29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թե ինչ հետաքրքիր լուսանկարներ ու գրառումներ կարելի է գտնել շոու-բիզնեսի ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերում, պարզում ենք պարբերաբար։ Այս անգամ ևս ներկայացնում ենք սրամիտ մեկնաբանություններն ու արտահայտիչ լուսանկարները, որոնք հրապարակվել են օրերս։
Հովհաննես Ազոյանը կրկին կիսվում է իր տպավորություններով՝ այս անգամ անդրադառնալով «Երևան Մոլ»-ի բացմանը։ Նա մի տեսանյութի հղում է տեղադրել, որտեղ մարդիկ հրմշտում են միմյանց և գրառել. «Մարդ չգիտի ինչ խոսա, ուր գնա, ում ասի, ինչ ասի… հանձնվում եմ»…
Այնուհետև անդրադառնում Ուկրաինայի հայտնի իրադարձություններին. «Ուկրաինայում ոչ թե մարդը հաղթեց Աստծո օգնությամբ, այլ Աստված հաղթեց մարդու օգնությամբ»…
***
Սոֆի Մխեյանը և Նազենի Հովհաննիսյանն ընկերուհիներ են արդեն երկար տարիներ։ Սոֆին իր էջում այս լուսանկարն է հրապարակել՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Տասը տարի»։ Այնուհետև կրկին մեկնաբանել է. «Շնորհակալ եմ ջերմ ու լավ խոսքերի համար։ Յուրաքանչյուրին մաղթում եմ ունենալ լավ ու իսկական ընկեր իր կողքին»։
***
Երգչուհի Ջուսին մտահոգում են այն նամակները, որ ստանում է տղաներից, ինչի մասին էլ կիսվել է ընկերների հետ. «Շատ ծիծաղելի է, որ անծանոթ տղաներն ինձ հարցնում են SMS-ով, թե որտեղ եմ ապրում։ Այ մարդիկ, խելք հավաքեք, այդպիսի հարցերով վանում եք ինձ…»
***
Դերասանուհի Մերի Մակարյանի երկրպագուները նրա տարեգրքում հրապարակել են լուսանկար, որն արվել է 2013 թվականին, Հոլիվուդի «Փառքի ծառուղում»՝ Մայքլ Ջեքսոնի աստղի մոտ:
***
Դերասան Դավիթ Թադևոսյանը կիսվել է այս լուսանկարով, որը փոքր-ինչ խորհրդավոր է, նշված է միայն՝ «Շուտով»։
***
Երգչուհի Լիլուն տեղադրել է մի գեղեցիկ լուսանկար և մեկնաբանել. «Այսօր զգացի իմ սիրելի գարնան շունչը…»:
***
Սերգեյ Դանիելյանը, ինչպես միշտ, աչքի է ընկել յուրօրինակ լուսանկարով, որտեղ որդու հետ է և հումորով նշել է՝ «Էս հացս կտրելույա»…
***
Հռիփսիմե Հակոբյան ու Սիլվա Հակոբյանը կարծես ոչ միայն ազգանվանակիցներ են. այն լուսանկարը, որը տեղադրել է Հռիփսիմեն, վերնագրված է՝ ««Արմենիա» հեռուստաընկերությունում՝ նկարահանումներ»։
***
Իսկ թե ինչ նոր երգ է պատրաստում Սոնա Շահգելդյանը, երևում է նրա տեղադրած լուսանկարից, որը մեկնաբանված է՝ «Շատ շուտով»
Մինչ Միլա Կունիսի և Էշթոն Կետչերի երկրպագուները գուշակում են՝ արդյո՞ք Միլան հղի է, թե՝ ոչ, դերասանի նախկին կինը՝ Դեմի Մուրը նույնպես կարգավորում է իր անձնական կյանքը:
Այժմ Մուրը հանդիպում է 23-ամյա դերասան Ալեքս Պետիֆերի հետ, որը դերասանուհուց 28 տարի փոքր է:
Ալեքսը հայտնի է «Սիրո անատոմիա» սերիալից, ինչպես նաև «Սուպեր Մայք» ֆիլմից: Թե որտեղ է նա հանդիպել Դեմի Մուրին, հայտնի չէ, համենայն դեպս, նրանք երբեք միասին չեն աշխատել:
Զույգին տեսել են Լոս Անջելեսի ակումբներից մեկի մոտ՝ միմիանց ձեռք բռնած: Այդ մասին գրել է նաև Popdust պորտալը, սակայն իրենք՝ դերասաններն առայժմ ոչ մի մեկնաբանություն չեն արել:
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը «7 days» ամասագրի հետ զրույցում խոստովանել է, որ մինչև հիմա սիրում է իր նախկին ամուսնուն՝ Մարկ Էնթնիին, որից բաժանվել է 2 տարի առաջ:
«Ես առաջվա պես սիրում եմ Մարկին: Այո, ինչպես իմ երեխաների հայր և ինչպես իմ լավագույն ընկեր: Կարծում եմ, ես նրան միշտ կսիրեմ: Միգուցե տարօրինակ հնչի, ինչ արած, ի ծնե ինձ մոտ այդպես է՝ ունենալ խառնաշփոթ անձնական կյանք, ոչ իդեալական և այսպես ասած՝ քաոսային էլեմենտներով: Իմ վերաբերմունքը Մարկին չի նշանակում, թե մենք ստեղծվել էինք միմյանց համար և պարտավոր էինք փրկել մեր ամուսնությունը, պարզապես ես առաջվա պես Մարկի ամենամեծ երկրպագուն եմ»,- նշել է երգչուհին:
Լոպեսի խոսքերով, Էնթնիից ամուսնալուծվելը իր համար շատ ծանր է եղել: Նա նույնիսկ գիրք է գրել, որպեսզի մեղմացնի ցավը:
Նշենք, որ Ջենիֆերն ու Մարկն ունեն զույգ երեխա՝ Մաքսը և Էմմին: Այժմ 44-ամյա երգչուհին հանդիպում է Կասպեր Սմարտի հետ, որը նրանից 18 տարի փոքր է:
Սուրբ Վալենտինի օրը կրկնակի տոն է եղել երգչուհի Քրիստինե Ագիլիերայի համար. նրա սիրեցյալը՝Մեթյու Ռատլերը վերջապես նրան ամուսնության առաջարկ է արել: Քրիստինան չի թաքցրել իր ուրախությունն ու անմիջապես պատմել է այդ մասին՝ կատարելով հետևյալ առեղծվածային գրառումը. «Նա հարցրեց՝ կամուսնանամ արդյո՞ք իր հետ, ես պատասխանեցի…»:
Երգչուհին նաև լուսանկար է հրապարակել, որում նա բռնել է Մեթյույի ձեռքը, իսկ նրա մատին փայլում է շքեղ ադամանդով մատանին:
Հիշեցնենք, որ Քրիստինան և Մեթյուն միասին են 2010 թվականից: Արդեն 4 տարի է, ինչ նրանք միասին են ապրում և ահա որոշել են կատարել կարևոր քայլը:
«Հայկական Վարկած»-ի զրուցակիցն է ամերիկահայ երգիչ Հարութ Բալյանը.
— Ի՞նչ նորություններ ունեք ձեր հանդիսատեսի համար, այժմ ինչո՞վ եք զբաղված։
— Շատ նորություններ ունեմ, լծված ենք բավականին շատ աշխատանքներով: Այս տարի պլանավորված է ձայնագրել 4 նոր երգ և տեսահոլովակներ, աշխատանքներն արդեն սկսվել են, գարնանը մեծ մենահամերգ կլինի Հայաստանում, իսկ աշնանը՝ Լոս Անջելեսում:
— Երգիչ-երգչուհիներից, երաժիշտներից ու հեղինակներից այս պահին ո՞ւմ հետ եք համագործակցում։
— Բոլորի հետ էլ սիրով համագործակցում եմ՝ կլինի երգիչ, երգչուհի կամ երաժիշտ, վստահ եմ, որ ժամանակի ընթացքում շատերի հետ էլ համագործակցություն կլինի, բայց մշտական աշխատում եմ իմ մտերիմ ընկերոջ՝ Արմեն Կոսոյանի հետ:
— Աշխատանքում ինչպիսի՞նն եք. հե՞շտ է ձեզ հետ լեզու գտնել։
— Իմ կարծիքով՝ հեշտ է, ուղղակի գործի վերաբերյալ շատ պահանջկոտ եմ։ Անդադար կաշխատեմ անել լավագույնը, որը թե ինձ, թե իմ հանդիսատեսին դուր գա:
— Նունե Եսայանի հետ հաջողված դուետից հետո, նախատեսո՞ւմ եք կրկին զուգերգով հանդես գալ նրա, կամ մեկ այլ երգչուհու հետ։
— Արդեն ունեմ 3 զուգերգ, և իմ կարծիքով երեքն էլ ժողովրդի կողմից շատ են սիրվել։ Հետագայում կարծում եմ, որ նորից դուետ կլինի, պլաններ կան, բայց երկու կարևոր հանգամանք կա՝ իմ և երգչուհու ձայների համապատասխանությունը և ամենակարևորը` լինի լավ, իմաստալից երգ։ Եթե այդ երկու կարևոր գործոնները չլինեն, երգն ուղղակի չի ստացվի։
— Միշտ հարազատ եք ձեր ոճին. հնարավո՞ր է հանդիսատեսը ձեզ տեսնի ոճային այլ երգեր կատարելիս։
— Չեմ կարծում, որ ոճային փոփոխություն լինի, որովհետև ես երգում եմ իմ ժողովրդի համար, և եթե այդ է գնահատվում իմ ժողովրդի կողմից, ուրեմն այդպես էլ կմնա։ Ինչպես միշտ ասել եմ՝ երգում եմ իմ ժողովրդի համար և իմ ժողովրդի սրտից, ոճս փոխելը բացառվում է։
— ԱՄՆ-ում ի՞նչ դժվարություններ ու խոչընդոտներ կան, որ խանգարում են ավելի լայն ստեղծագործական գործունեություն ծավալել։
— Այստեղ՝ ԱՄՆ-ում շատ դժվար է, մանավանդ այն, ինչ որ իմ նման երգիչը կամ արվեստագետն է անում։ Ամեն ինչ մեծ գումարների հետ է կապված՝ կլինի տեսահոլովակ նկարահանել, թե լավագույն ստուդիաներում ձայնագրել կամ մեծ համերգային ծրագրեր անել, բայց փառք աստծո, փորձում ենք անել ամենալավը մեր ազգի համար, որովհետև օտարության մեջ մեր հայ լինելը մենք շատ ենք գնահատում, և այդքան դժվարության մեջ կարծում եմ, որ բավականին լայն ստեղծագործական գործունեություն ենք ծավալել և շարունակում ենք։
— Առանց երգի ու երաժշտության որքա՞ն ժամանակ կարող եք ապրել։
— Ոչ մի վայրկյան, որովհետև երգն ու երաժշտությունն ինձ համար մի կյանք է, և ես ապրում եմ այդ կյանքով։
— Կա՞ երգ, որի սյուժեն ձեր կյանքից է վերցրած։
-Ոչ, այդպիսի երգ չկա։
— Երգարվեստից բացի ուրիշ ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
— Սիրում եմ սպորտով զբաղվել, իսկ մասնագիտությամբ համակարգչային ծրագրավորող եմ։ Սիրում եմ ժամանակ անցկացնել մտերիմներիս հետ, շատ եմ կարևորում ընտանիքս, հարազատներիս, այն մարդկանց, ովքեր միշտ հավատում են ինձ և իմ կողքին են։
— Ձեր կողքին սիրելի կա, թե՞ դեռ երգում եք նրա մասին։
— Դեռ չկա, երբ Աստված կամենա, այն ժամանակ էլ կլինի։
— Անելիքներ, երազանքներ, որոնք դեռ պիտի իրականություն դառնան։
Կյանքը բոլորիս համար երազանք է, ամեն վայրկյանը մեզ համար կարևոր է։ Անելիքներս շատ են։ Կարող եմ ասել, որ այս կյանքում մարդը մաքուր խղճով պետք է ապրի, որովհետև բոլորս էլ վերջում պատասխան ենք տալու թե լավի, թե վատի համար։ Համենայնդեպս ես իմ կյանքն ապրում եմ մաքուր խղճով, դա ամենակարևորն է ինձ համար։
Մարինե Ամիրյան
Լուսանկարները՝ երգչի ֆեյսբուքյան էջից
[nggallery id=131]
«Հայկական Վարկած»-ի զրուցակիցն է Հայաստանի աճպարարների միության (ՀԱՄ) նախագահ, աճպարար Վարդան Ամիրյանը.
— ՀԱՄ—ն այսօր ի՞նչ գործունեություն է ծավալում.
— ՀԱՄ-ի գլխավոր նպատակն է՝ զարգացնել աճպարարությունը Հայաստանում՝ մեկ հարկի տակ հավաքելով այն տաղանդավոր և շնորհալի մարդկանց, ովքեր սիրում և զբաղվում են այս արվեստաձևով:
—Ի՞նչ հաջողություններ եք գրանցել այս ընթացքում.
-ՀԱՄ-ն ապրիլի մեկին կդառնա երկու տարեկան, և հաջողություններից ամենագլխավորն այն է, որ միության անդամներից Սուրեն Վարդանյանը մասնակցեց Ուկրաինայի «Թաքնված տաղանդ» նախագծին և արժանացավ բարձր գնահատականի, իսկ Հայկ Միքայելյանը հրավեր ստացավ մասնակցելու Բուլղարիայում աճպարարների միջազգային փառատոնին և նույնպես արժանացավ հանդիսատեսի ու ժյուրիի բարձր գնահատականին:
—Անդամների մասնագիտական ուսուցումն ու վերապատրաստումն ինչպե՞ս է կազմակերպվում։
— ՀԱՄ-ում կազմակերպվում են սեմինարներ տարբեր երկրերից ժամանած աճպարարների կողմից, ինչպես նաև՝ անդամները կիսվում են իրենց գիտելիքներով ու փորձով, և այս ամենը օգնում է, որպեսզի հարստացնեն իրենց գիտելիքներն աճպարարության վերաբերյալ:
—Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:
— Առաջիկայի նպատակներից և ծրագրերից մեկը Հայաստանում աճպարարների միջազգային փառատոն կազմակերպելն է:
— Որո՞նք են միության առջև դրված խնդիրները.
— Այսօր գլխավոր խնդիրն այն է, որ ՀԱՄ-ը չունի հիմնական հավաքատեղի, այսինք՝ մենք դեռ չունենք տանիք, որի ներքո կկարողանանք ավելի հաճախ հանդիպել, քննարկել հարցեր և ավելի արագ կատարելագործվել:
—Այս բնագավառն այսօր ի՞նչ զարգացում է ապրում աշխարհում, ի՞նչ նորություններ կան.
-Աշխարհի բոլոր զարգացած երկրներում, որտեղ կազմակերպվում են շքեղ շոուներ, հիմնական շեշտը դրված է աճպարարաության վրա, որը մարդիկ շատ են սիրում: Զարգացնողներից մեկն էլ հանդիսանում է Սոս Պետրոսյանը, որն այսօր ապրում և ստեղծագործում է Գերմանիայում։ Նա իր գեղեցիկ և օրիգինալ զգեստափոխումով գրանցվել է գինեսի գրքում: Իսկ նորություններն ավելի մասնագիտական են, որի քննարկումը հետաքրքիր կլինի միայն աճպարարին, իսկ վայելումը՝ հանդիսատեսին:
— Ինչո՞ւ Հայաստանում կանայք հակված չեն աճպարարությամբ զբաղվել:
— Այդքան կենցաղային խնդիրները, որ մեր կանայք հրաշքով լուծում են և կարողանում են մնալ գեղեցիկ և հմայիչ, դա արդեն մեծ աճպարարություն է:
—Աճպարարական նոր հնարքներն ինչպե՞ս են ստեղծվում. հեղինակային իրավունքը կիրառվո՞ւմ է։
-Աճպարարական հնարքները ստեղծվում են աճպարարական գիտելիքների հիման վրա, ինչպես նաև դրան գումարվում է վառ երևակայությունը, որը բնորոշ է աճպարարին, և այս բոլորը մի փոքր համեմում ենք մուսայով։ Իմ դեպքում իմ մուսան հանդիսանում է իմ կինը, որը նաև իմ գործընկերն է բեմում:
Ինչպես բոլոր արվեստաձևերում, այնպես էլ աճպարարության մեջ պահպանվում են ստեղծագործության հեղինակային իրավունքները:
—Բարեգործական ծրագրեր կազմակերպո՞ւմ եք.
