29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

newmag.am-ը գրում է. Լիլիթ Հովհաննիսյանն ընդամենը մի քանի տարում կարողացավ հանրահայտ դառնալ ոչ միայն ռեալում, այլև վիրտուալում: Հայկական շոու բիզնեսում նրան է պատկանում երգերի, տեսահոլովակների, շրջագայությունների տարվա ռեկորդը: Միայն այս տարի նա հինգ տասնյակից ավելի համերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանում: Հաճախ է մեկնում նաև ԱՄՆ: Այնտեղ, համերգներից բացի, անցնում է տարբեր ֆոտոսեսիաներ, սկսում նոր նախագծեր: Ի՞նչ սպասել երգչուհուց ու ե՞րբ է պատրաստվում բալիկ ունենալ…
— Վերջին մեկ տարում ավելի շատ տեսահոլովակ, երգ և համերգ ոչ մի հայ աստղ չի ունեցել: Որտեղի՞ց Ձեզ այդքան էներգիա և, ամենակարևորը, ֆինանսական միջոցներ:
– Փառք Տիրոջը, որ տալիս է ինձ աշխատելու կարողություն և համապատասխան հնարավորություններ զբաղվելու իմ սիրած աշխատանքով: Իսկ ֆինանսները, որոնցով ես ձայնագրում եմ երգեր, նկարում տեսահոլովակներ, միայն ու միայն վաստակում եմ իմ աշխատանքի շնորհիվ: Երկրագնդի վրա չեք կարող գտնել մեկին, որ կասի, թե հովանավորել է ինձ կամ անգամ չնչին գումար է ներդրել իմ կարիերայի վրա: Ամեն բան անում ենք ես ու ամուսինս միասին: Վերջին մեկ տարում ավելի քան 50 համերգով եմ հանդես եկել արտասահմանում և նաև մի քանի անգամ ելույթ եմ ունեցել Հայաստանում և շատ ուրախ եմ, որ հիմնականում գումար եմ վաստակում հենց համերգային գործունեության արդյունքում:
— Դուք Ձեր տեսահոլովակներում շատ եք տարբերվում հայ աստղերից: Միգուցե այդպես ցանկանում եք ներխուժել միջազգային շոու բիզնե՞ս:
– Ոչինչ չեմ արել և հիմա չեմ անում միջազգային շուկա մտնելու համար: Այլապես քայլերս այլ կլինեին: Ասեմ ավելին: Մի քանի անգամ մերժել եմ եվրոպական և ռուսական շուկա մուտք գործելու շատ ծանրակշիռ առաջարկներ ու դրանք մերժել եմ ամենատարբեր պատճառներով: Մի կոնտրակտը չկնքեցի, որովհետև պետք է 5 տարի հայերեն չերգեի: Կարծում եմ` դեռ շատ անելիքներ ունեմ այստեղ` հենց միայն ինձ համակրող հայ հանդիսատեսի համար:
— «Youtube»-ում Ձեր տեսահոլովակները հավաքում են, մեղմ ասած, շատ դիտումներ: Հաճախ Ձեզ մեղադրում են, որ արհեսատականորեն ավելացնում եք դիտումները:
–Գիտեմ: Դժվար է հավատալ ինչ-որ մեկի հաջողությանը, մանավանդ որ կեղծիքը այդքան տարածված է: Ես ունեմ պայմանագիր «youtube.com»-ի ու ամերիկյան չափազանց հեղինակավոր «Foollscreen» ընկերության հետ, որոնք իմ տեսահոլովակների վրա տեղադրում են գովազդեր և վճարում են լուրջ գումարներ ամեն մի իրական դիտումի համար: Չես կարող այդ լուրջ ընկերությունների հետ անկեղծ չլինել ու մնալ անպատիժ: Իմ տեսահոլովակներից գրեթե յուրաքանչյուրի դիտումները շատ կարճ ժամանակում անցնում են միլիոնի կամ երկու միլիոնի սահմանագիծը, ու մի բան հաստատ կարող եմ ասել. «Youtube»-ում միլիոնավոր դիտումներ ունենում են այն տեսահոլովակները, որոնք, բացի ինտերնետից, նաև հնչում են ամենուր: Այսինքն` իմ և գործընկերներիս միայն իրական հիթերն ունեն շատ դիտումներ:
— Հաճախ վիրավորանք պարունակող քոմենթներից խուսափել չի ստացվում: Ինչպե՞ս եք վարվում դրանց հետ. թողնո՞ւմ, թե՞ հեռացնում եք:
– Իմ ինտերնետային աշխատակիցները հեռացնում են յուրաքանչյուրի հասցեին հնչած վիրավորանք և սարկազմ պարունակող մեկնաբանությունները: Իմ աշխատանքներն ամեն ոք իրավունք ունի վերլուծել, քննարկել, դրանց մասին արտահայտել իր բացասական կարծիքը, բայց ոչ ոք իրավունք չունի վիրավորել ինձ: Ցավոք, մեզ մոտ խախտված է քննադատելու և չարախոսելու սահմանագիծը: Վերջերս շատ է խոսվում, որ այն մարդիկ, որոնք ընտրել են հանրային մարդ լինելու կարգավիճակը, պիտի պատրաստ լինեն և համակերպվեն բացասական կարծիքի հետ: Այդքան էլ համամիտ չեմ այդ մտքի հետ: Մեզանից յուրաքանչյուրը հայտնի է իր չափով. մեկը հայտնի է իր 30 համակուրսեցիների մեջ, մեկը՝ իր 100 աշխատակիցների շրջանակում, մյուսն էլ` իր 2000000 համերկրացիների մեջ: Սակայն չեմ կարծում, որ հաճելի կլինի Ձեր արած աշխատանքի վերաբերյալ անընդհատ լսել բացասական կարծիքներ կուրսեցիներից կամ աշխատակիցներից: Ու միայն այն պատճառով, որ Դուք նրանցից հայտնի եք:
— Վիրտուալում ամենաշատ լայքերը Ձեր տեսահոլովակներն են հավաքում, բայց և քննադատություններն էլ քիչ չեն: Չե՞ք կարծում, որ գտնվում եք վտանգավոր տեղում. հասարակության կեսը սիրում է Ձեզ, կեսն էլ չի ընդունում:
– Համաձայն չեմ Ձեզ հետ: Եթե «Youtube»-ն ընդունենք որպես հայելի, որը արտիստի ռեյտինգի, պահանջվածության և սիրված լինելու մասին ամենաճիշտ պատկերն է ցույց տալիս, ապա միշտ իմ աշխատանքներում գերակշռում են like-երը: Վերջերս նայում էի Դիսնեյի մուլտերից ու ապշեցի, երբ պատահական տեսա dislike-ների մեծ քանակությունը: Իրոք որ, երբեմն մարդկային երևակայությունն անզոր է հասկանալ dislike-ների պատճառը:)): Այնպես որ ես հիմնականում աշխատում եմ այն մարդկանց համար, որոնք գնահատում են լավ բան անելու թեկուզ չստացված փորձերը:
— Թեև Ձեր տեսահոլովակներն անընդհատ եթերում են, բայց երաժշտական ծրագրերում գրեթե հանդես չեք գալիս: Ի՞նչն է պատճառը:
– Գերադասում եմ հիմնականում լինել այն ծրագրերում, որոնք հնարավորություն են տալիս մի քայլ առաջ անցնել, նոր բան ցուցադրել և տեղում չդոփել:
— Ընդամենը մի քանի տարի առաջ Դուք հանդես էիք գալիս բոլորովին այլ ոճով: Հիմա, սկսած մազերից մինչև երգացանկ, փոխել եք 180 աստիճանով: Ինչո՞ւ որոշեցիք դառնալ անճանաչելի:
– Ձեր հարցի վերջին հատվածը թո՛ւյլ տվեք ընդունել որպես կոմպլիմենտ: Քանի որ յուրաքանչյուր արտիստի համար անճանաչելիորեն փոխվելը կարևոր է, եթե, իհարկե, խոսքը վերաբերում է արտաքին տեսքին ու երգացանկին: Կարծում եմ՝ եթե տարիներ շարունակ մնայի նույն Լիլիթը, էլի բողոքի առիթ կտայի այն մարդկանց, որոնք, անկախ ամեն ինչից, միևնույնն է, սիրում են բողոքել:
— Ինչո՞ւ գեղեցկուհի Լիլիթ Հովհաննիսյանը դիմեց պլաստիկ վիրատության:
– Իսկ ինչո՞ւ եք այդքան համոզված, որ ես վիրահատությունների եմ դիմել: Ես անցյալ տարի հանեցի ակնոցս, ու դրանից անմիջապես հետո սկսվեցին իմ վիրահատությունների մասին ասեկոսեները: Կարծում եմ` պատճառը ակնոցիցս հրաժարվելն էր: Դրանից հետո սկսեցին երևալ աչքերս և դիմագծերս, որոնք մինչև այդ քողարկվում էին ակնոցիս հետևում: Ու նաև ունեցել եմ քթիս շրջանակում կոսմետիկ կորեկցիա, որը ոչ մի կապ չունի պլաստիկ վիրահատության հետ:
— Երբ նոր-նոր էիք հայտնվել շոու բիզնեսում, բեմական սանրվածքները Դուք էիք անում կամ Ձեր քրոջ օգնությամբ: Հիմա ովքե՞ր են զբաղվում Ձեր արտաքին տեսքով և հագուստի դիզայնով:
– Միշտ իմ սանրվածքների և իմիջի հեղինակն ինքս եմ եղել: Այն ժամանակ քույրս էր զբաղվում իմ վարսահարդարմամբ: Հետո աշխատեցի շատ այլ վարսահարդարների ու դիմահարդարների հետ, բայց միշտ որոշիչն իմ կարծիքն է եղել, քանի որ ինձ լավ եմ ճանաչում: Մի քանի անգամ համագործակցել եմ հայտնի ոճաբանների հետ, որոնք միշտ հաշվի են առել իմ նախասիրությունները և խնդրանքները, ինչի համար շնորհակալ եմ: Օրինակ՝ շատերը երևի հիշում են Տինա Միլանի հետ իմ աշխատանքները «Թե աղջիկ լինեի» տեսահոլովակի ժամանակ: Նրա հետ մոտ ապագայում նորից կհամագործակցեմ: Իմ տեսահոլովակների 99 տոկոսի մեջ բոլոր զգեստներն ու ընդհանուր ոճը եղել են ու կլինեն իմ հեղինակային աշխատանքները: Վերջին չորս տեսահոլովակներիս մեջ հագուստների հեղինակը հենց ես եմ: Մինչև այս էլ ելույթներիս ու տեսահոլովակներիս ժամանակ մեծ մասամբ կրել եմ իմ դիզայնով արված հագուստները, գլխարկները, կոշիկները և այլն: Չունեմ ու երբեք չեմ ունեցել ոճաբան կամ իմիջմեյքեր: Ինչ վերաբերում է իմիջիս, ապա, իհարկե, աշխատում եմ պրոֆեսիոնալների հետ, որոնք շատ հմտորեն իրականացնում են իմ ցանկությունները, սակայն վերջին խոսքն իմն է:
Պայծառատես Անի Գրիգորյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսել է 2016 թվականի կանխատեսումների, հորոսկոպի նշանների մասին, ինչպես նաև պատմել է, թե հայ հայտնիներից ում ինչ է սպասում: Մանրամասն տեսանյութում:
ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՊԱՀՔ, ՕՐ ԱՌԱՋԻՆ
Այդ նույն օրերին, մինչ Հիսուսը տաճարում ժողովրդին ուսուցանում էր և Ավետարանը քարոզում, ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները երեցների հետ վրա հասան և ասացին նրան.
-Ասա՛ մեզ, դու ի՞նչ իշխանությամբ ես անում այս գործերը. ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը։
Հիսուսը նրանց պատասխանեց.
-Ես էլ ձեզ մի հարց տամ։ Ասացե՛ք ինձ, Հովհաննեսի մկրտելու իշխանությունը Աստծո՞ւց էր տրված նրան, թե՞ մարդկանցից։
Նրանք իրար հետ սկսեցին խորհել և ասել.
-Եթե ասենք՝ «Աստծուց», կասի՝ «Ուրեմն ինչո՞ւ չհավատացիք նրան», իսկ եթե ասենք՝ «Մարդկանցից», այն ժամանակ ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետև բոլորն էլ համոզված են, որ Հովհաննեսը մարգարե է։
Ապա պատասխանեցին.
