29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ:
Վարչապետները հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել, անդրադարձել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին:
ՆԱՍԱ-ի «Հաբլ» աստղադիտակը 21 տարի առաջ տիեզերքի կենտրոնում հայտնաբերել էր «Աստծու բնակավայր» կոչվող օբյեկտը, որը երկար տարիներ թաքցնում էին մարդկանցից: 1994 թվականին «Հաբլ» աստղադիտակը լուսանկարել էր վիթխարի, հստակ արհեստական ծագում ունեցող երկնային մարմին:
ՆԱՍԱ-ի աշխատակիցներն այն կնքել են «Աստծու բնակավայր» անվամբ: Օբյեկտը, որն իր չափերով մի քանի անգամ գերազանցում է Երկիր մոլորակի չափերը, հենց տիեզերքի ամենակենտրոնում է, որի շուրջն էլ պտտվում են գալակտիկաները: ԱՄՆ-ի ղեկավարությունը, ըստ Joinfo.ua-ի, որոշում է ընդունել այս տեղեկությունը խիստ գաղտնի պահել:
Գիտնականների` լուսանկարներում տեսած փայլող կառույցն այնքան ճշգրիտ է կառուցված, որ այն դժվար է բնության արարչագործություն համարել: Կառույցի չափերի մասին խոսելն անգամ դժվար է: Նույնիսկ «վիթարի» և «հսկայական» բառերը ոչ մի կերպ չեն համապատասխանում այս միլիարդավոր կիլոմետրերով չափվող օբյեկտին: Մեր մոլորակը մի փոքրիկ ավազահատիկ կլիներ այս քաղաքի փողոցում:
Հետևելով այս օբյեկտին, գիտնականները պարզել են, որ այն գալակտիկայով հանդերձ շարժվում է դեպի Երկիր: Այս ամենը տեղավորվում է «մեծ պայթյունի» տեսության մեջ, որի համաձայն Տիեզերքում մի ժամանակ պայթյուն է որոտացել, և այդ օրվանից գալակտիկաները թռչում են տարբեր կողմեր: Սակայն համակարգիչների օգնությամբ տիեզերքի այս հատվածի եռաչափ մոդելը կառուցելիս` մասնագետներին անակնկալ էր սպասվում: Պարզվել է, որ մեր Ծիր Կաթինը և մնացած բոլոր գալակտիկաները տեղաշարժվում են դեպի Աստծու բնակավայր, բայց ինքը՝ «քաղաքը», ոչ մի տեղ չի ճախրում և մնում է այն նույն կետում, որտեղից ամեն ինչ թռչում է:
Հայտնաբերված տարօրինակ օբյեկտի մասին զեկուցել են «ամենավերևներին»: Այս հայտնագործության ճակատագիրը քննարկել են Բիլ Քլինթոնը և փոխնախագահ Ալբեր Գորը: Ի վերջո որոշվել է չհրապարակել այս տեղեկությունը և արգելանք դնել այս կառույցին վերաբերող ցանկացած տեղեկատվության վրա:
«Հաբլի» լուսանկարներն ամենասկզբում մատչելի են եղել, սակայն հետո, նախքան լուսանկարների արգելափակումը, որոշ աստղագիտական լաբորատորիաներ հասցրել են դրանք պատճենահանել: 1995 թվականին գերմանական ամսագրերից մեկում հաղորդագրություն սպրդեց ՆԱՍԱ-ի հայտնագործության մասին, այնուհետև ամսագրի տեղեկությունը տարածվեց մյուս բոլոր լրատվամիջոցներում:
Շոտլանդացի 40-ամյա Ամանդա Լավելին կարծում է, որ ցանկացած փոփոխություն դրական ազդեցություն է ունենում մարդու վրա:
Ամանդան 16 տարեկանից երազում է դառնալ մոդել և գիտեր, որ իր ուզածին հասնելու է, բայց տղայի ծննդից հետո սկսեց էլ ավելի մտածել այդ ամենի մասին:
Որդու ծննդից հետո հայելու մեջ նայելիս նա տեսնում էր հիվանդոտ նիհարություն: Նա միշտ էլ կարծել է, որ մեծ և փարթամ կուրծքը գեղեցիկ է:
Մինչ վիրահատությունը նրա կուրծքը 2-րդ համարի է եղել: Նրա առաջին վիրահատությունը արժեցել է 4.5 հազար դոլար: Առաջին վիրահատության ժամանակ կուրծքը մեծացրել է մինչ 4-րդ համար: Ստացված արդյունքից կինը գոհ չէր։ Նա շարունակեց վիրահատությունները: Բայց 5-րդ համարն էլ նրան դուր չեկավ. երկրորդ վիրահատությունն արժեցավ 6 հազար դոլար: Կրծքի վիրահատության համար կինը վճարել է 20 հազար դոլար: Վիրահատություններից հետո աղջիկն ամեն ամիս այցելում է բժիշկներին, և այդ այցելություններն արժեն 2 հազար դոլար:
Կինը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Պամելա Անդերսոնը և մոտ ժամանակներս նա պատրաստվում է հեռացնել կողոսկրերը, որպեսզի ավելի նմանվի աստղին:
Այսօր արդեն հայտնի դարձավ, թե ինչ էր մեկ տարի առաջ Մելանիա Թրամփը նվիրել Միշել Օբամային։ Մեր այս հրապարակումն էլ առիթ հանդիսացավ՝ ուսումնասիրելու, թե ինչ նվերներ են սովորաբար ստանում առաջին տիկնայք։
Ռիտա Սարգսյան.
Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նախորդ տարի երգչուհի Իվետա Մուկուչյանից ժամացույց նվեր ստացավ։ Ժամացույցը հենց երգչուհու ապրանքանիշից է։
Երգիչ Մհերը նախորդ տարի իր հարսանիքի ժամանակ, որին ներկա էր նաեւ Ռիտա Սարգսյանը, նրան երգ նվիրեց ։
Տիկնիկավար Արմեն Հովհաննիսյանը Թբիլիսիում Հ. Թումանյանի անվան տուն-թանգարանում առաջին տիկնոջը իր կողմից պատրաստված Ախթամարի լեգենդի հերոսի պատկերով տիկնիկ նվիրեց։
Մելանիա Թրամփ.
Հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը նախորդ տարի ԱՄՆ առաջին տիկնոջը արհեստական մորթուց վերարկու էր նվիրել՝ ի նշան կենդանիների պաշտպանության։
Ռուս երգչուհի Վիկա Ցիգանովան ԱՄՆ առաջին տիկնոջ համար քիշմիրից եւ սամույրի մորթուց վերարկու էր կարել եւ նվիրել։
Միշել Օբամա.
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Մելանիա Թրամփից նկարների շրջանակ էր նվեր ստացել։ Իհարկե, նրա ստացած նվերներն ամուսնու պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ են։ Դրանցից կարելի է առանձնացնել թերթեւ ամենատարօրինակը՝ երեք կանաչ շրթներկ բլոգեր Գլոզելա Գրինից։
Լորա Բուշ.
Մինչեւ Օբամայի պաշտոնավարումը Սպիտակ տան եւ Կրեմլի հարաբերություններն ավելի ջերմ էին, այդ պատճառով էլ երկկողմանի թանկարժեք նվերներն ավելի թույլատրելի էին։ Հայտնի է որ ժամանակին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլա Պուտինան, այդ ժամանակվա ԱՄՆ առաջին տիկին Լորա Բուշին արծաթյա զարդատուփ էր նվիրել։ Որոշ ժամանակ անց էլ Ռուսաստանի նախկին առաջի տիկին Սվետլանա Մեդվեդեւան նրան նվիրել էր Վալենտին Յուդաշկինի թավշյա վզկապ։
Լորա Բուշն առաջին տիկնոջ կարգավիճակում նվեր է ստացել ոսկյա ապարանջան, արաբական շեյխերի կողմից սապֆիրներ եւ ադամանդներ, Ճապոնիայի վարչապետի կողմից ձեռագործ կարված բարձիկներ եւ անգամ Դալայ Լամայի վեցդոլարանոց չրեր։ Ամենաթանկարժեք նվերը, թերեւս, «Փոքրիկ իշխանը» գրքի առաջին հրատարակչությունն է հեղինակ Էքզյուպերիի ստորագրությամբ։ Այն տիկին Բուշին մատուցել է Հունգարիայի վարչապետը։
Հիլարի Քլինթոն.
Չար լեզուները նշում են, որ Հիլարի Քլինթոնն իր լավագույն նվերը ստացել է ամուսնուց՝ 1990-ականների վերջին, երբ հայտնի դարձավ նրա եւ Մոնիկա Լեւինսկու սիրային կապի մասին։ Ինքը՝ Բիլը, խոստովանել է, որ կնոջ համար նվեր ընտրելն իսկական տանջանք է։ Համատեղ կյանքի սկզբում նա կարող էր կնոջը ռոմանտիկ նվերներ մատուցել՝ երգել, լիրիկական բանաստեղծություն գրել, իսկ վերջին տարիներին նյութականն է սկսել գերակշռել. բյուրեղյա գնդակ Tiffany ապրանքանիշից. այն իհարկե շքեղ է դիտվում, սակայն առանց ֆանտազիաների։
Վերջին տարիներին ռուսները եւս սկսել են Քլինթոնին նվերներ ուղարկել։ Օրինակ՝ Ռուսաստանի բնակիչներից մեկը նրան մեղր էր ուղակել, մեկ այլ ռուս, ով ապրում է ԱՄՆ-ում, նրա համար սվիտր էր գործել ու նվիրել։
Էստոնիայի առաջին տիկին Էվելին Իլվեսը Լեհաստանի առաջին տիկին Աննա Կոմարովսկայի այցի ժամանակ նրանից ձեռագործ սփռոց է նվեր ստացել։ Իր հերթին Էստոնիայի առաջին տիկինը Լեհաստանի առաջին տիկնոջը բրոշ ու շալ է նվիրել։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին Չինաստանի առաջին տիկնոջը կանաչ գույնի զարդատուփ է նվիրել, որը լրատվամիջոցներում «առեղծվածային» էին անվանել։
Ֆուտբոլիստ Իկեր Կասիլիասը Չիլիի առաջին տիկնոջը դարպասապահի ձեռնոցներ էր նվիրել։
Հիսուսը, տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռան վրա և նստեց այնտեղ. նրա աշակերտները հավաքվեցին նրա շուրջը, և նա սկսեց ուսուցանել նրանց՝ ասելով.
— Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք Աստծուց մխիթարություն պիտի գտնեն։
Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։
Երանի՜ նրանց, որոնք արդարության քաղցն ու ծարավն ունեն, որովհետև նրանք պիտի հագենան։
Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն։
Երանի՜ նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի
տեսնեն։
Երանի՜ նրանց, որոնք խաղաղության հաստատման համար են աշխատում,
որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։
Երանի՜ նրանց, որոնք հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն, կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ հետևորդը լինելու համար։ Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը երկնքում։ Հիշեցե՛ք, որ նույն ձևով հալածանքի ենթարկվեցին նաև ձեզնից առաջ ապրած մարգարեները։
(Մատթեոսի ավետարան 5:1-12)
Բայց դու կառչա՛ծ մնա իմ ուսուցմանը, իմ կյանքի օրինակին, իմ հոժարությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն և հարատևությանը, որ ցուցաբերեցի նույնիսկ իմ հալածանքների և չարչարանքների մեջ։ Գիտես, թե ի՛նչ պատահեց ինձ հետ Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրայում։ Ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և այդ բոլորից Տերն ինձ ազատեց։ Նույնպես բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 3:10-12)
Ռուբեն աբեղա Զարգարյան
«Նոթբուքիս վրա հեղուկ է թափվել, վարսահարդարիչով չորացրել եմ, որոշ ժամանակ աշխատեց, բայց հիմա նորից չի աշխատում»,
«Համակարգիչս հաճախ է խափանվում, ի՞նչ անեմ»:
