29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։ Որքան ժամանակ որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։ Այսպիսով, մահը ներգործում է մեր մեջ, որպեսզի կյանքը ներգործի ձեր մեջ։
Սաղմոսում գրված է. «Հավատացի. ահա թե ինչու խոսեցի»։ Հավատի նույն ոգին ունենք մենք։ Մենք էլ ենք հավատում, դրա համար էլ խոսում ենք։ Գիտենք, թե Աստված, որ հարություն տվեց Տեր Հիսուսին, մեզ ևս հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ։ Այս բոլորը լինում է ձեզ համար, որպեսզի փրկության շնորհն ավելի ու ավելի տարածվի մարդկանց վրա, և գոհաբանական աղոթքներն առատանան Աստծու փառքի համար։
Ուստի չենք թուլանում բնավ։ Եթե նույնիսկ մարմնապես հետզհետե քայքայվում ենք, ներքնապես նորոգվում ենք օրեցօր։ Ներկայումս մեր կրած այս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։ Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե նյութական իրականությունների, այլ հոգևոր իրականության վրա, որովհետև նյութական իրականությունները ժամանակավոր են, մինչդեռ հոգևոր իրականությունները՝ հավիտենական։
Արդարև, գիտենք, որ այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, և որի մեջ ենք
բնակվում, քայքայվելու է. բայց երկնքում, իբրև տուն, ունենք Աստծու կողմից պատրաստված անձեռագործ և հավիտենական մի մարմին։ Այնքան ժամանակ, որ այս հողեղեն մարմնի մեջ ենք, հառաչում ենք երկնային մարմինը հագնելու փափագով։ Միայն թե չլինի այնպես, որ երբ այս մարմնից մերկանանք, մնանք առանց մարմնի։ Այո՛, այնքան ժամանակ, քանի դեռ այս հողեղեն մարմնի մեջ ենք, հառաչում ենք՝ ասես ինչ-որ բեռան տակ ճնշված. ոչ թե նրա համար, որ ուզում ենք այս մարմինը հանել մեր վրայից, այլ ուզում ենք երկնայի՛նը հագնել սրա վրա, որպեսզի այս մահկանացու մարմինը սուզվի կյանքի մեջ։ Աստված ինքն է, որ մեզ պատրաստում է այս փոխակերպումին, նա, որ իր Հոգին է տվել մեզ որպես գրավական։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 4:10-5:5)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Սելենա Գոմեսի նոր տեսահոլովակը, որը չորս օրում գրանցել է 11 միլիոնից ավելի դիտում, նկարահանել է հայազգի ռեժիսոր Ալեք Քեշիշյանը։
Սնդիկն իրենից վտանգ չի ներկայացնում, վտանգավոր են միայն վերջինիս գոլորշիները, որոնք ունեն թունավոր ազդեցություն: Սնդիկը գոլորշանում է սենյակային ջերմաստիճանում, իսկ այդ գոլորշիները թունավոր են ու խիստ վտանգավոր: Ջերմաչափը կոտրելուց հետ սնդիկի փոքր կաթիլները վայրկենական ներծծվում են գորգի մազմզուկների, հատակի ու շրիշակների ճաքերի մեջ: Եթե մարդը երկար գտնվի այդ սենյակում, մեծ կլինի սնդիկային թունավորման ենթարկվելու վտանգը: Օրգանիզմում թունավոր նյութի կուտակումը խիսկ վտանգավոր է:
Ախտահարման առաջին նշաններն են.
• ընդհանուր թուլություն,
• անտարբերություն,
• գլխացավ,
• գլխապտույտ
Այնուհետև կարող է առաջանալ.
