29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը)
Եվ մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց, կտրեց և բաժանեց աշակերտներին՝ ասելով.
— Առե՛ք, կերե՛ք, սա իմ մարմինն է։
Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնեց Աստծուն և տվեց իր աշակերտներին՝ ասելով.
— Բոլորդ էլ խմե՛ք սրանից. սա իմ արյունն է, որով նոր ուխտ է կնքվում Աստծու հետ և որը շատերի համար թափվում է իրենց մեղքերի թողության համար։ Բայց նաև ասում եմ ձեզ՝ ես այլևս այս գինուց չեմ խմի մինչև այն օրը, երբ ձեզ հետ կխմեմ նոր գինին իմ Հոր արքայության մեջ։
Ապա գոհաբանական սաղմոսներ երգելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։
(Մատթեոսի ավետարան 26:26-30)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
Այն ժամանակ ավագ քահանաները, Օրենքի ուսուցիչներն ու ժողովրդի երեցները հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի ապարանքում և որոշեցին նենգությամբ ձերբակալել Հիսուսին ու սպանել։ Բայց ասում էին.
այս տոնի ժամանակ թող չլինի, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չծագի։
Երբ Հիսուսը գտնվում էր Բեթանիայում, բորոտ Սիմոնի տանը, նրան մոտեցավ մի կին, որ մի շիշ թանկարժեք յուղ ուներ, և յուղը թափեց Հիսուսի գլխին, երբ նա սեղան էր նստել։ Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան և ասացին.
— Ինչո՞ւ այսպես վատնել այդ անուշահոտ յուղը. կարելի էր այն վաճառել թանկ գնով և դրամը տալ աղքատներին։
Հիսուսն իմացավ այդ և ասաց նրանց.
— Ինչո՞ւ եք անհանգստացնում այդ կնոջը, քանի որ նա մի լավ բան արեց ինձ համար։ Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ Իմ մարմնի վրա նա այդ յուղը թափեց ի նշան իմ թաղումի։ Լա՛վ իմացեք, որ աշխարհում ո՛ւր էլ որ Ավետարանը քարոզվի, մարդիկ պիտի խոսեն նրա արածի մասին և հիշեն նրան։
Ապա տասներկու աշակերտներից մեկը, որը կոչվում էր Հուդա Իսկարիովտացի, գնաց ավագ քահանաների մոտ և ասաց նրանց.
— Ի՞նչ կտաք ինձ, եթե Հիսուսին ձեզ հանձնեմ։
Նրանք երեսուն արծաթ դահեկան հաշվեցին և տվեցին Հուդային։ Դրանից հետո նա հարմար առիթի էր սպասում Հիսուսին մատնելու համար։
(Մատթեոսի ավետարան 26:3-16)
Ռուբեն աբեղա Զրգարյան
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ
Ուրեմն, ո՞վ է հավատարիմ և իմաստուն ծառան։ Նա է, որին իր տերը ծառաների վրա վերակացու է կարգում, որպեսզի ճիշտ ժամանակին նրանց բաժին կերակուրը տա։ Երանի՜ այն ծառային, որի տերը երբ գա, նրան գտնի իր պաշտոնը լավ կատարած։ Ասում եմ ձեզ, որ տերն այդ ծառային վերակացու կկարգի իր բոլոր ստացվածքների վրա։ Սակայն եթե ծառան չար լինի և իր մտքում ասի՝ «Տերն ուշանում է գալ», և սկսի իր ծառայակիցներին ծեծել, հարբեցողների հետ ուտել ու խմել, հանկարծ, նրա չակնկալած օրը և չիմացած ժամին, տերը կգա և այն ժամանակ խստությամբ կպատժի նրան՝ կեղծավորների կարգին դասելով։ Այնտեղ նա լաց կլինի և կկրճտի ատամները։
(Մատթեոսի ավետարան 24:45-51)
Երկնքի արքայությունը նման կլինի հետևյալին.
