29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղամիջոցների վարչությունը հաստատել է մասնագետների կողմից ստեղծված նոր դեղամիջոցը, որը նախատեսված է ժառանգական կուրությունը բուժելու համար ու համարվում է աշխարհում ամենաթանկ դեղամիջոցներից մեկը:
Ինչպես նշում է Oddity Central-ը, Luxturna կոչվող դեղամիջոցն արժե 850.000 դոլար: Սա նշանակում է, որ միջին վիճակագրական հիվանդները հնարավորություն չեն ունենա գնելու այն:
Դեղամիջոցի արտադրությամբ զբաղվում է Spark Therapeutics ընկերությունը, որն ի սկզբանե մտադիր էր այն վաճառել 1 մլն դոլարով, սակայն ստիպված է եղել իջեցնել գինն առողջապահական ոլորտի ապահովագրական ընկերությունների բողոքից հետո:
Աղբյուրը մանրամասնում է, որ գենային թերապիայի սկզբունքով գործող դեղամիջոցն օգնում է զգալի բարելավել ժառանգական կուրության ախտանիշն ունեցողների տեսողությունը:
Luxturna-ն կյանքի ընթացքում ներարկվում է մեկ անգամ՝ աջ և ձախ աչքի համար առանձին-առանձին ամպուլաներով: Դեղամիջոցը հատուկ վիրուսի միջոցով փոխարինող գենը հասցնում է հիվանդի ծիածանաթաղանթ:
Քեմալը 1920թ-ի ապրիլի 26-ին Լենինին գրած նամակում պարզապես առաջարկում էր բաժանել Անդրկովկասը, ընդ որում՝ Վրաստանն ու Ադրբեջանը նախատեսում էր թողնել Ռուսաստանին, իսկ Հայաստանը հոշոտել միայնակ: Միաժամանակ, «իմպերիալիզմի» դեմ պայքար մղելու պատրվակով Քեմալը խնդրում էր Լենինից զենք, պարեն, դեղորայք, ռազմաինժենարական նյութեր՝ 5 մլն լիրա ոսկի ընդհանուր արժողությամբ:
Մոսկվա ուղարկվեց Թուրքական պաշտոնական պատվիրակություն, որը 1920թ-ի օգոստոսի 14-ին ընդունվեց Լենինի կողմից: Ինչպես նշում է իր հուշերում Ալի Ֆուադ Ջեբեսոյը, «մեր ներկայացուցիչները, երբ հիշեցրել են, որ հայերի աղմկարարույթունը խիստ շատ է և տևականորեն իրենց անմեղության մասին խոսելուն հակառակ, կարծվածին չափ անմեղ չեն, Լենինն ասել է. «Այո, ճիշտ է, սակայն կասկած չկա, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը շատ մոտ ժամանակ պետք է ստանան մեր ցանկացած ձևը»»:
Թուրքական պատվիրակության նախագահ Բեքիր Սամիր բեյը, ամփոփելով իր տպավորություններն այդ հանդիպումից, ընդգծում էր. «Լենինը շատ համակրելի դիմագծերով, շատ բացսիրտ մի անձնավորություն գտանք, մեզ և իսլամական աշխարհի հանդեպ շատ բարյացակամ նկատեցինք»: Բեքիր Սամի բեյի նշած «բարյացակամության» ակնառու ապացույցն էր 1920թ-ի օգոստոսի 24-ին Մոսկվայում ստորագրված թուրք-բոլշևիկյան դաշնագրի նախագիծը և Լենինի համաձայնույթունը ՀՀ վրա հարձակում սկսելու մասին:
Սանասար Կարապետյան. Ֆեյսբուք
Հիսուս ասում է.