• ձեռքերի մատների, շրթունքների դող,
• համային զգացումների խանգարում (մետաղական համ),
• արցունքահոսություն,
• մեզի գույնի փոփոխություն
Սկզբում երեխաներին արագ դուրս բերեք սենյակից, նույնիսկ ավելի լավ է՝ բնակարանից: Ահազանգեք փրկարարներին: Մինչ նրանք տեղ կհասնեն, կատարեք հետևյալ քայլերը. օդափոխե՛ք սենյակը (սենյակը օդափոխելու անհրաժեշտություն կլինի 7 օրվա ընթացքում), մաքրման ընթացքում սենյակը պետք է փակ պահել՝ արգելելով երեխաների ու տնային կենդանիների մուտքը (բնակարանում սնդիկի տարածումը կանխարգելելու համար):
Եթե որոշել եք սնդիկն ինքնուրույն հավաքել՝ մի մոռացեք ռետինե ձեռնոցների, բախիլների ու թանզիվե դիմակի մասին: Սնդիկը կարելի է հավաքել ներարկիչով, խոնավ թերթով կամ ձեթով ներծծված լաթով: Առանձնահատուկ ուշադրությամբ պետք է մաքրել հատակի ու շրիշակների ճաքերն ու գորգը (եթե նրա վրա սնդիկ է ընկել):
Օգտագործել փոքր շերեփ, կարտոնե կամ ծալավոր թուղթ` սնդիկի մեծ գնդիկները հավաքելու և կարծր, պլաստմասե, ջրով տարողության մեջ տեղափոխելու համար,
• օգտագործել դեղորայքի կաթոցիչ, ներարկիչ, ասպիրատոր շիշ կամ պիպետ` կլանելու համար մնացյալ սնդիկի բոլոր փոքրիկ կաթիլները, որոնք ընկել են գորգերի տակ կամ հատակի ճեղքերի մեջ: (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. արգելվում է օգտագործել փոշեծծիչ, քանի որ այն սնդիկի գոլորշին կտարածի սենյակի մեջ: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել կպչուն ժապավեն` փոքր գնդիկները հեռացնելու համար),
• ամբողջ սնդիկը տեղավորել անօդաթափանց պլաստմասե, ջրով լցված տարողության մեջ,
• մանրազնին մաքրել ձեռքերը և անձնական պաշտպանական հանդերձանքը,
• բացել պատուհանները և օդափոխել տարածքը մեխանիկական օդափոխիչներով առնվազն 24 ժամ` արտաքին օդ մղելով և նվազեցնելով մնացորդային գոլորշու կոնցենտրացիաները:
Չի՛ կարելի
*սնդիկն աղբատար խողովակը նետել
*ձեռքերով հավաքել (առանց ձեռնոցների)
*հավաքել փոշեկուլով
Սնդիկը հավաքելուց հետո հատակն ու շրիշակները պետք է լվանալ քլոր պարունակող մաքրող նյութով: Իրերն ու գորգը, որոնց վրա կարող էր սնդիկ թափված լինել, օդափոխում են մեկ ամսվա ընթացքում: Արգելվում է այդ իրերը լվացքի մեքենայով լվանալ, ավելի լավ է ազատվել դրանցից: Ինչպես նաև պետք է ազատվել ներարկիչից, ձեռնոցներից, բախիլներից, դիմակից, լաթերից, որոնցով հավաքել եք սնդիկը:
Լավ կլինի սնդիկը հավաքելուց հետո ամեն դեպքում կանչեք մասնագետների, ովքեր կստուգեն՝ արդյո՞ք սնդիկի գոլորշիներ չեն մնացել օդում:
ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻՆ
Զորացե՛ք Տիրոջով և նրա ամենակարող զորությամբ։ Ձեզ վրա՛ առեք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք դեմ կանգնել Սատանայի հնարքներին, որովհետև մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների։
Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի երբ չար օրը գա, կարողանաք հետ մղել Չարի հարվածները և անեք ամեն ինչ՝ կանգուն մնալու համար։ Հետևաբար պատրա՛ստ եղեք, ամրապնդեցե՛ք ձեր մեջքը ճշմարտությամբ, հագե՛ք արդարությունը զրահի պես և խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը՝ կոշիկի նման։ Եվ այս բոլորի վրա՛ առեք հավատի վահանը, որպեսզի կարողանաք հանգցնել Չարի արձակած բոլոր մխացող նետերը։ Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը։
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 6:10-17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Մի ընկերության ղեկավար ժողովի ժամանակ կոպտորեն դիտողություն արեց իր ենթականերից մեկին։ Աշխատակիցը լռեց, բայց հայացքով հոշոտում էր իր վերադասին։ Բոլոր ներկաներն ականատես եղան, թե ինչպես մի քանի րոպեից ղեկավարն ընկավ ու ընկնելիս գլուխը հարվածեց սեղանին։ Րոպեներ անց ժամանած շտապօգնությունն արձանագրեց նրա մահը միայն… Դատաբժշկի կողմից իրականացված դիահերձման արդյունքներով ոչ մի կերպ հնարավոր չէր բացատրել, թե ինչը կարող էր ստիպել միանգամայն առողջ սրտին կանգ առնել առանց որևէ պատճառի։ Ոստիկանության հետաքննությունը ոչինչ չտվեց, ու գործը մտավ փակուղի։ Բոլոր գիտնականներն ու մասնագետները միաբերան պնդում էին, որ «սպանիչ հայացք» ասվածը գիտության համար անհայտ ու ֆանտաստիկայի ժանրին հարիր բան է։
Բայց արի ու տես, որ պատմության մեջ քիչ չեն հիշատակումներն այն դեպքերի մասին, երբ մարդկանց մահը կապված է եղել հենց մահացու հայացքի հետ։ Թերթերից մեկում նկարագրվում է այդպիսի մի ուշագրավ դեպք. կանադացի Սթիվ Մակ Կելլենը մի անգամ որսի է գնում, որի ժամանակ ենթարկվում է գրիզլի արջի հարձակման։ Այն պահին, երբ տղամարդն ընկած էր գետնին ու բնազդաբար փորձում էր պաշտպանել երեսն ու կոկորդը արջից, նա մի պահ առաջ պարզեց ձեռքում սեղմած դանակն, ու նրա հայացքը խաչվեց կենդանու հայացքին։ Այն, ինչ կատարվեց հետո, անհավանական է. վայրի կենդանին տեղում քարացավ։ Թեև տղամարդը գիտեր, որ ոչ մի դեպքում դա չի կարելի անել, նա շարունակեց ապշահար նայել ուղիղ գազանի աչքերի մեջ։ Կենդանին անշնչացած տապալվեց տասնյակ արնահոսող վերքերով ծածկված տղամարդու կողքին։
Մանրազնին ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ արջի մարմնի վրա ոչ մի վնասվածք չկա, և միակ ողջամիտ բացատրությունը որսորդի աչքերից արձակված բիոէներգետիկ իմպուլսն էր, որով նա քայքայել էր կենդանու ուղեղի նյարդային բջիջները։ Որոշ գիտնականներ համոզված են, որ դրանում անհնար ոչինչ չկա։
