29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր «Եռանկյունի»հաղորդմանը, այդ թվում` ՀԱԿ-ի հայտարարությանը.
«Ծանոթացա ԵՌԱՆԿՅՈՒՆԻ հեռուստահաղորդման մասին այսօր հնչած տարբեր կարծիքներին, այդ թվում՝ ՀԱԿ-ի հայտարարությանը
նման ուշադրության, հետաքրքրվածության և ծրագիրը հանրային քննարկումների կենտրոնում պահելու ու գովազդի համար:
ՀԱԿ-ի հայտարարության մեջ մի շատ կարևոր թյուրըմբռնում կար: Հաղորդաշարը ստեղծված չէ հատուկ սահմանադրական հանրաքվեի քարոզչությունն ու լուսաբանումը ապահովելու նպատակով: Սահմանադրության քարոզչության համար կան բազմաթիվ հատուկ նախատեսված այլ հարթակներ:
Մեր հաղորդման ընթացքում մենք անդրադառնալու ենք տարբեր արդիական խնդիրներին՝ ներքին և արտաքին քաղաքականություն, տարածաշրջան, ոլորտային հիմնահարցեր և այլն: Իհարկե, հաշվի առնելով հարցի կարևորությունը, այս փուլում հաղորդումների մի մասը նվիրվելու է սահմանադրական հանրաքվեին:
Կարող եք մտածել, որ առաջին հաղորդման ընթացքում ես մի փոքր խախտել եմ հավասարությունը, բայց ընդունեք նաև, որ այդ դեպքում ՈՉ-ի ճակատի ներկայացուցիչը ավելի երկար եթերաժամանակ ունեցավ:
Ի դեպ, հաղորդման մասնակցության հրավերներ ուղղվելու են տարբեր քաղաքական ուժերին, այդ թվում՝ ՀԱԿ-ին: Անհամբեր կսպասեմ ՀԱԿ-ի ղեկավարներին մեր տաղավարում, կտամ ուղիղ հարցեր և կլսեմ իրենց տեսակետները:
Նորից շնորհակալ եմ այս համակ ուշադրության համար:
Մնացեք մեզ հետ»:
«Զգուշացեք, կանայք են» ներկայացման պրեմիերայից տարիներ անց ռեժիսոր, դերասան Հենրի Քոչարյանը համանուն պիեսի հիման վրա ֆիլմ է նկարահանել, որի առաջին ցուցադրությունը նախատեսված է գալիք փետրվարին: Հենրին BRAVO.am-ին հայտնել է, որ ի սկզբանե ցանկություն է ունեցել հենց ֆիլմ նկարահանել, բայց տեխնիկական ու այլ խնդիրների պատճառով սահմանափակվել է ներկայացմամբ:
Ռեժիսորը փոփոխել է կատակերգության սցենարը, նույնը չէ նաեւ դերասանական կազմը.«Միայն բուն գաղափարն է պահվել: Ներկայացման մեջ գործողությունները տեղի էին ունենում Ֆրանսիայում, իսկ ֆիլմում՝ Հայաստանում: Շատ դրվագներ կան, որոնց հիմքում մեր ժողովրդի մտածողությունն է»:
Ֆիլմում նկարահանվել են Անաիս Սարդարյանը, Մերի Մակարյանը, Մարինկա Խաչատրյանը, Հասմիկ Վերդյանը, Ջուլիետա Ստեփանյանը եւ այլք: Հենրիի խոսքով` փորձել է դերասաններին նորովի ներկայացնել.«Դերաբաշխման ժամանակ հաշվի եմ առել բոլորի բնավորությունն ու տեսակը: Կարծում եմ՝ ընտրությունս ճիշտ եմ կատարել, եւ հանդիսատեսը ձանձրանալու առիթ չի ունենա: Հումորի պակաս էլ հաստատ չի լինի»:
«Զգուշացեք, կանայք են» ֆիլմի նկարահանումներն իրականացվել են աշնանը` տեւելով մեկ ամիս.«Մի քանի դրվագ էլ աշնանն ենք նկարել: Ուրախ ու ներդաշնակ մթնոլորտում ենք աշխատել եւ հիշարժան պահեր ունենք:)»,-նշել է Հենրին` հույս հայտնելով, որ կատակերգությունը կգտնի իր հանդիսատեսին.«Մեր նախորդ ֆիլմը՝ «Փոքրիկ զորավարը» իսկապես անգերազանցելի հաջողություններ ունեցավ: Ութ ամիս անդադար էկրաններին էր, հիմա էլ պարբերաբար ցուցադրություններ ենք կազմակերպում: Ամեն ինչ արել ենք մեր նախորդ հաջողությունն, ինչու չէ, գերազանցելու համար»:
Bravo.am
Հիսուս ասում է.