-Չգիտենք, թե որտեղի՛ց էր այդ իշխանությունը։
Հիսուսն ասաց նրանց.
-Այն ժամանակ ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս գործերը։
(Ղուկասի ավետարան 20:1-8)
Արդարև, մեզ պետք է այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված և բարձրացած ավելի վեր, քան երկինքները։ Մի քահանայապետ, որ պետք չունի ամեն օր զոհեր մատուցելու մյուս քահանայապետների նման, որոնք նախ իրենց և ապա ժողովրդի մեղքերի համար զոհեր են մատուցում, քանզի Քրիստոսը միայն մեկ անգամ ինքն իրեն մատուցեց իբրև հավերժական զոհ…
Մենք ունենք այնպիսի մի Քահանայապետ, որ նստած է ամենազոր Աստծու աթոռի աջ կողմում, երկնքում, իբրև պաշտոնյա երկնային Սրբարանի, այսինքն՝ այն ճշմարիտ խորանի, որ կանգնեցված է Տիրո՛ջ ձեռքով և ոչ թե մարդկանց։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 7:26-27, 8:1-2)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Նախանշանները սնահավատությունից պետք է տարբերել: Օրինակ՝ կան եղանակի կանխատեսմանը վերաբերող նախանշաններ: Ասենք, «ծիծեռնակները ցածր են թռչում, ուրեմն անձրեւ է գալու»: Իսկ սնահավատությունը կապակցում է այն երեւույթները, որոնց միջեւ որեւէ օբյեկտիվ կապ կամ չկա, կամ էլ այն բարդ է հասկանալը: Ասենք սեւ կատվի վերաբերյալ հիմար ու բացարձակապես անհիմն սնահավատությունը:
Հասկանալի է, որ ամանորյա տոնի վերաբերյալ նույնպես նախանշաններ ու սնահավատություններ կան, որոնց միջեւ սահմանագիծը երբեմն շատ փխրուն է: Դրանք բազմաթիվ են, դրա համար էլ միայն մի քանիսն ենք ներկայացնում: Ասենք, խորհուրդ են տալիս Նոր տարուն նոր ավել գնել, այն կարմիր ժապավենով զարդարել ու դնել խոհանոցի անկյունում՝ ավլող մասը դեպի վեր: Նոր ավելը, իհարկե, անհրաժեշտ բան է տանը: Չնայած դեկորատոիվ ավելներ նույնպես վաճառում են՝ զուտ ինտերիերի համար:
Մեկ այլ գործնական խորհուրդ, որը դժվար է դասել սնահավատությունների շարքին՝ Նոր տարուց առաջ խորհուրդ են տալիս տանը մաքրություն անել, մաքրել ապակիները ու փայլեցնել հայելիները: Նաեւ տանից հանել ջարդված, ճաքած կամ փշրված սպասքը: Իտալացիների մոտ վաղուց է նման ավանդույթ ձեւավորվել. հին իրերը՝ ընդհուպ խոշոր կահույքը, պատուհանից դուրս են նետում: Այնպես որ տարվա այդ օրերին Իտալիայում խորհուրդ փողոցում զբոսնել չի տրվում:
Հին ժամանակներում հայերի մոտ սովորություն կար՝ ամանորյա գիշերը դռները բաց թողնել որպեսզի երջանկությունը փողոցից տուն մտնի: Իսկ հիմա, երբ կենտրոնական ջեռուցումից միայն հիշողություններ են մնացել, սառնամանիքին դռները բաց թողնել խորհուրդ չի տրվում: Կար նաեւ այսպիսի նախանշան՝ նոր տարին կախված է նրանից, թե ով է առաջինը գալիս ձեզ շնորհավորելու: Եթե լավ մարդ է եկել՝ ուրեմն տարին լավը կլինի՝ հաջող ու փողաշատ: Եվ նաեւ հակառակը։
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՍ ԵՒ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ
Մենք լսեցինք, մեր աչքերով տեսանք և մեր ձեռքերով շոշափեցինք Որդուն՝ Բանը, որ սկզբից իսկ կյանքի ստեղծողն էր: Նա նույն ինքը կյանքն էր, որ հայտնվեց: Մենք տեսանք և վկայում ենք՝ ձեզ պատմելով նրա մասին, այսինքն՝ հավիտենական կյանքի մասին, որ Հոր հետ էր և այժմ հայտնվեց մեզ: Ինչ որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դո՛ւք էլ մասնակից դառնաք այն հաղորդությանը, որ մենք ունենք Հոր և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ, և ձեր ուրախությունը կատարյալ լինի:
Այն պատգամը, որ լսեցինք նրանից և փոխանցում ենք ձեզ, այս է. Աստված լույս է, բնավ խավար չկա նրա մեջ: Արդ, եթե ասենք՝ «Հաղորդակից ենք նրան», և մյուս կողմից շարունակենք ապրել խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք գործադրում: Իսկ եթե քայլենք լույսի մեջ, ինչպես որ ինքն է լույսի մեջ, այն ժամանակ ճշմարտապես հաղորդակից ենք լինում միմյանց, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից:
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 1:1-7)
Ռուբեն աբեղա Զարգարյան
«Մահաթմա Գանդին ուներ սեռական շեղում»,- գրում է կենսագիր Ջեդ Ադամսը:
Ադամսը պնդում է. «Գաղտնիք չէ, որ Մահաթմա Գանդին վարում էր անսովոր սեռական կյանք: Նա անդադար խոսում էր սեքսից և իր հետևորդներին տալիս մանրամասն, հաճախ` սադրիչ հրահանգներ, թե նրանք ինչպես կարող են պահպանել իրենց ողջախոհությունը»: Կենսագիրը գտնում և ուսումնասիրում է Գանդիի գրությունները, նրա մասին գրքերը և իր համար բացահայտումներ անում: «Գանդիի համոզմունքներում և քարոզներում ինչ-որ ավելի բարդ բան կար»,-ասում է Ադամսը:
Գանդին ծնվել է Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, ամուսնացել 13 տարեկանում՝ 1883 թվականին: Նրա կինը՝ Կաստուրբան, 14 տարեկան էր: Երիտասարդ զույգն ապրում էր նորմալ սեռական կյանքով, Գանդիի հայրական տանը՝ կիսելով իրենց անկողինն առանձին սենյակներում. Կաստուրբան շուտով հղի էր:
Երկու տարի անց Գանդիի հայրը ծանր հիվանդ էր: Կենսագիրը պատմում է, որ այն պահին, երբ նրա հայրը փչում էր իր վերջին շունչը, Գանդին գտնվում էր Կաստուրբայի ննջարանում, նա սիրով էր զբաղված իր կնոջ հետ: Հոր մահից հետո երիտասարդը խորացրեց իր վիշտը` մտածելով, որ մեղք է գործել՝ վերջին վայրկյաններին չգտնվելով հոր կողքին: Այստեղից պարզ դարձավ, որ Գանդիի հետագա թշնամանքը ֆիզիկական սիրո հանդեպ կապված է հոր մահվան հետ: Գանդիի և Կաստուրբայի վերջին զավակը ծնվեց միայն 15 տարի անց, 1900թ.-ին:
Իրականում, ըստ Ադամսի, մինչև 30 տարեկան դառնալը Գանդին չի զարգացրել իր քննադատական վերաբերմունքը սեքսի հանդեպ: Իսկ արդեն 38 տարեկան հասակում Գանդին երդվեց «Բրահմաչարյայի երդմամբ», ինչը նշանակում է ապրել հոգևոր կյանքով: Իր երդումից մեկ տարի անց «Հնդկական կարծիք» թերթում նա ընթերցողին դիմում է՝ ասելով. « Յուրաքանչյուր խոհեմ հնդիկի պարտքն է զերծ մնալ ամուսնությունից: Իսկ այն դեպքում, երբ ամուսնությունից խուսափելն անկարող է, պետք է զերծ մնա կնոջ հետ սեռական հարաբերություններից»:
«Մինչդեռ Գանդին այդ ժուժկալությունը փորձարկում էր իր ձևերով: Նա աշրամ-բնակավայրեր հիմնեց, որտեղ էլ «փորձարկումներ» էր անցկացնում. աղջիկներն ու տղաները պետք է լողանային, քնեին միասին, սակայն կպատժվեին սեռական հարաբերությունների մասին որևէ խոսակցության համար: Գանդին տղամարդկանց և կանանց առանձնացնում էր, իսկ տղամարդկանց կիրքը զսպելու համար առաջարկում էր սառը ցնցուղ ընդունել:
…Երբ Գանդին ավելի մեծացավ և հատկապես կնոջ մահվանից հետո սկսեց իրեն շրջապատել ավելի մեծ թվով կանանցով, որոնց, ըստ իր կանոնների, արգելվում էր քնել իրենց ամուսինների հետ, բայց փոխարենը՝ պարտավորեցնում էր քնել իր հետ:
18-ամյա Մանուին նա կոչ էր անում քնել իր հետ՝ պատճառաբանելով. «Հնարավոր է՝ երկուսս էլ զոհվենք մահմեդականների կողմից, և պետք է մեր մաքրությունը քննության ենթարկենք, որպեսզի իմանանք, որ մենք առաջարկում ենք ամենամաքուր զոհաբերությունները: Ուստի, պետք է երկուսս էլ մերկ քնենք»,-մեջբերում է Գանդիի խոսքերը Ադամսը:
Կենսագիրը կարծում է, որ Գանդին մշակել է մի շարք բարդ կանոններ, որոնց հետևելով՝ նա կարող էր հանգիստ ասել, որ բարոյական է, նույնիսկ ամենաբացահայտ սեռական վարքագծի ժամանակ:
Այսուհանդերձ, մեծն առաջնորդ Մահաթմա Գանդիի այդ վարքը շատերի կողմից ընկալվում է որպես սեփական կամքը կոփելու ընկալելի ձև, իսկ հոդվածն ընթերցողները համարում են հերթական գիրքը վաճառելու էժան միջոց:
Ամենահայտնի օծանելիքի մասին տրվող հարցին գրեթե ցանկացած կին թերևս կպատասխանի՝ «Իհարկե, Շանել Nº 5», և հավանաբար ամեն երկրորդ կին կպատմի օծանելիքի անվան հետ կապված պատմությունը։ «Մադմուազել Շանելին մի քանի բույր է առաջարկվել, որոնցից նա ընտրել է հինգերորդը»։ Սակայն քչերը գիտեն, որ հռչակավոր օծանելիքի հեղինակը հանճարեղ պարֆյումեր և բացառիկ գեղեցիկ տղամարդ էր՝ Էռնեստ Բոն։ Էռնեստի նախապապը՝ Ժան Ժոզեֆ Բոն, ով ծառայում էր Նապոլեոնի բանակում, 1812 թ․-ին հայտնի հանգամանքների բերումով հայտնվում է Ռուսաստանում և պատերազմի ավարտվելուն պես որոշում հիմնավորվել այդտեղ։ Նրա որդիները կոմերցիոն գործունեություն են ծավալում, իսկ թոռը՝ Էդուարդը, դառնում է պարֆյումեր՝ սկսելով աշխատել ռուսական պարֆյումերային խոշորագույն տուն համարվող «Альфонс Ралле и К» ընկերությունում, որը կայսերական տան պաշտոնական մատակարարն էր։ Հենց նրա ընտանիքում 1881 թ․-ի դեկտեմբերի 8-ին ծնվում է Էռնեստ Բոն, և կարծես հենց պարֆյումերի ընտանիքում ծնված լինելու փաստն էլ կանխորոշում է նրա ապագա մասնագիտությունը։
Գիմնազիան ավարտելուն պես՝ արդեն 16 տարեկանում հայրն էռնեստին ուղարկում է Փարիզ՝ վերապատրաստման, ուր նա աշխատում է մինչ 1900 թ․-ը օճառ արտադրող ֆաբրիկայում։ Եվս երկու տարի նա պարտադիր զինծառայության է անցնում ֆրանսիական բանակում և 1902 թ․-ին վերադառնում է Մոսկվա։ Այստեղ էլ նա սկսում է յուրացնել պարֆյումերիայի նրբությունները՝ սովորելով «Альфонс Ралле и К» ընկերությունում։ Արդեն 1907 թ․-ին ավարտելով կրթությունը՝ Էռնեստ Բոն զբաղեցնում է ավագ պարֆյումերի պաշտոնը․ երիտասարդը հիանալի «քիթ» ուներ՝ խիստ անհրաժեշտ առավելություն պարֆյումերի համար։ Ընդամենը 5 տարի անց՝ 1912-թ․-ին՝ նապոլեոնյան արշավի հարյուրամյա տարելիցին, Էռնեստ Բոին խոշորագույն հաջողություն է բաժին ընկնում․ լինելով Նապոլեոնի երկրպագուն՝ ֆրանսիացի կայսրի պատվին ստեղծում է Bouquet de Napoleon օդեկոլոնը․ հայտնի է՝ Նապոլեոնն օդեկոլոնի մեծ սիրահար էր։ Ընդամենը 2 տարի անց՝ 1914 թ․-ին մեկնարկում է համաշխարհային պատերազմը, և երիտասարդ պարֆյումերն, անկախ իր խաղաղասեր մասնագիտությունից, ֆրանսիական բանակի կազմում մեկնում է պատերազմ՝ այնտեղ աչքի ընկնելով որպես արժանի մարտիկ։ Հայտնի չէ, թե ինչպես կդասավորվեր համաշխարհային պարֆյումերիայի պատմության ընթացքը, եթե նա չվերադառնար մարտի դաշտից, սակայն նա կարողացավ ողջ մնալ, ավելին՝ հասցրեց անգամ մասնակից դառնալ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ 1919 թ․-ին Էռնեստ Բոն վերջնականապես վերադառնում է իր պատմական հայրենիք՝ այստեղ բարձր գնահատանքի արժանանալով․ «զգայուն քիթը» Ֆրանսիայում միշտ էլ բարձր է գնահատվել։ Այդ ժամանակներում՝ 20-րդ դարի 20 –ական թթ․ պարֆյումերիայի աշխարհը մեծ փոփոխություններ էր կրում․ բնական թանկարժեք յուղերին փոխարինելու էին գալիս դրանց արհեստական տարբերակները․ այս նորարարության մեջ առաջինը Ֆրանսուա Կոտին էր։ Էռնեստ Բոն նոր ուղղվածության ջերմ երկրպագուն է դառնում, ավելին, նա կարծում է, որ արհեստական բույրը ոչ մի դեպքում չպետք է կուրորեն նմանվի բնականին, այլ պարունակի ավելի բարդ, յուրահատուկ, հետաքրքիր փունջ։
Հենց այդ ժամանակամիջոցում էլ Գաբրիել Շանելը մտադրվում է ստեղծել իր մոդելների ոճին համապատասխան սեփական օծանելիքը։ Նրանք հանդիպում են 1920 թ․-ին, գուցե միայն նրա համար, որ չափազանց հարկավոր էին մեկմեկու․․․
Գաբրիելին պարզ է դառնում, որ այդ ընթացքում Էռնեստ Բոն աշխատանք էր տանում ալդեհիդների հետ կապված՝ այդ սինթետիկ նյութերը բավականին արդյունավետ էին, բայց և ոչ դիմացկուն ու թանկարժեք։ Դրա համար էլ մինչ այդ դրանք ոչ ոք չէր օգտագործել։ Սակայն պարֆյումերը կարծում էր, որ ի զորու է խնդրին լուծում գտնելու։ Բոն Շանելի հետ պայմանավորվում է մի քանի տարբերակներ ներկայացնելու վերաբերյալ։ 1921 թ․-ի ընթացքում քիմիկոսը պատրաստում է օրինակների 2 հավաքածու՝ 1-ից մինչև 5-ը և 20-ից 24-ը համարների ներքո։ Նա իր նրբին համադրություններում օգտագործել էր 18-ից ոչ պակաս բաղադրամասեր, որոնց մեջ մեծ քանակություն էին կազմում հասմիկն ու ալդեհիդները։ Իր խոսքով՝ նա բացահայտել էր բացառիկ թարմության բույրը, որը շնչել էր հյուսիսային երկրներում գտնված ժամանակ։
