29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ժողովուրդ մը որ կորսնցուցած է իր զաւակներուն մէջ՝ անհատական եւ հաւաքական մակարդակներու վրայ ալ, ԱՆՎԱԽ, ԱՆՎԵՀԵՐ ՈԳԻԻ ԽՈՅԱՑՈՒՄՆԵՐՈՒ ՃԱՇԱԿԸ, ԱՐԺԱՆԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ, կը թակարդուի վախի ճիրաններուն մէջ, կը ստրկանայ գետնամած խոնարհութեամբ, չի կրնար գլուխ բարձրացնել զինք ճորտացնել փորձող ԱՆԱՐԳ ԹՇՆԱՄԻԻՆ ԴԷՄ, ներքին թէ արտաքին, կ’ապրի նուաստ կեանքով….ի վերջոյ անհետանալու կը դատապարտուի պատմութեան թատերաբեմէն….Դէմ ելլել ԱՆԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ, նոյնիսկ մէն-մենակ, բարձրագոյն հոգիներուն միայն յատուկ է…Նմաններն են որ կը հերոսանան եւ պատմութիւն կը կերտեն….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
ՄԵՆՔ ՄԵԶ ՊԻՏԻ ԽԱԲԵ՞ՆՔ….Որքան ալ դժուար ըլլայ շեշտակի նայիլ դառն իրականութեան աչքերուն….Ինքզինք խաբելը՝ ջայլամին նման գլուխը աւազին մէջ թաղել կը նշանակէ, չտեսնելու համար ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ, որ որքան ալ ցաւոտ ըլլայ, պիտի դիմագրաւել հոգիի արիութեամբ, ուղղամտութեամբ, պատասխանատուութեամբ եւ լուծումներ որոնել զայն բարելաւելու ուղղութեամբ…: «Խաբուիլ սիրող մեր ժողովուրդը», պիտի ըսէր մեր յայտնի մտաւորականներէն մին, անդրադառնալով ազգային այն ԱԽՏԻՆ յատկապէս, որ՝ փոխանակ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆ ստանձնելու մեր ճակատագիրը յուզող հարցերուն, փախուստ տուած ենք անոնցմէ շատ անգամ, կարծելով կամ մենք մեզ խաբելով որ այդ հարցերը չտեսնելու տալով՝ կրնան անոնք անհետիլ, ի չիք դառնալ, մոգական գաւազանով մը կարծէք….ԱԶԳԵՐԸ ՄԵԾ Կ’ԸԼԼԱՆ, յատկապէս անով որ՝ պատմութեան անկիւնադարձային հանգրուաններուն եւ ընդհանրապէս ալ, ՏԷՐԸ կ’ըլլան իրենց ճակատագրին, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ կը ստանձնեն անոր եւ չեն փախչիր աստ ու անդ….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
ԳՆՈՒՄՆԵՐ ԸՆԵԼՈՒ ՄՈԼՈՒՑՔԸ….Նախատօնական այս օրերուն, Եւրոպայի մեծ ոստանին մէջ, կը դիտէի մարդկային հոսքը դէպի շուկաները, որ դադար չունի կարծէք….կը գնեն, կը գնեն, կը գնեն անյագուրդ….առանց նոյնիսկ նայելու որ այդ ապրանքը ի՞նչ կ’արժէ, առանց մտածելու թէ իրապէս պէտք ունի՞ն անոր, թէ հերթական մսխում մը չէ՞ արդեօք կատարուածը. սա ալ սպառողական քաղաքակրթութեան գովազդած, տարբեր ձեւերով խթանած ՄՈԼՈՒՑՔՆ է,որուն զոհ կ’երթան բոլորն ալ, տարուելով զանգուածային այդ ՏԵՆԴԷՆ….Նոյնիսկ բառ մըն ալ հնարուած է՝ shopping therapy, որ պարագայականօրէն կը թարգմանուի՝ գնումներ ընելու դարմանում….: Այսինքն, եթէ հոգեբանօրէն ընկճուած կամ յոգնած կը զգաս դուն քեզ, կրնաս դիմել այդ «դարմանումին» եւ կը բժշկուիս, կը թարմանաս, նորանոր ապրանքներ կուտակելով….