— Զգո՛ւյշ եղեք, մի՛ արհամարհեք այս փոքրիկներից և ոչ մեկին. իմացե՛ք, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հորը. որովհետև Մարդու Որդին եկավ փրկելու կորածը։
Ի՞նչ եք կարծում. եթե մի մարդ հարյուր ոչխարներից մեկը կորցնի, իննսունինը ոչխարները լեռան վրա չի՞ թողնի ու չի՞ գնա փնտրելու կորած ոչխարը։ Եվ եթե պատահի, որ գտնի, վստա՛հ եղեք, թե ավելի՛ կուրախանա այդ ոչխարի համար, քան իննսունինը ոչխարների համար, որոնք կորած չեն։ Նմանապես իմ Հայրը, որ երկնքում է, չի ուզում, որ այս փոքրիկներից մեկը կորչի։
(Մատթեոսի ավետարան 18:10-14)
Երբ Աստված իր անդրանիկ որդուն աշխարհ էր ուղարկում, ասաց. «Աստծու բոլոր հրեշտակները թող պաշտեն նրան»։ Աստված իր հրեշտակների մասին խոսելիս ասում է. «Աստված իր հրեշտակներին ստեղծեց որպես պատգամավոր հոգիներ, և իրեն ծառայողներին՝ որպես կրակի բոց»։
Մինչդեռ Որդուն ասում է. «Քո աթոռը, ո՛վ Աստված, հավիտենական է. արդարությամբ ես իշխում թագավորությանդ վրա։ Դու սիրում ես արդարությունը և ատում անիրավությունը։ Ահա թե ինչու, ո՛վ Աստված, քո Աստվածն ուրախության յուղով օծեց քեզ ավելի, քան քո ընկերներին»։
Մի ուրիշ տեղ դարձյալ ասում է Որդուն. «Դու, ո՛վ Տեր, սկզբից ստեղծեցիր երկիրը, և երկինքը քո ձեռքերի գործն է։ Նրանք կկորչեն, բայց դու կաս և մնում ես։ Նրանք կմաշվեն հագուստի պես. վերարկուի պես կծալես դրանք և հագուստի պես կփոխես։ Բայց դու միշտ նույնն ես, և քո տարիները վերջ չեն ունենա»։ Բայց հրեշտակներից ո՞ր մեկին երբևէ ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում,
մինչև որ քո թշնամիներին դնեմ ոտքերիդ տակ՝ որպես պատվանդան»։
Չէ՞ որ հրեշտակները Աստծուն ծառայող հոգիներ են և իր կողմից ուղարկվում են՝ օգնելու նրանց, որոնք ժառանգելու են փրկությունը։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 1:6-14)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
Համեմունքները հատկապես կծու տեսակները՝ չիլի պղպեղը, հալապենյոն և կայնեյան (կարմիր պատիճապղպեղ) մի շարք առողջարար հատկություններ ունեն.
