29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ Լոս-Անջելեսում Քիմ Քարդաշյանին նկատել են նոր սանրվածքով: Քանյե Վեսթի 33-ամյա հարսնացուն կտրել է իր երկար մազերը և ներկայացել նորովի:
Արդեն մի քանի օր է, Տիգրան Մեծ հրատարակչության առաջին հարկում մի խումբ երիտասարդներ, ինչպես իրենք ներկայացրեցին, գալիս են մասնակցելու casting-ի:
Պարզվեց, որ նկարահանվելու է Ցեղասպանության մասին ֆիլմ, և իրենք գիտեն միայն այդքանը:
Դռան առջև խմբված դերասան-ուսանողները կոնկրետ չգիտեին, թե ինչ ֆիլմի մասին է խոսքը, միայն նրանք, որոնք արդեն մասնակցել էին casting-ին, կարողացան որոշակի տեղեկատվություն տալ:
Այնտեղ էր նաև դերասան, «Կարգին հաղոդում» նախագծի նկարահանող խմբի տնօրեն Աշոտ Մելոյանը:
Այն հարցին, թե նա աշխատելո՞ւ է ստեղծագործական թիմում, Աշոտ Մելոյանը պատասխանեց. «Ոչ, պարզապես դերասանի ընտրության casting-ին եմ մասնակցելու և չեմ տիրապետում ֆիլմի մասին մանրամասներին»:
Իսկ դերասանուհի Մարի Գրիգորյանը նշեց. «Եթե հավատանք ասեկոսեներին, գեղարվեստական ֆիլմ պետք է նկարահանվի Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ»:
Նրանց խոսքով, պահանջվում էին թուրք, գերմանացի և հայ կերպարների դերակատարներ:
Casting-ին էր մասնակցում նաև դերասան Գրիգոր Բաղդասարյանը, որը մեզ հետ զրույցում տեղեկացրեց. «Ես այնպես հասկացա, որ այս պահին կոնկրետ իմ տեսակի համար՝ տարիքային կերպար չունեն, այնտեղ ավելի շատ երիտասարդներ պետք է լինեն: Եթե անգամ ինձ ներգրավեն, ապա հնարավոր է էպիզոդիկ դեր լինի: Հիմնականում հայերի դերակատարներ չեն լինելու ֆիլմում, ավելի շատ գերմանացիների ու թուրքերի, և ավելի երիտասարդ դերասաններ են ներգրավելու»:
Ջենիֆեր Լոպեսի անձնական կյանքը հանգիստ չի տալիս ԶԼՄ-ներին: Նրանց հետաքրքրում է, թե վերջապես երբ է երգչուհին ամուսնանալու իր 27-ամյա ընտրյալի՝ Կասպեր Սմարթի հետ:
Եվ ահա, ամերիկյան InStyle ամսագրին տված հարցազրույցում Ջենիֆեր Լոպեսն անկեղծացել է, որ չի պատրաստվում չորրորդ անգամ ամուսնանալ: «Առաջ ես կարծում էի, որ աղջիկը պետք է ամուսնանա մեկ անգամ և դա լինի վերջնական: Սակայն, ցավոք, ինձ մոտ այդպես չեղավ: Ես առաջվա պես հավատում եմ սիրուն, սակայն այլևս չեմ հավատում ամուսնության մասին հեքիաթներին: Ես չեմ կարող առանց տղամարդու ապրել, բայցև լուրջ հարաբերությունների նույնպես պատրաստ չեմ. դա այնքան բարդ է»,-խոստովանել է 44-ամյա երգչուհին:
Լոպեսը նաև նշել է, որ իր կյանքի մեծագույն երջանկությունն իր երեխաներն են. «Այժմ ես կենտրոնացած եմ իմ երեխաների դաստիարակության վրա, նրանք իմաստավորում են իմ կյանքը և թույլ են տալիս մոռանալ ամեն ինչի մասին: Ես ցանկանում եմ շատ երկար ժամանակ անցկացնել նրանց հետ»:
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը երեք անգամ է ամուսնացել: Նրա առաջին ամուսինը մատուցող Օջանի Նոան էր, որի հետ ամուսնացել էր 1997 թվականին, սակայն ամուսնությունը տևեց մեկ տարի:
Երկրորդ անգամ ՋեյԼոն ամուսնացավ պարող Քրիս Ջադդի հետ, որի հետ հարաբերությունները նույնպես երկար չտևեցին: Երգչուհու երրորդ ամուսինը երգիչ Մարկ Էնթոնին էր: Նրանք ունեն զույգ երեխա՝ Մաքսը և Էմմին: Սակայն ամուսնությունից 7 տարի անց՝ 2011 թվականին, Էնթոնին և Լոպեսն ամուսնալուծվեցին:
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարսանիքը լինելու է ամենասպասված և աղմկահարույց իրադարձություններից մեկը: Արդեն որոշ մանրամասներ են հայտնի դարձել պսակադրության վերաբերյալ:
Ինչպես հայտնում է ամերիկյան US Weekly ամսագիրը, Քիմը ցանկանում է ամուսնանալ մայիսի 24-ին:
«Օրվա ընտրությունը պատահական չէ. ըստ աստղագետների, մայիսի 24-ին Երկրի վրայով մեծ գիսաստղ է անցնելու, ինչը լուսավորելու է Եվրոպայի ողջ երկինքը» ,- գրում է թերթը:
Բնականաբար, կասկած չկա, որ հարսանիքը կայանալու է Եվրոպայում. Քիմն ու Քանյեն արդեն ընտրել են վայրը՝ արարողությունը տեղի կունենա սիրո քաղաք Փարիզում:
Ավելի վաղ հայտարարվել էր, թե զույգը պատրաստվում է ամուսնանալ Վերսալյան պալատում, սակայն տեղի ղեկավարությունը նպատակահարմար չէր գտել:
Ամեն դեպքում, Քանյեն չի պատրաստվում ժլատություն անել. իր առաջին հարսանիքին նա կծախսի մոտ 30 մլն դոլար:
.