Տասը կույսեր կային, որոնք իրենց լապտերներն առած՝ դիմավորելու ելան փեսային։ Նրանցից հինգը հիմար էին, իսկ մյուս հինգը՝ իմաստուն։ Հիմարներն իրենց լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին, մինչդեռ
իմաստուններն իրենց լապտերների հետ սրվակով ձեթ վերցրին։ Եվ երբ փեսան ուշացավ գալ, բոլորն էլ թմրեցին ու քնեցին։
Կեսգիշերին մի ձայն լսվեց. «Ահա փեսան գալիս է, դիմավորելո՛ւ ելեք նրան»։ Կույսերն արթնացան և սկսեցին իրենց լապտերները կարգի բերել։ Հիմար կույսերը իմաստուններին ասացին. «Ձեր ձեթից մի քիչ տվե՛ք մեզ, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են»։ Իմաստուն կույսերը պատասխանեցին. «Ո՛չ, որովհետև գուցե չբավականացնի թե՛ ձեզ և թե՛ մեզ. լավ կլինի, որ գնաք խանութպանների մոտ և ձեզ համար ձեթ գնեք»։ Երբ նրանք գնացին ձեթ գնելու, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, փեսայի հետ մտան հարսանիքի սրահը, և դուռը փակվեց։ Քիչ հետո եկան մյուս կույսերը և ասացին. «Տե՜ր, Տե՜ր, բա՛ց դուռը»։ Փեսան պատասխանեց. «Իսկապես որ չեմ ճանաչում ձեզ»։
Ապա Հիսուսը եզրակացրեց.
— Ուրեմն ԱՐԹՈ՛ՒՆ ԿԱՑԵՔ, որովհետև չգիտեք Մարդու Որդու գալստյան ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը։
(Մատթեոսի ավետարան 25:1-13)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Հաջորդ օրը՝ առավոտյան, երբ Հիսուս քաղաք էր վերադառնում, քաղց զգաց: Ճանապարհի վրա մի թզենի տեսնելով՝ մոտեցավ նրան, բայց տերևներից բացի վրան ոչինչ չգտավ: Նա թզենուն ասաց.
-Այսուհետև հավիտյան պտուղ չունենաս:
Եվ նույն պահին թզենին չորացավ: Երբ աշակերտները տեսան այս, զարմացան և հարցրեցին.
-Թզենին մի վայրկյանում ինչպե՞ս չորացավ:
Հիսուս նրանց պատասխանեց.
-Վստա՛հ եղեք, որ եթե հավատ ունենաք և չկասկածեք, ոչ միայն պիտի կարողանաք կատարել թզենուն պատահածը, այլ նույնիսկ եթե այս լեռանն ասեք՝ «Ելի՛ր ու ծո՛վն ընկիր», պիտի կատարվի:
ԵՎ ԱՂՈԹԵԼԻՍ ԻՆՉ ԷԼ ՈՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ ԽՆԴՐԵՔ, ԿՍՏԱՆԱՔ:
Հիսուսը դարձյալ սկսեց առակներով խոսել ժողովրդի հետ և ասաց.
— Երկնքի արքայությունը նման է հետևյալին. — Մի թագավոր իր որդու համար հարսանիք արեց։ Նա ուղարկեց իր ծառաներին, որ հրավիրվածներին հարսանիքի կանչեն, բայց նրանք մերժեցին գալ։ Դարձյալ ուրիշ ծառաներ էլ ուղարկեց՝ պատվիրելով նրանց. «Ասացե՛ք հրավիրվածներին. ճաշկերույթը պատրաստ է, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ կազմ ու պատրաստ է, եկե՛ք հարսանիք»։ Բայց հրավիրվածները կարևորություն չտվեցին. մեկն իր ագարակը գնաց, մյուսը՝ իր առևտրին, իսկ ուրիշներն էլ ծառաներին բռնեցին և ծեծելով սպանեցին։ Թագավորը երբ լսեց այս, բարկացավ և ուղարկեց իր զինվորներին, որոնք ոճրագործներին սպանեցին և նրանց քաղաքն էլ այրեցին։ Ապա թագավորն ասաց իր ծառաներին. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։ Հիմա գնացե՛ք հրապարակ և ում որ գտնեք, հրավիրե՛ք հարսանիքի»։
