29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Պատկերացրեք` փոքրիկ, նեղ սենյակ. պատին դրվեց ընդամենը մեկ հայելի, և միանգամից աչքին տեսանելիորեն ընդարձակվեց ու լուսավորվեց սենյակը: Սա նվազագույն լուծումն էր նվազագույն պայմաններում: Հիմա` բազմաթիվ լուծումներ ամենատարբեր պայմաններում: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»: Այս ընկերությունը ներկայանում է բարձրորակ ու բավական հետաքրքիր ապակյա ապրանքատեսակներով`ապակիներ, հայելիներ, ապակե կահույք, հուշանվերներ, ֆուրշետի համար սկուտեղներ և այլն:
Աշխատելով 2004 թվականից` արդեն 14 տարի «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ը կատարում է ապակու հետ կապված ցանկացած ծառայություն, իսկ դա իրականացնում է բավական բարձր որակով, բարձր ճաշակով, շատ տարբեր ու ինքնատիպ լուծումներով, անընդհատ նոր տարբերակներ առաջարկելով ու նոր մեթոդներ կիրառելով, ու միշտ` մատչելի գնով:
Ապակիներ. ընկերությունն առաջարկում է ապակիների լայն տեսականի` թափանցիկ, էքստրա թափանցիկ ապակիներ, գունավոր ապակիներ, ձևավոր, հայելապատ, ներկած ապակիներ: Մի խոսքով` հասարակ ապակիներից մինչև գեղարվեստական լուծումներով դեկորացիաներ ու կոնստրուկցիաներ, և ձեր հարմարավետ ու գեղեցիկ ինտերիերը պատրաստ է: Առավել ևս` «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ն առաջարկում է ապակու կորացում` ցանկացած ֆակտուրայի և գույնի, ցանկացած տրամագծով և կաղապարով: Այնպես որ` «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ի ապակիներով աշխատելիս դիզայների երևակայությունը կարող է ձգվել անսահման:
Հայելիներ. սա բոլորովին այլ աշխարհ է «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ում: Նախ դարձյալ` պարզ հալելիներից մինչև գեղեցիկ դեկորներ տան ցանկացած սենյակի կամ հատվածի համար: Հաշվի առնելով հայելու մոգական ազդեցությունը մարդու ներաշխարհի ու կոմֆորտի վրա` ընկերության մասնագետներին ստիպում է շատ հետաքրքիր աշխատանք կատարել ու յուրօրինակ տարբերակներ ստեղծել, որոնք նաև էսթետիկ մեծ բավականություն կպատճառեն: Կարող եք ընտրել ավազահարված, գեղեցիկ նախշերով կամ լուսավորվող տեսակները, եթե ուզում եք սենյակը ավելի լուսավոր ու հյուրընկալ դարձնել: Տարբերվող ճաշակը ստիպում է կանգ առնել դեկորատիվ հայելիների շուրջ: Ինտերիերի էլիտար և էլեգանտ ոճը կարող եք շատ լավ ապահովել հայլե սալիկներով… Պետք է պարզապես տեսնել և ընտրել:
Վիտրաժներ. ավելորդ է ասել, որ ինտերիերի շքեղությունը, նրբագեղությունը, կամ ցանկացած այլ գեղագիտական որակ լրացվում է վիտրաժների միջոցով: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ը հնարավորություն է տալիս օգտվել վիտրաժային անկրկնելի աշխատանքներից, որոնք դուրս են բերում ստանդարտ լուծումների սահմաններից: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ում առաջարկում են վիտրաժներ դռների, պատուհանների, միջնապատերի, առաստաղների, խոհանոցային կահույքի համար, ինչպես նաև վիտրաժե գմբեթներ, ջահեր: Գույներ, վառ տրամադրություն ու կենդանություն ձեր միջավայրում: Էլ ինչ է պետք ավելին: | ||
Ֆացետե դռներ. Ֆացետ կամ թեք տաշվածք` ապակու, հայելու եզրը հղկվում և փայլեցվում է համապատասխան անկյան տակ: Սա ապակու գեղարվեստական մշակման տարբերակներից մեկն է, որ սովորական ապակուն հաղորդում է կենդանի շունչ. ֆացետի կիրառման շնորհիվ ապակու շուրջ ստեղծվում է յուրահատուկ լուսային խաղ: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ն առաջարկում է ապակու գեղարվեստական մշակման ֆացետային տարբերակներ, որոնք դռներին կտան հետաքրքիր ու գեղարվեստական նուրբ լուծումներ: Սա իսկապես շատ հետաքրքիր ոճ է ստեղծում ինտերիերում, իսկ ընկերությունը բավական լայն տեսականի է ներկայացնում` ամենատարբեր նախասիրությունների համար:
Ֆուրշետի աքսեսուարներ. Թե ինչ նշանակություն կարող են ունենալ «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ում պատրաստված ֆուրշետային տակդիրները, շատ լավ կարող են հասկանալ ու գնահատել ֆուրշետներ կազմակերպող ընկերությունները կամ առանձին անհատներն ու առավել ևս` սեղանները ձևավորող մասնագետները: Այստեղ ընդունվում են ֆուրշետային տակդիրների անհատական պատվերներ` ձեր տրված չափսերով, նախընտրելի գույնով, հայելուց, ապակուց, օրգանական ապակուց և այլն: Ֆուրշետային տակդիրները կարող են լինել նաև մի քանի հարկանի, ինչը թույլ է տալիս մեծացնել օգտագործվող տարածքը` մատուցումը դարձնելով առավել արդյունավետ: Իսկ հատուկ ֆուրշետների համար պատրաստված հայլեպատ սեղանները ձեր աշխատանքին կտան ոչ ստանդարտ տեսք:
«ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ը կարող է բավական հետաքրքիր լինել նաև կահույք արտադրող ընկերություններին, քանի որ կահույքի համար ևս առաջարկվում են բարձրորակ լուծումներ:
Իսկ բոլոր դեպքերում ցուցաբերվում է համալիր մոտեցում պատվիրատուի առաջադրած խնդրին` մանրակրկիտ վերլուծելով ու լավագույն տարբերակը առաջարկելով նրան:
ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻՆ
Զորացե՛ք Տիրոջով և նրա ամենակարող զորությամբ։ Ձեզ վրա՛ առեք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք դեմ կանգնել Սատանայի հնարքներին, որովհետև մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների։
Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի երբ չար օրը գա, կարողանաք հետ մղել Չարի հարվածները և անեք ամեն ինչ՝ կանգուն մնալու համար։ Հետևաբար պատրա՛ստ եղեք, ամրապնդեցե՛ք ձեր մեջքը ճշմարտությամբ, հագե՛ք արդարությունը զրահի պես և խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը՝ կոշիկի նման։ Եվ այս բոլորի վրա՛ առեք հավատի վահանը, որպեսզի կարողանաք հանգցնել Չարի արձակած բոլոր մխացող նետերը։ Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը։
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 6:10-17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ընդհանրապես յուրաքանչյուր հանճարեղ մարդու անգամ բնական մահվան մեջ մարդիկ առեղծված կամ խորհրդավորություն են փնտրում, եթե չասենք, որ երբեմն էլ ընկնում են ծայրահեղությունների գիրկն ու այնտեղ քաշելու հետևողական փորձեր անում մյուսներին:
Պարույր Սևակի մահը սովորականներից չէր: Անգամ ընկերների, գրչակիցների և ժամանակակիցների հուշերում շատ զգուշորեն, ենթատեքստով պտտվում է պատահական ոչինչ չլինելու վարկածը: Ամեն դեպքում տարբեր լսարաններում դեռ կվիճեն նրա մեքենա քշել իմանալ- չիմանալու շուրջ, տաք քննարկումներ կլինեն զոքանչի հոգեհանգստի արարողությանը շտապելու, անգամ տաղանդավոր ու ստեղծագործող մարդկանց վարորդական իրավունք տալը պետականորեն արգելելու մասին:
Պարույր Սևակը մեծ մտածող էր, առաջ նայող մարդ, ով անգամ անկարևոր պաշտոնն օգտագործում էր այլոց համար: Նա Գրողների միության մինչ այդ եղած ղեկավար կազմից առաջինն էր, ում հաջողվեց գրելու համար նպաստավոր մթնոլորտ, հավաքատեղի ստեղծել, ընդամենը Միության տարածքում սրճարան բացելով՝ առանց պաթոսի, առանց ճոռոմաբանության և սովետահայ ընդհատակյա ինքնամաքառումների…
Ի՞նչ կլիներ, եթե նա շարունակեր ստեղծագործել ևս 20 տարի, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ թերևս կմեծանար… Իսկ ինչպես լինում է սովորաբար, ՍԵՐԸ երբեք չի ներվում: Գուցե վերջին հանգրվան այնուամենայնիվ կգտներ Կոմիտասի պանթեոնում, ի վերջո սիրտն էլ քննարկման առարկա չէր դառնա, հայրենի գյուղի հսկա քարն էլ ուխտատեղի, մեր լեզուն կհարստանար, մեր գրականությունը կշահեր… Հաստատ հեղափոխություն չէր անելու… Ծնունդդ շնորհավոր Պոետ!