Դարեր շարունակ համարվել է, որ ամենաեզրին գտնվող մարդու հայացքն օժտված է անասելի ուժով, որը կարող է վնաս պատճառել ցանկացած մեկի, ով իրենից անմիջական վտանգ է ներկայացնում։ Հենց դրա համար էլ արդեն երկար ժամանակ է, ինչ մահապատժի ենթարկելուց առաջ մարդկանց աչքերը կապում են, որպեսզի չեզոքացնեն մահացու հայացք ստանալու ռիսկը։
Asekose.am-ի CV հաղորդման հյուրը դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանն է: Վերջինս խոստովանում է, որ երբ և հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանի հարաբերությունները նոր էին զարգանում, շատերն էին թերահավատորեն մոտենում: Հաճախ էր լսում խոսակցություններ, որոնց փորձում էր չարձագանքել, որովհետև հակառակ դեպքում կստացվեր, որ արդարանում է իր սիրո համար: Լուիզան վստահեցնում է, որ չնայած իրենց 30 տարվա տարիքային տարբերությանը` իրեն շատ երջանիկ է զգում և ցանկանում է, որ իրենց սերը հարատև լինի: Բոլոր չարակամներին և չարախոսողներին էլ խորհուրդ է տալիս ըմբռնումով մոտենալ նման ոչ օրինաչափ միություններին:
Կարագը խորհուրդ է տրվում պահել սառնարանային ջերմաստիճանում և հեռու արևի ճառագայթներից:Ուշադիր եղեք որպեսզի փաթեթավորման վրա նշված լինի, թե ինչ տեխնիկական պայմաններին համապատասխան է այն պատրաստված:
Իսկ ինչպես պարզել կարագը բնական է, թե ոչ:
1. Մթերքներ ընտրելիս առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնել վերջինիս բաղադրությանը: Սերուցքային կարագը չպետք է պարունակի տարբեր բուսական յուղեր: Կարագի բաղադրությունն է՝ անարատ կաթ և սերուցք:
2. Եթե փաթեթի վրա նշված չէ «կարագ», այդ դեպքում միանշանակ չենք կարող ասել որ դա կարագ է:Կաթնառատ ընկերությունը իր ապրանքների վրա բարեխղճորեն նշում է դրանց ժամկետը, որը 60 օր է:
3. Բնական կովի կաթի կարագը կարելի է տարբերել նաև գնից: Այն ավելի թանկ է, քան ցանկացած փոխարինող:
4. Ուշադրություն դարձրեք վերջինիս գույնին: Կարագը չպետք է լինի սպիտակ, այն պետք է ունենա մի փոքր դեղին երանգ:
5. Բնական կարագը շոշափելիս պետք է ամուր լինի: Նկատի ունեցեք, որ կովի կարագի դեպքում փաթեթը չպետք է կեղտոտվի երբ այն բացեք:Այն նաև չի կպչում դանակին:
6. Կարագ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որպեսզի դրա վրա նշված լինի ոչ երկար ժամկետ, քանի որ երկար ժամկետը խոսում է քիմիական հավելումների առկայության մասին:
7. Տնային պայմաններում ևս հնարավոր է որոշել կարագի «կեղծված» լինելը: Կարագը հալվում է հավասարաչափ, իսկ երբ մակերեսի վրա առաջանում են կաթիլներ, նշանակում է դա մարգարին է:
8. Բնական կարագը սառը տեղից տաք տեղ տեղափոխելիս չի փափկում, մինչդեռ մարգարինը սկսում է արագ հալվել (բուսական ճարպերի պատճառով):
9. Որակով կարագը շոշափելիս պետք է պինդ և հարթ լինի, իսկ կտրելիս այն պետք է փայլի:
10. Բնական կարագը սառանարանից հանելուց հետո չպետք է փշրվի: Բնական կարագը հացի վրա քսվում է հաստ հավասարաչափ շերտով:
11.Հոտին, այն պետք է ունենա կաթի սերուցքին բնորոշ հոտ: Երբեմն մարդիկ փնտրում են անհոտ կարագներ, սակայն դա խոսում է հավելումների առկայության մասին:
Հեռուստահաղորդավար Արտակ Վարդանյանը Tert.am Youth-ին պատմել է մասնագիտական անցած դժվարությունների, անձնական կյանքի և ապագայի պլանների մասին։
-Դեռ 10 տարի առաջ Հանրայինի եթերում վարում էիք «Մենք ենք» մանկապատանեկան հաղորդաշարը. մեր սերունդը Ձեզ ասոցացնում է մանկության հետ, բայց կարծես թե շատ բան չի փոխվել՝ նույն Արտակն է, նույն ձայնը, կերպարը…
-Դա իր լավ և վատ կողմերն ունի. մինչև այսօր ինձ դրսում հանդիպում են քառասունն անց տիկնայք, որոնք 10 տարի առաջ ավելի երիտասարդ էին, և մոտավորապես ասում են՝ «վայ ազիզ ջան», ուզում եմ պատասխանել, որ եթե մի փոքր էլ սպասեիք, կարող էինք ամուսիններ դառնալ։ Դա գուցե թերություն է, որը շտկվելու է, որովհետև ես չեմ ճանաչում մի մարդու, ով ամբողջ կյանքում երիտասարդ է մնացել, բացի Դորիան Գրեյից։
-Այդքան տարի շարունակ Հանրային հեռուստաընկերությունում և ռադիոյում աշխատելուց հետո ինչպե՞ս հայտնվեցիք «Արմնյուզում»։
-Ուզում եմ փաստել, որ «Մենք ենք» հաղորդաշարը պատճառ դարձավ, որ ես դառնամ լրագրող-հաղորդավար։ Երբ մեր սերունդը արդեն պետք է հրաժեշտ տար «Մենք ենք»-ին, այդ ժամանակ հրավեր ստացա վարելու «Մանկական Եվրատեսիլը»։ Դա ինձ բերեց մեծ ճանաչում, Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում։ Հետո Արտակ Ալեքսանյանն ինձ ներգրավեց «Հատուկ ռեպորտաժ»-ի մեջ, այնուհետև՝ «Ազատ գոտի» հաղորդումը։ Հետո ինձ ասացին, որ այլևս ես չեմ վարելու «Ազատ գոտին», ես համակերպվեցի այդ մտքի հետ և մեկնեցի սովորելու։ Վերադառնալուն պես դիմեցի Արմենիա TV հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրին, և ինձ շանս տրվեց աշխատելու՝ ի դեպ որպես հասարակ լրագրող։ Որոշ ժամանակ անց «Արմնյուզի» եթերում ես սկսեցի վարել «Երևանն է խոսում» թոք-շոուն։
-Ինչպե՞ս է ստացվում, որ Ձեր բոլոր հաղորդումները ունենում են բարձր ռեյթինգ՝ անկախ թեմատիկայից։
-Կախված է նրանից, թե ինչ ժանրում ես աշխատում և ինչ հանձնարարություն ունես, շատ կարևոր է, թե ինչ է ուզում քո ղեկավարը քեզանից։ Սկզբում պահանջում է քո ղեկավարը, հետո նոր դա հանձնվում է հեռուստադիտողի դատին, այսինքն՝ ամեն ինչ կախված է քո մենեջերից։
-Ձեր մասին կարծիքները հակասական են։ Հեռուստադիտողը հստակ կամ սիրում է, կամ փոխում ալիքը՝ տեսնելուն պես։
-Այդ առումով պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ։ Ամենավատը, երբ քո հանդեպ անտարբեր են։ Ի դեպ, երբ երբեմն համացանցում հանդիպում եմ իմ մասին վատ մեկնաբանությունների, տեսնելով, թե ովքեր են մեկնաբանողները, մի տեսակ ուրախանում եմ, որ նրանք չեն սիրում ինձ և չեն հետևում իմ կատարած աշխատանքին։ Շատ լավ է, որ մեր ճաշակները չեն համընկնում։