Դուրս գալով ճանապարհների վրա՝ ծառաները հավաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ թե՛ չարերին, թե՛ բարիներին, և հարսանիքի սրահը լցվեց հրավիրվածներով։ Երբ թագավորը ներս մտավ՝ նայելու հրավիրվածներին, տեսավ մի մարդու, որ հարսանիքին պատշաճ հագուստ չէր հագել, և նրան ասաց. «Բարեկա՛մ, ինչպե՞ս այստեղ մտար առանց հարսանիքի հագուստ ունենալու»։ Մարդը պապանձվեց։ Այն ժամանակ թագավորը ծառաներին ասաց. «Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը և դո՛ւրս նետեք դրան խավարի մեջ, թող այնտեղ լաց լինի ու կրճտի ատամները». որովհետև կանչվածները շատ են, բայց ընտրյալները՝ քիչ։
(Մատթեոսի ավետարան 21:18-22, 22:1-14)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Մի օր խոսում էի մեր նշանավոր քննադատներից մեկի հետ և տվի «Մանոն Լեսկո»-ի անունը։ Ա՜յ տղա, շշմելու բան էր, պարզվեց, որ «Մանոն Լեսկոն» չի կարդացել․․․․Ախր եթե մարդ տգետ լինի իր տանը, ոչի’նչ, դրանից վնաս չկա, բայց ո՞նց կարելի է տգետ լինել, երբ դու ուրիշներին սովորեցնելու հովեր ունես․․․․
Հենց դրանից են գալիս շատ թյուրիմացություններ ու կոպիտ սխալներ, հատկապես ազգային ձևի և տրադիցիաների հարցերում։ Չէ՞ որ ամեն մի մեծ գրող իր մեջ ներծծում է իր դարում եղած լավագույնը և դրանով է հենց զարգացնում ու շարունակում ազգային տրադիցիաները։ Բոլորն էլ էդպես էին՝ Թումանյանը, Տերյանը Շիրվանզադեն։
Մի խոսքով` հայհոյեցի էդ քննադատին ու շան օրը գցեցի։ Նա վիրավորվեց և հետո մի խոստովանություն արեց․ «Գիտե՞ս, Չարենց, թե մեր գրողների ու քննադատների մի մասը ինչի՞ են քեզնից հեռու փախչում և քեզ հետ չունեն։Նրա համար, որ դու նրանց նկատմամբ շատ ես խիստ, անպատվում ես, է՜, ի՞նչ անենք, որ չեն կարդացել»․․․․
«Այ տղա, ոնց թե՝ շշմում եմ մտածելով, է՜, լավ ասենք թե էսօր «Մանոն Լեսկոն» ներեմ, վաղն էլ կպարզվի, որ Գյոթե ու Պուշկին էլ չի կարդացել, հետո՞։ Չէ՛, ինչ ուզում են ասեն, ինչքան ուզում են թշնամանան, տգետին պիտի տգետ ասես․․․․ սա հո նարդու խաղ չի՞, գրականություն է»։
Եվ զայրույթից չէր կարողանում շարունակել։
Գևորգ Էմինի հուշերից։
«Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին», «Հայպետհրատ» Երևան, 1961։ (Էջ 388)։
Հիշատակ Ղազարոսի հարության
Զատիկից վեց օր առաջ Հիսուս եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը, այն մարդը, որը մեռել էր, և որին Հիսուս հարություն էր տվել մեռելներից: Այդտեղ նրա համար ընթրիք պատրաստեցին: Մարթան սպասարկում էր, և Ղազարոսն էլ սեղանակիցներից մեկն էր: Ընթրիքի ժամանակ մի շիշ ազնիվ և թանկարժեք նարդոսի յուղ վերցնելով՝ Մարիամն օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբեց դրանք: Տունը լցվեց յուղի բուրմունքով: Աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց.
-Ինչո՞ւ այդ յուղը չվաճառվեր երեք հարյուր արծաթ դահեկանի և չտրվեր աղքատներին:
Նա այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատները մտահոգում էին իրեն, այլ որովհետև գող էր. իր մոտ էր գտնվում գանձանակը, և ինչ որ դրվում էր այնտեղ, օգտվում էր դրանից: Հիսուս պատասխանեց.
