29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ամեն օր ոստիկանությունը հարյուրավոր մարդկանց տուգանում է արագության գերազանցման համար արագաչափերի միջոցով։
Իսկ դուք գիտե՞ք, որ տուգանքից խուսափելու հնարք կա։
Ահա մի հրաշալի խորհուրդ, որ կարող եք կիրառել։
Այն ոչ միայն հանճարեղ է, այլ նաև աշխատում է աշխարհի ցանկացած երկրում։
Ահա խելամիտ միջոց տուգանքից խուսափելու համար։
- Ուշադիր նայեք արագությունը սահմանափակող ճանապարհային նշաններին։ Դրա վրա նկարված թիվն այն թիվն է, որից մեծ արագությամբ չի թույլատրվում երթևեկել + 10 արագություն։ Այն նույնն է հետիոտնի, հեծանվորդի ու վարորդի համար։
- Համեմատեք այդ թիվը ձեր մեքենայի արագության սանդղակի թվի հետ։ Սովորաբար այն լինում է հենց վարորդի առջևում։ Սլաքը ցույց է տալիս այն արագությունը, որով դուք երթևեկում եք։ Ավելի նոր մեքենաներում արագությունը ցույց է տալիս նաև թվերի միջոցով։
- Սա ամենաբարդ կետն է։ Կարգավորեք մեքենայի արագությունն այն թվի հետ, որը տեսնում եք ճանապարհային նշանի վրա։ Ոստիկանությունը երբեք չի կարողանա ձեզ տուգանել, եթե չգերազանցեք սահմանված արագությունը։
Ինչքան էլ որ տարօրինակ է, շատերը չգիտեն այս հնարքի մասին։ Եթե օգտվեք դրանից, այլևս երբեք ստիպված չեք լինի տուգանքներ վճարել արագության գերազանցման համար։
Ավելին՝ ճանապարհներն ավելի անվտանգ կդառնան բոլորի համար։
Իսկ ձեր ընկերները գիտե՞ն այս հնարքի մասին։
Աղբյուր`http://blognews.am
ԱՄՆ-ի ու Գերմանիայի աստղագետները հայտարարել են, որ այլմոլորակայինների ուղերձները, եթե դրանք երբևէ ստացվեն, պետք է ոչնչացնել առանց գաղտնազերծելու։ Գիտնականները գտնում են, որ մարդկությունը ունակ չէ հայտնաբերել վտանգավոր համակարգչային վիրուսները, որոնք կարող են թաքնված լինել տվյալների մեջ ու վտանգ ներկայացնել մարդկության համար։ Հետազոտությունը տեղադրված է arxiv.org-ում։
Այլ մոլորակների քաղաքակրթություններից ուղերձները կարող են գալ ազդանշանների տեսքով, որոնք կընկալվեն ռադիոհեռադիտակների միջոցով։ Ըստ գիտնականների՝ այլմոլորակայինների ուղարկած այդ ուղերձները մեծ հավանականությամբ վնասակար կլինեն։ Մարդկությունը պետք է հրաժարվի ուղերձը կարդալուց, քանի որ չի կարելի վստահ ասել, որ ուղարկողը չար, թշնամական քաղաքակրթություն չէ։