Գաբրիելը թեև չէր կարող խորանալ քիմիայի նրբությունների մեջ, սակայն մշտապես լավագույնն ընտրելու իր բնածին տաղանդի շնորհիվ այս անգամ էլ չի սխալվում։
Ասում են, թե իբր Կոկոն վստահեցնում էր՝ երբ ծաղիկներ է ստանում, զգում է այն ձեռքերի բույրը, որոնք քաղել են այդ ծաղիկները։ Արդյունքում նա ընտրում է № 22-ը, որը վաճառքի էր հանվելու մի քան ամիս անց, և շատ ավելի վաղ ճանաչում է ձեռք բերում № 5-ը՝ նախատեսված 1921 թ․-ի մայիսի 5-ին նոր հավաքածուի ցուցադրման ժամանակ ներկայացվելու համար։
«Շանել № 5-ի» հաղթարշավը քաջ հայտնի է բոլորին, սակայն ինչպե՞ս է այն բացատրվում։ Ակնհայտ է, որ առաջին հերթին պետք է հաշվի առնել դրա որակն ու նորություն լինելու փաստը։ Այդ օծանելիքի բույրը հնարավոր չէ նույնականացնել ծաղկային ծանոթ որևէ բույրի կամ բույրերի համադրության հետ։ Այն կարծես ստեղծված լինի ոչնչից, սակայն դրանից չի կորցնում իր հմայքն ու ձգողականությունը։ Այն իրավամբ հեղափոխական օծանելիք էր․ սակայն հեղափոխական էր ոչ միայն օծանելիքը, այլ նաև դրա «շնորհանդեսը»։ Մինչ այդ արտադրողները, որոնց շրջանում առավել հայտնի էր «Լալիք» հախճապակու գործարանը, օծանելիքի սրվակներ պատրաստելիս դիմում էին իրենց երևակայության ողջ ուժին՝ արդյունքում ստանալով պերճաշուք, շքեղագույն օրինակներ, որոնց սիրահարներն, ի դեպ, այսօր էլ փոքր թիվ չեն կազմում, օրինակ՝ Ժորժ Ֆեդոյի հավաքածուն ներառում է այդպիսի սրվակների 300-ից ավելի օրինակ։
Սակայն Կոկո Շանելը չէր կարող դեմ չգնալ այդ ճոխությանը՝ ընտրելով պարզ ու լակոնիկ մի սրվակ, որը թույլ էր տալիս հմայվել իր մեջ պարունակվող ոսկեգույն հեղուկով։ Իհարկե, չի կարելի անտեսել նաև այդ ժամանակներում գերակշռող կուբիզմի ազդեցությունը, երբ նորաձություն էին մուտք գործել քառակուսիներն ու ուղղանկյունները։
Մեկ այլ հարց էր օծանելիքի անվան ընտրությունը։ Սովորաբար մինչ այդ օծանելիքներին տրվում էին պոետիկ, հուզական անվանումներ՝ «Ապրիլի ժպիտը», «Արքայական ցանկություն», «Երեկոյան արբեցում» և այլն․․․ Այդ ամենն ընդամենը Շանելի հեգնական ժպիտը կարող էր հարուցել․․․ Սակայն այդ հարցը մադմուազելին երկար չի հուզում․ քանի որ իր անունն ու նորաձության տունը սկսել են վայելել մեծ ճանաչում, ապա մի՞թե ավելի լավ չի լինի հենց այդպես էլ անվանել օծանելիքը՝ «Շանել»․․․ Իհարկե, դժվար է թերագնահատել Գաբրիելի կոմերցիոն հոտառությունը․․․
Ընտրելով 5-րդ սրվակը՝ նա իր առաջին օծանելիքն անվանում է «Շանել № 5»։
— Բայց չէ՞ որ ոչ ոք այդպես չի արել,- փնթփնթում է Էռնեստ Բոն՝ ապշած նմանօրինակ համարձակությունից։
— Բանն էլ հենց դրանում է․ այդպիսով իմ օծանելիքը կտարբերվի բոլորից․․․
Հ․Գ․ «Մի քանի կաթիլ Շանել Nº 5» ․ այդպես է պատասխանել Մերիլին Մոնրոն հետաքրքրասեր լրագրողի այն հարցին, թե ինչ է հագնում նա՝ քնելուց առաջ։
https://www.youtube.com/watch?v=SYZy5LhqMWY
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.