-Հանգիստ թող նրան, որովհետև նա հիմա անում է այն, ինչ լինելու է իմ թաղման օրը: Աղքատներին ամեն ժամանակ ունենալու եք ձեզ հետ, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենալու:
(Հովհաննեսի ավետարան 12:1-8)
Եղբայրնե՛ր, ուզում ենք, որ մեռածների մասին ճշմարտությունն իմանաք, որպեսզի չտխրեք ուրիշների նման, որոնք որևէ հույս չունեն, որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ և հարություն առավ, նույնպես և հավատում ենք, որ Աստված Հիսուսի միջոցով և նրա հետ վերստին կյանքի կբերի նրանց, որոնք նրան հավատացին և մեռան։
Հետևաբար, ասում ենք ձեզ, ինչպես որ Տերն ինքը սովորեցրեց. մեզնից նրանք, որ ողջ մնացած կլինեն Տիրոջ գալուստի ժամանակ, մեռածներից առաջ չեն անցնի: Ուստի այս մտածումներո՛վ քաջալերեցեք միմյանց։
(Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին 4:13-18)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՄԵԾ ՊԱՀՔ, օր քառասուներորդ
Այն երկիրը, ուր դուք պիտի մտնեք ժառանգելու համար, լեռնային ու հովտային երկիր է, որը ոռոգվում է երկնքից թափվող անձրևով։ Դա մի երկիր է, որը քո Տեր Աստվածն է խնամում, տարվա սկզբից մինչեւ տարվա վերջը քո Տեր Աստծու աչքը միշտ նրա վրա է։ Եթե ուշադրությամբ լսես նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ, այն է՝ սիրես քո Տեր Աստծուն, պաշտես նրան քո ամբողջ հոգով ու քո ամբողջ էությամբ, ապա նա ձեր երկրին կտա ըստ ժամանակի պահանջվող առաջին ու վերջին անձրևը, որպեսզի կարողանաս ամբարել քո ցորենը, գինին ու յուղը։ Նա քո դաշտերին խոտ կտա քո անասունի համար։ Կուտես և կհագենաս։ Զգո՛ւյշ եղեք, չլինի թե ամբարտավանանան ձեր հոգիները, մեղք գործեք, օտար աստվածներ պաշտեք ու երկրպագեք նրանց։ Այն ժամանակ Տերը խիստ կզայրանա ձեզ վրա, արգելք կդնի երկնքի վրա, անձրև չի լինի, հողն իր բերքը չի տա, և դուք շատ արագ կկորչեք այս լավ երկրից, որ Տերը տվել է ձեզ։ Այս խոսքերը ի պահ դրե՛ք ձեր մտքում ու ձեր հոգում։ Դրանք որպես նշան կապե՛ք ձեր ձեռքերին, որ մշտապես մնան ձեր աչքերի առջև։ Դուք դրանք սովորեցրե՛ք ձեր որդիներին և դրանց մասին խոսեցե՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։ Դրանք գրեցե՛ք ձեր տների մուտքերին ու դռների վրա, որպեսզի ձեր կյանքը երկար լինի, իսկ ձեր որդիների կյանքն այն երկրի վրա, որ Տերը երդվել է տալ ձեր հայրերին, լինի այնքան երկար, որքան որ երկինքը կլինի երկրի վրա։ Եթե ուշադրությամբ լսեք այս բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, որ անեք, այն է՝ սիրեք ձեր Տեր Աստծուն, գնաք նրա ճանապարհով ու հարեք նրան, ապա Տերը ձեր առջևից կհեռացնի այդ բոլոր ազգերին, և դուք կնվաճեք ձեզանից մեծ ու հզոր ազգերին»։
(Գիրք Երկրորդումն Օրինաց 11:11-23)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Կոմիտասի պատարագն ու հայ ժողովրդական երաժշտությունն ունեն բուժիչ հատկություն։ Այս մասին «Գոյ» կենտրոնի մասնագետները խոսեցին Կոմիտասին նվիրված միջոցառման ժամանակ։ Հայ մեծ երգահան, երաժշտագետ Կոմիտասի թողած ժառանգությունը մինչ օրս շարունակում է ուսումնասիրվել։ Կոմիտասը հավաքել ու գրի է առել մոտ 3000 ժողովրդական երգ ու երաժշտություն, սական դրանց մի մասը կորել է ու դրանցից մնացել է միայն 1200-ը։ Սակայն այդ ամենն էլ բավական է, որ կոմիտասագետներն ու մասնագետները շարունակեն ուսումնասիրություններն ու փորձեն գտնել մի շարք հարցերի պատասխաններ։
NEWSPRESS.am Culture-ի հետ զրույցում «Գոյ» կենտրոնի հոգեբան, մասնագետ Վարդուհի Մարգարյանը խոսեց զանգակաթերապիայի մասին ու ներկայացրեց, թե ինչ բուժիչ հատկություն ունի Կոմիտասի երաժշտությունը։
