Այսպիսին պետք է լիներ խորհրդային մարդու սառնարանը` կոնֆետներ, պաղպաղակ, մեղր, մարմելադ, արևելյան քաղցրավենիքներ, սև խավիար:
ԿՈՆՖԵՏՆԵՐ ՈՒ ՊԱՂՊԱՂԱԿ
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 12:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
20.05.2024 | 11:00
Աստծու ներշնչումով գրված բոլոր Սուրբ գրքերը օգտակար են թե՛ ճշմարտությունն ուսուցանելու և թե՛ սխալը հերքելու, մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնելու և արդար կյանքի դաստիարակությունը
տալու համար, որպեսզի Աստծուն նվիրված մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործեր կատարելու։
Ուստի հետևյալ պատվերն եմ տալիս քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է ողջերին և մեռածներին՝ իր հայտնության օրը, երբ գա իր թագավորությամբ. — Քարոզի՛ր Աստծու խոսքը և այն հայտարարի՛ր ամեն առիթով՝ առանց մտածելու պատեհության կամ անպատեհության մասին, ուղղի՛ր սխալները, սաստի՛ր կամ հորդորի՛ր՝ մեծ համբերատարությամբ ուսուցանելով, որովհետև կգա ժամանակ, երբ մարդիկ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց հաճոյացնող բաների մասին խոսող ուսուցիչներ կփնտրեն։ Նրանք չեն ուզենա ճշմարտությունը լսել և կկորչեն՝ ականջ դնելով առասպելներին։ Բայց դու արթո՛ւն եղիր միշտ, համբերի՛ր նեղություններին, ավետարանչի քո գործն արա և քո ծառայությունը հասցրու իր ավարտին։
Գալով ինձ՝ ես արդեն իսկ իմ կյանքն իբրև զոհ նվիրել եմ Աստծուն, և այս աշխարհից իմ մեկնումի ժամանակն էլ մոտեցել է։ Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի կյանքիս ընթացքը, պահեցի հավատը։ Այսուհետև ինձ մնում է միայն սպասել արդարության պսակին, որ Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում, ինձ կտա դատաստանի օրը։ Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են Տիրոջ հայտնվելուն։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 3:16-4:8)
https://www.youtube.com/watch?v=T3zkT27syhY
Տեւական ժամանակ է, ինչ Անդրեն գտնվում է Միացյալ Նահանգներում: Երգչի բացակայությունը տարատեսակ կարծիքների տեղիք տվեց. Արդյոք նա ԱՄՆ է մեկնել մշտական բնակությա՞ն, թե՞ անձնական կյանքը դասավորելու նպատակով:
Վերջերս Հայաստան կատարած իր կարճատեւ այցի ժամանակ երգիչը ոչ միայն բացառիկ հարցազրույց ունեցավ NEWS.am STYLE-ի հետ, այլեւ լուսանկարվեց մեր նոր ֆոտոշարքում: Երգչի հետ մեր ունեցած զրույցն ու խորիմաստ լուսանկարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
-Անդրե, բավականին, երկար ժամանակ է` ինչ գտնվում ես ԱՄՆ-ում, ինչը տարատեսակ մեկնաբանությունների պատճառ հանդիսացավ: Իրականում, ի՞նչն է քեզ այսքան երկար պահում Միացյալ Նահանգներում:
-Քանի որ արդեն փորձ ունեցել եմ ներկայանալու որպես պրոդյուսեր եւ ժյուրիի անդամ տարբեր երաժշտական նախագծերում («Հայ սուպերսթար», «X Factor», «Իմ անունն է», «Պրեմիերա»), որոշեցի, որ ժամանակն է` ունենամ իմ սեփական նախագիծը` Andrenaline ռեալիթի շոուն, որը նկարահանումների առումով ավելի նպատակահարմար է իրականացնել հենց Միացյալ Նահանգներում: Դա լինելու է երաժշտական նախագիծ, որի շրջանակներում միմյանց հետ կմրցեն նոր դեմքեր: Այս նախագծում մասնակիցները ոչ միայն կմրցեն իրենց վոկալային տվյալներով, այլեւ ստիպված կլինեն անցնել մի շարք այլ փորձությունների միջով եւ հեռուստադիտողը հնարավորություն կունենա հետեւել նրանց պայքարին նաեւ կադրից դուրս: Այսինքն, սա բոլորովին նոր ձեւաչափ է լինելու, որը չի կրկնօրնակելու մինչ այդ հայտնի միջազգային ֆորմատներին: Հաղթող մասնակիցը կունենա ինձ հետ պայմանագիր: Հնարավոր է, որ նախագծում հաղթի ոչ թե մեկ, այլ մի քանի մասնակից, որոնցից մենք կձեւավորենք երաժշտական խումբ: Ցավալի է, որ այսօր քիչ ունենք խմբեր: Սա ես կապում եմ նրա հետ, որ մենք չենք սիրում թիմային աշխատանք` ոչ երաժշտության ասպարեզում, ոչ սպորտում: Բայց ես ուզում եմ ստեղծել մի խումբ, որը երկար կյանք կունենա:
-Ո՞ւմ հետ ես համագործակցում այս նախագծի շրջանակներում:
-Նախագծի շուրջ համագործակցում եմ PanArmenian Holding-ի հետ: Ինձ օգնում են լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ու շոումեն, պրոդյուսեր Արա Ղազարյանը: Կարող եմ նաեւ ասել, որ տարբեր փուլերում հրավիրված կլինեն տարբեր եւ շատ հետաքրքիր ժյուրիի անդամներ: Դեռեւս պարզ չէ, թե երբ շոուն կլինի եթերում: Մինչ մեկնարկը, սոցիալական ցանցերում եւ հեռուստատեսությամբ կհայտարարվի քասթինգի մասին: Սիրով սպասում եմ թե հայ, թե արտասահմանցի տաղանդավոր մասնակիցների:
—Առհասարակ, ինչպե՞ս է անցնում քո առօրյան ԱՄՆ-ում:
-Այստեղ հիմնականում ազատ ժամանակ չեմ ունենում: Ժամանակս եւ ուժերս կենտրոնացրել եմ նախագծի եւ իմ համերգային շրջագայությունների վրա: Իսկ եթե ունենում եմ փոքր-ինչ ազատ ժամանակ, այն անցկացնում եմ բարեկամներիս եւ հարազատներիս հետ:
-Վերջերս Սիրուշոն մի գրառում տեղադրեց սոցիալական ցանցերում, որից պարզ դարձավ որ նա եւ Ավետ Բարսեղյանը քեզ համար նոր երգ են հեղինակել: Խոսիր այդ համագործակցությունից: Ե՞րբ կարող ենք վայելել այդ ստեղծագործությունը:
-Ավետի եւ Սիրուշոյի հեղինակած գեղեցիկ երգը կոչվում է «Սրտի արեւ»: Այն շուտով կներկայացնեմ աուդիո տարբերակով: Առաջինը կկարողանաք լսել իմ պաշտոնական էջերում: Երգը ծնվեց շատ արագ. Սիրուշոն գրեց երաժշտությունը, այնուհետեւ Ավետը գրեց խոսքերը, իսկ գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը: Սիրո մասին այս գեղեցիկ ստեղծագործությունը, միգուցե, ներկայացնեմ հենց Սուրբ Վալենտինի օրը: Ես ուրախ եմ այս համագործակցության համար, քանի որ Ավետի եւ Սիրուշոյի հետ մենք վաղուց արդեն կոլեգաներ չենք: Մենք չենք էլ սկսել որպես կոլեգաներ: Այս ասպարեզում եւ դրանից դուրս միշտ ընկերներ ենք եղել եւ մեր ընկերությունը արդեն երկար տարիներ է` վերածվել է բարեկամության: Այս պարագայում էլ սա ես համագործակցություն չեմ համարում: Ասես ընտանիքում ծնված լինի որեւէ ստեղծագործություն, որը պետք է կատարի մեզանից ինչ-որ մեկը: Սա եւ հեշտ, եւ, միեւնույն ժամանակ, դժվար երեւույթ է, որովհետեւ պետք է ամեն ինչ մատուցես այնպես, որ բոլորի սրտով լինի: Ուրախ եմ, որ թե ես, թե Ավետը, թե Սիրուշոն մեր համատեղ աշխատանքից գոհ ենք մնացել:
-Մեր ֆոտոշարքում ներկայանում ես շղթայված: Սա առաջին դեպքը չէ, քանի որ բեմում էլի ես եղել կապանքներով. Հիշենք, օրինակ` «Եվրատեսիլ 2006»-ը: Իսկ իրական կյանքում քեզ երբեւէ անելանելի իրավիճակում կամ շղթայված զգացե՞լ ես:
-Այո, 2006 թ-ի «Եվրատեսիլի» իմ բեմադրության ժամանակ եւս կապված էի: Բայց իրական կյանքում երբեւիցե շղթայված կամ կապված չեմ լինում: Ես ազատ մարդ եմ եւ կյանքում միշտ էլ ձգտել եմ լինել ազատ եւ անկախ, որովհետեւ չեմ սիրում որեւէ կախում ունենալ երեւույթներից կամ մարդկանցից: Ես միշտ ընտրում եմ ամենադժվար ճանապարհը: Երբ մարդիկ լինում են շղթայված, այսինքն` մեկից կախված, կողքի մարդկանց փորձը ցույց է տալիս, որ ավելի հեշտ են հասնում իրենց ուզածին, բայց ես ի սկզբանե որոշել եմ ինքս լինել իմ որոշումների տերը:
-Անդրե, դու այն երգիչներից ես, ում մասին միշտ խոսում են, ում հաճախ քննադատում են համարձակ քայլերի համար: Ինչպե՞ս ես վերաբերվում քո անվան շուրջ պտտվող բամբասանքներին: Արդյոք կարողանո՞ւմ ես աչքերդ եւ ականջներդ փակել նման երեւույթների առաջ:
-Ես ոչ միայն կարողանում եմ աչքերս եւ ականջներս փակել, այլեւ կարողանում եմ բերանս էլ փակել, որովհետեւ ես չեմ սիրում արձագանքել այդ բամբասանքներին: Շատերը միգուցե մտածեն, թե ես խուսափում եմ այդ ամենին ինչ-որ կերպ պատասխանելուց: Ոչ, պարզապես, ես որեւէ բան բացատրելու կամ հակառակը ապացուցելու կարիք չունեմ: Երբ դու հակառակն ես սկսում ապացուցել, ուրեմն փորձում ես արդարանալ: Բացի այդ` իմ պարագայում նորմալ է, երբ քննարկում են ինձ, քանի որ ես ընտրել եմ այս ուղին եւ այս ճանապարհն ի սկզբանե ինձ համար սկսվել է այդպես` մարդիկ խոսում էին, հետաքրքրվում: Ես կարծում էի, թե կգա ժամանակ, երբ իմ մասին խոսակցություններն այդքան էլ հետաքրքիր չեն լինի, որովհետեւ միշտ հայտնվում են նոր դեմքեր, բայց փորձը ցույց է տալիս, որ մինչ այսօր խոսում են, հետաքրքրվում են եւ դա ինձ համար ոչ թե տխրելու, այլ ուրախանալու փաստ է:
-Քո մասին հնչած վերջին բամբասանքներից էլ ԱՄՆ-ում նշանադրվելուդ մասին խոսակցություններն էին: Մարդկանց շփոթմունքի մեջ էին գցել որոշ լուսանկարներ: Ինչպե՞ս կմեկնաբանես այդ ամենը:
-Ես երբեք սոցիալական ցանցերում չեմ տարածում անձնական բնույթի լուսանկարներ եւ չգիտեմ էլ, թե ինչու այդ լուսանկարները դարձան խոսակցության պատճառ: Իմ հանդիսատեսը գիտի, որ չեմ սիրել եւ չեմ սիրում քննարկել իմ անձնական կյանքը: Ես փորձում եմ մարդկանց ներկայանալ իմ ստեղծագործական նորություններով եւ աշխատանքներով եւ ցանկանում եմ հենց գործունեությանս միջոցով պահպանել հետաքրքրությունս, ինչը դատելով մարդկանց անձագանքներից` ինձ մոտ ստացվում է: Դրա համար շատ ուրախ եմ: Իսկ ինչ վերաբերում է անձնական կյանքիս, արդեն նշել եմ եւ եւս մեկ անգամ սիրով կնշեմ, որ անցած տարին, իրոք, վերելեքներով լի էր ինձ համար:
1976 թվականի հուլիսի 28-ին Չինաստանի Թանշան քաղաքի մոտ տեղի ունեցավ շուրջ 8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ, որի ժամանակ զոհ դարձավ պաշտոնական տվյալներով՝ 242 419 մարդ։
secrets-world.com-ը գրում է՝ Չինաստանի բժիշկները այդ ժամանակ կենդանի մնացածների շրջանում հետազոտություն անցկացրին, պարզելու, թե փրկվածները մահվան հետ բախում ունենալիս ինչ են զգացել։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Հանրածանոթ բժշկություն» հանդեսում։
Բժիշկների հետազոտությունների համաձայն՝ երկրաշարժից փրկվածների մեծ մասը, ովքեր փլատակների տակ էին մնացել, պատմել են, որ մահվան հետ բախվելիս վախ չեն զգացել, այլ հակառակը, գիտակցությունը ավելի արթուն, խաղաղ և անվրդով է եղել։
Նման վտանգավոր իրավիճակում փրկվածները խուճապի չեն մատնվել, ոմանք անգամ երջանիկ են իրենց զգացել․ իրադարձությունները, որոնք կատարվել են իրենց կյանքում ֆիլմի կադրի պես անցել է աչքի առջևով, և տեսարանները հիմնականում դրական են եղել։
Մանկությունից մնացած զվարճալի հիշողություններ, հարսանեկան արարողություններ, աշխատանքի վայրում հաջողության հասնելու կամ պարգևատրման պահեր և այլ տեսարաններ են եղել․․․
Փրկվածների գրեթե կեսը այնպիսի զգացողություն է ունեցել, ասես հոգին լքում է մարմինը։ Նրանք կարծել են՝ կորցրել են մտածելու ունակությունը։ Մարդկանց մի զանգվածն էլ տարօրինակ զգացողություն է ունեցել՝ ասես ինչ որ խողովակի ներսում են և առաջ են սլանում, լսվել են բղավոցներ, իսկ երբ հասել են խողովակի ծայրին, նրանց թվացել է՝ ուր որ է լույս կերևա։
Շատ քիչ զանգված մահվան հետ բախվելով ուրվականներ է տեսել, որոնց մեծամասնությունը վաղուց մահացած բարեկամներն են եղել։
Երկրաշարժից փրկվածներից հարցաքննվել է մոտավորապես 80 մարդ, և այս հետազոտությունը համարվում է ամենաընդգրկունը նմանատիպ հետազոտությունների մեջ։ Բժիշկները նշել են նաև, որ փրկվածների մեծ մասը մահվան այդ զգացողությունները կյանքի ընթացքում երբեք չեն մոռացել։
26-ամյա Քիմ Տուչչին այժմ հղիության 29-րդ շաբաթում է եւ ստիպված է օրական 6000 կկալ օգտագործել` երեք անգամ շատ, քան միջին վիճակագրական կինը: Քիմի հղիությունը սովորական չէ. նա կրծքի տակ 5 երեխայի է կրում:
Քիմը, որն արդեն երկու դուստր ունի, հղիացել է բնական եղանակով եւ ծայրաստիճան զարմացել է` իմանալով, որ ոչ թե մեկ եւ ոչ էլ նույնիսկ երկու, այլ… հինգ երեխայի է սպասում` չորս աղջիկ եւ մեկ տղա:
Սկզբում բժիշկները կարծում էին, թե Քիմը երկվորյակ կունենա, եւ նա շատ էր ուրախացել այդ լուրից: Սակայն գերձայնային հետազոտության հաջորդ պրոցեդուրայի ընթացքում մասնագետները հինգ սրտի խփոց լսեցին, իսկ դրանից հետո կարողացան էկրանին հինգ երեխա տեսնել: Զարմացած Քիմն անմիջախես կանչեց ամուսնուն, որը, կաբինետ մտնելով, չհավատաց իր լսած լուրին: Բայց հետո ոգեւորված ասաց. «Գլուխ կհանենք»:
Այժմ Քիմը ստիպված է սննդի հսկայական քանակություն ուտել, որպեսզի բոլոր հինգ երեխան կարողանան ստանալ իրենց զարգացման համար անհրաժեշտ սննդանյութերը: Բացի այդ, Քիմին բավականին դժվար է քայլելը. նրան տանջում են ցավերը, սրտխառնոցը, իսկ գիշերները նա ստիպված է լինում 12 անգամ զուգարան գնալ: Այդ եւ այլ բարդությունների մասին, որոնց նա ստիպված է եղել բախվել, Քիմը գրում է իր առցանց բլոգում, որն արդեն 123 000 բաժանորդ ունի:
«Ամեն օր ինձ ավելի դժվար է դիմանալ ցավին. ամբողջ մարմինս ցավում է, իսկ քնելն ինձ համար շատ ցավոտ է, խոստովանել է Քիմը: Նույնիսկ բարձերը չեն կարող նորմալ պահել իմ փորն ու թիկունքը: Երբեմն դա ինձ այնքան է վշտացնում, որ ուզում եմ ուղղակի ձեռքերս ծալել ու հանձնվել: Մարմնիս վրա հսկայական քանակությամբ ձգված տեղեր են հայտնվել, շատ դժվար է հաշտվել մարմնիդ նման փոփոխությունների հետ: Ճիշտ է, իմ ամուսինն ինձ երբեմն հիշեցնում է, որ ես այդ ձգված տեղերը պիտի հպարտությամբ «կրեմ», չէ՞ որ դրանք ցույց են տալիս, թե իմ մարմինն ինչի է ընդունակ»:
Լուսանկարիչ Էրին Էլիզբեթը Քիմի համար ֆոտոսեսիա է կազմակերպել, երբ նա հղիության 24-րդ շաբաթում էր: Այդ լուսանկարները (որոնցից մի քանիսը ստորեւ ներկայացված են) մեծ ուշադրության են արժանացել:
-Սիրելինե՛ր, ասում եմ ձեզ. մի՛ վախեցեք նրանցից, որոնք մարմինն են սպանում և ապա ուրիշ բան անել չեն կարող։ Ասեմ, թե ումի՛ց պետք է վախենաք։ Վախեցե՛ք Աստծուց, որ սպանելուց հետո իշխանություն ունի դժոխք գցելու։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցե՛ք նրանից։ Հինգ ճնճղուկի արժեքը մի՞թե տասը դահեկան չէ. և սակայն նրանցից ոչ մեկը մոռացված չէ Աստծու կողմից։ Գալով ձեզ՝ ձեր գլխի յուրաքանչյուր մազն անգամ հաշվված է։ Հետևաբար, մի՛ վախեցեք, որովհետև դուք բոլոր ճնճղուկներից ավելի արժեք ունեք Աստծու աչքին։
-Եվ ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ դավանի, թե հետևում է ինձ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի դավանի իբրև իրեն հետևորդի՝ Աստծու հրեշտակների առաջ։
(Ղուկասի ավետարան 12:4-8)
