29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

19-րդ դարում հրատարակված «Բժշկական անոմալիաները» գրքի տվյալներով Բլանշ Դյուման ծնվել է 1860 թվականին Կարիբյան Մարտինիկա կղզում: Նրա հայրը ֆրանսիացի էր, իսկ մայրը մուլատ: Բլանշի ծնվելու ժամանակ ծնողները, տեսնելով վերջինիս անճոռնիությունը, անմիջապես ցանկություն էին հայտնել ազատվել նրանից: Սակայն հետո, հասկանալով նրա կոմերցիոն արժեքը, հետ էին կանգնել իրենց գաղափարից: Աղջկա 15 տարին լրանալուն պես սկսեցին նրան ներկայացնել հանրային լայն շրջանակներին:
Իսկ ցույց տալու բան, ծնողներն անշուշտ ունեին: 5-ամյա աղջկա կոնքերը մոտավորապես մետրի լայնության էին հասնում, ողնաշարի ներքին հատվածից երրորդ ոտք էր աճած, իսկ անսովոր կրծքերը ամբողջացնում էին նրա յուրահատուկ արտաքինը:
Նուրբ դիմագծերը ավելի շուտ նրա նկատմամբ կենդանի հետաքրքրություն էին առաջացնում: Իսկ երբ արդեն Բլանշի մոտ սկսվել էր սեռական հասունացումը, հետաքրքասեր երիտասարդներին սկսեց հետաքրքրել Բլանշի բարեմասնությունները՝ երկու հեշտոց:
Զարմանալի չէր, որ հաշմանդամ աղջկան սպասում էր աննկարագրելի փառք պոռնկության ոլորտում:
Բլանշին կուսությունից զրկելու, ընդ որում երկու անգամ, իրավունքի վաճառքի ժամանակ նրա ծնողները կլորիկ գումար վաստակեցին: Այդ պահից էլ սկսվեց նրա գործունեությունը։ Արգելված պտուղը ճաշակելու ցանկություն ունեցողները իրար հերթ չէին տալիս: Մեքսիկայից, Կուբայից և Վենեսուելայից ժամանած տղամարդկանց Բլանշը անմոռանալի կիրք էր պարգևում՝ փոխարենը ստանալով հսկայական գումարներ:
Տարօրինակ պոռնիկի մասին լուրերը հասել էին մինչև Փարիզ: Արդյունքում Փարիզի էլիտար հասարակաց տներից մեկից Բլանշը գայթակղիչ առաջարկ է ստանում և իսկույն տեղափոխվում այնտեղ: Արդեն Փարիզում եռոտանի պոռնիկը իսկական ֆուրոր առաջացրեց՝ իր հաշվին գրանցելով սպասարկված ավելի քան 2000 տղամարդ:
Այս ամենին զուգահեռ Բլանշը երկու տարի տևողությամբ սիրային հարաբերությունների մեջ էր հակառակ սեռի իր նման մեկ այլ «անճոռնու հետ»: Այդ տղամարդուն նույն «Բժշկական անոմալիաներ» գիրքը անվանում է եվրոպացի այլասերվածների սիրելի:
Պորտուգալացի Խուան Բապտիստա Դոս Սանտոսի և եռոտանի կուրտիզանուհի Բլանշի սիրավեպի մասին տեղեկություններ է տալիս նաև ֆրանսիացի ֆիզիոլոգ Էտհեն Ժյուլ Մարին:
Հիսուս ասում է.