«Մենք ուսումնասիրեցինք Կոմիտասի պատարագը, հայ ժողովրդական երաժշտությունն ու փորձեցինք պարզել, թե արդյոք ի՞նչ ազդեցություն ունի այդ երաժշտությունը։ Հին ժամանակ եկեղեցիների զանգերն ավելի հաճախ էին հնչում։ Հիմա շատ քիչ է հանդիպում, երբ օրվա տարբեր ժամերին հնչում են եկեղեցու զանգերը։ Զանգերի միջոցով ստեղծված երաժշտությունն ու ազդանշանները ունեին հատուկ նշանակություն։ Յուրաքանչյուր մարդ գիտեր, թե որ ազդանշանն ինչ է նշանակում։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ զանգակաթերապիան կիրառվել է Ռուսաստանում և այլ երկրներում։ Օրինակ՝ երեխաները զանգակների միջոցով ստեղծում են երաժշտություն ու իրենց միջից դուրս են հանում բացասական էներգիան։ Այս դեպքում մեծ նշանակություն ունի, թե ի՞նչ երաժշտություն է ստեղծում երեխան, և թե ի՞նչ մետաղից է բաղկացած զանգակը։ Այդպես կարելի է բուժել մարդու գլխացավը, սթրեսային վիճակներն ու կոմպլեքսները»։
Մասնագետը նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցու արարողություններն ունեն հատուկ նշանակություն։ Յուրաքանչյուր դետալ, ձայն մարդու վրա թողնում է ազդեցություն։
«Կոմիտասը չի խոսել զանգակաթերապիայի մասին, բայց խոսել է իր պատարագների ազդեցության մասին։ Եկեղեցական երգերը, շարականները, բուրվառի ձայնն ու խնկի հոտը մարդու վրա թողնում են ազդեցություն։ Այդ ամենն ընտրված են հատուկ։ Ապացուցված է, որ եկեղեցու զանգի ձայնային ալիքները ոչնչացնում են օդում գտնվող բակտերիաներն ու վիրուսները։ Այն, որ հիմա մեր եկեղեցիներում զանգերն ավելի քիչ են հնչում, արդեն շատ վատ է։ Մենք ուսումնասիրություններ արեցինք, ու պարզ դարձավ, որ Էջմիածնում, որտեղ զանգերն ավելի հաճախ են հնչում, մարդկանց ամենասիրելի ժամերից մեկը զանգերի ժամն է։ Նրանք նշեցին, որ զանգերի ձայնի հետ մեկտեղ կարծես նրանք վերակենդանանում են ու հոգեպես թեթևանում։ Զանգի ձայնն արթնացնում է, էներգիա տալիս։ Ու եկեղեցիներում պատահական չէ ոչ մի բան։ Ո՛չ զանգի ձայնը, ո՛չ խնկի հոտը, ո՛չ էլ բուրվառի ձայնը»։
Վարդուհի Մարգարյանը հավելեց նաև, որ այս ուսումնասիրությանը հավանության տվեցին նաև Գերմանիայում։ Նա ընդգծեց նաև, որ ապագայում ցանկանում են զանգակներ ձեռք բերել ու ավելի լուրջ ուսումնասիրություններ անել։
ՄԵԾ ՊԱՀՔ, օր երեսունիններորդ
Այս բաները գրում եմ քեզ, որպեսզի…իմանաս, թե ինչպե՛ս պետք է շարժվես Աստծու ընտանիքում, այսինքն՝ Աստծու եկեղեցում, որ սյունն ու խարիսխն է ճշմարտության: Եվ անհերքելիորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը, որովհետև
Աստված երևաց մարմնով
և արդարացավ հոգով,
հայտնվեց հրեշտակներին,
քարոզվեց ազգերի մեջ,
աշխարհը հավատաց,
փառքով բարձրացվեց երկինք:
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 3:14-16)
Ռուբեն աբեղա զարգարյան
Ալլա Պուգաչովան պատմել է իր ծերության մասին։ 68-ամյա երգչուհին իր Instagram-ում որոշել է դիմել իր բաժանորդներին, չնայած հետո ջնջել է լուսանկարը, բայց «ԿՊ»-ն արդեն արխիվում սքրինշոթ ուներ։
«Բարի մարդիկ։ Ես ծերանում եմ ու բավականին կտրուկ։ Օրգանիզմն իրեն անում է։ Ինձ համար դժվարացել է շնչելը, քայլելը, բայց ես դեռ ողջ եմ ու պետք է ապրեմ հանուն իմ փոքր երեխաների,- բլոգերների հետ անկեղծացել է Ալլա Պուգաչովան,- Ձեզ մաղթում եմ երջանկություն ու երկար տարիների կյանք։ Հնարավորինս երկար մի ծերացեք ոչ հոգով, ոչ մարմնով։
Ձեր թույնն ու բարկությունը ուղղեք կյանքում ավելի կարևոր խնդիրների դեմ պայքարին, քան իմ ծերությունն ու անօգնականությունն է։
Ես միևնույն է իմ կյանքի վերջին օրերին էլ մտածելու եմ իմ երեխաների ու ձեր մասին, որ ձեր ծափահարություններով իմ կյանքը դարձրել եք հագեցած ու հիասքանչ։ Ես այլևս ոչինչ չեմ մեկնաբանելու։ Լսեք ու միանգամից հասկացեք ինձ։ Կյանքը շարունակվում է»,- գրել է Ալլան։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.