Ի՛նչ ինքնախաբէութիւն՝ արդարեւ, քանզի շուտով այդ ապրանքը եւս պիտի ձանձրացնէ քեզ եւ պիտի փնտռես նորը, նորը, որ վերջ չունի….աւելին ու աւելին ունենալու մարմաջին պէս: Իսկ ինչքերու կուտակումը կրնա՞յ երբեւէ էապէս ՈՒՐԱԽԱՑՆԵԼ ՍԻՐՏԸ, ՀՈԳԻՆ….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
ՄԵԾ ՔԱՂԱՔՆԵՐՈՒ ԱՆՄԱՐԴԿԱՅՆԱՑՈՒՄԸ….Մարդիկ՝ բազմադէմ, բազմագոյն, բազմահասակ, բազմանուն, առաւօտ կանուխ կը շտապեն ու կը շտապեն ինչ-որ տեղ հասնելու համար….հանրակառքերու, գետնուղիներու անցքերուն մէջ, վիթխարի զանգուած մը կազմած….լարուած մեքենաներ ըլլան կարծէք, ռոպոթացած մարդ-մեքենաներ, որոնք բջիջային հեռաձայնով կը կապուին ասոր-անոր հետ, բայց բառ կամ հայեացք իսկ չեն փոխանակեր իրենց մերձաւորին հետ….կարծէք ոչինչ կը նկատեն իրենց ճամբուն վրայ, ժամանակ չկայ, պիտի աճապարել ու աճապարել….նոյնիսկ կէսօրուան դադարին, ուր «ֆասթ ֆուտ»ի կամ արագ սնունդի մատակարարման կէտերը կը սպասարկեն զանգուածային ճաշատեսակներ….: Նոյնն է պարագան կիրակի թէ տօնական օրերուն, երբ ՇՈՒԿԱՆ կը տնօրինէ թէ ի՞նչ պիտի հագուիլ, ի՞նչ ուտել, ինչպէ՞ս անցնել հանգիստի, արձակուրդի թէ տօնական օրը….Մարդ էակը կրնա՞յ էապէս ԻՆՔԶԻՆՔ ԸԼԼԱԼ ԱԶԱՏՕՐԷՆ, նման մեքենայացած, գերկազմակերպուած, սպառողական քաղաքակրթութեան մը մէջ…..
***
Օտարերկրեայ փողոցներուն մէջ, բազմամարդ մայթերուն վրայ, ի զուր փնտռեցի ՀԱՅԵՐԷՆ ԽՕՍՔ ՈՒ ԲԱՌ արտասանող գէթ մէկ հոգի, որուն կարենայի հարազատ զգալ….օտար դէմքեր, օտարահունչ բառեր, բութ ու անտարբեր հայեացքներ չորս դիս, որոնք ՕՏԱՐՈՒԹԻՒՆ կը բուրեն, չեն խօսիր սրտիդ, որքան ալ քաղաքավար ու բարեկիրթ թուին ըլլալ….Նիւթական ճոխութիւնները ոչինչ են, եթէ անոնք ԶՈՒՐԿ ԵՆ ՀՈԳԻԷ ՈՒ ՈԳԻԷ….չեն կրնար անոնք ուրախացնել ՀԱՅՈՒ ՀՈԳԻԴ, որ կարծէք աւելի կը մսի, կը կծկուի, կը տխրի, եթէ միջավայրը, մթնոլորտը խորթ են անոր….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Շարունակություն
Առասպել. Ինձ արդեն սկսել են ուրիշները հետաքրքրել
Իրականություն. Ոչ մի արտասովոր բան չկա նրանում, որ քո երևակայությունը հետաքրքրություն է ցուցաբերում այլ երիտասարդների նկատմամբ:
Եզրակացություն. Դավաճանել, թե ոչ. դա յուրաքանչյուրի անձնական գործն է: Սակայն, ի տարբերություն կենդանիների, մեր սեռական ախորժակը դուրս է վերահսկողությունից և մենք շարժվում ենք տրամաբանությամբ: Կան մարդիկ, որոնք իրենց ընտրյալից բացի, ոչ ոքի չեն ցանկանում: Ասում են, որ եթե երկու այդպիսի մարդ հանդիպում են իրար, նրանց երջանկությունն անսահման է լինում:
Առասպել. Սեռական հարաբերությունն այլևս այն չէ.
Իրականություն. Մենք զուգընկերներին ընդունում ենք որպես թմրամիջոցներ: Ամբողջ հարցը ներդաշնակության, միմյանց նկատմամբ վստահության և նրբության մեջ է: Քեզ թվում է, թե անկողնային «գործընկերն» անհամատեղելի է քեզ և դա ստիպում է քեզ մտածել, որ քո սեռական կյանքը վատթարացել է:
Եզրակացություն. Փոխզիջումը միակ միջոցն է, որն օգնում է կարգավորել թե գործնական, թե անձնական հարաբերությունները: Թող այսօր լինի այնպես, ինչպես ինքն է ցանկանում, իսկ վաղը նա կհամաձայնի քո ցանկության հետ: Սեքսապատոլոգները պարզել են, որ իսկական սեռական համատեղելիությունը պարզվում է այն ժամանակ, երբ զույգերը մեկ ամիս միասին են անցկացնում: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է:
Քեզ թվո՞ւմ է, թե դու նրան այլևս չես սիրում: Ինչպե՞ս հասկանալ, ավարտվել է ձեր սիրո պատմությունը, թե այդ ամենը քո երևակայության արդյունքն է:
«Թվում է, մենք այլևս նույնը չենք զգում միմյանց հանդեպ»,-յուրաքանչյուր աղջիկ իր կյանքում գոնե մեկ անգամ ասել է այս խոսքերը: Երբեմն քեզ թվում է, թե ամեն ինչ վերջացած է, և սիրուց ոչինչ չի մնացել: Սակայն ինչպես հասկանալ՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում:
Առասպել. «Նա սկսել է ձանձրացնել ինձ»
Իրականություն. Երկրի վրա գոյություն չունի այնպիսի մարդ, որին ձանձրացրած չլինի դիմացինի մշտական ներկայությունը: Չէ՞ որ դու ապրում ես նրա հետ, կամ հանդիպում ամեն օր. եթե նա քո ընկերուհին լիներ, դու վաղուց մանրուքներից մեծ պատմություն կսարքեիր:
Եզրակացություն. Շատ հաճախ քո բարկության պատճառը ոչ թե տղամարդն է, այլ ավելի խորը և անձնական որևէ խնդիրը: Ասենք, դու այնքան խառնաշփոթից չեն նյարդայանանա, որքան ծնողներիդ կողմից արված նկատողությունից, թե՝ մաքուր չես պահում սենյակդ: Նույնը վերաբերում է կենցաղային մյուս խնդիրներին, որոնք քեզ կարող են հունից հանել: Այդ դեպքում ավելի լավ է տան աշխատող վարձել, քան խզել շատ կարևոր հարաբերություններ:
Առասպել. «Մենք քույր և եղբայր ենք դարձել»
Իրականություն. Հոգեբանները գտնում են, որ հենց ընկերական հարաբերություններն են հիմք հանդիսանում երկարատև սիրավեպի: Դա շատ կարևոր է, քանի որ այդ ժամանակահատվածում բացակայում է կիրքը:Ամեն ինչ կախված է զույգի երախտագիտությունից և միասնությունից:
Եզրակացություն. Հիշիր, հենց քո ընկեր-«եղբայրն» էր կողքիդ այն ժամանակ, երբ այդքան նրա կարիքն էիր զգում: Դուք միասին հաղթահարել եք շատ մարտահրավերներ, անցել եք որոշակի ճանապարհ: Հենց միայն այդ մտքից ավելի ջերմ կդառնաս և քնքշորեն կմոտենաս քեզ այնքան հարազատ և ծանոթ տղամարդուն:
Առասպել. «Մեր հարաբերություններում չկա հուզական լարվածություն»
Իրականություն. Դա նշանակում է, որ չես կարողանում նորմալ աշխատել, ուտել, քնել, շփվել ընկերների հետ և վերջապես՝ ապրել: Կյանքը որոշակի անկումների առաջ է քեզ կանգնեցրել՝ նախքան վերելքների հասցնելը: Ի դեպ, նոր էմոցիոնալ պոռթկումը խոսում է նշանակալից իրադարձությունների մասին:
Եզրակացություն. Կիրքը կվերականգնվի, եթե կյանքին հաղորդես նոր տպավորություններ: Ասում են, այդ հարցում օգնում է էքստրիմը (այդ կերպ դու ադրենալինից ես ազատվում), ռոմանտիկան (չէ՞ որ զգացմունքերը հրաշքներ են գործում): Գոյություն ունի նաև իրական մեծ վտանգ, երբ լավ հարաբերությունները վերածում ես դրամայի, որպեսզի նոր էմոցիաներ հաղորդվեն:
Շարունակելի…
Մրենի 7-րդ դարի սկզբների Կաթողիկե տաճարի որմնանկարի հատված։ Այս որմնանկարը հայ արվեստաբանությանը գրեթե անծանոթ է։ Նախկինում լուսանկարներ չեն արվել, իսկ նորագույնները, որ մեզ ցույց տվեց Cristina Maranci-ն (ԱՄՆ) բացահայտում են մի հետաքրքիր փաստ, որ Մրենի գմբեթարդի որմնանկարները կառուցվածքով (կենտրոնում պատվանդանի վրա կանգնած մեծադիր Քրիստոսը, պատվանդանի մոտավ անցնող՝ խորանը երիզող զարդագոտի)՝ նման է մի մի քանի տասնամյակ հետո նկարված Արուճի տաճարի որմնանկարին։ Ավագ խորանի եզրով (որի սվաղն Արուճում թափված է) Մրենում պահպանվել են սրբերի պատկերներով մեդալիոններ։ Այդպիսիք, բայց խորանին կից կամարի ներսում արված, առկա են Թալինի կաթողիկեի որմնանկարում (7-րդ դ. վերջ)։
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
Բերդերում, սաղ աշխարհի բանտերում մանկապիղծներին խարանում են, ու եթե հավատանք գողական աշխարհի «պարյադկեքին», էդ խարանը չի մաքրվում, մաքրողը խիստ պատժվում է:
Մանկապղծությունը` պեդոֆիլիա և պատանեկապղծությունը` էֆեբոֆիլիան ուղեկցել են մարդկությանը ողջ պատմության ընթացքում ու միշտ զզվանք ու արդարացի զայրույթ են առաջացրել բոլոր ազգերի մոտ անկախ դարից ու ժամանակներից: Սոդոմյան ամենամեծ մեղքերից է և իրոք, նորմալ մարդու գիտակցության համար անընդունելի: Բայց արդեն վաղուց աշխարհում մանկապղծությունը պատժվում է խստագույնս, բացի երրորդ աշխարհի ու նախկին սովետմիության որոշ երկրներից:
Մեզ մոտ դրա մասին ընդունված չէ խոսալ, մեզ մոտ փսփսում են: Մեզ մոտ եթե մեկն իմանում է էդպիսի մի բանի մասին, նա նույնիսկ վախենում է տեղեկացնել երեխայի ծնողներին, որովհետև ծնողները շատ դեպքերում չհանրայնացնելու ու երեխային «փչացրածի» պիտակը չկպցնելու համար հերքում են, երբեմն էլ ինքներն են հաշվեհարդար տեսնում մանկապիղծի հետ, ինչպես ղափանցի մի մարդ, որը սպանել էր իր հինգ տարեկան աղջկան բռնաբարող բանակից նոր վերադարձած հարևանի տղային ու գնացել հանձնվել… Իսկ երեխայի մոտ, ինչպես պատմում են, սկսվել է վաղ սեռական հասունացում, սեառական վարքի շեղումներ, նա նախ թրև է եկել ում հետ ասես, ու ի վերջո դարձել է պոռնիկ:
Ես ծնվել ու մեծացել եմ Ղափանում, որտեղ իմ մոտով վազն է անցել մանկապիղծը, քանի որ վաղ մանուկ հասակից զգուշացված լինելով տատիկիս կողմից էն մասին, որ «եթե անծանոթ ձյաձյան կոնֆետ տա ասի արի քեզ տեղ տանեմ` չգնաս, քեզ վնաս կտա» չեմ գնացել, չնայած սիրուն երեխա էի ու շատ էին կոնֆետ առաջարկում: Ես չէի հասկանում, թե ի՞նչ վնաս ինձ կարող է տալ փոքրամարմին էդ տղամարդը, որից բոլորը թաքցնում են երեխաներին: Հետո, մեծանալով ու լսելով բավականին հաճախակի տեղի ունեցող դեպքերի մասին հասկացա, թե ինչի մասին էր տատիկս ինձ զգուշացնում: Առաջարկներ են արել և դպրոցում և ինստիտուտում, ու ես եղել եմ երևի եզակի համարձակներից, չնայած որակվել եմ անամոթ, որ հայտնել եմ մեծերին ու դասատուին հանել են դպրոցից…
Պատմեմ ևս մի քանի պատմություն, ոչ միայն ղափանյան և փորձեմ օրինաչափություն գտնել եթե կա:
— Մեղրիում մի մարդ կար Պագանել անունով, իսկական այլանդակ գիգանտ, որի մասին բոլոր երեխաները գիտեին, որ խաբում տանում բան-ման ա անում, — պատմում է 27 տարեկան Մարիամը, — Պագանելը նստած ա եղել փոքր տղայի բռնաբարության համար: Էդ ամբողջ պատմածները իրա մասին իհարկե վախենալու էին, բայց երբ ես մի անգամ հայտնվեցի դեմ առ դեմ Պագանելին, փոքրիկ սենյակում, որտեղ մեզնից բացի կար նաև նրա քրոջ աղջիկը, որն իմ ընկերուհին էր, էդ ժամանակ իմ մեջ իսկական սարսափ արթնացավ, երբ նա իր գուինպլենյան ժպիտով ինձ աչքով արեց ու շրթունքները համբույրի դասավորեց: Ես միանգամից դուրս թռա էդ տնից: Ես տենց էլ ոչ մեկին չպատմեցի էդ պատմությունը, հետո էլ մտածեցի, որ էլ նման բաներ իմ կյանքում չեն կրկնվի: Բայց չէ: Մի անգամ էլ պապիկիս ընկերն էր փորձում ինձ ձեռ-մեռ գցել, մորաքրոջս ամուսինը, նաև թաղի տարիքով տղերքը: Ես մեծերին չէի պատմում դրա մասին, որովհետև վախենում էի, որ նրանք ինձ կմեղադրեն, ու դա էնքան վատ բան ա, որի մասին չի կարելի խոսալ: Մի ժամանակ էլ Ագարակում փսփսում էին, որ հայրն է աղջկան բռնաբարել:
Ես էդ աղջկան համարյա ամեն օր տեսնում էի իրանց այգու կողքով անցնելուց, որտեղ նա ցանկապատից բռնած տխուր կանգնած էր միշտ նույն տեղում: Այգում մենակ ծառեր էին, ու ինձ համար պարզ չէր, թե ի՞նչ կարիք կար ամեն օր էդ աղջկան այգի տանելու հետը: Պարզվում ա, երկար ժամանակ հայրը աղջկան պարբերաբար բռնաբարել ա, ու վախացրել ա, որ եթե ասի որևէ մեկին «ոչխարի նման գլուխը կկտրի»: Աղջիկը չի դիմացել ու նույնիսկ մահվան սպառնալիքի տակ ասել ա մորը:
Ճիշտ ա, էդ մարդուն դատեցին, ինչ-որ չափով արդարությունը հաղթանակեց, բայց էդ աղջկան սկսեցին խղճալ, մարդատեղ չդնել, իրա հետ չէին շփվում երեխաները: Տարիներ անց իմացա, որ էդ աղջիկը դառել ա բոզ:
Ղափանի մեր գյուղում էլ մի դեպք եղավ, էդ տղու անունը չեմ ուզում ասեմ, «պիտնո» կլինի իրա համար, կարող ա կյանքը կործանվի:
Ուրեմն, էս Արամիկի տատն ու պապը իրանց դիմացի հարևանների հետ` մայր ու տղա շատ մոտ էին: Նրանք լավ չէին ապրում, ու աշխատում էին հարևանների համար, սրանք էլ իրանց կերակրում էին: Ու էդ կնոջ տղային` Էդգարին իրանց հարազատի նման էին վերաբերվում: Ես երկար ժամանակ գյուղում չէի եղել, ու զարմանում էի, որ գյուղի ժողովուրդը էդ տղային ինչ ասես չէր ասում, ծեծում էր, քշում էր, չէին շփվում հետը ոչ մեկը: Մի օր էլ լսեցի, ոնց ա Թամար տոտան հենգ-վեց տարեկան փոքր աղջիկների վրա ջղայնանում ու ասում որ էլ դրանց տուն չգնան: Մոտ ընկերուհուս եղբայրը գաղտնապահության խոստում ստանալուց հետո պատմեց, որ «Մի օր գնացել էինք այգիները Էդգարի ու տղեքի հետ, Արամիկն էլ էր մեզ հետ: Էդգարը ոտերը չռած նստել էր ծառի տակ ու ձեռին մի թզբեխ բռնած ասում էր Արամիկին, որ եթե ուզում ա էդ թզբեխը պետք ա ծծի: Արամիկը սկսեց ծծել էդ Էդգարն էլ զզվելի տնքոցներ էր հանում ու այլանդակ շարժումներ անում: Հետո նույն բանը մեզ ասեց որ անենք, մենք ասեցինք չենք անի, ինքն էլ ասեց որ եթե մարդու բան ասենք մեզ կսպանի»:
Արամիկը յոթ-ութ տարեկան էր էդ ժամանակ, ու ըստ երևույթին, շուշուտ էր տենց բաներ անում Էդգարին, ու երևի թե իրա համար վստահելի երեխա էր էլի Արամիկը դառել: Ինքն իրա զոհերին խելացիորեն էր ընտրել` միամիտ Արամիկին ու էլի մի երկու տարով իրանից մեծ վախկոտ ու դեբլիոտ երեխեքի: Մի անգամ իմ եղբորն էլ ա անտառում նույն ձևի բան առաջարկել անել, եղբայրս ասել ա, որ հորը կասի, դրանից հետո էլ հանգիստ ա թողել:
Խի՞ պիտի ես վախենայի իմ ծնողներին ասեի, խի՞ պիտի վախենայի, խի՞ սուտի ազգասերները փոխանակ հայրենիքի ու ազգի ամսին խոսալու սրա մասին չեն խոսում, որ մարդիկ չդառնան հոգեկան հիվանդ, իսկ Էդգարը բանակում պաշտոնավոր դառնա: Խի՞ դպրոցներում սեռական դաստիարակություն ու ապահով վարք չեն սովորացնում, ինչքա՞ն կարելի ա, քանի՞ սերունդ պիտի վարի գնա, որ հասկանան: Ու հետո էլ որ մեկի մասին իմանում են, վռազ անունն ընկնում ա, մնում ա թողնի փախնի ստեղից կամ խեղճուկրակ իզգոյի նման ապրի, ով էլ չդիմանա իրան կախի…»
Էլի կան պատմություններ, որոնցից ամեն մեկը մի մարդկային խորտակված կյանք է, քրքրված հոգի, հասարակությունից օտարված ու խղճուկ…
Իսկ դու, քանի՞ էդպիսի պատմություն գիտես, ինչո՞ւ ես լռել ու շարունակում լռել, վաղը դա կարող է պատահել քո երեխայի հետ ախր…
Մանկպղծություն, սեռական ու ընտանեկան բռնություն: Ժամանակը չի՞ արդյոք հանելու մեր վրայից կեղծ բարեպաշտությունն ու ազգովի չխոսկան հարսի նման լռելու ու անկյուններում փսփսալու փոխարեն գոռալու, չճալու ու աղաղակելու էդ ամենի մասին: Ի՞նչ է նշանակում մեր քրեական օրենսդրությամբ սահմանված էդ մեղմ պատիժը կործանված կյանքերի դիմաց: Հա գնաց նստեց, հետո Պագանելի նման դուրս եկավ ու շարունակեց իր սև գործը, բա մեխկ չե՞ն մեր երեխաները, մենք մեխկ չե՞նք: Ինչի՞ չկա մեր տոնածառի նման հայ եթերներում բռնության թեժ գծերի գովազդ, ինչո՞ւ պետք է հասարակական կազմակերպությունը դրա համար վճարի, և որքա՞ն մեզ պետք է խաբեն Հ1-ի եթերով օրենքով հանրային հեռուստատեսության համար պարտադիր սոցիալականի համար նախատեսված տաս տոկոս եթերաժամանակն ինչ-որ անօգուտ գովազդներով լցնելով, այն ժամանակ, երբ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի գովադզի համար հենց իմ ներկայությամբ գովազդային գործական աստղաբաշխական թվեր էր ուզում…