-Ե՛ս եմ հարությունը և կյանքը։ Ով որ հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի։ Իսկ ով որ ողջ է և հավատում է ինձ, երբեք չի մեռնի։
(Հովհաննեսի ավետարան 11:25-26)
Եղբայրնե՛ր, ուզում ենք, որ մեռածների մասին ճշմարտությունն իմանաք, որպեսզի չտխրեք ուրիշների նման, որոնք որևէ հույս չունեն, որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ և հարություն առավ, նույնպես և հավատում ենք, որ Աստված Հիսուսի միջոցով և նրա հետ վերստին կյանքի կբերի նրանց, որոնք նրան հավատացին և մեռան։
Հետևաբար, ասում ենք ձեզ, ինչպես որ Տերն ինքը սովորեցրեց. մեզնից նրանք, որ ողջ մնացած կլինեն Տիրոջ գալուստի ժամանակ, մեռածներից առաջ չեն անցնի:
Ուստի այս մտածումներո՛վ քաջալերեցեք միմյանց։
(Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին 4:13-18)
Ռուբեն աբեղա Զարգարյան
«Կյանքի բովից» հուշերի գրքում Ալեքսանդր Շիրվանզադեն իր և Զորավար Անդրանիկի հանդիպման մասին այսպիսի տողեր է գրում. «Ես ուրախ էի ծանոթանալ այն մարդու հետ, որի մասին այնքան լսել էի ու կարդացել: Ապագայում ես անախորժություն ունեցա այդ մարդու հետ ընդհարվելու, իմ սխալ հասկացված դարձվածքի պատճառով: Այդ մասին ես կխոսեմ առանձին, երբ ժամանակը կգա»: (Շիրվանզադե, Երկեր ժողովածու, հատոր 8, էջ 423):
Գրողն այդ մասին այլևս չխոսեց: Ի՞նչ տհաճ միջադեպի մասին էր գրում նա, որն այդպես էլ հետագայում չունեցավ ոչ արձանագրում, ոչ մեկնաբանություն:
Այս գաղտնիքը բացահայտում է մեկ այլ հեղինակ՝ Ավետիս Թերզիբաշյանը 1937 թվականին Փարիզում լույս տեսած «Անդրանիկ» գրքում: Վերջինս գրում է. «… Տարբեր հոսանքի ռուսահայ հայտնի մտավորականներ թշնամական վերաբերմունք ցույց կուտային դեպի այլ տարրը, որ հայ ազատագրության գլխավոր խնդրո առարկա էր և անոր կորիզը կկազմեր: Այդ տարբեր հոսանքներեն հայտնի թատերագիր Շիրվանզադե թույլատրած էր ինքնիրեն ընդվզեցուցիչ կերպով արտահայտվելու՝ ըսելով. «Թուրքերը ինչու՞ չսպանեցին բոլոր թրքահայերը, որպեսզի մի անգամ ընդմիշտ այդ աղտոտութենեն ազատվեինք»: Այս բոլորովին հակամարդկային և նողկանքի արժանի ձաբռտուքին առաջ, ըսված Շիրվանզադեի կողմե, ընդվզում առաջ կբերե Անդրանիկի և ուրիշ ներկա հայերուն մեջ, և Անդրանիկ տեղն ցատկելով կու տա երկու փառավոր ապտակ Շիրվանզադեին…»: (Ա. Թերզիբաշյան, «Անդրանիկ», էջ 324):
Որ նման տխուր միջադեպ եղել է, հաստատում են նաև այլ աղբյուրներ: Հայտնի է նաև, որ անախորժությունը հարթելու համար Շիրվանզադեն դիմել է Հովհաննես Թումանյանի օգնությանը: Իր նամակներից մեկում նա ցավով գրել է. «Հովհաննես, այս տխուր պատմության մեջ ինձ համար ամենացավալին կլինի այն, եթե ինձ ճանաչող մարդիկ գեթ մի վայրկյան հավատան, որ ես ընդունակ եմ թուրքահայ եղբայրներին վիրավորելու… Որ ես իբրև թե կամեցել եմ վիրավորել մի թշվառ ժողովուրդ, որի վշտերովն եմ ապրել 40 տարի և որի համար բանտ եմ նստել, աքսորվել ու անվերջ հալածվել…»:
Արդյո՞ք կատարվածի համար անկեղծորեն զղջացող Շիրվանզադեն արժանացավ զորավարի ներմանը և ի վերջո հաշտվեցի՞ն երկու հայ մեծերը: Ցավոք, այս մասին հիշատակումներ չկան:
Հովիկ Չարխչյան
1937 թվականին վաճառքի դուրս եկավ Life ամսագրի այն համարը, որտեղ մանրամասն նկարագրվում էր, թե ինչպես պետք է կինը հանվի ամուսնու ներկայությամբ ննջարանում։
Այն «նախագծի» մասնակիցը դարձավ շիկահեր Ջուն Սեն Կլերը։ Նա էրոտիկ գիտությունների պրոֆեսոր էր և ամեն ինչ ճիշտ էր անում։ Իսկ երկրորդ աղջիկը ապաշնորհ էր և ամեն ինչ սխալ էր անում։
1. Քո տղամարդը չպետք է իմանա՝ որքան դժվար է քեզ համար զգեստը հանելը։ Դրա փոխարեն էրոտիկ կերպով իջեցրու զգեստը մինչև կոնքերը։
2. Մի փորձեք զգեստը հանել այնպես, որ այն մնա ձեր ձեռքում։ Աշխատեք այնպես անել, որ զգեստն ընկնի գետնին, հետո գեղեցիկ կռացեք դրա հետևից։ Տղամարդը երջանիկ կլինի։
3. Մի փորձեք զգեստը հանել գլխից, դա հակասեքսուալ է։
4. Հետևիր դեմքիդ արտահայտությանը։ Ցույց մի տուր, որ հանվելը քեզ դժվարությամբ է տրվում …
5. Զգեստը հանելուց հետո, այն գետնին մի թող։ Քո իրերը միշտ պետք է կոկիկ տեղավորված լինեն։
6. Մի ծածկիր քո ամենահետաքրքիր մասերն ու մի ամաչիր։
7. Զուգագուլպաները հանելից գեղեցիկ դիրք ընդունիր, որպեսզի ամուսինդ կարողա տեսնել ամենահետաքրքիրը։
8. Զուգագուլպաները պետք է հանել դանդաղ և անմեղ ժպիտով։
9. Այսպիսի ժպիտն ավելորդ է, այն չափազանց ուրախ է։
10. Տարբեր կողմերից ցույց տուր քեզ, հնարավորություն տուր ամուսնուդ հիանալ քեզանով։
11. Իսկ վերջում հագիր քո ամենագեղեցիկ տնային խալաթն ու վազիր ամուսնուդ մոտ։
Եղիսաբեթի հղիության վեցերորդ ամսին Աստված Գաբրիել հրեշտակին ուղարկեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը, մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի սերնդից Հովսեփ անունով մի մարդու հետ։ Կույսի անունը Մարիամ էր։ Հրեշտակը, գալով Մարիամի մոտ, ասաց.
-Ուրախացի՛ր, շնորհալի՛ կույս, որովհետև Աստված քեզ հետ է։
Այս խոսքի վրա Մարիամը խռովվեց. նա մտածում էր, թե ի՛նչ է նշանակում այս ողջույնը։ Սակայն հրեշտակն ասաց նրան.
-Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև դու արժանացար Աստծու շնորհին։ Ահա դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի։ Տեր Աստված նրան կտա իր հոր՝ Դավթի գահը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի սերունդների վրա։ Նրա թագավորությունը վախճան չի ունենա։
Մարիամն ասաց հրեշտակին.
-Ինչպե՞ս կարող է պատահել դա, քանի որ ես ամուսնացած չեմ։
Հրեշտակը պատասխանեց.
-Սուրբ Հոգին վրադ կգա, և Բարձրյալի զորությունը կհանգչի քեզ վրա, որովհետև քեզնից ծնվելիք զավակը սուրբ է և Աստծու Որդի պիտի կոչվի։ Ահա քո ազգական Եղիսաբեթն էլ, չնայած որ ծեր և ամուլ էր, այս վեցերորդ ամիսն է, ինչ հղի է։ Իմացի՛ր, որ Աստծու համար անկարելի բան չկա։
Մարիամն ասաց.
