Daily Mail-ը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ահաբեկիչները ներխուժում սրճարան ու կրակում մարդկանց վրա: Այդ ամենն արձանագրել է սրճարանի անվտանգության տեսախցիկը: Նշվում է, որ սա առաջին համանման տեսագրությունն է:
Տեսագրության մեջ երևում է, որ ահաբեկիչները կրակոցներ են արձակում փողոցից: Հաճախորդներն ու աշխատակիցները փորձում են փրկվել՝ թաքնվելով սեղանների տակ: Որոշներին հաջողվում է փախչել: