29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Սոս Սարգսյանի՝ «Հայկական Վարկած»-ին մոտ մեկ տարի առաջ տված հարցազրույցը: Վարպետի զրուցակիցն է դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը:
«Թելադրողը ամենագռեհիկ, ամենացածր, ամենաանգրագետ տարրն է», ասում է Ժողովրդական արտիստ, « Համազգային թատրոնի ղեկավար Սոս Սարգսյանն, ու երազում այն օրերի մասին, որ հայն իր երկրին տեր կլինի:
-Վարպետ այս հարցը տալիս եմ իմ բոլոր զրուցակիցներին։ Ուզում եմ, որ մեր մտավորականները իրենց համար հստակեցնեն` ինչպիսի՞ն է մտավորականի բնորոշումը:
-Բարդ հարց է, որովհետև մի հատկությունը չէ, որ կարող է բնորոշել մտավորականին: Նախ և առաջ նա ազնվություն, աշխատասիրություն պիտի ունենա: Ազնվական մարդը չի կարող ծույլ լինել: Արժանապատվություն ունեցող, ամենագլխավորը, իր երկրի, իր ժողովրդի շահերից ավելի վեր ոչինչ չունեցող մարդն է մտավորականը: Դա շատ մեծ, ծավալուն հասկացողություն է:
-Անշուշտ, ունենք մտավորականներ, իսկ մտավորականություն ունե՞նք:
— Ցավոք, ոչ: Չունենք, որովհետև եթե ունենայինք, հսկայական ազդեցություն կգործեինք իշխանության վրա: Եթե մտավորականություն ունենայինք, այսօր կազակերպված հասարակություն կունենայինք : Բայց չունենք, որովհետև չունենք այդ մտավորականությունը, որ դառնա թելադրող: Այսօր թելադրողը ամենագռեհիկ, ամենացածր, ամենաանգրագետ տարրն է: Նրանք են թելադրում մեր պահվածքը, ապրելակերպը, խոսելաձևը և այլն:
— Ի՞նչը կարող է միավորել մտավորականներին:
— Մտավորականությունը միավորվել չի կարող: Այսինքն, չի կարող ստեղծել մի կազմակերպություն, մի համակարգ: Մտավորականության միությունը շատ խորհրդավոր, Աստվածային մի բան է: Սովետի վերջին շրջանում մենք ունեինք հրաշալի մտավորականություն, որոնցից յուրաքանչյուրն անում էր իր պարտականությունը: Փորձեք կարդալ ճարտարապետ Ռաֆո Իսրայելյանի հուշերը, հոդվածները և կտեսնեք, թե որքան հայրենասիրություն, որքան անհանգստություն, որքան տառապանք կա: Ինչու՞ եմ սա ասում, որովհետև և՚ Ռաֆո Իսրայելյանը, և՚ Սևակը, և՚ Էմինը, և՚ Սիլվա Կապուտիկյանը, և էն ժամանակների մտավորականները չունեին որևէ կազմակերպություն, բայց նրանց պահվածքը, նրանց համոզումները, գաղափարներն ու ձգտումները նույնն էին: Նրանք դրանով էին միավորված, նրանք գիտեին, որ, ասենք, չի կարող պատահել, որ Համո Սահյանը սխալ խոսի, գիտեին, որ ինչ էլ նա ասի Սևակի կամ Վահագն Դավթյանի համար` հարազատ է: ճիշտ է, ճշմարիտն է, ազգային է, ի օգուտ է, օգտակար է:
-Իսկ ի՞նչն է տարանջատում:
-Տարանջատումները շատ են: Դա բնական եմ համարում: Որովհետև մեծ մասամբ խոսքը ստեղծագործողների մասին է, ինչու չէ, նաև գիտնականների, որոնք կարող են ունենալ տարբեր կարծիքներ, տարբեր համոզումներ, տարբեր մարդկային հատկություններ և թուլություններ:
-Այսօրվա մտավորականի առջև ի՞նչ հասարակական պահանջ է դրված և դրվա՞ծ է արդյոք:
-Ցավոք, ոչ մի պահանջ չի դրված: Այսօր մեզ հայտնի չէ, թէ մեր ժողովուրդը ինչ իդեալներ ունի,և ունի արդյո՞ք: Ունեցածն էլ փողն է, կշտությունն է, վայելքն է: Ցավոք, աշխարհում էլ է այդպես: Էս տարիքիս ես տխրությամբ ու հոռետեսական եմ նայում մարդկության ապագային, որովհետև աստիճանաբար մոռացվում է մարդու հոգին, մոռացվում է Աստված: Նույնիսկ կարող եմ ասել, որ Եվրոպան այլևս քրիստոնեական աշխարհ չի: Քրիստոնեությունը որպես այդպիսին, որպես փիլիսոփայություն, որպես առաջադեմ գաղափարախոսություն այլևս գոյություն չունի, որովհետև, ինչ արվում է, հակառակ քրիստոնեության է արվում: Եթե ասենք , իսլամը ունի այնպիսի նվիրյալներ, որոնք իրենց կյանքը կարող են զոհել, քրիստոնեությունը` չունի: Լավ է որ մահապարտներ չունի, բայց վատ է, որ քրիստոնեական աշխարհի մարդը կորցնում է Աստծուն:
-Ի՞նչ դաստիարակություն է ստանում մեր հասարակությունը, որտեղի՞ց է սնվում:
-Ընդհանուր դաստիարակություն չունենք: Բայց իմ հույսն այն է, որ ամենուամենայնիվ կան առողջ մտածող ծնողներ, հասկացող ծնողներ, որոնք կարևորում են դաստիարակությունը, կրթությունը: Իմ հույսը էդ ծնողներն են, էդ ընտանիքները: Շատ տգեղ բան է, երբ աշակերտը գիտի, որ իր ուսուցիչը կաշառք է վերցնում: Դա սոսկալի բան է: Կամ ասենք, գիտի, որ իրենց դպրոցի տնօրենը ազնիվ չէ, արդար չէ: Մեր ժամանակներում այդ տեսակ երևույթները բացառվում էր: Հիմա երեխայի համար սոսկալի վիճակ է: Ծնողը մի կողմից ասում է` ազնիվ եղիր, հայրենասեր եղիր, աշխատասեր եղիր, մյուս կողմից երեխան գնում է դպրոց և չի տեսնում այդ մթնոլորտը, այդ բարձր խավի հեղինակությունը, այդ օրինակը:
-Ի՞սկ իմֆորմացիայի աղբյուրները:
-Հեռուստատեսությունը տանում է ժողովրդին չգիտեմ էլ ո՞ւր, իջեցնում է ու իջեցնում: Բոլոր ժամանակներում արվեստի խնդիրը եղել է ժողովրդին բարձրացնելը: Անդրե Մորուան մի խոսք ունի, որն ինձ դուր է գալիս. «Մասսայական կուլտուրան մասսաներին զրկում է կուլտուրայից»: Այ, հիմա մասսայական կուլտուրա է: Փոխանակ բարձրացնենք մասսաներին դեպի վեր, դեպի Աստվածայինը, դեպի վեհ մարդկայինը, մենք իջեցնում ենք ամենացածր ճաշակի: Ղեկավարներն էլ արդարանում են, թէ ժողովուրդը հավանում է: Ժողովուրդն ո՞վ է: Ժողովուրդը երեխայի նման բան է, պետք է միշտ դաստիարակես:
-Կարո՞ղ ենք որևէ «պրոգնոզ» անել:
-Կարծում եմ, որ հայերը այն ժողովուրդն են, որ ժամանակ առ ժամանակ պետք է մտածեն, և անշուշտ կմտածեն: Այդ պահը կգա, երբ որ հասկանան, որ չի կարելի աշխարհից ամեն ինչ վերցնել: Աշխարհից պետք է վերցնել այն, ինչը որ քեզ օգտակար է, օրինակ` Եվրոպայից` աշխատասիրություն, մաքրասիրություն, իսկ այլանդակությունը, ամենաթողությունը չի կարելի վերցնել: Պետք է շատ զգույշ լինել: Չի կարելի ամեն արտասահմանյան բանով հրճվել, հիանալ: Մենք հինգ հազար տարվա կյանք ենք ապրել, ունենք ավանդույթներ և իզուր չենք ապրել այս աշխարհում: Հիմքը չպետք է մոռանանք: Հայերը մի օր գլխի կնկնեն, որ էսպես վերանում են և խելքները գլուխները կհավաքեն:
-Վարպետ, ո՞րն է մտավորական մարդու տեղը:
-Մտավորականը պետք է ամեն հարցում, ամեն րոպե ակտիվ լինի։ Ամեն պահի մեջ, ամեն թերության նկատմամբ ուշադիր լինի: Ցավելը քիչ է, պետք է միջամտել, պետք է պայքարել: Էս աշխարհում ամեն ինչ գործ անելով է: Կարևոր է, թէ ինչ ես անում քո երկրի համար: Կան մարդիկ, որ ամբողջ կյանքում մի լուցկի չեն ստեղծել, բայց վայելում են կյանքը: Ճիշտ է հիմա ընդունված է բոլոր հարուստներին վատաբանել, բայց դրա հետ համաձայն չեմ, քանի որ մարդը կարողացել է իր քրտինքով մի բան ստեղծել: Հարստանալը դժվար գործ է: Հարստություն պահելն էլ դժվար է ու ամեն մարդու խելքի բանը չէ: Ասում են.«Տես ինչ տուն է կառուցել»,- ես ասում եմ,- Էդ տունը իր հետ ու՞ր է տանելու, չէ որ էստեղ է թողնելու, մի հայ մարդ է ապրելու այդտեղ: Թող լինի, գեղեցիկ տուն է»: Մտավորականի հոգին պիտի անընդհատ ապրի, անդադար աշխատի ու լավ բաների համար էլ հրճվի: Մտավորականների մեղքն է, որ մենք Արցախի պատերազմի հաղթանակը չվայելեցինք, չըմբոշխնեցինք: Գու՞ցե հաղթանակի սովոր չենք դրանից է, բայց հաղթանակն անասելի մեծ էր և մտավորականության մեղքն է, որ ժողովուրդը չի հասկանում, թէ ի՞նչ է եղել:
-Կուզենայի, որ որևէ որակական փոփոխություն առաջարկեիք մեր հասարակությանը:
-Ես ամբողջ կյանքում աշխատել եմ և դրանով հպարտ եմ: Աշխատել եմ որքան հնարավոր է ինքս լինել արժանապատիվ մարդ և որքան հնարավոր է իմ ժողովրդին դարձնել արժանապատիվ: Աշխատել է պետք, գործ է պետք: Ես արդեն 81 տարեկան եմ, բայց չեմ կարող ոչ մի բանի նկատմամբ անտարբեր լինել:
-Կա՞ մի բան, որ Դուք չասել չեք կարող:
-Իհարկե կա և շատ: Չեմ ընդունում, նամանավանդ, էն դաժանությունը, որը հայը հայի նկատմամբ է գործում: Դա չեմ կարողանում ներել: Օրինակ` չեմ կարողանում ներել էն գործարարին, որը հայ կնոջը 16 ժամ աշխատեցնում է, ասենք թե` ռեստորանում և թողնում թեյավճարի հույսին: Դա դաժանություն է: Սա մի օրինակ էր, իսկ ընդհանրապես հայի դաժանությունը հայի նկատմամբ Աստծուն հակառակ բան է, դա Աստված չի ների:
-Վարպետ, խնդրում եմ Ձեր խոսքը` մեր հայ մտավորականներին:
-Ես այսօրվա մտավորականության մասին բարձր կարծիք չունեմ: Ամենագլխավոր բանը էս աշխարհում հարգանքն է մարդու նկատմամբ: Կարևոր է կարգին լինել, բարձր կուլտուրա ունենալ, որ ասում են «պարյադչնի»: Ես ուզում եմ մեր հայերին էս խոսքը ասել. Մի անգամ սահմանապահը ինչ որ սահման անցնելիս վիրավորում է Անտուան Սենտ Էքզյուպերիին, վերջինս ասում է.«Ինչու՞ ես ինձ վիրավորում, չէ որ ես ու դու միասին այլևս այս հողագնդի վրա չենք ապրելու»: Շատ խորը, իմաստուն բան է: Հարևանը հարևանին ինչու՞ է նեղացնում, հազիվ եք իրար գտել, սիրե՚ք իրար: Կամ գոնե հարգե՚ք: Ես ուզում եմ մեր մտավորականներին ասել հետևյալը. ես Սովետի ժամանակ էլ դիսիդենտներին` այլախոհներին չէի հարգում, մանավանդ հայ այլախոհներին: Ինչու՞, որովհետև ես հասկանում էի, որ մենք փոքրիկ ազգ ենք և իրավունք չունենք մեր ժողովրդի անունը էդ հսկա երկրով մեկ վարկաբեկել: Գյոթեն մի հանճարեղ խոսք ունի.«Ավելի լավ է անարդարություն, քան անկարգապահություն»: Անկարգապահությունը կործանում է երկիրը: Անարդարության դեմ կարելի է պայքարել, իսկ անկարգությունը սոսկալի բան է, դա հեղափոխություն է, որը ես ողջ էությամբ ատում եմ: Բոլոր հեղափոխությունները եղել են արյան ծովեր: Ես ուզում եմ, որ մեր այսօրվա մտավորականությունը հասկանա, թէ Հայաստանը աշխարհագրական ո՞ր տեղում է գտնվում, ո՞ւմով է շրջապատված, քանի՞ թշնամի ունի, ի՞նչ են ուզում էդ թշնամիները և ըստ այդմ իրեն պահի: Ոչ թէ տեղի – անտեղի հայհոյի նախագահին: Ես շատ հարցերում Լևոն Տեր- Պետրոսյանի հետ համաձայն չէի, բայց ինձ երբեք թույլ չեմ տվել վիրավորական, անհարգալից խոսք ասել նրա մասին, քանի դեռ նա նախագահ էր: Ես հասկանում էի, որ նա իմ նախագահն է և վերջ: Մարդիկ կան, որ իրենց դրել են ճշմարտախոսի տեղ ու դուրս են տալիս: Դուրս մի՚ տվեք: Տես հատակում, ընդերքում ինչե՞ր կան, տես ու՞մ զավակն ես, ո՞ր ժողովրդի զավակն ես, էս ժողովուրդը ին՞չ կյանք է ապրել, ի՞նչ ճակատագիր է ունեցել, ըստ այդմ քեզ պահի:
-Վարպետ , ո՞րն է Ձեր խրատը այսօրվա երիտասարդին:
-Ես կուզեի, որ մեր երիտասարդությունը խորապես, ճշմարտապես հարգի մեր դրոշը, մեր զինանշանը, մեր պետությունը, մեր պետականությունը, մեր օրենքը: Ես կուզենամ, որ մենք սովորենք դառնալ պետականություն, պետություն պաշտող ժողովուրդ:
-Ի՞նչ է երազում Սոս Սարգսյանն իր երկրի համար:
-Իմ երազանքները շատ են, ես ամեն գիշեր եմ երազում: Երբ Գանձակեցի մարդու եմ հանդիպում լացս գալիս է, երբ նա պատմում է, թէ ինչ է թողել Գանձակում: Մեզնից էս ինչքա՞ն բան խլեցին, ես ի՞նչ արին մեզ հետ: Իմ Վանա լիճը, իմ քաղաքները, իմ Նախիջևանը, իմ Գանձակը…Էս ինչքա՞ն բան խլեցին: Եվ իհարկե ես երազում եմ, ասում եմ.Լավ, ես չեմ տեսնի, թող գա էն օրը, որ հայերը իրենց երկրին տեր լինեն»: Էդ է իմ երազանքը: Քոնն էլ է չէ՞:
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել՝ դժգոհելով Հայաստանում մամուլի ազատության մակարդակից, ինչի առիթը Freedom House իրավապաշտպան կազմակերպության այսօրվա հրապարակումն է։ «Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցը: Ցավալի է, որ Հայաստանը շարունակում է դասվել «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքում և 197 երկրների մեջ գրավում է 149-րդ տեղը՝ Անգոլայի և Պակիստանի միջև: Երբ Հայաստանում մամուլը նույնիսկ «մասամբ ազատ» չի դասակարգվում, ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել»,– մասնավորապես գրել է Օսկանյանը:
Այնուհետև Օսկանյանն անդրադարձել է Մաշտոցի պուրակի ապամոնտաժման որոշմանը։ «Այսօր մեկ այլ իրադարձություն տեղի ունեցավ, որն ինչ-որ առումով կապվում է մամուլի և սոցիալական ցանցերի հետ՝ ՀՀ նախագահն այցելեց Մաշտոցի պուրակ և քաղաքապետին հորդորեց ապամոնտաժել այնտեղի կրպակները: Եթե կրպակները իրոք ապամոնտաժվեն, ես դա կհամարեմ ոչ միայն բնապահպան ակտիվիստների հաղթանակը, այլև թեկուզ սահմանափակ լսարան ունեցող ինտերնետային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հաղթանակը:
Հիմա պատկերացրե՛ք՝ եթե մեր հեռուստատեսությունները նույն ազատությունն ունենան, ինչ ինտերնետային լրատվամիջոցները, որքան արագ Հայաստանը կդառնա նորմալ պետություն»,– գրել է Օսկանյանը:
Վերջինիս այս գրառման կապակցությամբ գրառում է կատարել նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ գրելով. «Եթե Օսկանյանը և ընդդիմությունը այսքան ազատ ու աննախադեպ ծավալով լուսաբանվում են և մինչև ընտրություններ, և ընտրությունների ընթացքում, ապա Ֆրիդոմ հաուսի հերթական զեկույցը, մեղմ ասած, թերի է, իսկ Օսկանյանի մեկնաբանությունները Ժպիտ են առաջացնում… Այսօրվա նման բարձր աստիճան խոսքի ազատության ոլորտում վաղուց չի եղել…»։
tert.am
Զրույց «Կետիկնոցում» մշակութաբան Վարդան Ջալոյանի հետ նախանցյալ ամառ, երբ այն դեռ կարմիր` Կոկա Կոլայի գույնի էր, հիմա` կապույտ է` Պեպսի Կոլայի: Բայց ոչինչ չի փոխվել սրճարանում…
— Ես գալիս եմ «Կետիկնոց» («Վերնիսաժ») սրճարան` ինձ ցույց տալու, միանգամից շատերին տեսնելու, և նրանցից քչերն են, որ ինձ հաճելի չեն: Կարաս քո սուրճը կամ լիմոնադը վերցնես ու ժամերով նստես էստեղ, մնացած սրճարանների նման շնչիդ նստող չկա, որ անընդհատ պտտվեն շուրջդ ու նայեն, թե` բան չես վերցնում ու երկար նստում ես։ Համեմատաբար էժան է, ու չնայած վզզացող ավտոմեքենաների աղմուկի ու հնչող տարաբնույթ և ոչ միշտ տրամադրությանդ համահունչ երաժշտությանը, մի երկու հազար դրամով, 3-4 հոգով երեկոդ կարճում ես համեմատաբար հանգիստ միջավայրում, համոզված լինելով, որ ոչ «քյարթուները», ոչ էլ դիմացի` օպերայի մայթին նստող մեծ ու մանր բուրժուաները քո հագուկապին չեն նայի ու քմծիծաղ տան, էստեղ դու քո տեղում ես, քո «գեղամիջում»: Մարդիկ իրենց հնարավորինս իրական դեմքերով են նստած, դրա համար ես գալիս եմ էստեղ: Բա դո՞ւ ինչի ես գալիս, Ջալոյան:
— Ես համաձայն եմ, որ սրճարանն էլ քաղաքի կամ փողոցի թատրոնի մասն է կազմում: Դե պարզ է, որ դու գնում ես մի տեղ, որտեղ գիտես, համոզված ես, որ էն դերը, որ դու խաղալու ես, էն պոզան, որ ընդունելու ես, ո՞նց է ընդունվելու էդ մարդկանց կողմից: Ովքե՞ր են նստած սրճարաններում: Ինչո՞ւ ենք մենք նայում էն դիմացի մայթի բարձր բուրժուազիայի սրճարաններին, ու մտածում, որ իրենք ունեն ցանկություններ, մնացածներն ունեն հոգսեր: Եւ էն բանը, որ կարող ես նստել էս սրճարանում, սպասել` չգիտեմ ում, չգիտեմ ինչի, դա էն մասին է խոսում, որ քո մեջ էլ կան ցանկություններ: Սրճարանը, քաղաքն ամբողջությամբ ցանկության մի մեծ մեքենա է: Քաղաքները կառուցվել են, որպեսզի կատարվեն մարդկային ցանկությունները, և էդ առումով` գյուղացի մարդը երբ ուզում էր ասել, թե ինչ-որ ցանկություններ ունի, ասում էր. «Երևան գնալու եմ, մշտական մնալու եմ»: Որովհետև դա հենց էն բանն է, որով ինքը ներկայանում է: Քաղաքը մի տեղ է, որտեղ ցանկություններն իրենց պրոյեկցիաներն են ստանում: Ուզում եմ ասել, որ սրճարաններն ասելիք ունեցող մարդկանց համար են: Ասելիքն ինքը ցանկությունն է, որն անընդհատ խոսում է, իհարկե` ոչ միշտ էն բանի մասին, ինչի մասին ուզում է: Մտավորականներն են շատ խոսում, մտավորականի ցանկությունը յուրօրինակ է, տարբերվում է և բիզնեսմենի,և գյուղացու ու աշխատավորի ցանկությունից:
— Հիմա էս սրճարանի բոլոր մարդիկ ցանկություննե՞ր ունեն:
— Մտավորականի ցանկությունները միշտ բոհեմական են լինում. ամենաառաջին ցանկությունը մինչ ռոմանտիկ սերն է` կրքի պատահական բռնկում, ու ռոմանտիկ սերը, որը միշտ փնտրում է, և ճակատագիրն իրեն պարգևում է: Կան տարբեր սերեր` ժողովրդի սեր, հայրենիքի սեր: Մտավորականի մոտ դա որոշակի պարանոիդալ բնույթ է կրում` սոցիալ-քաղաքականի և անձնականի հիբրիդ, որը հետաքրքիր է: Ցանկությունը, ինչպես մենք ընկալում ենք, հայտնվել է ռոմանտիկ դարաշրջանում, ու պատահական չի, որ սրճարաններն էլ են էդ ժամանակ հայտնվել:
— Գուցե սալոննե՞րը. էնտեղ էլ է եղել ռոմանտիկ սեր:
— Սալոնների կուլտուրան վայելքի կուլտուրան է, ոչ թե ցանկության, և` ֆլիրտի: Ռոմանտիկ սերը 200 տարվա պատմություն ունի ընդամենը, մինչ էդ ոչ մի սեր չի եղել, եղել է կիրք, եղել է Լեյլի ու Մեջնուն:
— Բա Լեյլի-Մեջնունինը ռոմանտիկ սեր չէ՞ր:
— Հիմնական ռոմանտիկան սիրո մեջ նախատրամադրվածությունն է դեպի սերը, մարդն ինքն իրեն պատրաստում է: Մարդը հոգեկրթվում է, կարդում է Սևակ ու Տերյան, այսպիսով` իր հոգին նախապատրաստում է սիրահարվելուն:
— Այլ կերպ` գլուխն է գցում հա՞. ժամանակակից մարդը, երբ կիրք է լինում, որոշում է, որ դա սեր է, հետո զարգացնում է, հետո` երբեմն ձեռքը կրակն է ընկնում: Մարդը, պարզվում է, էն չի, բայց արդեն կարա ուշ լինի` ամուսնություն, երեխաներ…
— Ժամանակակից երիտասարդը զանազան տեխնիկաներ է գործադրում, որպեսզի ինքը մի պահի սիրահարվի, որպեսզի դա չլինի պատահական, այլ ուղարկված` Աստծո կողմից: Դա պատահականի ու նախապատրաստության արդյունքն է: Ռոմանտիկ սերը նաև ունի տարածական կառուցվածք, ինչպես ասում էին ընկերներ Դելեզն ու Գվատտարին, ու չի հանգում սովորական Էդիպյան եռանկյունու: էդ եռանկյունին բացվում է սրճարանի նման մեքենաներով: Սրճարանը հարկավոր է նաև դրա համար: Էստեղ առաջանում են որոշակի հատուկ խավի տիպիկ ցանկություններ, որոնք պերվերսիվ (պերվերսիա` լատ. perversiō, բառացիորեն թարգմանվում է շուռ տված, նորմայից շեղված, ալյասերվածություն: Էստեղ` շուռ տված, IMHO) ցանկություններն են` մտավորականի ցանկությունները:
— Իսկ դրանք չե՞ն կարող քաղաքական ցանկություններ լինել:
— Դա մոտավորապես նույն բանն է: Քաղաքական ցանկությունը տիպիկ պերվերսիվ ցանկություն է, երբ նորմալ օբյեկտից ինքը շեղվում է մի քիչ ուրիշ կողմ, և էդ առումով մտավորականի ցանկությունը, նկատի ունեմ ռոմանտիկ սերը և այլն, մշտապես միջնորդավորված է ստեղծագործությամբ և քաղաքականությամբ, որոնք մոտավորապես նույն բանն են: Այսինքն, եթե համարենք նորմալ ռոմանտիկ սերն էն է, որ դու սիրում ես խելացի, գեղեցիկ և այլ բարեմասնություններով աղջկա, ապա էստեղ կատավում է պերվերսիվ տիպի ընտրություն: Եւ էս առումով սա էնքան էլ ռոմանտիկ չի. ծառայողական սիրավեպ չի, որն էլի պերվերսիվ տարր ունի իր մեջ: Մտավորականների համար նախատեսված սրճարանները պերվերսիա են:
— Հիմա սա մտավորականների՞ սրճարան է:
— Այո, էս պերվերսիան կոչվում է ստեղծագործական-քաղաքական պերվերսիա:
— Ի՞նչ մարդիկ են էստեղ լինում, ի՞նչ խավի, ի՞նչ տեսակի:
— Էստեղ խավ չկա: Էստեղի մարդիկ պերվերսիվ են, այսինքն` շուռ տված: Ցանկությունների մատրիցան մտավորականների մոտ ուրիշ է, բիզնեսմենի մոտ` ուրիշ, մնացածների մոտ` ուրիշ: Էստեղ մարդիկ իրար գտնում են, հայտնում ու ցուցադրում իրենց ցանկությունները: Ցանկությունն առաջին հերթին թատրոնն է, որ դու ուզում ես ցույց տալ: Եթե դու ոչինչ ցույց չես տալիս, քո դերը չես կատարում, դա նշանակում է, որ քեզ մոտ ցանկություն չկա, որովհետև ցանկությունն առաջին հերթին արտահայտվում է այն բանով, որ մարդն ուզում է երևա ոչ էնպիսին, ինչպիսի ինքն իրականում կա:
— Այսինքն, էստեղ բոլորն ուզում են երևալ ոչ էնպիսին, ինչպիսին իրենք իրականում կա՞ն:
— Դրան ընդունակ է առաջին հերթին մտավորականը, որովհետև նա միշտ արտիստ է: Նա էն մարդն է, որ ինքը չի, ինչ որ ինքը կա` էն չի: «Ա»-ն հավասար չի «Ա»-ի: Ինքը զբաղված է սեփական «ԵՍ»-ի դիալեկտիկական բացասումով, որն ինքն անում է, օրինակ` ինքնակենսագրական վեպեր գրելու միջոցով, որովհետև ինքնակենսագրական վեպի հերոսը նույն իսկական մարդը չի, որ գոյություն ունի իրական աշխարհում, էն մարդն է, որ ապրում է իր երևակայության աշխարհում:
— Սրճարանի այլ ֆունկցիաները, բացի թատրոնից:
— Բացի դրանից` ուրիշ ֆունկցիաներ չեն կարող լինել: Սրճարանն ինքնարտահայտման տարածք է: Սրճարանը չի կատարում էն դերը, որ մենք վերագրում ենք, ինքը ստատուսային խնդիրներ չի լուծում, բուրժուական լինի, բանվորագյուղացիական, թե` այլ: Բայց… Հնարավոր չի գտնվել մի մարդու կողքին, որը համամիտ չի ու չի հասկանում քո ցանկությունները: Հետևաբար, սրճարաններում էդ խմբերը կազմվում են իրենց էդ գաղտնի ու գուցե իրենց անհայտ ցանկություններով, և իրենք նույն թատրոնի թատերախումբն են: Եթե դու կոմեդիայի թատրոնի թատերախմբից ես, ինքը` ողբերգության, ուրեմն` դուք չեք կարող միասին լինել: Քո դերասանական արվեստը չի հասկացվում կամ գնահատվում: Էստեղ մարդ չկա, էստեղ բոլորը դեր են կատարում: Մեկը` գրողի, մեկն` ակադեմիկոսի կամ նախարարի, մյուսն էլ, կներեք, մշակութաբանի: Էն առումով, որ էստեղ առաջին հերթին ոչ թե մարդն է հանդես գալիս, այլ` իր մտավորականի մասնագիտությունը: Էստեղ, իմիջիայլոց, շատ քիչ են գալիս դերասանները: Եթե դու դերասան ես ու չես ուզում, որ քո բեմական կերպարը փլվի, էսպիսի տեղեր չես գա: Մտավորականի ամենամեծ խնդիրը «դավադրություններ» նյութելն է։ Սրճարանները միշտ էլ եղել են «դավադրությունների» համար:
— Բայց էստեղ պատահական մարդիկ էլ են գալիս: Սիրահարներ են գալիս, ջահելներ են գալիս, որովհետև էժան է, Սարյանի արձանի մոտից` միտինգավորները…
— Հա, գալիս են, բայց` մեկ-մեկ ու պատահական, եթե հոգնել ես, նստում ես էստեղ: Բայց «քո» սրճարանն էն տեղն է, որտեղ դու մշտապես գալիս ես: Ու եթե դու պատահական ես եկել, կնստես, կխոսես, կողքից խեթ-խեթ կնայեն` բան չեն ասի, բայց երկրորդ անգամ էլ չես գա էստեղ, եթե պատահական ես, օտար ես էս թատրոնում: Նույնն էլ դու, կարող ես գնալ դիմացի սրճարանները, խոսել կինոյից, թատրոնից կամ գրականությունից, բուրժուազիան կսկսի նայել վրադ, թե` էս ի՞նչ են խոսում: Չնայած թվում է, թե ընկերներով նորմալ նստած եք, բայց դու էլ չես գնա էդ սրճարանը, որովհետև էդ քոնը չի: Էստեղ նաև շատ կարևոր են սպասարկող անձնակազմ — հաճախորդ հարաբերությունները: Եթե տերը չուզի, որ էս մարդիկ գան էստեղ, նրանց լավ չեն ընդունի, ու նրանք էլ չեն գա: «Կազիրյոկում» ու էստեղ միշտ ուրախ են ընդունում մտավորականին: Մյուս կարևոր հարցը: Սրճարանն էթիկետ է, կանոններ, որոնք որոշում են նաև, որ մարդը քաղաքաբնակ է: Էստեղ գալով ու նստելով` ինքդ քեզ ապացուցում ես քաղաքաբնակ լինելդ: Բանգլադեշի երիտասարդներն ասում են. «Իջնենք քաղաք»: Որովհետև էստեղ, էս կենտրոնի թատրոնի մեջ կարող են ցույց տալ, թե իրենք ինչպես են հագնված, ինչպես են քայլում, և որ իրենք քաղաքաբնակ են: Իրեն ցուցադրելն ու մարդկանց նայելն ամենակարևոր էկզիստենցիալ մարդկային ֆունկցիաներից մեկն է: Դու չես կարող փողոցով ման գալ, եթե քեզ վրա անընդհատ թքեն կամ քարով խփեն:
— Բայց էդպիսի մարդիկ էլ կան, չէ՞:
— Դա էլ պերվերսիայի լրիվ ուրիշ ձևն է, զրույցի այլ թեմա:
Լուսանկարը` Կարին Գրիգորյանի
Դատողությունը մտքի քարացած վիճակ է նշանակում: Միտքը միշտ փորձում է դատողություն անել, որովհետև զարգացման վիճակում գտնվելը վտանգավոր է և անհարմարավետ: Շատ–շատ արի՛ եղեք, մի՛ ընդհատեք ձեր աճը: Կանգ մի առեք, ապրեք պահի մեջ, պարզապես կյանքի հոսանքի մեջ եղեք:
Այս պատմությունը տեղի է ունեցել Չինաստանում՝ Լաո Ցզիի ժամանակներում, և Լաոն այն շատ էր սիրում:
Գյուղում մի ծերունի էր ապրում: Նա շատ աղքատ էր, բայց նույնիսկ թագավորները նախանձում էին նրան, որովհետև նա սքանչելի սպիտակ մի ձի ուներ: Թագավորները նրան չտեսնված գին էին առաջարկում ձիու դիմաց, բայց ծերունին միշտ ասում էր.
— Այս ձին ինձ համար ձի չէ: Նա անձ է: Ես ինչպե՞ս կարող եմ վաճառել անձը, վաճառել ընկերոջը:
Ծերունին աղքատ էր, բայց ձին չէր ծախում:
Մի անգամ նա տեսավ, որ ձին մսուրում չէ: Ամբողջ գյուղը հավաքվեց, ու մարդիկ ասացին.
— Դու հիմար ծերուկ ես: Մենք գիտեինք, որ մի օր այդպես էլ լինելու է: Ավելի լավ կլիներ ձին վաճառեիր: Ա՜յ քեզ դժբախտություն:
— Այդպես ասելով՝ շատ հեռուն մի՛ գնացեք: Պարզապես ասացեք, որ ձին տեղում չէ, — պատասխանեց նրանց ծերունին: — Փաստը դա է, մնացածը դատողություն է: Ինչ էլ որ եղած լինի՝ դա դժբախտություն է թե օրհնություն, ես չգիտեմ, որովհետև դա ընդամենը դրվագ է: Ո՞վ գիտե, թե հետո ինչ է լինելու:
Մարդիկ ծիծաղում էին ծերուկի վրա: Նրանք միշտ էլ գիտեին, որ նա մի քիչ ցնդած է: Բայց 15 օր անց՝ գիշերը, ձին վերադարձավ: Ձին չէին գողացել, նա պարզապես փախել էր դեպի ազատություն: Ու դա դեռ բոլորը չէր: Նա իր հետ մի դյուժին ձի էր բերել: Մարդիկ դարձյալ հավաքվեցին ու ասացին.
— Ծերո՛ւկ, դու ճիշտ էիր: Սա դժբախտություն չէր: Հիմա պարզ է, որ դա օրհնություն էր:
— Դուք դարձյալ հեռուն եք գնում: Պարզապես ասացեք, որ ձին վերադարձել է: Ո՜վ գիտե, սա օրհնությու՞ն է, թե՞ ոչ, — հանգիստ պատասխանեց ծերունին: — Սա ընդամենը դրվագ է: Դուք արտահայտության մեջ ընդամենը մի բառն եք կարդացել: Դուք ինչպե՞ս կարող եք դատել ամբողջ գրքի մասին:
Այս անգամ մարդիկ շատ չխոսեցին, բայց ներքուստ որոշեցին, որ նա իրավացի չէ. տասներկու սքանչելի ձի:
Ծերունին մինուճար մի որդի ուներ: Նա սկսեց հեծնել, քշելուն վարժեցնել ձիերին: Ընդամենը մի շաբաթ անց նա ընկավ ձիուց ու ջարդեց երկու ոտքը: Մարդիկ նորից հավաքվեցին դատողություն անելու.
— Դու դարձյալ ապացուցեցիր քո իրավացիությունը: Սա դժբախտություն է: Քո միակ որդին կորցրել է իր երկու ոտքերը, իսկ այս տարիքում նա քո միակ ապավենն է: Հիմա դու ավելի աղքատ ես, քան նախկինում էիր:
— Դուք պարզապես դատելու մոլուցքով եք բռնված: Այդքան հեռու մի գնացեք: Ասացեք միայն, որ տղաս կոտրել է իր երկու ոտքը: Ոչ ոք չգիտի՝ սա դժբախտությու՞ն է, թե՞ օրհնություն: Կյանքը կտորներով է գալիս, իսկ ավելին մեզ տրված չէ:
Այնպես եղավ, որ մի քանի շաբաթ անց երկիրը պատերազմի մեջ մտավ, ու բոլոր պատանիները գնացին բանակ: Ամբողջ գյուղը գոռում ու լալիս էր, որովհետև դա վճռորոշ ճակատամարտ էր, և նրանք գիտեին, որ երիտասարդների մեծամասնությունը չի վերադառնա: Նրանք եկան ծերունու մոտ ու ասացին.
— Դու ճիշտ էիր, ծերո՛ւկ, հիմա ակնհայտ է, որ դա օրհնություն էր: Չնայած քո որդին հաշմանդամ է, բայց նա քեզ հետ է: Մեր որդիները գնացին ընդմիշտ:
Ծերունին դարձյալ ասաց.
— Դուք շարունակում եք դատել: Ոչ ոք դա չգիտի: Միայն ասացեք, որ ձեր որդիները պիտանի են բանակի համար, իսկ իմը՝ ոչ: Միայն Աստված՝ Բացարձակը, գիտի՝ դա դժբախտությու՞ն է, թե՞ օրհնություն:
Քանի դեռ դուք դատում եք, դուք չեք աճում, չեք զարգանում: Դատողությունը մտքի քարացած վիճակ է նշանակում: Եվ միտքը մշտապես դատողություն է պահանջում, քանի որ զարգացման գործընթացում լինելը մշտապես ռիսկի հետ է կապված և անհարմար է: Իրականում ճանապարհորդությունը երբեք չի ավարտվում: Մի մասն ավարտվում է, բայց դրա փոխարեն սկսվում է մյուսը, մի դուռը փակվում է, մյուսը՝ բացվում: Դուք հասնում եք գագաթին, բայց հայտնվում է ուրիշը՝ ավելի բարձրը: Կյանքը անվերջ ճանապարհորդություն է:
Հրաչյա Ամիրյան
(արևելյան առակ)
Աֆրիկյան մի թագավոր մտերիմ ընկեր ուներ, որի հետ նրանք միասին էին մեծացել: Այդ ընկերն իր կյանքում հանդիպող ցանկացած իրավիճակ դիտարկելիս, լիներ դա դրական թե բացասական, սովորություն ուներ ասել. «Լավ է»:
Մի անգամ թագավորը որսի էր գնացել: Նրա ընկերը պատրաստում ու լիցքավորում էր հրացանները: Հրացաններից մեկը նախապատրաստելիս նա ակնհայտորեն ինչ-որ սխալ էր կատարել: Երբ թագավորն այդ հրացանն առավ ձեռքն ու կրակեց, պայթյունից նրա բթամատն ամբողջովին պոկվեց: Իրավիճակը քննելով նրա ընկերը սովորականի պես ասաց.
_ Լավ է:
Թագավորն ի պատասխան ասաց.
_ Ոչ, վատ է,_ և հրամայեց իր ընկերոջը բանտարկել:
Անցավ մոտ մեկ տարի: Թագավորը դարձյալ որսորդությամբ էր զբաղվում մի տարածքում, որտեղ նրան, իր կարծիքով, ոչ մի վտանգ չէր կարող սպառնալ: Բայց մարդակերները նրան գերի վերցրեցին և մնացածների հետ տարան իրենց գյուղը: Նրանք կապեցին նրա ձեռքերը, լիքը փայտ քարշ տվեցին, մի սյուն տնկեցին և թագավորին կապեցին այդ սյունից: Երբ նրանք կրակ վառելու համար ավելի մոտեցան նրան, նկատեցին, որ թագավորը ձեռքին բթամատ չունի: Իրենց սնահավատության պատճառով նրանք երբեք չէին ուտում այնպիսի մարդկանց, ովքեր մարմնական թերություններ ունեին: Թագավորի կապերը քանդելով նրանք ազատ արձակեցին նրան:
Տուն վերադառնալով նա հիշեց այն դեպքը, երբ ինքը զրկվել էր բթամատից, և ընկերոջ հանդեպ իր վերաբերմունքի պատճառով խղճի խայթ զգաց: Նա անմիջապես գնաց բանտ, որ խոսի ընկերոջ հետ.
_ Դու ճիշտ էիր,_ ասաց նա,_ իսկապես լավ էր, որ ես առանց բթամատի մնացի:
Եվ նա պատմեց այն ամենը, ինչ կատարվել էր իր հետ:
_ Ես շատ եմ զղջում, որ քեզ բանտ նստեցրի, ես այն ժամանակ վատ բան արեցի:
_ Ոչ,_ պատասխանեց ընկերը,_ դա լավ էր:
_ Ի՞նչ ես ասում, մի՞թե լավ բան էր, որ ես իմ ընկերոջը մի ամբողջ տարի բանտ նստեցրի:
_ Եթե ես բանտում չլինեի, ապա քեզ հետ այնտեղ կլինեի:
Հրաչյա Ամիրյան
Ահա մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ։ 5Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. 6երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ։ 7Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին։ 8Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. եւ կար որ մէկին՝ վաթսուն. եւ կար որ մէկին՝ երեսուն։ 9Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ 10Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»։ 11Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրուած իմանալ երկնքի արքայութեան խորհուրդները, իսկ նրանց տրուած չէ. 12որովհետեւ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ։ 13Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում։ Մատթեոս 13:4-14
Սերմնացանի Առակը
Դու ինչպե՞ս կարող ես ներել ուրիշներին, եթե ինքդ քեզ ներել չգիտես։ Դու ինչպե՞ս կարող ես հոգ տանել ուրիշների համար, եթե ինքդ քեզ համար հոգ տանել չգիտես։ Դու ինչպե՞ս կարող ես աջակցել ուրիշներին, եթե ինքդ քեզ աջակցել չգիտես։ Դու ինչպե՞ս կարող ես սիրել ուրիշներին, եթե ինքդ քեզ սիրել չգիտես։
Ուրիշների հետ արդյունավետ փոխհարաբերություններ հաստատելու համար նախ հարկավոր է ինքն իր հետ այդպիսի փոխհարաբերություններ հաստատել։
ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ
(Չարլզ Չապլին, հատված իր 70–ամյակին արտասանած ճառից)
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում։
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է *Լինել հենց ինքը*:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ իսկ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ։
Այսօր ես դա կոչում եմ *Ինքնահարգանք*:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար։
Այսօր ես դա կոչում եմ *Հասունություն*:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքների ժամանակ ես գտնվում եմ ճիշտ տեղում ճիշտ ժամանակին, ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում։ Ես կարող եմ միշտ հանգիստ լինել։
Հիմա ես դա կոչում եմ *Ինքնավստահություն*:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին։ Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ, և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ։ Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով։
Այսօր ես դա կոչում եմ *Պարզություն*:
Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում է իմ առողջությանը՝ սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից։ Այն ամենից, ինչն ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց։
Այսօր ես դա կոչում եմ *Սեր ինքն իր նկատմամբ*:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց։ Եւ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել։
Այսօր ես հասկացա, որ դա *Համեստությունն է*:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով։
Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա *Բավարարվածություն*:
Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ։ Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը։
Այսօր ես այդ կապը կոչում եմ *Սրտի Իմաստություն*:
Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից։ Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում։
Այսօր ես գիտեմ, որ դա *Կյանքն է*:
Հեղինակ՝ Հրաչյա Ամիրյան
Mardik.am լրատվական կայքը զրուցել է Մերի Մակարյանի հետ, որի մասնակի խմբագրված տարբերակը ներկայացնում ենք «Հայկական Վարկածի» ընթերցողին:
«Դժվար ապրուստ» հեռուստասերիալն իր ցուցադրման օրվանից ցայսօր հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում է, հատկապես ֆիլմում տեղի ունեցող վերջին զարգացումներից հետո: Mardik.am-ը զրուցեց ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկի, հեռուստահաղորդավարուհի Մերի Մակարյանի հետ, ով ֆիլմում մարմնավորում է Մերիի կերպարը:
Mardik.am — Մերի Մակարյանի անունն ասոցացվում է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Մերիի կերպարի հետ: Դա Ձեզ նկարահանումներից դուրս չի՞ խանգարում, կամ միգուցե օգնում է:
Մերի Մակարյան — Իհարկե, խոսակցություններ շատ են եղել, որովհետև մարդիկ ինձ երբեմն նույնացնում են կերպարիս հետ, դա ինչ խոսք տարօրինակ է, բայց ինձ չի խանգարում:
Mardik.am — Կերպարը հետաքրքիր զարգացումներ է ստանում հատկապես վերջին շրջանում: Դա Ձեզ համար անսպասելի՞ էր:
Մերի Մակարյան — Առհասարակ մեզ մոտ` Հայաստանում, հեռուստասերիալներն չպլանավորված են զարգանում, միանգամից սցենարը չի գրվում, այլ ընթացքում ու դրա հետ կապված` իմ կերպարի համար նախատեսված զարգացումները ինձ չի զարմացնում: (հեռուստասերիալին ուշադիր հետևողները կհիշեն, որ հերոսուհու ամուսինը լքել է նրան, ինչն էլ դավաճանված կնոջը դրդել է վրեժխնդիր լինել -խմբ.):
Mardik.am -Այսինքն` Ձեզ համար մի փոքր անսպասելի՞ էր նման զարգացումը:
Մերի Մակարյան — Այո:
Mardik.am — Դավաճանված կնոջ իրավիճակում է հայտնվել Ձեր կերպարը: Ի՞նչ խորհուրդ կտաք նման իրավիճակում հայտնված կանանց, ինչպես նրանք վարվեն:
Մերի Մակարյան — Եթե մինչ այդ իմ հերոսուհու ամուսինն իր հետ էր ապրում, այդ ընթացքում խորհուրդ կտայի պայքարել, իսկ հիմա երբ իմ հերոսուհու ամուսինը նրա հետ է …(նկատի ունի Էլենի կերպարին-խմբ.): Ընդամենը կասեմ, որ ոչ մի բան ուժով, ստիպելով չի լինում, եթե չկա սեր, ուրեմն ամեն ինչ ժամանակավոր է: Պետք է այնպես անել, որ տղամարդը քեզ սիրի: Ու ոչ մի արտասովոր քայլերի թող չդիմեն` նկատի ունեմ զենքը և այլն (ժպտում է): Ստիպելով ոչնչի չես հասնի առհասարակ:
Mardik.am — Ըստ Ձեզ` Ձեր կերպարն ինչքանով է մոտ իրականությանը:
Մերի Մակարյան — Իմ կերպարի նման կերպարներ շատ կան: Շատերն են ինձ դիմում, շատերն են ինձանից խորհուրդ հարցնում: Սակայն ես զերծ եմ մնում որևէ խորհուրդ տալուց: Ճիշտ է, այդ կերպարն եմ ներկայացնում, բայց դա իմը չէ: Ինձ հետ ոչ մի կապ չունի իմ կերպարը: Ես էդպես չէի վարվի:
Mardik.am –Ի՞նչ զգացիք առաջին անգամ, երբ արդեն, որպես դերակատար, հայտնվեցիք տեսախցիկի առաջ: Դժվարություններ չե՞ք ունեցել:
Մերի Մակարյան — Դժվար էր, իհարկե, քանի որ մինչ այդ ես աշխատում էի տեսախցիկի հետ, իմ հեռուստադիտողը տեսախցիկն է եղել: Իսկ նկարահանումների ընթացքում չպետք է նայես խցիկին, պետք է այն չնկատես: Ինձ համար դա էր դժվար: Անընդհատ ռեժիսորն ասում էր` մի նայիր տեսախցիկին: Բայց ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է, որովհետև վաղուց աշխատում եմ այս ոլորտում` տեսախցիկներ, բարձրախոսներ և այլն:
Mardik.am -Նկարահանող խմբի և անձնակազմի հե՞տ էլ եք կարողանում հեշտ աշխատել:
Մերի Մակարյան — Այո, ես առհասարակ շատ հանգիստ, շուտ մերվող մարդ եմ:
Mardik.am -Ձեր խաղընկերներից մի քանիսն ավագ սերնդի ներկայացուցիչներ են, ընդ որում` մասնագիտական կրթություն ունեցող անձինք և պրոֆեսիոնալ դերասաններ: Մի փոքր դժվար չէ՞ նրանց հետ խաղալը: Նրանք Ձեզ որևէ կերպ իրենց մասնագիտական խորհուրդներով օգնո՞ւմ են:
Մերի Մակարյան — Իհարկե, մենք նրանցից խորհուրդներ հարցնում ենք: Իրենք էլ կարող են միջամտել, ինչ-որ բան ասել մեզ: Շատ նորմալ է, իրենց հետ խաղալը նաև հաճելի է:
Mardik.am -Նկարահանումների ընթացքում երբևէ չե՞ք մտածել, որ կարող էիք սովորել ոչ թե բանասիրության ֆակուլտետում, այլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Մերի Մակարյան — Մի փոքր մեծամիտ ու գոռոզ չհնչի, բայց մեծ հաշվով ոչ, որովհետև ես կարծում եմ, որ այո պետք է և կարևոր է կրթություն ունենալը, բայց ամեն դեպքում, համաձայնվեք, որ կան կրթություն ունեցող շատ դերասաններ, որոնց մոտ ինչ- որ բան չի ստացվում և կան շատ «ոչ դերասաններ», (խոսքն իմ մասին չէ) որոնք ավելի լավ են կերտում կերպարները: Ամեն դեպքում կրթությունը կարևորում եմ: Ես ինքս շատ գոհ եմ որ ավարտել եմ բանասիրական ֆակուլտետը:
Mardik.am -Հաճախ որևէ բնագավառում աշխատելիս աշխատանքային հարաբերությունները վերածվում են նաև ընկերականի: Կա՞ն դերասաններ, ովքեր նաև Ձեր մոտ ընկերներն են:
Մերի Մակարյան — Իհարկե կան դերասաններ, հիմնականում երիտասարդ սերնդի: Դե, մեր ֆիլմում գերակշռում են երիտասարդները: Մենք բոլորս շատ լավ ընկերներ ենք (ժպտում է):
Mardik.am- Մինչ սերիալում նկարահանվելը Դուք հաղորդավարության ասպարեզում էիք: Եթե չեմ սխալվում` նաև լրագրող եք: Չե՞ք կարոտում հաղորդավարուհու Ձեր աշխատանքը: Կամ միգուցե համատեղո՞ւմ եք այդ ամենը:
Մերի Մակարյան — Ես լրագրող չեմ և ներողություն եմ խնդրում, չեմ սիրում լրագրողի մասնագիտությունը: Մայրս լրագրող է, բայց ես այդ գործը չեմ սիրում: Ես մասնագիտությամբ բանասեր եմ ու վոկալիստ: Շատ սիրում եմ երգը ու հնարավոր է, որ գա մի օր, երբ ես երգեմ:
Mardik.am -Չի բացառվում, որ տեսահոլովակ ունենա՞նք:
Մերի Մակարյան — Չի բացառվում: Կան շատ առաջարկներ, ուղղակի մտածում եմ` արժե՞ մտնել այդ ամենի մեջ, թե՞ ոչ:
Mardik.am — Երգում եք միայն Ձե՞զ համար, թե՞ նաև որևէ այլ տեղ:
Մերի Մակարյան – Դե, եթե առիթներ լինում են, երգում եմ: Ինչ վերաբերում է հաղորդավարությանը, կարոտում եմ շատ: Եթե լինեն լուրջ առաջարկներ այս պրոյեկտից հետո, ապա անկասկած կընդունեմ: Իմ աշխարհը դա է:
Mardik.am – Ասացիք` սիրում եք երգել: Ո՞ր ժանրն է Ձեզ հոգեհարազատ:
Մերի Մակարյան — Ես 7 տարի սովորել եմ Դավիթ Զալյանի, Ձայնի պահպանման հատուկ դպրոցում, ապա ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը, բայց չեմ կարծում, որ վոկալն իմն է, պարզապես համարում եմ, որ ճիշտ կրթություն եմ ստացել: Շատ եմ սիրում ջազ, էստրադա, փոփ: Կուզենայի ավարտել ջազ վոկալի բաժինը, բայց այդ տարի դեռ չկար նման բաժին:
Mardik.am — Ունենալով երաժշտական կրթություն` ինչպես կգնահատեք հայկական շոու բիզնեսում տիրող իրավիճակը: Ու՞մ կամ ի՞նչ կուզենայիք տեսնել այս ասպարեզում: Ինչի՞ պակասը կա հայկական շոու բիզնեսում:
Մերի Մակարյան — Ինձ թվում է, որ շատ շնորհալի մարդիկ կան, ովքեր հրաշալի տվյալներ ունեն, բայց չունեն հնարավորություն դուրս գալու ասպարեզ: Շատ կցանկանայի, որ մեր շնորհալի երիտասարդները ուշադրություն պակաս չունենան: Ես 4 տարի եղել եմ հեռուստատեսության աշխարհում, բայց ինձ այդքան չեն ճանաչել, ինչքան որ հեռուստասերիալում նկարահանվելուս ընթացքում: Ես առավոտից երեկո աշխատում էի եթերում ներկայանալ գրագետ, պատշաճ, բայց այսօր ես ավելի շատ եմ ճանաչված ու հեշտ եմ ստանում ինչ ուզում եմ:
Mardik.am — Կարելի է ասել, որ հիասթափությունն էր պատճառը, որ ընդունեցիք սերիալում նկարահանվելու առաջարկը:
Մերի Մակարյան — Ոչ երբևէ հիասթափված չեմ եղել, ես քիչ առաջ ասացի, որ շատ եմ սիրում հաղորդավարի գործը: Ես շատ պատահական եմ մտել այդ աշխարհ: Ես չգիտեի, որ սերիալում նկարահանվելը այսպիսի ճանաչում կբերի, անկեղծ եմ ասում: Դրանից առաջ էլ եղել են սերիալում նկարահանվելու առաջարկներ, սակայն ես չեմ համաձայնվել: Սա շատ պատահական ստացվեց, ոչ սցենարն էր ինձ համար պարզ, ոչ էլ կերպարը: Պարզապես ռիսկի գնացի ու մտա այս ամենի մեջ:
Mardik.am — Չար լեզուներն խոսում են Ձեր և Միհրան Ծառուկյանի անձնական հարաբերությունների մասին: Դա Ձեզ չի՞ նյարդայնացնում:
Մերի Մակարյան — Ինչո՞ւ եք ասում չար լեզուներ:
Mardik.am — Նկատի ունեմ ասեկոսեներ տարածողներին:
Մերի Մակարյան — Շատ նորմալ եմ վերաբերվում: Ինձ 10 անգամ ամուսնացրել- բաժանել են: Եթե չխոսեին, նորմալ չէի վերաբերվի: Դա կնշանակեր, որ ես հետաքրքիր չեմ, իսկ անհետաքրքիր լինելը շատ վատ է:
Mardik.am – Հնարավո՞ր է` այդ խոսակցություններն իրականություն դառնան:
Մերի Մակարյան — Ես չեմ կարող ասել` վաղն ինչ է հնարավոր: Ամեն դեպքում, գիտեմ, որ խոսել են, խոսելու են ու պիտի խոսեն: Ուրիշի հետ խաղամ` ուրիշի հետ կապված կխոսեն:
Mardik.am — Մերի, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարի հայ կինը և հայ տղամարդը:
Մերի Մակարյան — Դա ծավալուն թեմա է: Ես ինձ իրավունք չեմ վերապահում գնահատականներ տալ:
Mardik.am — Դե, ըստ Ձեր պատկերացումների:
Մերի Մակարյան — Կուզենայի, որ իմ ժամանակի կինը և տղամարդը լինեն բարի, հոգատար, գործունյա: Հայ կինն ակտիվ է դարձել 21-րդ դարում, որը մի կողմից լավ է, մյուս կողմից`վատ: Լավ է, որ կինն ինքնահաստատվել է, նրա դիրքը կարևորվել է, բայց մյուս կողմից` ավելացել են բաժանությունները: Այն կինը, ով գումար է աշխատում առանց տղամարդու օգնության, հանգիստ թողնում է տղամարդուն:
Mardik.am –Դուք` որպես հեռուստադիտող, ինչպիսի՞ հաղորդումներ կուզենայիք տեսնել եթերում:
Մերի Մակարյան — Չեմ կարող ասել` ինչպիսի հաղորդումներ, բայց կարող եմ ասել, լավ կլիներ, որ հաղորդումները ծառայեն իրենց նպատակին: Ես դրա մասին եթերում էլ եմ ասել, որովհետև հրավիրում են հյուրերին, խոսում են ինչ-որ թեմաներից ու վերջ: Ու թեման փակվում է: Հետևողականությունը քիչ է: Ինչ-որ հարցեր բարձրացվում են, բայց դրանք լուծում չեն ստանում:
Mardik.am- Եթե նպատակին ծառայող հաղորդումներ լինեն, դրանք կնպաստե՞ն, որ նվազեն հեռուստասերիալների հասցեին հնչող այն քննադատությունները, թե դրանք վատ են անդրադառնում մեր հասարակության ճաշակի, մատաղ սերնդի դաստիարակության վրա:
Մերի Մակարյան — Վերջերս նման խոսակցություններ ավելի շատ են լսվում, քանի որ վերջին շրջանում հեռուստասերիալները մեծ ռեյտինգ հավաքեցին, մարդիկ ձև են տալիս թե չեն նայում, բայց բոլորն էլ քիչ թե շատ նայում են: Ես չեմ կարող ասել, թե արդյո՞ք սերիալը բացասական ազդեցություն ունի:Գիտեմ, որ դա կա ու չի կարող չլինել: Եթե ամեն ինչ արվի ճաշակով, ճիշտ, ապա կարող է ծառայել նպատակին:
Mardik.am -Նկարահանումներից բացի` ինչո՞վ եք հետաքրքրվում: Ինչ նախասիրություններ ունեք:
Մերի Մակարյան — Անընդհատ ուզում եմ հաճախել մարզասրահ, (թեև դա նախասիրություն անվանել չի կարելի), բայց չի ստացվում: Ընկերներիս եմ հանդիպում, զրուցում եմ:
Mardik.am- Մարդու մեջ ամենաշատն ինչն եք գնահատում…
Մերի Մակարյան — Հումորը, մարդը նաև պետք վստահելի լինի և խղճով:
Mardik.am -Որպես մեր զրույցի եզրափակում` Ձեր ապրիլյոթյան մաղթանքը և Զատկի տոնի կապակցությամբ Ձեր շնորհավորանքը:
Մերի Մակարյան — Շնորհավորում եմ կանանց միամսյակը, ուզում եմ, որ այն դառնա տարի: Ուզում եմ, որ կինը չտանջվի, որ լինի ապահովված,անհոգ: Շատ կանայք կան , որոնց ուսերին է ընտանիքի ողջ ծանրությունը, որը ցավալի է: Ուզում եմ, որ կանայք գեղեցիկ հագնվեն, սիրված լինեն, խնամված լինեն, լավ բուրեն (ժպտում է): Ինչ վերաբերում է Զատկի տոնին, ապա ուզում եմ, որ յուրաքանչյուրս հասկանանք տոնի խորհուրդը, ուզում եմ, որ մարդիկ հենց այնպես պաս չպահեն: Ուզում եմ, որ բոլորիս հավատքը կենդանի լինի, ձևի համար չգնանք եկեղեցի, կամ միայն դժբախտության ժամանակ չհիշենք Աստծուն:
Սթրեսը մեր օրգանիզմի պատասխան ռեակցիան է այն լարվածություններին, որոնք գալիս են արտաքին աշխարհից կամ մեր իսկ ներաշխարհից։ Սթրեսը միանգամայն նորմալ ռեակցիա է, որի միջոցով մեր օրգանիզմը պաշտպանում է իրեն հուզական ու ֆիզիկական լարումներից,. կամ ծայրահեղ իրավիճակներում հանդիպող վտանգներից։
ՍԹՐԵՍՆԵՐԸ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
• Ֆիզիկական սթրեսները կարող են առաջանալ չափից շատ աշխատելու, բավարար չքնելու, անբավարար սնվելու, հիվանդությունների հետևանքով։
• Հոգեբանական սթրեսներն առաջանում են ուժեղ ապրումների, անհանգստության, նյարդային լարվածության դեպքում։ Օրինակ. աշխատանքից զրկվելիս, թոշակի անցնելիս, ֆինանսական պրոբլեմներ ունենալիս, մտերիմ մարդու հիվանդության կամ կորստի դեպքում, ընտանիքում կամ աշխատատեղում կոնֆլիկտների ժամանակ։
ԱՐԴՅՈ՞Ք ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍԹՐԵՍԸ ՎԱՏ Է
Սթրեսը միշտ չէ. որ վնասակար է։ Իրականում սթրեսների քիչ քանակությունը նույնիսկ օգտակար է։ Օրինակ. մենք չենք կարող որևէ աշխատանք լավ կատարել և այն հասցնել իր ավարտին, եթե ժամկետների սահմանափակության պատճառով որոշակի սթրես չապրենք։ Այդպիսի լարումները միանգամայն նորմալ են և թույլ են տալիս ավելի լավ կազմակերպել մեր կյանքը։ Վնասակար է սթրեսների չափից ավելի մեծ քանակությունը և դրանց երկարատև ազդեցությունը։ Սթրեսների առատությունը այնպիսի պրոբլեմներ է ծնում, ինչպես անքնությունը, գլխացավերը կամ մեջքացավերը։ Ծայրահեղ շատ սթրեսները նպաստում են կյանքին պոտենցիալ սպառնացող այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են սրտային հիվանդություններն ու արյան բարձր ճնշումը։
ՍԹՐԵՍԻ ՆՇԱՆՆԵՐԸ
• ճնշվածության, գրգռվածության, մեղավորության, հոգնածության զգացում
• գլխացավեր, ստամոքսի ցավեր, քնի խանգարումներ
• առանց պատճառի ծիծաղելը կամ լաց լինելը
• ձեզ հետ կատարվող վատ բաների համար ուրիշներին մեղադրելը
• իրավիճակի միայն վատ կողմը տեսնելը
• զգում եք, որ ձեզ հաճույք պատճառող բաներն այլևս զվարճալի չեն կամ հոգնեցնում են
• նեղվում, վրդովում եք այլ մարդկանցից կամ ձեր պարտականություններից
ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԵՎ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
• Ձեզ մոտ սթրես առաջացնող իրավիճակների ցուցակ կազմեք։ Որքան որ հնարավոր է, խուսափեք սթրեսային իրավիճակներից։ Եթե խուսափելն անհնար է, ապա փոխեք այդ իրավիճակները։ Խրոնիկական սթրեսների հաղթահարման և կայուն հաջողության համար որոշ ժամանակ և ջանքեր կպահանջվեն, քանի որ երբեմն հարկ կլինի փոխել սովորությունները, ապրելաոճը։
• Միաժամանակ մի քանի գործեր մի ձեռնարկեք։ Լարված կամ սթրեսային վիճակում գտնվող մարդկանց համար սովորական ծանրաբեռնվածությունները երբեմն անտանելի են թվում։ Ծանրաբեռնվածության այդ զգացումից ազատվելու լավագույն ճանապարհը մեկ գործի վրա կենտրոնանալն է։ Նախապես ընտրեք ամենակարևոր գործը, կենտրոնացեք դրա վրա, ավարտեք այն և հետո նոր անցեք հաջորդին։
• Եթե գործերով ծանրաբեռնված եք, ապա սովորեք ասել «ոչ» և լրացուցիչ գործեր հանձն մի առեք։ Մարդկանց բացատրեք դրա պատճառը։ Չի բացառվում, որ Դուք ավելի շատ պատասխանատվություն եք վերցնում Ձեզ վրա, քան կարող եք կրել կամ պետք է կրեք իրականում։
• Հիշեք, որ ոչ մի մարդ, այդ թվում նաև Դուք, կատարյալ չէ։ Չափից ավելի շատ բան մի պահանջեք ինքներդ Ձեզանից կամ ուրիշներից։
• Ազատվեք լարվածությունից՝ Ձեզ համար հաճելի որևէ բան անելով։
• Կանոնավոր կերպով ֆիզիզկական վարժություններ անելը սթրեսները թոթափելու լավագույն միջոց է։ Քսան-երեսուն րոպե տևողությամբ ֆիզիկական վարժանքներն առույգացնում են և՛ մարմինը, և՛ միտքը։
• Խուսափեք ալկոհոլի կամ դեղամիջոցների օգնությամբ Ձեր պրոբլեմները լուծելու փոձերից։ Դա հեշտ և գայթակղիչ ճանապարհ է թվում, բայց իրականում ալկոհոլն ու դեղամիջոցները ոչ միայն եղած պրոբլեմները չեն լուծում, այլ նոր պրոբլեմներ են առաջացնում։ Դրանցից կախվածություն է առաջանում, ընտանեկան պրոբլեմներ են ի հայտ գալիս, վատանում է առողջական վիճակը։
• Սովորեք թուլացնել Ձեր մարմինը։ Մկանային լարվածությունը թոթափելը օգնում է ոչ միայն խնայել ուժերը, այլև կարգավորել հոգեկան վիճակն ու տրամադրությունը։ Մի քանի րոպե նստեք փակ աչքերով և ներքին հայացքով գրանցեք մարմնի տարբեր մասերում եղած լարումները։ Գրանցելով լարվածությունը, ավելի ուժեղ ձգեք համապատասխան մկանները, այնուհետև թուլացրեք դրանք։ Սկսեք ճակատից, այնուհետև անցեք դեմքին, պարանոցին, ձեռքերին, կրծքավանդակին և այլն։
• Կարող են օգտակար լինել Ձեր ընտանիքի անդամների կամ ընկերների հետ զրույցները, որովհետև դրանք հնարավորություն են տալիս արտահայտել Ձեր զգացումները։
• Հիշե՛ք։ Սթրեսը նորմալ ռեակցիա է բոլոր տարիքների մարդկանց համար։ Սթրեսների պատճառը ոչ թե արտաքին իրադարձություններն ու երևույթներն են, այլ դրանց նկատմամբ մեր ռեակցիաները։ Մեր ռեակցիաները մեր վերաբերմունքի ու մտածելակերպի արդյունքն են։ Մենք չենք կարող լիովին վերահսկել արտաքին աշխարհը, մեզ հետ կատարվող բոլոր իրադարձությունները, բայց մենք կարող ենք սովորել վերահսկել մեր ռեակցիաները և անհրաժեշտության դեպքում փոխել դրանք։
Հրաչյա Ամիրյան
Տագնապի վիճակը մի համակարգ է, որը մարդուն ազդարարում է վտանգի մասին։ Պատկերացրեք, որ դուք գալիս եք տուն և տեսնում եք, որ այնտեղ կողոպտիչներ են։ Ձեր սիրտն սկսում է արագ աշխատել։ Ձեռքերի ափերը քրտնում են։ Մտքերը սրընթաց հաջորդում են իրար։ Այսպիսի իրավիճակներում տագնապը կարող է լրացուցիչ ուժ դառնալ, որն օգնում է հաղթահարել վտանգը։ Ավելի նորմալ իրավիճակներում, երբ դուք ինչ-որ բան եք անում, տագնապը կարող է ձեզ եռանդ հաղորդել տվյալ գործը կատարելու համար։
Երբեմն սակայն տագնապը կարող է անկառավարելի լինել։ Տագնապի այսպիսի դրսևորման ժամանակ մարդն առանց ակնհայտ պատճառի վախ կամ սարսափ է զգում։ Տագնապի այս ձևը շատ ճնշող է և կարող է քայքայել մարդու կյանքը։
ՏԱԳՆԱՊԻ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ
Տագնապը կարող է դրսևորվել որպես լարվածության, անհանգստության ընդհանրացված զգացում։ Որպես հանկարծակի ծագող խուճապ։ Որպես որոշակի իրավիճակների նկատմամբ վախ (ֆոբիա)։ Որպես տրավմատիկ իրավիճակներին տրվող պատասխան հակազդում։
1. Անհանգստության ընդհանրացված զգացումը
շարունակական անհանգստություն է կամ վախ, որը կապված չէ կոնկրետ դեպքի կամ իրավիճակի հետ, կամ էլ ավելի ուժգին է, քան պետք է լինի տվյալ իրավիճակում։ Օրինակ. երբ դուք մշտապես անհանգստանում եք երեխայի համար, որը կատարելապես առողջ է։ Ընդհանրացված տագնապի նշաններն են.
— մկանային լարվածություն
— դող
— սրտի զարկերի արագացում
— շնչառությունը դառնում է մակերեսային
— բերանը չորանում է
— թեթև գլխապտույտ, սրտխառնոց
— դյուրագրգռություն
— քունը խանգարվում է
— կենտրոնանալ չի հաջողվում։
2. Խուճապ:
Խուճապի դեպքում կյանքի որոշակի ժամանակաշրջաններում մարդու մոտ խուճապային գրոհների կրկնվող վիճակներ են առաջանում։ Պատկերացրեք, որ դուք դուրս եք եկել տնից ինչ-որ տեղ գնալու համար։ Հանկարծ սիրտն սկսում է արագ աշխատել, անհանգիստ եք զգում, թվում է, որ ձեզ կկորցնեք, որ ձեր վերջը մոտ է։ Արդյո՞ք դա իրականում տեղի է ունենում։ Ոչ։ Ավելի հավանական է, որ դուք խուճապային գրոհի եք ենթարկվել։ Գրոհը տևում է 5-ից 30 րոպե, թեև նրա ամենաուժեղ աստիճանը տևում է մի քանի վայրկյան։ Գրոհը կարող է ներառել հետևյալ նշանների մի մասը.
— շնչասպառ լինելու զգացում
— կրծքավանդակում ճնշում կամ ցավ
— սրտի աշխատանքի արագացում
— քրտնում
— թեթևակի գլխապտույտ, սրտխառնոց
— շնչառությունը դառնում է մակերեսային կամ կոկորդը սեղմվում է
— դող
— ջերմության կամ ընդհակառակը, սառը հոսանք
— ձեռքերը կամ ոտքերը թմրում են կամ ծակծկում են
— ինքնահսկումը կորցնելու վախ, ինչ-որ բան անելը դժվարանում է, թվում է հիմա կխենթանաս կամ կմեռնես։
Ժամանակին չբուժվելու դեպքում խուճապային գրոհները կարող են ֆոբիաներ առաջացնել։
3. Ֆոբիաներ:
Ֆոբիան շատ ուժեղ վախ է յուրահատուկ ինչ-որ բանից՝ օրինակ մարդկանց բազմությունից, օձերից, սարդերից, կամուրջներից, բարձրությունից, բաց կամ փակ տարածություններից, հասարակական կարծիքից և այլն։ ֆոբիաները պրոբլեմ են դառնում միայն այն դեպքում, երբ մարդուն հանում են կյանքի նորմալ հունից։ Օրինակ. բաց տարածություններից վախենալիս (ագորաֆոբիա) մարդը դուրս չի գալիս տնից, որովհետև վախենում է խուճապի նոպա ունենալ և վստահ չէ, որ կկարողանա հաղթահարել դա։
ՏԱԳՆԱՊԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ:
Տագնապը կարող է կապված լինել լինել օրգանիզմում քիմիական բալանսի խախտման, հիվանդության, դեղորայքի օգտագործման կամ չգիտակցվող հուշերի հետ։
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՏԱԳՆԱՊԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ:
Տագնապի վիճակները կարելի է հաղթահարել և կառավարել։ Ահա որոշ մեթոդներ և խորհուրդներ։
* Սովորեք թուլանալու ձևերը։ Դրանց մեջ մտնում են մկանային թուլացումը, խորը շնչառությունը, յոգայով զբաղվելը։ Մկանային թուլացումը շատ պարզ է։ Ընտրեք որևէ մկան, թեթևակի ձգեք այն, իսկ մեկ-երկու վայրկյան հետո նորից թուլացրեք այն։ Այդպես արեք մարմնի բոլոր մկանների հետ։ Փորձեք սկսել ոտքերից և աստիճանաբար բարձրացեք վերև։
*Կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարեք։ Տագնապային մարդիկ սովորաբար ֆիզիկական վարժանքներ չեն անում։ Մինչդեռ վարժությունները ձեզ հնարավորություն կտան ոչ միայն մարմնապես լավ զգալ, այլև պակասեցնել տագնապը։
* Շատ լավ, լիարժեք քնեք։
* Խուսափեք ալկոհոլը և դեղերը չարաշահելուց։ Թվում է, թե ալկոհոլը կամ դեղերը կարող են նվազեցնել տագնապը, բայց դրանց երկարատև գործածումը ուժեղացնում է տագնապը։
* Խուսափեք կոֆեինից։ Կոֆեին պարունակվում է սուրճի, թեյի, շոկոլադի և որոշ ըմպելիքների մեջ։ Կոֆեինը կարող է ուժեղացնել ձեր տագնապի զգացումը։ Խուսափեք նաև նիհարելու, հազի, մրսածության համար նախատեսված դեղերից, որոնք կոֆեին են պարունակում։
* Խորհրդակցեք բժշկի կամ հոգեբանի հետ։ Նրանք կօգնեն ձեզ տագնապը հաղթահարելու ունակությունները զարգացնող ծրագիր կազմել։ Բժիշկը կարող է նաև համապատասխան դեղեր նշանակել։
Հրաչյա Ամիրյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.