Էլ ի՛նչ շարունակեմ. ժամանակս բավական չի լինի, որ պատմեմ Գեդեոնի,
Բարակի, Սամսոնի, Հեփթայեի, Դավթի ու Սամվելի և մյուս մարգարեների մասին, որոնք իրենց հավատով պարտության մատնեցին թագավորներին, արդարություն գործեցին և տիրացան Աստծու խոստումներին։ Նրանք փակեցին առյուծների բերանները, հանգցրին կրակի զորությունը և ազատվեցին սրի բերանից։ Իրենց տկարության մեջ զորացան Աստծով, անպարտելի դարձան պատերազմում և ընկճեցին օտարների բանակները։
Կանայք հավատո՛վ տեսան իրենց մեռելների հարությունը։ Շատերը տանջանքի մեջ մեռան՝ մերժելով ազատությունը, որպեսզի հարություն առնեն լավագույն մի կյանքի համար։ Ուրիշները ենթարկվեցին նախատինքների ու ծեծի, շղթաների ու բանտերի համն առան։ Քարկոծվեցին, սղոցվեցին, փորձությունների մատնվեցին, սպանվեցին սրով, շրջեցին ոչխարի կամ այծի մորթիներով՝ զրկանք, հալածանք ու չարչարանք կրելով, թափառական կյանքով ապրելով անապատում կամ լեռների վրա, քարայրերում կամ խոռոչներում։ Արդարև, աշխարհը արժանի չէր այդ մարդկանց։
Սրանք ամենքը, իրենց հավատով վկայված լինելով հանդերձ, չստացան Աստծու խոստումը, որովհետև Աստված, մեզ համար մի ավելի լավ բան նախատեսած լինելով, չուզեց, որ նրանք առանց մեզ հասնեն խոստումի իրականացմանը։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 11:32-40)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ցուցանմուշներ սովետական «Առևտարկան բառարանից» 1956-1961 թվականների, որն արված է այդ ժամանակների համար տիպիկ ոճով: Այս ոճը հանդիպում է խորհրդային մուլտերում ու ֆիլմերում, ինչպես նաև մեծ ցուցանակների տեսքով:
Այսպիսին պետք է լիներ խորհրդային մարդու սառնարանը` կոնֆետներ, պաղպաղակ, մեղր, մարմելադ, արևելյան քաղցրավենիքներ, սև խավիար:
ԿՈՆՖԵՏՆԵՐ ՈՒ ՊԱՂՊԱՂԱԿ
hayeli.blogspot.am
https://www.youtube.com/watch?list=PL_Saql8CN-3A7S6f3h5JR-0Wxh0lTn9G0&v=gLHoeAGeW_k
Տեսանյութը` Ero-Mix channel յութուբյան էջից
Blognews.am-ը գրում է.
Երգչուհի Լիլիուն երեկ անակնալ կերպով ամուսնացել է, այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում.«Իմ հավատարիմ երկրպագուներ, իմ աշխատանքը սիրող ու գնահատող մարդիկ… Գիտեք՝ ինչքան կարևոր է ինձ համար ձեր սերն ու գնահատականը, առանց որի ես պարզապես չէի լինի։ Բայց որքան էլ մենք նվիրվենք մեր աշխատանքին, գալիս է ի վերջո այն պահը, երբ ընտանիք կազմելը դառնում է առաջնային կարևորություն։ Ես երջանիկ եմ ու վերջապես կարող եմ ասել՝ «Հանդիպել է սիրտս, հանդիպել է, նա իր կեսին գտել է…»։ Բոլոր միայնակ սրտերին մաղթում եմ զգալ ամուսնական երջանկությունը։ Սիրեք և երջանիկ եղեք»: Ամուսնության բացառիկ անդրադարձը վստահել են BlogNews.am-ին:
Երգչուհու մենեջեր Լիլինան պատմեց, որ Լիլուի ամուսինը ֆրասնիահայ է. « Նա բնակվում է Ֆրանսիայում, բայց ժամանակ առ ժամանակ պարտադիր գալիս է Հայաստան: Նա չկա սոցցանցերում, նախ շատ զբաղված է և չի հետաքրքվում վիրտուալ կյանքով»:
Լիլինան նաև նշեց, որ որպես այդպիսին մեծ հարսանիք չի եղել. «Եղել է փոքրիկ հավաքույթ, որտեղ ներկա են եղել միայն հարազատները»:
Մեր այն հարցին, թե որտեղ է բնակվելու զույգը Լիլինան նշեց. «Քանի որ Լիլուն շատ է սիրում իր երկիրը, նախընտրում է ապրել հայրենիքում, նաև հայրենիք վերադարձնել ամուսնուն, բայց ամեն ինչ առջևում է: Նրանք դեռ համատեղում են իրենց աշխատանքը, ցավոք սրտի այսօր շատերն են օտար երկրում բնակվում»:
Խոսելով նոր ստեղծագործական աշխատանքների մասին` Լիլինան նշեց, որ երգչուհին հիմա աշխատում է նոր երգերի վրա, շուտով իր հանդիսատեսին կներկայացնի նոր երգ և տեսահոլովակ:
BlogNews.am-ը շնորհավորում է զույգին և հարատև երջանկություն մաղթում
Սովորաբար գնչուների հարսանիքները տևում են 2-3 օր:
Ծնողների նախնական պայմանավորվածության համաձայն՝ երեխաներին դեռ վաղ տարիքում այսպես կոչված՝ խոսկապ անելու ավանդույթը լայնորեն տարածում ունի գնչուական համայնքներում: Նման պայմանավորվածությունը խստորեն պահպանվում է, իսկ երբեմն ծնողների երկուստեք համաձայնությամբ աղջկան ամուսնու ընտանիքին են հանձնում 9-ից 10 տարեկանում, նա ապրում է փեսայի տանը մինչև 13-ից 15 տարեկանը լրանալը, ապա հարսանիք են անում:
Գնչուների մոտ կա հարսնացու փոխանակելու սովորույթ, երբ մեկ ընտանիք իր աղջկա կնության է տալիս մեկ այլ ընտանիքի, ու նույն ընտանիքից իրեն հարսնացու բերում: Նրանց մոտ տարածված է նաև հարսնացու փախցնելը:
Նորապսակների ննջարանում երբեմն կարող են նաև ծեր կանայք մնալ:
Գնչուների ընտանիքում խիստ պարտադիր է հարսի կուսությունը: Նրանց հարսանիքը նման է թատերականացված ներկայացման: Հարսանեկան արարողության ժամանակ նորապսակներին հանդիսավորությամբ, երգ ու պարով ուղեկցում են տան առանձնացված բաժին: Որոշ ժամանակ անց նույն հանդիսավորությամբ դիմավորում են նրանց. որպես աղջկա անմեղության նշան` հյուրերի կրծքին կարմիր ծաղիկներ են ամրացվում, իսկ նորապսակների գլխավերևում բացում են ամուսնական սավանը, որպեսզի հյուրերը համոզվեն հարսի կուսության հարցում: Այս ամենից հետո աղջիկը նոր զգեստ է հագնում, և նրա գլխին գլխաշոր են կապում:
Ըստ գնչուական ավանդույթի` հարսանեկան հացի պատրաստմանը մասնակցում են միայն այն կանայք, որոնց ամուսնական կյանքը հաջողված է(հետաքրքիր է` ինչ չափանիշով է որոշվում այդ «հաջողվածությունը»):
Եթե հարսնացուն կույս է, հյուրերը նրանց նվերներ են տալիս, իսկ եթե ոչ, ապա նրա ընտանիքը փոխհատուցում է ծախսերը:
Այն բանից հետո, երբ նորապսակները ննջասենյակից վերադառնում են, աղջիկը հագնում է ամուսնացած կնոջ զգեստ՝ գլխին գլխաշոր, շրջազգեստին՝ գոգնոց:
https://www.youtube.com/watch?v=D-JEwVNTKKM