— Բարեգործական միջոցառումներով հանդես ենք գալիս Հայաստանի բոլոր մանկատներում:
— Զվարճալի դեպք, որ եղել է ձեր գործունեության ընթացքում:
— Մեկ անգամ, արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ, շուկայում ձուն կոտրեցի և միջից ոսկե մատանի դուրս բերեցի, նույնը կրկնեցի երկրորդ, երրորդ ձվի հետ և հեռվից աննկատ հետևեցի վաճառողուհուն, թե ինչպիսի ոգևորվածությամբ էր կոտրում վաճառքի դրված ձվերը’ ակնկալելով ոսկե մատանիներ …
Մարինե Ամիրյան
Էրիկ Կարապետյանի համար կրկին ստեղծագործական բուռն ժամանակաշրջան է. տարվա լավագույն երգիչը նույն աշխատասիրությամբ շարունակում է հանդես գալ ինչպես համերգային շրջագայություններով, այնպես էլ նոր երգերով ու տեսահոլովակներով:
Նա՝ «Հայկական Վարկած»-ի թղթակցի հետ զրույցում, պատմեց, թե այժմ ինչով է զբաղված:
Երգչի տեղեկացմամբ, փետրվարի 24-ին մեկնելու է ԱՄՆ, քանի որ մարտի 9-ին Լոս Անջելեսի «PASADENA CIVIC» դահլիճում համերգ է տեղի ունենալու նրա, Ինգա և Անուշ Արշակյանների ու Արսեն Սաֆարյանի մասնակցությամբ:
«Այս պահին զբաղված եմ այդ համերգի նախապատրաստական աշխատանքներով։ Բացի այդ՝ շուտով կտեսնեք երկու տեսահոլովակ. առաջինի պրեմիերիան օրերս կլինի, իսկ երկրորդը նախատեսված է մարտի 8-ին»,-տեղեկացրեց նա։
Առաջին տեսահոլովակը, որը նկարահանված է Միացյալ Նահանգներում, Էրիկի և ռեփեր Նովվայի համատեղ զուգերգն է:
«Անգլերեն երգ է, որը հայերեն թարգմանաբար կոչվում է «Ես կանեմ ամեն ինչ»։ Ես երգում եմ, իսկ Նովվան ռեփ է կարդում, առաջարկը նրա կողմից է եղել։ Մինչ այդ՝ միայն մեկ անգամ եմ նման համագործակցություն ունեցել, որն Անդրեի հետ դուետն էր, դրանից հետո չի եղել, որ որևէ մեկի հետ տեսահոլովակ նկարահանվի։ Չգիտեմ, թե սա որքանով կարելի է զուգերգ համարել, համարենք՝ համագործակցություն»,-նշեց Էրիկը։
Կանանց միամսյակին նվիրված՝ կներկայացվի Էրիկի երկրորդ տեսահոլովակը, որը նկարահանվել է դեկտեմբերի 29-ին և 30-ին. «Բոլորը բուդ էին պատրաստում, իսկ ես՝ տեսահոլովակ», — կատակում է նա, -«Չեմ ուզում բացել չակերտները, շուտով կտեսնեք։ Եթե առաջին երգը լինելու է ռիթմիկ, անգլերեն լեզվով, ապա այս մեկը հայերեն է, մելոդիկ, սիրո մասին»։
Մարինե Ամիրյան
Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում հայ մարզիկների ելույթների օրերն ու ժամերն արդեն հայտնի են: Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը մրցասպարեզ դուրս կգան փետրվարի 9-ին` ժամը 14:00-16:00 (դահուկավազք, սքիաթլոն, 15/15 կմ): Նույն մարզիկները ելույթները կշարունակեն նաև փետրվարի 11-ին, ժամը 14:00 – 15:00, 16:00 – 17:30, այս անգամ դահուկավազքի սպրինտ և ազատ ոճի ձևերում: Փետրվարի 13-ին կանանց դահուկավազքի 10 կմ դասական մրցավազքում իր ուժերը կչափի Կատյա Գալստյանը (14:00-15:30): Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանն ասպարեզ կվերադառնան փետրվարի 14-ին (14:00-15:45): Նրանք կմրցեն դահուկավազքի 15 կմ տարածությունում:
Լեռնադահուկային հսկա ոլորավայրէջքում Հայաստանի միակ ներկայացուցիչն Արման Սերեբրակյանն է: Վերջինս հանդես կգա փետրվարի 19-ին (14:30-16:00): Սերեբրակյանը կմրցի նաև փետրվարի 22-ին (16:45-18:15 և 20:15 – 21:45): Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ժամը 11:00-13:55-ը կմրցեն դահուկավազքի 50 կմ մասստարտ տարածությունում:
Սոչի-2014 ձմեռային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կցուցադրվի «Առաջին ալիքի» եթերում 20:14-ին: Բացման արարողությունը կմեկնաբանեն «Առաջին ալիքի» մարզական մեկնաբաններ Սլավա Սարգսյանը, Մենուա Մեհրաբյանը, ինչպես նաև Գոհար Գասպարյանը: Փակման արարողությունը կկայանա փետրվարի 23- ին, 20:00-ին:
Հաղորդավարուհի Թինա Կանդելակին իր միկրոբլոգում տեսահոլովակ է տեղադրել և այն մեկնաբանել այսպես.
«Ո՞վ է ավելի հզոր. Eminem-ը, թե՞ Թինա Կանդելակին: Գործընկերներս զվարճալի հոլովակ են ուղարկել: Մեծ ռեփ-պայքար (հեղինակային ոճը պահպանված է)»:
ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Անի Թովմասյանը՝ Շպռօտը, «Հայկական Վարկած»-ի հետ զրույցում, տեղեկացրեց, որ շուտով նոր տեսահոլովակ է ներկայացնելու:
Շպռօտը մեզ հետ զրույցում պատմեց ստեղծագործական և անձնական կյանքին վերաբերող որոշ մանրամասներ.
— Ինչո՞վ եք այժմ զբաղված.
— Պատրաստում եմ նոր տեսահոլովակ, երաժշտության հեղինակը ես եմ, գործիքավորումը՝ DJ Մանվել Ամուրայի, իսկ երգը կոչվում է «Passion»:
— Շարունակո՞ւմ եք երգել ռեստորանում:
— Այո, շարունակում եմ այնտեղ աշխատել:
— Այն երգչուհիներից եք, որոնք միաժամանակ հանդես են գալիս նաև որպես դերասանուհի. ապագայում հնարավո՞ր է Ձեզ տեսնենք ֆիլմերում:
— Դեռ ֆիլմում նկարահանվելու առաջարկներ չկան, բայց որ լինեն, կմտածեմ:
— ԱՄՆ—ում հաստատվելիս՝ բավականին դժվարությունների առաջ եք կանգնել, բայց կարողացել եք հաղթահարել, իսկ այժմ ի՞նչ խնդիրներ կան.
— Դժվարություններ միշտ կան, ուղղակի սկզբում չգիտեի ինչպես հաղթահարել, ամեն ինչ նոր էր:
— Բավարարո՞ւմ է վաստակած գումարը.
— Այո, եկամուտը բավարարում է:
— Հետևո՞ւմ եք ձեր կազմվածքին, երբևէ դիետաներ պահե՞լ եք.
-Առանձնապես դիետաներ չեմ պահում, հաճախակի թարմ հյութեր եմ խմում:
— Ամերիկացիների հետ շփվել և աշխատել ստացվո՞ւմ է.
-Ամերիկացիներ հետ շփումը շատ հեշտ է: Շատ բարեհամբույր մարդիկ են, բայց սառը և կոնկրետ գործնական:
—Սոցցանցում արձագանքում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մեկնաբանություններ անում, ո՞ր խնդիրներն են հատկապես ձեզ հուզում.
— Երկրիս իրավիճակի մասին փորձում եմ անկեղծ կարծիք հայտնել: Ուզում եմ ժողովրդի վիճակը լավանա, հետո՝ երկրի:
— Այժմ ձեր սիրտն ազա՞տ է, թե՞ ունեք սիրելի անձնավորություն.
— Իմ սիրտը միշտ ազատ է:
— Նպատակ, որը դեռ չի իրականացել.
— Բալիկ եմ ուզում ունենալ՝ իհարկե սիրուն պապայով…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.