-ԵՍ ԱՍՏԾՈՒ ԱՂԱԽԻՆՆ ԵՄ, ԹՈՂ ՔՈ ԱՍԱԾԸ ԼԻՆԻ:
Ապա հրեշտակը գնաց Մարիամի մոտից։
(Ղուկասի ավետարան 1:26-38)
Բայց իմացե՛ք նաև, որ ժառանգը թեև ամբողջ ժառանգության իսկական տերն է, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ անչափահաս է, չի տարբերվում ծառայից, քանի որ խնամակալների և հոգաբարձուների ձեռքի տակ է լինում, մինչև որ հասնի իր հոր որոշած ժամանակը։ Նույնն է նաև մեզ համար։ Քանի դեռ հոգևորապես անչափահաս էինք, բնության ուժերին էինք ենթարկվում ու ծառայում։ Բայց հիմա հարմար ժամանակը հասած համարելով՝ Աստված աշխարհ ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց մի կնոջից և ապրեց Օրենքի տակ, որպեսզի մեզ փրկի Օրենքի գերությունից և դարձնի Աստծու որդիներ։ Արդ որովհետև նրա որդիներն ենք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որով Աստծուն կոչում ենք «Աբբա», այսինքն՝ «Հայր»։ Ուստի դուք այլևս ծառա չեք, այլ որդի, և քանի որ որդի եք, ապա ժառանգելու եք Աստծու խոստումը։
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 4:1-7)
Ռուբեն աբեղա արգարյան
Արտաքին թշնամուն լռեցրել են, ինչ որ չափով, տա Աստված երկար տևի դա, բայց այ ներքին թշնամին մի ակտիվանալ է ակտիվացե՜լ, մի գլուխ են բարձրացրե՜լ: Տա Աստված էս սահմանի խաղաղությունը մի փոքր պահպանվի, որ էս ներքին հայատյաց աղբը ժամանակ ունենանք մաքրելու: Արդեն ամեն ինչ հայկականը վրաները ազդում է, ամեն ինչ հայկականը ծաղրի է վերածվում, ամեն հայկական պիտակավորվում է որպես ազգայնամոլական, հետամնաց ու հակաժողովրդավարական: Քաջալերվում ու պրոպագանդվում է սրբապիղծ ու այլասերված ազգադավ ծրագրերը, հայը հային մորթելու կոչերը համարվում է հայրենասիրական, սովորական քաղաքացին վախենում է իր դժգոհությունը կամ կարծիքը հայտնի համացանցով, կամ փողոցում, քանզի Աստված մի արասցե դա չհամընկնի ընդունված «ընդդիմադիր» կարծիքի հետ ապա քաղաքացին անմիջապես կպիտակավորվի որպես դավաճան, թուրք ու իշխանամետ ստրուկ, մարդիկ շշուկով են խոսում իրենց հավատքի մասին հանկարծ չպիտակավորվեն որպես հետամնաց օտար կրոնի «հրեական կրոնի» հետևորդներ:
Էս ո՞ւր ենք հասել, էս ո՞ւր ենք գնում: Փառք Աստծո այսօր բանակով մտահոգվածները և բանակին վստահողների շարքերը բավականին մեծ են և ես կարող եմ իմ ընկերների և համախոհների հետ միասին զբաղվել և այս ազգադավ ու հայատյաց երևույթների չեզոքացմամբ: Հայոց Ազգային Գվարդիայի անունից հայտարարում եմ, որ ոչ մի հայատյաց, ժողովրդին պառակտող և օտար այլասերված գաղափարներ ու աղանդներ տարածող երևույթ անուշադրության չի մատնվելու և օրենքի և մեր հնարավորությունների սահմաններում անելու ենք ամեն ինչ, դրանց վերացման և կասեցման ուղղությամբ:
Արշակ Զաքարյան. ֆեյսբուք
N 10. Նարեկ Բավեյան
N 9. Էմիլ Մարկ
N 8. Վահրամ Պետրոսյան
N 7. Կարեն Մանասյան
N 6. Ավրահամ Իփջիյան / Ավրահամ Ռուսսո
N 5. Արազ Դարե
N 4. Միհրան Ծառուկյան
N 3. Սոս Ջանիբեկյան
N 2. Ֆելիքս Խաչատրյան
