, արյան բաղադրության փոփոխությունն է:
Սովորաբար, երբ ինչ-որ խնդրով դիմում ենք բժշկի, առաջին հերթին արյան անալիզ է նշանակվում: Հիվանդությունները ոչ միայն արյան վրա են ազդում, այլև մաշկի РН հավասարակշռության վրա: Եթե այդ ժամանակ արծաթյա իրը չհանեք, ապա կնկատեք, թե ինչպես է այն սևանում: Մետաղի սևության աստիճանն ուղիղ կապ ունի հիվանդության ծանրության հետ:
Արտաքին միջավայրի ու մյուս գործոնների ազդեցությունը
Երբեմն արծաթյա իրերը ինդիկատորի դեր կարող են կատարել: Այդ նյութը «կարողանում» է որոշել շրջակա միջավայրի քիմիական կազմը, օրինակ` ծծմբաջրածնի մեծ քանակության դեպքում արծաթն ակնթարթորեն սկսում է սևանալ: Նման ձևով է գործում արծաթը, երբ ուտում ենք այնպիսի մթերք, ընդունում դեղորայք կամ էլ դիմահարդարման միջոցներ գործածում, որոնք վնասում են օրգանիզմը:
Արծաթը` չար աչքի դեմ
Վարկածներից մեկի համաձայն` արծաթը մարմնի վրա սևանում է չար աչքից: Կարծիք կա, որ «նավսը» վերացնելուց հետ միայն այն առաջվա փայլը կվերստանա:
Էքստրասենսներն էլ կարծում են, որ արծաթյա իրերի գույնի փոփոխությունը խոսում է մարդու աստրալ խանգարումների մասին:
Ըստ էության` բոլոր կարծիքներն էլ գոյության իրավունք ունեն, քանի որ գիտնականները մինչ օրս չեն կարողանում արծաթի հատկությունները բացատրել, որը սևանում ու առանց միջամտության էլ վերստանում է նախկին փայլը:
Արծաթը բոլոր ժամանակներում գնահատվել է փայլի համար: Արծաթյա առաջին զարդերը հայտնվել են հին Եգիպտոսում` 6000 տարի առաջ:
Արծաթ գործածվում է ողջ աշխարհում ու, բնականաբար, տարբեր լեզուներով տարբեր հնչեղություն ունի, սակայն բոլոր լեզուներում էլ այն նշանակում է «սպիտակ» կամ «պայծառ»:
- Հնդկաստանում հավատում են արծաթի բուժիչ լինելուն ու նույնիսկ արծաթ են օգտագործում սննդի մեջ: Օրինակ` որոշ քաղցրավենիքների զարդարանքի համար օգտագործում են բարակ արծաթյա թիթեղ` վարակ (հետաքրքիր զուգադիպություն): Այն ոչ միայն ուտելի է, այլև օգտակար` հակաբակտերիալ հատկության շնորհիվ:
- Այսօր Ճապոնիայում օդորակիչներում սկսել են արծաթ կիրառել: Արծաթի շնորհիվ օդը լրիվ անվնաս է դառնում:
- Տանն աշխատող էլեկտրասարքերի մեծ մասը արծաթ է պարունակում:
- Շատ տնտեսուհիներ են արծաթյա մետաղադրամները գործածում կաթի թարմությունը երկար պահպանելու համար: Երբ մետաղադրամը գցում են կաթի մեջ, այն երկար ժամանակ չի թթվում:
- Հին Եգիպտոսում մարտերի ժամանակ զինվորներն իրենց հետ արծաթյա թիթեղներ էին ունենում, որոնք դնում էին վերքերին. դա արվում էր վարակներից պաշտպանվելու նպատակով:
- Բժկության մեջ արծաթը գործածվել է նաև ատամնացավն անցկացնելու նպատակով: Օրինակ` Շվեյցարիայում պացիենտը արծաթյա դրամը դնում էր հիվանդ ատամի վրա ու ցավն աստիճանաբար անցնում էր:
- Գիտնականները սոցհարցումներ են անցկացրել ու պարզել նաև, որ արծաթը կարող է բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը, ամրապնդել նյարդային համակարգը, անցկացնել գլխացավն ու միգրենը, հանգստացնել նյարդերը, օգնել հաղթահարելու սթրեսը:
- Թանկարժեք մետաղների չափման համար գործածվում է հարգ կոչված միավորը: Օրինակ` 925 հարգի արծաթյա զարդ նշանակում է, որ 1000 բաժին համաձուլվածքի 925 բաժինն արծաթ է:
Ձեզ թելադրում եմ հետևյալը. — Առաջնորդվեցե՛ք Սուրբ Հոգով, փոխանակ ձեր մարդկային ցանկությունները կատարելու, որովհետև մարդկային բնությունը Սուրբ Հոգու ցանկացածի հակառակն է ցանկանում, իսկ Սուրբ Հոգին՝ մարդկային բնության ցանկացածի հակառակը։ Սրանք միմյանց հակառակ են, և այդ է պատճառը, որ դուք չեք կարող ձեր ուզածը կատարել։ Արդ, եթե դուք առաջնորդվեք Սուրբ Հոգով, նշանակում է՝ այլևս ենթակա չեք Օրենքին։ Մարդկային գործերը հայտնի են, ինչպես՝ շնություն, պոռնկություն, անբարոյություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանումներ, չարակամություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն ու սրանց նման ուրիշ բաներ։ Եվ ես նախազգուշացնում եմ ձեզ, ինչպես նախապես էլ արել եմ, որ այսպիսի բաներ անողները չեն ժառանգելու Աստծու արքայությունը։ Իսկ Սուրբ Հոգու արդյունքներն են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ որևէ օրենք չկա։ Նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում, խաչի վրա մահացրին իրենց մարդկային կրքերն ու ցանկությունները։ Արդ, քանի որ այս նոր կյանքը Սուրբ Հոգով ենք ապրում, Սուրբ Հոգով էլ առաջնորդվենք։ Չլինենք սնապարծ, չգրգռենք իրար, չնախանձենք միմյանց։
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 5:16-26)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
Երբ խոսքի գինու եւ տարբեր սննդատեսակների համադրման մասին է, բոլորը հիշում են «Կարմիրը՝ մսի, սպիտակը՝ ձկան» սկզբունքը։ Սակայն եթե ցանկանում եք ճիշտ մատուցել գինին, ուրեմն միայն այս մեկ սկզբունքով չպետք է սահմանափակվել։
Սպիտակ գինի – պանիր, ձկնեղեն, ծովամթերք եւ թռչնամիս
Սպիտակ չոր գինի – բանջարեղեն, տապակած բանջարեղեն եւ ձկնեղեն
Սպիտակ քաղցր գինի – պանիր, երշիկեղեն, քաղցրավենիք
Փրփրուն գինի — պանիր, ձկնեղեն, բանջարեղեն
Կարմիր գինի – պանիր, միս, թռչնամիս, երշիկեղեն, տապակած բանջարեղեն
Թեթեւ հագեցված կարմիր գինի (պետք է ուշադրություն դարձնել գինու գույնին) — թռչնամիս, ծովամթերք, տապակած բանջարեղեն
Լրիվ հագեցված կարմիր գինի — միս, երշիկեղեն, պանիր
Աղանդերային գինի՝ երշիկեղեն, պանիր, քաղցրավենիք
Հայրապետյանի հարցը այս անգամ լուրջ է դրված: Հայաստան-Ալբանիա խայտառակ հանդիպման «խմորը» դեռ շատ ջուր է տանելու: Միջազգային մամուլում լուրեր տարածվեցին
որ հայկական կողմը վաճառել է իր խաղը, որպեսի Ալբանիան հնարավորություն ստանա մասնակցելու Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը:
ՈՒԵՖԱ-ն արդեն իսկ հետաքննություն է սկսել և դատելով տարածվող լուրերից կարող էինք փաստել, որ այդ հետաքննության արդյունքները չեն ուշանա ու Ռուբեն Հայրապետյանի մութ գործարքների մասին նոր տեղեկություններ կստանանք: Սակայն Ռուբեն Հայրապետյանին կարծես հաջողվել է պայմանավորվել ՈՒԵՖԱ-ի ղեկավարների հետ և օրերս տարածվեց տեղեկատվություն, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն չի անցկացնի ֆուտբոլի Հայաստանի եւ Ալբանիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղի վերաբերյալ։ inserbia.info-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՈւԵՖԱ-ն հայտնել է Vecernje Novosti-ին՝ պատասխանելով սերբական թերթի հարցմանը։