Հետազոտողները գտնում են, որ հնարավոր են վտանգավոր ուղերձների մի քանի տարբերակներ։ Դրանցից առաջինը կարող է լինել «Մենք վաղը կվերացնենք ձեր Արեգակն ու քաղաքակրթությունը» տիպի տեղեկատվությունը, որը անկախ նրանից ճիշտ կլինի, թե ոչ, մեծ խուճապ կառաջացնի։ Մյուս դեպքում՝ դա կարող է ոչ մեծ ծավալի տեքստ լինել, որը հակաբարոյական ազդեցություն կունենա մշակույթի վրա։ Որպես օրինակ՝ հետազոտողները բերում են այն հիպոթեզը, համաձայն որի Հռոմեական կայսրության անկման պատճառը Աստվածաշունչն է եղել։
Եվ վերջապես ամենահավանականը համարվող Cosmic Call-ը։ Այն իրենից ներկայացնում է երկակի սիմվոլների շարք, որոնք գաղտնազերծվում են նկարի տեսքով։ Եթե հաղորդագրությունը տպվի թղթի վրա՝ այն հետագայում վերլուծելու նպատակով, ապա վտանգավոր կլինի միայն հաղորդագրության բովանդակությունը։ Սակայն համակարգիչն օգտագործելու դեպքում այն կարող է վտանգավոր կոդ պարունակել, ինչն էլ թվային համակարգի մեկուսացում կպահանջի։
Գիտնականները ենթադրում են, որ հաղորդագրությունը գաղտնազերծելու համար հնարավոր չէ պահպանել անվտանգության բոլոր կանոնները։
Այս «տարօրինակ» շշով կոնյակն արտադրվում է Հայաստանում՝ կոնյակի արտադրության մեջ մասնագիտացած հայտնի գործարաններից մեկի կողմից: Կոնյակի այս լուսանկարը «զարդարում է» ոչ միայն հայրենական արտադրողի, այլև ոգելից խմիչնքերի վաճառքով զբաղվող արտասհմանյան մի ընկերության էջը, որտեղ էլ այն ներկայացվում է որպես Հայաստանի արտադրանք:
Նույն էջում գրված է, որ այսօրինակ կոնյակները 5 տարեկան են. կոնյակի մասին այլ մանրամասներ էջում գրված չեն. ինչպես նշված է էջում՝ կոնյակի տեսքն առավել քան խոսուն է:
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ
Հիսուսի ծնողներն ամեն տարի, Զատկի տոնին, Երուսաղեմ էին գնում: Երբ Հիսուս տասներկու տարեկան եղավ, նրանք Երուսաղեմ գնացին, ինչպես տոնի առթիվ սովորություն էր գնալ: Տոնակատարության ավարտին, մինչ նրանք վերադառնում էին, մանուկ Հիսուսը մնաց Երուսաղեմում: Նրա ծնողները չանդրադարձան դրան: Մի օրվա ճանապարհ անցնելուց հետո սկսեցին նրան փնտրել ազգականների և ծանոթների մեջ:
Երբ չգտան, ետ դարձան Երուսաղեմ՝ այնտեղ նրան փնտրելու համար: Երեք օր հետո նրան գտան տաճարում: Տաճարի ուսուցիչների հետ նստած՝ նա լսում էր նրանց և հարցեր ուղղում: Բոլոր նրանք, ովքեր լսում էին նրան, սքանչանում էին նրա իմաստության և տված պատասխանների վրա:
Ծնողները երբ տեսան Հիսուսին, ապշած մնացին: Նրա մայրն ասաց.
-Այս ի՞նչ արեցիր դու մեզ հետ, տղա՛ս. ահա հայրդ և ես տագնապած քեզ էինք փնտրում:
Հիսուս ասաց նրանց.
