29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Միշել Մոնտեն
Մեր զբաղմունքների մեծ մասը թատերական են: Mundus universes exercet histrioniam (Ողջ աշխարհը զբաղված է դերասանություն անելով):
Պետք է բարեխղճորեն քո դերը խաղաս, ընդսմին չմոռանալով, որ դա ընդամենը դեր է, որ հանձնարարել են մեզ: Դիմակն ու արտաքին կերպարանքը չի կարելի էություն դարձնել, օտարամուտը՝ սեփական: Մենք չենք կարողանում շապիկը մաշկից տարբերել: Բավական է ալրոտել միայն դեմքը՝ սրտին ձեռք չտալով: Ես գիտեմ մարդկանց, ովքեր պաշտոնի մեջ բարձրացում ստանալով՝ անմիջապես փոխվում են, տեսքները փոխում և այնպիսի նոր էություն են ձեռք բերում, որ կարևոր պարոն են դառնում և պաշտոն բանեցնում անգամ զուգարանի նստոցին բազմելիս: Ես նրանց չեմ կարող սովորեցնել, որ տարբերակեն իրենց դիրքին, շքախմբին, հեծած ջորուն տրվող պատիվներն անմիջականորեն իրենց տրվող պատիվներից…Նրանք պարծենում ու հոխորտում են և նկրտում իրենց անձն ու բնատուր պաշարը ձգել-հասցնել բազկաթոռի բարձրության:
Պարոն քաղաքապետն ու Միշել Մոնտենը երբեք նույն մարդը չեն եղել, և նրանց միջև մշտապես գոյություն է ունեցել հստակ սահմանազատում: Փաստաբան կամ բանկատեր լինելիս չի կարելի աչք փակել ու չտեսնել այն խարդախությունները, որոնք շատ հաճախ հատուկ են սույն մասնագիտություններին: Կարգին մարդը պատասխանատու չէ իր արհեստի արատների ու այլանդակությունների համար և դրանց պատճառով չպետք է թողնի այն. այդպես է ընդունված իր երկրում, և այն շահ ունի դրանից:
Մնում է գոյամիջոց հայթայթել մեզ շրջապատող միջավայրից, մնում է այդտեղից սնունդ քաղել՝ ինչպիսին էլ լինի այն: Բայց կայսեր միտքը պետք է սավառնի իր իշխանության տակ գտնվող կայսրության վրա: Նայելով՝ կայսրն այնտեղ պետք է տեսնի իր էությունից դուրս գտնվող երևույթներ, և ինքն իր հետ զրուցելով որպես մի ինչ-որ Ժան, մի ինչ-որ Պիեռի հետ՝ պետք է կարողանա իր մի ես-ը տարբերել մյուս ես-ից:
Միշել Մոնտեն
Կալլիկլեսը Պլատոնի մոտ ասում է, թե փիլիսոփայությամբ ծայրահեղորեն հրապուրվելը վնասակար է, և խորհուրդ է տալիս չխորանալ նրա մեջ այն չափից դուրս, որում այն օգտակար է. եթե նրանով չափավոր զբաղվես, այն հաճելի ու հարմար է, բայց, վերջ ի վերջո, այն մարդուն դարձնում է արատավոր ու վայրենի, հասարակական հավատքն ու օրենքն արհամարհող, քաղաքավարի վարվեցողության թշնամի, մարդկային բոլոր հաճույքների հակառակորդ, հասարակական գործունեությամբ զբաղվելու անընդունակ, ոչ միայն ուրիշին, այլև ինքն իրեն օգնելու անկարող, պատրաստ անտրտունջ կուլ տալու վիրավորանքը: Նա լիովին իրավացի է, քանզի, եթե տրվենք ավելորդությունների փիլիսոփայությանը, այն մեզանից կխլի բնական ազատությունը և իր տաղտկալի հնարքներով կշեղի բնության նշած գեղեցիկ ու հարթ ճանապարհից…
Ես սիրում եմ չափավոր ու ամեն տեսակետից միջին բնավորություններին:
Չափազանցությունը, ինչում էլ լինի, անգամ այն բանում, որ բարիք է, եթե չի վիրավորում ինձ, ապա, համենայն դեպս, զարմացնում է, և ես դժվարանում եմ որևէ բանի անուն տալ:
Միշել Մոնտեն
Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնք ամենից քիչ են ենթարկվում այդ զգացմունքին: Ես այն չեմ սիրում և չեմ հարգում, թեև ամբողջ աշխարհն ասես խոսքը մեկ արած, բացառիկ պաշտամունքով է վերաբերվում դրան:
Այն պճնում են իմաստությամբ, առաքինությամբ, խղճով՝ հրեշավոր և անհեթեթ զարդարանքներ:
Իտալացիներն անհամեմատ ավելի մեծ հաջողությամբ այդ նույն բառով անվանել են նենգությունն ու չարությունը: Չէ որ դա միշտ վնասաբեր, միշտ խելացնոր, ինչպես նաև միշտ փոքրոգի և ստոր զգացմունք է:
Ստոիկյաններն իմաստունին արգելում են անձնատուր լինել դրան:
Այնքան ՀԱԶՈՒԱԳԻՏ են անոնք, որ կը կանգնին ԱՆԶՕՐԻՆ կողքին, անոր դատը կը համարեն իրենցը՝ առանց փող ու թմբուկի, առանց որեւէ ակնկալութեան, պարզապէս անսալով իրենց ներքին ՁԱՅՆԻՆ…Այնքան ՍԱԿԱՒ են անոնք, որ ՃԻՇԴԸ կ’ըսեն ու կը գործեն, նոյնիսկ եթէ ատիկա վնասակար ըլլայ իրենց սեփական նեղ-անձնական շահին եւ յօգուտ ընդհանրական բարիքին….այնքան քիչ եւ անոնք, որ ՊԱՐԿԵՇՏ ու ԱԶՆԻՒ կը մնան, հակառակ իրենց շուրջ վխտացող համատարած սուտին ու կեղծիքին….Եւ տակաւին՝ անոնք, որ ամենայն քաջութեամբ կ’ընդունին սեփական սխալը, առանց դոյզն վարանումի….Իսկապէս ալ՝ ԲԱԶՈՒՄՔ ԵՆ ԿՈՉԵՑԵԱԼՔ, ԲԱՅՑ ՍԱԿԱՒՔ ԵՆ ԸՆՏՐԵԱԼՔ….
***
Կ’ըսուի յաճախ, կը կրկնուի թութակաբար թէ ներկայ դարը՝ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ, ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ, ՀԱՒԱՍԱՐ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԵԱՆ…. դարաշրջան է….Ի՛ՆՉ ԳԵՂԵՑԻԿ ԽՕՍՔԵՐ՝ ԱՐԴԱՐԵՒ: Անողոք իրականութիւնը, սակայն, ամէն օր ու ամէն ժամ կը յուշէ որ մարդ էակը տակաւ կը դառնայ ՍՏՐՈՒԿԸ ԴՐԱՄԻՆ ամենազօր, ՍՏՐՈՒԿԸ նիւթին, շահին, զբաղեցուցած պաշտօնին, զօրաւորի կամքին….որ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ կը մեռնի ամէն օր ու ամէն վայրկեան՝ տակաւ ՇԱՀԱՄՈԼՈՒԹԵԱՆ, ՅԱՓՇՏԱԿՈՒԹԵԱՆ եւ ՓԱՌԱՄՈԼՈՒԹԵԱՆ անձնատուր մարդկանց ոտքերուն տակ….որ ՀԱՒԱՍԱՐ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ անբովանդակ խօսք է, երբ ԱՐԺԱՆԱՒՈՐԸ ամբողջովին կ’անտեսուի, իսկ ԱՆԱՐԺԱՆԸ կը վարձատրուի, կը գերգնահատուի, կը փառաբանուի իր ՉԸՐԱԾՆԵՐՈՒՆ համար, կը բաւէ որ ան ըլլայ «խնամի-ծանօթ-բարեկամ»ի շրջագիծէն ներս….եւ մարդ էակին ՀՈԳԻՆ կը շարունակէ ՏՐՈՐՈՒԻԼ անխնայ ԱՆԱԶԱՏՈՒԹԵԱՆ, ԱՆԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ, ՇԱՀԱՄՈԼՈՒԹԵԱՆ…երկաթեայ սմբակներուն տակ….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Միշել Մոնտեն
Հարկ չկա մարդուն երջանիկ համարել, -եթե երջանկություն ասելով հասկանանք վեհանձն հոգու հանգստությունն ու բավարարվածությունը, ինչպես և իրեն կառավարել իմացող հոգու տոկունությունն ու կայունությունը,-մինչև չտեսնես, թե ինչպես նա խաղաց իրեն վիճակված թատերախաղի վերջին, և անկասկած, դժվարին գործողությունը: Մնացյալում հնարավոր է կեղծել:
Մեր փիլիսոփայական հրաշալի դատողություններն ամբողջովին այլ բան չեն, քան սերտած դաս, և ամեն մի կենսական անախորժություն շատ հաճախ մեր ամենանուրբ լարերին չդիպչելով մեզ հնարավորություն է ընձեռում առերևույթ լիակատար անխռովություն պահպանել: Բայց մեր ու մահվան միջև այդ վերջին գոյամարտում շինծուության տեղ չկա այլևս, հարկ կլինի խոսել շիփ-շիտակ և առանց չքմեղանքի բաց անել պուտուկի բերանը՝ ցույց տալու նրա պարունակությունը…
Ահա թե ինչու այդ վերջին փորձությունը վերջնական ստուգում է և փորձաքարն այն ամենի, ինչ կյանքում արվել է մեր կողմից:
Այդ օրը գերագույն օրն է, մեր բոլոր օրերի դատավորը: Այդ օրը, ասում է մի անտիկ հեղինակ, դատում է անցյալի իմ տարիները: Մահին եմ ես վերապահում գնահատել գործունեությանս արդյունքները, և այնժամ պարզ կդառնա՝ խոսքերս միայն լեզվիցս են գալիս, թե նաև սրտիցս:
Այս օրերուն կ’իմանամ որ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒՄՆԵՐ տեղի կ’ունենան՝ խայտաբղէտ, տեղի-անտեղի, արժանաւորին ու անարժանին….Ի՞ՆՉ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ ԱՅՍ ԲԵՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ….Տարիներ առաջ, Կիպրահայ գաղութէն ներս ալ, շռայլօրէն բաժնուեցան «ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ»ի մէտալները, երբեմն այնքան ԱՆԱՐԺԱՆ մարդոց, որ իսկապէս չես գիտեր՝ ԼԱ՞Ս, ԹԷ՞ ԽՆԴԱՍ….Կը յիշեմ որ Մելգոնեան Կրթական Հաստատութեան նոր տնօրէնուհին ալ, որ պաշտօնակոչուած էր աստղաբաշխական բարձր աշխատավարձով եւ «երազային» պայմաններով, ստացաւ «Մեսրոպ Մաշտոց»ի այդ մէտալը, զոր իր կրծքին վրայ անցուց ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ի զարմանս ՇԱՏ-ՇԱՏԵՐՈՒՆ….Այն տնօրէնուհին՝ որ ջնջեց հայկական հանդէսները, «Հայ Մշակոյթի շաբաթ»ը եւ….ՅԱՐԳԵԼԻՆԵ՛ՐՍ, ՄԻ՛ ԱՐԺԵԶՐԿԷՔ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑՆ ՈՒ ԱՆՈՐ ԱՆՈՒԱՆ ՄԷՏԱԼՆԵՐԸ…ԶԳԱՍՏԱՑԷ՛Ք….ՔԻՉ ՄԸ ԻՆՔՆԱՅԱՐԳԱՆՔ ՈՒՆԵՑԷ՛Ք….ՄԻ՛ ՆՍԵՄԱՑՆԷՔ ՄԵՐ ՍՐԲՈՒԹԻՒՆՆԵՐԸ, ԴՈՒՔ ԱՅԴ ԻՐԱՒՈՒՆՔԸ ՉՈՒՆԻՔ….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Միշել Մոնտեն
Մարդկանց, ասում է հին հունական իմաստությունը, տանջում են ոչ թե հենց իրերը, այլ այն պատկերացումները, որ նրանք ստեղծել են իրերի մասին: Եվ եթե մեկնումեկը կարողանար պարզել, որ դա ճիշտ է, դրանով նա չափազանց շատ բան արած կլիներ մեր մարդկային թշվառ վիճակը թեթևացնելու համար:
Չէ՞ որ եթե մեր մեջ տառապանքներն իսկապես ծնվում են մեր բանականությունից, ուրեմն թվում է, թե մեզնից է կախված կամ դրանց լիովին զանց առնելը, կամ բարիքի վերածելը: Եթե իրերն իրենց դնում են մեր տրամադրության տակ, ինչո՞ւ դրանք լիովին չենթարկել մեզ և չհարմարացնել մեր սեփական շահերին: Եվ եթե այն, ինչ մենք համարում ենք չարիք ու տառապանք, ինքնին ոչ չարիք է և ոչ էլ տառապանք, այլ սոսկ մեր երևակայությունն է դրանք օժտում հիշյալ երանգներով, ապա ոչ այլ ոք, քան մենք ինքներս կարող ենք դրանք փոխարինել իրենց հականիշով:
Ունենալով ընտրություն կատարելու ազատություն, չենթարկվելով որևէ կողմնակի ճնշման, մենք, այնուամենայնիվ, անսովոր անմտություն ենք դրսևորում՝ նախապատվությունը տալով մեզ համար ամենաաննպաստ դրությանը և հիվանդությանը, աղքատությանն ու խայտառակությանը հավելելով դառնությունն ու խորշանքը, մինչդեռ կարող էինք դրանք հաճելի դարձնել. չէ՞ որ ճակատագիրը մեզ լոկ հումք է մատուցում, որին ձև ու տեսք տալը վերապահված է մեզ:
Ուրեմն, եկեք տեսնենք, թե կարելի՞ է արդյոք ապացուցել, որ այն, ինչը մենք չարիք ենք կոչում, ինքնին այդպիսին չի, կամ ծայրահեղ դեպքում, ինչ էլ որ լինի, հենց մեզնից է կախված նրան ուրիշ երանգ, ուրիշ կերպարանք տալը, քանզի ամեն ինչ, ի վերջո, դրան է հանգում:
Եթե մեզ ահ ու սարսափ ներշնչողի բուն էությունը ինքնին հատուկ լիներ մեր գիտակցության մեջ ներմուծվելը, ապա այն պետք է հավասարապես և նույն կերպով ներմուծվեր նաև մյուսների գիտակցության մեջ, քանզի բոլոր մարդիկ նույն ցեղից են և բոլորը շատ, թե քիչ չափով օժտված են ճանաչման ու դատողության նմանատիպ ընդունակություններով և միջոցներով: Սակայն միևնույն բաների վերաբերյալ պատկերացումների այն տարբերությունը, որ նկատվում է մարդկանց մոտ, ակնհայտորեն ապացուցում է, որ այդ պատկերացումները մենք կազմում ենք ոչ այլ կերպ, քան ըստ մեր հակումների. ինչ-որ մեկը հնարավոր է, որ երջանիկ պատահականությամբ դրանք ընկալի իրենց իսկական էությանը համապատասխան, բայց հազարավոր ուրիշ մարդիկ դրանցում տեսնում են միանգամայն ուրիշ, տարբեր էության:
***
Մենք մահը, աղքատությունն ու տառապանքը համարում ենք մեր վատթարագույն թշնամինները: Բայց ո՞ւմ հայտնի չէ, որ հենց նույն մահը, որ ոմանք համարում են բոլոր սարսափներից ամենասարսափելին, ուրիշների համար միակ փրկությունն է այս կյանքի զրկանքներից, բարձրագույն կարիք, մեր ազատության ակունքը, կատարյալ ու վերջնական փրկությունը չարից: Եվ այն դեպքում, երբ ոմանք ահ ու դողի մեջ սպասում են վերահաս մահին, ուրիշներն այն ավելի բերկրալի են համարում, քան կյանքը…
Իսկ հասարակ խավին պատկանող ինչքա՜ն մարդկանց գիտենք, ովքեր ոչ հասարակ ու հեշտ, այլ ծանր խայտառակությունով, երբեմն էլ սոսկալի տանջանքներով ուղեկցվող մահվան հանդեպ հոգու այնպիսի արիություն են պահպանել (ոմանք համառությունից, ոմանք հոգևոր պարզությունից), որ նրանց մոտ սովորական հոգեվիճակի հետ համեմատած ոչ մի փոփոխություն չի նկատվել:
Նրանք կարգադրություններ են արել իրենց տնային գործերի վերաբերյալ, հրաժեշտ են տվել բարեկամներին, երգել են, հանդես եկել ժողովրդին ուղղված ճառերով՝ դրանք համեմելով անգամ կատակներով, և համարյա Սոկրատեսի պես խմել են իրենց ընկերների կենացը: Նրանցից մեկը, երբ նրան տանում էին կախաղանի մոտ, հայտարարեց, որ ինքն այդ փողոցով չի գնա, քանի որ կարող է հանդիպել այն կրպակատիրոջը, որը հին պարտքերի համար իր օձիքը բաց չի թողնի: Մեկ ուրիշը դահճին խնդրել է չդիպչել իր վզին, որպեսզի ծիծաղից չուշաթափվի, այնքան որ վախենում է խուտուտից:
Երրորդն իրեն խոստովանեցնող քահանային, որն ասում էր, թե երեկոյան ինքը սեղան կնստի մեր փրկչի հետ, պատասխանել է. «Այդ դեպքում ինքներդ գնացեք, ինչ վերաբերում է ինձ, ապա ես պասի մեջ եմ…»:
Ես միանգամայն հավանություն եմ տալիս վարմունքին այն տարեց պրելատի, որը լիովին իրեն ազատել է իր քսակի, եկամուտների ու ծախսերի մասին հոգալուց՝ հանձնարարելով դա իր հավատարիմ ծառաներից մեկին, և երկար տարիներ անցկացրեց այդպես՝ իր գործերին անիրազեկ, ասես կողմնակի անձ:
Ուրիշի բարօրության հանդեպ հավատը բավականին ծանրակշիռ փաստարկ է սեփականի օգտին, և նմաններին սովորաբար հովանավորում է աստված: Ինչ վերաբերում է հիշյալ պրելատին, այլուրեք ես չեմ տեսել այնպիսի կարգուկանոն, ինչպես նրա տանը, ինչպես ոչ մի տեղ այլևս չեմ տեսել, որ տնտեսությունը վարեին նման արժանապատվությամբ և հմտությամբ:
Երջանիկ է նա, ում ունեցվածքի կառավարման կամ բազմապատկման հոգսը չի կտրում նրան իր բնավորությանն ու կերտվածքին ավելի հարմար, ավելի հանգիստ ու հաճելի զբաղմունքներով:
Եվ այսպես, և՛ ունևորությունը, և չունևորությունը կախված են այն պատկերացումներից, որ մենք ունենք դրանց մասին. հարստությունը, ինչպես որ փառքն ու առողջությունը, գրավիչ ու հրապուրիչ է այնքանով միայն, որքանով այդպիսին է դիտվում ունեցողների կողմից: Յուրաքանչյուրն ապրում է լավ կամ վատ, նայած այն բանին, թե ինքն ինչ է մտածում այդ առթիվ:
Գոհ է ոչ թե նա, ում ուրիշներն են հորջորջում այդպիսին, այլ նա, ով ինքն է իրեն համարում այդպիսին: Եվ առհասարակ այս հարցում ճշմարիտ կարելի է համարել տվյալ մարդու սեփական կարծիքը միայն… Ճակատագիրը մեզ ոչ բարիք է բերում, ոչ չարիք, այլ մատուցում է միայն մեկի և մյուսի հումքը և այն արգասավորող սերմերը: Մեր հոգին, որ այս տեսակետից առավել զորեղ է, քան ճակատագիրը, օգտագործում ու կիրառում է դրանք ըստ իր հայեցողության, այսպիսով հանդիսանալով միակ պատճառն ու տնօրինողը իր երջանիկ կամ թշվառ կացության:
Սմայլիկի, կամ ժպիտի միջազգային օրը ամեն տարի նշվում է հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը։ Էսօր էդ օրն է։ Շնորհավոր բոլորիս Ժպիտի օրը։ Բայց ժպիտի՞, թե՞ սմայլիկի վերջապես։
Սմայլիկի օրն է իրականում ավելի շատ, որովհետեւ 1963 թվականի էս օրը նկարիչ Հարվի Բելուն նրան նկարեց առաջին անգամ հենց էն տեսքով, որ մենք գիտենք։