Հիսուս ասում է իր աշակերտներին.
-Դարձյալ պատվիրում եմ ձեզ, սիրեցե՛ք միմյանց:
Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել:
Եթե այս աշխարհին պատկանած լինեիք, աշխարհը սիրած կլիներ ձեզ, որպես իրենից եղող մեկին: Բայց աշխարհը ձեզ ատում է, որովհետև ես ձեզ զատեցի այս աշխարհից, և դուք այլևս այս աշխարհին չեք պատկանում: Հիշեցե՛ք այն խոսքը, որ ասացի ձեզ, թե՝ «Ծառան իր տիրոջից ավելի մեծ չէ»: Եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն. եթե իմ խոսքերը գործադրեցին, ապա ձերն էլ կգործադրեն: Բայց այս բոլորը ձեզ պիտի անեն իմ անվան պատճառով, որովհետև չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկեց:
(Հովհաննեսի ավետարան 15:17-21)
Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք որևէ փորձություն… Անբնական մի՛ համարեք այն, այլ ընդունեցե՛ք որպես մասնակցություն Քրիստոսի չարչարանքներին և ուրախացե՛ք, որպեսզի երբ Քրիստոս հայտնվի փառքով, նույնպես ուրախանաք ցնծությամբ: Եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի եք, որովհետև նշանակում է, թե Աստծու փառավորող Հոգին հանգչում է ձեզ վրա: Իմ խոսքը նրանց մասին չէ, ովքեր չարչարվում են իբրև մարդասպան կամ գող, իբրև չարագործ կամ խառնակիչ: Բայց ով որ չարչարվում է քրիստոնյա լինելու պատճառով, թող չամաչի, այլ փառավորի Աստծուն իր այդ անվամբ:
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 4:12-16)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ասում են՝ քրեական հեղինակությունները ցանկացել են իրենց անցյալը «սպիտակ» ներկայացնել և հովանավորել են ֆիլմի նկարահանումներին
Ռուսական հայտնի «Բրիգադա» սերիալի և քրեական աշխարհի հետ կապի մասին լեգենդներ են շրջում: Դրանցից մեկի համաձայն սերիալի հովանավորներն օրենքով գողեր են եղել, իսկ նպատակը՝ քրեական աշխարհի դեմքերին դրական ներկայացնելը: Այդ կերպ քրեական հեղինակոությունները ցանկացել են իրենց անցյալը «սպիտակ» ներկայացնել:
Սերիալի ստեղծագործական թիմը չի հերքում, որ սցենարը գրելիս խորհրդակցել է հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ, բայց լուրերը, թե սերիալը պատվիրել են քրեական հեղինակությունները, իրականությանը չեն համապատասխանում: Ֆիլմի պրոդյուսեր Անատոլի Սիվուշովի խոսքով «ախպերությունը հավանել է ֆիլմը», քանի որ սերիալում դրական է ներկայացվել:
ՕՐԵԽՈՎՍԿԻՆԵՐԸ
Ֆիլմի գլխավոր հերոս Սաշա Բելովն ամենայն հավանականությամբ մարմնավորել է Ռուսաստանում 80-ականներին հայտնի Օրեխովսկայա անվանումով հանցավոր բանդայի հիմնադիր և պարագլուխ Սիլվեստերին: Ենթադրվում է, որ ֆիլմի սցենարիստները հենց նրա անձի հիման վրա են կերտել Ռուսաստանի գլխավոր կինո բանդիտի կերպարը:
Սիլվեստրի կենսագրության և «Բրիգադայի» սցենարի մեջ շատ ընդհանուր դրվագներ կարելի է գտնել: Սիլվեստրը, «Բրիգադայի» գլխավոր հերոսի պես զրոյից է սկսել, ֆիզիկապես եղել է շատ ուժեղ: Օրեխովսկայա բանդան հիմնականում հափշտակությամբ է զբաղվել, հենց այդպես էլ սկսեցին Բելովը, Ֆիլը, Կոսմոսը և Պչյոլան: Բանդայի պարագլխի բախտը չբերեց կարիերայի, էթնիկ հակամարտության, ԱՄՆ անհասկանալի ուղևորության հարցում, այդ ամենը նաև պատահեց Բելովի հետ: Բայց գլխավոր դրվագը, որը հաստատում է, որ Բելովը մարմնավորել է Սիլվեստրին, սերիալի վերջին սերիայում է:
1994 թվականի սեպտեմբերի 13-ի երեկոյան, ռադիո վերահսկվող սարքի օգնությամբ պայթեցվել է Սիլվեստրի մերսեդես մակնիշի մեքենան: Ռումբը մագնիսով ամրավցված է եղել մեքենայի թափքին: Սիլվեստրի հեռախոսը գտնվել է ավտոմեքենայից 11 մետր հեռավորության վրա, որով նա խոսել է պայթյունից տառացիորեն մի քանի վայրկյան առաջ:
Սիլվեստրի կենսագրության մեջ այդ օրը համարվում է նրա մահվան օրը, բայց իրականում այդ պայթյունը բեմադրված է եղել: Նրա մահվանից մի քանի տարի անց վկաները պնդել են, որ վերջինս կնոջ հետ ապրում է Իսրայելում: Սաշա Բելովը նույնպես բեմադրել էր իր մահը՝ պայթեցնելով ավտոմեքենան, իսկ դրանից հետո ընտանիքի հետ թաքնվեց արտասահմանում:
ԿԱԶԱՆՍԿԻՆԵՐԸ
«Բրիգադայի» հերոսներին նմանեցնում են նաև կազանյան «կինոպլյոնկա» խմբավորմանը: Այս խմբավորման պատմության մեջ «Բրիգադայից» հեռուստադիտողներին մի քանի ծանոթ դրվագներ կան՝ մասայական կռիվներ, շուկայի վրա հովանավորչություն և հափշտակում:
«Կինոպլյոնկան», Բելովի խմբավորման նման, սովորական փողոցային բանդայից վերածվել է հզոր քրեական խմբավորման: Երկու պարագլուխների՝ Տաշքենդի և Իլֆատեի վեճից հետո խմբավորումը պառակտվեց, բաժանվեց երկու թևի, և նրանց միջև դաժան պատերազմ սկսվեց, որի վերջում նրանցից մեկը մահացավ: Տաշքենդը, Բելովի ընկերների պես, մահացավ նրանցից մեկի դավաճանության պատճառով:
Աղբյուրը՝ NewMag.am
Հեռո՛ւ մնա հավատի ճշմարտությունը խեղաթյուրող դատարկ վեճերից, որոնք մարդկանց Աստծուց հետզհետե հեռացնելուն են ծառայում միայն: Այդպիսի խոսքերի թողած թույնը քաղցկեղի նման կրծում է մարդուն: Այդպիսի խեղաթյուրող վիճասերներ էին Հիմենեոսն ու Ֆիլետոսը, որոնք շեղվեցին ճշմարտությունից և քանդեցին շատերի հավատը՝ ասելով, թե մեռելների հարությունն արդեն իսկ տեղի է ունեցել: Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում: Դրա վրա գրված է. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավ գործերից»:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 2:15-19)
Ռուբեն աբեղա Զարգարյան
11 մլն դրամանոց ժամացույց, 30 հազար դոլարանոց ականջօղեր, շքեղ ավտոմեքենա եւ բնակարան. հայ պաշտոնյաների կանանցից ոմանք բավականին շռայլ են գնումների հարցում։ wnews.am-ը ներկայացնում է ամենաթանկարժեք գնումները, որոնք նրանք արել են 2016-2017թթ. ընթացքում։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կինը՝ Լուսինե Գալաջյանը, 2017-ին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ձեռք է բերել 10,117,500 դրամ արժողությամբ TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի ավտոմեքենա։
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, 2017-ին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ձեռք է բերել 11 մլն դրամ արժողությամբ ժամացույց։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կինը՝ Մանուշակ Երիցյանը, ձեռք է բերել 829,981,536 դրամի բաժնեմաս։
ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի կինը՝Անահիտ Սարգսյանը, ձեռք է բերել 5 մլ 833 հազար դրամի բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը։
