29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հունվարի 21-ին ամբողջ աշխարհը նշում Է Գրկախառնությունների միջազգային օրը, որն առաջին անգամ նշվել է ԱՄՆ-ում, 1986 թվականին և այնուհետև տարածվել տարբեր երկրներում:
Տոնի ավանդույթի համաձայն՝ այսօր կարելի է բարեկամաբար գրկել նույնիսկ անծանոթ մարդուն: Դրական սոցիալական փոխհարաբերությունները (գրկախառնություն, համբույրներ) հանգեցնում են օրգանիզմում օքսիտոցին հորմոնի արտադրմանը: Այս հորմոնը հանգստացնում է նյարդերը և ներքին ներդաշնակություն հաստատում:
ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ ոսկեայ հատիկը պիտի փնտռել, որ քօղարկուած կը մնայ՝ առօրեայ իրադարձութիւններու մշուշին տակ, հրապարակը ողողած խժալուր աղմուկին ու ժխորին ներքոյ, խաբէութեան հազար ու մէկ շերտերուն խորը….պիտի փնտռել ներքնատեսութեամբ, անեղծ ու մաքուր սրտովը մանկան, մտքով խուզարկու՝ որ կրցած է մնալ ազատ, կարծրատիպերէ եւ նախապաշարումներէ ձերբազատ…Պիտի փնտռել անխոնջ, անդուլ ու հանապազ, քանզի Ճշմարտութիւնն է որ կրնայ Ինքնաճանաչման անփոխարինելի գանձը պարգեւել մեզի, Իմացութեան եւ իմաստնութեան առաջնորդել մեզ, առանց որոնց դեռ երկա՛ր մենք կը դեգերինք պատմութեան քառուղիներուն վրայ՝ աննպատակ եւ ուղեմոլոր….
***
Երբեմն այնքա՛ն պիտի ուզէի առանձնանալ, մենանալ, երթալ մանաւանդ բնութեան մէջ, խոհերս, մտորումներս յանձնել ծառ ու ծաղկին, թուփ ու քարին…. երկնքի անհունութեան հետ նոյնանալ, տարածուի՛լ, լայնանա՛լ հոգեպէս, հայեցողական տրամադրութեամբ խոկալ, խորհրդածել….այսպէս շարունակ՝ ժամեր եւ օրեր, թերեւս, յետոյ վերադառնալ մարդոց մօտ, նորոգուած, թարմացած, դրական լիցքերով լեցուած….Մարդոց սիրոյն իսկ, պիտի ուզէի մարդոցմէ հեռանալ պահիկ մը՝ սփոփարար գիրկին մէջ ՄԵԾՆ ԲՆՈՒԹԵԱՆ….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Կյանքի ընթացքում պարտություններն ու հաղթանակները հաջորդում են միմյանց: Տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընդունում իրենց պարտությունը, իսկ ինչպե՞ս պայքարել և ինչպե՞ս խույս տալ պարտությունից. ահա, թե ինչ են խորհուրդ տալիս հանրահայտ մտածողները.
1.Երբ դուք շատ նեղն եք ընկնում, և բոլորը շուռ են գալիս ձեր դեմ, ու, թվում է ուժ չկա րոպե անգամ ավելի դիմանալու, ոչ մի դեպքում մի ընկրկեք, հատկապես այդ պահերին պայքարի մեջ բեկում է մտնում: Բիչեր Սթոու
2. Պարտություն չկա, քանի դեռ մարդն իրեն պարտված չի ճանաչել: Դենիելզ
3.Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ արժեք է ներկայացնում միայն մարտնչող մարդը: Թելման
4. Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի:
Պատերազմի և խաղաղության մեջ՝ միևնույնն է: Ռոլենհագեն
5. Հպարտացիր միայն այն հաղթանակներով, որոնք տարել ես ինքդ քո դեմ: Վոլֆորմ
6. Ի՞նչ է պարտությունը. միմիայն դպրոց, ինչ-որ ավելի կատարյալ բանին տանող առաջին քայլ: Ֆիլիփս
7. Վհատությունն ու հապաղումը վախկոտություն է, որին հաջորդում է պարտությունը: Թորո
8. Հակառակորդն ապահովում է խոշոր հաղթանակ, եթե նա ձեզ ստիպում է հավատալ նրան, ինչ ասում է ձեր մասին: Վալերի
9. Հաղթանակի կարելի է հասնել արագ. դժվար է այն ամրապնդելը: Ռանկե
10.Պայքարում պարտության վտանգը չպետք է մեզ հետ պահի այն գործի պաշտպանությունից, որը մենք արդարացի ենք համարում: Լինկոլն
Իւրաքանչիւրիս գիտակցութեան մէջ՝ եթէ չկայանայ որակական փոփոխութիւն, յայնժամ ոչինչ կրնայ էապէս օգնել մեզի….Սեփական ոգորումով, անդուլ ճիգերով, մենք պիտի յաղթահարենք մեր մէջ նստած ու ժանգ կապած բազում տկարութիւնները՝ ստրկամտութեան, օտարամոլութեան, նիւթապաշտութեան, եսամոլութեան…., պիտի ինքնամաքրուինք եւ վերանորոգուինք յամառ պայքարով, յաղթելով մենք մեզի…: Սա թերեւս ամէնէն դժուարն է, քանզի միշտ աւելի դիւրին է դուրսէն բան մը ակնկալել եւ ձեռնածալ սպասել այդ «հրաշքին», քան տքնաջան մաքառիլ ու աշխատիլ, անձնապէս ալ պատասխանատու զգալով հայ կեանքին մէջ գոյութիւն ունեցող ամէն արատի համար….