N 1. Հայկո / Հայկ Հակոբյան
Ձեռքերն ամեն տեսակի տեղեկատվության շտեմարան են. դրանցով, ասես գրքով, կարելի է իմանալ ամեն ինչ ոչ միայն մարդու անցյալի ու ապագայի, նրա հակումների ու բնավորության, այլև նրա առողջական վիճակի մասին, այնպես որ՝ ոչ մի միստիկա, պարզապես նայեք Ձեր ձեռքերին։
Կարմրած ափերը վկայում են լյարդի տոքսիկ թունավորման մասին. հնարավոր է, որ հեպատիտ ու հեպատոզ ունենաք։ «Մարմարյա» նախշ հիշեցնող ափերի պատկերը վկայում են նյարդային համակարգի վեգետատիվ համակարգի խնդիրների մասին, իսկ եթե ափերի մաշկը դեղնավուն երանգ է ստացել, ապա անպայման ստուգեք Ձեր լյարդն ու լեղապարկը՝ հեպատիտի, լեղաքարային հիվանդության, լեղային ուղիների խափանման, խոլանգիտի ու խոլեցեստիտի առկայությունից խուսսափելու և հարկ եղած դեպքում բուժելու համար։
Արմունկի հետևի մասի շագանակագույն կետերը վկայում են ոչ միայն ծերացման մասին (տարիքի հետ խաթարվում է մաշկի պիգմենտային երանգավորումը, ինչը հիմնականում հատուկ է տարեց մարդկանց), այլև այն մասին, որ Դուք լեղապարկի խնդիրներ ունեք։
Արմունկի ու հատկապես ափերի մաշկի շերտավոր պլոկման պարագայում կարող եք գործ ունենալ А և D վիտամինների պակասի հետ։ Եթե ափի մաշկը մեծ շերտերով է պլոկվում, ապա անպայման դիմեք մաշկաբանի, որովհետև Ձեր ձեռքերը սնկային հիվանդություն ունեն։
Ձեռքերի ջերմությունը մարդու վիճակի ջերմաչափն է
- Սառը ձեռքերը արյան ծայրամասային հոսքի խաթարման մասին են վկայում։ Օրգանիզմը չի ստանում բավական քանակությամբ նիկոտինային թթու, հետևաբար՝ պետք է հոգ տանեք, որպեսզի լրացնեք այդ պակասը վիտամինային միջոցներով, ինչպես նաև Ձեր կերակրացանկում ավելացնեք այնպիսի սնունդ, որը հարուստ է նիկոտինային թթվով. կաթնամթերք, միս, ձուկ, սունկ, հնդկաձավար, լոբի ու կաղամբ։
- Եթե Ձեր ձեռքերն այրվում են, ապա դա վկայում է այն մասին, որ Ձեր լյարդը չի կարողանում ինտոքսիկացիայի հախից գալ, որը կարող է առաջ գալ դեղերի, ալկոհոլի ու քիմիական նյութերի չարաշահման դեպքում։
- Երբ Ձեր ափերի միջով դող է անցնում, դա բնութագրվում է որպես էնդոկրինային համակարգի խնդիր։
- Խոնավ ձեռքերը ևս վկայում են էնդոկրինային խաթարումների մասին։ Հնարավոր է, որ դա լինի նաև վահանագեղձի հիպերֆունկցիայի հետևանք, իսկ չոր ափերն ու դրանց սփրթնած մաշկը խոսում են վահանագեղձի հիպոֆունկցիայի մասին։
- Մատների ծայրերին հայտնվող կետերը ևս ահազանգ են։ Եթե մարդու մոտ հաճախ են թմրում ճկույթները, ապա նա պետք է դիմի սրտաբանի, քանի որ դա վկայում է սրտանոթային խնդիրների առկայության մասին։ Բութ մատերի թմրածությունն էլ վկայում է շնչառական համակարգի խնդիրների մասին։
- Եթե մատների վերին ֆալանգի մաշկի վրա հայտնվում են ուղղահայաց ծալքեր, որոնք կնճիռներ են հիշեցնում, ապա ուշադրություն դարձրեք Ձեր էնդոկրինային համակարգին, որովհետև Դուք հավանաբար հիպոթիրեոզ կամ էլ անգամ շաքարախտ ունեք։