ԱԺ պատգամավոր Արմեն Բաբայանի կինը՝Ամալյա Եվանգուլյանը, ձեռք է բերել 53,467,700 դրամ արժողությամբ բնակարան։
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ձեռք է բերել 6 մլն 701 հազար դրամի հողամաս, 7 մլն 425 հազար դրամի արտադրական նշանակության շինություն։
Պատգամավոր Միհրան Պողոսյանի կինը՝ Կարինե Մխիթարյանը, 2016-ին ձեռք է բերել 70,000 դոլար արժողությամբ RANGE ROVER SPORT – HSE մակնիշի ավտոմեքենա։
Պատգամավոր Արայիկ Գրիգորյանի կինը՝ Նարինե Վարդանյանը, գնել է 25 մլն դրամ արժողությամբ բնակարան եւ 5 մլն դրամ արժողությամբ ավտոտնակ։
Պատգամավոր Վահան Հարությունյանի կինը՝ Նարինե Գրդզելյանը, գնել է 12 մլն 600 հազար դրամ արժողությամբ բնակարան։
Պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, 2017-ին ձեռք է բերել 30.000 դոլարանոց ականջօղեր։
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կինը՝Եկատերինա Չերկաշինան, ձեռք է բերել 2 մլն դրամ արժողությամբ VOLKSWAGEN TOUAREG 3.2 մեքենա, որը վաճառել է եւ գնել 320,000 դրամ արժողությամբ MITSUBISHI PAJERO IO 2.0 մակնիշի մեքենա։
Շաբաթ օրը, երեկոյից հետո, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ Հանկարծ մի ուժեղ երկրաշարժ եղավ, և Աստծու հրեշտակը, երկնքից իջնելով, գլորեց գերեզմանի մուտքին դրված քարը և նստեց նրա վրա։ Նրա տեսքը փայլակի նման էր, և հագուստները ձյունի պես սպիտակ էին։ Պահապանները, երբ այս տեսան, սարսափեցին և մեռելի պես եղան։ Հրեշտակը կանանց ասաց.
— Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Այստեղ չէ, որովհետև ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ, ինչպես ինքն էր ասել։ Եկե՛ք և տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։ Իսկույն գնացե՛ք և ասացե՛ք նրա աշակերտներին, որ հարություն առավ։ Նա ձեզնից առաջ Գալիլեա կհասնի, և այնտեղ կտեսնեք նրան։ Ահա ասացի ձեզ։
Կանայք վախով, բայց միևնույն ժամանակ մեծ ուրախությամբ իսկույն դուրս ելան գերեզմանից և վազեցին պատմելու աշակերտներին։ Հանկարծ Հիսուսը նրանց դիմացը ելավ և ասաց.
— Ողջո՜ւյն ձեզ։
Կանայք մոտենալով փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։ Հիսուսն ասաց.
— Մի՛ վախեցեք, գնացե՛ք և ասացե՛ք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա. այնտե՛ղ պիտի տեսնեն ինձ։
Երբ կանայք գնացին, պահապան զինվորներից ոմանք քաղաք եկան և ինչ որ պատահել էր, պատմեցին ավագ քահանաներին։ Ավագ քահանաներն ու երեցները հավաքվելով խորհրդակցեցին, առատ դրամ տվեցին պահապաններին և ասացին.
— Կասեք, թե՝ «Նրա աշակերտները գիշերով եկան և գողացան մարմինը, երբ մենք քնած էինք»։ Եվ եթե կառավարչի ականջին հասնի այս լուրը, մենք նրան կգոհացնենք. դուք անհո՛գ եղեք։
Պահապան զինվորները դրամն առան և արեցին այնպես, ինչպես որ պատվիրվել էր իրենց։ Եվ այսպիսով այս լուրը տարածվեց հրեաների մեջ մինչև այսօր։
Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, որտեղ Հիսուսը ժամադրվել էր իրենց հետ։ Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, բայց ոմանք տարակուսեցին։ Հիսուսը մոտենալով խոսեց նրանց հետ։ Ապա ասաց.