***
Հոգին պարզ ու խոնարհ պահելը մեծութիւն է, որ քիչերուն է տրուած: Շատեր՝ պճնուելով իրենց տիտղոսներու, դիրքի թէ նիւթական հարստութեան զարդերու փայլով, կը գոռոզամտին, կը դառնան ինքնահաւան եւ նոյնիսկ ամբարտաւան….տակաւ կորսնցնելով ամէնէն թանկը՝ հոգիի պարզութիւնը, խոնարհութիւնը, մաքրութիւնն ու անեղծութիւնը….կը դառնան անճանաչելի իրենց մարդկային էութեան մէջ, ինչ որ մարդը՝ մարդէն հեռացնելու եւ խորթացնելու միայն կ’առաջնորդէ….: Մարդուն իսկական զարդը՝ անոր պարզ, մանկական անմիջականութիւնը պահած, անեղծ հոգին է, որ կ’առինքնէ, սէր ու վստահութիւն կը ներշնչէ….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Որքա՛ն կը խօսինք, կը ճառենք մեծաբարբառ, պոռպռան բառերով, հայրենասիրութիւն կը քարոզենք ամենուր, մենք մեզ վեր կը դասենք այլ ազգերէ, բայց մինչ վերջինները համախմբուած կը մնան իրենց ազգային գերագոյն շահերուն շուրջ, մենք կը տարանջատուինք իրարմէ շարունակ եւ հո՛ն ուր կը գտնուին փոքրաթիւ խումբ մը հայեր, այնտեղ կը գործեն գոնէ երեք կուսակցութիւն, իրերամերժ եւ իրարու թշնամաբար տրամադրուած….
***
Ցեղասպանութենէն եւ Հայրենահանումէն հարիւր տարի ետք, կրնա՞նք ըսել որ ա՛լ կազմակերպուած, միասնական ազգ ենք՝ Սփիւռքի մէջ, թէ՞՝ կը մնանք «փոշի ազգ», անտէր, անտիրական, անկազմակերպ, զուրկ՝ մեզ լի՛իրաւ ներկայացնող Մէկ Լիազօր, Ներկայացուցչական Մարմինէ, ինչ որ պիտի հնարաւորէր որ ՄԷԿ ՁԱՅՆՈՎ ներկայանայինք՝ ներհայկական ճակատի վրայ, թէ միջազգային ատեաններուն առջեւ, յստակօրէն գիտնալով մեր Պահանջները եւ մէկտեղելով, համադրելով մեր ցիրուցան ոյժերն ու կարելիութիւնները….
***
Հայրենի հողին վրայ համախումբ կեանքն է երաշխիքը հայկականութեան յարատեւման, պահպանման, վերակերտման, պայմանաւ որ անշուշտ հաւատարիմ մնանք ազգային մեր էութեան….Հայրենիքէն դուրս, օտար ափերու վրայ ցրուած հայութիւնը կը փոշիանայ, տակաւ կը կորսնցնէ ազգային իր դիմագիծը, բոյրն ու թոյրը….այնպէս ինչպէս արմատախիլ բոյսը կը կորսնցնէ իր բուն տեսքը, գոյնն ու բուրմունքը, եթէ ան տեղադրուի այլ հողի մէջ, որ անհարազատ է իրեն….Սփիւռքի հայութիւնը դատապարտուած է դանդաղ մահուան, եթէ ան իր արմատները չերկարէ դէպի իր Մայր հողը, անկէ ստանալու իր սննդարար, կենարար աւիշը….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Ձեւականութիւնն ու մակերեսայնութիւնը այնքա՛ն շատ տեղ գրաւած են մեր կեանքին մէջ, որ երբեմն մեքենականօրէն կ’ընենք բաներ՝ սովորութեան ոյժով միայն, կամ ալ ընկերային ընթացիկ ձեւականութեանց անձնատուր….Եթէ կարենայինք նորովի մտածել մեր առօրեայ վարք ու բարքին մասին, զատորոշելով էականը՝ ձեւականէն, կարեւորը՝ անկարեւորէն, գուցէ յայնժամ մեր կեանքը ստանար նոր որակ, մեր ճշմարիտ էութիւնը ցոլացնող՝ թութակաբար կրկնուող երեւոյթներէն ձերբազատ….
***
Ներշնչման գերագոյն պահեր կան, երբ կարծէք հաշտ են իրարու հետ երկինքն ու երկիրը, տիեզերքն ու մարդ էակը, երբ չես գիտեր ուրկէ քեզի կ’այցելեն խոհեր, կը փայլատակեն միտքեր՝ ակնթարթ մը լոկ, յետոյ կ’անցնին, կ’երթան անհետ….Յաճախ կէս-քուն, կէս-արթուն վիճակի մէջ, կը փորձես մտապահել մտքի այդ փայլատակումները, որպէսզի յետոյ գրի առնես զանոնք, բայց յիշողութիւնդ կը դաւաճանէ….երբ արթննաս, չկան անոնք: Արդեօ՞ք մտքի արտակարգ աշխուժութիւնը կը գործէ, երբ մարմինը յանձնուած է քուն-հանգիստին….Տիեզերական ի՛նչ-ի՛նչ օրէնքներ կան դեռ, որոնց խորամուխ չենք եղած, կլանուած ըլլալով մեր առօրեայ վազք ու հեւքով….եւ կեանքի գործնական մտմտուքներով….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Այնքա՛ն շատ են մեր մօտ ողբերգակները եւ այնքա՛ն՝ սակաւ, կացութիւնը վերլուծող, նոր լուծումներ առաջարկողներն ու զանոնք ամէն գնով կեանքի կոչելու կամաւորագրեալները….Այնքա՛ն շատ են բամբասողները՝ հայ կեանքի դերակատար անձանց կեանքի յետին մանրուքներու մասին, եւ այնքա՛ն՝ սակաւ, հայ կեանքը վերակազմակերպելու կամ կառավարելու մասին նոր գաղափարներ, նոր միտքեր յղացողները…: Իսկ նոր միտք յղացողներն ու առաջարկողներն ալ ենթակայ են քարկոծուելու, լուսանցքայնանալու եւ պարսաւանքի առարկայ դառնալու….: Ահա թէ ինչու մեր մօտ, այնքան շատ են ոսկրացած կարծրատիպերը, քարացած միտքերը, որոնք էապէս կը խոչընդոտեն ամէն յառաջդիմութիւն….եւ հայ կեանքի ճահճացման միայն կ’առաջնորդեն…
***
Յաճախ մենք կը շփոթենք իրականն ու իտէալականը….այսինքն այն շօշափելի իրականութիւնը, ուր կ’ապրինք եւ իտէալականը, որուն կը ձգտինք, զոր կը բաղձանք, բայց չունինք…: Ասոր վառ օրինակներէն մէկն է հայերէնախօսութիւնը՝ հայրենիքէն դուրս, օտար ափերու վրայ: Տակաւ կը նահանջէ մայրենին՝ մեր նոր սերունդին մօտ. սա է բիրտ իրականութիւնը, զոր չտեսնելու տալը իրականութենէ փախուստ տալ պիտի ըլլար: Միւս կողմէ՝ այդ երեւոյթը ընդունիլն ու ձեռնածալ նստիլն ալ, պարտուողականութիւն պիտի համարուէին եւ են….Իտէալականն է որ ոյժ ու տեսիլք կու տայ հայապահպանման մեր ջանքերուն, թափ կու տայ մեր պայքարին, նորանոր միջոցներու մասին մտածելու խթան կը հանդիսանայ, պայմանաւ որ ցանկատեսութիւնը չշփոթենք բուն իրականութեան հետ եւ մենք մեզ չխաբենք….Իտէալականին ձգտելով միայն, մենք կրնանք կացութիւնը բարեփոխելու յոյսը փայփայել….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
ՑՈՒՑԱՄՈԼՈՒԹԵԱՆ ՎԱՐԱԿԸ….Եթէ կարենար հայ հանրութիւնը, ընդհանրապէս, Հայաստանի մէջ թէ Սփիւռքի, վարակազերծ ըլլալ այս ախտէն՝ ցուցամոլութենէն, յայնժամ մեզմէ իւրաքանչիւրը պիտի ներկայանար այնպէս, ինչպէս որ է, հայ հոգիի տոհմիկ պարզութեամբ….Ցուցամոլութիւնը, ըստ իս, երեւնալու, ցոյց տալու փառամոլութիւն է, որ առաւել յատուկ է այն մարդկանց, որոնք իրենց հոգեմտաւոր-բարոյական աղքատութիւնը կ’ուզեն հատուցել՝ նիւթական «արժէքներով» երեւնալու մարմաջով….թէեւ հանդիպած եմ երբեմն՝ հոգիով եւ միտքով հարուստ մարդկանց ալ, որոնք ամէն կերպով կը ձգտին ի ցոյց հանել իրենց կարողութիւնները, գուցէ յագեցում տալու համար՝ դարձեալ եւ դարձեալ իրենց Փառամոլութեան….Սա ալ թերեւս՝ ԵՍ-ի խորը թաքնուած, թերարժէքութեան զգացումի հատուցման կերպ է….