Ռուբեն Հայրապետյանին սակայն չի հաջողվում Հայաստանում իր խնդիրները լուծել: Օրերս Գլխավոր Դատախազությունից հայտնեցին, որ տարածվող լուրերը ստուգվում են.«Հայաստան-Ալբանիա աղմկահարույց ֆուտբոլային խաղի կապակցությամբ օտարերկրյա լրատվամիջոցների տարածած հրապարակումները, իբր Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստներ կաշառք են ստացել ալբանացիների հաղթանակը ապահովելու համար, ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր (6-րդ) վարչություն, այսպես ասած ստուգողական աշխատանքներ կատարելու»,-նշված էր տարածված հաղորդագությունում։ Հիմա պետք է սպասել, թե որքան խորը կուսումնասիրեն այս գործը Հայաստանում, թե սա էլ կլինի հերթական «թոզ փչոցին»:
https://www.youtube.com/watch?v=WIB0YtVkliQ
Այս աշխարհի «աստվածը» համարված Սատանան կուրացրել է անհավատների միտքը, որպեսզի չլինի թե Ավետարանի բերած լույսը ծագի նրանց մեջ, այսինքն՝ տեսնեն փառքը Քրիստոսի, որ պատկերն է անտեսանելի Աստծու։ Սակայն մենք մեզ չէ, որ քարոզում ենք, այլ քարոզում ենք Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, և մենք ձեր ծառաներն ենք դարձել ի սեր Հիսուսի, որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարի մեջ թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք և Աստծու փառքը ճանաչենք Հիսուս Քրիստոսի անձի մեջ։
Արդ, այս գանձը մենք կրում ենք մեր մեջ կավե անոթների նման, որպեսզի հստակ երևա, թե այս անսահման զորությունն Աստծուց է գալիս և ոչ թե մեզնից։ Ամեն տեսակ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, տագնապի ենք մատնված, բայց հուսահատ չենք, հալածանքներն անպակաս են, բայց լքված չենք, հաճախ խոշտանգված, բայց խորտակված չենք։ Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։ Որքան ժամանակ որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։ Այսպիսով, մահը ներգործում է մեր մեջ, որպեսզի կյանքը ներգործի ձեր մեջ։ Սաղմոսում գրված է. «Հավատացի. Ահա թե ինչու խոսեցի»։ Հավատի նույն ոգին ունենք մենք։ Մենք էլ ենք հավատում, դրա համար էլ խոսում ենք։ Գիտենք, թե Աստված, որ հարություն տվեց Տեր Հիսուսին, մեզ ևս հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 4:4-14)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
Աշուն 2015-ձմեռ 2016 սեզոնի ամենանորաձև հիթերից է ծոպավոր հագուստը: Մի շարք դիզայներներ իրենց նոր հավաքածուների զգեստները, պայուսակները և կոշիկները զարդարել են ծոպերով (бахрома)՝ առաջ բերելով կովբոյական ոճի պահանջարկ:
FashionYan.com-ը ներկայացնում է ծոպավոր հագուստի տարբերակներ: Նշենք, որ ծոպերն արդիական են թե’ երեկոյան զգեստների, թե’ առօրյա հագուստի (բաճկոն, տաբատ, շրջազգեստ), թե’ պայուսակնեիր և թե’ կոշիկների համար:
fashionyan.com
Արդեն վաղը՝ հոկտեմբերին 28-ին, կկայանա մեր եղբոր՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված հուշ-հանդիսությունը: Դրանից առաջ նրա անունով դպրոց, այգի անվանակոչվեց: Բայց ամեն անգամ այս միջոցառումներից կամ Թաթուլին նվիրված հեռուստահաղորդումներից հետո մեր վիշտն ավելի է խորանում, ցավն ավելանում, երբ հեռուստաեթերից կամ մամուլի էջերից իրեն Թաթուլի այրի հորջորջող Իրինա Բարսեղյանը բեմադրած խոսքեր է ասում մեր եղբոր մասին՝ վիրավորելով թե՛ Թաթուլ տված գերդաստանին, թե՛ մեր ժողովրդին: Այս հայտարարության նպատակն այն է, որ թացը չորից զանազանվի, ԶԼՄ-ների ակամա աջակցությամբ Ազգային հերոսի անունն ու հիշատակը չծառայեն ոմանց անձնական նկրտումներին: Թաթուլն իր կարճ կյանքը պարզ ճակատով է ապրել ու արժանի է, որ հիշատակն ի սրտե հարգվի:
Մենք՝ Թաթուլի 4 եղբայրներն ու միակ քույրը, լռել ենք 20 տարուց ավելի , բայց այսօր որոշել ենք խոսել: Տարվա մեջ առնվազն 2 անգամ, մեր եղբորը նվիրված միջոցառումներին դստերը՝ Ասպրամին, որպես վահան օգտագործելով, իր անվանը մեր ազգանունը կցելով, Իրինա Բարսեղյանը տեսախցիկների ու հանդիսատեսի առաջ իրեն տեր հռչակում Թաթուլի հիշատակին: Մենք լռել ենք այն ժամանակ, երբ Թաթուլի զոհվելուց շաբաթներ անց երկրպագուն նրան Կրպեյանների տուն էր ուղեկցում, լռել ենք, երբ մեր եղբոր մահվան տարելիցը չբոլորած՝ նա ամուսնացավ: Երբևէ չէինք մտածի, թե այսօր գեղեցիկ խոսքերով փաթեթավորված ու էկրաններից մատուցվող սիրո պատմությունը Թաթուլի հանդեպ՝ իրականում այդքան կարճ կյանք կունենար: Իսկ լռում էինք՝ խնայելով մեր ծնողներին, չցանկանալով հանրայնացնել Թաթուլի ընտանիքի արնածոր վերքի վրա ավելացած ցավը: Իր հանրային ելույթներում Իրինան խնամքով շրջանցում է փաստը, որ շատ վաղուց նոր ընտանիք ունի և վաղուց այլևս Կրպեյան չի:
Մեր ամբողջ գերդաստանը հեռու է այն մտքից, թե Թաթուլի այրին պետք է ամբողջ կյանքում սգավոր ու միայնակ մնար: Նրա հիշատակին հավատարմությունն առաջին հերթին շիտակությամբ պիտի լիներ. Թաթուլին ճանաչող ամեն մարդ գիտի, թե ինչքան անհանդուրժող էր կեղծիքի, ստի ու դավաճանության հանդեպ: Անգամ մեր հայրը Թաթուլի հուղարկավորությունից հետո արտասուքն աչքերին ասաց Իրինային, թե ինքը միայն հարս չէ, նաև մեր աղջիկն է և մի օր բոլորով, ծնողական օրհնանքով իրեն դեպի նոր երջանկություն կճանապարհեն: Ավելորդ է ասել, թե ինչ հոգածության էր նա արժանանում մեր կողմից: Սակայն նրա ամուսնության մասին մենք ուրիշներից իմացանք, իսկ իրենից, ավաղ, միայն սպառնալիք, որ բոլորիս կկտրի Թաթուլի միակ ժառանգ Ասպրամից: Մեր ծնողները, որ մինչ այդ շատ պինդ էին իրենց պահում ու կրում վիշտը, միանգամից կոտրվեցին. Մեր հայրն անկողին ընկավ ու այլևս չապաքինվեց, նրան հետևեց մեր մայրը:
Այս ամենից հետո սկսվեց Իրինայի երկակի բուռն կյանքը. իրականում՝ իր նոր անձնական կյանքով ապրող երիտասարդ, երջանիկ կին, իսկ Թաթուլի ծննդյան ու զոհվելու օրերին, տեսախցիկների առաջ ու հանդիսություններին՝ անմխիթար այրի՝ բեմադրված ելույթներով: Սակայն այսքանով Իրինան չբավարարվեց: Մեր սրտի ցավը, մեր կորուստն իր համար ցավոք միայն փառքի ու ճանաչման աղբյուր էին: Տարբեր միջոցառումների կազմակերպիչներին հայտարարում էր, թե ինքն է Թաթուլի հիշատակի կրողը և մենք բոլորս անգրագետ ու անկիրթ ենք, և չարժե մեզ հրավիրել դրանց: Եվ շատ դեպքերում մենք ստիպված էինք լինում հանդիսատեսի կարգավիճակով լսել ու տեսնել, թե ինչպես է Իրինան կատարում այրու իր դերը: Թերևս այնքան անկիրթ ենք, որ իր պես դերասանական վարպետության չենք տիրապետում և լուռ ցավով ու հպարտությամբ կրելով մեր կորուստը, իր պես շքեղ ելույթներ չենք ունենում: Ժողովուրդն ասում է՝ վերքը տիրոջն է ցավ տալիս….
