








29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 12:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
20.05.2024 | 11:00
Բրիտանական The Telegraph պարբերականը հետաքրքրվում է, թե ինչու 100-ամյա վաղեմության նկարներում կարելի է նկատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կրկնօրինակին:
ԸստLifeNews-ի, թերթի աշխատակիցները 1920 եւ 1941 թվականների լուսանկարներ են գտել, որոնցում ռուսական առաջնորդին նման մարդիկ են պատկերված: Պուտինի կրկնօրինակի ֆենոմենի հանելուկը լուծելու համար The Telegraph-ը հետաքննությանը ներգրավել է նաեւ Twitter-ի օգտատերերին:
Պարբերականի խմբագրությունը բաժանորդներին առաջարկել է պատասխանել կատակով առաջադրված հարցի. «Արդյո՞ք Պուտինն անմահ է»: Արդյունքներն անսպասելի են եղել: Ընդամենը մեկ ժամվա ընթացքում ընթերցողների 66%-ը դրական է պատասխանել:
Համացանցի օգտատերերը լրագրողներին անհանգստանալու ավելի շատ առիթ են տվել: Պարզվում է՝ Ռուսաստանի նախագահի եւս մեկ կրկնօրինակ ժպտում է 19-րդ դարի հույն գեներալի դիմանկարից:
Իսկ որոշ ընթերցողներ The Telegraph-ի հարցին այսպես են պատասխանել. «Ավելին, քան դուք եք կարծում»:
Դեպի Երուսաղեմ իր ճանապարհին Հիսուս անցնում էր Սամարիայի և Գալիլեայի սահմաններով: Եվ մինչ մի գյուղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին և բարձրաձայն ասացին.
-Հիսո՛ւս Վարդապետ, ողորմի՛ր մեզ:
Հիսուս տեսավ նրանց և ասաց.
-Գնացե՛ք և ձեզ ցույց տվե՛ք քահանաներին:
Եվ մինչդեռ գնում էին, արդեն իսկ մաքրվեցին:
Նրանցից մեկը երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ և սկսեց բարձրաձայն փառավորել Աստծուն: Երեսի վրա գետին ընկավ Հիսուսի ոտքերի առջև և շնորհակալություն էր հայտնում նրան: Եվ նա սամարացի էր:
Հիսուս հարցրեց.
-Մաքրվողները տասը հոգի չէի՞ն. ո՞ւր են մնացած ինը: Բացի այս օտարականից ուրիշ մեկը չգտնվե՞ց, որ վերադառնար ու փառք տար Աստծուն:
Ապա սամարացուն դառնալով՝ ասաց.
-Վե՛ր կաց և գնա՛, քո հավատը քեզ փրկեց:
(Ղուկասի ավետարան 17:11-19)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Արևմտյան ԶԼՄ-ներում տարածված տեղեկության համաձայն՝ 21-ամյա երգիչ Ջասթին Բիբերը և ռեալիթի շոուների աստղ Քորթնի Քարդաշյանը հանդիպում են: Կարծես երգիչը մոռացել է ինստագրամի իր խորհրդավոր անծանոթուհու մասին և ուշադրությունը սևեռել մեկ այլ կնոջ վրա: Գրում է Spletnik.ru.-ն:
«Ջասթինն ընկերներին պատմել է, որ սիրավեպ է սկսել Քորթնի Քարդաշյանի հետ», — հայտնել է աղբյուրը: Տարածված տեղեկության համաձայն՝ նրանց սիրավեպը սկսվել է նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած MTV Music Awards մրցանակաբաշխությունից հետո տեղի ունեցած հավաքույթի ընթացքում: «Յուրաքանչյուր անգամ, երբ Քորթնին ու Բիբերը միասին են լինում, մշտապես սիրահետում են միմյանց: Բացի այդ նրանք մշտապես նամակագրության մեջ են», — անկեղծացել է աղբյուրը: Հիշեցենք, որ Բիբերը վաղուց Հոլիվուդում կնամոլի համբավ ունի: Կարծես նա չսահմանափակվեց հայտնի սուպերմոդել Միրանդա Քերի հետ կարճ սիրավեպով և այժմ որոշել է բարկացնել Քորթնիի նախկին ամուսնուն՝ Սքոթ Դիսիկին:
83–ամյա Սինտիյա Թեյնը 1972 թ.–ին համարվում էր Լոնդոնի համար մեկ կավատուհին։ Նա անձամբ երկար տարիներ հասարակաց տուն է ղեկավարել։ Տարեց կինը մահացել է 82 տարեկան հասակում։ Նրա թաղում բավականին գունագեղ էր։
Գևորգ Սարգսյանի մասին թաղում վատ չեն խոսում: Ինձ հաջողվեց մի երկուսի հետ զրուցել: Հիշեցնեմ, որ նա «Շանթի Յուրայի» առանձնատան վրա կողոպուտային հարձակում կատարողն է:
-Անհավատալի է, — այսպես են ասում:
Ոստիկանությունը իր գործը կանի, հարցը դա չի: Կպարզի՝ Գրիգորը սեփական նախաձեռնությա՞մբ է գնացել, թե՞… Առավել հետաքրքիր է, երբ կողոպտիչը վերացվել է: Ու խոսելու է միայն մի կողմը:
Ինչևէ։
Հուսով եմ ոստիկանությունը կպարզի նաև, թե արդյո՞ք բոլոր գործարարների կանայք են սպառազինված: Այդպիսով կիմանանք, թե՞ ինչքանով են ապահովված մեր հարուստները ու անհանգիստ չենք լինի:
Շատ աղբյուրներ գրում են, որ Գրիգորը հրազենային վնասվածք է ստացել:
Այս դեպքի մասին չէ, որ ուզում եմ խոսել, որովհետև սրա տակ բացահայտելու շատ բան կա: Անգամ անզեն, ոչ մասնագիտական աչքը դա կնկատի:
Գողությունների հետ կապված մի փոքր մտորում ունեմ, որը կարծում եմ, հաշվի առնելով, կմեղմի գողությունների աճը:
Իրավականին զուգահեռ, կուզեի հաշվի առնվեր սոցիալական անընհատ խորացող վիհը: Սոված, անհույս, պարտքերի մեջ խրված մարդը, ով հույս չունի պետությունից, ի՞նչ պիտի անի:
Միասին մտածենք:
Կամ պիտի Կիևյանից գցվի, անընդհատ դրա ականատեսն ենք, երբ անգամ նախարար մարդը կախվածին խնդրում է, որ այդտեղից իջնի, ինքը պարտքերը կփակի:
Կամ երկրից փախչի, ինչպես հազարավորներն են արել:
Կամ «մանրից մաղվելով», ընտանիքին էլ հետը կործանի:
Կամ էլ պիտի աչքը գցի ունեցողի ինչքի վրա: Սա հոգեբանական այնպիսի լուրջ գործոն է, ինչպես ասենք «մոստից գցվելը»: Մարդը իրեն ոչ պակաս վտանգի է ենթարկում, քան «մոստից գցվելը»:
Չհասկանաք այնպես, որ ես հանցագործությունը պաշտպանում եմ, բայց մի՞թե ավելի կարևոր չէ սոցիալ- հոգեբանական դրդապատճառներն իմանալն ու պատճառի վրա աշխատելը:
Մանավանդ որ անընդհատ խորանում է քչքչացող աղբյուրի մոտ կապած ծարավների թիվը: Հիմա դատենք: Աղբյուրի ակնի մոտ մի փոքր խումբ նստել ու թույլ չի տալիս, որ ծարավից տոչորվող մարդիկ մոտենան ջրին, որ գոնե պռոշները չչորանան: Որովհետև այդ ջուրն իրենցն է, սեփականացրել են:
Մոտեցողին բռնում, նստեցնում ու հանցագործ են ասում, չմոտեցողին, որ ծարավից նվաղում ու մեռնում է, պարկեշտ մարդ են համարում: «Կիևյանից գցվողին» էլ գիտեք ինչ են ասում: Ուրիշ երկրում աղբյուր փնտրողին էլ ծափահարում են:
Սոցիալական վիհը այնքան է խորացել, որ էլ տեղ չկա: Այս վիհն է պետք հաղթահարել, թե չէ գողին մի քանի տարի բանտում փակելով, «արմատը չի վերանա»:
ՀԳ Ավազակային մեծ կողոպուտը ծարավից չմեռնող մարդու գործ լինել չի կարող, ավելի մեծ ավազակի՜ փնտրեք… Խոսքս կոնկրետ այս գործի մասին է:
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Հիսուս ասում է.
-Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող: Դուք վախեցե՛ք մանավանդ նրանից, ով կարող է թե՛ հոգին սպանել և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում: Մի՞թե հինգ դահեկան չարժե երկու ճնճղուկը, և սակայն նրանցից մեկն իսկ գետին չի ընկնում առանց ձեր Հոր գիտության: Իսկ ինչ վերաբերում է ձեզ, ձեր գլխի ամեն մի մազն անգամ հաշվված է: Ուստի մի՛ վախեցեք, որովհետև դուք բոլոր ճնճղուկներից ավելի արժեք ունեք:
-Ով որ մարդկանց առջև դավանի, թե հետևում է ինձ, ե՛ս էլ նրան ինձ հետևորդ պիտի դավանեմ Հորս առջև, որ երկնքում է: Իսկ ով ինձ ուրանա մարդկանց առջև, ե՛ս էլ նրան պիտի ուրանամ իմ Հոր առջև, որ երկնքում է:
(Մատթեոսի ավետարան 10:26-33)
Դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում:
Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք ու չտկարանաք, մտաբերե՛ք, թե Հիսուս ինչպիսի՛ համբերությամբ կրեց մեղավորների հակառակությունները: Դուք դեռ ձեր արյունը թափելու չափ դիմադրություն ցույց չտվեցիք մեղքի դեմ պայքարում:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:1-4)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Բրիտանացի գիտնականները հերթական սենսացիոն բացահայտման մասին են հայտարարել: Նրանք պնդում են, որ հասակի վրա ազդող գեների և մտավոր կարողությունների միջև գոյություն ունի սերտ կապ:
Բարձրահասակ մարդիկ ունեն ավելի մեծ ժառանգական նախատրամադրվածություն դառնալու ավելի բարձր IQ-ի տեր, քան ցածրահասակները: Էդինբուրգի գիտնականները գրեթե 5 տարի շարունակ ուսումնասիրել են 7.000 մարդու, ովքեր չունեին բարեկամական կապեր:
Կույր պայծառատես Վանգան դեռ 20 տարի առաջ կանխատեսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերելքը, գրում է գերմանական Focus հանդեսը:
««Բուլղարացի Նոստրադամուսի» խոսքերով աշխարհում տեղի կունենա «Իսլամական մեծ պատերազմը», իսկ 2016թ.-ը ճակատագրական կդառնա Եվրոպայի համար: «Հսկայական տարածքներ կվերածվեն ամայի վայրերի, ավերակների, իսկ Եվրոպան կդադարի գոյություն ունենալ ներկայիս տեսքով`թշնամիների կողմից քիմիական զենք կիրառելուց հետո»,- Վանգայի խոսքերն է մեջբերում լրագրողը:
«Վերջին հաշվով, այդ ամենը կավարտվի մինչեւ 2043թ.-ն «Իսլամական խալիֆայության» ստեղծմամբ`Հռոմ կենտրոնով»,-կանխատեսել է պայծառատեսը:
«Որպես այդ վարկածի պնդում «Իսլամական պետությունը» տարածել է քարոզչական տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես են ահաբեկիչներն ուղղություն վերցնում դեպի հռոմեական Կոլիզեյ: Այնուամենայնիվ, Վանգայի կանխատեսմամբ, մինչեւ 2066թ.-ն Արեւմուտքը պատասխան հարված կհասցնի. ԱՄՆ-ի կողմից իսլամիստների դեմ նոր զինատեսակ կկիրառվի»,-գրում է հոդվածագիրը:
«Չնայած նրան, որ շատերը վստահելի չեն համարում Վանգայի գուշակությունները, նրա կանխատեսումների ճշգրտությունը կազմում է շուրջ 85%, ինչը զգալիորեն բարձր է, քան շատ այլ պայծառատեսների մոտ»,-եզրափակում է գերմանական պարբերականը:
Երբ տուն մտան, Հիսուս հարցրեց աշակերտներին.
-Ինչի՞ մասին էիք վիճում ճանապարհին:
Նրանք լուռ մնացին, որովհետև ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ո՛վ է մեծը: Երբ նստեց, կանչեց տասներկու աշակերտներին և ասաց նրանց.
-Եթե մեկն ուզում է առաջինը լինել, թող բոլորի վերջինը լինի և բոլորի սպասավորը:
Ապա վերցրեց մի փոքրիկ երեխայի, կանգնեցրեց նրանց մեջտեղը և նրան գիրկն առնելով՝ ասաց.
-Ով որ այսպիսի մի երեխա ընդունի իմ անունով, ի՛նձ ընդունած կլինի, և ով որ ինձ ընդունի, ընդունած կլինի ոչ թե ինձ, այլ ինձ ուղարկողին:
(Մարկոսի ավետարան 9:33-37)
Ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, մարդկանց մեջ վերջինների շարքը դասեց մահապարտների պես, և մենք տեսարան դարձանք ամբողջ աշխարհի՝ թե՛ հրեշտակների և թե՛ մարդկանց համար: Մենք ի սեր Քրիստոսի «հիմար» եղանք, իսկ դուք, հազիվ Քրիստոսին միացած, իմաստո՞ւն դարձաք, մենք՝ տկար, իսկ դուք՝ հզո՞ր, մենք՝ անարգ, իսկ դուք՝ փառավո՞ր:
Մարդիկ հայհոյո՞ւմ են մեզ, մենք օրհնում ենք նրանց: Հալածո՞ւմ են մեզ, մենք համբերում ենք: Վարկաբեկո՞ւմ են մեզ, մենք ազնվությամբ ենք պատասխանում…
Հետևաբար, խնդրում եմ ձեզ, ի՛նձ նմանվեցեք:
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 4:9-10, 16)
Ռուբեն աբեղա Զարգարյան