— Ամեն իշխանություն տրվեց ինձ երկնքում և երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին իմ աշակերտնե՛րը դարձրեք։ Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրե՛ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը։
(Մատթեոսի ավետարան 28:1-20)
Ռուբեն աբեղա Զարգարյան
EXCLUSIVE
Սուպեր Սաքոն և ֆրանսիացի հայտնի ռեփեր Maître Gims–ը տեսահոլովակ են ներկայացրել «Մի գնա» երգի հիման վրա։ Այս հանգամանքը զայրացրել է Սպիտակցի Հայկոյին։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ տեսահոլովակում պետք է մասնակցություն ունենար նաև ինքը, սակայն ինչ–ինչ պատճառներով չի կարողացել մեկնել նկարահանումների։
«Իմ երգն է, իմ երգի տակ իրենք նկարահանվում են, սակայն ես չկամ։ Ես գիտեի, որ նման տեսահոլովակ է սպասվում, սակայն գիտեի, որ իմ կադրերից պետք է դրվի տեսահոլովակում, որպեսզի մարդիկ տեսնեն, որ ես եմ երգում այդ երգը։ Սա իմ երգն է։ Իրենք երկուսը ռեփ են կարդում, բայց իմ երգի տակ են կլիպ նկարահանում, դա ինչքանո՞վ է ճիշտ»,– ասաց նա։
Հայկոն պատրաստվում է իր անունով գրանցել երգի հեղինակային իրավունքը. «Ես ուզում եմ վերցնել երգի հեղինակային իրավունքը, որովհետև իրավունք չունեն նման բան անել։ Սա արդեն համաշխարհային մասշտաբի թեմա է»։
Երգիչը կարծում է, որ երգի հիթային հատվածն իր կատարմամբ է հնչում։ «Էս երգի 98 տոկոսը ես եմ արել։ Youtube–ում մի վիդեո գտեք, որ իր ռեփի տակ են երգը կատարում»,– ասաց նա։
Որոշ ժամանակ առաջ լուրեր տարածվեցին, որ Սուպեր Սաքոյին աստղ են տվել Հոլիվուդի փառքի ծառուղում։ Ըստ լուրերի` այն մեծապես կապված էր «Մի գնա» երգի հաջողության հետ։ Սպիտակցի Հայկոն նշեց, որ ինքը ներկա է եղել այդ արարողությանը.«Այդ համերգը եղել է իմ երգի հիման վրա։ Համերգի անունը եղել է «Մի գնա»»,– ասաց նա, ապա հավելեց, որ այդ թեմայի մասին խոսել չի ուզում։ Երգիչը համարում է, որ երգն իրենն է, սակայն հաջողությունը Սաքոն ունեցավ։
Երգչից տեղեկացանք, որ Սուպեր Սաքոյի հետ դեռ չի խոսել այս մասին։ Հայկոյից հետաքրքրվեցինք, թե այժմ ինչ հարաբերություններ ունի Սաքոյի հետ։ «Սաքոյի հետ առայժմ ջերմ ընկերական մթնոլորտ է տիրում, սակայն եթե ինքը սկսի այսպիսի բաներ անել… ես ահավոր զայրացած եմ իր վրա,– ասաց նա ու հավելեց, որ այս ամենը լարվածություն է ստեղծել հարաբերություններում, –Այո, գնալով, ավելի է լարվում։ Երգը մենք երկուսով ենք արել, ուրեմն մեր երկուսինը պետք է լինի։ Ստացվում է, ինքը երգը վերցնում է, այլազգի հանրաճանաչ մեկի հետ ներկայացնում է, ես մեջտեղից դուրս եմ գալիս, սակայն արի ու տես, որ այդ երգի գլխավոր, ամենակարևոր, ճանաչելի հատվածը ես եմ արել»։
Հիսուս ասում է.
-Հաստատ իմացի՛ր, որ եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծու արքայություն, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը՝ հոգի: Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասում եմ, թե վերստին պիտի ծնվեք: Քամին ուր որ ուզում է, այնտեղ էլ փչում է. դու նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում: Նույնպես և բոլոր նրանք, որոնք Հոգուց են ծնվում:
(Հովհաննեսի ավետարան 3:5-8)
Բայց Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում շատերը կլքեն հավատը՝ ականջ դնելով մոլորեցուցիչ չար ոգիների և դևերի ուսուցումներին, որոնք քարոզվում են կեղծավոր և ստախոս մարդկանց կողմից, որոնց խիղճը խարանված է Սատանայի կնիքով…
Պառավներին հատուկ և հավատը պղտորող առասպելներից ամբողջովին հեռո՛ւ մնա: Ինքդ քեզ մարզի՛ր աստվածապաշտությամբ ապրելու, որովհետև եթե մարմնի մարզումներն օգտակար են որոշ բաների համար, ապա աստվածապաշտությունը ամեն ինչի համար է օգտակար, քանի որ այն խոստանում է կյանք տալ թե՛ այս, թե՛ հանդերձյալ աշխարհում:
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 4:1-2, 7-8)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.