-Ով իր խաչը չի վերցնում ու ինձ չի հետևում, արժանի չէ ինձ: Ով որ իր կյանքը իրեն է պահում, պիտի կորցնի այն, և ով որ իր կյանքը կորցնում է ինձ համար, պիտի գտնի այն:
Ով ընդունում է ձեզ, ընդունած կլինի ինձ, և ով ի՛նձ է ընդունում, ընդունած կլինի ինձ ուղարկողին: Ով ընդունում է մարգարեին՝ իբրև մարգարե, մարգարեի հատուկ վարձ կստանա: Ով ընդունում է արդարին՝ իբրև արդարի, արդարի վարձ կստանա: Եվ ով այս փոքրիկներից մեկին նույնիսկ մի բաժակ սառը ջուր տա խմելու որպես իմ աշակերտի, վստա՛հ եղեք, որ իր վարձը չի կորցնի:
(Մատթեոսի ավետարան 10:38-42)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Bestinfo.Am-ը ներկայացնում է՝ Թուրքիայում հայտնաբերվել է ավելի քան 1500 տարի առաջ գրված Աստվածաշունչ։ Գիրքն անհանգստություն է առաջացրել Վատիկանում, որովհետև պարունակում է Բարնաբայի ավետարանը։ Բարնաբան Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկն էր և ճամփորդում էր Պողոս առաքյալի հետ։
Հին մագաղաթը «կրկնակի» հայտնաբերվել է Անկարայի արդարադատության պալատի պահեստում։ Մագաղաթը փոխանցվելու է Անկարայի ազգագրության թանգարան։ Մագաղաթի կաշվեպատ էջերին ասորերեն ոսկե տառերով գրություն կա։
Հին կտակարանի այս ցանկը թուրքական իշխանությունների մոտ հայտնվեց, երբ 2000 թվականին Միջերկրական ծովի թուրքական ափին իրակացված հատուկ գործողության ժամանակ մասունքը բռնագրավվեց մաքսանենգներից։ Հանցախմբին անիտիկվար իրերի մաքսանենգության մեղադրանք ներկայացվեց։ Դատավարության ընթացքում հայտնի դարձավ, որ գիրքը շուրջ 2000 տարեկան է։ Թուրքական իշխանություններն Աստվածաշունչը մշակութային սեփականություն են հայտարարել՝ մագաղաթին շնորհելով թանգարանային արժեքի կարգավիճակ։
Այս տարիների ընթացքում փորձագետներն իրարամերժ կարծիք են արտահայտել ձեռագրի ծագման և նրա իսկության վերաբերյալ։ Կան նաև այլ ոլորտներ, որոնք անհանգստացնում են մասնագետներին․ գտածոյի պատճենների առկայությունը, և արդյո՞ք դրանք Թուրքիայի սահմաններից դուրս են բերվել։
Կրոնական իշխանությունները պնդում են, թե տեքստից հետևում է, որ Հիսուսը չի խաչվել, չի եղել Աստծու որդին, բայց մարգարե էր, իսկ Պողոսն «ինքնակոչ» էր։ Գրքում նաև ասվում է, որ Հիսուսը երկինք է համբարձվել առանց խաչվելու, իսկ նրա փոխարեն խաչվել է Հուդա Իսկարիովտացին։ Տեքստը նաև նախագուշակում է մահմեդական վերջին մարգարեի գալուստը, ինչը դեռևս չի կատարվել։
Վատիկանն անհանգստություն է հայտնել գտածոյի վերաբերյալ և թուրքական իշխանություուններին խնդրել է կաթոլիկ փորձագետների հետ գնահատել գրքի բովանդակությունը։ Համարվում է, որ Նիկեայի տիեզերական ժողովում կաթոլիկ եկեղեցին գրաքննության է ենթարկել Աստվածաշնչի մաս կազմող Ավետարանները՝ հեռացնելով, հնարավոր է, նաև Բարնաբայի Ավետարանը։ Հնագույն ձեռագրի պատճենը 40 միլիոն թուրքական լիրա (28 միլիոն դոլար) է գնահատվում։
bestinfo.am
Հրեաների Զատիկը մոտ էր, և Հիսուս Երուսաղեմ գնաց: Տաճարում տեսավ արջառ, ոչխար և աղավնի վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին սեղանների հետևում: Պարանից նա մի խարազան շինեց և սկսեց տաճարից դուրս հանել բոլորին՝ իրենց ոչխարներով և արջառներով հանդերձ. լումայափոխների պղնձադրամները ցիրուցան արեց և շուռ տվեց նրանց սեղանները: Իսկ աղավնեվաճառներին ասաց.