Հավելյալ քաշի կորուստ
Կծու համեմունքների հրահրմամբ ի հայտ եկող սուր զգացման պատասխանատուն դրանց բաղադրության մեջ առկա միացություններից մեկը՝ կապսաիցինն է: Հետազոտությամբ ապացուցվել է, որ վերջինս նյութափոխանակության արագությանը 8 տոկոսի չափով աճ հաղորդելու եւ, բնականաբար, նույնքանով էլ ավել կալորիաներ վառելու հատկություն է դրսեւորում: Բացի այդ, կծու համեմունքներ օգտագործող մարդիկ առավել քիչ ծավալի սնունդով են բավարարվում, ինչն էլ կարող է նվազ քանակով կալորիաների սպառում ենթադրել: Մասնավորապես, կանադացի գիտնականները պարզել են, որ կծու սոուսով նախուտեստներին նախապատվություն տվող մարդիկ, մյուսների համեմատ, ընդհանուր առմամբ, 200 կալորիայով նվազ էներգետիկական արժեք ունեցող սնունդ են ընդունում, հաղորդում է FoxNews-ը:
Առողջ սիրտ
Կծու համեմունքները նաև սրտի աշխատանքի բարելավման են հանգեցնում: Լեզվի վրա վառող ազդեցությամբ հայտնի նույն այդ կապսաիցինը կարող է օրգանիզմում առկա «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցման հանգեցնել:
Քաղցկեղի կանխարգելում
Հետազոտությամբ պարզվել է, որ որոշ կծու համեմունքներ քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց են հանդիսանում: Մասնվարորապես, կապսաիցինը շագանակագեղձի քաղցկեղի աճի տեմպերը նվազեցնելու հատկությամբ է աչքի ընկնում: Իսկ Հնդկաստանից ներմուծվող քրքումի բաղադրության մեջ առկա՝ քուրքումին անվամբ հայտնի հակաօքսիդանտը կարող է ընդհանրապես քաղցկեղի առաջացումը կանխարգելել:
Արյան ճնշման կարգավորում
Մի շարք հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ կապսաիցինը արյան շրջանառության մեջ առկա ազոտական օքսիդի բաղադրությանը աճ հաղորդելու, արդյունքում էլ՝ օրգանիզմը բորբոքումներից պաշտպանելու և արյան ճնշումը կարգավորելու հատկությամբ է աչքի ընկնում: Արյան ճնշման կարգավորման տեսանկյունից ամենաարագն ու արդյունավետը կարմիր պատիճապղպեղն է գործում:
NEWS.am MedicineElq.am
«9 տարի առաջ, ընդամենը 53 տարեկանում, կյանքից հեռացավ ժողովրդի կողմից հավերժ սիրված, իմ ավագ ընկերը՝ Արամը…
բայց մահը ոչինչ է ժողովրդի սիրո հանդեպ…»:
Երբ Հիսուսը վերադարձավ Գալիլեա, ժողովուրդը դիմավորեց նրան, քանի որ բոլորն էլ նրան էին սպասում։ Եվ ահա Հայրոս անունով մի մարդ, որ ժողովրդապետ էր, ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և աղաչում էր նրան, որ իր տուն գա, որովհետև իր միակ աղջիկը, որ տասներկու տարեկան էր, մահամերձ էր։
Եվ մինչ Հիսուսը գնում էր այնտեղ, ժողովուրդը չորս կողմից նեղում էր նրան։ Մի կին, որ տասներկու տարուց ի վեր տառապում էր արյունահոսությունից և չնայած որ իր ամբողջ ունեցածը բժիշկների վրա էր ծախսել, ու ոչ մեկը չէր կարողացել բժշկել նրան, հետևից մոտեցավ և դիպավ Հիսուսի զգեստի քղանցքին։ Նույն վայրկյանին արյունահոսությունը դադարեց։ Հիսուսը հարցրեց. -Ո՞վ դիպավ ինձ։
Բոլորն էլ ուրանում էին։ Պետրոսն ու նրա հետ եղողներն ասացին.
-Վարդապե՛տ, ժողովուրդը չորս կողմից հրում-հրմշտում է քեզ, իսկ դու ասում ես՝«Ո՞վ դիպավ ինձ»։
Հիսուսն ասաց.
-Մեկը դիպավ ինձ, որովհետև զգացի, որ ինձնից մի զորություն դուրս եկավ։
Երբ կինը տեսավ, որ չի կարող եղածը Հիսուսից պահել, դողալով եկավ ընկավ
նրա ոտքերի առաջ և ամբողջ ժողովրդի առջև ասաց, թե ինչի՛ համար է դիպել նրան և թե ինչպե՛ս է իսկույն բժշկվել։ Հիսուսն ասաց նրան.