-Չեք կարծո՞ւմ, որ լավ ծրագրավորող կամ խոհարար կդառնայիք, ինչո՞ւ լրագրություն։
-Ես ունեմ բնավորության հստակ մի գիծ՝ ինչ էլ ընտրեմ, կանեմ շատ լավ։ Հեռուստատեսային իմ կարիերայի ընթացքում շատ դժվար փուլեր են եղել, բայց ես հաղթահարել եմ դրանք ու չեմ հանձնվել։ Ինձ թվում է՝ երբեք չեմ փոխի մասնագիտությունս։
-Այսօր համացանցը հնարավորություն է տալիս հետևել գրեթե բոլոր հայտնի, այդ թվում՝ մեդիաոլորտի մարդկանց։ Ո՞ւմ եք համակրում, կամ ձգտում նմանվել։
-«Էլեն շոու» հեռուստաշոուն շատ հետաքրքիր է ինձ, Էլենը աստղերի է հետ է աշխատում, շատ պրոֆեսիոնալ է, որպես արտադրանք համաշխարհային ճանաչում ունի։ Նաև նշեմ, որ շատ հավանում եմ այն աշխատանքը, որը կատարում է Քսենյա Սոպչակը ՌԴ-ում, նա ոչ միայն TV պերսոնա է, այլ նաև հանրային մարդ, հանրային կարծիք ձևավորող։ Բոլորին շատ գնահատում եմ, բոլորից մի բան վերցնում եմ, բայց ոչ մեկին չեմ ձգտում նմանվել։
-Հիմնականում կարիերիստ մարդկանց կյանքում անձնականը կամ երկրորդ պլանում է կամ բացակայում է…
-Ես մի անգամ ասացի, որ իմ անձնական կյանքում ամեն ինչ հրաշալի է, և իսկապես այդպես էր, որից հետո ինձ մոտ, անկեղծ, ամեն ինչ վատացավ։ Ես շատ հաճախ եմ սիրահարվում, կարծում եմ՝ մոտ ապագայում մի որևէ պայծառ բան կլինի։
-Հիշարժան պատմություններ եղե՞լ են։
-Սիրային մի հիշարժան արկած եմ ունեցել, երբ 14 տարեկան էինք և արդեն պատրաստվում էինք ամուսնանալ, անգամ հարսանեկան հագուստ էինք ընտրել։ Ես շատ մտերմիկ հարաբերությունների մեջ եմ իմ բոլոր հին ընկերուհիների հետ։
-Հակառակ սեռերի միջև հնարավո՞ր է ինտենսիվ մտերմիկ ընկերություն։
-Միանշանակ հնաարվոր է։ Ես արդեն 20 տարվա ընկերուհի ունեմ, նույն դասարանում էինք սովորում, երբ ընկերացանք։
-Իսկ եթերային ընկերների՞ց։
-Իհարկե, շատ լավ հարաբերությունների մեջ ենք, բայց գործընկերներ ենք, այլ ոչ ընկերներ։
Ամբողջությամբ՝ youth.tert.am/am/news
Մեղքերիս խորքը ընկղմած՝ քե՛զ եմ օգնության կանչում, ՏԵ՜Ր:
Ո՜վ ՏԵՐ, լսի՛ր իմ ձայնը,
պաղատանքիս կանչի դիմաց ականջներդ թող բա՜ց լինեն:
Ո՜վ ՏԵՐ, եթե անօրենություններս նկատի պիտի առնես,
ո՟վ կարող է քո առջև արդարանալ, ՏԵ՛Ր:
Սակայն դու մեզ թողություն ես տալիս,
ահա թե ինչու երկյուղածությամբ հնազանդվում ենք քեզ:
Ես ՏԻՐՈՋՆ եմ ապավինում և սպասում՝ իր խոստումին վստահելով:
Ամբողջ հոգով ՏԻՐՈՋՆ եմ սպասում, շա՜տ ավելի ակնդետ,
քան այգաբացին սպասող պահակները,
այո՛, ավելի, քան այգաբացին սպասող պահակները:
Հույսդ ՏԻՐՈՋ վրա՛ դիր, ո՛վ ժողովուրդ Աստծո,
որովհետև ՏԵՐԸ սեր է և փրկելու հազար ու մի կերպ ունի:
Ի՛նքն է, որ իր ժողովրդին պիտի փրկի բոլոր անօրենություններից:
(Սաղմոսներ 129:1-8)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.