Այս և նման հարցերով ամեն օր մեծաթիվ մարդիկ են այցելում «Սահակ սերվիս ՍՊԸ»-ի գրասենյակ։ Մշտական հաճախորդները գիտեն, որ ընկերության բարձրակարգ մասնագետները կարող են լուծում տալ սարքավորումների հետ կապված կամ ծրագրային ցանկացած խնդրի։ Այստեղ կատարում են համակարգիչների և սմարթֆոնների նորոգում, ծրագրային ապահովումների տեղադրում, տպիչների նորոգում և լիցքավորում, քարթրիջների լիցքավորում, անվտանգության համակարգերի, լոկալ ցանցերի տեղադրում ու վերանորոգում, ինչպես նաև մի շարք այլ ծառայություններ: Ընկերության մասնագետները օգնում են բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։ Անգամ հեռախոսով են խորհրդատվություն տալիս:
«Վերջերս մեզ զանգահարեց մի տատիկ և ասաց, որ համակարգչի աշխատանքը հաճախ խափանվում է և չի կարողանում տեսազանգով կապնվել արտերկրում գտնվող հարազատների հետ: Որքան փորձեցինք պարզել պատճառը՝ հարցնելով, թե ինչ է արել համակարգչով, արդյոք հոսանքն անջատվել է, երբ համակարգիչը միացած է եղել հոսանքին, չստացվեց: Բայց տատիկին անօգնական թողնել չէինք կարող: Մեր աշխատակիցը շուրջ երկու ժամ հեռախոսով նրան բացատրեց, թե ինչպես ներբեռնել Team Veiwer ծրագիրը, որի միջոցով մենք կարող ենք հեռահար օգնել: Բարեբախտաբար, տատիկը կարողացավ ներբեռնել այն, մեզ տրամադրել անհրաժեշտ ծածկագրերը, իսկ մեր աշխատակիցը օգնեց կարգավորել համակարգիչը»,-հաճախորդների մասին խոսելիս պատմեց Հակոբ Սահակյանը:
Ընկերությունն իր օգնություն է առաջարկում ոչ միայն անհատներին, այլև բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկների։
«Այնպես է ստացվել, որ մենք շատ ենք համագործակցում ենք շատ մշակութային ոլորտի հետ՝ Մատենադարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Ազգային պատկերասրահի, մի շարք թանգարանների, Զանգակ 97 հրատարակչության, «Հովիկ» պարային ստուդիայի և մի շարք այլ պետական ու մասնավոր հիմնարկների հետ»,-նշեց Հակոբ Սահակյանը՝ հաճախորդներին շնորհակալություն հայտնելով վստահության համար:
Հակոբ Սահակյանն ընդգծեց, որ Հայաստանում մեծանում է անվտանգության համակարգերի պահանջարկը:
«Մարդկանց համար կարևորն ու առաջնայինն իրենց անվտանգությունն է, և ժամանակի ընթացքում այդ համակարգերն ավելի պահանջված են դառնում»։
Սահակ ՍՊԸ-ն սիրում է մանուկներին: Այսպես, ընկերությունը բարեկամացել է Արցախի Նոր Այգեստան գյուղի դպրոցի սաների և առհասարակ գյուղի հետ: Այժմ նրանք առիթը բաց չեն թողնում այդ գյուղ այցելելու համար:
Իսկ Բերդավան գյուղի մշակույթի տանը իր տասնամյակի կապակցությամբ «Սահակ Սերվիս ՍՊԸ»-ն համակարգիչներ, տպիչներ ու բարձրախոսներ նվիրեց՝ կարևորելով սահմանամերձ շրջանների զարգացումը։
Եվ այսպես, ոչ միայն հացիվ…աշխատանքում լինել ազնիվ ու պատասխանատու, չմոռանալ նրանց մասին, ովքեր օգնության կարիք ունեն և անել հնարավոր ամեն ինչ՝ մարդկանց օգնելու համար։ Այս սկզբունքներով է առաջնորդվում «Սահակ Սերվիս ՍՊԸ»-ն։
Սոլոգամիա. այսպես է կոչվում հերթական ինքնախաբկանք-շեղումը, որին, պարզվում է՝ քիչ աղջիկներ չեն հակված:
Չամուսնացյալ, բայց ամուսնացած լինել երազող աղջիկները հիմա արդեն ազատորեն կարող են ասել, որ երջանկության համար պարտադիր չէ սիրահարվել և ընտանիք ստեղծել:
Կան և այնպիսիք, ովքեր սիրում են միայն իրենց ու երկրորդ կեսի կարիք այլևս չունեն: Իրենց կյանքում նման մարդիկ ամեն ինչից հաջողությամբ գլուխ են հանում՝ առանց օգնության:
Միայնակների մի տեսակ կա, սակայն, որի ներկայացուցիչները ամուսնացած-մենակյաց լինել են ուզում: Սրանց համար նույնիսկ հատուկ եզրույթ է հորինվել՝ «սոլոգամ», որը գուցե կարելի է նաև թարգմանել «ինքնատեր»: Սա նման է այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են մոնոգամը (միամուսնություն կամ միակնություն) և պոլիգրամը (բազմամուսին կամ բազմակին): Միայն այս դեպքում «սոլո» նախածանցը նշանակում է «ինքս»: Ժամանակակից աշխարհում, որտեղ ամեն ինչ թույլատրվում է, հնարամիտ շեղվածները կարող են իրենք իրենց հետ կնքել ամուսնություն: Որևէ մեկին վիրավորելու նպատակ չունենք, պարզապեսոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում «ամուսնություն ինքդ քեզ հետ» մոլորությունը: Միայնակը միայնակ է. էլ ի՜նչ ամուսնություն:
Սոլոգրամիա կոչվածը, թերևս, ինչ-որ ձևով ինքնատիպ երևալու, նկատվելու բուռն ձգտում է, կամ, գուցե հակառակ սեռին ուղղված ընդվզում ու հանդիմանանք: Մինչդեռ հնարամիտ ֆեմինիստուհիների և ինքնասիրահարված նարցիսների կարծիքով՝ դա նորաձևության միտում է, կարծրատիպերից հրաժարվելու ձգտում: Նորից հարցնենք՝ միայնակ լինելու կարծրատիպը ո՞րն է: Տարրական փաստ է՝ մարդիկ սկզբունքորեն կամ ճակատագրի բերումով ընտանիք չեն կազմում ու ապրում են միայնակ: Հիմա ո՞րն է նրանց և ինքն իր հետ «ամուսնացյալ» միայնակների տարբերությունը:
Բայց արի ու տես, որ սոլոգամները նաև ինքնագոհ են: Ահավասիկ, ամերիկուհի գրող Սաշա Կագենը երջանիկ է ինքնամուսնությամբ: Նա կարծում է, որ երբ մարդը ժամանակ է ծախսում, որպեսզի իսկապես սիրի իրեն, այդժամ նա սկսում է սիրով վերաբերվել նաև շրջապատի մարդկանց:
Բայց ի՞նչ լեզվով նրան հասկացնես, որ սիրելու համար ժամանակի ծախս չի պահանջվում. զգացմունքն, ընդհանրապես, ոչ թե աշխատատար գործընթաց է, այլ ինքնաբուխ զգացողություն: Դե, 21-րդ դարում արմատապես փոխվել է ընտանիքի գաղափարը: Մի շարք երկրներում միասեռ ամուսնություններ են թույլատրվում, ոմանք կազմակերպում են հարսանիքներ ընտանի կենդանիներ և առարկաների հետ: Արդ, սոլոգամիայով ինչո՞ւ զարմանանք:
Ինչպես տեղեկացրել է newrezume.org-ը՝ հոգեբանները վստահ են, որ հետմոդեռնիստական անհատականությունը մեծապես ազդել է ժամանակակից հասարակության վրա: Դրա հայեցակարգի համաձայն՝ մարդը պատասխանատու է իր երջանկության համար և պետք է աշխատի սեփական շահերի համար: Բժիշկները դա այնքան էլ լավ բան չեն համարում, որովհետև համոզված են՝ ընտանիքի այս ձևը հանգեցնում է պտղաբերության անկման և կարող է ավելի լուրջ հետևանքներ առաջացնել: Սոցիոլոգների համոզմամբ էլ՝ սոլոգամիայի առաջացումը ցուցանում է, թե որքան քայքայված է արևմտյան հասարակությունը:
Իսկ այսպիսի ամուսնություններն արդեն տարածված են Ֆրանսիայում, Ամերիկայում, Հոլանդիայում, Բրիտանիայում ու նույնիսկ ասիական երկրներում: ՄԱԿ-ի տվյալներով՝ եվրոպական երկրների մեծ մասում ամուսնական զույգերի 40% -ը ամուսնալուծվում է, իսկ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը գերազանցել է 50% -ը: Եվ ահա մեծ «մխիթարանք»՝ ինքնամուսնությունները կբացառեն ամուսնալուծությունները: Այնուամենայնիվ, այս շարժումը թափ է հավաքում՝ դրանք պաշտոնական իրադարձություն դարձնելու միտումով:
Քիմ Քարդաշյանը Մալիբուի լողափին ֆոտոսեսիայի է մասնակցել։ Համացանցում նոր «թեժ» կադրեր են հայտնվել այդ ֆոտոշարքից։
Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում, քանի որ չէր ուզում Հրեաստանում շրջել, որովհետև հրեա ղեկավարներն ուզում էին սպանել նրան։ Երբ հրեաների Տաղավարահարաց տոնը մոտեցավ, Հիսուսի եղբայրներն ասացին նրան.
-Ե՛լ այստեղից և գնա՛ Հրեաստան, որպեսզի քո հետևորդներն էլ տեսնեն այն գործերը, որ դու կատարում ես. որովհետև ով որ ուզում է մարդկանց մեջ հայտնի լինել, թաքուն չի գործում։ Եթե դու այս գործերը կատարում ես, ուրեմն քեզ ճանաչե՛լ տուր աշխարհին։
Արդարև, նրա եղբայրներն իսկ դեռևս չէին հավատացել նրան։ Հիսուսն ասաց նրանց.
-Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեզ համար ժամանակի հարց չկա։ Աշխարհը չի կարող ատել ձեզ, բայց ինձ ատում է, որովհետև երբ ես խոսում եմ աշխարհի մասին, վկայում եմ, թե մարդկանց գործերը չար են։ Դուք գնացե՛ք այդ տոնակատարությանը. ես չեմ գնա, որովհետև իմ ժամանակը դեռ չի հասել։
Այս ասաց և մնաց Գալիլեայում։ Բայց նրա եղբայրների գնալուց հետո ինքն էլ գնաց տոնակատարությանը, ոչ թե բացահայտ կերպով, այլ ծածուկ։
Տոնակատարության ժամանակ հրեա ղեկավարները Երուսաղեմում փնտրում էին Հիսուսին և հարցնում.
-Ո՞ւր է նա։
Ժողովրդի մեջ նրա մասին շշուկ կար։ Ոմանք ասում էին.
-Լավ մարդ է։
Իսկ ուրիշներն ասում էին.
-Ո՛չ, ընդհակառակը, մոլորեցնում է ժողովրդին։
Բայց ոչ ոք համարձակ չէր խոսում նրա մասին՝ վախենալով հրեա ղեկավարներից։
(Հովհաննեսի ավետարան 7:1-13)
Աստծու ներշնչումով գրված բոլոր Սուրբ գրքերը օգտակար են թե՛ ճշմարտությունն ուսուցանելու և թե՛ սխալը հերքելու, մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնելու և արդար կյանքի դաստիարակությունը տալու համար, որպեսզի Աստծուն նվիրված մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործեր կատարելու։
Ուստի հետևյալ պատվերն եմ տալիս քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է ողջերին և մեռածներին՝ իր հայտնության օրը, երբ գա իր թագավորությամբ. — Քարոզի՛ր Աստծու խոսքը և այն հայտարարի՛ր ամեն առիթով՝ առանց մտածելու պատեհության կամ անպատեհության մասին, ուղղի՛ր սխալները, սաստի՛ր կամ հորդորի՛ր՝ մեծ համբերատարությամբ ուսուցանելով, որովհետև կգա ժամանակ, երբ մարդիկ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց հաճոյացնող բաների մասին խոսող ուսուցիչներ կփնտրեն։ Նրանք չեն ուզենա ճշմարտությունը լսել և կկորչեն՝ ականջ դնելով առասպելներին։ Բայց դու արթո՛ւն եղիր միշտ, համբերի՛ր նեղություններին, ավետարանչի քո գործն արա և քո ծառայությունը հասցրու իր ավարտին։
Գալով ինձ՝ ես արդեն իսկ իմ կյանքն իբրև զոհ նվիրել եմ Աստծուն, և այս աշխարհից իմ մեկնումի ժամանակն էլ մոտեցել է։ Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի կյանքիս ընթացքը, պահեցի հավատը։ Այսուհետև ինձ մնում է միայն սպասել արդարության պսակին, որ Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում, ինձ կտա դատաստանի օրը։ Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են Տիրոջ հայտնվելուն։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 3:16-4:8)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Չորրորդ նախագահի հանդեպ անմիտ քծնանքը թափ է առնում։ Մի պահ կար շփոթվածություն, մի պահ կար սառնություն, բայց թափանիվը սկսեց աստիճանաբար աշխատել՝ պատգամավորներ, մտավորականներ, գեներալներ, ընդդիմադիրներ եւ մի կին՝ ատամնատեխնիկ: Ցանկը նույնն է։