-Վերցրե՛ք դրանք այստեղից և իմ Հոր տունը վաճառատան մի՛ վերածեք:
(Հովհաննեսի ավետարան 2:13-16)
Երբ տղամարդիկ աղոթքի կանգնեն, Աստծուն բարձրացրած իրենց ձեռքերը թող լեցուն լինեն արդար գործերով և ոչ թե վրեժխնդրությամբ ու անիրավությամբ:
Կանայք իրենք իրենց թող զարդարեն խոնարհության զարդերով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ, զարդարվեն ոչ թե մազերի հարդարանքով կամ ոսկեղենով, մարգարիտներով կամ թանկ զգեստներով, այլ բարի գործերով, ինչպես վայել է այն կանանց, որ հանձն են առել ապրել աստվածապաշտությամբ:
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 2:8-10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ճոխ է նախապատրաստվել 3-րդ երեխային լույս աշխարհ գալուն: Բրիտանական The Daily Mail պարբերականը ներկայացրել է, թե ինչ թանկարժեք իրեր է նա գնել: Ընդհանուր առմամբ աստղը մոտ 550 հազար դոլար է ծախսել երեխայի սենյակը կահավորելու համար:
Քիմը 96 հազար դոլար արժողությամբ Suommo Dodo ապրանքանիշի ծծակ է գնել:
Steiff Louis Vuitton ապրանքանիշի խաղալիք արջուկի համար 170 հազար դոլար է վճարել:
Swarovski քարերով խաղալիք ձին գնել է 137 հազար դոլարով:
Dolce Notte-ից մանկական կահույքը՝ այդ թվում օրորոցն արժեցել է 40 հազար դոլար:
Քիմի 3-րդ երեխան ծնվել է հունվարի 15-ին: Քարդաշյանները դիմել են փոխնակ մոր օգնությանը, քանի որ առաջին 2 հղիությունների ընթացքում Քիմը դժվարություներ է ունեցել, եւ բժիշկները խորհուրդ չեն տվել նորից հղիանալ: Նրանք հայտնել են, որ փոխնակ մորը 45 հազար դոլար են վճարելու: Խոսակցություններ կան, թե փոխնակ մայրն իրականում եղել է ոչ թե աֆրոամերիկացի կին, ինչպես ընտանիքը նախապես ասել էր, այլ Քիմի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները:
Քիմի եւ ռեպեր Քանյե Ուեստի ավագ դուստրը՝ Նորթը, 4, իսկ որդին՝ Սեինթը, 2 տարեկան է:
wnews.am Զարդերը հաճախ խոսում են ոչ միայն նրա նրբաճաշակության եւ ոճի մասին, այլ նաեւ կարող են որոշակիորեն նկարագրել նրա բնավորությունը։
Օրինակ՝ առանց քարերի ոսկյա, փոքրիկ ականջողերը կրում են այն կանայք, ովքեր կախում ունեն հասարակության կարծիքից եւ շատ զգացմունքային են։ Փոքրիկ քարով ականջողեր կրողը կոկետուհի է, գրավիչ։ Մեծ ոսկյա ականջողերը խոսում են կնոջ ինքնավստահության, ցանկացած հարցի շուրջ իր հստակ դիրքորոշումն ունենալու մասին։
Մեծ մատանի կրող կանայք վճռական են, իշխող։ Եթե կինը նախընտրում է ոչ մեծ քարով ոսկյա մատանի, ապա նա զգացմունքային է եւ ձգտում է հարմոնիայի։ Որքան մատանու քարի գույնը բաց է, այնքան նա բաց հոգի ունի։
Բարակ ոսկյա շղթաները, որպես կանոն, կրում են զուսպ, հանգիստ կանայք։ Եթե բարակ շղթան խոշոր կախազարդով է, ապա նա բարձր կարծիք ունի իր մասին։
Ինչպիսի զարդեր են նախընտրում առաջին տիկնայք, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյան.
Ռիտա Սարգսյանը տարիներ առաջ «Հայաստանի գանձերը» ցուցահանդեսին յուրահատուկ զարդեր էր կրում. բացառիկ զարդերը ստեղծված են ծովաշուշանների աստղաձև քարացած մնացորդներով, որոնք հայտնաբերվել են Հայկական լեռնաշխարհում (գյուղ Աստղաշեն, Արցախ) Յուրյան ուշ դարաշրջանի նստվածքներում: Դրանք ցողունների մասնիկներն են, դասվում են Pentacrinus Blumenbuch սեռին, և 165-145 մլն տարվա պատմություն ունեն…
Ռիտա Սարգսյանին հաճախ ենք տեսնում հետաքրքիր եւ նրբաճաշակ բրոշներով, որոնք ամբողջացնում են նրա էլեգանտ կերպարը.
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփ.