Բելուն ապրել է Ամերիկայում քսաներորդ դարի կեսերին, ոչ մի արժեքավոր բան չէր արել մինչ այդ նա իր ստեղծագործական կյանքում, ոչ ոք նրանով չէր հետաքրքրվում` ոչ քննադատները, ոչ նկարիչները։ Դժվար թե նրա կտավներն իրենից երկար ապրեին, ու դժվար թե մեկը Հարվի Բելու անունն իմանար իր մոտիկներից բացի…
Մեկ էլ մի օր նրան են դիմում «State Mutual Life Assurance Company of America» ապահովագրական ընկերությունից ու խնդրում են մոգոնել ու նկարել որևէ վառ ու հիշվող սիմվոլ, որ կարար դառնար ընկերության ապրանքանիշն ու այցեքարտը։
Հարվին առանց երկար-բարակ մտածելու վերցնում ու առաջարկում է ապահովագրական ընկերությանն էն, ինչին բոլոր ինտերնետչիկներն անխտիր, ինչ ազգի էլ լինեն «սմայլիկ» են ասում` դեղին ժպտացող մռութիկը։
Պատվիրատուն ընդունեց գործը, վճարեց Բելին հիսուն դոլար, պատվիրեց նշաններ ու բաժանեց իր բոլոր աշխատողներին։ Նման «այցեքարտի» հաջողությունը գերազանցեց բոլոր սպասումները։ Ընկերության հաճախորդնեը հիացած էին` ընդամենը մի քանի ամիս անց թողարկվեց 10 000-ից ավել նշան։
Շուտով հաճելի մռութիկը սկսեց հայտնվել մայկաների, բեսյբոլկաների, ծրարների, բացիկների, լուցկու տուփերի, փողոցի պատերի վրա։ Ինչի վրա ասես սմայլիկ չկար։ ԱՄՆ փոստային տեսչությունը սմայլիկով դրոշմանիշ է նույնիսկ թողարկել` մարկա։ Սմայլիկ էր նկարված LSD-ի «մարկաների» վրա նույնպես, երբ այն դեռ արգելված չէր, որպես ժպիտ առաջացնող զգացողություններ բերող պսիխոդելիկ նյութ։
Բելն իհարկե շշմած էր հաջողությունից, նա փքվել էր հպարտությունից. «Մարդկության ու արվեստի պատմության մեջ դեռ չի եղել մի աշխատանք, որը կայծակնապես տարածվելով այդքան երջանկություն, բերկրանք ու հաճույք պատճառեր», — ասել է նա իր բազմաթիվ հարցազրույցներից մեկի ժամանակ։
Սմայլիկի միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1999 թվականին։ Հարվի Բելն ասում էր, որ այդ օրը պետք է նվիրել լավ տրամադրությանը։ Օրվա նշանաբանն է` «Do an act of kindness. Help one person smile»/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին».
Իսկ ի՞նչ է ժպիտը, ո՞րն է նրա էթիոլոգիան։
Ժպիտը զարդարում է մարդու դեմքը,, պարզության ու բացության, ինչպես նաև լավ տրամադրության նշան է համարվում: Սակայն, մյուս կաթնասունների մոտ, որոնց մենք այդքան նման ենք ֆիզիոլագիապես, հակառակը` ատամները մերկացնելը, երախը բացելը ընկալվում է որպես ագրեսիայի ու հարձակվելու պատրաստակամության նշան։ Ինչո՞ւ է մարդկանց մեծամասության մոտ ժպիտը համարվում բարյացկամ, լավ վերաբերմունքի ու բարձր տրամադրության նշան։
Հոգեբան Գրեգ Լադենն առաջարկում է մի քանի խելքին մոտ բացատրություններ։ Երախը բացած կենդանու հետ նմանություն անցկացնելով, որի նպատակը նույնպես ատամները ցուցադրելն է, նա ասում է, որ մարդն էլ է ցուցադրում, բայց ասես նրա համար, որ ասի` «Ես չունեմ ժանիքներ, ատամներս փոքր են, ես վտանգ չեմ ներկայացնում»:
Կենդանական աշխարհում երախը ոչ միայն ու ոչ այնքան ագրեսիա է նշանակում, որքան պաշտպանական ռեակցիա վախին ։ Չնայած վախը տհաճ զգացողություններ է առաջացնում, այն ստիպում է մեզ կենտրոնացնել ուշադրությունը հնարավոր վտանգ ներկայացնող երեւույթների ու մարդկանց վրա։ Այս տեսանկյունից ժպիտը կարելի է համարել «կասկածելի» օբյեկտի հանդեպ անտարբեր չլինելու նշան։ Որքան էլ «մատից ծծած» լինի այս տեսությունը, ամեն դեպքում կարող էր բացատրել, թե ինչո՞ւ շեֆերն այդքան քիչ են ժպտում և ինչո՞ւ են բոլոր ստորադասները ժպտում նրան։
Ու ի լրումն այդ ամենի Լադենն առաջ է քաշում արդեն լրիվ ծիծաղելի մի հիպոթեզ, որի համաձայն ատամնաշարն անհատի ադեկվատության ու հաջող սոցիալականացման ցուցանիշ է։ Եթե մինչեւ հիմա ոչ ոք տվյալ անհատի բերանից մի քանի մարգարիտ չի փշրել, ուրեմն այդ մարդու հետ հաճելի է(կամ մինիմում վտանգավոր չի) շփվելը։
Ու չնայած նրան, որ ժպտալով չի ապրում հայը ամերիկացու նման, եկեք գոնե տարվա մեջ մի օր ժպտանք ու ժպտացնենք իրար։
Հ.Գ. Մոռացա հայերեն ժպտամ ։ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ
Միշել Մոնտեն
Խաբեությունը ամոթալի արատ է:Միայն խոսքն է մեզ մարդ դարձնում, միայն խոսքն է մեզ հնարավորություն տալիս հաղորդակցվել միմյանց հետ: Եվ եթե մենք գիտակցեինք հիշյալ արատի ողջ նողկալիությունն ու ծանրությունը, ապա ավելի հաստատուն հիմունքով կպատժեինք խարույկի վրա ողջակիզելով հենց այդ, քան որևէ այլ հանգամանքի համար:
Իմ կարծիքով երեխաներին ավելի հաճախ պատժում են փուչ բաների համար, կարելի է ասել, անհիմն, չգիտության ու անխոհեմության բերումով գործած և ոչ մի հետևանք չծնող զանցանքների համար: Միայն ստախոսությունը և, թերևս, փոքր-ինչ պակաս չափով, կամակորությունն են ինձ թվում մանկական մոլություններից այնպիսիք, որոնց առաջացման ու արմատավորման դեմ պետք է անխնա պայքարել: Դրանք մեծանում են մարդկանց հետ:
Եվ բավական է, որ մի անգամ լեզուն ստի ճամփան բռնի, ուղղակի զարմանալի է, թե ինչքան դժվար է նրան դարձի բերելը: Հենց սա է պատճառը, որ մենք հանդիպում ենք այլ տեսակետներից միանգամայն կարգին ու պարկեշտ մարդկանց, որոնք, սակայն, այս ախտով են տառապում:
Ես մի դերձակ ունեմ, ընդհանրապես ասած, պատվական մի մարդ, բայց ոչ մի անգամ նրանից մի ճիշտ բառ լսած չկամ, և անգամ այն դեպքում, երբ ճշմարտություն ասելը նրան կարող էր միայն օգուտ բերել:
Եթե կեղծիքը, ճշմարտության պես, միադեմ լիներ, մեր վիճակը ավելի բարվոք կլիներ: Մենք այս դեպքում ճշմարիտ կհամարեինք ստախոսի ասածի հակառակը: Բայց ճշմարտության հակոտնյան սահմաններ չունի և ավելի քան հազարադեմ է: Պյութագորասականները գտնում են, որ բարիքը որոշակի է ու սահմափակ, այն դեպքում, երբ չարն անորոշ է ու անսահամանափակ: Հազար ճամփա է մեզ շեղում նպատակից, մինչ դեպի այն տանում է լոկ մեկը: Ես ամենևին էլ համոզված չեմ, թե անգամ ինձ սպառնացող մեծագույն աղետը կանխելու համար կկարողանայի ինքս ինձ ստիպել ապավինելու անսքող ու անամոթ ստին:
Եկեղեցու հայրերից մեկն ասել է, թե մենք մեզ ավելի լավ ենք զգում սովոր շան կողքին, քան այն մարդու, որի լեզուն չգիտենք: Ut externus aliano non hominis vice (Այնպես որ՝ օտարականը այլալեզուների համար մարդ չէ. Պլինիուս Ավագ): Իսկ ինչքանով է ստախոս լեզուն, որպես հաղորդակցության միջոց, վատ լռությունից…
ՀԱՅ ՀՈԳԻԻՆ պարզութիւնը, վսեութիւնը, բնութեան հետ ներդաշնակութիւնը….առանց սեթեւեթանքի, անպաճոյճ, իր նախնական նախաստեղծ մաքրութեամբ….ԱՅԴ ՀՈԳԻՆ կը գտնենք հայ գրականութեան անմահական էջերուն մէջ…Երէկ պատահաբար ձեռքս անցաւ ՕՇԱԿԱՆԻ մէկ անտիպ գրութիւնը՝ արձակ էջեր, ուր ան կը հանդիսադրէ հայ գեղջկական կեանքը, իր չքաւորութեան մէջ անգամ այնքան առինքնող ու վսեմ, մարդկային անեղծ տարրերով, բնութեան ու տիեզերքի հետ ներդաշն պարզութեամբ, մանկական անկեղծութեամբ տոգորուն, որ կը գրաւէ հոգիդ անմիջապէս….կը դպչի սրտիդ, կ’արթնցնէ անանուն խռովքներ ու յոյզեր, քեզ կը վերադարձնէ քու ՀԱՐԱԶԱՏ ԷՈՒԹԵԱՆԴ….: ՀԱՅ ՀՈԳԻՆ այնքան բիւրեղ է այնտեղ, «քաղաքակրթութեան» դիզած փոշիէն ու ժանգէն ձերբազատ….Հայ գրականութիւնը, հայ մշակոյթը կրնան մեզի վերադարձնել ՄԵՐ ԿՈՐՍՆՑՈՒՑԱԾԸ, անաղարտ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ, ՈՐ ՀԻՄՔԵՐՈՒ ՀԻՄՔԸ ԸԼԼԱԼՈՒ Է ԱԶԳԱՅԻՆ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ….
***
ՇՈՒԱՐԱԾ ու ԱՆՏԷՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ մը՝ Հայութիւնը՝ ՀՀ-էն ներս թէ Սփիւռքի տարածքին….եւ բազմաձայն անվերջանալի զրոյց, տեսակէտներու եռանդուն փոխանակում՝ իրարու ՑԱՒԸ մեղմելու, սփոփարար, ամոքիչ բալասան որպէս….Այդ ցաւին մէջ, տեղի-անտեղի խօսքեր, ճիշդը սխալին հետ համախառն կարծիքներ, որակումներ, զայրոյթ արտայայտող բառեր….Մեր «տարտը» մենք միայն կրնանք ըմբռնել, զգալ, հասկնալ….«Խեղդուողը օձին կը փաթթուի», կ’ըսէ մեր ժողովուրդը: Մենք ալ «խեղդուողի» վիճակին մէջ ենք, քանզի չի կրցանք «լողալ» սորվիլ ահա քանի տարիէ ու տասնամեակներէ ի վեր…Իսկ մեր շուրջը ամեհի ծովը կը փոթորկի….Ո՞ՐՆ Է ԵԼՔԸ: ՕՏԱՐԷՆ փրկութիւն չըլլայ որ սպասէք, սիրելի ժողովուրդ, մեր հարցերը ՄԵՆՔ ՈՒ ՄԻԱՅՆ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԼՈՒԾԵՆՔ՝ համերաշխ գիտակցութեամբ, պատասխանատուութեամբ, մեր սեփական ճակատագրին ՏԷՐԸ դառնալու յանձնառութեամբ, վճռակամութեամբ…ՄԵՆՔ ՄԵՐ ՄԷՋ ՊԻՏԻ ԳՏՆԵՆՔ ԱՅԴ ՀԱՒԱՔԱԿԱՆ ՈՅԺԸ, ԿԱՄՔԸ, ՆՈՒԻՐՈՒՄԸ՝ ՀԱՅՈՒԹԵԱՆ, ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹԵԱՆ, ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ….ԵՒ ՊԻՏԻ ՀԱՒԱՏԱՆՔ ՄԵՆՔ ՄԵԶԻ, թօթափելով այդ հնոտի ՍՏՐԿԱՄՏՈՒԹԻՒՆԸ, իրա՛ւ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԶԱՏՈՒԹԵԱՄԲ….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.