***
Ամէնէն առաքինի մարդն անգամ չի կրնար չունենալ փորձութեան պահեր եւ նոյնիսկ չմոլորուիլ….սա մարդկային էութիւնն է եւ անսխալական մարդ չկայ: Կարեւորը՝ սայթաքելէ եւ մոլորուելէ ետք, դարձեալ եւ դարձեալ ճիշդ ճանապարհը գտնելն է, անկեղծ ինքնախոստովանութեան եւ զղջումի ցաւոտ բայց անհրաժեշտ հանգրուանը անցնելէ ետք….կրկին ու կրկին անգամ՝ խոնարհաբար, այլեւ պատասխանատուութեամբ, հոգեկան վերադարձն է, որպէս նոր սկիզբ, նոր զարթօնք…..Ազատ կամքը իր գինը ունի, որ սխալուելու հնարաւորութիւնն է….եւ սխալը ընդունելով՝ մարդ էակը կրնայ յաղթահարել պահ առ պահ իր մարդկային տկարութիւնները եւ բարձրանալ՝ դէպի կատարելութիւն ձգտող սանդուխն ի վեր, առանց երբե՛ք հասնելու անոր գագաթին…..
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Հունվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտչի` Կարապետի (որն ավետեց Հիսուս Քրիստոսի գալուստը) ծննդյան տոնը:
Հովհաննես Մկրտչի ծնունդյան մասին տեղեկություններ քաղում ենք Ղուկասի Ավետարանից (Ղուկ. 1.5-25): Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ընթացքում հայտնվում է Տիրոջ հրեշտակը եւ ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն զառամյալ Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը եւ իր կասկածամտության համար մինչեւ իր որդու ծնունդը պատժվում է համրությամբ:
Հովհաննես Մկրտիչը, որը պիտի հետագայում մկրտեր Տիրոջը, ճանաչել եւ Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել էր դեռեւս իր ծնունդից առաջ: Ղուկաս Ավետարանիչը վկայում է, որ երբ Աստվածամայր Մարիամը այցելում է Եղիսաբեթին` Հովհաննեսի մորը, վերջինս Սուրբ Հոգով լցված բացականչում է.
«Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44): Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի~ նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ
«Յոյսը լո՛յսն է կեանքի»….Այդ յոյսով կը սկսինք մենք մեր կեանքի իւրաքանչիւր օրը, շաբաթն ու տարին….յոյսը՝ անձնական-ընտանեկան-ազգային կեանքի վերիմաստաւորման, վերարժեւորման ու վերանորոգման: Վաղուց ըսուած է, որ չքննարկուած կեանքը արժանի չէ ապրելու. այդպէս է որ կը քննարկենք մեր ըրածն ու չըրածը, կ’անդրադառնանք մեր սխալներուն, կը փորձենք խրատուիլ անոնցմէ….ապա նոր յոյսով կը լեցուինք շարունակելու մեր կեանքի ճամբան՝ նոր աւիւնով, նորոգ տեսլականով, նորոգ արդիւնաւորութեամբ….ՅՈՅՍԸ ԿԵԱՆՔ Է, ՈԳԻ Է, ՅԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԿՈՉ Է, ԱՆԴԱԴՐՈՒՄ ՃԻԳ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔ Է….առանց որոնց ան կը կորսնցնէ իր բուն իմաստը եւ կը դառնայ օդին մէջ երազելու ինքնախաբէութիւն….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.