Պատկերացրեք, եթե Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանի փոխարեն նախագահի թեկնածու առաջարկեր Մեհրիբան Ալիեւային կամ ՀՀՇ-ի (ՀՀԿ-ի) Գեւորիկին, ապա նույն քծնողները նույն խոսքերով եւ դեմքի արտահայտությամբ ասելու էին նույնը՝ ինչ հիմա:
Մշտական քծնողի «green cart» ունեցողների համար ինչ տարբերություն։ Մեհրիբանի Ալիեւայի առաջադրման դեպքում կասեին, թե Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, ուժեղագույն շախմատիստի նման գտավ հանճարեղ լուծումը։ Կասեն նաեւ, որ Մեհրիբանին նախագահ նշանակելով Սերժ Սարգսյանը միանգամից լուծեց Ղարաբաղի հարցը, նավթի մեջ փայ մտնելու հարցը,երկու ազգ-բանակի կոնտեքստում լուծեց սահմանի անվտանգության հարցը։ Իսկապես, Իլհամը խելագար չէ կնոջ դեմ զորք հանի:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ելույթներ կլինեին ԱԺ-ում, ոմանք նույնիսկ ադրբեջաներենով ասացվածքներ կասեին, վստահ ենք, որ կլինեին նաեւ մուղամներ երգողներ: Չկասկածեք, որ այս ամենը համեմված կլինի Սերժ Սարգսյանի վերերկնային անփոխարինելիության մասին հուզառատ հայտարարություններով:
Իսկ եթե որեւէ մեկն ասեր, որ թեկնածուն չի բավարարում 6 տարի ՀՀ քաղաքացիության եւ 6 տարի ՀՀ-ում ապրելու սահմանադրական պահանջը, ապա պատկերացնում եք, թե ինչ խանդավառությամբ Դավիթ Հարությունյանը կհիմնավորեր, որ այդ նորմը չի վերաբերում նախկին ԽՍՀՄ տարածքին, քանի որ տվյալ դեպքում գործում է «պատմական իրավունքի նորմը» եւ Ալիեւան լիովին բավարարում է քաղաքացիության պահանջին։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ում բնակվելուն, ապա տեսախցիկների առաջ Բաքուն օր ու մեջ գրավողներն ու բանակում չծառայած հայրենասերները կպնդեն, որ Ադրբեջանը դա պատմական Հայաստանի տարածքն է , մեր հողերն են՝ հետեւաբար Մեհրիբանը ի ծնե բնակվել է Հայաստանում։ Գուցե մի ՀՀԿ-ական կարկառուն պատգամավոր էլ կասեր, որ Ալիեւան ի ծնե Փաշաեւ է՝ որտեղ Փաշաեւը՝ այնտեղ Փաշինյանը: Ճիշտ է այստեղ Նիկոլը կփորձեր ընդվզել, բայց դե նրա ձայնը բուռն եւ երկարատեւ ծափերով կխլացվեր:
Ազգ-Մեհրիբան կոնցեպցիան կախված Բաղրամյան 26-ի ցանկությունից կգրավեր նոր հորիզոններ։ Դրան կլծվեին խմբագիրները, վերլուծաբանները, Գելլափը, ՀՀԿ դպրոցի դասախոսները, իսկ Ավետ Բարսեղյանը նոր երգ կգրեր՝ Մեհրիբանի մասին։
Գեւորիկի առաջադրման դեպքում ամեն ինչ ավելի հանգիստ կլիներ: Գեւորիկը մշտապես մեր կողքին է եղել եւ 6 եւ 106 տարի: Եւ լինելով քաղաքականությանն այսքան մոտ, նա երբեք քաղաքականությամբ չի զբաղվել: Ճիշտ է, նրան ասում են ՀՀՇ-ի կամ ՀՀԿ-ի Գեւորիկ, բայց նա երբեք որեւէ կուսակցության չի անդամակցել:
Նրա առաջադրման դեպքում գոհ կլինեին բոլորը, անգամ Հայ ազգային Կոնգրեսը: Եւ կրկին կլինեին ելույթներ հենց նույն մարդկանց կողմից, ովքեր այսօր կուրծք ծեծելով գովերգում են Արմեն Սարգսյանի առաջադրումը:
Ստաժավոր ՀՀԿ-ականները կասեն, որ Գեւորիկին վաղուց են ճանաչում եւ միշտ նա եղել է իրենց կողքին: Նույն Ավետ Բարսեղյանը կշտապի երգ գրել Գեւորիկի մասին, իսկ Լիլիթ Հովհաննիսյանը կկատարի այն:
Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ այդպես կլիներ։ Մի կասկածեք: Հենց այսպես էլ կլիներ:
Այնպես որ, բախտավոր աստղի տակ ենք ծնվել, որ Սերժ Սարգսյանը կանգ է առել Արմեն Սարգսյանի թեկնածության վրա։
Վարդուհի Հարությունյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.