ԵՐԱԶՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ ԵՔ ՁԱՅՆԸ
Ֆիզիկապես ճնշված մարդկանց մեծամասնությունն իսկապես երազ տեսնելու ժամանակ անշարժ է։ Պատահում է, երբ քնած մարդն ընկնում է գիտակցության թակարդում, արթնանում է արագ քնի փուլում եւ ի վիճակի չի լինում շարժվել, խոսել եւ որոշ դեպքերում նաեւ շնչել։ Նման խանգարումը պատահում է մարդկանց 7% տոկոսի մոտ, սակայն յուրաքանչյուրն էլ կյանքում գոնե մեկ անգամ կարող է հայտնվել նման իրավիճակում։
ԵՐԱԶՈՒՄ ՄԵՐԿ ԵՔ
Երազում, որտեղ մարդ հասարակական վայրում ամբողջությամբ մերկ է, այն ուղեկցվում է ամոթի զգացումով, որն ապրում է իրական կյանքում։ Հաճախ դա կապված է սխալ մեղադրանքների հետ, որը նա ստանում է իր հասցեին։ Կարեւոր է հիշել այդ պահին ապրած զգացողությունները. եթե երազում մերկ եք, սակայն անհարմարություն չեք զգում, ապա երազի մեկնաբանությունն էլ այլ է։ Այդ դեպքում դուք ձգտում եք լինել ուշադրության ներքո, հասնել հաջողության ու մյուսների կողմից հիացմունքի։
ԵՐԱԶՈՒՄ ՁԵՐ ԱՏԱՄՆԵՐԸ ԹԱՓՈՒՄ ԵՆ
Մակերեսորեն բավականին տրամաբանական հոգս է արտաքինի հանդեպ եւ անհանգտություն, որ մյուսներին կարող եք անհրապույր թվալ։ Միեւնույն ժամանակ այս երազը կարող է մեկ այլ խորը իմաստ ունենալ։ Սկզբնականում պատասխանեք հետեւյալ հարցին. «Դուք անհանգի՞ստ եք»։ Սթրեսն ու ապրումները, որոնք գալիս են մեր ներսից, հաճախ արտահայտվում են նաեւ երազներում։ Հոգեբանները նմանատիպ երազը բացատրում են որպես անօգնական վիճակ։
Երազն ընդգծում է ինչ-որ մեկի հետ շփման դժվարությունը։
New York Daly News-ի հոգեբան Լոուրենսն իր հերթին պնդում է, որ երազում ընկնող ատամները նշանակում են, որ կինը ցանկանում է հղիանալ։
ԵՐԱԶՈՒՄ ԹՌՉՈՒՄ ԵՔ
Մանկուց մեզ ծնողները պնդում էին, որ եթե երազում թռչում ես, ուրեմն մեծանում ես։ Դրա հետ մեկտեղ նմանատիպ երազը մեկ այլ խորը բացատրություն ունի. թռչելը խորհրդանշում է ազատություն- մեզ հերիքում է ուժն ու համարձակությունը, որպեսզի ինչ-որ գործի միայնակ տրվենք։ Դուք ձգտում եք մեծ նպատակների հասնել եւ առջեւում ձեր կյանքի կարեւոր փուլն է։