-Ինչո՞ւ էիք ինձ ուրիշ տեղ փնտրում. չգիտեի՞ք, որ Հորս տանը պիտի լինեմ:
Սակայն նրա ծնողներն այս խոսքերի իմաստը չհասկացան:
Հետո Հիսուս իր ծնողների հետ գնաց Նազարեթ և հնազանդ մնաց նրանց: Նրա մայրն այս ամենը պահում էր իր սրտում:
Իսկ Հիսուս զարգանում էր իմաստությամբ և մարմնով՝ սիրելի դառնալով Աստծուն և մարդկանց:
(Ղուկասի ավետարան 2:41-52)
Քանի դեռ հոգևորապես անչափահաս էինք, բնության ուժերին էինք ենթարկվում ու ծառայում: Բայց հիմա հարմար ժամանակը հասած համարելով՝ Աստված աշխարհ ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց մի կնոջից և ապրեց Օրենքի տակ, որպեսզի մեզ փրկի Օրենքի գերությունից և դարձնի Աստծու որդիներ: Արդ որովհետև նրա որդիներն ենք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որով Աստծուն կոչում ենք «Աբբա», այսինքն՝ «Հայր»: Ուստի դուք այլևս ծառա չեք, այլ որդի, և քանի որ որդի եք, ապա ժառանգելու եք Աստծու խոստումը:
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 4:3-7)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ԱՄՆ-ն 2022 թվականին կսկսի Լուսնի ուղեծրի վրա տիեզերակայանի կառուցումը: Այս մասին 2019 թվականի բյուջեի նախագծի հրապարակման ժամանակ հայտնել է NASA-ի ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Լայթֆութը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք սկսելու ենք տիեզերական ենթակառույցի շինարարությունը Լուսնի ուղեծրի վրա, որպեսզի մեր ամենամոտ հարևանին երկար ժամանակ ուսումնասիրենք ու հետազոտենք: 2022 թվականին մենք Լուսնի ուղեծրի վրա ուժային և շարժիչային էլեմենտ բաց կթողնենք, որը Լուսնային ուղեծրային կայանի հիմքը կդառնա (Lunar Orbital Platform-Gateway)»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ 2020-ական թվականները նվիրված կլինեն ամերիկացիների Լուսին վերադառնալուն, ինչպես նաև՝ լուսնային ուղեծրի հետազոտություններին: «Կարճ ասած՝ մենք նորից Լուսին վերադառանալու ճանապարհին ենք՝ հայացքներս ուղղված Մարսին»,- նշել է Ռոբերտ Լայթֆութը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք երգիչ Մհերը մասնակցում է «Դեպի Եվրատելիս» երգի մրցույթին: Մրցույթի շրջանակներում Մհերը ներկայանալու է՝ Forever երգով, որի տեսահոլովակի պրեմիերան ներկայացվեց րոպեներ առաջ:
Տեսահոլովակը նկարահանել է Արեն Բայադյանը։
Այսօր աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Վալենտինի տոնը` բոլոր սիրահարների օրը: Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100՝, հիմնականում Արևմուտքի երկրներում։ Տոնի անունը կապված է Վալենտին անունով հոգևորականի հետ: Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն` նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի` Սբ. Վալենտինիուսի հիշատակին։
Ահա պատմությունը. Հռոմի կայսրությունը ղեկավարում էր Կլավդիոս 2-րդ կայսրը։ Հռոմեական բանակը զինվորների մեծ պակաս ուներ, որպեսզի իր զինվորների մեջ պահպանի մարտական ոգին` կայսրը լեգեոնականներին արգելում է ամուսնանալ, սակայն Վալենտին անունով հոգևորականը չի վախենում կայսեր զայրույթից և լեգեոնականներին գաղտնի ամուսնացնում է իրենց սիրեցյալների հետ։ Կայսեր հրամանը խախտել համարձակված հոգևորականին մահապատժի են ենթարկում: Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։
Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։ Այն առաջին անգամ 496-թվականին Հելասիուս I Հռոմի պապը փետրվարի 14-ը հայտարարում է Սուրբ Վալենտինի օր։
Չնայած ավելի ուշ՝ 1969-ին այն հանվում է Կաթոլիկ տոների օրացույցից, սակայն այսօր էլ Սբ. Վալենտինի օրը աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։
Հայ առաքելական եկեղեցին չի խրախուսոում այս տոնը նշելու ցանկությունը՝ ասելով որ մենք ունենք մեր սուրբ Սարգիսը, սակայն պետք է ասել, որ տոնը ընդունվեց ու սիրվեց երիտասարդների կողմից, միգուցե սա ևս մեկ առիթ է խոսելու սիրո մասին, ու մարդիկ չեն ուզում բաց թողնել այն։ Ամեն դեպքում, սիրո մասին ինչքան շատ խոսվի՝ այնքան բարությունն ու ժպիտները շատ կլինեն մեր շուրջը:
Մեծ պահք, օր երկրորդ
Տեր Աստված ասում է.