«Շանթ» հեռուստաընկերության «X Factor-2» երաժշտական հեռուստաշոուի հաղթող Կիմ Գրիգորյանին հանդիսատեսը կարող է հիշել նաև «Դուետ» հեռուստանախագծից, իսկ թե այժմ ինչո՞վ է զբաղված երգիչը, «Հայկական Վարկած»-ը տեղեկացավ նրանից. «Սպասվում է մեծ համերգ Գյումրիում «MADE IN SHIRAK» խորագրով, որն ի դեպ առաջինն է իմ «հայրենիքում»։ Ցավոք սրտի իմ կատարումներն այժմ ոչ մի տեղ հնարավոր չի ունկնդրել։ Երգ ձայնագրելու և տեսահոլովակ նկարահանելու ծրագրեր առայժմ չկան։ Ուղղակի մեծ ցանկություն կա որակյալ երգ-երաժշտություն ստանալ և նոր մատուցել մեր ունկնդրին, ինչն իմ կարծիքով, ցավոք, պակասում է Հայաստանում»։
Երգարվեստում դժվարություններից ու խոչընդոտներից նա չի վախենում. «Ցանկացած բնագավառներում էլ կան բարիկադներ, որոնք ուղղակի պետք է հաղթահարել»։
«Հայկական Վարկած»-ի այն հարցին, թե «X Factor»-ից հետո պատրաստվո՞ւմ է այլ մրցույթի մասնակցել, նա ասաց. «Դեռ չեմ պատրաստվում մասնակցել որևէ մրցույթի, բայց էներգիայով լի Կիմ Գրիգորյանը պատրաստ է ձեռնոց նետել ցանկացած մրցակցի, ցանկացած մրցույթում»։
Շուտով տոնական միամսյակն է. ո՞ւմ է Կիմ Գրիգորյանը շնորհավորելու և անակնկալ մատուցելու. «Նախ իմ մայրիկին, ում ես պաշտում եմ, չմոռանանք՝ մայրության և գեղեցկության տոնն է և իհարկե, իմ միակին ու անկրկնելիին, ում հանդեպ տածածս սերը չունի սահման»։
Կիմը պատմում է նաև իր մեծ ցանկության մասին. «Երազանքներ չունեմ, ըստ իս՝ դրանք չեն իրականանում, կամ իրականանում են, որին հասնելու համար ստիպված ես լինում ինքդ քեզ զրկել շատ ուրիշ ցանկալի բաներից։ Ասեմ, թե ցանկությունս որն է՝ ունենալ ամուր ընտանիք, սիրող ու իմ կողմից սիրված կին, լիքը անուշ բալիկներ ու միշտ շրջապատված լինել թանկ ու հարազատ մարդկանցով։ Ի՞նչը կարող է դրանից ավելի կարևոր լինել, — հետո ավելացնում է, — մոռացա ասել՝ մեկ էլ լիքը-լիքը փող…»։
Մարինե Ամիրյան
«Հայկական վարկած»-ի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանին և նրա կնոջը՝ Վարսային՝ անդրանիկ զավակ ունենալու կապակցությամբ:
Նշենք, որ այսօր զույգը տղա է ունեցել:
Թե հայտնիներն ինչ հետաքրքրություններ ունեն, երևում է նաև նրանց ֆեյսբուքյան գրառումներից ու հրապարակած լուսանկարներից, որոնք պարբերաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը…
«Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանը նույնպես չի կարողացել անտարբեր գտնվել վերջին օրերին ֆեյսբուքում լայնորեն քննարկվող հայտնի արտահայտության շուրջ մեկնաբանություն կատարելուց. «Մարկ Ցուկենբերգը FB–ում հատուկ հայ պատգամավորների համար չաթի փոխարեն չաթլախ է ստեղծում»։
***
Արտաշ Ասատրյանը մեկնել է Հայաստանից, իսկ թե ուր, երևում է նրա տեղադրած լուսանկարից, որը մեկնաբանված է՝ «Բարի գալուստ Արգենտինա»։
***
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել է ավելի արդյունավետ խաղ ցուցադրել. հատկապես «Զենիթի» հետ խաղի ժամանակ նա ոչ միային գոլային դիտարժան փոխանցումներ կատարեց, նաև գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, որը ֆեյսբուքյան օգտատերերին անչափ ուրախացրեց: Ֆուտբոլասերների էջերում սփռված մեկնաբանություններն աննախադեպ էին։ Հենրիխն իր էջում տեղադրել է այս լուսանկարը և նշել. «nice home win!»