Ձեռնպահ ենք մնում Իրինա Բարսեղյանի շատ ու շատ քայլեր ու հայտարարություններ մեկնաբանելուց, մնալով մեր՝ Կրպեյան գերդաստանին վայել բարձրության վրա: Շատ ենք ուզում, որ ոչինչ ու ոչ մեկը երբևէ չստվերի Թաթուլի հիշատակը, ոչ մի կեղծ նոտա չհնչի նրա համար: Իսկ Իրինային մաղթում ենք երջանկություն եվ հորդորում զբաղվել երկրորդ ամուսնությունից ծնված հրաշալի որդու կյանքով, այլ ոչ թե պարբերաբար մղկտացնել մեր վերքը:
Մեր հայրենի գյուղն այժմ Թաթուլի անունն է կրում, որտեղ մեր տղաների ձեռքով հատիկ-հատիկ տաշված քարով շուրջ 10 տարվա ընթացքում հուշարձան է կանգնեցվել Թաթուլի շիրմին, կառավարական հանձնաժողովի որոշմամբ մեր հայրական տունը Թաթուլի թանգարանի է վերածում, որպեսզի ամեն ոք կարողանա գալ ու զգալ այն միջավայրը, որտեղ ծնվել ու հասակ է առել Ազգային հերոսը: Այս ամենի մասին առաջին անգամ բարձրաձայնելով՝ մտովին ներողություն ենք խնդրում Թաթուլից, մեր կրտսեր ու Մեծ եղբորից…նաև ընդամենը մի քանի ամիս իր կինը եղած Իրինայի փոխարեն, որ շտապում է սեփականատեր դառնալ Թաթուլի հետ կապված ամեն ինչին՝ հատկապես նյութականին. փակագծերը չենք ուզում բացել:
Այս ամբողջ պատմության մեջ մեզ համար ամենացավոտն ու խոցելին Ասպրամի հարցն է: Թաթուլի զավակը մեծացավ Կրպեյաններից կտրված, սակայն հուսով ենք, Թաթուլի գեները ամբողջ ուժով կխոսեն դեռ ու մեր խելացի, գեղեցիկ Ասպրամը արդարամիտ կլինի ու երբևէ կհասկանա մեր այս պոռթկման պատճառն ու մեր լուռ վիշտը:
Սերգո Կրպեյան
Մինաս Կրպեյան
Գրիգոր Կրպեյան
Մանվել Կրպեյան
Ռուզան Կրպեյան
Ալբերտ Հարոյան
Որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ մի զինվոր, պատրա՛ստ եղիր նրա նման չարչարվելու։ Զինվորական ծառայություն անողը քաղաքացիական զբաղմունքներից հեռու է մնում՝ իր զորավարի աչքը մտնելու համար։ Նույնպես և մարզիկը մրցանակ ստանալ չի կարող, եթե ընդունված կանոնների համաձայն չմրցի։ Ծանր աշխատանք տանող հողագործը նախ ի՛նքն է արժանի արտի բերքը վայելելու: Հասկացի՛ր, թե ինչ եմ ուզում ասել, որովհետև Տերը քեզ իմաստություն կտա, որ հասկանաս ամեն ինչ։
Հիշի՛ր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին, որ Դավթի սերնդից էր իմ քարոզած Ավետարանի համաձայն։ Այդ Ավետարանի համար եմ չարչարվում ահա և նույնիսկ բանտարկված եմ, ինչպես մի չարագործ։ Սակայն Աստծու խոսքը հնարավոր չէ բանտարկել։ Դրա համար ամեն ինչի համբերում եմ ի սեր Աստծու ընտրյալների, որպեսզի նրանք ևս, Հիսուս Քրիստոսին միանալով, հասնեն փրկության և հավիտենական փառքին։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 2:3-10)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքան էջ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.