29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի ՝ կլինի միայն պատերազմով: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ մի քանի դիտարկում ներկայացնելով Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված վերջին օրերի քննարկումների շուրջ.
«1. Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել միայն մեզ կարող ենք, որ չկարողացանք լավ կռվել ու հաղթել նորից: Հուսամ, որ Սեյրան Օհանյանի վերջին հայտարարությունը իսկապես լուրջ կընկալվի: Արցախցին է իր հողի տերը: Դա նշանակում է ՀԱՅՆ է տերը, ու, վստահ եմ, որ ամբողջ հայությամբ էլ տեր ենք լինելու:
2. Տարբեր երկրների ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ կգան ու կերթան: Առաջարկներ կանեն զանազան` ու միշտ իրենց երկրների շահերից ելնելով: Մեր նպատակն է, որ մենք մնանք ու չերթանք: Դա է մեր շահը, ու եկեք մենք մերն իրականացնելով զբաղվենք: Ու այս գործում ոչ սահմանադրության այսօրվա կամ քննարկվող տեքստերը կարող են ազդել, ոչ էլ Լավրովների, Ուորլիքների, կամ որևէ ուրիշի առաջարկները: Իրենք իրենցն են ցանկանում, մենք միայն մերը պետք է առաջ տանենք:
3. Լավ է արել Բակո Սահակյանը, որ այդպես է պատասխանել իրեն տրված հարցին ՝ Արցախի օդանակայանի վերաբերյալ: Երկու կարևոր բան է փաստել` օգնեք օդանավակայանը աշխատացնել ու որ պատրաստ ենք քննարկել: Վստահ եմ, որ առաջի մտքի հետ կապված շատերը պետք է գիտակցեն, որ իրենք էլ ունեն խնդրին օգնելու դեր` եթե չանեն երեք համանախագահներով, ապա կյանքը կարող է ստիպել միայն մեկով անելու: Դե թող տեղից շարժվեն ու խոսալու տեղը երեք համանախագահներով իրենց հենց շահերից դրդված ներգրավվեն ու օդանավակայանը շահարծումն իրականացնեն: Մի պարզ ճշմարտություն կա` վակուումը երկար դատարկ չի մնում և լցվում է (կարող են երեքով լցնել) կամ այն ինչ-որ մեկն է լցնելու: Իսկ երկրոդ հարցը հենց այն է, որ երկար փորձում ենք աշխարհին բացատրել` Արցախը կայացած միավոր է և միշտ պատրաստ է քննարկումների ու բանակցությունների: Իսկ թե ինչ կորոշվի, կյանքը ցույց կտա: «Երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց». Քենեդու այս խոսքերը իսկապես մեզ համար են: 4. Մեր պատերազմը չի ավարտվել ոչ առաջնագծում, ոչ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար մեզ պետք թիրախավորի, այլևս կարևոր չի այնքանով, ինչքանով մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթնել: Այնպես որ եկեք մեր շահերի առաջ տանելով ապրենք ու աշխատենք:
5. Դուխով»,- գրառել է պատգամավորը:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը. քանզի մահկանացուների մտածումներն անստույգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ…
Մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ: Իսկ այն, ինչ գտնվում է երկնքում, ո՞վ կարող է քննել, և ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթե դու իմաստություն չտաս և քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից: Այսպես է, որ երկրայինները ուղղեցին իրենց շավիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, և փրկվեցին քո իմաստությամբ:
(Սողոմոնի Իմաստություն 9:13-14,16-18)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
Փարիզի Բատակլանի ահաբեկչության ժամանակ համերգասրահի հետևի դռնից փախչող հանդիսատեսը։
https://www.youtube.com/watch?time_continue=144&v=mu-zVmKGEXQ
Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր վայրերում երեկ գիշերը պայթյուններ և կրակոցներ են հնչել, զոհվել է մոտ 150 մարդ:
France 24-ի փոխանցմամբ՝ 3 պայթյուն է եղել նաև Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր Գերմանիայի թիմին։ Հաղորդվում է, որ ֆուտբոլային հանդիպմանը հետևում էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը տարհանվել է անվտանգ վայր։
https://www.youtube.com/watch?v=tjecOcs3SKs
Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի երբ չար օրը գա, կարողանաք հետ մղել Չարի հարվածները և անեք ամեն ինչ՝ կանգուն մնալու համար: Հետևաբար պատրա՛ստ եղեք, ամրապնդեցե՛ք ձեր մեջքը ճշմարտությամբ, հագե՛ք արդարությունը զրահի պես և խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը՝ կոշիկի նման: Եվ այս բոլորի վրա առե՛ք հավատի վահանը, որպեսզի կարողանաք հանգցնել Չարի արձակած բոլոր մխացող նետերը: Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը: Այս բոլորի հետ մեկտեղ աղոթեցե՛ք, թախանձագին աղոթեցե՛ք Սուրբ Հոգու օգնությամբ:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 6:13-18)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը միշտ եղել է հասարակության ուշադրության կենտրոնում: Տարիների ընթացքում բավականին փոփոխվել է նրա արտաքինը։ Տարիներ առաջ և հիմա ակնհայտ են ոճային առումով դրական փոփոխությունները.