Մելանիա Թրամփի զարդերի հավաքածուն ավանդական ոճում է. նրա զարդերը ժամանակից դուրս են եւ արդիական կարող են լինել անգամ քսան տարի անց։
Ամուսնու երդմնակալության արարողությանն ընտրված Ralph Lauren-ի ականջողերը, միանշանակ, կմնան նորաձեւության պատմության մեջ։
Առօրյայում ԱՄՆ առաջին տիկինը նախընտրում է կրել ոսկյա ապարանջաններ.
Մելանիա Թրամփն անտարբեր է շղթաների հանդեպ, իսկ ահա ականջողերը նրա սիրելի զարդերից են։ Հաճախ դրանք մեծ են, փայլուն, թափանցիկ ադամանդյա քարերով։
Ուկրաինայի առաջին տիկին Մարինա Պորոշենկոն նախընտրում է կրել բնական, թանկարժեք քարերից պատրաստված զարդեր՝ մարգարիտներ, կորալներ, բալամուտներ եւ այլն։
Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադը մեծ զարդերի սիրահար է.
Նրբաճաշակ օղերը Իսպանիայի թագուհի Լետիցիայի այցեքարտն են.
ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ԿՈՂՄՆ Է, Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ:
Եթե Աստված իր Որդուն իսկ չխնայեց, այլ նրան մինչև անգամ մահվան մատնեց մեզ համար, նրա հետ նաև ամեն բան չի՞ շնորհելու մեզ: Ո՞վ է , որ մեղադրելու է Աստծու ընտրյալներին: Ոչ ոք, քանի որ Աստված է, որ արդարացնում է: Կամ ո՞վ է դատապարտելու: Հիսուս Քրիստո՞ս, որ մեռավ մեզ համար, բայց մանավանդ հարություն առավ և այժմ Աստծու աջ կողմում է ու բարեխոսում է մեզ համար: Իհարկե, ո՛չ: Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, անձկությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը…
Բայց այս բոլորից շա~տ ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով սիրեց մեզ, որովհետև վստահ եմ, որ ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ներքին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:31-39)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Վարդենիսցի Աբո Մելիքյանի կնոջ ողբն ու սնկրտոցը երկու ամիս է, չի կտրվում: Թոռնիկի մարմինը նոյեմբերի 22-ին փակ դագաղով են բերել Մարտակերտի «Ինտերնատներ» կոչվող զորամասից:
«Իմ Սարգիս, իմ խեր, իմ Սարգիսը՝ մեղք, կներեք, որ սիրտս լիքն ա, չեմ հանգստանում, հունվարի 21-ին տուն էր գալու», — բացատրում է տատը ու հարյուր անգամ նույն բանն է պատմում՝ թե ոնց այն օրն իր տեղը չէր գտնում, «մտքերը չէին ամփոփվում», անգամ «Իչայի կինոն» չէր կարողնում նայել: «Գիշերը տենամ մեր հայաթի մեջ էնքան ժողովուրդ կա: Ասի՝ ի՞նչ ա եղել, որ էսթավուր լցվել ին, ինչ իմանայի, որ իմ տան ճրագն ա մարել»:
Ժամկետային զինծառայող, սակրավորների վաշտի շարքային Սարգիս Մելիքյանը, նույն վաշտի լեյտենանտ Գեղամ Զաքարյանն ու շարքային Սարգիս Աբրահամյանը զոհվել են նոյեմբերի 21-ին, ականի պայթյունի հետևանքով: Եւս մեկ զինծառայող՝ Նարեկ Հովեյանը, այդ նույն միջադեպի արդյունքում վիրավորվել է: Կորցրել է աչքը և առայժմ չի կարողանում խոսել: Զորամասում Սարգիսին Հսկա էին ասում՝ փարթամ էր, առողջ:
Բանակից առաջ ծնողները նրան կնքել էին, որ անփորձանք հետ գա: Բայց մնացին որդուն սպասող: Երրորդ կայազորային քննչական բաժնից թուղթ ստացան, մեջը՝ մեկ նախադասություն. «Մահվան պատճառը՝ ռազմական գործողություններից առաջացած վնասումներ»:
«Ես չեմ պատկերացնում, նա ոնց է մահացել, ինչ է եղել, նրա մարմինը չեմ տեսել, ու միշտ ինձ թվալու է՝ Սաքոս կգա», — կիսվում է Սաքոյի մայրը՝ Ռուզաննա Մելիքյանը: Նրա ամուսինը՝ Մհեր Մելիքյանը տեսել է որդու մարմինը՝ սրտի կողմը չկար, գլխի մի մասը այրված էր, ոտքը մարմնից անջատված:
Վերջին տարիներին Մելիքյան ամուսինները Մոսկվայում էին բնակվում: Սարգիսին էլ են ցանկացել «փախցնե»լ Ռուսաստան: Տղան չի համաձայնվել: «Գնամ, ծառայեմ, գամ, որ հանգիստ սրտով ազատ ապրեմ», — ասել է: «Հանգիստ սրտով ապրելուն» մնում էր երկու ամիս:
«Մենք ուզում ենք, որ փորձառու, բանիմաց մարդկանց ուղարկեն ական դնելու», — հուզված ասում է զոհվածի հորեղբոր կինը՝ Էվելինա Մելիքյանը: Նրա որդին էլ է բանակում: «Ես տղայիցս բանակից ոչ մի դժգոհություն չեմ լսել, մենք չենք զգացել, ոնց է անցել նրա ծառայության այս մեկ տարին, բայց Սարգիսի մահից հետո մի օրն ինձ տարի է թվում: Մենք որդի չենք տվել հայրենիքին, չենք վաճառել, որ որոշ գումարներ ստեղից — էնդեղից տան, կամ մի դրոշ աստղի հետ բերեն»:
Մելիքյանները ենթադրում են՝ սակրավորների մահվան պատճառը նրանց հրամանատարի անփորձությունն է եղել, այն, որ լեյտենանտը մի երկու ամիս առաջ էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտել և նրան վաղ էր ականապատման ուղարկելը:
Forrights.am-ին նրանք ցույց տվեցին Էջմիածնի ուսումնական զորամասում Սարգիսի ստացած վկայականն ու շնորհակալագիրը, բայց վստահ չեն, թե արդյոք ժամանակն էր նրան ուղարկել ականապատման աշխատանքների, վաղ չէ՞ր: Մենք կապվեցինք Էջմիածնի ուսումնական զորամասի հրամանատարի հետ, որտեղ պատրաստվում են սակրավորները, և հարցրեցինք, թե արդյո՞ք 6 ամսվա ուսումնառությունից հետո կարելի է շարքային սակրավորներին ուղարկել ականապատման աշխատանքների: Ստացանք հետևյալ պատասխանը.
«Ես չեմ տիրապետում կոնկրետ այս դեպքի մանրամասներին, չեմ մասնակցել ծառայողական քննությանը, չեմ կարող ասել, թե որքանով են պահպանվել անվտանգության կանոնները: Բայց եթե նա սակրավորի մասնագիտությունը ստացել է, վկայական ստացել է, քննություն է հանձնել, ապա միանշանակ իրավունք ունեին նրան ուղարկել նման աշխատանքների»: Իր անունը հրամանատարը հրաժարվեց նշել, որ «հանգուցյալի ծնողներին ավելորդ հուզմուքն չպատճառի»:
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների կազմակերպության փաստահավաքները արձանագրել են մեկ տասնյակ ականապայթյունային դեպքեր, որոնք 2017 թվականին հայկական բանակի զինծառայողների մահվան կամ վիրավորվելու պատճառ են եղել: Ի՞նչ ականներ են պայթել նոյեմբերի 21-ին, որոնք այսքան սարսափելի հետևանքներ են ունեցել; Հնարավո՞ր է, որ խոսքը հակատանկային ականների մասին է և ինչ՞ի հետ են կապված ականապատման աշխատանքների ակտիվացումը վերջին շրջանում ու նաև դժբախտ պատահարների ավելացումը: Գյուղերում լուրեր են պտտվում, որ պատրաստվում են հողեր հանձնել, դրա համար են ականապատում: Ի՞նչ վիճակում են վիրավորները:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց մեր հարցերին: «Վիրավորների ընդհանուր վիճակը նորմալ է, վերջերս եմ տեղեկացել նրանց առողջական վիճակին: Ինչ ականի վրա են պայթել, ես չեմ կարող ասել: Նրանք դրել են և հակատանկային, և հակահետևակային ականներ: Թե դրանցից որն է պայթել, միայն իրենք հստակ կարող են ասել: Ինչ վերաբերում է ակտիվ ականապատելուն՝ հողերի հանձնման խոսակցությունները բացարձակ ապուշություն են: Այո, ակտիվ ականապատում ենք, որովհետև այս պահին ունենք ավելի շատ ականներ ու պետք է շատ ական դրվի:
Երկրորդը՝ հիմա մենք ավելի ակտիվ գործողություններ ենք անում այն գոտիներում, որոնք մեր հիմնական վերահսկողությունից դուրս են, այպես կոչված դիվերսիոն և տանկավտանգ ուղղություններում: Այս պահին շատ ենք ականապատում, որովհետև մեր դիվերսիոն խմբերն էլ են ակտիվ գնում իրենց մոտ, գալիս: Այդ պայթյունները , որ անցյալ տարի շատացել էին, ավելի շատ իրենց տարածքների մոտ ական դնելու հետևանք էր, ինչը մեր հաջողությունն է: Բայց այս թեմայի շուրջ խոսակցություններ ծավալելը ցանկալի չէ»:
Պաշտպանության նախարարությունը կուրսանտների է ուղարկել Վարդենիս, Աբո Մելիքյանի տուն: Նրանք գնացել են Սարգիսին մեծարելու և ցավակցելու նրա ծնողներին, պապին ու տատին, հորեղբորը, քաղցրավենիք են տարել տուփերով և մի նամակ Վիգեն Սարգսյանի ստորագրությամբ: Նամակում շեշտված է, որ կուրսանտների այցելությունը կատարվում է «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում, ՀՀ նախագահի հովանու ներքո և երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
«Այն հավաստումն է, որ Սարգիսի գործը չի մոռացվել… իրականում մենք չենք կորցրել ձեր հարազատին, այլ գտել ենք նրան նոր հերոսական կերպարով», — գրված է կուրսանտների բերած նամակում:
Իսկ հունվարի 30-ին Մելիքյանները այլ հյուրերի են սպասում՝ Սարգիսի զորացրվող ծառայակիցներին, որոնք նրա շորերն ու անձնական իրերը Ղարաբաղից բերելու են տուն:
Հայաստանի տարածքում ամենատարբեր սրբեր ու սրբավայրեր կային՝ Սուրբ Հովհաննես, Թուխ Մանուկ եւ այլն: Սերո Խանզադյանն իր պատմվածքներից մեկում մի հետաքրքիր դրվագ է ներկայացնում՝ կապված հենց սրբավայրերի հետ: Անպտղությունը տարածված երեւույթ էր: Քանի բժշկությունն ամենատարբեր մեթոդներով չէր մտել այս ոլորտ, բոլորն անպտղության կամ, ինչպես ժողովրդի մեջ էր տարածված, չբերության մեջ մեղադրում էին կնոջը: Այդ կարծիքը չէին կիսում տատիկները, ովքեր հասկանում էին, որ խնդիրը կարող է եւ տղամարդուց հետ կապված լինել: Այս հարցը կարգավորելու համար հարսին տանում էին «սրբի դուռը», որպեսզի «սուրբն օրհներ», եւ հարսը հղիանար: Հարսին 3 օր շարունակ սոված էին պահում այդ նվիրագործ նպատակով, հյուծում: (Ի դեպ, այս մեթոդը Հին Հայաստանում կիրառվում էր նաեւ հղիության արհեստական ընդհատման համար. սովածությունը, հետո թունավոր խոտաբույսերի օգտագործումը, վերջում արգանդին հասցված հարվածն անում էին իրենց գործը. կինը կորցնում էր երեխային):
Հարսին 3 օր սոված պահելուց հետո նրան տալիս էին մեծ քանակությամբ գինի, ինչը բավարար էր նրան կամ մասամբ գիտակցությունը կորցնելու, կամ գոնե կիսաուշաթափ վիճակում հայտնվելու համար: Ըստ Սերո Խանզադյանի՝ հրավիրում էին գյուղի «ղոչ ջահելներից մեկին», ով հարսի հետ սեռական կապի մեջ էր մտնում: Արդյունքում, եթե հարսը հղիանում էր, գոհ էին մնում թե՛ հարսը, թե՛ ամուսինը, ում տղամարդկության վրա այլեւս ոչ ոք չէր կասկածում, թե՛ ղոչ ջահելը, ով բավարարվում էր սեռապես, եւ թե՛ Սուրբը, ում հեղինակությունը բարձրանում էր մինչեւ երկինք: Եթե հարսը չէր հղիանում, միշտ էլ կարելի էր կրկնել այս ամենը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.