-Աղջի՛կս, քաջալերվի՛ր, քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ։
(Ղուկասի ավետարան 8:40-48)
Այո՛, դուք փրկվեցիք Աստծու շնորհով, քանի որ հավատացիք: Փրկությունը ձեր արժանիքը չէ, այլ պարգևն է Աստծու: Ձեր գործերով չէ ձեռք բերված այն, որպեսզի ոչ ոք չպարծենա: Մենք Աստծու նոր ստեղծագործությունն ենք, քանի որ միացած ենք Հիսուս Քրիստոսին. ստեղծված ենք կատարելու այն բարի գործերը, որոնց համար Աստված սկզբից պատրաստեց մեզ, որպեսզի դրանցով լցնենք մեր կյանքը…
Հետևաբար, դուք այլևս օտար և խորթ չեք Աստծու համար, այլ Աստծու ժողովրդի հետ համաքաղաքացիներ եք և Աստծու ընտանիքի հարազատ անդամները: Դուք մասերն եք այն մեծ կառույցի, որի հիմքը առաքյալներն ու մարգարեներն են, և որի անկյունաքարն է ինքը՝ Հիսուս Քրիստոս: Նրանով է, որ ամբողջ կառույցը ներդաշնակ միասնությամբ աճում ու դառնում է Տիրոջ սեփական սուրբ տաճարը: Նրան միացած՝ դուք էլ բոլորի հետ միասին դառնում եք Աստծու բնակարան՝ Սուրբ Հոգու միջոցով:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 2:8-10,19-22)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
Ինչո՞ւ է ծխելը դիտվում որպես մեղք: Վնասո՞ւմ է արդյոք այդ սովորությունը հոգուն: Հոգու տարաբնույթ հիվանդությունները բնորոշվում են «կիրք» հասկացությամբ: Հայտնի են կրքերի մի շարք դասակարգումներ: Մարդու մեջ միավորված են մարմնավորն ու հոգևորը, հետևաբար կրքերը նույնպես լինում են և մարմնական և հոգեկան: Սակայն նրանց զատորոշելը դյուրին գործ չէ, քանի որ բոլոր կրքերի «էպիկենտրոնը» գտնվում է հոգում: Առավել տարածված մարմնական կրքերն են. «որկրամոլությունը, շատակերությունը, ճոխությունը, շնությունը, հարբեցողությունը, գաղտնաբար ուտելը, մանկահասակների այլասերումը, հեշտասիրության զանազան դրսևորումները, անառակությունը, շվայտությունը, անմաքրությունը, արյունապղծությունը, անասնապղծությունը, վատ ցանկությունները և ամեն տեսակի հակաբնական և ամոթալի կրքերը»:
Ծխելը համարվում է հակաբնական կիրք, քանի որ շարունակական ինքնաթունավորումը չի բխում մարդու մարմնի բնական պահանջից: Բոլոր կրքերը գայթակղության քարեր են մեր փրկության ճանապարհին: Իր ծագմամբ մարդկային բնությունը, որպես Ամենագետ Աստծո ստեղծագործություն, որպես Նրա պատկեր ու նմանություն, ունի կատարելություն:
Մեր փրկությունը իրագործելով, մենք պետք է ձգտենք վերականգնել մեր մեջ Աստծո պատկերը, որը խեղաթյուրված է տարատեսակ մեղքերով, և ջանանք նմանվել մեր Երկնային Հորը: Քանի դեռ մարդը մնում է կրքի գերության մեջ, նրա հոգին անընդունակ է վերականգնել խեղաթյուրված պատկերը և վերադարձնել նախաստեղծ աստվածնմանությունը: Կրքերի կապանքներում գտնվող մարդու հոգին ապականվում է, միտքը՝ դառնում անկենդան, իսկ կամքը՝ թուլանում: Մարդը փաստորեն պաշտում է սեփական մոլությունները, ինչպես կուռքերի: «Կռապաշտը Աստծո թագավորության մեջ ժառանգություն չունի» (Եփես. 5:5):
«Առանց կրքերից մաքրվելու հոգին չի բժշկվում իր մեղսալից հիվանդություններից և չի հասնում այն փառքին, որը կորցրել է պատվիրանազանցությամբ» (Ս. Իսահակ Ասորի): Յուրաքանչյուր կիրք, որպես հոգու ախտ, աննշմարելի կերպով փոխշաղկապված է հոգու այլ հիվանդությունների հետ: Հոգում չկան անանցանելի պատնեշներ: Արմատացած կիրքը նպաստում է և այլ արատների ձևավորմանը: Ցայտուն կերպով արտահայտվում է եսասիրությունը:
Ծխելը մեղք է նաև այն պատճառով, որ քայքայում է առողջությունը:
Մարդն Աստծո օգնությամբ ի զորու է հաղթահարել ամեն մի կիրք ու մոլություն: Այն, ինչ անհնարին է թվում մարդուն, հնարավոր է դառնում Աստծո օգնությամբ, միայն պետք է հաստատ որոշում կայացնել, գիտակցելով հոգուն և մարմնին հասցվող վնասը, որովհետև ծխախոտը թմրեցնում է հոգին, բազմապատկում և զորացնում կրքերը, մթացնում գիտակցությունը, քայքայում մարմնի առողջությունը, դանդաղորեն տանելով դեպի մահ: Բարկացկոտությունը և տրտմությունը նույնպես հետևանք են հոգեկան տկարության, որ առաջանում է ծխելու սովորությունից: Նրանք, ովքեր բազմիցս ճիգեր են գործում թողնելու ծխելը, հոգու խորքում ընտելացած են այդ մոլությանը: Աստված միշտ էլ պատրաստ է օգնության հասնելու այդ փրկարար գործում, բայց սպասում է նրա կողմից սխրանքի:
Տկար գիտակցությունից նվազում է և համբերության զորությունը, իսկ հաստատուն միտքը իրեն հետևողին հաղորդում է գերբնական զորություն» (Ս. Իսահակ Ասորի):
surbzoravor.am
Ի՞նչն է մեր օրերում Ձեզ ամենաշատը հուզում և նյարդայնացնում ու ինչն է գոհացնում:
– Հուզում է այն անդունդի խորությունը, որի ուղղությամբ մենք բոլորս քայլում ենք թե գլոբալ, թե էկոլոգիական խնդիրների եւ պատերազմների, թե լոկալ իմաստով: Ինձ շատ է հուզում մարդկանց հանապազօրյա հացի խնդրի ու մի շարք այլ սոցիալական ու իրավական խնդիրների առկայությունը: Նյարդայնացնում է, որ մարդկանց մեծ մասը չի գնահատում սեփական կյանքը եւ ապրած րոպեները լցնում է ուրիշների կյանքի մասին ինֆորմացիայի հավաքմամբ ու տարածմամբ: Իսկ այ գոհացնում է, որ կան մարդիկ, ովքեր փորձում են այս ամենի մեջ լավը տեսնել ու պայքարել այդ լավը շատացնելու ուղղությամբ:
Մի անգամ նշել եք, որ մարդիկ Ձեզանից պետք է մի փոքր վախենան, հետաքրքիր է՝ թշնամիներ ունե՞ք:
– Փորձում եմ թշնամիներ չունենալ եւ ինքս թշնամի չեմ հանդիսանում, պարզապես «պոչիկս» տրորողը միշտ էլ կստանա իրեն հասանելին, բայց դա թշնամություն չէ, դա պարզապես արդարություն է:
Այսօր կորպորատիվ միջոցառումներին Ձեզ տեսնելը բրենդի նման մի բան է դարձել: Քանիցս նշել եք, որ
համեմատելով մյուս դիջեյների գնացուցակի հետ՝ Ձեր գնացուցակը արդարացված է, հետաքրքիր է` ճանաչելիությունը
եւ իսկապես բրենդ համարվելը գնացուցակի վրա ազդում է:
– Բնականաբար, ճանաչված լինելն ու այդպես կոչված բրենդ լինելը ազդում է գնացուցակի վրա, բայց կարող եմ նշել, որ չկա անորակ բրենդ, որի համար մարդիկ պատրաստ են վճարել: Իմ դեպքում ճանաչելիությունն ու մարդկանց սպասելիքները արդարացված են լինում:
Արուսիկ, սպասում եք ձեր երկրորդ բալիկին եւ ուզենք, թե չուզենք, մարդիկ շարունակում են հետաքրքրվել, թե ով է նրա հայրը (ինչպես եղավ Ձեր առաջնեկի դեպքում): Այս անգամ կբացահայտե՞ք փոքրիկի հայրիկին:
– Բալիկիս նորությունը անտարբեր չթողեց շատ շատերին՝ ոմանք զարմացան, ոմանք էլ ուրախացան, բայց, այնուամենայնիվ, դա շատ անձնական թեմա է եւ հարկավոր չէ այն սկանդալային նորություն դարձնել: Ես եւ ապագա երեխայիս հայրիկը միասին ենք արդեն մեկ տարի եւ մենք շատ երջանիկ ենք, որ ունենալու ենք մեր բալիկին:
Հետաքրքիր է` ավագ եղբայրը սպասո՞ւմ է իր նոր ընկերոջը:
– Այո, Վիկը մեծ սիրով ու անհամբերությամբ սպասում է եղբոր լույս աշխարհ գալուն:
Աղբյուրը՝ life.panorama.am/hy/news/
1. Դու հնձում ես այն, ինչ ցանել ես:
Այն ամենը, ինչ դու անում ես, ազդեցություն է ունենում քո կյանքի վրա: Այն սերմերը, որ դու ցանում ես, կյանքի ընթացքում աճում են կամ թոշնում: Եթե դու հաճախ հետ ես կանգնում քո խոստումներից, ասում ես խոսքեր, որ ցանում են վատ սերմեր, ուրեմն իմացիր, որ դրանք կարող են ոչնչացնել քո կյանքի լավ սերմերը: Դա է պատճառը, որ Աստվածաշունչը հորդորում է մեզ ցանել լավ սերմեր՝ արդարության տեսքով, բարի խոսքերի և գործերի տեսքով: Եթե սա անես, քո կյանքն օրհնություն կլինի ուրիշների համար, և ինքդ օրհնված կլինես:
2. Տուր, և կտրվի քեզ:
Առակաց 11:24-ում գրված է, որ, երբ մենք տալիս ենք ուրիշներին, ավելին ենք ստանում: Բայց, մյուս կողմից, եթե խնայում ենք՝ կարոտության ենք հասնում:
Սկզբունքը հետևյալն է. երբ մենք տալիս ենք նրանց, ովքեր կարիք ունեն, Աստված կրկնակի ու ավելի օրհնում է մեզ: Այս օրհնությունները կարող են գալ ֆինանսի, առողջության, զորության, անվտանգության, խաղաղության և բարգավաճման ձևով:
Այնուամենայնիվ, երբ մենք տալիս ենք ինչ-որ բան, չպետք է սպասենք պատասխանին, այլ ինչ-որ անում ենք՝ Աստծո սիրով անենք:
3. Իմաստությունը ոսկուց թանկ է:
Դու ուզո՞ւմ ես լինել իմաստուն: Առակաց գրքում մենք գտնում ենք շատ լավ սկզբունքներ, որ կարող են օգնել մեզ: Առակաց 8:11-ում գրված է իմաստության կարևորության մասին: Այն իմաստությունը, որի մասին այստեղ գրված է, մարդը չի կարող ստանալ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Աստվածային իմաստությունը գալիս է, երբ մարդը մոտենում է Քրիստոսի ոտքերին:
«Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկյուղն է, և Ամենասուրբին ճանաչելը հանճար» (Առակաց 9:10):
4. Սիրիր քո թշնամիներին:
Մարդկայնորեն մենք հակված ենք սիրելու նրանց, ովքեր սիրում են մեզ: Բայց Քրիստոսի սիրո օրինակն ավելին է: Մաթևոս 5:44-ում գրված է. օրհնեցեք ձեզ անիծողներին և աղոթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար: Պատկերացրեք՝ որքան կփոխվի աշխարհը, եթե մարդիկ հետևեն այս իմաստուն խորհրդին: Այս խոսքերն ասելով՝ Քրիստոսը ցանկանում էր վերափոխել իրեն լսողների սրտերը: Հիմա էլ Նա շարունակում է դա անել: Քրիստոսի սիրով սիրել հնարավոր է միայն Նրա զորության միջոցով:
5. Խոնարհվիր և կբարձրանաս:
Աստծո Խոսքը պարզորեն ցույց է տալիս, որ մեծությունը խոնարհության մեջ է (Հակոբոս 4:10): Երբ Աստված ուզում է մեզ մեծ հանձնարարություն տալ, առաջին հերթին պահանջում է, որ խոնարհեցնենք մեր անձերը: Մենք Աստծո անոթներն ենք՝ կատարելու Նրա մեծ խոստումը, որը կյանքեր փրկելն է: Հիշի՛ր Եսթեր թագուհուն, ով խնդրեց թագավորին, որ փրկի իր ժողովրդին, կամ հիշիր Հովսեփին, ով խնդրեց Աստծուն, որ փրկի սովից Եգիպտոսը և մնացած ժողովուրդներին:
Կարևոր է որևէ բան փնտրելուց առաջ խնդրենք Աստծուց, որ Նա նախապատրաստի մեր սրտերը, և բոլոր դժվարությունների մեջ Նրա Սուրբ Հոգին զորացնի ու օգնի մեզ:
Ալեքսանդրա Յեբոահ
Հիշեցե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծու խոսքը բերեցին ձեզ: Նայեցե՛ք, թե ինչպե՛ս ապրեցին ու ինչպե՛ս մեռան նրանք, և օրինա՛կ վերցրեք նրանց հավատից:
Հիսուս Քրիստոս նույնն է միշտ՝ երեկ, այսօր և հավիտյան:
Մի՛ տարվեք տեսակ-տեսակ օտարոտի ուսուցումներով: Լավ է, որ սիրտն ամրանա Աստծու շնորհով, քան ուտելիքներին և չուտելիքներին վերաբերող կանոններով, որոնց հետևորդները ոչ մի օգուտ չստացան:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 13:7-9)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.