-Ով մեղք գործի, նա էլ պետք է մեռնի, իսկ որդին հոր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունները: Արդարի արդարությունն ընկնելու է իր վրա, անօրենի անօրենությունը՝ իր վրա:
-Անօրենը եթե հետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի ու ողորմություն անի, ապրելով ապրելու է ու չի մեռնելու: Նրա գործած բոլոր մեղքերը, կատարած բոլոր անիրավությունները չեն հիշվելու, այլ իր գործած արդարության համար նա ապրելու է: Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի:
(Եզեկիելի մարգարեություն 18:20-23)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 14-ին: Այն տոնվում է Սուրբ Ծննդից քառասուն օր հետո:
Մովսիսական օրենքի համաձայն՝ երբ ընտանիքում առաջնեկն արու զավակ էր ծնվում, նրան քառասուն օր հետո տանում էին տաճար` Աստծուն նվիրաբերելու: Ավետարանը մեզ հայտնում է, որ երբ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին տարան տաճար` Տիրոջն ընծայելու, այստեղ էր Սիմեոն անունով արդար ու բարեպաշտ ծերունին, ում խոստացված էր մահ չճաշակել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա ընդառաջ է ելնում Հիսուս Մանուկին. այստեղից էլ՝ «ելանել ընդ առաջ Տեառն» արտահայտությունը: Ահա Ավետարանական այս պատմությունն էլ քրիստոնեական այս գեղեցիկ տոնի հիմքն է, երբ Սիմեոն ծերունու օրինակով մենք դուրս ենք գալիս Տիրոջն ընդառաջ:
Տեառնընդառաջի ծիսական արարողություններն սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ: Հավատացյալները տոնին մասնակցում են ձեռքերին մոմեր պահած, որոնք արարողության ավարտին վառում են եկեղեցու կանթեղներից եւ տանում` լուսավորելու իրենց տները: Այս ամենը հիշեցնում է լույսի տոնախմբություն` խորհրդանշելով Սիմեոնի` Հիսուսին տված «Լույս» անունը: Փետրվարի 14-ին մատուցվում է Ս. և անմահ Պատարագ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տեառնընդառաջը նաև հռչակվել է նորապսակների օրհնության օր, և տոնական պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ՝ զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը:
Ըստ ժողովրդական ավանդույթի` Տեառնընդառաջի օրը կատարվում էին նորապսակների ազգականների փոխայցելություններ: Տրնդեզի ծիսահամալիրի մաս է կազմել նաև բաժինքի կամ օժիտի ավանդույթը: Որպես կանոն` խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Այն վառելու իրավունքը քահանայից հետո դարձյալ նորապսակներինն էր: Իսկ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը և երիտասարդները ծնողների տուն այցելելու իրավունք են ստացել: Եթե ամփոփ ներկայացնենք, ապա հայրական օջախ դարձ գնացած նորահարսներին այցելում էին փեսաները և տանում տուն: Այս է պատճառը, որ Տեառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին:
Եգիպտոսում ձերբակալել են արևելյան պարով զբաղվող 31-ամյա ռուս Եկատերինա Անդրեևային։ «Գաուխարա» (Թանկարժեք) մականունով հայտնի պարուհուն մեղադրել են ելույթի ժամանակ անթույլատրելի այլասերվածության մեջ։ Նա բեմ էր դուրս եկել կիսամերկ, առանց հատուկ շորտերի։
Նրան ազատ են արձակել 300 դոլար գրավի դիմաց և նախաքննության ընթացքում արգելել են ելույթ ունենալ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.