- Եթե մատների ծայրերն ալ կարմիր են դարձել, ժամանակն է զբաղվելու Ձեր մարսողական համակարգով։ Մուգ կարմիր ու նույնիսկ մանուշակագույն երանգի առկայության դեպքում պետք է ստուգել երիկամներն ու լյարդը։ Վեներայի թմբերի (այսպես են խիրոմանտներն անվանում բութ մատի տակ գտնվող ափի ուռուցիկ հատվածը) վրա կետերի ի հայտ գալու դեպքում հավանաբար գործ ունեք ազդանշանների հետ, որոնք հուշում են, որ սեռական օրգանների հետ խնդիրներ ունեք։
- Աջ ցուցամատերի մասում ի հայտ եկած քորը վկայում է հաստ աղիքի հետ ունեցած խնդիրների մասին։ Մաշկի չորությունը ցուցամատի հետևի մասում հաճախ վկայում է լեղապարկի խնդիրների մասին։
Հոդերի ճտճտոցը վկայում է կալցիումի պակասի մասին
Շատ հետաքրքիր եզրահանգումներ կարելի է անել՝ ուշադրություն դարձնելով Ձեր հոդերի վիճակին։ Չափազանց ճկուն հոդերը, ինչպես նաև լրիվ հակառակը՝ չծալվող հոդերը, վկայում են մատների մկանների տոնուսի անկման մասին, ինչ կարող է լինել լյարդի ու լեղապարկի խնդիրների արդյունքում։
Արմունկների հոդերի ճտճտոցը վկայում է օրգանիզմում կացիումի պակասի մասին։ Մատների՝ սխալ ու հիվանդագին տեսք ունեցող հոդերն արթրոզի նշան են։ Առավել հաճախ նման փոփոխություններ առաջանում են պոդագրայով տառապող մարդկանց մոտ։
Եթե Ձեր հոդերը սկսել են հիվանդագին այտուցվել, առաջացել է կարմրություն, ապա շտապ դիմեք բժշկի, որովհետև դա պոլիարթրիտի նախանշան է։ Անանուն մատի ու ցուցամատի երկրորդ ու երրորդ ֆալանգների արանքում առկա ցավը զգուշացնում է ծնկների հոդերի վերահաս հիվանդության մասին։
Ձեռքի ձևից կարելի է հասկանալ, թե ինչ հիվանդություններ են սպառնում ապագայում
Վաղուց է նկատվել, որ ոորքան ավելի լայն է ձեռքը, այնքան ավելի ամուր է առողջությունը։ Սակայն լայն ափերով ու կարճ մատներով մարդիկ հակված են արյան շրջանառության խաթարումների ու բարձր ճնշման։
Նեղ ափերով ու բարակ մատներով մարդիկ, ովքեր սփրթնած մաշկ ունեն, սովորաբար նուրբ նյարդային համակարգ ունեն, որը զգոն է ջերմաստիճանային ու մթնոլորտային ճնշման տատանումների, ժամային գոտիների, կտրուկ ձայների ու էմոցիոնալ ծանրաբեռնումների նկատմամբ։
Փոքր ափեր ունեցող մարդկանց մոտ խիստ զգայուն է վեգետատիվ նյարդային համակարգը։ Նրանց «ֆիրմային» հիվանդություններն են բրոնխիալ ասթման, ուղիղ ալիքի բորբոքումն ու հիպոտոնիան։
Մսոտ ափեր ունեցող մարդիկ առավել հաճախ տառապում են արյան շրջանառության հետ կապված խնդիրներից, որովհետև նրանց մոտ ցածր է նյութափոխանակության աստիճանը, ու հնարավոր է վահանագեղձի հիպոֆունկցիա։
Ցավի կետը վկայում է կոնկերտ օրգանի խնդիրների մասին
Համաձայն չինական բժշկության՝ ափի ամենակենտրոնում գտնվող կետը հանդիսանում է ամբողջ օրգանիզմի էներգետիկ կենտրոնը։ Եթե Դուք կտրուկ սեղմեք այն մյուս ձեռքի բութ մատով ու սուր ցավ զգաք, ապա դա կխոսի լուրջ առողջական խնդիրների մասին ու կհուշի, որ ժամանակն է լրջորեն զբաղվել Ձեր առողջականով։
Աղբյուր ՝ blognews.am
Երբ մոգերը մեկնեցին Բեթղեհեմից, Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին ու ասաց.
— Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտե՛ղ մնա, ինչքան որ կասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը՝ սպանելու համար նրան։
Հովսեփն արթնացավ, գիշերով վերցրեց մանկանն ու նրա մորը և գնաց Եգիպտոս, որտեղ մնաց մինչև Հերովդեսի մահը։ Այսպես իրականացավ Տիրոջ խոսքը՝ ասված Օվսիա մարգարեի բերանով. «Եգիպտոսից կանչեցի իմ որդուն»։
Իսկ Հերովդեսը, երբ տեսավ, որ մոգերը խաղ խաղացին իր հետ, սաստիկ
զայրացավ և մարդ ուղարկեց, որպեսզի սպանեն Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող բոլոր երեխաներին, որոնք երկու տարեկան և կամ դրանից ավելի փոքր էին՝ նկատի ունենալով Հիսուսի ծննդյան ժամանակը, որ նա ստուգել էր մոգերից։ Այսպես իրականացավ այն, ինչ Տերն ասել էր Երեմիա մարգարեի բերանով. «Մի գույժ լսվեց Ռամայում, ողբ, հեծեծանք և լացուկոծ դառնագին. ողբում էր Ռաքելն իր զավակներին և չէր ուզում մխիթարվել, քանզի նրանք այլևս չկային»։
Հերովդեսի մահից հետո ահա Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց.
— Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և վերադարձի՛ր Իսրայելի երկիրը, որովհետև մանկանը սպանել ուզողները մեռան։
Հովսեփը վեր կացավ, վերցրեց մանկանն ու նրա մորը և վերադարձավ Իսրայելի երկիրը։ Բայց երբ լսեց, թե Արքեղայոսն է թագավորում Հրեաստանի վրա իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ։ Դրա փոխարեն, երազի մեջ իրեն հրամայվածի համաձայն, գնաց Գալիլեայի կողմերը և եկավ բնակվեց Նազարեթ քաղաքում, որպեսզի իրականանա այն, ինչ Տերն ասել էր մարգարեների միջոցով, թե՝ Նազովրեցի պիտի կոչվի:
(Մատթեոսի ավետարան 2:13-23)
Անցյալում բազում անգամներ և բազում ձևերով Աստված մեր հայրերի հետ խոսեց մարգարեների միջոցով, իսկ այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով։ Աստված ամեն ինչի ժառանգ կարգեց նրան և նրա միջոցով ստեղծեց տիեզերքը։ Որդին, որ Հոր փառքի լույսն է և ճշգրիտ պատկերը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը, իր անձով մեր մտքերը սրբելուց հետո նստեց երկնքում, Աստծու՝ գերագույն զորության աջ կողմում։ Նա ավելի բարձր է հրեշտակներից, ինչպես ցույց է տալիս Աստծու կողմից նրան տրված գերազանց անունը. որովհետև ո՞ր մի հրեշտակին Աստված երբևիցե ասաց. «Դու իմ որդին ես. այսօր ես ծնեցի քեզ»։ Կամ ո՞ր հրեշտակին ասաց. «Ես նրան հայր եմ լինելու, և նա՝ ինձ որդի »։ Եվ դարձյալ, երբ իր անդրանիկ որդուն աշխարհ էր ուղարկում, ասաց. «Աստծու բոլոր հրեշտակները թող պաշտեն նրան»…
Մի ուրիշ տեղ դարձյալ ասում է Որդուն. «Դու, ո՛վ Տեր, սկզբից ստեղծեցիր երկիրը, և երկինքը քո ձեռքերի գործն է։ Նրանք կկորչեն, բայց դու կաս և մնում ես։ Նրանք կմաշվեն հագուստի պես. վերարկուի պես կծալես դրանք և հագուստի պես կփոխես։ Բայց դու միշտ նույնն ես, և քո տարիները վերջ չեն ունենա»։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 1:1-12)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.