***
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը փաստորեն կարող է իր ունակությունները դրսևորել ոչ միայն երգարվեստում. Նա անկեղծացել է. «Վերջերս նոր հետաքրքրություն ունեմ. սկսել եմ նկարել…»։
***
Հաղորդավար Արմեն Թադևոսյանն իր ուրախությունը կիսում է ընկերների հետ՝ բոլորին ներկայացնելով ստացած նվերը. «Այսպիսի հրաշալի նվեր ստացա մեր հիանալի կոլեկտիվի գեղեցիկ սեռի հրաշալի ներկայացուցիչների կողմից։ Անուշ Նիկողոսյան, Աշխեն Մնացականյան, Սոնա Գյուրջյան, Անի Անկա Սարիբեկյան, Սիլվա Եղիազարյան ջաներ, ձեզանից անչափ շնորհակալ եմ…»։
***
Հովհաննես Ազոյանի օրը հնարավոր չէ պատկերացնել առանց ֆեյսբուքի։ Նրա գրառումները գրեթե միշտ հումորային ու սրամիտ են և հասարակական մեծ հնչեղություն ունեն: Նա այս անգամ անդրադարձել է նոր արագաչափեր տեղադրելու որոշմանը. «Սենց, որ շարունակվի ննջարաններում էլ են արագաչափ դնելու…»։
***
Ռազմիկ Ամյանը տեղադրել է մի լուսանկար, որը մեկնաբանված է՝ «Հանրային Հեռուստաընկերությունում՝ «Երգ երգոց» հաղորդաշարի մարտի 8-ին նվիրված նկարահանումներին»։
***
Էրիկ Կարապետյանն արդեն ԱՄՆ-ում է, որտեղ համերգ է լինելու նրա, Ինգա և Անուշ Արշակյանների ու Արսեն Սաֆարյանի մասնակցությամբ: Նա իր էջում ներկայացնում է մի լուսանկարը, որը նշված է. «Streets of Hollywood !!!»։
***
Երևանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Անի Գրիգորյանը՝ Անի Լուպեն նկարով կիսվել է հաղորդավար Արսեն Գրիգորյանի էջում, որը մեկնաբանված է՝ «Ուրախ ենք…»
***
Դերասան Գրիգոր Դանիելյանն աչքի է ընկել այս լուսանկարին հումորային մեկնաբանություն տալով՝ նշելով. «Փաստորեն Ամերիկայում էլ դիվան քշողներ կան… Մարդը դիվանը քշել ա, հետո էլ բերել պարկինգ արել…»
***
Գիսանե Պալյանը որոշել է մոտիվացիոն գրառում կատարել. «Վերջերս մի սեմինարի էի հոգեբանների հետ: Պարզվեց, որ մեր մտքերն են թելադրում մեր վարքն ու զգացողությունները… Հետևություն՝ միշտ դրական մտածեք…»։
45-ամյա երգչուհի Կայլի Մինոուգը կարող է հպարտանալ իր արտաքին տեսքով, սակայն նրա անձնական կյանքում դեռևս խնդիրներ կան: Վերջերս երգչուհին խոստովանել է, որ կցանկանար մայր դառնալ: Ամերիկյան Hello! ամսագրին տված հարցազրույցում Կայլին նշել է, որ մտածում է երեխա որդեգրելու մասին:
«Հիմա իմ կյանքում նոր ու ոչ հասարակ ժամանակաշրջան է,-խոստովանել է Մինոուգը,-Իմ նպատակն է՝ վերջապես համակերպվել այն մտքի հետ, որ ես ինքս երեխա չեմ կարող ունենալ, և ես հիմա նայում եմ բոլոր հնարավոր տարբերակները՝ երեխա որդեգրելու համար»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Կայլին բաժանվել է իսպանացի մոդել Անդերս Վալենկոսոյից, որի հետ հանդիպում էր շուրջ 5 տարի, սակայն նրանց սիրավեպն այդպես էլ ամուսնության չվերածվեց: Հավանական պատճառը՝ նրանց միջև եղած տարիքային տարբերությունն էր. Մինոուգը բավականին մեծ էր իր ընտրյալից:
Այժմ երգչուհին անկեղծանում է. «Հիանալի կլիներ գտնել մեկին, որը կդառնար քեզ հարազատ անձնավորություն: Երբ արդեն 40 տարեկան ես, կյանքն ուրիշ ուղղություն է ստանում: Այնուամենայնիվ, ես չեմ սպասում, որ իմ բոլոր սպասելիքները կարդարանան»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.