Ինչո՞ւ չկա փոքրիկների հաղորդումներում իրենց հասանելի տեսքով ներկայացված զգուշավոր լինելու գովազդ, ինչո՞ւ դպրոցներում չկան դասեր, չկան հատուկ հոգեբաններ, որ կարողանան ամենասուսուփուս երեխայի թաքուն վախերը բացահայտեն, լսեն ու օգնեն նրանց: Կասեք խի՞ չկան, կան: Հա կան ձևական սեռական դաստիարակության դասեր, որոնց մասին երեխաներն ասում են «ազատ ժամ», կամ «խաղի ժամ» ու որ հարցնում ես, թե ի՞նչ են սովորում, չեն կարողանում ասել: Իսկ դպրոցական հոգեբանները, ովքե՞ր են նրանք: Թող չնեղանան այդպիսիք, եթե կարդան, որովհետև հոգեբանը դպրոցում գործ չի անում, չգիտի ինչ անի ու ոնց: Էլ չխոսամ մեր խղճուկ սոցիալական ծառայությունների մասին: Սովետմիության համակարգը գոնե դասղեկներին պարտավորեցնում էր հաճախել աշակերտների տները, հիմա ո՞ւմ ինչ հոգսն ա ուրիշի երեխան:
Երեխաները մեր երկրի ապագան են, ամեն լավը երեխաներին, բերաններիցս կտրենք տանք երեխաներին, խոսքը մեծին ջուրը փոքրին, փոքրին լավը կտան… Ամպագոգոռ կարգախոսներ, ժողովրդական ասացվածքներ… Հենց վերջինից էլ սկսենք: Երեխաները խոցելի խավ են ու ունեն պաշտպանության կարիք, մանավանդ՝ պետական: Իսկ մեր պետությունը նույնիսկ հարկ չի համարում արդեն քանի տարի է քրեական օրենսգքում փոփոխություն մտցնել մանկապղծության ու բռնաբարության համար հոդվածներում ու դատապարտել հանցանքին գոնե որոշ չափով համարժեք պատժաժամկետների… Ի՞նչ ենք մեծ-մեծ խոսում բարոյականությունից ու մարդկային գերագույն արժեքներից, ախր խոսալու տեղ չունենք, քանի դեռ լռությամբ ու անպատժելիությամբ մեր երեխաներին դարձնում ենք անպաշտպան:
Երբ նյութս արդեն պատրաստ էր, մտածեցի, որ հարկ է մասնագետից էլ հարցնել: Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի մեկնաբանությունը:
«Պեդոֆիլիան և էֆեբոֆիլիան հոգեսեռական զարգացման խանգարումներ են: Վաղ շրջանում, երբ հայտնաբերվում են նման հակումներ, ու այդ ամենը հաստատվում է հոգեբուժի ու սեքսոպաթոլոգի կողմից, այդ երիտասարդներին ուղարկում են հարկադիր բուժման հոգեբուժարանում: Այլ է, երբ մարդիկ ապրում են նորմալ սեռական կյանքով, ունենում են ընտանիքներ, բայց սեռահարաբերվում են երեխաների կամ պատանիների հետ: Դա արդեն այլասերվածություն է և որպես անձին վնաս հասցնող երևութ քրեորեն պատժելի են: 0-8 տարեկան երեխաները, որոնք գիտակից չեն ու հեշտ է խաբել, համարվում են մանկապղծության զոհեր: Էֆեբոֆիլիան այլ է: Պատանեկան տարիքում դժվար է խաբելով սեռական գործողությունների մղել, այս դեպքում երևի թե կարելի է խոսալ անչափահասի հետ սեռահարաբերվելու մասին, որը հաստատ տեղի է ունենում ինչ-ինչ դրդիչներից ելնելով՝ սոցիալական վիճակ, բնական հակվածություն դեպի հոմոսեքսուալիզմ: Երկուսն էլ քրեորեն պատժելի են: Մանկապղծության զոհերն ունենում են լուրջ ֆիզիկական ու հոգեբանական շեղումներ, բավական երկար ժամանակ է պետք այդպիսի երեխային նորմալ հունի մեջ գցելու համար, իսկ հետագայում նրանց մոտ կարող են նկատվել սեռական նորմալ վարքի խախտումներ»:
Նշենք, որ նոյեմբերի 19-ը՝ երեխաների նկատմամբ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրն է:
Հ. Գ.Լուսինե Վայաչյանն այս նյութը գրել է մոտ երկու տարի առաջ
Ընդունիլ սեփական սխալը, կարենալ անաչառ հայեացքով տեսնել զայն, խրատուիլ անկէ՝ անձի եւ հաւաքականութեան ՅԱՌԱՋԴԻՄՈՒԹԵԱՆ մեծագոյն ազդակներէն մէկն է անտարակոյս….Հայ կեանքին մէջ, շատ ՀԱԶՈՒԱԳԻՒՏ են այն պարագաները, երբ քաղաքական գործիչ մը, ղեկավար անձ մը, կամ պատասխանատու դերակատար մը ՀՐԱՊԱՐԱԿԱՒ ԸՆԴՈՒՆԻ ԻՐ ՍԽԱԼԸ եւ փորձէ ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼ անկէ….Արդեօ՞ք մենք ԱՆՍԽԱԼԱԿԱՆ ենք, թէ՞՝ մեր սխալները չընդունելով, կը փորձենք ԽԱԲԵԼ ՄԵՆՔ ԶՄԵԶ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՄԵՐ ՀԱՒԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Անցեալի թէ ներկայի պետական-հասարակական կարգն ու սարքը ՔՆՆԱԴԱՏԵԼԸ շատ աւելի հեշտ, դիւրին եւ ծանր ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆ չենթադրող գործ է, քան նորը ԿԵՐՏԵԼՈՒ համար ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆ ՍՏԱՆՁՆԵԼԸ….Նորը կերտելը կ’ենթադրէ նախ եւ առաջ ԳԻՏՆԱԼ ԹԷ Ի՞ՆՉ Կ’ՈՒԶԵՆՔ, ի՞նչ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ վրայ պիտի կառուցենք զայն, ի՞նչ ազգային-գաղափարական ՏԵՍԼԱԿԱՆՈՎ պիտի առաջնորդուինք…Այս բոլորը որոշելէն ետք, դարձեալ ծանրածանր ՅԱՆՁՆԱՌՈՒԹԻՒՆ է պէտք, ՆՈՐԸ կեանքի կոչելու համար…բազում զոհողութիւններ ենթադրող….Կա՞յ հայ կեանքին մէջ, ԱՅԴ ԵՐԱԶՈՒԱԾ ՆՈՐԸ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԿԱՄԱՒՈՐԱԳՐԵԱԼՆԵՐ….
Իւրաքանչիւր Շարժում մեր հայրենիքէն ներս ի պաշտպանութիւն քաղաքացիական ԻՐԱՒՈՒՆՔԻ էական ՆԵՐԴՐՈՒՄ Է անտարակոյս՝ ՀԱՆՐՈՒԹԵԱՆ ԱՐԹՆԱՑՄԱՆ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՍՏԱՆՁՆՈՒՄԻ….Սակայն հարց կը ծագի, թէ ինչո՞ւ այդ անջատ-անջատ շարժումները չեն ՄԻԱՒՈՐՈՒԻՐ, չեն ԲՌՈՒՆՑՔՈՒԻՐ եւ չեն դառնար ՄԷԿ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՅԺ յանուն արդար եւ արժանապատիւ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ստեղծելու գերնպատակին….Իւրաքանչիւրը իր երգը կ’երգէ կարծէք….անջատ-անջատ, փոխանակ միասնաբար երգելու, մէկ երգչախումբի մէջ, ուր անջատ ձայները կը միաւորուին, կը ներդաշնակուին՝ ՄԷԿ ԽՄԲԱՎԱՐԻ ՃՊՈՏԻՆ ՆԵՐՔՈՅ….ԿԱ՞Յ ԱՅԴ ԽՄԲԱՎԱՐԸ, որ բոլորին անվերապահ վստահութիւնը վայելէր….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.