2002 թվական․ Լաս Վեգաս
2003 թվական․ Պերիս Հիլթոնի հետ
2004 թվական․ Ռեյ Ջիի հետ
2005 թվական․ Լոս Անջելես
2006 թվական․ սարձյալ Լոս Անջելես
2007 թվական․ Լաս Վեգաս
2008 թվական․ Արևմտյան Հոլիվուդ
2009 թվական․ Մայամի
2010 թվական․ Մալիբու
2011 թվական․ Լոս Անջելես
2012 թվական․ Լոս Անջելեսում Քայնե Ուեսթի հետ
2013 թվական․ պապարացիները լուսանկարել են նրան առաջին հղիության շրջանում
2014 թվական․ Մեխիկո
2015 թվական․ փոփոխված մազերի գույնով
Երկրորդ հղիության շրջանում
Ամերիկյան մամուլում հրապարակվել է երիտասարդ մեքսիկուհու ցնցող խոստովանությունը, ով հայտարարել է, որ ավելի քան 43 հազար անգամ բռնաբարել են իրեն:
23-ամյա Կառլա Յասինտոն ստրկավաճառների ձեռքում հայտնվել է դեռեւս 13 տարեկանում: Նա ծնողների տանից հեռացել է սիրած տղայի հետ, ով հետագայում նրան ստիպել է մարմնավաճառությամբ զբաղվել: 15 տարեկանում Յասինտոն իր կավատից դուստր է ունեցել, սակայն, ըստ ՆՏՎ-ի, «հայրիկը» երեխային օգտագործել է՝ իր զոհին շանտաժի ենթարկելու համար:
CNN-ին տված հարցազրույցում Յասինտոն պատմել է, որ մի քանի տարի շարունակ ստիպված է եղել աշխատել առավոտյան 10-ից մինչեւ կեսգիշեր՝ օրական սպասարկելով 30 տղամարդու:
Մեքսիկուհուն ազատել են միայն 2008 թվականին, Մեխիկոյում ոստիկանական հատուկ գործողության ժամանակ: Այժմ Կառլա Յասինտոն զբաղվում է ստրկության եւ ստրկավաճառության դեմ պայքարի հարցերով:
Մի՛ վախեցիր մեր Տիրոջ համար վկայություն տալուց… որ փրկեց մեզ և հրավիրեց մեզ իր սուրբ ժողովուրդը լինելու ոչ թե մեր արժանիքների համար, այլ համաձայն իր ծրագրի և այն շնորհի, որ մեզ էր տվել Հիսուս Քրիստոսի միջոցով՝ հավիտենական ժամանակներից իսկ առաջ: Այդ շնորհն այժմ հայտնվեց մեզ մեր փրկչի՝ Հիսուս Քրիստոսի երևումով, որ խափանեց մահվան իշխանությունը և իր տված ավետիսով հայտնեց կյանքն անմահական:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 1:8-10)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 13-ին, 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վրկ, 14-ին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի գիշերը, 14-ին, 15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 16-17-ին նույնքան կբարձրանա:
Երևանում`
Նոյեմբերի 13-ին, 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի գիշերը հնարավոր է անձրև:
Երևանի նոյեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.50C (1980 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.00C (1993 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.50C
Ավստրալացի դերասանուհի, երգիծաբան, սցենարիստ եւ պրոդյուսեր 35-ամյա Ռեբել Ուիլսոնն այսուհետ չի մոռանա, որ Քարդաշյանների ընտանիքի հետ գործ բռնել պետք չէ։ Վերջերս դերասանուհին ավստրալական ռադիոյի եթերում հաղորդումներից մեկի ժամանակ պատմել է, որ ժամանակին ինքը հրաժարվել է Քենդալ եւ Քայլի Ջեներների հետ միասին հանձնել MTV VMA մրցանակը, քանի որ աղջիկները հռչակը նրանց տաղանդի արդյունքը չէ։
«Նրանք մի փոքր մակերեսային են թվում, իսկ նրանց կարիերան նրանց տաղանդի հետ ոչ մի կապ չունի։ Ես գիտեմ, որ նրանք սուպերպոպուլյար են, բայց ինձ ավելի շատ դուր են գալիս հետաքրքիր անհատականությունները եւ նրանք, ովքեր շատ են աշխատում հաջողության հասնելու համար։ Եթե Քիմ Քարդաշյանը հայտնի է դարձել սեքս-հոլովակի շնորհիվ, ապա ես դրա համար դերասանական վարպետություն եմ ստացել եւ համառորեն աշխատել եմ»,- նշել է դերասանուհին։
Այժմ Ռեբելը Twitter-ի իր էջում մի քանի գրառում է կատարել, որոնք խոսում են այն մասին, թե նրա արտահայտությունն ինչպիսի արձագանք է առաջ բերել Քարդաշյան ընտանիքի PR մենեջերի կողմից։
«Ես ուրախ եմ քննարկել Քարդաշյաններին վերաբերող ցանկացած թեմա ցանկացած պահի եւ ցանկացած վայրում։ Կամ էլ միգուցե նրանց PR մենեջերն ուղղակի դադարեցնի այն վարկաբեկող արշավը, որը սկսվել է այն պատճառով, որ ես ավստրալական ռադիոյով մի անգամ անդրադարձել եմ Քարդաշյաններին։ Ամեն դեպքում, բավական է։ Ես Քարդաշյանների ընտանիքին ամենայն բարիք եմ մաղթում եւ նրանց ծաղիկներ եմ ուղարկում»,- գրել է Ուիլսոնը։
Աղբյուրը՝ Just Jared
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.